Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում․ Վլադիմիր Վարդանյան
 |tert.am|

Կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում․ Վլադիմիր Վարդանյան |tert.am|

tert.am: v class="inner-content clear-fix"> Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին։ «Իմ կարծիքով մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով ու մեր հանրապետութան առջև ծառացած մարտահրավերներով։ Նախորդ ճեպազրույցի ժամանակ էլ ասացի, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է իրականացվեն և իրականացվելու են բացառապես ՀՀ ժողովրդի կամքով։ Մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ՄԱԿ-ի ստեղծումից հետո դիտարկվելու են և շարունակվելու են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար միջազգային հարաբերություններում, ու մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով»,- ասաց նա։ Վարդանյանը նշեց, որ նոր սահմանադրությունը նշանակում է նոր ընթացակարգ։ «Այդուհանդերձ չպետք է մոռանանք, որ գոյություն ունեն սահմանադրաիրավական սկզբունքներ, որոնք, անախ նրանից, թե ինչ սահմանադրություն կլինի, պահպանվում են։ Դրանք դիտարկվում են որպես ցողունային սահմանադրական բջիջներ»,- ասաց նա։ Պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք կառավարական մոդելի փոփոխություն ևս իրականացնել, պատգամավորն ասաց․ «Մենք այդ հարցը քննարկել ենք սահմանադրական բարոփոխումների խորհրդում և որոշում ենք կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվի»։    
13:02 - 05 փետրվարի, 2024
Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում․ Ալիև

Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Հայաստանի Անկախության Հռչակագիրը պարունակում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» Հայաստանին միավորելու ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր», և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։ Ալիևը կարևորել է, որ այս քայլերը հնարավորինս շուտ իրականացվեն Հայաստանում, և ընդգծել, թե Հայաստանում այս թեմայով ներքին քննարկումների նախաձեռնումը համարում է դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծվել, որ խաղաղության գործընթացը շուտով ավարտվի։ Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն փաստացի խաղաղություն է․ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ խաղաղ է։ «Այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի և վերջ դրվի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին»,- ասել է Ալիևը։  Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին․ «Այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»,- ասել էր Փաշինյանը։  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, արձագանքելով քննարկումներին, որ Սահմանադրության  փոփոխությունը Ադրբեջանի պահանջն է, ասել էր, թե «չափազանցություն կլինի ասել, որ Սահմանադրության փոփոխության պատճառը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է»․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը՝ խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Անշուշտ չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն, անդրադառնում է արտաքին հարաբերություններին։ Այս առումով մեր սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- ասել էր ԱԳ նախարարը։ 
14:49 - 01 փետրվարի, 2024
Մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը դժվար թե հանդիպում տեղի ունենա․ Պապոյան
 |azatutyun.am|

Մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը դժվար թե հանդիպում տեղի ունենա․ Պապոյան |azatutyun.am|

