Անդրանիկ Քոչարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Ծնվել է 1961թ. մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 

1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ: 1990-1991թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ. եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:

2000-2005թթ. եղել է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» ՀԿ-ի ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ, 2008-2009թթ., 2008թ.՝ մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թ․-ից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահն է:

1995-1999թթ. եղել է ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): 

 

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում․ պատճառն այն է, որ մենք պահեստազոր չենք ունեցել․ Անդրանիկ Քոչարյան

Դասալքության երևույթներ տեսել ենք ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ «Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույց» հաղորթաշարի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դասալքության պատճառը այն է, որ մենք ոչ միայն չենք  ունեցել մարտունակ պահեստազոր, այլ ընդհանրապես չենք ունեցել։ Ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի։ Մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։ Դա բերել է նրան, որ եղել են և՛ դասալքություններ, և՛ կորուստներ։ Դասալիքների քանակը, կապ չունի, թե որքան է՝ 11 հազար,  թե ավելի  (11 հազար է եղել, թե ավելի)  բոլոր դեպքերը արձանագրված են քննչական մարմիններում։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն»,-ասաց Քոչարյանը։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ եղել է անտարբերություն՝ իր բոլոր դրսևորումներով ։ Քոչարյանը տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են նաև Զինված ուժերի կառավարման որակը՝ իր ղեկավարած կառույցի տրամաբանության մեջ։ Ղազարյանի հարցին ի պատասխան,  թե ինչու է նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես հրավիրվել հանձնաժողով, Քոչարյանը հայտնեց, որ ցանկացել են նախկին նախարարից տեղեկանալ, թե ինչպիսին է պատերազմից առաջ եղել դիվանագիտությունը, որտեղ են եղել թերացումներ, որոնք բերել են պատերազմի։
22:36 - 04 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու․ Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու․ Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում տվել է բոլոր հարցերի պատասխանները, նրան երկրորդ անգամ հարցաքննության հրավիրելու կարիք չի լինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Պարոն Մնացականյանը մանրամասն ներկայացրել է, թե իր պաշտոնավարման ընթացքում, դրանից առաջ ինչ բանակացություններ, գործընթացներ են եղել, հակառակ կողմի հետ վստահելիության մթնոլորտը ինչպես պետք է կառուցվեր։ Հարցերը, որոնք հնչեցին, ստացան պատասխաններ, հետագայում պետության ղեկավարությանը, Արցախի ղեկավարությանը, վարչապետին լսելուց հետո, դրանք ի մի բերելով, կլինեն եզրահանգումների՝ ինչո՞ւ այսպես եղավ»,- նշեց Քոչարյանը։ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովում պատերազմն ավելի վաղ դադարեցնելու մասին խոսակցություն եղել է, սակայն չմանրամասնեց․ «Երբ գրենք եզրակացությունը, պարզ կլինի, թե ինչ հնարավորություն կար, միայն Հայաստանի՞ց էր կախված, թե՞ Հայաստանից եւ Ադրբեջանից, թե՞ աշխարհում տիրող հետ կապ ուներ»։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Քոչարյանը նշեց, որ հարց է եղել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին Մնացականյանի իմացությունից, որի պատասխանը եւս կլինի եզրակացության մեջ։ Ի վերջո, կարելի՞ ասել, որ դիվանագիտությունն է պարտվել։ Քոչարյանն ընդգծեց, որ նման եզրահանգում անելու հիմքեր չունի․ «Մենք ենք պարտվել ենք, բոլորս։ Պետք է գիտակցենք պարտությունում ամեն մեկիս մանսկացությունն ինչքան է, դավաճան էլ ենք ունեցել, դասալիք էլ, հրաշալի կռվողներ տղաներ ենք ունեցել, ամուր ճակատներ։ Ամեն տեղ մենք պետք է դասեր քաղենք»։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց, որ պատրաստվում են օրենսդրական փոփոխությամբ այնպես անել, որ քննիչ հանձնաժողովի հարցաքննությանը չներկայանալու հնարավորություն չլինի։ «Չգալը չեկողների խնդիրն է։ Օսկանյանը, եթե մտածում է չգա, բայց չէ՞ որ եկել է Զոհրաբ Մնացականյանը։ Ընդդիմադիրները, որոնք անաչառությունից խոսում են, մարտական են տրամադրված Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո։ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն ինձ զանգում, ասում են՝ կարող ենք ծանոթանալ արձանագրումներին, ասում եմ՝ ոչ, թող գան աշխատենք։ Իրենք պետք է իրենց քաղաքական հայտարարությունից հրաժարվեն, նոր ունենան հնարավորություն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին»,- ընդգծեց Քոչարյանը։ Քոչարյանը հաստատեց լրագրողի հարցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հրավիրվելու է հարցաքննության․ «Նիկոլ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել անպայման քննիչ հանձնաժողով գալու»։  
18:16 - 04 ապրիլի, 2023
Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։ «Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց»,- ասաց Քոչարյանը։ Հարցին, թե դեռևս արձագանք չկա՞՝ կմասնակցեն հարցաքննությանը, թե ոչ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Պրոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մեր հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե Օնիկ գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել: Ես արձագանքում եմ՝ Տիգրա՛ն Աբրահամյան, բարի եղիր ոչ թե մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես՝ նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները եւ ինչպիսի տեսակետներ է ասել իր կողմից շատ սիրված գեներալների մասին: Կարող է լավ բանե՞ր է ասել»: Հիշեցնենք, ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե զինվորականներ կան, որոնք վախեցած են և հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։ Նշենք, որ այսօր առավոտյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրառում էր արել, որտեղ մասնավորապես, հարց էր հնչեցրել, թե ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը: Ավելի ուշ Աբրահամյանը արձագանքել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Օնիկ Գասպարյանի վերաբերյալ առավոտյան գրածս գրառմանը զարմանալիորեն օպերատիվ արձագանքեց ոչ թե գեներալ Գասպարյանը, այլ քննիչ հանձնաժողովի նախագահը՝ անուղղակի պաշտպանության տակ վերցնելով վերջինիս: Այն, որ այս իշխանությունը քննիչ հանձնաժողովի միջոցով բացառապես քաղաքական, քարոզչական նպատակներ է հետապնդում՝ տխրահռչակ հանձնաժողովը վերածելով կոնկրետ անձանց թիրախավորելու հիմնարկի, բոլորը գիտեն: Զարմանալի է իշխանությունը ներկայացնող այն դեմքերի ինքնավստահ տոնն ու պահվածքը, ովքեր պատասխանատու են 44-օրյա պատերազմի ու դրան հետևած ժամանակահատվածում Հայաստանի ու Արցախի հսկայական տարածքային ու մարդկային կորուստների, երկրի անվտանգության համակարգը «պռախադնոյ դվոռի» վերածելու մեջ, սակայն շարունակում են դաշտը լցնել անիմաստ դատարկաբանություններով: Այս իշխանության նպատակը ոչ թե երկրի պաշտպանությունն է, այլ հերթական կորուստները առավելագույնս «սվաղելը», իսկ բանակում տեղի ունեցած/ունեցող «փոփոխությունները» իրենց դրսևորումը ստանում են ծառայության ընթացքում մարտական խնդիրներ լուծելիս: Ոչ մարտական պայմաններում, միայն մեկ միջադեպի ժամանակ, 15 զոհ տվող և զինծառայողներին թղթե դոմիկներում պահողներն եկել են կոչեր ու հորդորներ են հնչեցնում: Ձեր ներկայությունն Արցախին ու Հայաստանին միայն ողբերգություն, զիջում և անդառնալի կորուստներ է բերել, իսկ երկիրը հրել եք դեպի անդունդ, հիմա էլ թե բա՝ քննիչ հանձնաժողով, քննարկում»։
12:51 - 20 մարտի, 2023
Օնիկ Գասպարյանի հետ 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել․ Անդրանիկ Քոչարյանը գովեց ԳՇ նախկին պետին
 |news.am|

