Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

Սոս Ավետիսյանը չի մասնակցում կոռուպցիայի հանձնաժողովի անդամի քննարկմանը. թեկնածուն նրա կինն է |armtimes.com|

Սոս Ավետիսյանը չի մասնակցում կոռուպցիայի հանձնաժողովի անդամի քննարկմանը. թեկնածուն նրա կինն է |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանը ներկայացրեց Տաթևիկ Բարսեղյանի՝  հանձնաժողովի անդամի թեկնածուի կենսագրությունը: Բարսեղյանը ծնվել է 1992 թվականին, Երևանում: Ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը,  ունի մագիստրոսի կոչում: 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ  հակակառուպցիոն կոնետրոն» ՀԿ-ում: Համակարգել է ՀԿ-ի հակակոռուպցիոն կրթական ծրագրերը: 2019 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի  և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի ղեկավարը: Մասնագիտական վերապատրաստումներ է ստացել մի շարք երկրներում՝ Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Ռուսաստան և այլն: Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Տիգրանյանի՝ թեկնածուի կենսագրական ներկայացնելուց հետո, «Իմ քայլ» -ի պատգամավոր Սոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս հարցի քննարկմանը և քվեարկությանն ինքը չի մասնակցելու. «Կա շահերի բախում, տիկին Բարսեղյանն իմ կինն է»,-ասաց պատգամավորը:
13:58 - 04 հունիսի, 2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիության պահանջները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է պատգամավորական մանդատի հետ անհամատեղելիության պահանջները

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին հարկ է համարում հիշեցնել, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում և որևէ այլ կերպ խախտել պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները: Անհամատեղելիության պահանջները խախտելը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է։ Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվը։    «Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, սահմանվել է Սահմանադրությամբ դեռևս 2005 թվականից։ Սահմանադրական նման դրույթն ապահովում է իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի պահպանումը, կանխում է հովանավորչությունը, պետական պաշտոնից բխող պարտականությունների իրականացման վրա հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ընտրական ցուցակներ կազմելուց առաջ և հետագա ողջ գործունեության ընթացքում խստորեն պահպանել Սահմանադրության դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։ Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն, որի ընթացքում ստուգվել է առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում այդ անձանց հնարավոր ներկայացվածությունը։ Հանձնաժողովը ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը, ուսումնասիրել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։
18:13 - 24 մայիսի, 2021
Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով: Այս մասին գրառում է կատարել Պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով․   «Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք`   1)սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող.   2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները.   3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով.   4)արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ:   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:   Սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում:   Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա:   Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:   Այս հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:   Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը:   Այս հարցերով վերջերս դիմել էի նաև ՀՀ իրավապահ մարմիններին` Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն, այդ թվում` կապված հանցագործությունների դեմ պայքարի, դրանց կանխման ու նախականխման նրանց կարևոր գործառույթների հետ:   Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»:
13:20 - 01 մայիսի, 2021
Առաջարկվում է թույլատրել դատավորների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները հանրայնացնելը |hetq.am|

Առաջարկվում է թույլատրել դատավորների բարեվարքության վերաբերյալ ԿԿՀ-ի եզրակացությունները հանրայնացնելը |hetq.am|

