Արաբական Միացյալ Էմիրություններ - ԱՄԷ

ԱՄԷ, պաշտոնապես Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ն գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Արաբական թերակղզու հարավարևելյան մասում։ ԱՄԷ-ն հարավից և արևմուտքից սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքից և հյուսիս արևելքից Օմանի հետ։ ԱՄԷ-ի ափերը ողողում են Օմանի և Պարսից ծոցերը։

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցեր

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցեր

Հայաստանի ԱԳՆ-ն  պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին․ «2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։ ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։ Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց և երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի»։
21:40 - 03 փետրվարի, 2023
Հայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Հայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն

Հայաստանից ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: Այս մասին պարզաբանում է տարածել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունն՝ ընդգծելով, որ փոփոխության ուժի մեջ մտնելուն պես դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն: «ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր կրող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն արձանագրության ստորագրումից և ներպետական ընթացակարգերի ավարտից հետո:  Հարգելի քաղաքացիներ, ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: դեսպանությունը փոփոխության ուժի մեջ մտնելուն պես կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է պարզաբանման մեջ:
16:49 - 31 հունվարի, 2023
Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի |news.am|

Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և էմիրաթական ներդրումների ծավալը Հայաստանում։ Նկատելի զարգացում է ապրում զբոսաշրջությունը, էականորեն մեծացել է ՀՀ-ԱՄԷ ուղիղ չվերթների թիվը։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, քաղաքական խորհրդակցություններ, գործարար հանդիպումներ, 2019թ․՝ հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Երկու երկրները արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություններում։ Դեռևս 2017-ին մեկնարկել էր Էմիրությունների հետ մուտքի արտոնագրի ազատականցման գործընթացը: ՀՀ կառավարությունը 2017թ. հունվարին համաձայնություն էր տվել երկու երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագրի կնքման առաջարկությանը, որից հետո սակայն գործընթացը կանգ էր առել: Այժմ գործընթացը վերսկսվել է և այս արձանագրության ստորագրման արդյունքում կապահովվի ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԱՄԷ՝ խթանելով առաջին հերթին զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։ Մուտքի արտոնագրի պահանջից ազատումը ամուր հիմք կստեղծի գործարար և տնտեսական կապերի աշխուժացման համար, ինչն իր հերթին կնպաստի ներդրումային և տնտեսական համագործակցության ընդլայմանը։ Նշյալ հուշագրում լրացումներ կատարելու մասին արձանագրության ստորագրումը զարկ կտա միջմարդկային շփումներին ու միջմշակութային կապերին՝ նպաստելով երկու ժողովուրդների միջև մշակութային երկխոսությանը։ 2022թ․ դեկտեմբերին ստորագրվել է«ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս երկու փաստաթղթերի արդյունավետ կիրարկումը կշահագրգռի էմիրաթցի գործատուներին իրենց գործունեության ոլորտում ավելի մեծ թվով ՀՀ քաղաքացիներ ներգրավել։
11:37 - 26 հունվարի, 2023
ՀՀ վարչապետն ու նախագահը ուղերձներ են հղել ԱՄԷ Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետն ու նախագահը ուղերձներ են հղել ԱՄԷ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ Ազգային տոնի առթիվ: ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 51-երորդ տարեդարձի կապակցությամբ: Անցած հինգ տասնամյակները նշանավորվում են Ձեր երկրի և ժողովրդի տքնաջան աշխատանքով, ինչը հնարավոր դարձրեց Միացյալ Էմիրությունների տպավորիչ ձեռքբերումներն ու առաջընթացը: Բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված աշխարհում խաղաղ համակեցության պահպանմանը և կայուն զարգացման մթնոլորտ ստեղծելուն: Խորապես արժևորում եմ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև առկա բարեկամական, օրեցօր զարգացող հարաբերությունները և վճռական եմ նպաստելու դրանց էլ ավելի խորացմանը: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում: Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»: ԱՄԷ փոխնախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ վսեմություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գալիք տարիներին ևս շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր հաստատակամ ուղին: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի Էմիրության կառավարիչ, շեյխ Մուհամմադ Բին Ռաշեդ Ալ Մաքթումին Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն:Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերի գործադրմամբ մեր երկրների միջև առկա համագործակցությունն ավելի կընդլայնվի և կխորանա՝ շոշափելի արդյունքներ արձանագրելով տարբեր ոլորտներում:Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: Բարձր եմ գնահատում մեր երկրների ավանդական, ջերմ հարաբերությունները և վստահ եմ, որ դրանք հիմք կդառնան մեր երկրների միջև առկա ներուժի լիարժեք իրացման համար: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:
12:36 - 02 դեկտեմբերի, 2022
Վեհափառ Հայրապետն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական արժեքների ոչնչացման խնդիրը

Վեհափառ Հայրապետն ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է Բաքվի վերահսկողության տակ հայտնված հայկական արժեքների ոչնչացման խնդիրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամի գլխավորությամբ։   Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` արդյունավորվելով տարբեր ոլորտներում նոր ձեռքբերումներով։   Հայոց Հայրապետը նաև անդրադարձել է Հայաստանի հետպատերազմյա ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները։   Իր հերթին Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ ալ Մուսալլամը, Հայոց Հովվապետին փոխանցելով Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի շեյխ, դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի ողջույնն ու բարեմաղթանքները, գոհունակությամբ հաստատել է, որ հայ-արաբական կապերն ամուր են` համահունչ դարավոր բարեկամությանը։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը։
22:05 - 19 հոկտեմբերի, 2022
Մտահոգություն ենք հայտնում ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ. ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ
 |1lurer.am|