Օնիկ Գասպարյանի հետ 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել․ Անդրանիկ Քոչարյանը գովեց ԳՇ նախկին պետին |news.am|

news.am: Մենք ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ բանակում 5-րդ շարասյան մասին էլ ենք խոսել, բայց այսօր ես այդ մասով ձեզ ոչինչ չունեմ ասելու: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ընդհանրապես, 5-րդ շարասյան բացահայտումը շատ բարդ է: Իսկ կարո՞ղ է, լրատվական դաշտում էլ շարասյուն փորձենք գտնել եւ կասկածներ ունենանք: Վերջին հաշվով ամբողջությամբ պատերազմի օրերին սենսացիաներ փնտրելով հակառակորդի համար տեղեկատվության լավ աղբյուր էինք հանդիսանում՝ զորքերը ոնց գնացին, որ ճանապարհով գնացին»,-ասաց նա: Նա դրական գնահատեց, որ Օնիկ Գասպարյանը չի խուսափել եւ եկել է հանձնաժողով. «Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի գալուց հետո շատ-շատերը կհասկանան, որ հանձնաժողովից չպետք է փախչել՝ սկսած Վարդան Օսկանյանից, վերջացրած այն զինվորականներով, որոնք ամպագորգոռ հայտարարություններ են անում՝ դրանք ո՞վ են, որ մենք գանք: Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ոչ ավանդ ունի զինված ուժերի կայացման գործում, ոչ էլ գիտելիքներով կարող է մրցել»: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ ժամանակ Օնիկ Գասպարյանը վերադառնա զինված ուժեր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ կվերադառնա, թե ոչ, կամ կցանկանա վերադառնալ, թե ոչ: Ես հասկացա, որ ինքն ի վիճակի է անել վերլուծություններ, արձանագրել փաստեր, իր անցած ճանապարհով, կարող է նաեւ կրթական ծրագրերում ունենալ իր ուրույն մասնակցությունը: Մեր հանձնաժողովի ցանկացած անդամի հետ եթե խոսեք, բոլորն ափսոսանքով կասեն, որ մենք կորցրեցինք մի զինվորականի, որը չլինելով զինվորական, կերտել է ինքն իրեն»:
20:06 - 16 մարտի, 2023
Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ավանդ չունի զինված ուժերում․ նրան չպետք է տանեին քաղաքական դաշտ. Անդրանիկ Քոչարյան
 |news.am|

Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ավանդ չունի զինված ուժերում․ նրան չպետք է տանեին քաղաքական դաշտ. Անդրանիկ Քոչարյան |news.am|

news.am: Շատ բան չեմ կարող բացահայտել, բայց այո, մեր հանդիպումը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ շարունակվելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Պարոն Գասպարյանի  այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովի հրավերով ԳՇ ներկա պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը, օպերատիվ վարչության պետը: Բնականաբար, մենք ունենք ցանկ եւ հրավիրելու ենք օպերատիվ իրավիճակին քաջ տիրապետող ամենակարեւոր ռազմական պաշտոնյաներին: Դրա համար սկսեցինք ներկայիս ԳՇ պետով, հաջորդը պետք է լիներ պատերազմի տարում բանակը ղեկավարած պաշտոնյան՝ գեներալ Գասպարյանը: Ի տարբերություն շատ-շատերի, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց, այսօր առնվազն 6 ժամ հանձնաժողովը լսել է ԳՇ նախկին պետին: Այն ինչ արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում լուծելու համար»,-ասաց Քոչարյանը: Նա նկատեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, սպառազինությունից, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու եւ այլ խնդիրներից. «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան  պետք էր: Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլիներ:  Ոչ մեկը Օնիկ Գասպարյանի չափ ոչ ավանդ ունի զինված ուժերի կայացման գործում, ոչ էլ գիտելիքներով կարող է մրցել։ Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, եւ այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ Գասպարյանի կարիքն զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ:  Այո, ռազմական հեղաշրջման փորձ եղել է: Բայց մեր երկիրը մի հատ է եւ զինվորականությունը երբեք չի կարելի գրկաբաց բերել ներքաղաքական խմորումների դաշտ եւ փորձել բանակն օգտագործել բազուկների ցուցադրության համար: Բանակին պետք էր հանգիստ թողնել»,-ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ այս հանձնաժողովի զեկույցը չի արժանանա ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագրին եւ ավելի մեծ չափով կհրապարակվի. «Այն ժամանակ էլ մենք չենք  գնում մեղավորներին գտնելու, այլեւ մեր սխալները գտնելու եւ ուղղելու ճանապարհով: Քննիչ հանձնաժողովների իմաստը հենց դա է: Ավելի մանրամասն՝ news.am-ում։ 
19:27 - 16 մարտի, 2023
«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին
 |aravot.am|

«Դա այդ նույն Վահե Յաքուբյա՞նն է, որ խարդավանքների մեջ էր ու Դավիթ Հարությունյանի մտերիմը»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Վարդապետյանին |aravot.am|

