Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին |tert.am|

Ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին |tert.am|

tert.am: Իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, Հայաստանում բացահայտ և, իրենց կարծիքով, նաև ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով , իր «կառուցողական գործընկերոջ» հետ սեպարատ բանակցություններ վարելով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի դեպքերի հետ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով են ՀՀ գործող իշխանություններ փչացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ուզո՞ւմ եք շարունակեմ, բայց անիմաստ է »,- հավելեց Սերժ Սարգսյանը։ Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հնչեցրած այն հայտարարությունը, թե «հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք արել» և որ ինքն այդ մասին տեղեկացել է «Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից»` ՀՀ երրորդ նախագահն ասաց․ «Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ։ Միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ մի բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։ Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի։ Ես պնդում եմ, թող հրապարակի։ Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»։
19:26 - 13 ապրիլի, 2023
Վաչագան Ղազարյանը նշել է՝ ապօրինի գույք չունի․ ամբողջն օրինական է |1lurer.am|

Վաչագան Ղազարյանը նշել է՝ ապօրինի գույք չունի․ ամբողջն օրինական է |1lurer.am|

1lurer.am: Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Նիստից հետո Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Լուրերի» հարցին, թե ինչպես է գնահատում դատախազության պահանջը՝ ընդհանուր ավելի քան 8 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, Ղազարյանը հորդորել է դատախազությունից հարցնել: Պնդել է՝ ինքն ապօրինի գույք չունի, բոլորը օրինական են: Անդրադառնալով ԱԱԾ տարածած հայտնի կադրերում երևացող պայուսակով գումարին, որը նրա մոտ հայտնաբերվել էր բերման ենթարկելիս, Ղազարյանը նշել է, որ դա ընկերների գումարն էր, տանում էր պարտքերը տալու: Հարցին՝ հնարավո՞ր է ապօրինի միջոցները վերադարձնի պետությանը, նկատել է՝ պետությանը տալու բան չունի: Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ղազարյանից և նրան փոխկապակցված չորս անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացու փողոցներում, Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, 6 տրանսպորտային միջոց, 8 ընկերությունում մասնակցության իրավունք, ավելի քան 137 միլիոն դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1 միլիարդ 743 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և այլն: Ընդհանուր՝ ավելի քան 8 միլիարդ դրամ։ «Իմ գույքերը բոլորն օրինական են: 1993 թվականից մինչև հիմա ինչ որ գնվել է, վաճառվել է, դարձել է 17 գույք, դա 14 գո՞ւյք է: Դուք մեքենա չե՞ք գնել, վաճառել»,- նշել է Վաչագան Ղազարյանը (Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ)։ 
14:14 - 29 մարտի, 2023
Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|

Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել դրա դեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմում պարտվելու պատճառը բանակում գործող «հինգերորդ շարասյունն» էր։ «Իմ նախագահության օրոք «հինգերորդ շարասյուն» չենք ունեցել։ Եթե այդ մարդը գիտի, որ «հինգերորդ շարասյուն» ենք ունեցել, ապա ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկել այդ «հինգերորդ շարասյան» դեմ։ Բայց, իմ կարծիքով, միգուցե ինչ-որ տեղ ճիշտ է ասում, և ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը», եթե այդքան մանրամասն տեղյակ է», - ասաց ՀՀ երրորդ նախագահը։ Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե «հինգերորդ շարասյունը» ուղղորդվել է դրսից, Սերժ Սարգսյանն ասաց․ «Երևի Սուրեն Պապիկյանը հավաստի տեղեկություններ ունի, հակառակ դեպքում այդպիսի անլուրջ հայտարարություններ չի կարող անել։ Ես դրսից կառավարվող այլ մարդկանց գիտեմ, ովքեր իրենք երբեք իրենց կյանքում «հինգերորդ շարասյուն» չեն ավանի»։
21:20 - 24 մարտի, 2023
«Ինձ դառնացնում է, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

