ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ՀՀ ԶՈւ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ |armeniasputnik.am|

ՀՀ ԶՈւ-ի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները․ ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայկական բանակի համար նախատեսված նոր համազգեստը հաշվի է առնելու ՆԱՏՕ-ի չափորոշիչները։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՊՆ-ից։ Դեռ նախորդ տարվա նոյեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոխարինման գործընթացը, և միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում։   «Նոր համազգեստի ընտրության հարցում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջնորդվում է միջազգային փորձի փոխանակման միջոցով իրականացվող ուսումնասիրությունների և ՆԱՏՕ-ի չափորիշիչների համապատասխան։ Ուսումնասիրվել են ՆԱՏՕ անդամ երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Չեխիայի համազգեստների օրինակները», - հայտարարել են գերատեսչությունից։ Նոր համազգեստի ներդրումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի բանակում գործող նմուշի համազգեստի վաճառքը կարգելվի։ Հիշեցնենք, որ կառավարությունը դեռ նախորդ տարի մրցույթ էր հայտարարել՝ նպատակ ունենալով ներգրավել բոլոր այն մասնագետներին, որոնք կարող են ներկայացնել դիզայնի և հագուստի որակի իրենց պատկերացումները։ Մրցույթին հայկական մի քանի ընկերություն էր մասնակցել։ Նրանք անցել էին որակավորման առաջին փուլը։ Բայց երկրորդ փուլին մասնակցելու համար հայտեր էին ներկայացվել միայն զորքի մի տեսակի համար զինծառայողների հագուստի ստեղծման համար։
12:34 - 23 հունվարի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ, որոնք հակասում են բանակցությունների ողջ տրամաբանությանը և նպաստում տարածաշրջանում լարվածությանը: Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու գործողությունների անհրաժեշտությունը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանը։  
13:30 - 19 հունվարի, 2024
Պետք է պատրաստվենք Ռուսաստանի դեմ պատերազմի․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար |factor.am|

Պետք է պատրաստվենք Ռուսաստանի դեմ պատերազմի․ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը չպետք է համարի, որ շարունակելու է ապրել խաղաղության մեջ և պետք է պատրաստվի Ռուսաստանի դեմ պատերազմի, որը մեծապես կազդի սովորական մարդկանց վրա: «Մենք պետք է հասկանանք, որ խաղաղ պայմաններում ապրելն ինքնըստինքյան մի բան չէ: Եվ դրա համար էլ մենք պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտության։ Բայց քննարկումը շատ ավելի լայն է: Դա և՛ արդյունաբերական բազան է, և՛ մարդիկ, ովքեր պետք է հասկանան, որ իրենք որոշակի դեր են խաղում»,- Բաուերին մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ծովակալը գովաբանել է Շվեդիայի իշխանություններին քաղաքացիներին նախազգուշացնելու համար, որ անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի։ «Պետք է սկսել այստեղից՝ այն գիտակցումից, որ ամեն ինչ չէ, որ կարելի է պլանավորել և ամեն ինչ չէ, որ կատարյալ կլինի առաջիկա 20 տարում»,- ասել է ծովակալը։ Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն սկսում է «Steadfast Defender 2024» լայնածավալ զորավարժությունները, որոնք ամենախոշորն են սառը պատերազմի ավարտից ի վեր։  Վարժանքները կտևեն մինչև մայիս․ դրանց կմասնակցի մոտ 90 հազար զինվորական։
12:16 - 19 հունվարի, 2024
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի. ՆԱՏՕ |tert.am|

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի. ՆԱՏՕ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան կոչ է արել մարդկանց պատրաստվել այն փաստին, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը երկար կտևի և կարող է չավարտվել նույնիսկ 2025 թվականին։ «Իմ կոչն է պատրաստվել երկար պատերազմի, այն կշարունակվի, ավարտ չի լինի 2024-ին, գուցե նույնիսկ 2025-ին։ Ոչ մի տեղ չենք տեսնում ռազմական կարողություն՝ այսպես թե այնպես վճռական հաղթանակի հասնելու համար։ Մենք ակնկալում ենք երկարատև պատերազմ՝ փոքր հարձակումներով, հակահարձակումներով, տարածքների գրավմամբ և կորստով»,- ասել է Ջոանան ռումինական Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել ուկրաինացիներին։ Նա նաև ընդգծել է, որ կարևոր է կանխել ռուս զինվորականների հնարավոր մոտեցումը ռումինական սահմանին։
10:32 - 13 հունվարի, 2024
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է պաշտպանական ինքնիշխանության կորստի․ Լավրով |azatutyun.am|

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի երկխոսության խորացումը հանգեցնելու է պաշտպանական ինքնիշխանության կորստի․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը գիտակցում է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության խորացման պատճառով ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում պետական ինքնիշխանության կորստի սպառնալիքը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Հուսով եմ` Երևանը գիտակցում է, որ դաշինքի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնելու է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»,- նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Ընդգծելով, որ այս տարի Հայաստանը դաշինքի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների, շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և նրա զինվորականները վերապատրաստումներ են անցնում Հյուսիսատլանտյան բլոկի մի շարք երկրներում՝ Լավրովն ասել է՝ սա չի կարող Մոսկվային չանհանգստացնել։ «Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»,- եզրափակել է Լավրովը։ Օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել էր, թե Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայի հետ հարաբերություններում։
09:17 - 28 դեկտեմբերի, 2023
Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի. Արսեն Թորոսյան
 |azatutyun.am|

Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի. Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պետք է իրավիճակից բխող որոշումներ կայացնի՝ նաև գնահատելով, թե այս կամ այն երկրի հետ հարաբերություններն ինչպես են երկիրը պաշտպանում, հայտարարեց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ այս պահին ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքական գիծը։ Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան նախօրեին կարծիք է հայտնել, թե Հայաստանը հստակ որոշում է կայացրել՝ փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից, մերձենալ ՆԱՏՕ-ին։ Այդ ընթացքում ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցող Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր կասկածում, որ Հայաստանն ու տնտեսական միությունն առաջնորդող Ռուսաստանը դաշնակիցներ են, ապագայում էլ Հայաստանին «կորցնելու» անհանգստություն չուներ, ինչպես ձևակերպեց՝ «հայերն անպատճառ կլինի այստեղ, մեզ հետ, որովհետև այստեղ է նրանց զարգացման կարևորագույն ուղղությունը»։ «Կա՛մ-կա՛մ»-ի դիսկուրսը Թորոսյանի սրտով չէ։ «Հիմա մենք եղել ենք ու կանք մի ճարտարապետության մեջ առնվազն փաստաթղթային մակարդակով, որը ցույց է տվել իր անարդյունավետությունը և որևէ ողջամիտ սուվերեն պետություն տենց հետևություններ է անում և փորձում է իր անվտանգությունն ապահովի, նոր գործիքներ կիրառել: Այդ նոր գործիքների կիրառման մեջ մենք որոշումներ ենք կայացնում ըստ իրավիճակի, այսինքն՝ իրավիճակը կլինի այլ, այլ որոշումներ կայացնենք: Հնացած տրամաբանություն է, որ մենք պետք է լինենք ինչ-որ մեկի հետ պարտադիր կամ երբեմն նաև մտածում ենք, թե ինչ-որ մեկից երես ենք թեքում, գնում ենք մեկ ուրիշի մոտ: Մենք որևէ մեկի հետ միաձուլված չենք եղել», - ասաց իշխանական պատգամավորը:
15:48 - 26 դեկտեմբերի, 2023
Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար. մենք խրախուսել ենք դա. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ |tert.am|

Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար. մենք խրախուսել ենք դա. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Մենք բավականին լավատես ենք այն համատեղ հռչակագրի վերաբերյալ, որը ստորագրվել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից։ Մենք հավատում ենք, որ դա շատ լավ նորություն է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով իրականցվող հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Մեզ համար իսկապես հիմնարար է, որ կայունությունը պահպանվի կովկասյան տարածաշրջանում...», - ասել է նա։Խոսելով ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորի մասին՝ Կոլոմինան նշել է.«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ Մոսկվայից որոշակի հեռավորություն պահելու համար։ Դա մի բան է, որը մենք խրախուսել ենք: Հայերն ազատ են իրենց որոշումներն ընդունելու հարցում: Նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մերձենալ մեզ հետ. խնդրում են ավելի շատ համագործակցություն, խնդրում են ավելի շատ քաղաքական երկխոսություն, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն և տեսանելիություն մեզ հետ ունեցած հարաբերություններում: Մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ կորոշվի մեր գործընկերների կողմից, որը, մեր կարծիքով, լավ է տարածաշրջանի կայունության համար: Դա մեզ համար շատ կարևոր է»։
17:51 - 25 դեկտեմբերի, 2023
Թուրքիային F-16-ների վաճառքը Կոնգրեսում կապում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հարցում Անկարայի դիրքորոշման հետ. Միլլեր |azatutyun.am|

Թուրքիային F-16-ների վաճառքը Կոնգրեսում կապում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հարցում Անկարայի դիրքորոշման հետ. Միլլեր |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ արտաքին գերատեսչությունը դեմ չէ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, սակայն Անկարային հիշեցնում է, որ Կոնգրեսը հարցը կապում է Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու խնդրի հետ: Այդ մասին դեկտեմբերի 18-ին ասել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք, մեր հերթին, աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքին (...): Բայց Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր ասում են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, եթե Թուրքիան հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում հնարավորինս արագ դա անել»,- ասել է խոսնակը: Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե F-16 կործանիչների մատակարարման խնդրում հույսը դնում է ԱՄՆ-ի կողմից փոխադարձության կարգով որոշում կայացնելու վրա՝ ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացմանը:  
09:37 - 19 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու շահագրգռվածություն չունի. Պուտին |tert.am|

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու շահագրգռվածություն չունի. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լիակատար անհեթեթություն» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքերը կարող են հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Նրա կարծիքով՝ Բայդենի ասածն ընդամենը պատկերավոր խոսք է՝ արդարացնելու ռուսական ուղղությամբ սխալ քաղաքականությունը։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ կռվել ՆԱՏՕ-ի երկրների հետ։«Ցանկացած մեծ երկրի նախագահ, ՆԱՏՕ-ի երկրի նախագահ և առավել ևս՝ ՆԱՏՕ-ի միակ սեփականատերը, իսկ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի տերն է, դա իրենց ետնաբակն է, ՆԱՏՕ-ի ամբողջ կազմակերպությունը, չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանը նման նպատակ չունի: Չկա ո՛չ  աշխարհաքաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական շահագրգռվածություն՝ կռվելու ՆԱՏՕ-ի երկրների հետ, մենք նրանց տարածքային պահանջներ չունենք, ցանկություն չկա նրանց հետ փչացնելու հարաբերությունները»,- ասել է ՌԴ նախագահը:Ընդհակառակը, նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է այդ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ։Օրերս Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում իր նպատակներին հասնելուց հետո Ռուսաստանը  Պուտինի որոշմամբ կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների վրա։ Նա այս մասին ասել էր Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:«Եթե Պուտինը վերցնի Ուկրաինան, նա կանգ չի առնի…, նա կշարունակի շարժվել և հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա», - ասել էր նա Կոնգրեսին:
12:51 - 17 դեկտեմբերի, 2023
Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում քննարկել է ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը՝ մատնանշելով Շվեդիան դաշինքում արագ ընդգրկելու անհրաժեշտությունը, հայտնել են Սպիտակ տանը։ «Նրանք քննարկել են ՆԱՏՕ-ի դաշինքի ամրապնդման կարևորությունը, ներառյալ Շվեդիային որպես դաշնակից որքան հնարավոր է շուտ ընդունելու կարևորությունը, ինչպես նաև Թուրքիայի փոխհամատեղելիության հետագա ամրապնդումը», - ասվում է հաղորդագրության մեջ: Բայդենը և Էրդողանը նաև պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Բացի դրանից, Բայդենը Էրդողանին աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին կառուցողական քայլերի համար։ Հինգշաբթի օրը թուրքական T24 հրատարակությունը հայտնել է, որ թուրքական խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրության վավերացման հետ կապված իրավիճակը բարդացել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտություն սկսելուց հետո, և կա Անկարայի և Վաշինգտոնի միջև վստահության բացակայություն: Շվեդիան՝ որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է, որ դիմումը վավերացնելու դիմաց, նպաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցերը «կապված չեն միմյանց հետ»։ Օգոստոսին նա ասաց, որ լավատես է, որ Շվեդիան կմիանա դաշինքին այս աշնանը:
10:06 - 15 դեկտեմբերի, 2023
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