aravot.am: «Վահե Յաքուբյան ազգանունը որ ասացիք, իմ մոտ հիշողություններ արթնացան։ Ենթադրում էի, որ Դավիթ Հարությունյանի անունն էլ կհնչեցնեք, որովհետեւ իրենք շատ մտերիմ էին եղել։ Դա իրավաբան Վահե Յաքուբյանն է։ Ոնց որ «Անի» հյուրանոցի մի հարկը սեփականաշնորհել էր՝ խարդավանքների մեջ պարբերաբար Դավիթ Հարությունյանի եղբոր իրավաբանական ծառայություններով համագործակցած․․․ «Գլենդել հիլզ»-ը դրա արդյունքն է։ Եվ պատահական չէ, որ Սեյրան Օհանյանը մակագրել է, որ նախագահի հետ կքննարկի։ Սա մեծ, բացահայտված ավանտյուրա է, որի մեջ ներքաշել են պաշտպանության նախարարությանը եւ նախարարին»,- ԱԺ նիստում այսօր, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ինչպես հայտնել էինք` ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հրապարակվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը, ըստ որի՝ Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլից մինչեւ 2016թ․-ը զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ․ «Դողագործ» ընկերությանը պատկանող տարածքները փոխանցվել են մասնավոր անձի։ Քոչարյանի հիշատակած Վահե Յաքուբյանի առնչությամբ միջնորդագրում հետեւյալն է ասվում․ «Բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով` Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝  նշված անշարժ գույքը փաստացի Վահե Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերությանը 2 մլրդ 174 մլն 598հազար 64 դրամին համարժեք՝ 4 մլն 506 հազար 472 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ: Վերոգրյալ համաձայնության հիման վրա՝ նույն թվականի դեկտեմբերի 25-ին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և «Պրոջեքթ Ի» ՍՊ ընկերության տնօրեն Սասուն Սիմոնի Մուրադյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքը վերջնականապես դուրս է բերվել ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության, այնպես էլ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշն Էյ Էմ» ՓԲ ընկերության գույքային ֆոնդերից, և վերջնականապես դարձել է Վահե Յաքուբյանինը, իսկ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81/1 և Երևան քաղաքի Էրեբունի, Արին-Բերդի 3-րդ նրբանցքի 2/1 հասցեների անշարժ գույքերը հետագայում սնանկության վարույթի շրջանակներում կայացած աճուրդի միջոցով օտարվել են այլ անձանց:
12:55 - 08 փետրվարի, 2023
Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ, հայկական պատվիրակության ղեկավար Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայում, մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների երկրորդ խորհրդակցությանը: Հակոբ Արշակյանն իր նկատառումներն է ներկայացրել Իսլամական համագործակցության կազմակերպության, թյուրքական պետությունների ԽՎ-ի հետ ՀԱՊԿ ԽՎ-ի հարաբերությունների պաշտոնական ձեւակերպման վերաբերյալ: «Այդ ձեւակերպումն ընթացիկ փուլում հայկական կողմի համար ընդունելի չէ, քանի որ այդ կառույցների աշխատանքային մարմինների կողմից իրագործվում են հայատյաց քայլեր, հստակ գնահատականներ են հնչեցվում հօգուտ Ադերբեջանի, այդ թվում՝ Հայաստանի դեմ զինված հարձակման հարցում»,- ասել է ԱԺ փոխնախագահը: Հակոբ Արշակյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է նաեւ իր ղեկավարած ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի գործունեության ուղղություններն ու իրականացվող աշխատանքը: Նշվել է, որ հանձնաժողովի գործունեության հիմնական ջանքերը կենտրոնացած են ՀԱՊԿ կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրագործմանն աջակցելուն, ՀԱՊԿ իրավական հիմքերի կատարելագործմանը, արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրության մերձեցմանը եւ ներդաշնակեցմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշումների կատարմանը: «Ադրբեջանը, հղում անելով բնապահպանական կեղծ պատճառներին, փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է: Այս գործողությունների հետեւանքով Արցախի 120 հազարանոց բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որոնցից 270-ը անչափահաս են, արգելափակված ճանապարհի պատճառով տուն վերադառնալու հնարավորություն չունեն»,- այս մասին բարձրաձայնել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը խորհրդակցության ժամանակ: ԱԺ պատվիրակը մանրամասն ներկայացրել է ստեղծված հումանիտար ճգնաժամի հետեւանքները ու փաստել, որ Արցախի ժողովրդի համար կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է ստիպել բնակիչներին լքել իրենց տներն ու հայրենի հողը: Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները հերթական էթնիկ զտումն իրականացնելու մտադրություն ունեն, եւ Լաչինի միջանցքի շրջափակման փաստը պետք է դիտարկել այդ պետության կողմից իրականացվող լայնածավալ եւ համակարգված քաղաքականության մաս: Պատգամավորն Արցախում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամի հարցում անհրաժեշտ է համարել միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասով Անդրանիկ Քոչարյանը նախեւառաջ ընդգծել է Ադրբեջանի ագրեսիայի փաստին հստակ քաղաքական գնահատականի անհրաժեշտությունը: Օրակարգային հարցերի շրջանակում են եղել միջազգային հարաբերություններին, պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր:
17:12 - 01 փետրվարի, 2023
ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն այցելել է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի վայր

ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահն այցելել է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի վայր

Ս.թ. հունվարի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։   «Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նրանք ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին ու առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:   Այնուհետ նրանք այցելել են ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ տեղի էր ունեցել աղետալի դեպքը: Քննարկվել են դեպքի վերաբերյալ հանգամանքները և մանրամասները: Ա. Քոչարյանն ու Գ. Մելքոնյանը նշել են այն հիմնական քայլերը, որոնք զերծ կպահեն նմանատիպ աղետալի ելքերից: Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը: Կարևորվել է նաև ՌՈ աշխատակազմի և տարածքային այլ ուժային ստորաբաժանումների համագործակցությունը:   Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվի վաշտի ծառայության առօրյային առնչվող`մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները», - նշված է հաղորդագրության մեջ:
18:22 - 22 հունվարի, 2023
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու էֆեկտիվությունը և իմաստը պետք է դրսևորվեն նաև Լաչինի խնդրի լուծմամբ. Անդրանիկ Քոչարյան |parliamentmonitoring.am|

