Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի այցը Ղազախստան |factor.am|

factor.am: Ղազախստանն ինքնիշխան պետություն է, որն իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերություններն այլ երկրների հետ։ Այն ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, Ռուսաստանը և Ղազախստանը դաշնակիցներ են։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին Ղազախստան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Մակրոնը ժամանել էր Ղազախստան և հանդիպել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ «Այն (Ղազախստանը) ինքնիշխան պետություն է և, իհարկե, իր հայեցողությամբ զարգացնում է հարաբերությունները բոլոր երկրների հետ»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանն ունեն «պատմական, ռազմավարական գործընկերային հարաբերություններ»։ «Նրանք մեր դաշնակիցներն են: Մեր շահերը միավորված են բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերում: Եվ մենք զարգացնում ենք մեր սեփական հարաբերությունները Ղազախստանի հետ, ինչը մենք շատ ենք գնահատում»,- հավելել է Պեսկովը՝ ընդգծելով «Աստանայի կողմից լիակատար փոխադարձությունը»:
17:27 - 01 նոյեմբերի, 2023
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «պատմական» է անվանել Էմանյուել Մակրոնի այցը Ղազախստան |azatutyun.am|

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «պատմական» է անվանել Էմանյուել Մակրոնի այցը Ղազախստան |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գովեստով է խոսել Աստանա Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի պաշտոնական այցի մասին: «Մենք ողջունում ենք ձեր այցը, սա շատ մեծ իրադարձություն է։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս և պաշտոնական այցով ժամանեցիք Ղազախստան: Մեր երկրների համագործակցությունը դինամիկ զարգանում է, սակայն անհրաժեշտ է դրան լրացուցիչ խթան հաղորդել։ Մենք կարող ենք ձեր այցն անվանել «պատմական», վստահ եմ, որ այսօրվա բանակցություններն արդյունավետ կլինեն», - ասել է Տոկաևը Մակրոնի հետ նեղ ձևաչափով բանակցությունների ժամանակ։ Ղազախստանի ղեկավարը նաև նշել է, որ Ֆրանսիան հանրապետության առանցքային և վստահելի գործընկերն է Եվրոպական միությունում և, բացի այդ, հանդիսանում է Ղազախստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։
16:15 - 01 նոյեմբերի, 2023
Ղազախստանում հանքավայրում վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 հանքափոր
 |azatutyun.am|

Ղազախստանում հանքավայրում վթարի հետևանքով զոհվել է առնվազն 21 հանքափոր |azatutyun.am|

azatutyun.am: Կարագանդայի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 23 հանքափորներ դեռ հանքում են։ Այդ մասին հայտնել է հանքավայրի սեփականատեր Arcelor Mittal Temirtau ընկերության մամուլի ծառայությունը: «252 հանքափորներից 208-ը դուրս է բերվել, նրանցից 18-ը դիմել են բուժօգնության, վթարված հանքում մնացել է 23 հանքափոր, հայտնաբերվել է 21 հանքափորի դի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրության մեջ։ Վթարից հետո Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը կարգադրել է դադարեցնել ներդրումային համագործակցությունը Arcelor Mittal Temirtau ընկերության հետ, որը հանրապետության հանքարդյունաբերության և մետաղագործության ոլորտում ամենախոշոր ձեռնարկությունն է և պատկանում է Arcelor Mittal միջազգային մետաղագործական կոնցեռնին: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
12:37 - 28 հոկտեմբերի, 2023
Համոզված եմ, որ Երևանի և Աստանայի համատեղ ջանքերը համապատասխանում են մեր երկրների հիմնարար շահերին. Փաշինյանը՝ Տոկաևին

Համոզված եմ, որ Երևանի և Աստանայի համատեղ ջանքերը համապատասխանում են մեր երկրների հիմնարար շահերին. Փաշինյանը՝ Տոկաևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղազախստանի գլխավոր ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ձեր կողմից հետևողականորեն իրականացվող՝ պետականության ամրապնդման, տնտեսության արդիականացման և դիվերսիֆիկացման քաղաքական ուղին ամուր հիմք է հանդիսանում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար: Համոզված եմ, որ Երևանի և Աստանայի հետագա համատեղ ջանքերը՝ ի շահ հայ-ղազախական համագործակցության ընդլայնման, լիովին պահանջված են և համապատասխանում են մեր երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։ Մաղթում եմ Ձեզ, Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և մեծ հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում»:
11:04 - 25 հոկտեմբերի, 2023
Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Ղազախստանի ԿԸՀ ներկայացուցիչները ցանկանում են որպես այցելուներ ներգրավվել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը սեպտեմբերի 7-ին հյուրընկալվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովը և ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Դաուրեն Սարիբաևը։ Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։ Դեսպան Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ԿԸՀ նախագահին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ժամանակ գտնելու համար և կարևորել է Հայաստանի ու Ղազախստանի ԿԸՀ-ների հետագա համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է՝ ՀՀ ԿԸՀ-ն միշտ պատրաստակամ է եղել և դիտորդական առաքելություն է իրականացրել Ղազախստանի Հանրապետության տարբեր ընտրությունների ժամանակ։ Դեսպանը հույս է հայտնել, որ այդ բարի ավանդույթը կշարունակվի նաև հետագայում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ ՀՀ-ի և Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ-ների համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։ Կողմերը քննարկել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ ներկայացուցիչների ներգրավումը որպես այցելուներ։
16:26 - 07 սեպտեմբերի, 2023
Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից
 |armenpress.am|