«Ինձ դառնացնում է, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել է»․ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ 2018թ․-ից ի վեր ռազմատեխնիկական օգնություն չի ստացել Հայաստանը, եւ որ պատերազմի ժամանակ եղածի 50 տոկոսն է օգտագործվել։ «Ինձ դառնացնում ա, որ էդ լրջության մարդը Հայաստանը ղեկավարել ա։ Ո՞նց կարելի ա էդքան անլուրջ լինել եւ էդքան անլուրջ գտնվել։ Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին․ որեւէ մեկը ձեզ ասել ա՞, որ իրենք զենքի պակաս են ունեցել։ Կատարյալ սուտ ա, որ 2018-ից հետո․․․ Օգնություն ասելով ի՞նչ նկնատի ունեն, եթե նկատի ունեն ձրի զենք, մենք․․․ Չասեմ՝ ձրի զենքն ինչ ա։ ՀՀ-ն 2018-20թթ․ ձեռք բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորն իրար հետ վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է։ Օբյեկտիվ խնդիր կա, որի կողքերով ենք անցնում․ բա լավ, որ զենքը կար․․․ Ընդ որում խոսքը նրա մասին չէ, որ մեր սպառազինությունը կատարյալ վիճակում էր։ Եւ, ի միջի այլոց, ես նաեւ արտահայտել եմ իմ համաձայնությունը մի շարք ընդդիմադիր գործիչների արած էն հայտարարություններին, որ էդ պատերազմում հաղթելու հնարավորություն կար։ Բա լավ, եթե զենքը կար․․․ եւ դուք գիտեք՝ իննչն ա օգտագործվել, ինչը չէ։ ՍՈՒ-30-նները չեն օգտագործվել մի պատճառով, որովհետեւ իրենք էդ պահին ձեռք բերված են եղել ոչ վաղ անցյալում, իրենք դեռ ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման՝ սկսած մասնագիտական, եւ այլն․․․։ Մնացած մեր զինանոցում եղած, ԼՂ ՊԲ զինանոցում եղած տենց զենք չկա, որ չի կիրառվել»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետը հարց հնչեցրեեց՝ ինչն է պատճառը, որ տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։ «Իմ համոզմունքը նա է, որ մենք պատերազմը պարտվել ենք էն պատճառով, որովհետեւ մեր բանակում գործել ա 5-րդ շարասյուն։ Սա իմ համոզմունքն ա՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում։ Կարծում եմ՝ առաջիկայում էդ փաստերն էնքան հրապարակային կլինեն, որ իմ էս արած  հայտարարությունն էնքան տարօրինակ չի թվա, ինչքան թվացել ա։ Չնայած՝ մյուս կողմից էլ մի փաստ արձանագրենք․ էսօրվա դրությամբ ԶՈՒ նախկին 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Ես չգիտեմ՝ Հայաստանում մարդ կա՞, որ մտածում ա՝ էդ մարդկանց գլխին գործ են սարքել, եթե էդպես մտածողներ կան, դա շատ վատ ա։ Էսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ՝ այլ հոդվածներով։ Հիմա, օրինակ, նույն «հողեր հանձնելու» մեղադրանքով մեր մոտ բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ, բարձրաստիճան զինվորական կա, որը մեղադրվում է Շուշիի գործով, եւ էդ գործով կալանքը, երբ դատարանը որոշեց, որ կալանավորի, ինձ համար մի զարմանալի բան տեղի ունեցավ․ մեկ էլ ամենատարբեր մարդիկ՝ Հայաստանից, ԼՂ-ից, իմացա, որ դատաիրվական համակարգին ամենատարբեր ձեւերով միջնորդություններ են ներկայացնում, որ կլնի՞ էսինչ մարդկանց կալանքից ազատենք, ներողամիտ վերաբերվենք եւ այլն։ Իմ ռեակցիան, երբ իմացել եմ, հետեւյալն ա․ բա դուք չէիք ասո՞ւմ, որ պետք ա բացահայտվի, պարզաբանվի, թե ով ինչ ա արել, ինչ ա տեղի ունեցել ռազմի դաշտում, թե Շուշին ոնց ա ընկել, ով ա տվել Շուշին, ինչի ա ընկել Շուշին։ Բա հիմա էդ ի՞նչ եք բոլորդ, որ էդ նույն սրերն էիք ճոճում 20-21թթ․, հիմա ուզում եք, որ էդ գործերը փակվեն, չգնան առաջ, ազատվեն մարդիկ։ Ինչի՞ համար, որ ասեք դավաճան վարչապետը Շուշին հանձնեց, էս հանձնեց, էն հանձնեց։ Իսկ կարող ա՞ պարզվի էդ ամեն ինչի խորքային նպատակը, դա ա եղել պլանը։ Ընդ որում, եթե դա լիներ քաղաքական իշխանության դեմ հնարավոր գործողություն, էդ հլը ոչինչ, բայց դա պետության եւ պետականության դեմ ա, Հայաստանի անկախության դեմ ա էդ ամեն ինչը: 2021թ․ մայիսի 10-ին կառավարության հրաժարականը վերջանականապես ուժի մեջ ա մտնում, արձանագրվում ա, որ առաջիկայում պետք ա տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն ամսի 11-ին ՀՀ-ում արդեն խորհրդարան չկա, կառավարություն չկա, եւ մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժում ա իրականացնում Սոթք-Խոզնավար հատվածում։ Մենք էսօր բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ ունենք էդ թեմայով կալանավորված։ Ինչի՞ համար ա կալանավորված, ինչքան ես գիտեմ՝ մի բանի համար, որ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ինչի՞ չի կատարել, չկա բացատրություն։ Ես ինձ համար ունեմ բացատրություն, ես չունեմ ապացույց, բայց փաստերն իրենք իրենց մասին շատ բարձր են խոսում»,-ասաց Փաշինյանը։ 
15:34 - 14 մարտի, 2023
44-օրյայի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել. Սերժ Սարգսյան |tert.am|