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու էֆեկտիվությունը և իմաստը պետք է դրսևորվեն նաև Լաչինի խնդրի լուծմամբ. Անդրանիկ Քոչարյան |parliamentmonitoring.am|

parliamentmonitoring.am: Հարցազրույց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։ -Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս իրավիճակում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը Հայաստանում նպատակահարմար չէ։ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ արձագանքել է, թե «սա բավականին նոր հայտարարություն է»։ Վարչապետի հայտարարությունը լրացուցիչ լարվածություն չի՞առաջացնի Հայաստան-ՌԴ հարաբերություններում։ -Ո՛չ, սա լարվածություն չի առաջացնում, և եթե Պեսկովի համար դա անակնկալ է եղել, ապա նա պարզապես պետք է շարադրեր փաստերը։ Մենք ՀԱՊԿ-ին բազմիցս դիմել ենք, և ՀԱՊԿ-ը՝ որպես կառույց, իր իրավասությունների շրջանակում չի արձագանքել։ ՀԱՊԿ-ը ստեղծվել է կոլեկտիվ համագործակցության հենքի վրա, ևեթե անդամ պետություններից մեկի ինքնիշխան տարածքը պարբերաբար ենթարկվում է հարձակման, ապա ՀԱՊԿ-ի հիմնական գործողություններից մեկը պետք է լիներ աջակցելը։ Չենք ասում ռազմական աջակցություն, բայց գոնե պետք է գնահատական տար ոչ ՀԱՊԿ անդամ պետության գործողություններին։ Զորավարժությունը հանուն զորավարժության չի լինում։ Զորավարժությունները լինում են, երբ կոլեկտիվ անվտանգության համակարգն իր կոլեկտիվ գործառույթները դարձնում է իրականություն։ -Այսինքն, այս կառույցն այլևս չի՞ գործում։ -Կառույցը գործում է, երբ քաղաքական այլ նպատակներ են ի հայտ գալիս, ինչպես Ղազախստանում։ Բայց մեզ առնչվող թեմաների մեջ ՀԱՊԿ-ը, այնուամենայնիվ, ցանկալի գործողություններ չդրսևորեց և այսօր էլ չի դրսևորում։ Հիմա խաղարկում են այն խաղաքարտը, որ Զասն ասել է, թե մենք պատրաստ ենք սպառազինություն տալ։ ՀԱՊԿ-ը չի կարող սպառազինություն տրամադրել, այստեղ խաբկանք կա, ՀԱՊԿ-ը սպառազինություն տնօրինող չի, կոլեկտիվ անվտանգության համակարգի սպառազինության տնօրինումը կոլեկտիվ մարմնի կոնսենսուսի արդյունքում է լինում, իսկ այնտեղ մեր հարցում երբեք կոնսեսուս չի եղել։ -Ու նորից քննարկվում է այդ կառույցում մնալ–չմնալու հարցը։ -Ո՛չ, գալիս է այդ կառույցն աշխատացնելու ցանկությունն իրականություն դարձնելու հարցը։ Եթե չի ստացվի, այսպես թե այնպես, մենք ՀԱՊԿ-ում ենք, բայց ՀԱՊԿ-ը որտե՞ղ է, հասկանալի չէ։ Մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ը կատարի իր իրավասությունները, ինչն առայժմ չի անում։ -Մեկ ամսից ավելի՝ Լաչինի միջանցքը փակ է, վթարների հետևանքով Արցախում անցել են հովհարային անջատումների, ինտերնետային կապը պարբերաբար խափանվում է։ Օղակը գնալով սեղմվում է։ Ո՞րն է լինելու խնդրի լուծումը։ -Չգիտեմ՝ օղակը որքան կսեղմվի, բայց Լաչինի միջանցքը հավերժ փակ չի կարող մնալ։ -Այլընտրանքային ճանապարհները՝ Շուշիի հատվածով անցնող, կամ օդային ճանապարհը չպե՞տք է արդեն գործեին։ -Դրանց մասին պետք է շատ ինտենսիվ խոսել։ Օդային ճանապարհը նշանակում է միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների պարտադրում, և սա հենց ճնշման գործիքներից մեկն է։ Այլընտրանքային մեկ այլ ճանապարհի հնարավորություն կարող է լինել։ Եվ Արցախի իշխանությունն այս առումով