hetq.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) խորհրդատվական բնույթի եզրակացությունները օրենքով թույլ տալ հրապարակել: Գործող օրենքով՝ այդ եզրակացությունները հրապարակման ենթակա չեն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժովողի գործառույթների շարքում է օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման: Ըստ նախագծի հեղինակների՝ հանձնաժողովի եզրակացության հրապարակման ենթակա չլինելու մասին նորմի սահմանումը հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը սահմանափակելու տեսանկյունից, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության սկզբունքներին: «Օրենսդիրը, ամրագրելով հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների և առաջարկությունների հրապարակման ընդհանուր պահանջ, հետապնդել է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը որևէ կերպ չսահմանափակելու միտում, և նման պայմաններում հասարակական կարևոր նշանակություն ունեցող հանրային ծառայության պաշտոնների՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների և այլ դատարանների դատավորների բարեվարքության վերաբերյալ կազմված եզրակացությունների հրպարակման ենթակա չլինելու մասին օրենսդրական պահանջն արդարացված և հիմնավոր չէ, ինչպիսի եզրակացության հանգել է նաև Սահմանադրական դատարանը»,- նշվում է նախագծում:
16:07 - 17 փետրվարի, 2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերաբացի հայտարարագրման համակարգի հասանելիությունը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերաբացի հայտարարագրման համակարգի հասանելիությունը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) փետրվարի 10-ից կվերաբացի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ամբողջական հասանելիությունը: «Այն հայտարարատուները, ովքեր համակարգի հասանելիության սահմանափակման հետևանքով հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված ժամկետներում լրացնել և ներկայացնել հայտարարագրերը, կարող են համակարգի վերաբացումից հետո մեկամսյա ժամկետում լրացնել պաշտոնի ստանձնման կամ դադարի հայտարարագրերը։ 2020 թվականի տարեկան հայտարարագրերի լրացման պարտավորություն ունեցող անձանց Հանձնաժողովը լրացուցիչ կծանուցի բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով։ Ծանուցումներն իրականացվելու են փուլ առ փուլ՝ ըստ համապատասխան գերատեսչությունների հայտարարատուների։ Ծանուցումներն ստանալուց հետո հայտարարատուները կարող են իրենց տրամադրված անհատական օգտվողի անվամբ և գաղտնաբառով մուտք գործել համակարգ և լրացնել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրերի լրացման ընթացքում առաջացող հարցերին համակարգված պատասխանելու համար յուրաքանչյուր գերատեսչությունում նշանակված են տվյալ գերատեսչությունում հայտարարագրման գործընթացը համակարգող պատասխանատուներ, որոնց հայտարարատուները կարող են դիմել հայտարարագիրը լրացնելու ժամանակ առաջացող հարցերի դեպքում։ Միաժամանակ, հարցերի դեպքում հայտարարատուները կարող են գրավոր դիմել նաև Հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ զանգահարել 012-777716 հեռախոսահամարով: Հիշեցնում ենք նաև, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է։ Հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով առաջարկում ենք հայտարարագրերը լրացնել հնարավորինս շուտ, որպեսզի Հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ կերպով աջակցել հայտարարատուներին»,- տեղեկացնում են հանձնաժողովից:      
12:14 - 10 փետրվարի, 2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է պատգամավորի հարցադրումներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է պատգամավորի հարցադրումներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անդրադարձել է հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված նիստում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների կողմից հնչեցված ելույթների և հարցադրումներին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արձանագրել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով Հանձնաժողովին, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք Հանձնաժողովին։ «Մասնավորապես՝ «(․․․) ընդհուպ մինչև Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն թողնող որոշակի հետք»։ Հանձնաժողովը տեղեկացնում է, որ թեկնածուի վերաբերյալ ներկայացված բարեվարքության եզրակացության մեջ Հանձնաժողովի կողմից նման գնահատականներ արտացոլված չեն, և Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը։ Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:45 - 22 հունվարի, 2021
Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|

Նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ նախարարության՝  այդպես հանձնաժողովն արդյունավետ կիրականացնի օրենքով ստանձնած պարտավորությունները՝ հաշվի առնելով, որ աշխատանքների ծավալն էականորեն ավելանում է։ Առաջարկվող փոփոխությամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմը կազմված կլինի 65 աշխատակցից։ Կառավարության որոշմամբ՝ հանձնաժողովի համար սահմանվել է 40 անձից բաղկացած անձնակազմ, որից մասնագիտական գործառութային պարտավորությունների իրականացման համար վեց վարչությունների միջև բաշխվել են 21 հաստիքներ։ Այսինքն՝ օրենքից բխող մասնագիտական գործառույթների համար հանձնաժողովը տնօրինում է 21 հաստիքներ։ Արդարադատության նախարարության գնահատմամբ՝ սա «անհամարժեք է հանձնաժողովի վեց վարչությունների աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու համար»։ Անձնակազմի քառասուն հաստիքից նվազեցվել են աջակցող գործառույթ իրականացնող մի շարք հաստիքներ, մասնավորապես՝ հանձնաժողովի հինգ անդամ, հանձնաժողովի նախագահի և անդամների 6 օգնական, որոնցից մեկը՝ մամուլի գծով պատասխանատու, գլխավոր քարտուղար, գլխավոր քարտուղարի օգնական, սպասարկող անձնակազմի վեց հաստիք, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ, գլխավոր հաշվապահ, փաստաթղթաշրջանառության մասնագետ և այլն։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
20:18 - 26 դեկտեմբերի, 2020
Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի. Բադասյան

Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։   «Կառավարությունն այժմեական օրակարգային հրատապ հարցերը լուծելուց հետո շարունակելու է հակակոռուպցիոն համակարգային պայքարը։   Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի․ այդ ճանապարհն անբեկանելի է։ Եվ անկախ նրանից, թե որ կառույցը կամ կառույցի մասը ինչ հիշողություններ ունի հին ժամանակների կոռուպցիոն դրսևորումների մասին, ժողովուրդն ու պետությունը այլևս թույլ չեն տալու արատավոր բարքերի վերադարձը։   Համաշխարհային և ազգային վերջին մարտահրավերներն առավել ցայտուն բացահայտեցին կոռուպցիայի աղետալի հետևանքները, և այսօր, առավել քան երբևէ, արդիական է կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի մեկտեղումը։   Շուտով, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, կքննարկվի նաև մասնագիտացված դատավորների/դատարանների ստեղծմանը վերաբերող օրենսդրական փաթեթը»,- գրել է նախարարը։
14:24 - 09 դեկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 30 |hetq.am|

Արսեն Թորոսյանի նկատմամբ հարուցված վարույթը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 30 |hetq.am|

hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից   իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթի ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 30։ Այս մասին գրությամբ  հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովի փոխանցմամբ՝ վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք հարցումներ՝ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ոստիկանություն, առողջապահության նախարարություն, «ՄԻԲՍ» ՍՊԸ։ Պահանջվել և ստացվել են դեպքին առնչվող նյութեր, փաստաթղթեր և տեղակատվություն։ Ստացված նյութերի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ծագել են դեպքին առնչվող մի շարք հարցեր, ուստի դրանց պարզաբանման նպատակով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել առողջապահության նախարարություն և «ՄԻԲՍ» ընկերություն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկվել է ներկայացնել դեպքի վերաբերյալ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:54 - 25 նոյեմբերի, 2020
Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ |armtimes.com|