44-օրյայի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Զինամթերքի առումով, անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա մյուս 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել։ Լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ։ Մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել «добротный», նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր:  Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, էս չէր, էն չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնելու եւ ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,-ասել է Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով նախկինում եւ հիմա բանակի վրա ծախսվող գումարներին, երրորդ նախագահն ասել է, որ բոլոր այն թվերը փողի հետ կապված, որ իրենք հրապարակում են, միֆ է, հեքիաթ է: Որովհետեւ նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ արժեք ունի մեկ դոլարը 2023 թվականին, եւ ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին, 2014-ին: «Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք եւ ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք  ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
22:10 - 07 մարտի, 2023
Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել
 |hetq.am|

Նարեկ Սարգսյանին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման պահանջ է ներկայացվել |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 23-ին, շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում էր դատավոր Աշխեն Ղարսլյանը, դատախազության ներկայացուցիչը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանն էր։ Պատասխանող կողմից դահլիճում էր Նարեկ Սարգսյանի կնոջ՝ Աննա Նիկոյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Նարեկ Սարգսյանը ներկայացուցիչ չունի, ինքն էլ չէր եկել նիստին։ Դատախազ Տիգրան Ենոքյանը միջնորդեց թույլատրել հայցի առարկայի փոփոխությունը և ընթերցեց խնդրամասը։ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամը։ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։  Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։ Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 20 նկուղային հարկ տարածքի կեսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 125 հազար դրամը։ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։ Nissan antima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։ «Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։ «Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։ Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։ Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։ 2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։ 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին առկա 987 հազար 661 ԱՄՆ դոլար ավանդը։  2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին այդ ավանդից ստացված տոկոսներից 33 մլն 742 հազար 695 դրամ։  2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 33 մլն 742 հազար 695 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։  «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից 319 հազար 55 ԱՄՆ դոլարը։ 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նշված հաշվին առկա 319 հազար 55 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։  Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 488 մլն 890 հազար 258 դրամ, 654 հազար 86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 142 հազար 381 եվրոյին համարժեք դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։  42 մլն 859 հազար 690 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով․ ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում՝ 2004-2020 թվականների ընթացքում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել, առանձնացնել և բռնագանձել։ Փաստաբան Վահագն Գրիգորյանն առարկեց միջնորդության դեմ։ Նա առանձնացրեց 3 հիմնական կետ, որ դատախազությունն ավելացրել է սկզբնական հայցադիմումին։ Ըստ նրա՝ հայցի առարկայի փոփոխությամբ դատախազությունը պահանջում է բացի այն գույքից, որ որակվել էր որպես ապօրինի ծագում ունեցող, բռնագանձել նաև գույքերի այն մասը, որն իրենց իսկ կողմից համարվել է օրինական։ Երկրորդ՝ միջնորդության մեջ ավելացվել են հաշվեգրվող տոկոսների հետ կապված դրվագներ՝ բանկային ավանդների և հաշիվներում պահվող գումարների վրա։ Երրորդ՝ ավելացվել է մի դրվագ հայցի առարկայում՝ կապված անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացվող վարձավճարների հետ։ «Կարծում եմ, որ 3 ավելացումն էլ դատավարական տեսանկյունից թույլատրելի չէ»,- ասաց Վահագն Գրիգորյանը։ Դատախազ Տիգրան Ենոքյանն էլ հայտնեց, որ ներկայացուցչի առարկություններն անհիմն են, և դատախազությունը օրինական գույքի բռնագանձման պահանջ չի ներկայացրել։ «Ապացուցման պարտականությունը բաշխելուց հետո պատասխանող կողմը կարող է ներկայացնել այնպիսի տվյալներ, որոնք էական ազդեցություն կունենան բռնագանձման ենթակա գույքի՝ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող մասը որոշելու տեսանկյունից»,- ասաց Ենոքյանը։ Վահագն Գրիգորյանը մտավախություն հայտնեց, որ եթե նախկինում ապացուցելու էին դատախազության ներկայացրած գույքի որոշակի մասի օրինականությունը, ապա այժմ ստիպված են լինելու տվյալ գույքի 100%-ի օրինականությունն ապացուցել։ Դատախազը հայտնեց, որ պետք չէ ապացուցել գույքի 100%-ի օրինականությունը, քանի որ օրինական մասի վերաբերյալ ապացույցներն արդեն իսկ ներկայացված են դատարանին։ Դատարանը հայցի առարկայի միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի և կուղարկի կողմերին՝ օրենքով սահմանված կարգով։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի 24-ին՝ ժամը՝ 16։30-ին։  
16:16 - 23 փետրվարի, 2023
Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ

Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է տարածել Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 35-ամյակի առթիվ․  «Սիրելի՛ հայրենակիցներ,   Ղարաբաղյան շարժումով սկիզբ դրվեց Արցախի վերածննդին և կասեցվեց իր բնօրրանում դարերով ապրող հայ ժողովրդի մի հատվածի բնաջնջումը: 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ էր մտել տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը՝ Արցախի հայության միանգամայն օրինական ու արդար պահանջը: 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը:  Դա հիրավի շրջադարձային իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, որի պատմաքաղաքական նշանակությունն անվիճելի է:   Հայրենիքի պաշտպանությունն ամենամեծ առաքինությունը համարող բազմաթիվ հայորդիներ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում համախմբվեցին հանուն ազգային նպատակի իրագործման, և այն պսակվեց հաջողությամբ: Ազգային զարթոնքի վերածված Ղարաբաղյան շարժումը մեր պատմության առանցքային  իրադարձություններից է:    Ղարաբաղյան շարժումը և 1994 թվականին ազգային-ազատագրական պայքարում  փառավոր հաղթանակն առաջին հերթին հայ ժողովրդի արժանապատվության, սեփական Հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքին տեր կանգնելու արտահայտություններն էին:   Այդ տարիները իմ և իմ բազմաթիվ ընկերների կյանքի ամենածանր, ամենապատասխանատու, բայց և ամենապատվաբեր տարիներից էին: Մենք գիտեինք՝ ինչ նպատակի համար ենք պայքարում, կազմակերպում Արցախի ինքնապաշտպանությունը,  հանուն ինչի ենք զոհաբերում մեր երիտասարդ տարիները, ինչի համար էին մեզ հետ զրկանքների միջով անցնում մեր ընտանիքները, հայրենակիցները: Մենք տեսնում էինք Ադրբեջանի ղեկավարների հայատյաց նկրտումները, խտրական վերաբերմունքը, աչքի առաջ ունեինք Ադրբեջանի կազմում մեկ այլ ինքնավար կազմավորման ՝ հայկական Նախիջևանի իսպառ հայաթափումը և վճռական էինք ամեն գնով թույլ չտալու դրա կրկնությունն Արցախում:   Մեր ժողովրդի խաղաղ և օրինական պահանջին հետևեց  Ադրբեջանի  պատասխանը՝ Սումգայիթում, Բաքվում  և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում ու Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումներով, հայերի նկատմամբ ամենազազրելի ու զարհուրելի բռնություններով, կոտորածներով և տեղահանումներով: Արցախահայությունը դատապարտված էր նույն ճակատագրին, եթե չհաղթեր իրեն պարտադրված պատերազմում:   Ագրեսոր Ադրբեջանն իր սանձազերծած պատերազմում հանդիպեց միասնական բռունցք դարձած հայության պատասխան հարվածին և զինադադար խնդրեց:    Փա´ռք և պատի՛վ այդ հաղթանակը կերտած բոլոր քաջորդիներին, խոնարհում հանուն հայրենիքի  նահատակված մեր բոլոր հերոսների անմահ հիշատակին:   1991 թվականին իր անկախությունը հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սկիզբ էր դրել պետականաշինության գործընթացին և   զարգանում էր որպես ժամանակակից ու ժողովրդավարական