հսկայական անելիք ունի։ -Արցախի ԱԽ վերջին նիստում ընդունված հայտարարությամբ անհամաձայնություն էր հայտնվում Հայաստանի վարչապետի դիրքորոշումների վերաբերյալ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանի դժգոհությունը Հայաստանից շատ հասցեական է։ Ինչպե՞ս եք սա բացատրում։ -Ռուբեն Վարդանյանի կերպարը անհասկանալի է մնում ինձ։ Ես չեմ կարող մեկնաբանել մի մարդու հայտարարություն, որը նոր է հայտնվել Արցախի կառավարման համակարգում, և պարզ չէ՝ կառավարման արդյունավետությունն ինչի վրա է կառուցված։ Պետք է հասկանանք՝ Ռուբեն Վարդանյանի իշխանությունը որտեղից է սկսվում և որտեղ է ավարտվում։ Ի վերջո, Արցախը նախագահական երկիր է, ունի նախագահ, պաշտպանության բանակ, ուժային կառույցներ, Ռուբեն Վարդանյանը ի՞նչն է կառավարում։ Կիրակի օրը հայտարարեց բենզինի ներկրման մասին, խոստացավ երկուշաբթի շարունակել և պարզապես անհետ կորավ։ Եթե կան տեսակետներ, քննարկենք դրանք Արցախի իշխանության բոլոր թևերի հետ, որտեղ կարող է լինել նաև Ռուբեն Վարդանյանը։ Նա, բացի դժգոհելուց, որևէ գործնական քայլ ՀՀ կառավարության հետ չի արել։ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելու էֆեկտիվությունը, իմաստը և գործողությունների արդյունավետությունը պետք է դրսևորվի հենց նույն Լաչինի միջանցքի խնդրի լուծման հարցում ևս։ Պետք է համերաշխության մթնոլորտում գնանք խնդիրների լուծմանը։ Ռուբեն Վարդանյանը և Արցախի իշխանությունը պետք է գան այն վիճակին, որ ՀՀ իշխանությունների հետ պետք է անցնել այս բարդ ճանապարհը։ –Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, որ ամբողջ աշխարհը Արցախը դիտարկում է որպես Ադրբեջանի մաս: Դո՞ւք էլ եք այդպես կարծում: –Նիկոլ Փաշինյանն ընդամենն արձանագրել է եղած իրողությունները: Ուրիշ բան, թե մենք ինչպես ենք ապրել Ղարաբաղյան շարժումից հետո, հաջողությունների ու անհաջողությունների ինչ փուլեր ենք ունեցելև ինչ պետք է անենք, որ անհաջողություններին փոխարինեն հաջողությունները: Ադրբեջանն իր պարտություններից դասեր քաղեց, գնաց երկար ճանապարհով, ստեղծեց իր զինված ուժերը և ուժային ճանապարհով գնաց լուծումների: Մինչ այդ նրա մտոքով ուժային լուծում չէր անցնում: Երբ ասում ենք, թե ինչու մեր ուզածով չստացվեց, ընդդիմադիր դաշտի մեր քույրերն ու եղբայրները գոռում են՝ ինչո՞ւ եք նորից անցյալը փորփրում: Որովհետև անհաջողությունների հիմքը դրվել է անցյալում: Ասում են՝ ձեր մեջ էլ կան անցյալից գործիչներ: Մեր մեջ են անցյալից այն քաղաքական գործիչները, որոնք կերտել են այդ հաղթանակները: Իրենց մեջ էլ կան այդպիսիք, բայց հետո ո՞նց տնօրինեցին այդ հաջողությունը հոկտեմբերի 27-ից հետո: Մեր գահավիժումն սկսվել է հոկտեմբերի 27-ից,դրա համար էլ կարծում եմ, որ այդ գործի բացահայտումը շատ հարցերի պատասխան կտա: –Բայց իշխանությունը քայեր չի անում այդ ուղղությամբ: –Իշխանությունը չպետք է քայլեր անի, իրավապահ համակարգը պետք է անի քայլեր, դրանք արվում են: Գուցե հասարակության համար տեսանելի չեն, բայց շատ բաներ պետք է տեսանելի չլինեն: Շարունակությունը՝ parliamentmonitoring.am-ում
22:46 - 16 հունվարի, 2023
Անդրանիկ Քոչարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի վրա հավկիթներով հարձակվելու քրեական վարույթը ուղարկվել է դատարան