Հանրությունը ունի պատասխանը՝ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ պատգամավոր. Հարությունյանը ՍԴ-ից ակնկալում է հստակ ազդակ |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշումը ԲՀԿ-ականները քաղաքական հետապնդում որակեցին: Ըստ նրանց՝ հիմնավորված չէր խորհրդի նիստում ներկայացված այն պնդումը, որ Ծառուկյանը, լինելով ԱԺ պատգամավոր, զբաղվում է առեւտրային գործունեությամբ: Նրանք ասում էին, որ իշխանությունները նպատակ ունեն կեղծ օրակարգով շեղել ուշադրությունը հետպատերազմյան Հայաստանում իրենց հրաժարականի պահանջից: Պնդում էին, որ այդ հարցը շարունակելու է մնալ իրենց օրակարգում: Խորհրդի անդամ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հետապնդման վերաբերյալ կարծիքներին՝ հիշեցրեց, որ Ծառուկյանի պատգամավորական գործունեության անհամատեղելիության հարցով եզրակացությունը կայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այս պահին այդ հանձնաժողովի 4 անդամները Կառավարության, ԲԴԽ-ի, «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներն են, իսկ հանձնաժողովից ստացվել է 4 ստորագրությամբ եզրակացություն: «Այսինքն այդ հանձնաժողովի 4 անդամներից միայն մեկն է Կառավարության ներկայացրած թեկնածուն, որը եւս ըստ օրենքի պետք է գործի անկախ: Բայց եթե նույնիսկ ենթադրենք՝ այդ մեկ թեկնածուն մեր քաղաքական ազդեցության տակ է, մյուս երեքն էլ հո մեր թեկնածուները չեն: Կառավարությունը կամ «Իմ քայլը» այդ հանձնաժողովում անդամ չունեն»,- ընդգծեց պատգամավորը: Ինչ վերաբերում է հետպատերազմական այս շրջանում հասարակության ուշադրությունը շեղելուն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ վարույթը հարուցվել է դեռեւս հուլիսին, երբ երկրում ոչ պատերազմական դրություն էր:   - Տիկին Հարությունյան, ԱԺ խորհրդի նիստից հետո ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարեցին, որ դուք որեւէ փաստ չեք ներկայացրել Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին: Ինչպե՞ս կարձագանքեք: - Խնդիրն այն է, որ մեր եզրակացությունը վերաբերում էր պատգամավորական գործունեության անհամատեղելիության հետ կապված հարցին եւ ոչ թե ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն: Խոսքը վերաբերում է առեւտրային կազմակերպությունում այնպիսի լիազորություններ իրականացնելուն, ինչն արգելված է: Իրենք իրենց են մերկացնում, երբ որ շրջանառում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել տերմինը: Դա հանձնաժողովի եզրակացությունից բխող տերմին չէ: - Իսկ պատգամավորական գործունեության անհամատեղելիության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները բավարա՞ր եք համարում: - Հանձնաժողովը դեռեւս նախորդ շաբաթ էր հրապարակել այդ եզրակացությունը եւ հիմնավորումների տեսանկյունից հանրության դատին հանձնել: Այսինքն պարզ ու բաց ձեւով հարցերը դրված են հանրության, յուրաքանչյուր քաղաքացու առջեւ. արդյոք անձը, որ զբաղեցնում է պատգամավորի պաշտոն, ունի՞ այդ կարգավիճակը, կարո՞ղ է, թույլատրելի՞ է  իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կոնկրետ առեւտրային կազմակերպությունում կառավարում են ենթադրում. օրինակ՝ տնօրեն նշանակել, տնօրեն ազատել, ժողով հրավիրել, ժողով նախագահել, ստորագրել արձանագրության փաստաթղթերի տակ եւ այլն: Եվ էստեղ ամենակարեւոր հարցադրումը հետեւյալն է հանձնաժողովի կողմից. նման վարքագիծը պատգամավորի գործունեությանը անհամատեղելի է դիտարկվել, որովհետեւ պատգամավորի մանդատը անձին մեծ անձեռնմխելիությամբ է օժտել, որ ուրիշ այլ գործունեությամբ չզբաղվի եւ իրականացնի բացառապես հանրության շահի պաշտպանությունը: Մինչդեռ նման գործողությունները վկայում են, որ անձի ներգրավումը առեւտրային գործունեության մեջ զբաղեցրել է նրան ու տարել է նրա ժամանակի առավելագույն մասը:Նույն այս փաստերը հրապարակված են մեր եզրակացության մեջ: Եթե կարող են առարկել, թող առարկեն դրա ուղղությամբ: Նախորդ գումարման Ազգային ժողովի նիստերի առնվազն 83 տոկոսին պատգամավորը չի մասնակցել, էս գումարման նիստերի 60 տոկոսից բացակայել է, անձը որպես այդպիսին առեւտրային գործունեության մեջ առնվազն 10 անգամ իր բաժնեմասնակցությունը ավելացրել է: Եվ դրանք արդեն կոնկրետ առարկայական դրսեւորվել են նրանով, որ օրինակ պատգամավորական գործունեության ամենավերջին ժամանակահատվածում առնվազն 14 անգամ պատգամավորը հանդես է եկել այնպիսի գործառույթների իրականացմամբ, որոնք վերապահված են կառավարչի լիազորություններին: Հիմա սրանք փաստեր են: - ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ վերցրել եք դրվագ, թե Ծառուկյանը որեւէ ժողովի է մասնակցել եւ բացահայտված չէ՝ ինքը որպես ի՞նչ է մասնակցել։ - Սա շատ կարեւոր հարց է, ձեր եւ մյուս լրագրողների մասնակցությամբ պետք է հանրային հարցադրում բարձրացվի՝ մի անգամ էս մի ժողովին մասնակցեց, հաջորդ անգամ մյուս ժողովին մասնակցեց, արդյոք սա թույլատրելի՞ է, թե՞ ոչ: Առավել եւս, երբ անձի դիրքավորման տեսանկյունից հանրությունը իր համար հստակ պատասխան ունի՝ Գագիկ Ծառուկյանը գործարա՞ր է, թե՞ ԱԺ պատգամավոր, թե՞ երկուսը միասին: Հիմա սրանք են հարցերը: Հանձնաժողովի եզրակացության առնչությամբ գնահատականի ու դատողությունների մակարդակում անվստահության հարցեր բարձրացնել, կարող են, իհարկե, բայց փաստաթուղթը  հրապարակված է, փաստերը՝ հստակ շարադրված: - Եվ որոշումը կայացնելու է Սահմանադրական դատարանը... - Եվ որոշումը Սահմանադրական դատարանին է մնում: Հիմա էդտեղ հարցադրումը պատգամավորների համար հենց դա էր՝ հանդուրժելի՞ է նման վարքագիծը, եթե այո, հետագայում քաղաքական կոռուպցիայի զարգացման պատասխանատվությունը արդեն մնում է յուրաքանչյուր պատգամավորի ուսերին: Այստեղ արդեն հանրային դիսկուրսը պետք է այդ հարցին պատասխանի՝ նման դեպքերը, որոնք գեներացրել են քաղաքական կոռուպցիա, պիտի շարունակվե՞ն: Ամեն անգամ պիտի ասվի՝ մի հատ ոչինչ, երկրորդ անգամը ոչինչ, էս անգամը ներեցինք, ու դառնա արդեն շարունակվող վարքագի՞ծ, թե պիտի արդեն խիստ ու հստակ կեցվածքով սահմանվի արգելք: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:57 - 25 նոյեմբերի, 2020
Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|

