Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակում Բաքվից պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով» |azatutyun.am|

Ստեփանակերտը կատարյալ սուտ է որակում Բաքվից պնդումը, թե «արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի ադրբեջանական անցակետով» |azatutyun.am|

azatutyun.am: «Արցախցիները հանգիստ անցնում են Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով». Բաքվի լրատվամիջոցներն են այս վերնագրով կադրեր տարածում, որոնցում նաև կանայք, երեխաներ են անձնագրային ստուգման հերթում։ Ի դեպ, սա արդեն երկրորդ տեսանյութն է։ Մի տարբերություն կա՝ առաջինում ադրբեջանցի տղամարդիկ են անցակետի խցիկում, հիմա կանայք են։ «Ու էդ անցակետ կոչվածն Արցախի ժողովրդի համար անընդունելի է և սա մեկ հոգու կարծիք չէ, երկու հոգու կարծիք չէ, սա համընդհանուր մեր ժողովրդի կարծիքն է», - «Ազատությանն» ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ Ադրբեջանը ուզում է բարեկիրթ երևալ և ցուցադրել, թե հենց սա է ինտեգրումը։ «Սա կատարյալ սուտ ու կեղծիք է, և անձամբ ես էլ, տարբեր հանդիպումների, քննարկումների ժամանակ, սա միշտ ընդգծում եմ՝ անգամ այն հանգամանքը, որ մարդիկ տեղաշարժվում են խաղաղապահների և Կարմիր խաչի ուղեկցությամբ, արդեն իսկ խոսում է, որ խոչընդոտված է ազատ տեղաշարժի իրավունքը», - ասաց Ստեփանյանը։ Կադրերում երևում է նաև արցախցիներին տեղափոխող ռուս խաղաղապահների մեքենան։ Երկու օր առաջ են նրանք վերսկսել Հայաստան գալու կամ Արցախ վերադառնալու հրատապ կարիք ունեցող մարդկանց տեղափոխությունը։ 28 հոգու Հայաստան են բերել, 27 -ին վերադարձրել Արցախ։ Ենթադրվում է, որ նկարահանումը հենց այդ ժամանակ է արվել։ Այս պահին էլ Գորիսի հյուրանոցներում 132 արցախցիներ կա, որ ցուցակագրված սպասում են իրենց հերթին։ Օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ մարդիկ պատրաստ են երրորդ կողմի ուղեկցությամբ անցնել ադրբեջանական անցակետով, միայն թե հասնեն իրենց հարազատներին, բայց դա ամենևին չի նշանակում համակերպվել Հայաստան-Արցախ սահմանագծին կանգնած զինված ադրբեջանցիների ներկայության հետ։ Արցախի հանրայինի տեսախցիկն է արձանագրել, թե ինչ ապրումներով են մարդիկ վերադառնում Արցախ։ «Սրտատրոփ սպաում էինք, էն ա որ մտնեինք էստեղ, բայց որ վախենայինք թշնամուց, տենց բան ընդհանրապես չկա», - ասում էր զրուցակիցներից մեկը։ Մեկ այլ արցախցի էլ նշում էր․ - «Գործի առումով գնացել եմ, երկու ամիս մնացել եմ էնտեղ, բայց Աստված հաջողություն է տվել, եկանք հեսա մեր հողին, մեր օջախներին հասնենք, որպեսզի պահենք, բարգավաճենք, մեր հողին տեր լինենք»։
11:23 - 06 հունիսի, 2023
Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Խիստ հիասթափեցնող է, որ Շառլ Միշելը Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանե ֆեյսբուքյան ըր էջում գրել է. «Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով՝ անտեսելով ինքնորոշման հիմնարար և անօտարելի իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի պետականության տասնամյակների գոյության փաստը։ Նման ձևակերպումները, որոնք դիտավորյալ են արվում աշխարհում մարդու իրավունքների արժեքները պաշտպանող Միության կողմից, ոչ միայն վիրավորում են արցախցիների զգացմունքները, այլև կործանարար ազդեցություն են ունենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա՝ անտեսելով դրա հիմնական շահառուի՝ Արցախի ժողովրդի իրավունքները։ Արցախի ժողովրդի կամքն ու շահերն անտեսելը, Լեռնային Ղարաբաղ տերմինը օգտագործելուց դիտավորյալ խուսափելը միանշանակ չեն նպաստում ԵՄ-ի նախաձեռնությամբ ընթացող խաղաղ բանակցություններին, այլ ճանապարհ են հարթում ժողովրդավարության կայուն մակարդակ ունեցող Արցախի բռնի հպատակեցմանը հայատյաց ու ավտորիտար պետությանը՝ Ադրբեջանին»։
17:58 - 30 մայիսի, 2023
Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան

Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար․ Արցախի ՄԻ պաշտպան

Ալիևի հայտարարությունները հստակ ցուցիչ են այն բանի, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին բոլոր խոսակցությունները դատարկաբանություններ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան ԳԵղամ Ստեփանյանը։ «Արցախի Հանրապետության պետականությունն ու պետական մարմինները ձևավորվել են Արցախի ժողովրդի կամարտահայտության արդյունքում՝ ինքնորոշման բնական իրավունքի իրացման ճանապարհով և միտված են սպասարկելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Դրանց դեմ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և դրանցում պարունակվող սպառնալիքները փաստացի ևս մեկ անգամ բացահայտում են, թե ինչ նպատակներ են թաքնված բանակցությունների ժամանակ «իրավունքների և անվտանգության ապահովման» ադրբեջանական խոստումների ներքո։ Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, այլ իրավունքների և ազատությունների ապահովման մասին խոսակցությունները հիմնազուրկ են և իրականությունից կտրված։ Ավելին, դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվում են հայատյացության օրակարգը և Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ զտման քաղաքականությունը քողարկելու համար։ Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ քաղաքացիական անձանց դաժանաբար սպանողը, հայկական մշակութային արժեքների և անգամ հայկական գերեզմաների դեմ պատերազմ վարողը կամ շուրջ կես տարի Արցախի ժողովրդին դիտավորյալ շրջափակման մեջ պահող ու առանց գազամատակարարում և էլեկտրամատակարարում թողած Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել։ Իրողություններն առավել քան պարզ են ու հասկանալի․ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Հիշեցնում եմ բոլոր այն կողմերին, որոնք, այս պարզ ճշմարտությունները հասկանալով հանդերձ, չտեսնելու են տալիս կամ դիտավորյալ զբաղվում են ինքնախաբեությամբ, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխման պատասխանատվություն ունի միջազգային հանրությունը՝ որպես հավաքական հանրույթ, իսկ այդ պատասխանատվության ձախողումը բոլորի հանցակցությունն է»,- գրել է նա։
20:10 - 29 մայիսի, 2023
Արցախի ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել 150-օրյա շրջափակման հետևանքով իրավունքի խախտումների վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել 150-օրյա շրջափակման հետևանքով իրավունքի խախտումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Այդ մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ից:   Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:   Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝   • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամ (367,500-ի փոխարեն՝ 1,839 մուտք և ելք).   • Ճանապարհով գրեթե 54 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (138,000-ի փոխարեն՝ 2,558 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից).   • Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (60,000 տոննայի փոխարեն՝ 4,623 տոննա).   • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա.   • Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1200 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից.   • Ադրբեջանը հանրագումարային 85 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.   • Արդեն 121 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների.   • Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ.   • Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս.   • Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ:   Ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ 80 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից անօրինական անցակետ է տեղադրել Հակարի գետի կամրջի մոտ: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։   Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:   Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։   Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:   Զեկույցին հնարավոր է ծանոթանալ այստեղ` https://artsakhombuds.am/hy/document/1022:
16:40 - 11 մայիսի, 2023
Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը
 |armenpress.am|

