Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր

Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ: Հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր:   Կողմերը միաձայն էին, որ հետպատերազմական Հայաստանի և Արցախի զարգացման գործում մեծ է լինելու սփյուռքի դերը: Քննարկվեցին նաև Ռուսաստանում հայերենի դասավանդմանը և տեղի հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր: Գլխավոր հանձնակատարը անդրադարձավ մեր գրասենյակի գործունեությանը, և մասնավորապես ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը մեծ հետաքրքրություն ստացավ:   Փոխարտգործնախարարը ներկայացրեց Ռուսաստանում նմանատիպ ծրագրերը և ռուսական բուհերում հայերին տրամադրվող կրթաթոշակները:
17:23 - 28 փետրվարի, 2021
Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 25-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի և РАНХиГС-ի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրին այս տարի իրականացվելիք ծրագրերը: Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց ներկայացրեց մեր գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ հարցեր հղեցին Զարեհ Սինանյանին: Հարցերը վերաբերում էին Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին:
19:26 - 26 փետրվարի, 2021
Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է. «Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի ժամանակաշրջան, իրենց հետ բերեն նոր դիտանկյուն, նոր հայացքներ, նոր թարմություն, կողքից կարողանան տեսնել և քննել՝ ինչ է կատարվում: Բայց պետք է խոստովանել, որ ծրագիրը հենց սկզբից ուղեկցվեց մի շարք բարդություններով. նախ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց, ապա համընկավ մեզ համար ամենաբարդ, դժվար և դաժան ժամանակաշրջանի՝ պատերազմի հետ: Եվ, իհարկե, այս առումով ժամանակաշրջանը ամենանպաստավորը չէր, չնայած, մյուս կողմից, գուցե թե ամենաբարդ շրջանում ձեր այստեղ ներկա գտնվելն ինչ-որ առումով շատ մեծ բարոյական աջակցություն էր մեզ բոլորիս, այն նախարարություններում և գերատեսչություններում, որտեղ դուք ներգրավված եք եղել: Եվ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նաև, որ այս դժվար, չափազանց դժվար ժամանակշրջանը ներսից կիսել եք մեզ հետ: Եվ հիմա՝ այս թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել: Բայց մենք նման ձևակերպումներ անելիս և բանաձևեր կազմելիս պետք է շատ կոնկրետ ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք, և ընդհանրապես այս հարաբերություններում ինչն է, որ պետք է փոխենք և ինչպես է, որ պետք է փոխենք: Բայց դա ավելի երկար խոսակցության հարց է: Ես հիմա կուզենայի նաև լսել ձեզ, մասնավորապես, պարոն Սինանյան, Ձեր կարծիքը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Եվ նաև մտքեր փոխանակենք, թե ինչ տպավորություններ ունեն մասնակիցները և կառավարության ներկայացուցիչները ծրագրի, նրա հետագայի, շարունակականության և արտահայտման ձևերի մասին»: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշել է, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Մասնակցության շուրջ 800 դիմում է ստացվել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը մեկամյա է: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Թաիլանդ, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Նիդերլանդներ, Շվեդիա, Չինաստան, ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա: Ընդ որում, մասնակիցներ են ժամանել նաև պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում՝ հնարավորություն ունենալով սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու տարբեր ոլորտների բարելավման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ծրագրի սոցիալական կողմին և տեղեկացրել, որ մասնակիցների մի մասը հայրենադարձման որոշում է կայացրել և Հայաստան տեղափոխվել ընտանիքներով: Ինչ վերաբերում է գործնական ասպեկտին, Զ. Սինանյանի խոսքով՝ սփյուռքահայ մասնագետները 3-4 ամսվա աշխատանքի ընթացքում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել ցուցադրելի արդյունքների՝ մշակված ծրագրերի, առաջարկների, տեսքով: Ծրագրի մասնակիցները նաև այցելել են Արցախ: «իԳործ»-ի մասնակիցները ներկայացրել են իրենց, այն աշխատանքը, որ իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում, ինչպես նաև վարչապետի հետ կիսվել տպավորություններով և հարցեր ուղղել նրան: Երկխոսության շրջանակում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ մտքեր է փոխանակել հետպատերազմյան իրավիճակներում անելիքների, Հայաստանի վերափոխման ու առաջընթացի, տնտեսության զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության բարեփոխման, նորարարական և գիտելիքահեն մտածելակերպի խթանման, տարբեր ոլորտներում ՏՏ զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդման, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության ուղղությամբ աշխատանքի, մշակույթի տարածման շուրջ:«իԳործ»-ցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարությանը՝ նման ծրագիր նախաձեռնելու համար, որը հնարավորություն է