Ծառուկյանը խախտել է օրենքը, եզրակացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը՝ լինելով պատգամավոր` միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։ Սահմանադրության 95 հոդվածի համաձայն` պատգամավորը, ի թիվս այլ արգելքների, չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ասում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը. «20 թվականին կոնկրետ 2 կազմակերպության առնչությամբ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ վերաբերելի են հենց հավատարմագրային կառավարչի լիազորություններին և արդեն պայմանագրով հանձնված են եղել կոնկրետ հավատարմագրային կառավարչի իրականացմանը, այսինքն` կոնկրետ տնօրենի նշանակում, մեկ այլ տեղ տնօրենին աշխատանքից ազատելը, կոնկրետ ընդհանուր ժողովի մասնակցությունը և նախագահումն արդեն հանդիսանում են Հանրային ծառայության մասին օրենքով անհամատեղելիությանն առաջադրված պահանջ-կանոնների խախտումներ»: Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրել է 2003-ից պատգամավորական մանդատ ունեցող Ծառուկյանի՝ առևտրային կազմակերպություններում ունեցած մասնակցությունը, բայց գնահատել է միայն 2020 թվականին պատգամավորական մանդատի հետ զուգահեռ առևտրային կազմակերպություններում գործունեությունը։ Դա օրենքով արգելված գործողություն է, եզրահանգել է հանձնաժողովը։ Ընդ որում, ըստ հանձնաժողովի` իր բիզնեսը 2017 թվականից հավատարմագրային կառավարման հանձնած ընդդիմադիր գործիչը մեկ անգամ չէ, որ հենց հավատարմագրային կառավարչի գործն է կատարել։ «Վարույթի մասնակցի կողմից կոնկրետ փաստաբանների միջոցով ներկայացրել է բացատրություն, որ տվյալ պահին հավատարմագրային կառավարչի լիազորությունների իրականացումն անհնար է եղել, հետևաբար արդեն այդ պայմաններից ելնելով է, որ Գագիկ Ծառուկյանն է իրականացրել այդ լիազորությունը, բայց հանձնաժողովը նույն 20 թվականի տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ դա միակ դեպքը չի եղել, այլ դրան հաջորդել է նմանատիպ մեկ այլ գործողություն: Այսինքն` եթե նույնիսկ նման գործողությունը եզակի բնույթ կրեր և ներկայացված բացատրություններով արդարացված լիներ, ինչ-որ տեղ գուցե հանձնաժողովը դրան կանդրադառնար այլ կերպ, բայց այն փաստը, որ նման վարքագիծը կրկնվել է նաև հաջորդիվ, հանձնաժողովի մոտ արդեն ձևավորեց այլ մոտեցում», - ասաց Հարությունյանը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Ծառուկյանի մերձավոր, տարբեր քրեական գործերով անցնող, կալանքի տակ գտնվող Սեդրակ Առուստամյանին։ Ծառուկյանը հենց նրան է հանձնել իր բիզնեսի կառավարումը։ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանը հանձնաժողով է ներկայացրել իրենց փաստարկները, ըստ որոնց` Առուստամյանի կողմից անհնարին է դարձել իր աշխատանքը, և Ծառուկյանը նոր գործադիր մարմնի ղեկավար է նշանակել, իսկ դա չի կարող դիտվել որպես ընկերության կառավարմանը մասնակցել, հավաստիացրել է Ծառուկանի փաստաբանը։ Բայց ըստ հանձնաժողովի` տարբեր ժամանակներում Ծառուկյանը հանդես է եկել գործարարի դիրքերից՝ նրա մասին ֆիլմ է նկարահանվել, հանդիպել է խաղողագործներին, քննարկել մթերման հետ կապված հարցերը և այլն։ 2018 թվականին էլ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարանի մասնակցի որոշմամբ փոխվել է ընկերության կանոնադրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։ Դրանից հետո էլ՝ 2020-ին, կնքել է աշխատանքային պայմանագրի փոփոխություններ, այն դեպքում, երբ հավատարմագրային կառավարիչն ինքը կարող էր դա անել։
16:29 - 18 նոյեմբերի, 2020
Դրամաշնորհներ և վարձատրություն Սորոսի հիմնադրամից․ Հայկ Ալումյանի չներկայացրած հայտարագրերի շուրջ |civilnet.am|