azatutyun.am: Մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը դժվար թե Ալիև-Փաշինյան հանդիպում տեղի ունենա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Դիտարկմանը, թե կողմերը խոսում են խաղաղությանն պայմանագրի կնքման կարևորությունից, սակայն առանցքային կետերում տարաձայնությունները պահպանվում են, Պապոյանն այսպես արձագանքեց․ - «Մենք չենք կարող մեր օրակարգը խաղաղության օրակարգից փոխել և վերադառնալ պատերազմի օրակարգին, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք բոլոր այն պայմանները, որ մեզ առաջադրվել են, դրա համար էլ մոտ չորս տարի է բանակցում ենք»։ Տարեվերջին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Սակայն այս տարեսկզբին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ դեկտեմբերի վերջին ստացել են խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական նոր առաջարկները և տեքստում որոշակի հետընթաց են տեսել՝ բանավոր համաձայնեցված դրույթները խաղաղության պայմանագրի ադրբեջանական տարբերակում այլ տեսք են ստացել։ Օրեր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարեց՝ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի, իսկ ավելի վաղ Բաքուն խոսում էր «Զանգեզուրի միջանցքի» այլընտրանքի՝ Իրանով ճանապարհի մասին։ Ալիևը հայտարարեց նաև, որ մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու, զորքի հայելային ետքաշման Երևանի պահանջները, բայց կողմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ադրբեջանի նախագահը նաև առաջ քաշեց «8 գյուղերի վերադարձի» հարցը։ Արձագանքելով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված համարեց խաղաղության գործընթացին։ Պապոյանն այսօր չշտապեց բանակցությունները փակուղային որակել՝ նշելով՝ քանի դեռ կա բանակցելու հնարավորություն, խոսելու հնարավորություն և կա առաջարկներ փոխանակելու հնարավարություն, էդպիսի իրավիճակի մասին չէր խոսի։ «Բայց ակնհայտորեն այն լավատեսությունը, որը կարող էր լինել իմ մոտ չկա, նաև այդ հռետորաբանության արդյունքում, բայց ես կարծում եմ, որ պետք է շարունակել աշխատել, բնականաբար, կարմիր գծերը պահելով», - ասաց պատգամավորը։
12:37 - 16 հունվարի, 2024
Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքում․Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքում․Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը բարձրացնում է 4 գյուղերի հարցը, Հայաստանը՝ 32 գյուղերի, որոնց կենսական նշանակության տարածքները օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստին։ «Մենք, քանի որ հավատարիմ ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականությունն ընդունելուն, ասում ենք՝ օկուպացված տարածքներ պետք է չլինեն։ Հետևաբար, որտեղ պարզվի՝ ՀՀ-ն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որոնց Ադրբեջանին են պատկանում, ՀՀ-ն դուրս կգա, որտեղ պարզվի՝ Ադրբեջանը, իրենք պետք է դուրս գան։ Սա գործնականում հնարավոր չէ իրագործել առանց համաձայնեցված քարտեզի․ ինչպե՞ս որոշենք՝ սա ՀՀ տարածքն է, թե՞ Ադրբեջանի․ պետք է սեղանին դնել Ալմաթիի հռչակագրի դրույթները դե յուրե արտահայտող քարտեզներ և իրողությունները համապատասխանեցնել քարտեզներին», - ասել է Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ կակառակը նշանակում է ստեղծել մի իրավիճակ, որը անընդհատ բերելու է էսկալացիաների, ինչը չի կարող խաղաղության հենք դառնալ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական ութ գյուղերի հարցը, որոնք դեռևս «հայկական օկուպացիայի տակ են», մշտապես ուշադրության կենտրոնում են։  
21:15 - 13 հունվարի, 2024
Ալիևի հարցազրույցից 2 օր է անցել, իսկ նրա հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել․ Տիգրան Աբրահամյան

