Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը։
18:13 - 05 մարտի, 2024
ՀՀ դիվանագիտական ծառայությունն այսօր էլ համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար. ԱԳ նախարար

ՀՀ դիվանագիտական ծառայությունն այսօր էլ համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար. ԱԳ նախարար

Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ օրը խորհրդանշական է ՀՀ դիվանագիտական ծառայության համար, քանզի հենց այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ խորհրդանշելով ազատ, անկախ պետականություն կերտելու մեր ժողովրդի ձգտումը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ այսօր էլ համաշխարհային զարգացումների, անկայունության պայմաններում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ժողովրդավար երկիր լինելու իր ընտրության համար, և այս մարտահրավերի հաղթահարումը շարունակում է պահանջել լրջագույն ջանքեր: Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտակլան ծառայության մարմիններ գործուղված դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ՀՀ-ին ծառայելու նվիրական առաքելության մեջ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողություն, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ:
21:52 - 04 մարտի, 2024
ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մարտի 2-ին Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:   Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։   Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի, մասնավորապես 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։   Արարատ Միրզոյանն ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։   Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
11:44 - 03 մարտի, 2024
Մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ․ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում պանելային քննարկմանը

Մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ․ Միրզոյանը՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում պանելային քննարկմանը

Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է․ «Փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման ընդլայնմանն ուղղված մեր ջանքերի մասին ընկալումն այն է, որ դա կհանգեցնի մարդկանց միջև շփումների ավելացմանը, փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության խորացմանը, շահավետ կլինի տնտեսական տեսանկյունից։ Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանում մենք ավելի լավ ենք հասկանում միջազգային առևտրի և կապերի կարևորությունը։ Մենք ոչ միայն դեպի ծով ելք չունենք, այլև առկա չորս հարևաններից միայն երկուսի հետ բաց սահման ունենք․ մյուս երկու հարևանների հետ մեր սահմանները փակ են շուրջ երեք տասնամյակ շարունակ, սակայն սա, կարծում եմ, այլ քննարկման թեմա է։ Այս քննարկման համար, կարծում եմ, բավական կլինի նշել, որ մենք բանակցում ենք մեր երկու հարևանների հետ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման շուրջ։ Ինչպես նշեցի, խնդիրն ունի երկու բաղադրիչ՝ տնտեսական և քաղաքական։ Մենք հավատում ենք, որ աճող փոխկախվածությունը շահավետ է ոչ միայն տնտեսական տեսակետից, այլև, ինչպես արդեն նշեցի, հանգեցնում է փոխկախվածության, որն իր հերթին մեծ գործոն է դառնում խաղաղության հասնելու ճանապարհին։ Զարգացնելով տարածաշրջանային կապվածության թեման՝ նախարար Միրզոյանը հավելել է. «Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանում սա կարող է որոշիչ դեր խաղալ և ցանկանում ենք ներգրավված լինել տարածաշրջանային տարանցիկ ուղիներում, առևտրում և այլն։ Այդ նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը , որի վերնագրից արդեն դուք կարող եք հասկանալ, որ այն ոչ միայն տնտեսական բնույթի է կրում, այլ, ինչպես նշեցի, կարող է տարածաշրջանում պոտենցիալ խաղաղության հաստատման գրավական հանդիսանալ։ Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում այս ենթակառուցվածքների բացման համար, և ես հիմա կներկայացնեմ դրանք. հիմնված լինելով արդարացի դնդումների վրա, դրանք կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար։ Այսպիսով առաջին սկզբունքն այն է, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է մնան այն պետության ինքնիշխանության ներքո, որի տարածքով դրանք անցնում։ Սա կարող է բնական թվալ, սակայն, երբ խոսքը գնում է մեր տարածաշրջանի մասին, մանրուքները կարևոր են։ Երկրորդ սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն պետությունների ազգային օրենսդրության համապատասխան։ Կցանկանայի նշել նաև այդ գործընթացների հնարավոր դյուրացման մասին. մենք ապրում ենք 21-րդ դարում, մենք պետք է դյուրացնենք գործընթացները։ Այսպիսով, եթե կա քաղաքական կամք, մենք միշտ էլ կարող ենք լուծումներ գտնել։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Միրզոյանն ավելացրեց․ «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Օրինակ, ես չեմ կարող իմ իրաքցի գործընկերոջից պահանջել օգտվել իր երկրի երկաթգծից՝ միևնույն ժամանակ մերժելով ցուցաբերել փոխադարձություն։ Այսպիսով, կան մարնամասներ, որոնց վրա կարող ենք միասին աշխատել, եթե կա քաղաքական կամք, և մենք՝ Հայաստանն, ավելի, քան պատրաստ ենք։» 
21:04 - 02 մարտի, 2024
ՀՀ ԱԳ նախարարը ուղերձը է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարարը ուղերձը է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձը է հղել դիվանագետի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ՀՀ դիվանագիտական համակարգը նշում է մասնագիտական տոնը՝ ՀՀ դիվանագետի օրը:  32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յուրքում։ Այս օրը խորհրդանշեց մեր ժողովրդի նվիրական ձգտումն ապրել ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանում և մեր հավատարմությունը կառուցել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ուղենիշ ունենալով ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Պատահական չէ, որ հենց անկախ ազգերի ընտանիքին՝ ՄԱԿ-ին, ՀՀ անդամակցության օրը՝ մարտի 2-ը, հետագայում հռչակվեց որպես դիվանագետի և դիվանագիտական ծառայության օր Հայաստանում: Հայաստանի Հանրապետությունն անցել և շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով: Այսօր էլ մեր երկրի առջև ծառացած են մեծագույն մարտահրավերներ, որոնց խորը գիտակցումն ու արժանապատիվ հաղթահարումը պահանջում է գերմարդկային ջանքերի գործադրում և անձնուրաց ծառայություն: Գլոբալ անորոշությունների պայմաններում այսօր էլ մենք բախվում ենք ծանր փորձությունների, որոնց հաղթահարումը, նվիրական հեռանկարների հասնելը հնարավոր է միայն պետականության արժևորման, անհատական ու հավաքական նվիրումի ճանապարհով: Մեր ճանապարհին եղել են էական հաջողություններ և ձեռքբերումներ: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր յուրովի առաքելությունն՝ անշեղորեն և հետևողականորեն ամրապնդելու ՀՀ անկախությունն ու պետականությունը, առաջ մղելու մեր առաջնահերթությունները՝ որպես ինքնիշխան երկիր, որպես տարածաշրջանային գործընկեր, որպես միջազգային համակարգի պատասխանատու անդամ: Վերլուծելով անցյալը՝ մենք նայում ենք ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով: Շնորհավորում եմ ԱԳՆ բոլոր դիվանագետներին՝  թե՛ ԱԳՆ կենտրոնական համակարգում, թե՛ արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում և մաղթում կայուն հաջողություններ մեր ընդհանուր առաքելության շարունակական կյանքի կոչման հարցում», - նշված է ուղերձում:
19:23 - 02 մարտի, 2024
Հայաստանի և Մոզամբիկի ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի սկզբունքների հարգման կարևորությանը