տալիս գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը՝ հատկապես այսօրվա դժվարին իրավիճակում: Նրանք հայտնել են, որ արդեն ունեն հաջողության պատմություններ, հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով, ծրագրերի առաջարկներով և շարունակելու են աշխատել: Վարչապետն ընդգծել է՝ այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի համազգային հավաքական ջանքերն ի մի բերել ու մեկտեղել մայր հայրենիքի զարգացման գործում, որպեսզի, բացի հոգևոր ամուր հիմնարար կապից, Սփյուռքը հայրենիքի հետ կապվածության նաև այլ հարթակներ ունենա: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է հետադարձ կապը և հորդորել «իԳործ»-ի մասնակիցներին՝ արձանագրել խնդիրները, ներկայացնել լուծման առաջարկներ:
19:33 - 26 հունվարի, 2021
Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ

Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև, որտեղ ընդգծվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Բանաձեւն ընդունվել է 188 կողմ և 3 դեմ ձայնով:  Հայկական որոշ լրատվամիջոցներ, սակայն, տարածում են «Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը» վերտառությամբ հրապարակումներ՝ այդպիսով խեղաթյուրելով եղելությունը:  Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձեւի մասին երեկ հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ բառացի նշելով, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց ընդունվել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Թե ինչու են լրատվամիջոցներն իրադարձություները ներակայցնում որպես Արցախի ճանաչում, ըստ ամենայնի, պատճառը Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունն է:  Բանն այն է, որ գրասենյակը լուրը ներկայացրել է այնպես, թե Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է Արցախը։ Լրատվամիջոցներն էլ տարածել են հենց այս գրառումը։ Ավելին` լրատվամիջոցներից մի քանիսը ներկայացնում են, թե բանաձեւն ընդունվել է 191 կողմ, 3 դեմ ձայնով: Այս սխալի սկզբնաղբյուրը եւս Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունն է: Ձայների հարաբերակցությունը սկզբում նշվել էր 191 կողմ, 3 դեմ, ապա խմբագրվել արդեն ճիշտ տարբերակով:  Նշենք նաեւ, որ երեկ ընդունված բանաձևում արձանագրվում էին նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։ Այսպիսով, Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ՝ 188 կողմ և 3 դեմ ձայնով:  Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ: Նախագիծն ընդունվել էր 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:
15:42 - 04 դեկտեմբերի, 2020
Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Այսօր Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Արփի Վարդանյանի (տարածաշրջանային գրասենյակի տնօրեն) և Մարիամ Խալոյանի (Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն) հետ: Ներկայացվել են կառույցի ջանքերը, որոնք միտված են ամերիկահայության հետ  աշխատանքի միջոցով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլար հասցնելուն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների դատապարտմանը:   Այս մասին տեղեկացնում է  Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Զարեհ Սինանյանը վերահաստատել է, որ մեր գրասենյակը պատրաստակամ է աշխատել սփյուռքի բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են վերակառուցել և հզորցանել հայրենիքը»,-ասված է գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ:
22:40 - 01 դեկտեմբերի, 2020
Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվեցին մեր գրասենյակում. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվեցին մեր գրասենյակում. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

«Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվեցին մեր գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց ֆրանսահայ եղբայրներին պատերազմի օրերին Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության համար և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը գնալով կխորանա: Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆն ընդգծեց, որ պատերազմի ընթացքում հատկապես մեր գրասենյակի հետ շատ սերտ և արդյունավետ աշխատանք է ծավալվել: «Հայաստանը Սփյուռքին է պետք, և Սփյուռքը՝ հայրենիքին»,- նշեց Դենիս Ջորկաեֆը: Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ընդգծեց, որ մշտապես ներգրավված է եղել Արցախին օգնելու գործում և պատրաստակամ է այն շարունակել: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսահայ համայնքի հետ աշխատանքին առնչվող մի շարք ուղղություններ: Այնուհետ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ջորկաեֆ եղբայրների ուղեկցությամբ այցելեց «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ, որը գործում է սփյուռքահայերի, մասնավորապես՝ ֆրանսահայերի ջանքերով: Հիմնադրամն հումանիտար օգնություն է տրամադրում արցախահայությանը: Հյուրերը շրջեցին հիմնադրամում, ծանոթացան ֆրանսահայ երիտասարդ կամավորների հետ»,- նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