Ադրբեջանը թույլ չի տալիս ԿԽՄԿ մեքենաներին հիվանդների տեղափոխել Արցախից Հայաստան․ ահազանգում է ՄԻՊ-ը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի իշխանությունները, Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո, արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով։ Իրավիճակի մասին ահազանգել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանն ամեն հնարավոր ձևով խափանում է Կարմիր խաչի գործունեությունն Արցախում։ Արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ»,- թվիթերյան իր էջում գրել է Ստեփանյանը։ Ադրբեջանական կողմն ապրիլի 23-ին սահմանային անցակետ է տեղադրել Հաքարի գետի վրա կառուցված կամրջի վրա։ Բաքվից հայտարարել են, որ անցակետի տեղադրման մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
15:26 - 10 մայիսի, 2023
Արցախի շրջափակմամբ և անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է. Արցախի ՄԻՊ

Արցախի շրջափակմամբ և անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Այսօր աշխարհը նշում է մամուլի ազատության համաշխարհային օրը, որն ընդգծում է մամուլի անկախ և պաշտպանված լինելու կարևորությունը: Արցախի ժողովրդի իրավունքների համատարած խախտումներին զուգահեռ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը տեղեկատվական մեկուսացման մեջ պահելու ուղղությամբ։ Պետք է հստակ արձանագրենք, որ անգամ մինչև շրջափակումն օտարերկրյա ԶԼՄ ներկայացուցիչների մուտքն Արցախ խոչընդոտվում էր, շատ քչերին էր հաջողվում մուտք գործել Արցախ, տեղում իրավիճակին ծանոթանալու և լուսաբանելու համար։ Այսօր Արցախի շրջափակմամբ և Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու («Լաչինի միջանցք») վրա անօրինական անցակետի տեղադրմամբ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների հասանելիությունն Արցախ ի սպառ վերացել է՝ լրջագույն խնդիրներ ստեղծելով օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու տեսանկյունից։ Մամուլի ազատության միջազգային օրն առիթ է երախտագիտություն հայտնելու բոլոր այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո իրենց օբյեկտիվում են պահել Արցախի ժողովրդի խնդիրներն ու գոյաբանական սպառնալիքները՝ երբեմն վտանգելով նաև սեփական կյանքն ու առողջությունը։ 2020թ. Արցախում պատերազմը լուսաբանող 7 լրագրողներ վիրավորվել են, և սպանվել է լրագրողներին ուղեկցող մեկ անձ: Լրագրողները թիրախավորվել են ոչ թե ռազմական գործողությունների կիզակետում, այլ քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ժամանակ: Արժանին պետք է մատուցել նաև արցախյան լրատվադաշտի բոլոր ներկայացուցիչներին, որոնք սահմանափակ հնարավորությունների պայմաններում, իրականացնում են կարևորագույն աշխատանք Արցախում առկա իրավիճակն աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մամուլի ազատության համաշխարհային օրը, Արցախից մեր հիմնական ուղերձն ու կոչն ուղղված է միջազգային լրատվամիջոցներին՝ ջանքեր գործադրելու Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակն ու Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական հանցավոր գործողություններն ու դրանց հետևանքները միջազգայն լսարանին հասցնելու համար»։
19:17 - 03 մայիսի, 2023
Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման․ Արցախի ՄԻՊ
 |azatutyun.am|

Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման․ Արցախի ՄԻՊ |azatutyun.am|