Անդրանիկ Քոչարյանի եւ Սիսակ Գաբրիելյանի վրա հավկիթներով հարձակվելու քրեական վարույթը ուղարկվել է դատարան

2020 թվականի դեկտեմբերի 28-ին պատգամավորներ Ա.Ք.-ի (Անդրանիկ Քոչարյան,-խմբ․) և Ս.Գ.-ի (Սիսակ Գաբրիելյան,-խմբ․) նկատմամբ խուլիգանական գործողություն կատարած Ա.Ս.-ի և Գ.Բ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Գ.Բ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցելով Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ:  Մասնավորապես, Գ.Բ.-ն հավկիթներով և ձնագնդիկներով, հարվածներ է հասցրել Ազգային ժողովի շենքին մոտեցող պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային, որի մեջ գտնվել է պատգամավորը: Դրանից անմիջապես հետո Գ.Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:  Այնուհետև, հավաքի մի խումբ մասնակիցներ, շարունակելով խուլիգանական գործողությունները, ժամը 11:00-ի սահմաններում փակել են Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածը: Վերջիններիս միացած Ա.Ս.-ն և գործով չպարզված անձինք խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող Ազգային ժողովի պատգամավոր Ս.Գ.-ի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ:  Պատգամավորը փորձել է խուսափել կոնֆլիկտից և առաջարկել բացել ճանապարհը, սակայն հավաքի մասնակիցներից չպարզված անձը Ս.Գ.-ին վիճաբանության մեջ ներքաշելու նպատակով հարվածել է նրա ավտոմեքենային: Վիճաբանություն է սկսվել պատգամավորի ու հավաքի մասնակիցների միջև, որի ընթացքում Ա.Ս.-ն և ինքնությունները չպարզված մասնակիցները, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել Ս.Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Ա.Ս.-ն և չպարզված անձինք, հրմշտելով և ճեղքելով խուլիգանական գործողությունները խափանող ոստիկանների կենդանի պատը՝ հետապնդել են Ս.Գ.-ին՝ շարունակելով կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, հավկիթներով հարվածել՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ձախ բազկի ստորին երրորդականի դրսային մակերեսի, աջ արմնկային շրջանի արյունազեղումներ, ձախ այտային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:  Ա.Ս.-ի և վարույթով դեռևս չպարզված անձանց խուլիգանական գործողությունները դադարել են՝ դեպքի վայրում գտնվող ոստիկանության մեծաքանակ ուժերի միջամտության արդյունքում՝ ժամը 11:20-ին՝ Ա.Ս.-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելուց հետո:  Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գ.Բ.-ի և Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում (համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից և Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից՝ հարվածներ հասցնելով կամ բռնի այլ գործողություններ կատարելով): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
15:02 - 11 հունվարի, 2023
Քննիչ հանձնաժողովը բազմաթիվ նյութեր է ուղարկել Դատախազություն․ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնյանների անուններ չհնչեցրեց
 |armtimes.com|

Քննիչ հանձնաժողովը բազմաթիվ նյութեր է ուղարկել Դատախազություն․ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնյանների անուններ չհնչեցրեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին վերաբերող հարցին: Ըստ Քոչարյանի՝ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները խիստ գաղտնի են: Կատարված աշխատանքների հիման վրա հանձնաժողովի նախագահը զրուցել է գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար: Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին՝ հարցեր տալու համար, հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին՝ Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել և ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասել է, որ պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն էլ ինչ-որ հայտարարություններ է արել»: Այս առթիվ, Քոչարյան խոսքով, մշակվում է օրենսդրական նախաձեռնություն և հունվարին կդրվի շրջանառության մեջ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կնախատեսվեն խստացումներ հրավիրյալների չներկայանալու դեպքում: «Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որ հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Ուսումնասիրված բազմաթիվ դեպքեր կան, որ առավել ևս զինվորական դատախազությունը պետք է քննի։ Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած՝ թերացումների»,- նշեց նա։ Հարցին՝ եթե նյութեր են տրամադրվել գլխավոր դատախազություն, ուստի կա՞ անձանց շրջանակ, որոնց հետ կապված քրեական գործեր պետք է լինեն, կարո՞ղ է մանրամասնել, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, պատգամավորը արձագանքեց․ «Բազմաթիվ նյութեր են ուսումնասիրվել, որոնք բավարար են, որ հանձնաժողովը նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն։ Ակնհայտ է պաշտոնյանների ցանկը, դրանք կոնկրետ պաշտոնյաններ են։ Ես անուններ չեմ հնչեցնի»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց. «Քննիչ հանձնաժողովի արձանագրումներն առհասարակ լավ հիմք են այս պահին տեղի ունեցող փոփոխությունների համար, քանի որ հստակ արձանագրված են մի շարք բացթողումներ, որոնք տարիներ ի վեր եղել են բանակում և հանգեցրել կոնկրետ հետևանքների»։ Ըստ նրա՝ գլխավոր դատախազի փոփոխությունից հետո բավականին գործընթացներ են տեղի ունենում Դատախազությունում, և առաջիկայում կոնկրետ զարգացումներ կլինեն կոնկրետ անձերի վերաբերյալ: Հետևաբար, նա առաջարկեց սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին: Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում՝ հավելելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին մասնակցում են, բայց ոչ բոլորը: «Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս միասին պետք է բավականին մեծ արագությամբ և որակյալ ոչ միայն օրենսդրական, այլ նաև գործնական ներդրում ունենանք մեր բանակաշինության գործում»,- նշեց նա։
16:12 - 12 դեկտեմբերի, 2022
«Եթե Ադրբեջանի հեռահար նպատակը Լաչինի միջանցքը փակելն է, ապա մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան»․ Անդրանիկ Քոչարյան