Ալիևի հարցազրույցից 2 օր է անցել, իսկ նրա հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հետ բանակցությունների հետ կապված հարցազրույցից 2 օր է անցել` իր հետ բանակցող Փաշինյանը չի արձագանքել: Ստացվում է հետևյալ պատկերը: Ադրբեջանի պահանջով Հայաստանը պետք է նախ փոխանցի Տավուշի այն 4 գյուղերը, որոնք անկլավի կարգավիճակ չունեն` սահմանակից են Ադրբեջանին, իսկ հետո բանակցեն 4 անկլավների` Ադրբեջանին հանձնելու և դրանք Ադրբեջանի հետ ճանապարհով կապելու մասին, բնականաբար, ՀՀ-ի հաշվին: Ադրբեջանը չի խոսում Տավուշի այն տարածքների մասին, որոնք իրենք են օկուպացրել, Արծվաշենի մասին, ինչպես նաև` 2021-22 թթ.-ին ագրեսիայի ենթարկած ու բռնազավթած Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մի շարք հատվածների` դրանք համարելով պատերազմական ավար կամ «պատմական Ադրբեջան»: Սա դեռ երևացող մասն է»:  
11:09 - 12 հունվարի, 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն արձագանքել է Ալիևի ծավալապաշտական հայտարարություններին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ «Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ Պետությունը, որը օրգանապես Հայաստանի և հայկականության հետ կապված տարածքներ է բռնակցել և օկուպացրել, ինչպես, օրինակ, հայկական Նախիջևանը, պատմական Գարդմանը և վերջապես Լեռնային Ղարաբաղը, երեսպաշտորեն խոսում է պատմական անարդարության մասին։ Ադրբեջանի նախագահի՝ պատմության վերաբերյալ գիտելիքները և դրանց մեկնաբանությունները հավելյալ պարզաբանումների անհրաժեշտություն են առաջացնում։ Մասնավորապես, խոսքը վերաբերվում է այն պնդմանը, թե 1918թ․ մայիսի 28-ին Ադրբեջանի անկախության հռչակումից հետո Երևան քաղաքը տրվել է Հայաստանին։ Ողջ ադրբեջանական պատմագիտությունը կկարողանա՞ պատասխանել հետևյալ հարցին․ ո՞ր ուժի վերահսկողության տակ էր 1918թ․ մայիսին գտնվում Երևանը և արդյո՞ք բազմահազարամյա պատմության ընթացքում այս տարածաշրջանում գոյություն ունեցել է «Ադրբեջան» անվամբ պետություն, որը ընդգրկել է Երևանը կամ երկրամասի որևէ բնակավայր։ Պատասխանը չափազանց պարզ է․ Երևանը, որի հայկականությունը վկայված է ոչ միայն հայկական, այլև օտար բազմաթիվ աղբյուրներով, 1918թ․ մայիսին գտնվում էր հայկական զինված ուժերի վերահսկողության տակ, որոնք իրապես հերոսական պայքար էին մղում Երևանի մատույցներում օսմանյան բանակի զորքերի դեմ։ Մեկ այլ խնդիր է՝ արդո՞ք նորահռչակ Ադրբեջանը՝ որպես պետություն, ուներ բավարար հնարավորություն ինքնուրույնաբար հավակնություն ներկայացնելու Երևանի կամ առհասարակ որևէ տարածքի նկատմամբ, երբ անգամ Բաքու քաղաքը Ադրբեջանի խամաճիկային կառավարության վերահսկողության տակ չէր, իսկ առաջին մայրաքաղաք Գանձակում Նուրի փաշայի մենիշխանությունն էր տիրում։ Հանուն արդարության անհրաժեշտ է նշել, որ 1918 թ․ հունիսի 17-ին հենց Նուրի փաշայի հրամանով լուծարվեց Խան Խոյսկու գլխավորած առաջին կառավարությունը, իսկ նոր կառավարության կազմում բացակայում էր ռազմական նախարարը և վերջինիս ֆունկցիաներն իր վրա էր վերցրել հենց Նուրի փաշան։ Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանի նախագահը ազնվորեն պատասխանել այն հարցին, թե ինչ էր իրականում Ադրբեջանը, եթե ոչ Օսմանյան կայսրության բռնազավթման տակ գտնվող տարածք, այն պարագայում, երբ Հայաստանում մարտնչող հայկական զորքը ինքնուրույնաբար ձեռք բերեց սեփական անկախությունը։ Երևանի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին խոսելիս Ադրբեջանի նախագահը կարծես միտումնավոր մոռացության է մատնում հայկական մշակութային ժառանգականության այն հզոր շարունակականությունը, որը միջազգայնորեն արձանագրված է Երևանում և ողջ հայկական լեռնաշխարհում։ Մինչդեռ «ադրբեջանականության» մասին խոսելիս խորհուրդ կտանք Ադրբեջանի նախագահին արդարացիորեն մասնավորեցնել, թե այդ ձևակերպման տակ յուրացված ո՞ր մշակույթը նկատի ունի՝ պարսկակա՞ն, արաբակա՞ն, կովկասյա՞ն, հայկակա՞ն թե համընդհանուր մուսուլմանակա՞ն։ Ուստի, հորդորում ենք Ադրբեջանի նախագահին այլ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ծավալապաշտական հայտարարություններ անելուց առաջ խորապես ուսումնասիրել պատմական անցյալը, այլապես արված սյուռքաղաքական հայտարարությունները զվարճախոսական տրակտատի տպավորություն են թողնում, որը ստվերված է ռազմականացման և մարդու իրավունքների համակարգային ոտնահարման բազմակի փորձառությամբ և ուժի ու բռնատիրության վերարտադրման գաղափարի գերակայությամբ»,-ասվում է հայտարարությունում:
22:56 - 11 հունվարի, 2024
«Շուշիի գրավումը մեզ հնարավորություն տվեց եռակողմ հայտարարության մեջ ներառել «Զանգեզուրի միջանցքի» մասին դրույթը». Ալիև
 |azatutyun.am|