azatutyun.am: Լաչինի միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հույս հայտնելով, որ հենց այս հարցի շուրջ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ բանակցությունները։ Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Ստեփանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, մասնավորապես, ինչի՞ շուրջ են արդեն երկրորդ օրը շարունակվող բանակցությունները խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ։ Ստեփանյան․ - Հիմնական պահանջը, որ ներկայացվում է, այն է, որ միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է։ Եվ գիտեք, սա նաև բազմիցս բարձրաձայնվել է հենց Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական շրջանակների կողմից, և սա, կարծես թե, ռուսական կողմի համար կարմիր գիծ է եղել միշտ, և ես ենթադրում և հույս ունեմ, որ այսօր ընթացող բանակցությունները հենց այս հարցի շուրջ են, որ որևէ ձևով թույլ չտրվի միջանցքի վրա ադրբեջանական անցակետի ներկայությունը, որովհետև ռուսական խաղաղապահները, կարծում եմ, իրենք ևս հասկանում են, որ անցակետի առկայությունը միջանցքի վրա Արցախի ժողովրդի համար անընդունելի է և դա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման։ «Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, Ձեր լավատեսությունն ինչո՞վ է պայմանավորված, եթե հենց նրանց ներկայությամբ են բերել այս անցակետը տեղադրել և չեն միջամտել, փաստորեն։ Ստեփանյան․ - Լավատեսություն չէի ասի, ուղղակի հույս արտահայտեցի։ Իհարկե, չենք կարող ասել, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի։ Ես կարող եմ ասել, թե մենք ինչ հանգուցալուծում ենք տեսնում, իսկ մեզ համար այդ հանգուցալուծումը պետք է լինի եռակողմ հայտարարության շրջանակներում, ըստ որի, այսպես կոչված, Լաչինի միջանցքը, որը որ 5 միլոմետր լայնություն ունի և ամբողջությամբ պետք է լինի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:28 - 26 ապրիլի, 2023
Արցախում ծագած անձնագրային խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ. ԱՀ ՄԻՊ

Արցախում ծագած անձնագրային խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետությունում անձնագրերի հետ կապված խնդիրը ԱՀ ՄԻՊ-ը քննարկել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով, ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Հաշվի առնելով համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց անձնագրի ժամկետը լրանալուց հետո հնարավոր չէ այն երկարաձգել կամ տրամադրել նոր անձնագիր Արցախի Հանրապետությունում և հիմք ընդունելով խնդրի կարևորությունը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից խնդիրը քննարկվել է համապատասխան մարմինների հետ՝ լուծման հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով։ Բոլոր քաղաքացիներին, որոնք բախվել են բարձրացված խնդրին, խնդրում ենք դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»։
09:38 - 26 ապրիլի, 2023
Կարծում եմ՝ ՌԴ-ն կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի կոպիտ խախտումը. Արցախի ՄԻՊ |news.am|

