Բելառուս

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին
 |tert.am|

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ում առկա խնդիրները չլուծելու մասին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի: Ինչպես գրում է ԲելՏԱ-ն, նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակահատված է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում թերացման համար։ Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, ասել է Լուկաշենկոն: «Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։ «Կան խնդիրներ, կան առաջադրանքներ, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դրանք դժվար լինեն, իսկ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք բարդության պատճառով»,- ասել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքից  «բարեկամ-խորհրդատուները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։
12:35 - 20 հունիսի, 2023
Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց
 |tert.am|

Պուտինն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ՝ Ուկրաինան և Բելառուսը. Շոլց |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Կառավարության մամուլի ասուլիսում նա նշել է, որ Բեռլինը երկար ժամանակ այդ մասին խոսում է իր ամենակարևոր դաշնակիցների հետ։ Խոսքը նաև պատերազմն ավարտվելուց հետո անվտանգություն ապահովելու պատրաստ լինելու մասին է, ասել է Շոլցը: Գերմանիայի կանցլերը DW-ի հարցին ի պատասխան ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել «պատերազմն ինչ-որ կերպ սառեցնելու և ռուսական ագրեսիվ արշավանքը օրինականացնելու մասին», ինչպես առաջարկում են որոշները։ Շոլցն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շրջադարձային է անվանել, քանի որ, նրա կարծիքով, Եվրոպայում դրա մեկնարկով չեղյալ է համարվել այն ըմբռնումը, որ սահմանները չպետք է ուժով փոփոխվեն։ «Իսկ ՌԴ նախագահն ակնհայտորեն ցանկանում է կուլ տալ որոշ հարևան տարածքներ. նա նման ծրագիր ունի Ուկրաինայի համար, և, միանգամայն ակնհայտորեն, դա նաև նրա ծրագիրն է Բելառուսի համար»,- վստահ է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ «Այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք աջակցենք Ուկրաինային, այդ իսկ պատճառով կարևոր է, որ մենք շատ կոնկրետ խոսակցություն ունենանք անվտանգության երաշխիքների մասին: Եվ այդ պատճառով կարևոր է հստակ լինել, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նա դրա կարիքն ունի: Մենք չենք համաձայնի պարտադրված խաղաղությանը, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը», - ասել է Շոլցը: 
10:15 - 15 հունիսի, 2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում նշված է. «Ընդունեք սրտանց շնորհավորանքներս այս նշանակալի օրվա՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բելառուսական միջպետական հարաբերությունները նշանավորվել են տարբեր ոլորտներում փոխշահավետ և արդյունավետ համագործակցության առաջանցիկ զարգացմամբ։ Համոզված եմ, որ հայ-բելառուսական համագործակցությունն էլ ավելի խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ երկխոսությունը այսուհետ ևս կնպաստեն երկկողմ օրակարգի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունավետ համագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների։ Մեր ժողովուրդների համար այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։  
16:07 - 13 հունիսի, 2023
Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան. Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյան |armenpress.am|

Մինսկը և Երևանը քույր քաղաքներ կդառնան. Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյան |armenpress.am|

armenpress.am: Արդեն նախապատրաստվել է Մինսկի և Երևանի քույր քաղաքներ դառնալու մասին համաձայնագիրը, և այն կստորագրվի Երևանի քաղաքապետի՝ Մինսկ կատարելիք այցի ժամանակ: Այս մասին ԲԵԼՏԱ-ի թղթակցի հետ հարցազրույցում, որը նվիրված է Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հայտնել է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը: Նա անդրադարձել է բելառուսա-հայկական հինգդարյա փոխհարաբերություններին, հայտնի վարպետ Հովհաննես Մաջարյանցի ներդրմանը ոսկով և մետաքսով գոտի պատրաստելու ֆաբրիկայի ստեղծման գործում (1758թ.), ինչն էլ ծառայել է հայտնի Սլուցկի գոտիների արտադրության զարգացմանը: Ռազմիկ Խումարյանը նաև նշել է, որ Բելառուսի և Հայաստանի հարաբերությունների պատմության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմը, երբ բելառուսներն ու հայերը ուս-ուսի մարտնչում էին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ. «Շատ հայեր են մասնակցել Բելառուսի ազատագրման համար մղվող մարտերին։ Նրանցից ավելի քան 10 հազարը զոհվել են»։ Ռազմիկ Խումարյանը կարծում է, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը նպաստում է միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը, որը հերթագայությամբ նստաշրջաններ է գումարում Հայաստանում և Բելառուսում: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը: Բելառուսի Ազգային ժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին Մինսկում: Բացի այդ, Բելառուսը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ: Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանին՝ Խումարյանը նշել է. «Մասնավորապես, հունիսի 29-ին Մինսկում տեղի կունենա Բելառուսում Հայաստանի դեսպանության, ԲԵԼՏԱ-ի և «Արմենպրես»-ի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացումը: Այնտեղ կներկայացվեն Հայաստանը բելառուս ֆոտոթղթակցի աչքերով և Բելառուսը՝ հայ ֆոտոթղթակցի աչքերով: Մայիսին ձեր երկիր էր այցելել հայ ֆոտոլրագրողը՝ պատկերելու Բելառուսի գեղեցկությունը, այդ թվում՝ կանճրակի անվերջանալի արևային դաշտերը. այս պատկերը շատ անսովոր է մեզ համար և տպավորիչ է իր գեղեցկությամբ: Հայկական լանդշաֆտին ավելի շատ բնորոշ են լեռները։ Բելառուս ֆոտոլրագրողն, իր հերթին, կպատմի Հայաստանի մասին։ Նրա խոսքով՝ ցուցահանդեսը կարող է նպաստել զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանը։
19:31 - 11 հունիսի, 2023
Պուտինն ազդարարել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման ժամկետը