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ: Միայն  19 մարզաձևերում մասնակից մարզիկների  ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։ Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։ Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է  նաև մեծ  էկրան: «Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- տեղեկացրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:
11:45 - 05 օգոստոսի, 2023
Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի ԱԻ նախարարի հետ քննարկել է մարդկանց պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Դեսպան Ղևոնդյանը Ղազախստանի ԱԻ նախարարի հետ քննարկել է մարդկանց պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Ս․թ․ օգոստոսի 2-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիպխանովի հետ։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակներում մարդկանց պաշտպանության գործում, այդ թվում՝ փրկարարների որակավորման բարձրացման ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցությանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հիմքով շփումների պահպանման մասով՝ ի շահ քաղաքացիական պաշտպանության պետական համակարգի զարգացման, բնածին և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների կանխազգուշացման և վերացման կազմակերպման ոլորտներում երկկողմ համագործակցության առավել պահանջված ուղղությունների հստակեցման և առաջմղման։
10:13 - 03 օգոստոսի, 2023
Դեսպան Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի փոխարտգործնախարարին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Դեսպան Արմեն Ղևոնդյանը Ղազախստանի փոխարտգործնախարարին է ներկայացրել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը

Հուլիսի 31-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։ Հանդիպմանը դեսպան Ա․Ղևոնդյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի գրեթե 8 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը։ Նախարարի տեղակալ Ե․Կոնուսպաևը տեղեկացվել է ս․թ․ հունիսի 15-ից բոլոր տեսակի իրականացվող հումանիտար մատակարարումների դադարեցման, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ հատկացված հումանիտար բեռների առաքման արգելափակման մասին։ Ընդգծվել է, որ պաշտոնական Բաքվի ապօրինի գործողությունները հստակ միտված են պաշարված բնակչության համար կյանքի հետ անհամատեղելի պայմանների ստեղծմանը, որոնք, իրենց հերթին, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների։ Նախարարի տեղակալ Ե․Կոնուսպաևը իրազեկվել է նաև Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից ս․թ․ հուլիսի 29-ին անհետաձգելի բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին։ Հանդիպմանն ընդգծվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ ապահովել ստանձնած պարտավորություններն ու կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժի վերաբերյալ: Հանդիպմանը դիտարկվել են նաև հայ-ղազախստանյան օրակարգին առնչվող մի շարք հարցեր։
14:27 - 31 հուլիսի, 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունները շարունակեն հաջող զարգանալ։ Լիահույս եմ, որ Ձեզ հետ համատեղ կշարունակենք աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»։ Ղազախստանի նախագահի շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։ Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ։ «Համոզված եմ, որ Ձեր հարուստ կառավարչական փորձը, պետական խնդիրների լուծման մասնագիտական մոտեցումը թույլ կտա Ձեզ այսուհետ ևս հաջողությամբ հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, հասնել հայ ժողովրդի շահերից բխող բոլոր նպատակներին», - ասվում է շնորհավորական ուղերձում։ Բելառուսի նախագահը հույս է հայտնել, որ կշարունակվի բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսությունը, ինտեգրացիոն ,իավորումներում սերտ համագործակցությունը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությունը ։ Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին մաղթել է նորանոր հաջողություններ պատասխանատու աշխատանքում, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն և ներդաշնակություն։
13:42 - 01 հունիսի, 2023
Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը
 |news.am|

Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ որպես կատակ է ընդունել ՌԴ-ի եւ Բելառուսի միությանը միանալու Լուկաշենկոյի առաջարկը |news.am|

news.am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտահայտությունը, տեղեկացրել է inbusiness.kz-ը՝ հղում կատարելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Օրերս Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանին առաջարկեց մտնել Միութենական պետության մեջ։ Ես ըստ արժանվույն գնահատեցի նրա կատակը։ Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գոյություն ունեն նաեւ այլ ինտեգրացիոն միավորումներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչ վերաբերում է միջուկային զենքին, ապա այն մեզ պետք չէ, քանի որ մենք միացել ենք Միջուկային զենքի չտարածման պայմանագրին եւ Միջուկային զենքի փորձարկումների արգելման պայմանագրին։ Մենք  հավատարիմ ենք մնում այդ միջազգային փաստաթղթերի շրջանակներում ունեցած պարտավորություններին»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Ավելի վաղ Բելառուսի նախագահը հանդես էր եկել առաջարկով, որպեսզի Ղազախստանը եւ հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններ մտնեն Բելառուսի եւ Ռուսաստանի միության մեջ, որպեսզի ավելի մոտ լինեն միջուկային զենքին եւ դրանից օգտվելու հնարավորություն ունենան։  Դա, ըստ Լուկաշենկոյի, հեշտ է անել. «Պետք է մտնել Բելառուսի եւ Ռուսաստանի միություն, եւ բոլորի համար միջուկային զենք կլինի»։
14:42 - 29 մայիսի, 2023