Կարծում եմ՝ ՌԴ-ն կոնկրետ գործողությունների կդիմի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի կոպիտ խախտումը. Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Ադրբեջանը իր գործողությունները նախապես պլանավորված է իրականացնում, և ես տեսնում եմ, որ մի գործողություն անելուց հետո անցնում է մյուս գործոության, նաև տեղեկատվական ֆոն են ապահովում: Այս մասին news.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Կարող ենք նկատել նաև, որ Ադրբեջանի այս հանցավոր գործողություններում հստակ նաև սիմվոլիզմի տարրեր կան, և նրանք իրնեց տարբեր գործողություններ իրականացնում են մեզ համար կարևոր ամսաթվերին, մեզ համար կարևոր օրերից առաջ կամ հենց այդ օրերին և այս առումով կարող ենք չբացառել, որ հենց միտումնավոր էր ընտրված ապրիլի 23-ը՝ մեզ համար այս կարևոր օրվանից առաջ»,- նշեց նա: Ստեփանյանի համոզմամբ հիմնական քննարկումները ընթանում են ռուսական կողմի և Ադրբեջանի միջև. «Որովհետև ի վերջո եռակողմ արձանագրության մեջ հստակ ամրագրված է, որ միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերհսկողության ներքո, և Ադրբեջանի այս քայլն ուղիղ խախտում է միջանցքի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կարգավիճակը. և ըստ այդմ էլ պատասխան գործողությունը կամ պատասխան քայլը պետք է հետևի ռուսական կողմից: Այսօր տեսանք նաև, որ ՌԴ արտգործնախարարության կողմից եղավ հայտարարություն այս առիթով, բայց իմ կարծիքով, եթե այլ դերակատարների, օրինակ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից մտահոգության արտահայտումը ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, որովհետև նրանք ներկայացված չեն տեղում, չունեն համապատասխան մեխանիզմներ գործարկելու, ապա Ռուսաստանի դեպքում բավարարվել միայն մտահոգություն արտահայտելով այնքան էլ ճիշտ չէ, և կարծում եմ՝ Ռուսաստանը խաղաղապահ առաքելության հեղինակությունն ու արդյունավետությունը ապահովելու համար կոնկրետ գործողությունենրի կդիմի վերացնելու եռակողմ հայտարարության դրույթի այս կոպիտ խախտումը: Այլապես կստացվի, որ Ադրբեջանը ամեն անգամ կոպիտ կերպով խախտում է եռակողմ հայտարարության այս կամ այն դրույթը, օրինակները շատ են՝ սկսած Խծաբերդի, Հին Թաղերի, Քարագլխի դեպքերից և վերջացրած այս շրջափակմամբ և անցակետի տեղակայմամբ»: Ստեփանյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին ավելի հստակություն կլինիի այս հարցում, և իրենց ակնկալինքն այն է, որ ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության երաշխավոր, հստակ գործողությունների կգնա Ադրբեջանին սանձելու համար: «Պարզ է այն, որ ունենք իրավիճակ, որտեղ միջազգային հանրությունը, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը հստակ գործողություններ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Սա այն իրավիճակն է, որում մենք ապրում ենք և փոխադարձ պառակտվածության փոխարեն փորձենք մեր ձայնը բոլոր դերակատարներին հասանելի դարձնենք, պահանջել բոլոր դերակատարներից իրենց աջակցությունը տրամադրել հայ ժողովրդին»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
10:28 - 25 ապրիլի, 2023
Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են․ Արցախի ՄԻՊ |news.am|

Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են․ Արցախի ՄԻՊ |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո Արցախում, մեծ հաշվով, իրավիճակի փոփոխություն չկա, որովհետև միջանցքի փակ լինելը երեկ չէ, որ առաջացել է, արդեն 4,5 ամիս է՝ շարունակվում է Արցախի շրջափակումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այսինքն՝ այն հումանիտար խնդիրները, որոնք կան շրջափակման հետևանքով, անցակետի տեղադրումից հետո դեռևս որևէ փոփոխության չեն ենթարկվել: Հարցն այն է, որ անցակետի տեղադրումով, ենթադրաբար, Ադրբեջանը խստացնելու է արգելափակումը, շրջափակումը: Ես կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից լինելու են գործողություններ՝ խոչընդոտելու նաև ռուսական խաղաղապահների և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով հումանիտար բեռների տեղափոխման գործընթացը: Այս պահի դրությամբ այդ մարմիններից դեռ նման տեղեկատվություն չկա, բայց պետք է հաշվի առնենք, որ անցակետի տեղադրումը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը շարունակում է անցակետի կառուցման աշխատանքները»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Շուշիի շրջանի երեք գյուղերին՝ Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող, որոնք ունեին որոշակի կապ Հայաստանի հետ, Գեղամ Ստեփանյանը նշեց, որ այս ընթացքում այդ գյուղերն ազատ հաղորդակցություն չեն ունեցել Հայաստանի հետ, և նրանց ևս հումանիտար ապրանքների մատկարարումն իրականացվում էր խաղաղապահների և Կարմիր Խաչի միջոցով:  «Այս պահին ստացվում է այնպես, որ այդ համայնքները երկկողմանի մեկուսացված վիճակում են, կապ չկա Ստեփանակերտի հետ, կապ չկա նաև Հայաստանի հետ»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։ Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։ Շարունակությունը՝ news.am-ում
09:43 - 25 ապրիլի, 2023
 ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին դարձել է անհնարին․ ԱՀ ՄԻՊ