պետություն:   Ցավոք, Ադրբեջանը, չհաշտվելով ինչպես 1994-ին կրած ծանր պարտության, այնպես էլ 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ձախողման հետ, օգտագործեց հարմար պահը և, օգտվելով Հայաստանում օտարների աջակցությամբ իշխանությունը զավթած ապազգային ուժերի վարած պետականակործան քաղաքականությունից, 2020-ին սկսեց նոր պատերազմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմամբ:   Վերջին մի քանի տարիներին մեծապես մսխվեցին ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, թշնամուն հանձնվեցին առաջին հաղթական պատերազմում Արցախի ազատագրված տարածքների զգալի մասը, զոհվեցին հինգ հազարից ավելի երիտասարդներ, բազմաթիվ հայորդիներ հաշմվեցին, տասնյակներն էլ մինչ այժմ գտնվում են գերության մեջ, վտանգի տակ դրվեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ապագան, թշնամին անարգել տարածքներ օկուպացրեց Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, երբեմնի ազգային զարթոնքը վերածվեց ազգային հիասթափության, ոմանց մոտ՝ հուսահատության:    Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետևողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին և շարունակաբար թուլացնում հայկական բանակը, խարխլում ազգային միասնականությունը, թշնամուն ձայնակցելով՝ կեղծ խաղաղասիրական թեզերով երկրի ներսում բթացնում արտաքին վտանգներին դիմակայելու զգոնությունը:    Հայրենակիցնե՛ր,   Ղարաբաղյան շարժման հոբելյանը ևս մեկ առիթ է արթնացնելու մեր ընդարմացած ազգային ինքնագիտակցությունը՝ որպես պատվար առկա մարտահրավերներին ու վերահաս նորանոր վտանգներին: Այդ ինքնագիտակցությունը 35 տարի առաջ հզոր ուժ դարձավ անգամ ամենածանր ու անելանելի թվացող իրավիճակներում, և ազգային համախմբմամբ հաղթանակեցինք: Մեզնից և ոչ ոք, ով իրեն համարում է ազգի մի մասնիկը, իրավունք չունի հուսահատվելու, ընկրկելու դժվարությունների առաջ, հետ կանգնելու պայքարի ճանապարհից՝ այնպես, ինչպես այսօր տոկում է շրջափակված, զրկանքների միջով անցնող, բայց իր բնօրրանում ազատ և անկախ ապրելու որոշման մեջ հաստատակամ Արցախը:    Արցախցի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,   Երեքուկես տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով և արիությամբ, համայն հայության սատարմամբ բացվեց կյանքի ճանապարհը: Համոզված եմ՝ այդպես կլինի նաև այս անգամ, քանզի Արցախի պայքարն այսօր էլ համայն հայության արժանապատվության պայքարն է, որին, ինչպես նախկինում, պարտավոր ենք սատար կանգնել ազգովին: Այդ պայքարը հայկական պետականության, մեր լինելության, ինքնության պահպանման կենաց և մահու պայքարն է, որից մենք պարտադրված ենք հաղթանակած դուրս գալ:   Աստված պահապան մեր Հայրենիքին»:   
10:14 - 20 փետրվարի, 2023
Օտար, թեկուզ բարեկամ պետության բանակը երբեք չի պաշտպանի սահմաններն այնպես, ինչպես հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը․ Սերժ Սարգսյան