«Շուշիի գրավումը մեզ հնարավորություն տվեց եռակողմ հայտարարության մեջ ներառել «Զանգեզուրի միջանցքի» մասին դրույթը». Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: «Եռակողմ հայտարարության ընդունումն այն տեսքով [որով ստորագրվեց], մեր մեծագույն քաղաքական հաջողությունն էր», -այսօր ադրբեջանական մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության ադրբեջանական կողմի համար «շահեկան պայմաններով ընդունմանը նպաստել է Շուշիի գրավումը»։ «Եթե Շուշին օկուպացիայից չազատագրվեր, մենք, իհարկե, չէինք կարողանա այդ պայմանները ներառել հայտարարության տեքստում։ Այսինքն՝ մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, հնարավորություն ստեղծեցին, որ մենք ներառենք պայմաններ, որոնք չէին վերաբերում [Ղարաբաղի] խնդրին, մասնավորաբար «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր», - ասել է Ալիևը։ Խոսելով 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների մասին, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց՝ նա նշել է, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանում նոր դարաշրջան է մեկնարկել։ «Արդարությունը հաղթեց, մենք ավարտին հասցրեցինք մեր ճշմարիտ գործն, ու ինքներս վերականգնեցինք արդարությունը», - շեշտել է Ալիևը՝ հավելելով, - «Ցավոք սրտի, միջազգային հանրության հիմնական դերակատարները մեր այդ կարծիքրը չկիսեցին։ Հակառակը՝ մեզ փորձում էին մեղադրել, փորձում էին մեր դեմ տարատեսակ ճնշումների մեխանիզմներ գործարկել»։ Ադրբեջանի նախագահը միջազգային ասպարեզում Բաքվի գործողությունները «դիվանագիտական պատերազմ» է որակել։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի ու Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:
21:13 - 10 հունվարի, 2024
Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Հաջիև
 |24news.am|

Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար. Հաջիև |24news.am|

24news.am: Ադրբեջանը լուրջ խոչընդոտներ չի տեսնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ TRT World-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցն ադրբեջանական կողմը գնահատել է որպես երկու երկրների միջև արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն՝ նպաստելու խաղաղության օրակարգին։ «Երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտի համար լուրջ խոչընդոտներ չենք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են: Առայժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս անհրաժեշտ են հետագա բանակցություններ գործընթացն ավարտելու համար», - ասել է Հիքմեթ Հաջիևը:
11:55 - 30 դեկտեմբերի, 2023
Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր
 |armenpress.am|

Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով  «Արմենպրես»-ի հարցին։ -Տիկին Բաղդասարյան, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի միջեւ քննարկումներ տեղի ունեցե՞լ են։ -ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով։
22:42 - 26 դեկտեմբերի, 2023