Հայաստանի և Մոզամբիկի ԱԳ նախարարներն անդրադարձել են խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի սկզբունքների հարգման կարևորությանը

Հայաստանի և Մոզամբիկի ԱԳ նախարարների հանդիպումը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ: Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում: Հանդիպման օրակարգում են եղել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգման կարևորությունը։
15:50 - 02 մարտի, 2024
Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
 |1lurer.am|

Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Լավ է հնչում, երբ խոսում ենք փոխկապակցվածություն, միջազգային առևտրի և տարանցման, մշակութային և մարդկանց միջև հաղորդակցության խորացման մասին. տնտեսության տեսանկյունից փոխկապակցվածության և փոխադարձ կախվածության մեծացումը շահավետ կլինի: Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Իմ երկիրը՝ Հայաստանը, դեպի ծով ելք չունեցող երկիր է, և մենք շատ լավ ենք հասկանում վերոնշյալի կարևորությունը եթե ոչ ավելի, առնվազն ոչ պակաս, քան այս սենյակում հավաքված մարդիկ: Բացի դրանից՝ մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը: Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանին: «Ուստի Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և այն սկզբունքները, որոնք ընկած են դրա հիմքում՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումի մասնակիցները դրանք արդար կհամարեն: Միրզոյանը շեշտել է հատկապես տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը՝ ինքնիշխանության և ազգային օրենսդրության հիման վրա: Արտգործնախարարը նշել է, որ համագործակցությունը պետք է կառուցվի հավասարության և փոխադարձության հիման վրա:
13:00 - 02 մարտի, 2024