 |factor.am|

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ «Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով հայտարարվում է ձերբակալվածների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության համաձայնագրի հասնելու հստակ պարտավորության մասին։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է այդ ջանքերին ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 
14:21 - 08 դեկտեմբերի, 2023
Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն, վերահաստատելով տարածաշրջանում կայունության հաստատման հարցում իր ամուր հանձնառությունը և չնայած առկա մարտահրավերներին, որոնք բխում են նաև ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումից, շարունակում է ակտիվ ներգրավածությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի համաձայնեցման հարցում։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում։ Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ նախարար Միրզոյանը շեշտել է երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային բոլոր կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ միանշանակ և միջազգային գործընկերների համար ընկալելի դիրքորոշումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման շուրջ, ադ թվում՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի շրջանակներում։
16:08 - 30 նոյեմբերի, 2023
Ստոլտենբերգ. կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության |azatutyun.am|

Ստոլտենբերգ. կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության |azatutyun.am|

azatutyun.am: Կարևոր է, որ «Համաս»-ի և Իսրայելի միջև հակամարտությունը չվերաճի ավելի մեծ՝ տարածաշրջանային հակամարտության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 28-ին դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: Ողջունելով «Համաս»-ի և Իսրայելի միջև հրադադարը և գերիների փոխանակումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը ակտիվ դեր չի խաղում այս պատերազմում: «Բայց ՆԱՏՕ-ն որպես կազմակերպություն անմիջականորեն ներգրավված չէ: Մենք ներկա ենք ավելի լայն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Մենք սերտ գործընկերություն ունենք Պարսից ծոցի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի արաբական շատ պետությունների հետ, ներառյալ շատ սերտ գործընկերություն Հորդանանի հետ, որտեղ մենք իրականացնում ենք պաշտպանական կարողությունների զարգացման որոշ գործողություններ: Հորդանանի թագավորը հենց նոր այցելեց ՆԱՏՕ. Եվ ես նաև, ըստ էության, մոտ ապագայում կայցելեմ նաև Ծոցի տարածաշրջան՝ այնտեղ հանդիպելու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ»։ Յենս Ստոլտոնբերգն անդրադարձել նաև Իրանին՝ նշելով՝ «նրանք չպետք է օգտագործեն հակամարտությունը, և պետք է սանձեն «Համաս»-ին և «Հեզբոլլահ»-ին»: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կառույց:
10:44 - 29 նոյեմբերի, 2023
Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters
 |tert.am|

Թուրքիան առաջիկայում չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Reuters |tert.am|

tert.am: Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել անդամակցության Շվեդիայի դիմումը մինչ Բրյուսելում նոյեմբերի 28-29-ը դաշինքի երկրների արտգործնախարարների կայանալիք հանդիպումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։Գործակալության աղբյուրները նշում են, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն, նշում է Reuters-ը։Օրինագիծը նախ պետք է վավերացվի Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի կողմից, այնուհետև կքվեարկի ամբողջ խորհրդարանը. այս քվեարկությունը կարող է տեղի ունենալ հանձնաժողովի որոշումից մի քանի օր կամ շաբաթ անց: Սրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել է դաշինքի 31 երկիր, միայն Հունգարիան և Թուրքիան չեն հաստատել այն։ Անկարայի կողմից այս փաստաթղթի շուտափույթ վավերացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի միջև հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ։ Այդուհանդերձ, թուրքական կողմն այնուհետև մի քանի պայմաններ է առաջադրել հայտի հաստատման համար, այդ թվում՝ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և Եվրամիության հետ տնտեսական և վիզային ինտեգրման արագացումը։
13:18 - 23 նոյեմբերի, 2023