Դրամաշնորհներ և վարձատրություն Սորոսի հիմնադրամից․ Հայկ Ալումյանի չներկայացրած հայտարագրերի շուրջ |civilnet.am|

civilnet.am: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը ինը տարի չի ներկայացրել իր գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրերը։ Ալումյանի կինը՝ Արմենուհի Բադիրյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է ու, ըստ Հանրային ծառայության մասին օրենքի՝ նրա ամուսինը,  որպես փոխկապակցված անձ, պարտավոր է հայտարարագիր ներկայացնել։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում Ալումյանի ներկայացրած որևէ հայտարարագիր առկա չէ։ Հարցմանը, թե ինչու չի ներկայացրել հայտարարագիր և ինչու վարույթ չի սկսվել այս հարցով, ի պատասխան՝ հանձնաժողովը հաստատել է, որ Ալումյանը հայտարարագիր չի ներկայացրել, ապա հայտնել, որ գրություն է ուղարկել Ալումյանին՝ պարզաբանումներ ստանալու հայտարարագիր չներկայացնելու հիմքերի մասին։  Ալումյանը մեջբերել է Փաստաբանության մասին օրենքի 25-րդ հոդվածը, որը վերաբերում է փաստաբանական գաղտնիքին ու հանձնաժողովին հայտնել է, որ փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվությունը կարող է չհրապարակել։ Հանձնաժողովը պատասխան գրությամբ  Ալումյանին պարզաբանել է, որ նա ունի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, ու փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվություն լրացնելու պահանջ սահմանված չէ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայկ Ալումյանի կողմից հանձնաժողովի պարզաբանումը ստանալուց հետո  հայտարարագրեր չներկայացնելու դեպքում հանձնաժողովը կներկայացնի վերջինիս նկատմամբ վարչական վարույթ հարուցելու գործընթաց»,- հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։  Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց՝ արդեն ծանուցում են ուղարկել փաստաբանին՝ ևս մեկ անգամ ժամկետ տրամադրելով հայտարարագիր ներկայացնելու համար, և դեռ պատասխան չեն ստացել։ Հայտարարագիրը չստանալու դեպքում հանձնաժողովը վարչական վարույթ է սկսելու, որը կարող է հետագայում նաև իրավապահների կողմից քրեական գործ հարուցելու հիմք դառնալ։  Ըստ քրեական օրենսգրքի 314.2 հոդվածի՝ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելը հանգեցնում է վարչական պատասխանատվության, իսկ եթե 30-օրյա ընթացքում հայտարարատուն դարձյալ այն չի ներկայացնում, ապա կարող է սահմանվել քրեական պատասխանատվություն՝ կամ տուգանքի տեսքով կամ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով։  Ալումյանից, սակայն, պահանջվում է ներկայացնել ոչ թե ինը տարիների հայտարարագրերը, այլ միայն 2019 թվականինը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը սա բացատրեց համապատասխան օրենսդրական կարգավորումով։ «Մեր հիմնական նպատակը կանխարգելելն է ու կանխարգելման ներքո անհրաժեշտ է անձին հնարավորություն ընձեռել, որ նրա կողմից թերացումը շտկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ ջանքեր են գործադրում Ալումյանի պարկեշտ վարքագիծն ապահովելու համար։ Հարությունյանը չի ցանկանում պատասխանել հարցերին, թե ինչու է Ալումյանը եղել «արտոնյալ», ինչու վերջինիս հայտարարագրի բացակայությունը հարցեր չի առաջացրել հանձնաժողովում և այլն։ Ըստ նրա՝ հարցի հասցեատերը հանձնաժողովի նախորդ կազմն է։  Հայկ Ալումյանը՝ հայտարարագիր չներկայացնելու մասին  Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝ հանձնաժողվն իրեն դիմել է հայտարարագիր ներկայացնելու համար, որին ինքը պատասխանել է, ու ներկայում գրագրության մեջ են. «Հուսով եմ իրենց կկարողանամ ապացուցել, որ օրենքը այն վիճակով, որով գոյություն ունի, չի կարող տարածվել ինձ վրա՝ որպես ընտանիքի անդամի»,- հայտնեց Ալումյանը։ Նա, ըստ ամենայնի, նկատի ունի Հանրային ծառայության օրենքի 2-րդ հոդվածը, որտեղ թվարկված են այն պաշտոնատար անձինք, որոնց վրա տարածվում է օրենքը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը ներկայացված է նույն օրենքի այլ գլխով և այդ հատվածում արդեն նկարագրված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը։ Ալումյանը նաև տեղեկացրեց, որ փաստաբանական գաղտնիքի հետ կապված խնդիրը ևս դրել է հայտարարագիր չներկայացնելու հիմքում։  Ալումյանն ու  «Սորոսի հիմնադրամը»  Հայկ Ալումյանը երկար տարիներ համագործակցել է Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակության հիմնադրամի հետ։ Ներկայում նրա պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատում է այս հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, գուժում, որ «երկիրը տանում են դեպի սորոսիզացիա»։ 2019-ի մարտին Ալումյանը հաստատել էր, որ դրամաշնորհներ է ստացել Բաց հասարակության հիմնադրամից՝ Մատաղիսի և Աշոտ Հարությունյանի գործերի հետ կապված վճարների համար։ Բացի դրամաշնորհներից, Ալումյանը 2008-2019 թթ․ համագործակցել է հիմնադրամի հետ՝ քրեական արդարադատության ծրագրի շրջանակներում։ Այդ մասին հայտնեցին Բաց հասարակության հիմնադրամից։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:07 - 23 սեպտեմբերի, 2020