Օտար, թեկուզ բարեկամ պետության բանակը երբեք չի պաշտպանի սահմաններն այնպես, ինչպես հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար. ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն: Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը: Օտար, թեկուզ բարեկամ պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը: Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար: Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները: Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ: Հայրենիքի՝ երբեմնի ազատագրված տարածքները վկա: Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերրորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը: Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին: Բանակը, ինչպես և ամբողջ պետությունն անտերության մատնած, միտումնավոր վարկաբեկած և պարտության տարածներից պետությունն ազատագրելը միայն կարող է վերականգնել բանակի երբեմնի փառքն ու պետության լիարժեք ինքնիշխանությունը: Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև: Հավերժ փա´ռք նրանց», - ասված է ուղերձում:
10:54 - 28 հունվարի, 2023
Ամենասեղմ ժամկետում հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցավոր անտարբերության մեղավորներին. Սերժ Սարգսյան

Ամենասեղմ ժամկետում հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել հանցավոր անտարբերության մեղավորներին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և վշտակցություն է հայտնում Գեղարքունիքի մարզում տեղակայված՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին, հարազատներին, ծառայակից ընկերներին, վիրավոր զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում: Այս մասին հաղորդում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը: Սարգսյանը չափազանց կարևորում է ամենասեղմ ժամկետում հայտնաբերելը և խստագույն պատասխանատվության ենթարկելը այդ հանցավոր անտարբերության մեղավորներին և բոլոր այն պատասխանատուներին, որոնք բանակը մատնել են անտերության և տարված են միայն սեփական աթոռը, պետական բարձր պաշտոններն ամեն գնով, այդ թվում՝ հսկայական միջոցներ ծախսելով, պահելու մոլուցքով: ՀՀ երրորդ նախագահը դեպքն առավել ողբերգական է համարում իշխող վարչակազմի՝ բանակի «աննախադեպ» բարեփոխումների, ծախսերի ավելացման, բանակում պայմանների իբր բարելավման դատարկ ճոռոմաբանությունների համատեքստում:
19:43 - 19 հունվարի, 2023
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչրայանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչրայանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների՝ գալիք տոների առթիվ։  Ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմից նշել էին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում նշել էր․ «Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը: Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը»։  Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։  Բացի այդ, նշվում է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։     
16:02 - 30 դեկտեմբերի, 2022
Այս անգամ էլ են արցախցիները դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական․ Սերժ  Սարգսյան

Այս անգամ էլ են արցախցիները դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական․ Սերժ Սարգսյան

Ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ո՛չ հանքավայրերը, ո՛չ դրանց ճիշտ կամ սխալ շահագործումը։ Ադրբեջանցիները նպատակ ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվի։ Պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները ցուցաբերել են բացառիկ կամք դժվարությունների, արհավիրքներին դիմակայելու։ Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի, թե ինչ գին ենք վճարելու՝ դա է մի քիչ հարցական։ Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից, թե ինչպես կկարողանան կազմակերպել այդ մարդկանց դժվարությունների հաղթահարման ուղին։ Ակնհայտ է, որ որևէ հույս՝ Հայաստանի կառավարիչների նկատմամբ չի կարող լինել։ Մենք երևի երեսուն տարի առաջ ենք ունեցել այդպիսի կամք, վստահ եմ, որ այդ կամքը որևէ տեղ չի կորսվել։ Այս մասին այսօր լարգրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը։  Հիշեցնենք, որ կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի հավաքը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցում է ակցիային։  Լրագրողների այն հարցին, թե արդյոք առաջացած խնդրի մեջ մեղավոր են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները․ Սարգսյանը ասաց․ «Շատ պարզ բան կա, որևէ մեկը չի կարող մեր փոխարեն կռվել։ Այո մենք ունենք դաշնակիցներ, բարեկամներ, բայց նրանք կարող են իրենց պայմանագրային պարտավորությունները անել, եթե մենք պայքարենք, ուրիշը ինչո՞ւ պետք է մեր փոխարեն լուծի մեր հարցը։ Նրանք չեն կարող ամեն ինչ անել մեր փոխարեն։ Այդ նույն կառավարիչները կարո՞ղ են մեզ ցույց տալ, թե ինչ պարտավորություններ ունեն ռուս խաղաղպահները։ Պետք չէ մեր խնդիրները բարդել ուրիշի վրա։ Երեք տարի առաջ մեղավոր էին նախկինները, հիմա մեղավոր են խաղաղպահնե՞րը։ Այո բոլորիս ակնկալիքները Ռուսաստանից ավելի շատ են, բայց ցանկացած ակնկալիք էլ միշտ կողքից կարող են փչացնել, ինչպես արեցին։ Ինչպե՞ս կարելի է ծաղրել քո դաշնակցի բարձր պաշտոնյային»։  Սերժ Սարգսյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի կառավարիչները  չեն կարող լուծել Արցախի ճակատագիրը , չեն կարող վճռել թե ինչ է լինելու։ Սարգսյանի կարծիքով՝ նրանք ուղղակի լվացել են իրենց ձեռքերը,  հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի բնական իրավունքները։ «Դժվարանում եմ ասել, թե այս իրավիճակը կտանի պատերազմական իրավիճակի, թե ոչ։ Մենք վկա ենք այն բանին, որ որոշումներ են կայացվում՝ ելնելով օրվա իրավիճակից։ Ես չեմ տեսնում, որ գոնե երկու երեք քայլ առաջ  նայելու ցանկություն։ Դժվարանում եմ պատասխանել։ Խնդրի լուծման միակ հնարավորությունը դիմակայել, պայքարելն է»,- անդրադառնալով իրավիճակի հնարավոր զարգացումներին ասաց Սարգսյանը։
18:15 - 14 դեկտեմբերի, 2022