Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը |azatutyun.am|

Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այժմ Բրյուսելում է, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը։ Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։ Անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։ «Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանն արձագանքել է, թե նման հրավերներից տեղյակ չէ։
10:25 - 11 նոյեմբերի, 2023
Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|

Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. սպեկտրը շատ մեծ է: Այդ մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի շրջանակում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ե՛վ ակադեմիական, և՛ քաղաքական շրջանակներում կա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է Եվրոպան, և ինչպե՞ս ես դու Եվրոպայի հետ: Ինձ համար դրա կարճ պատասխանը ժողովրդավարությունն է, այսինքն՝ եթե դու ժողովրդավարություն ունես, դու կիսում ես այդ արժեքները, և [եթե] երկիրը կառավարվում է այդ սկզբունքով, դու միանշանակ մոտ ես Եվրոպային»,- ասաց ԱԽ քարտուղարը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու Հայաստանի ներքին խնդիրները: «Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը հենց դա է. արդյոք ժողովրդավարությունը նաև կարո՞ղ է արտաքին անվտանգություն ապահովել: Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, և այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նաև լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, Հայաստանն աջակցություն ստանա անվտանգության ոլորտում՝ դիվերսիֆիկացնելու իր ռեսուրսները: Իհարկե, երբ մենք 2021-ի վերջին 2022-ի սկզբներին այս խոսակցությունը սկսել էինք, բազմաթիվ հարցեր կային Հայաստանին, բայց, կարծում եմ՝ այդ հարցերի մեծամասնությունն արդեն անցյալում է, կարևոր առաջընթացներ ենք ունեցել»,- ասաց նա և վերոնշյալ հարցին դրական պատասխան տվեց. «Այո՛, ժողովրդավարությունը ներքին կայունության ապահովման լավագույն գործիքներից է, բայց նաև ժողովրդավարությունը արտաքին անվտանգության ապահովման լավագույն գործիքներից է: Սա մեզ երկուսից է կախված, նկատի ունեմ Երևանից, Բրյուսելից»: Նա հավելեց, որ դա կախված է նաև արևմտյան աշխարհից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, որը ևս ինտենսիվ ներգրավված է Հայաստանում խաղաղություն հաստատելու գործում:
16:18 - 10 նոյեմբերի, 2023
Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար
 |news.am|

Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ եւ հավաքական Եվրոպայի, եւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ըսդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը: Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,-ասաց նա: ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթի հիմնական մեսիջներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է այնքան, որքան պատրաստ է Եվրոպան. «Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»: Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դա շատ կրեւոր էր նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում: «Նիկոլ Փաշինյանի եւ ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում նշվում է, որ մեր հարաբերությունները նաեւ հիմնված են արժեքների վրա»:
15:28 - 10 նոյեմբերի, 2023
Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ Մալթայում Գրիգորյան-Երմակ հանդիպման մասին |armeniasputnik.am|

Ցուցադրական հակառուսական ժեստ․ Զախարովան՝ Մալթայում Գրիգորյան-Երմակ հանդիպման մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը ցուցադրական հակառուսական քայլ է անվանել: Այս մասին նա հայտարարեց այսօր ճեպազրույցի ժամանակ: Հոկտեմբերի վերջին Գրիգորյանը Երմակի հետ Մալթայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է հայ-ուկրաինական հարաբերությունները։ Հանդիպումը կայացել է «Մալթա. խաղաղության բանաձև» միջոցառման շրջանակներում: «Եթե նկատի ունեք Մալթայում, այսպես կոչված, կոպենհագենյան ձևաչափով հանդիպումը, մենք դա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,– ասաց Զախարովան` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Նա հիշեցրեց, որ ավելի վաղ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Դուբլինում կապ էր հաստատել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Գրանադայում շփվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Երևանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան ցուցադրական սիրախաղի համար նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն պայքարում են մեր երկրի դեմ։ Եվ այստեղ այլ սահմանում չկա։ Ափսոսանք է առաջացնում, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն ոչնչացնում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր անվանում Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն»,– հայտարարեց Զախարովան։
15:27 - 02 նոյեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 28-ին Մալթայում կայացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: Այդ մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահականին։ «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Այս առումով նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում»,- ասված է հաղորդագրությունում։ Անդրեյ Էրմակը շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի սկզբին Կիևում կայացած Առաջին տիկնանց և պարոնների գագաթնաժողովին ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի մասնակցության և ուկրաինացի դպրոցականների համար մարդասիրական օգնություն տրամադրելու համար․ «Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում»։ «Կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և ընդհանուր՝ էներգետիկայի ոլորտում»,- նշված է հաղորդագրության մեջ։ Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Մալթա էր մեկնել հոկտեմբերի 27-ին՝ Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իան Բորգի հրավերով և մասնակցել է «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:
14:50 - 30 հոկտեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Արմեն Գրիգորյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Լատվիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսին: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծել խաղաղության հաստատման հրամայականը: Վերոնշյալի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան բանակցային գորրծընթացի որոշ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը:
15:18 - 26 հոկտեմբերի, 2023