 |factor.am|

Պուտինն ազդարարել է Բելառուսում միջուկային զենքի տեղակայման ժամկետը |factor.am|

factor.am: Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ը կավարտվի դրանց համար օբյեկտների նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ամենազգայուն հարցերում, որ մենք պայմանավորվել ենք ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է ծրագրվածի համաձայն։ Գիտեք, որ հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան օբյեկտների նախապատրաստումը, և մենք անմիջապես կսկսենք համապատասխան զինատեսակների տեղակայման հետ կապված միջոցառումները։ Ամեն ինչ գնում է ըստ պլանի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այսօր Լուկաշենկոյի հետ «դեմ առ դեմ» կխոսի անվտանգության հարցերի շուրջ։ Զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում Սոչիում Պուտինի նստավայրում ճաշի ժամանակ։ Հավելենք, որ մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի խնդրանքով Ռուսաստանն իր մարտավարական միջուկային զենքը կտեղակայի այդ երկրի տարածքում։
18:39 - 09 հունիսի, 2023
Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվի հուլիսի 7-8-ից հետո
 |armenpress.am|

Պուտինը հայտարարել է, որ Բելառուսում միջուկային զենքը կտեղակայվի հուլիսի 7-8-ից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ին ավարտվի դրա տեղակայման վայրի նախապատրաստումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ «Ամենազգայուն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի: Դուք գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան ենթակառուցվածքների պատրաստումը: Եվ անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զենքի տեսակների տեղակայման հետ։ Այնպես որ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի, ամեն ինչ կայուն է», - ասել է Պուտինը: Կրեմլի ղեկավարը հավելել է, որ անվտանգության հարցերի շուրջ Լուկաշենկոյի հետ կզրուցի «դեմ առ դեմ»: «Ընդհանուր առմամբ, վիճակը կայուն է, ես նույնիսկ կասեի՝ լավ է: Մենք վստահորեն փոխգործակցում ենք այս ոլորտում», - նկատել է նա։ Սոչիում Պուտինի և Լուկաշենկոյի զրույցը տեղի է ունեցել ոչ պաշտոնական միջավայրում՝ ՌԴ նախագահի «Բոչարով Ռուչեյ» նստավայրի պատշգամբում ընթրիքի ժամանակ։
17:28 - 09 հունիսի, 2023
Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո
 |armeniasputnik.am|

Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին։ Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է «Բելտա» գործակալությունը։ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ պետք է զերծ մնալ ՀԱՊԿ տարածքում հակամարտություններից, առավել ևս՝ զինված։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է։ «Պետք են համբերություն և հարցի լուծում գտնելու փորձեր, որպեսզի ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին», - ասել է Լուկաշենկոն: Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։  
12:07 - 08 հունիսի, 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։ Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։ Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։ Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ «Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», - ասվում է շնորհավորական ուղերձում։ Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն ,իավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը ։ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։
13:42 - 01 հունիսի, 2023
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը
 |news.am|

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը |news.am|

news.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունը, տեղեկացրել է inbusiness.kz-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց մտնել Միութենական պետության մեջ։ Ես ըստ արժանվույն գնահատեցի նրա կատակը։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեն նաեւ այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա այն մեզ պետք չէ, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք  հավատարիմ ենք մնում այդ միջազգային փաստաթղթերի շրջանակներում ունեցած պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը հանդես էր եկել առաջարկով, որպեսզի Ղազախստանը եւ հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ մտնեն Բելառուսի եւ Ռուսաստանի միության մեջ, որպեսզի ավելի մոտ լինեն միջուկային զենքին եւ դրանից օգտվելու հնարավորություն ունենան։  Դա, ըստ Լուկաշենկոյի, հեշտ է անել. «Պետք է մտնել Բելառուսի եւ Ռուսաստանի միություն, եւ բոլորի համար միջուկային զենք կլինի»։
14:42 - 29 մայիսի, 2023
Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը
 |1lurer.am|