ՀՀ ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին դարձել է անհնարին․ ԱՀ ՄԻՊ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու անօրինական արգելափակման պատճառով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատությունից զրկված անձանց մասնակցությունն Արցախում դատական նիստերին ապահովելն օբյեկտիվ պատճառներով դարձել է անհնարին, ինչի հետևանքով նշյալ անձինք փաստացի զրկված են քրեական գործով իրենց վերաբերյալ դատական քննությանն Արցախի Հանրապետությունում մասնակցելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում, նրանց մասնակցության անհնարինությամբ պայմանավորված, դատական նիստերը հետաձգվում են՝ հանգեցնելով այդ անձանց իրավունքների խախտումների։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Այս խնդրի վերաբերյալ սույն անձանց հարազատների և ներկայացուցիչների կողմից բողոքներ են ներկայացվել ԱՀ ՄԻՊ հաստատություն, որի հիմքով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրության առարկա են դարձել ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատարանում քրեական գործի քննությանն ամբաստանյալի մասնակցության պարտադիր պահանջի ապահովման հետ կապված խնդիրները: Հաշվի առնելով, որ դատական քննությանը մասնակցելն ամբաստանյալի հիմնական դատավարական իրավունքներից է, որով ապահովվում է նաև մի շարք այլ դատավարական իրավունքների իրականացումը՝ Պաշտպանի կողմից առաջարկ է ներկայացվել պետական լիազոր մարմիններին՝ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում իրականացնել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ դիտարկելով տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ դատական նիստին ամբաստանյալի մասնակցության օրենսդրական հնարավորության ստեղծումը որպես խնդրի հնարավոր կարգավորման տարբերակ։
19:17 - 19 ապրիլի, 2023
Արցախի ՄԻՊ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ նախագահին՝ միջազգային հանրության ոչ հասեցական վերաբերմունքի համար

Արցախի ՄԻՊ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ նախագահին՝ միջազգային հանրության ոչ հասեցական վերաբերմունքի համար

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։ Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն ինքը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։  Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջնանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։ «Դժգոհություն եմ արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնակվեն գործնական քայլեր շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-տեղեկացրել է Ստեփանյանը:  Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։
21:42 - 13 ապրիլի, 2023
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն անդրադարձել են Արցախում տիրող հումանիտար իրավիճակին

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երն անդրադարձել են Արցախում տիրող հումանիտար իրավիճակին

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։   Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։   Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։   Ստեփանյանը, իր հերթին, շնորհավորել է Պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել կայուն փոխգործակցության հանձնառությունը:
21:10 - 13 ապրիլի, 2023
Որոշ ադրբեջանցիներ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպից

Որոշ ադրբեջանցիներ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպից

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած միջադեպից: «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք, այդ թվում` տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։ Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։ Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, վերադառնում են Գորիս։ 114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։ Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։ Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ: Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։ Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ»։
08:50 - 05 ապրիլի, 2023
Որպեսզի ադրբեջանական ամենաթողությանը վերջ դրվի, միջազգային դերակատարների հայտարարությունները պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով. Արցախի ՄԻՊ

Որպեսզի ադրբեջանական ամենաթողությանը վերջ դրվի, միջազգային դերակատարների հայտարարությունները պետք է փոխարինվեն պատժիչ գործողություններով. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։ Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից շարունակվող ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անհապաղ վերացման վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր վարքագիծն՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ուստի, ադրբեջանական ամենաթողությանն ու անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու հայտարարությունները պետք է փոխարինվեն գործնական ու պատժիչ գործողություններով՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու դրա պահպանման համար ստեղծված կառույցների հեղինակությունը։ «Շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հանցագործությունների հետևանքով Արցախում ամբողջությամբ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ինչը հանգեցնում է 120 000 մարդու, այդ թվում 30 000 երեխաների տարրական իրավունքների կոպտագույն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը, ամեն օր առերեսվելով գոյաբանական խնդիրների և սպառնալիքների, հստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը: Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով։    
17:45 - 23 մարտի, 2023