Սերգեյ Շոյգու

Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։

Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Սերգեյ Շոյգուն Զաքիր Հասանովի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում սրված իրադրության կայունացման ուղիները։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է TACC-ը։ «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ մարտի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման և Անդրկովկասում անվտանգության պահպանման ուղիները»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
14:09 - 25 մարտի, 2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հանդիպել են

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 25-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետությունը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումների ընթացքին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Նույն օրը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին:    
19:28 - 25 փետրվարի, 2022
Բրիտանիայի պաշտպանության նախարարը ծանուցել է Մոսկվայում Շոյգուի հետ բանակցությունների մասին |armenpress.am|

Բրիտանիայի պաշտպանության նախարարը ծանուցել է Մոսկվայում Շոյգուի հետ բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել Է, որ ինքը «շուտով» Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար: Այդ մասին հաղորդել Է BBC հեռուստաալիքը: «Ուոլեսը նույնպես հաստատել Է, որ շուտով Մոսկվա կուղեւորվի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների համար»,-ասվում Է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Ուոլեսը Շոյգուին առաջարկել Է հանդիպում անցկացնել Լոնդոնում, հիշեցնելով, որ վերջին անգամ կողմերը հանդիպել են 2013 թվականին հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԱԳ նախարարների եւ պաշտպանության նախարարների «երկու պլյուս երկու» ձեւաչափով գագաթնաժողովում: Ռուսաստանի նախարարն իր պաշտոնակցին առաջարկել Է Մոսկվա ժամանել «ցանկացած հարմար ժամանակ»: Մեծ Բրիտանիան՝ որպես Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին ժամանակներս մտահոգություն Է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ «ռուսական ագրեսիայի» ուժեղացման» կապակցությամբ եւ նույնիսկ Կիեւ Է ուղարկել ռազմական հրահանգիչների նոր խմբաքանակ, ինչպես նաեւ մատակարարել մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռ: Մոսկվայում հորդորում են դադարեցնել տարածաշրջանի ռազմականացումը: 2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել Է անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը: Մոսկվան, մասնավորապես, արեւմտյան գործընկերներից պահանջում Է իրավական երաշխիքներ՝ հրաժարվել դեպի արեւելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից եւ հետխորհրդարանի երկրներում ռազմաբազաների ստեղծումից: Այդ թեմայով բանակցությունների առաջին փուլը կայացել Է Ժնեւում, հունվարի 10-ին: Դրան հետեւել Է Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը: Ինչից հետո հունվարի 13-ին կոնսուլտացիաներ են անցկացվել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության վիեննական հարթակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:44 - 27 հունվարի, 2022
Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝  Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին

 |armenpress.am|

Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Շոյգուն շեշտել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է խաղար հիմնական դերը բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և այդ ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ: «Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում, Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելու դեպքում»,- նշել է Շոյգուն: ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ այս պահին կառավարումը կայուն է, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն աշխատում են լիարժեք փոխգործակցության պայմաններում: «Հաստատել ենք զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Դուրսբերումը սկսվում է այսօր: Վաղը 14 ինքնաթիռներով դուրս ենք հանում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Պլանավորվում է ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին»,- հավելել է նա: Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը շատ կարևոր դեր են խաղացել Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցում: «Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ»,- հավելել է ՌԴ նախագահը:
20:18 - 13 հունվարի, 2022
Շոյգուն անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքին |armenpress.am|

Շոյգուն անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների աշխատանքին |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները  կատարել են բարդ առաջադրանքները՝ տեղում կայունացնելով իրավիճակը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ։ «Մեզ հաջողվեց հանդարտեցնել իրավիճակն այնտեղ, այժմ քայլեր են ձեռնարկվում պլանային աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Արդեն կարող ենք ասել պլանային, որովհետև կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան: Ավելի ու ավելի է տիրում խաղաղությունը և հանգստությունը»,-ասել է Շոյգուն: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր հրամանատարներին, զինվորականներին, շարքայիններին Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլ մասերում իրականացրած ծառայության համար: «Այն ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում մեկ տարի առաջ, երբ իրավիճակը ծայրահեղ ծանր էր, գերագույն գլխավոր հրամանատարության ջանքերի, 24 ժամյա ռեժիմով աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել»,-նշել է նա:
14:52 - 28 դեկտեմբերի, 2021
Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել

 |armenpress.am|

Շոյգուն ՌԴ զինուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավոր է անվանել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անձնակզմը խաղաղության պահպանման երաշխավորն է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Մեկ տարուց ավել է՝ ռուս խաղաղապահներն ապահովում են պայմաններ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար,  նպաստում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերականգնմանը: Տվյալ պահի դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել։ Ռուսական ռազմական ուժերը շարունակում են նաև հանդես գալ որպես Սիրիայում խաղաղության պահպանման երաշխավոր»,- ասել է Շոյգուն: Նա տեղեկացրել է, որ տարեսզբից մինչև հիմա Սիրիայում ռուս զինծառայողները 348 հումանիտար գործողություն են իրականացրել, բաժանել են ավելի քան 650 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:
20:26 - 22 դեկտեմբերի, 2021
Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ ՊՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։ «ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
21:04 - 16 նոյեմբերի, 2021