Լուկաշենկոն միջուկային զենքի հարցով անհանգստացողներին կոչ է արել միանալ Ռուսաստանի և Բելառուսի միությանը |1lurer.am|

1lurer.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ եթե «ինչ-որ մեկն անհանգստացած է միջուկային զենքի հարցով», պետք է անդամակցի Ռուսաստանի և Բելառուսի դաշինքին, և «բոլորը միջուկային զենք կունենան», հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Եթե ինչ-որ մեկն անհանգստանում է, իհարկե չեմ կարծում, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անհանգստանում է այդ կապակցությամբ, բայց եթե հանկարծ... ապա ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանն ու մյուս երկրները մեզ նման սերտ հարաբերություններ ունենան Ռուսաստանի Դաշնության հետ։ Դա շատ պարզ է: Պետք է անդամակցել Բելառուսի և Ռուսաստանի միությանն ու վերջ, կլինի միջուկային զենք՝ բոլորի համար»,- ասել Է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ դա իր անձնական կարծիքն է։ «Բայց, կարծում եմ, որ սա հնարավոր է: Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ ունենք միավորվելու բացառիկ հնարավորություն»,- եզրափակել է Լուկաշենկոն։
14:39 - 29 մայիսի, 2023
Մինսկը և Մոսկվան փաստաթղթեր են ստորագրել Բելառուսում ռուսական միջուկային զենքի պահպանման վերաբերյալ |news.am|

Մինսկը և Մոսկվան փաստաթղթեր են ստորագրել Բելառուսում ռուսական միջուկային զենքի պահպանման վերաբերյալ |news.am|

news.am: Բելառուսի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները Մինսկում հանդիպման ժամանակ փաստաթղթեր են ստորագրել Բելառուսի տարածքում ռուսական ոչ ռազմավարական միջուկային միջոցի տեղակայման կարգի վերաբերյալ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Վիկտոր Խրենինը եւ Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ «ռազմաքաղաքական իրավիճակը եւ պաշտպանության գերատեսչությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը»։ Շոյգուն Բելառուսն անվանել է Ռուսաստանի «հավատարիմ դաշնակից եւ հուսալի  գործընկեր» եւ ասել, որ երկու երկրները միասին կդիմակայեն «կոլեկտիվ Արեւմուտքին», որն իբր չհայտարարված պատերազմ է մղում իրենց դեմ։ Միեւնույն ժամանակ, Շոյգուն նշել է, որ խոսքը Բելառուսին միջուկային զենքի փոխանցման մասին չէ. դրա կիրառման որոշումը կայացնելու է Մոսկվան։
17:40 - 25 մայիսի, 2023
Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները
 |armenpress.am|

Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի գործադրման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին այսօր Խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։ Նա նշել է, որ անցկացված նիստի ձևաչափը, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրա գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հնարավորություն ընձեռեց՝ կատարելու կազմակերպության գործունեության միջանկյալ ամփոփում, մշակելու կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման նոր ձևեր և եղանակներ: «Բացի դրանից, մենք  գործընկերների հետ քննարկեցինք ծագած մարտահրավերներին և սպառնալիքներին ճգնաժամային արձագանքման միջոցների արդյունավետության բարձրացման հարցերը», - հայտնել է  նախարարը։ Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է  2024 թվականին հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման պլանը, որի ամենանշանակալի իրադարձություններն են համատեղ հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժությունները Հավաքական ուժերի հետ։ Հաստատվել է նաև մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ պատրաստման միջոցառումների ցանկը: Բացի դրանից, Խորհուրդը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների համատեղ պատրաստության պլանում։ Պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հաստատել են ՀԱՊԿ հավաքական ուժերի ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին դրույթը և զինված ուժերի մատակարման իրերի կատալոգավորման միջպետական ​​համակարգի մեթոդական փաստաթղթերը: «Պաշտպանության նախարարների խորհուրդը որոշել է Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնել «Միասին հանուն խաղաղության» մեդալի հաստատման փաստաթղթերը՝ այն անձանց պարգևատրման համար, որոնք ավանդ են ներդրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության բնագավառում», - տեղեկացրել են մամուլի ծառայությունում։ Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
16:37 - 25 մայիսի, 2023
Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ
 |armenpress.am|

Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը պահելու կարգը», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ։ Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։ Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությունը և երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի Հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները դա վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի համար Բելառուսի տարածքում պահեստարանի կառուցումը։ Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան կիրառել հատուկ ռազմամթերք։ Բելառուս զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում:
14:14 - 25 մայիսի, 2023