Մտահոգություն ենք հայտնում ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ. ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am:  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ԱՄԷ մշտական ներկայացուցչի տեղակալ Ամիրա Ալ-Հաֆիթիի ելույթը:    «Ողջունում ենք երեկ սահմանված հրադադարը և այն բանակցությունները, որոնք բերեցին դրա հաստատմանը: Մեր խոր մտահոգությունն ենք հայտնում սահմանին տեղի ունեցած բախումների և ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ: Աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ սեպտեմբերի 13-ի հայտարարությանը և կողմերին կոչ անում ջանքեր գործադրել կայուն խաղաղության հասնելու համար, որը թույլ կտա խուսափել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասներից: Աշխարհի ցանկացած սրացում վտանգ է ներկայացնում գլոբալ խաղաղության համար՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում հիմա աշխարհում. ճգնաժամեր, սով: Պետք է ԱԽ-ն միշտ իր բարձրության վրա մնա՝ ապահովելու անվտանգությունը և կայունությունը, ինչը թույլ կտա խուսափել ճգնաժամերից:    Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել հարցերը խաղաղ՝ դիվանագիտական ճանապարհով: 2020 թ. եռակողմ համաձայնությունը տարածաշրջանում կայունության պահպանման հիմքն է:   Տարեսկզբին երկրները նշեցին իրենց պատրաստակամության մասին՝ շարժվել առաջ: Հուսադրող էին մնացած հարցերը կարգավորելուն ուղղված երկու կողմերի ջանքերը: Պետք է օգտագործել այդ տեղաշարժը և շարժվել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հույս ունենք, որ կողմերը կշարունակեն իրենց ջանքերը կառուցողական միջավայրում: Դա կօգնի հասնել տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը և խուսափել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգներից: Կողմերին կոչ ենք անում խուսափել բռնություններից և առաջ շարժվել՝ հարգելով ՄԱԿ-ի կանոնադրությունը»:
22:30 - 15 սեպտեմբերի, 2022
Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|

Իսրայելը եւ ԱՄԷ-ն ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր են ստորագրել Դուբայում |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը եւ Արաբական Միացյալ էմիրությունները (ԱՄէ) մայիսի 31-ին Դուբայում ստորագրել են ազատ առեւտրի շուրջ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: The Jerusalem Post թերթի տվյալներով՝ համաձայնագրի ստորագրման շնորհիվ երկու երկրների միջեւ կվերանան ապրանքների 96 տոկոսի մաքսատուրքերը, ներառյալ սննդամթերքը, կոսմետիկան, բժշկական սարքավորանքները եւ դեղորայքը: Հրատարակությունը նշում է, որ դա առաջին նման համաձայնությունն է հրեական պետության եւ արաբական երկրի միջեւ: Ապրիլի 1-ին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետի դիվանատունը հայտնել է, որ Իսրայելը եւ ԱՄէ-ն ավարտել են բանակցություներն ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի պայմանների վերաբերյալ: Բացի դրանից, երկու պետությունների միջեւ արդեն գործում են ավիացիոն հաղորդակցության, անայցագիր ռեժիմի, ներդրումների պաշտպանության եւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության համաձայնագրերը, ինչպես նաեւ փոխըմբռնման շուրջ մի շարք հուշագրեր: 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգտնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեց փաստաթղթեր ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջ: Արեւմուտքում եռակողմ գործարաքն ստացավ «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը: Հետագայում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման մասին են հայտարարել Սուդանը եւ Մարոկոն: Մինչեւ ԱՄէ-ի եւ Բահրեյնի հետ հաշտության կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:30 - 31 մայիսի, 2022
Կապիկի ծաղիկ․ նոր դեպքեր ԱՄԷ-ում

 |factor.am|

Կապիկի ծաղիկ․ նոր դեպքեր ԱՄԷ-ում |factor.am|

factor.am: Արաբական Միացյալ Էմիրությունները դարձել է Պարսից ծոցի առաջին երկիրը, որը հայտնել է կապիկի ծաղիկի դեպքի մասին։ Մինչդեռ հիվանդությունն ավելի լայն տարածում է գտնում Եվրոպայում։ Չորեքշաբթի կապիկի ծաղիկ է հայտնաբերվել Չեխիայում և Սլովենիայում, Մեծ Բրիտանիայում արդեն 78 դեպք կա, Պորտուգալիայում՝ շուրջ 50, հայտնում է Euronews-ը։Ֆրանսիայի առողջապահության նախարար Բրիժիտ Բուրգինյոնն այցելել է Լուի Պաստերի ինստիտուտ, որտեղ իրավիճակը քննարկել է Արտակարգ իրավիճակների կենսաբանական հետազոտությունների դեպարտամենտի գիտնականների հետ։ «Պետք է հասկանալ, որ այս հիվանդությունը շատ դեպքերում անցնում է թեթև ձևով, վարակվածներn ինքնամեկուսացվում են տանը: Ես խոսում եմ ոչ միայն որպես առողջապահության, այլև կանխարգելման նախարար. խորհուրդ է տրվում մեկուսանալ, որպեսզի չտարածվի հիվանդությունը, որն անհետանում է երկու-երեք շաբաթից»,- ասել է Բուրգինյոնը:
22:00 - 26 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄէ-ի արտգործնախարարին

Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄէ-ի արտգործնախարարին

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին: Նախարար Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի նախագահի պատասխանատու պաշտոնում: Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը: Կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ ընդգծելով պարբերական շփումների խթանման և փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
20:43 - 14 մայիսի, 2022