Գագիկ Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար։ 

Ծնվել է 1955 թվականին, Արարատ քաղաքում։

1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1979-1982 թվականներին սովորել է Մոսկվայի Համամիութենական դատախազության ինստիտուտում։

1982 թվականին պաշտպանել է գիտական թեզը «Ժամանցի ոլորտի հանցավորության դեմ պայքարի քրեաբանական պրոբլեմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1970-1973 թվականներին «Բարձրշինտրեստ» 6-րդ շինմոնտաժային վարչությունում աշխատել է որպես գիշերապահ:

1977-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի իրավունքի բաժնում  կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող:

1989 թվականից դասավանդել է Երևանի պետական  համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1990-1995 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ:

1995-1997 թվականներին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

1997-2006 թվականներին եղել է ՀՀ զինվորական դատախազ:

2006-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։

2012-2017 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր:

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Գագիկ Ջհանգիրյանը կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները

Գագիկ Ջհանգիրյանը կկատարի ԲԴԽ նախագահի պարտականությունները

Կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները: ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի խորհրդի՝ տարիքով ավագ անդամ Գագիկ Ջհանգիրյանը՝ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: «2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով, որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը»,- նշված է տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հայտարարության մեջ:
18:26 - 15 ապրիլի, 2021
Դատավորներից մեկը Ջհանգիրյանի պաշտոնավորման հետ կապված հայց է ներկայացրել Վարչական դատարան. ԲԴԽ նախագահ |armenpress.am|

Դատավորներից մեկը Ջհանգիրյանի պաշտոնավորման հետ կապված հայց է ներկայացրել Վարչական դատարան. ԲԴԽ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Դատավորներից մեկը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պարտավորեցնելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որ դադարեցնի ԲԽԴ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները: Այս մասին հայտնեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նախ նշեց, որ Ջհանգիրյանը կատարում է իր աշխատանքը՝ որպես ԲԴԽ անդամ, խորհրդում նրա լիազորությունների առնչությամբ հարց չկա: «Կա ընդամենը հայց, դատավորներից մեկը պարտավորեցման հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, այսինքն՝ իմ դեմ, խնդրում է դատարանից, որ դատարանը պարտավորեցնի ինձ, որ ես դադարեցնեմ Ջհանգիրյանի լիազորությունները: Սպասում ենք դատարանի դատական ակտին»,-ասաց Վարդազարյանը: Հայցադիմումի հիմնավորումներին նա ծանոթացել է, սակայն գնահատական չցանկացավ հնչեցնել: Անդրադառնալով Ջհանգիրյանի տարիքին ու ԲԴԽ անդամի պաշտոնը ստանձնելու համապատասխանելիությանը՝ նա ասաց. «Ես գտել եմ, գտնում եմ և շարունակում եմ գտնել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել Ջհանգիրյանին՝ ԲԽԴ անդամ»,-ասաց նա ու հիշեցրեց, որ ինքը, սակայն, այդ հայտարարությունն արել է, երբ Ջհանգիրյանի թեկնածության մասին դեռ միայն խոսակցությունների մակարդակով էր խոսք գնում: Նա նշեց, որ այն պահից, երբ Ջհանգիրյանը պաշտոնապես դարձել է ԲԴԽ անդամի թեկնածու, ինքը Ջհանգիրյանի վերաբերյալ որևէ արտահայտություն չի արել, դրսևորել է այն զսպվածությունը, որը պարտադրված է Դատական օրենսգրքով, դատավորների էթիկայի կանոններով: Վարդազարյանը նշեց՝ գտնում է, որ նախկինում Գագիկ Հարությունյանի ԲԴԽ-ում աշխատելու հետ կապված էլ եղել են բազմաթիվ խնդիրներ: Նրա պաշտոնավարման հետ կապված էլ հայց է եղել դատարանում, սակայն Հարությունյանի հրաժարականից հետո հայցվորն այդ հայցից հրաժարվել է:
13:03 - 03 մարտի, 2021
ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը |1lurer.am|

ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը |1lurer.am|

1lurer.am: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր կարող է քննարկել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։ Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում: Եթե դատավորի դիմումի քննարկման արդյունքում կայացվի որոշում, որը բաց կլինի հրապարակման համար, ԲԴԽ-ն  կտրամադրի հավելյալ տեղեկատվություն փոխանցել է ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
13:38 - 22 փետրվարի, 2021
Օրենսդրական երաշխիքները բավարար են ԲԴԽ անկախ գործունեության համար. Ջհանգիրյան |1lurer.am|