 |aravot.am|

«Եթե Ադրբեջանի հեռահար նպատակը Լաչինի միջանցքը փակելն է, ապա մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան»․ Անդրանիկ Քոչարյան |aravot.am|

aravot.am: «Ադրբեջանի պլանավորած սադրանքի հետեւանքն է։ Ո՞նց պետք է չեզոքացնել․․․ դա մեզ անընդհատ ուղեկցելու է։ 2,5 տարի է արդեն։ Հրադադարը պահպանող հիմնական ուժային բլոկը պետք է դրանից հետեւություններ անի, կանխատեսի, գուցե ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից, որովհետեւ դա ոչ մի լավ բանի չի բերելու»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Եթե լարվածությունները շարունակեն եւ եթե հեռահար նպատակն է լինելու Լաչինի միջանցքը փակելը, ապա դա բերելու է նրան, որ մեր հայրենակիցներին ոչ մեկ չի թողնելու անպաշտպան։ Այնպես որ, 90-ականների դասերը, եթե Ադրբեջանն ուսումնասիրած լինի, հետեւություններ արած կլինի, եւ հակամարտությունը չի վերածվի լայնածավալ պատերազմի՝ հենց նման գործողություններով։ Ժամանակին շատ կրակեցին, մենք էլ սկսեցինք շատ պաշտպանվել»,-շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ճիշտ կաներ ոչ թե ուժի լեզվով հարաբերություններ կառուցեր, այլ կայունություն ապահովեր «Անում են այն, ինչ ուզում են, բայց լավ կլիներ՝ մենք էլ դասեր քաղեինք, թե հրադադարից հետո ինչպես պետք էր չմսխել մեր հաջողությունները։ Ադրբեջանը դաս քաղեց եւ կառուցեց այնպիսի բանակ, որն իր խնդիրը կատարեց»։ Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները այնտեղ վրաններ են տեղադրել։ Տեղում մոտ երկու տասնյակ ռուս խաղաղապահներ կան։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ 
13:11 - 12 դեկտեմբերի, 2022
«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|

«Փոխհամաձայնեցված է եղել, եւ դա ճիշտ է»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ադրբեջանցի «բնապահպանների» սադրանքի մասին |aravot.am|

aravot.am: «Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է լավ պլանավորած սադրանք՝ դրանով լարվածություն ստեղծելով Արցախում։ Բնականաբար, ակնկալիքն այն է, որ այդ լարվածությունը կտեղափոխվի նաեւ ՀՀ», – խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ադրբեջանցի «բնապահպանները» կարողացել են խաղաղապահների ուղեկցությամբ Արցախի Կաշենի հանքավայրի մուտքի մոտ հայտնվել։ «Պետք է լինել սառնասիրտ։ Իրենց ցանկությունը դա իրենցն է։ Մեր նպատակը նույնն է՝ անվտանգ կյանք Արցախի հայրենակիցների համար եւ անվտանգության միջավայրի կառուցում՝ ՀՀ-ի եւ Արցախի միասնական անվտանգային տարածքում։ Կլինի Կաշենի առիթը, հետո մեկ ուրիշը», – նշեց Անդրանիկ Քոչարյանը եւ հավելեց, – «Խնդիրը, վերջին հաշվով, լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ։ Խաղաղապահ ուժերն ունեն առաքելություն՝ նման լարվածությունները չեզոքացնելու։ Այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր բովանդակությունը»։ Հարցին՝ ունի՞ տեղեկություն, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայրի տարածք, որքանո՞վ են խաղաղապահներն իրավաչափ գործել, քանի որ չեն համաձայնեցնել Արցախի իշխանության հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ փոխհամաձայնեցված գործողություն է եղել, եւ դա ճիշտ է։ Հիմա չեմ կարող ասել՝ ում միջեւ, բայց այդ բնապահպանները չէին կարող դրոշակները վերցնել եւ գնալ Արցախի ցանկացած միջավայր։ Նշանակում է՝ ինչ-որ պայմանավորվածություն է եղել, որ նման լարվածությունը չկրկնվի։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը նաեւ հակազդման հնարավորություն է ստեղծում՝ նման խնդիրները կանխելու համար։ Արցախի իշխանությունը պետք է միշտ կարողանա ռիսկերը կանխել։ Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր։ Նա պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի ՀՀ-ն եւ Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն գերակա»։
11:37 - 12 դեկտեմբերի, 2022