Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
 |tert.am|

Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։ Նա այս մասին գրել է The Sun-ում հրապարակված հոդվածում։ «Դժվար է հիշել ոչ վաղ անցյալում նման վտանգի և անորոշության ժամանակ», - գրել է Քեմերոնը թերթի կիրակնօրյա համարի սյունակում: Քեմերոնն ասել է, որ մարդիկ պետք է գիտակցեն, թե որքան է փոխվել աշխարհը: «Կրեմլի պատերազմ հրահրողը (Պուտինը), ավելի ագրեսիվ Չինաստանը, իսլամիստական ծայրահեղականությունը թունավորում են երիտասարդ մտքերը, և այս բաները չեն անհետանա մեկ գիշերում»,- գրել է ԱԳ նախարարը։ Նա ընդգծել է, որ այլևս հնարավոր չէ աշխարհը վերադարձնել այն վիճակին, որը նախկինում էր։ «Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա», - ասել է Քեմերոնը:
10:58 - 04 դեկտեմբերի, 2023
ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն
 |armenpress.am|

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Ավստրալիան հաջորդ տարի ծովային զորավարժություններ կանցկացնեն |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 2024 թվականին AUKUS գործընկերության շրջանակում մի շարք ծովային վարժանքներ կանցկացնեն: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա այդ մասին խոսել է ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ ասուլիսի ժամանակ։ «Հաջորդ տարվանից մեր երեք երկրները մի շարք համալիր եռակողմ փորձարկումներ և զորավարժություններ կանցկացնեն», - ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: ԱՄՆ-ը 2021 թվականին Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի հետ ստեղծել է AUKUS դաշինք։ Այդ գործընկերությունը նախատեսում է, մասնավորապես, Կանբերայի համար ատոմային սուզանավերի կառուցում և այլ համատեղ ռազմական մշակումների իրականացում:  Սպիտակ տունը հնարավոր է համարել, որ այդ դաշինքը հետագայում կարող է ընդլայնվել Եվրոպայում և Ասիայում՝ ԱՄՆ գործընկերների հաշվին:
14:25 - 02 դեկտեմբերի, 2023
Հայ-բրիտանական պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններ. քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայ-բրիտանական պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններ. քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՊՆ ներկայացուցիչ Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները, հայտնում են ռազմական գերատեսչությունից։ Նրանք քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները, ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։
21:09 - 29 նոյեմբերի, 2023
Լոնդոնում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները․ ՊՆ

Լոնդոնում քննարկվել են հայ-բրիտանական ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները․ ՊՆ

Նոյեմբերի 28-ին Լոնդոնում տեղի են ունեցել հայ-բրիտանական 6-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցությունները։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Խորհրդակցություններին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։  Լևոն Այվազյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված հայկական կողմի քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ներկայացվել են նաև ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումները։ Կողմերը հանգամանորեն քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային զգալի ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Խորհրդակցությունների արդյունքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության ու միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՄԹ պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Դեյվիդ Մորգանը  ստորագրել են պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության 2023-2024 թթ. ծրագիրը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 7-րդ պաշտպանական ռազմավարական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
14:24 - 29 նոյեմբերի, 2023
ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից:   Ողջունելով դեսպանին, նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և հույս հայտնել, որ այդ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա։   Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորույամբ և ընդգրկուն պատվիրակությամբ։   COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իարականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողուٳթյٳնների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփٳմ, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում, հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։   Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։   Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է իրավական հիմք ապահովել երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու, կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման, ինչպես նաև ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։ Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։   Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։   Հիշեցնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։ Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։
18:17 - 23 նոյեմբերի, 2023
Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա․ Ալիևը՝ Դոքերթիին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա, այսօր Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, Դոքերթին նշել է, որ դրական են վերաբերվում տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում ցանկացած ներդրմանը։ Դոքերթին այսօր է ժամանել Բաքու, նախքան այդ եղել է Երևանում և Թբիլիսիում։  
14:16 - 22 նոյեմբերի, 2023
Փաշինյանն ու Լեո Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Լեո Դոքերթին քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին:Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ, ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը: Լեո Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի: Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերին: Այս առումով կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
19:27 - 20 նոյեմբերի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին

ՀՀ ԱԳ նախարարը Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին

Նոյեմբերի 14-ին Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) կայացել է հանդիպում-քննարկում պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ թե՛ ՀՀ-ՄԹ հարաբերությունների տիրույթում, թե՛ տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև միջազգային հարթակներում ՀՀ ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընձեռած հնարավորությունները: Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին և վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական կողմի մոտեցումները հիմնականում արտահայտված են Գրանադայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներում: Նախարարն ընդգծել է այդ սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու Ադրբեջանի անվերապահ հանձնառության և միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը: Միջոցառման օրակարգում են եղել նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, 100 հազարից ավել բռնի տեղահանված և փասատացի հայրենազրկված հայերի առաջնային կարիքբերի և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցերը: Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել ինստիտուտի տնօրեն Բրոնուեն Մեդոքսի հետ:
10:24 - 15 նոյեմբերի, 2023
ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Նոյեմբերի 13-ին Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ «Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսություն  ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լոնդոն, 13-ը նոյեմբերի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած  պաշտոնական այցի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը։   Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու մեր երկու ժողովրդավարական երկրների միջև ամուր համագործակցությունն ու բարեկամությունը: Ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին առնչվող սպառնալիքների համընդանուր աճի պայմաններում մենք ձգտում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին՝ միասին աշխատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Այժմ առավել, քան երբևէ կարևոր է ոչ միայն առևտրի և կայունության ամրապնդումը, այլև մեր ընդհանուր առանցքային արժեքների պաշտպանությունը: Մենք վերահաստատել ենք առաջիկա տարիների ընթացքում մեր գործընկերությունը զարգացնելու ձգտումը: Երկխոսության ընթացքում նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաշխարհային և տարածաշրջանային մի շարք հարցերը, ինչպես նաև այն ուղիները, որոնցով Հայաստանը և Միացյալ Թագավորությունը կարող են միասին աշխատել ապագայում: Դրանք ներառում են՝ Կառավարման և օրենքի գերակայության ոլորտը, որտեղ Միացյալ Թագավորությանը աջակցում է Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացմանը և արդիականացմանը, ոստիկանական ուժերում գենդերային հավասարության բարելավմանը, և շուտով կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության և միգրացիայի հարցերի լուծմանը: Հայաստան-ՄԹ համագործակցություն պաշտպանության ոլորտում, որը շարունակում է ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության և ոստիկանության (ՆԳՆ) աշխատակիցների թիվը, ՄԹ ավագ և կրտսեր հրամանատարական կազմի ղեկավարության և առաջնորդության դասընթացները, ինչպես նաև բազմազգ խաղաղապահ և ականազերծման փաթեթները: Երկու կողմերն ակնկալում են  այս ամսվա վերջին իրականացնել Հայաստան-ՄԹ գլխավոր շտաբերի միջև բանակցությունների վեցերորդ փուլը: Առևտրատնտեսական կապերի ոլորտը, մասնավորապես վերջերս Լոնդոնում կայացած Հայաստան-ՄԹ գործարար համաժողովը, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և գործարարության և առևտրի հարցերով պետնախարար Կոմս Մինտոն ողջունեցին հայ և բրիտանացի գործարարներին՝ քննարկելու մեր երկրների միջև առևտրային և ներդրումային հնարավորությունների լայն շրջանակը: Նախարարները համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմաններրի անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտության, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում:  Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է երկարատև հակամարտությունից տուժածներին աջակցելու Միացյալ Թագավորության հանձնառությունը, այդ թվում սեպտեմբերին հայտարարված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման միջոցով: Եվ վերջում, երկու կողմերն ակնկալում են ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն այս ռազմավարական երկխոսության մեկնարկի շրջանակներից դուրս, ներառյալ Եվրոպայի հարցերով նախարարի՝ Հայաստան առաջիկա այցի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) միջոցով, որը միասնաբար հույս ունենք կյանքի կոչել առաջիկա ամիսներին»։
09:52 - 15 նոյեմբերի, 2023
Արարատ Միրզոյանն Ալիշա Քերնսի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում տեղի ունեցածն իր անունով կոչելու կարևորությունը

Արարատ Միրզոյանն Ալիշա Քերնսի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում տեղի ունեցածն իր անունով կոչելու կարևորությունը

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, և այս համատեքստում արժևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:   ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ներգրավված բոլոր կողմերի կողմից հանրային, հստակ հանձնառության արտահայտման կարևորությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարևորությունը, այդ հարցում խորհրդարանական շրջանակների դերը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ, իրականացվող քայլերին: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման շուրջ:
09:48 - 15 նոյեմբերի, 2023
Միրզոյանը և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցեր

Միրզոյանը և ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային հարցեր

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակցիներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման  դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօերին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի որպես ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում: Հանդիպման օրակարգում են եղել  Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:  ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծը: Նախարար Միրզոյանը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտելով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրման խնդիրները: Ներկաների կողմից ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը:
19:40 - 14 նոյեմբերի, 2023