Օրենսդրական երաշխիքները բավարար են ԲԴԽ անկախ գործունեության համար. Ջհանգիրյան |1lurer.am|

1lurer.am: Ներկա Բարձրագույն դատական խորհուրդը տարբերվում է իր նախատիպերից՝ այն չի գլխավորվում ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ գործադիր և դատական իշխանության որևէ պաշտոնյայի կողմից, ինչը հավելյալ անկախության երաշխիք է. ԱԺ իր ելույթում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը: Նա շեշտեց, որ ԲԴԽ-ի անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են կառույցի անկախ գործունեությունն ապահովելու համար: Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է: Ջհանգիրյանը նշեց, որ այդտեղից հետևում է՝ այդ անկախության երաշխավորող մարմինն ինքը նախ պետք է լինի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել թե՛ դատարանների, թե՛ դատավորների անկախությունը:  «Պետք է արձանագրենք, որ սահմանադրական մակարդակում հռչակվում է ԲԴԽ-ի անկախ պետական մարմին լինելու հանգամանքը, բացի դրանից՝ ԲԴԽ անդամները, ընտրվելով թե՛ դատավորների ընդհանւոր ժողովի, թե՛ ԱԺ-ի կողմից, հաշվետու չեն իրենց ընտրող մարմիններին՝ դրանով իսկ անկախ են ու գործում են անկախ: Հավելենք, որ ԲԴԽ բոլոր անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձին համապատասխան վարձատրություն են ստանում»,- ասաց Ջհանգիրյանը: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ դատական օրենսգիրքը գիտնական անդամների համար քաղաքական կուսակցությունների մասնակցության արգելք է նախատեսում:  Ջհանգիրյանի խոսքով՝ 2007 թվականի ընդունված «Դատական օրենսգիրքը» հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայության: «Բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին ցանկալի որոշում: Այդ օրենսգիրքը հստակ գործեց 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ անհիմն մեղադրանքներով ազատազրկման դատապարտվեցին, կալանավորվեցին: Կարծում եմ՝ այդ բուրգ, ինչ-ինչ բարեփոխումներով, մինչև այսօր գործում է: ԱԺ-ի օրենսդրական առաքելությունն այստեղ շատ կարևոր է, որ հետագայում բոլոր դատավորներին, դատարաններին անկախացնեն նաև վերադաս դատական ատյանների, նույնիսկ ԲԴԽ ազդեցություններից»,- ասաց Ջհանգիրյանը: Իրավագետը նաև կարևորեց գործող դատական համակարգում զտման խնդիրը: Շեշտեց, որ Սահմանադրությունը իրավունք է տալիս Դատական օրենսգրքով նախատեսել դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ: Ըստ նրա՝ դրանք պետք է կիրառվեն, որպեսզի ազատվենք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տրված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը:
14:29 - 22 հունվարի, 2021
Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

tert.am: Ես դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, շատ դեմ եմ, դա բացարձակ անընդունելի է, ես օրենսդիր մարմնի անդամ չեմ, քաղաքական մեծամասնությունը չեմ ներկայացնում, բայց կարծում եմ՝ սխալ ճանապարհով են գնում, դա փակուղի է: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում գերագույն դատարան ստեղծելու մտքին: «Կարճ ասեմ՝ բացասական եմ վերաբերվում, որովհետև դրանք կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Կոպիտ ասած, օրինակ բերեմ, եթե մենք ուզում ենք խաշ ուտենք, մենք կաթ տվող կովին չենք մորթում, որ ոտքերից խաշ ուտենք: Այդ մարմինները՝ Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, գործում են տարիներ շարունակ: Մի մոռացեք, երբ մենք մեղադրական դատարանից 96-97 թվականներին անցում էինք կատարում քիչ թե շատ մրցակցային դատարան,  շատ մեծ դժվարությամբ էդ սահմանադրական հանձնաժողովում կարողացանք դնել Գերգույն դատարանի լուծարման հարցը»,- ասաց նա: Ջհանգիրյանը հայտարարեց՝ գերգույն դատարանը «մոնստր» է,  իր կազմում ուներ և առաջին ատյան, և վերանայման ատյան, և հսկողական ատյան: «Այսինքն՝ կենտրոնացած էր, կարևոր գործերն իրենց մոտ էր, էն ժողովրդական դատարանները դամ էին քաշում: Հիմա պատկերացրեք այսքան տարիների՝ Երրորդ Հանրապետության այս ընթացքը, որը սահմանազատել է արդարադատության ոլորտը սահմանական արդարադատությունից, ուզում ենք բերենք, նորից խառնենք: Դա սխալ է, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:
13:53 - 22 հունվարի, 2021