14:23 - 01 դեկտեմբերի, 2020
Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասեցյակից տեղեկացնում են, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի բարեգործական հիմնադրամների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս պահին բոլոր հիմնադրամներն աշխատում են Արցախի բնակչությանն աջակցություն տրամադրելու ուղղությամբ` սնունդ, կացարան, ֆինանսական օգնություն և այլն: Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են հիմնադրամների կատարած աշխատանքները, և թե ինչպես Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կարող է նպաստել նրանց գործունեությանը: Հանդիպման ավարտին հստակեցվել է, որ առաջին հերթին հիմնադրամներին անհրաժեշտ է համակարգված աշխատանք ՀՀ մի քանի գերատեսչությունների հետ: Այս և այլ խնդիրների լուծման շուրջ գրասենյակը կշարունակի աշխատանքները:
19:33 - 29 նոյեմբերի, 2020
Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների ակտիվ ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների ակտիվ ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը հայտնում է,  որ գրասենյակը սկսել է երկխոսություն սփյուռքի տարբեր համայնքների հետ: Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ: Երկու ժամից ավելի տևած քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին: Բոլոր միակամ են եղել, որ այս պայմաններում ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է:
22:29 - 21 նոյեմբերի, 2020
Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատերազմի ընթացքում Սփյուռքի քաղաքական, լոբբիստական աշխատանքն ապարդյուն չի անցել, և այն այսօր էլ շարունակվում է: «Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, պատերազմի ողջ ընթացքում մենք ականատես եղանք համահայկական, համասփյուռ աննախադեպ համախմբման և մոբիլիզացիայի: Սփյուռքն իրապես դարձավ Հայաստանի և հայ ազգի միակ հենքն ու ապավենն աշխարհում: Ամենուր, որտեղ հայ է ապրում, պայքար գնաց հանուն հայրենիքի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի:  Օգնությունը տարատեսակ էր. նյութական, ֆինանսական, կամավորական, բժշկական, հոգեբանական, ռազմական, քաղաքական և հաճախ նաև դիվանագիտական: Սփյուռքն ինչ-որ չափով նույնիսկ լրացրեց այն մեծ բացը, որը զուտ պետության տիրույթում էր: Մինչ օրս էլ չեն դադարում Հայաստան հասնել սփյուռքից ուղարկվող հումանիտար բեռները՝ նույնիսկ հայրենիքից ամենահեռու համայնքներից:  Ազնիվ նվիրման և հայրենասիրության ամենապայծառ օրինակներ էին այն կամավորները, ովքեր պատերազմի օրերին սփյուռքից մեկնեցին Արցախ: Նրանցից ոմանք զոհեցին կյանքը, այլոք ստացան վիրավորումներ, բայց չլքեցին իրենց դիրքերը: Թիկունքի սպիտակ բանակում՝ բժիշկների շարքերում, քիչ չէին սփյուռքահայ բժիշկները, բուժաշխատողները, որոնց մի մասն այսօր էլ շարունակում է մնալ մեր վիրավոր զինվորների կողքին:Դժվար է հիշել Հայաստանում ձեռնարկված որևէ խոշոր կամավորական նախաձեռնություն, որտեղ ներգրավված չլինեին սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները: Կասկածից վեր է, որ սփյուռքի քաղաքական, լոբբիստական աշխատանքն ապարդյուն չի անցել, և այն այսօր էլ շարունակվում է:Պատերազմի դաժան օրերին, երբ աշխարհը լքեց Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ, սփյուռքը մնաց Հայաստանի միակ պատուհանը դեպի արտաքին աշխարհ, միակ կապը մարդկության հետ, միակ հույսը և հավատի ակունքը:Սիրելի՛ հայրենակիցներ, դաժան է պարտությունը, և մեր բոլորիս վերքերը շատ խորն են: Բայց ձեր անուրանալի աջակցության, հայրենիքի կողքին ու թիկունքին լինելու անդրդվելիության, անմնացորդ պայքարի համար հայտնում ենք մեր անկեղծ երախտագիտությունը: Շնորհակալ ենք ձեր յուրաքանչյուր ջանքի համար, շնորհակալ ենք ձեր սիրո, հոգատարության, հայրենասիրության համար:Այս պատերազմում պարտվեցինք բոլորս, սակայն հաղթեցին հայ զինվորն ու հայկական սփյուռքը: Պայքարը շարունակվում է, և մենք միասին ահռելի շատ անելիքներ ունենք: Գոտեպնդվենք, վեր հառնենք մոխիրներից, փառավորվենք մեր նահատակների սխրանքով և շարժվենք առաջ»:  
22:25 - 19 նոյեմբերի, 2020
Ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ․ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ․ Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․ «Սփյուռքի սիրելի´ հայրենակիցներ, Մեր պատմության այս դժվարին պահին մեր միակ փրկությունը հայ ժողովրդի միասնականությունն ու համախմբվածությունն է: Այժմ հայ զինվորի, սպայի ու բանակի առջև խոնարհումի ժամանակն է, և ցանկացած պառակտիչ գործողություն միտված է հայրենիքի ու պետականության դեմ: Գիտակցում եմ, թե որքան դժվար է այս իրավիճակը յուրաքանչյուրիս համար թե´ Հայաստանում, թե´ սփյուռքում, որքան խորն է վերքը բոլորիս սրտերում, սակայն խնդրում եմ ձեզ պահպանել հանդարտություն, համբերատարություն և շարունակել կանգնած մնալ Հայաստանի և Արցախի կողքին: Որքան էլ բարդ է, խնդրում եմ չտրվել հույզերին և սթափ դատել: Այսօր, առավել քան երբևէ, մենք համահայկական միասնականության ու համերաշխության կարիքն ունենք, այլապես անդառնալի կկորցնենք շատ ավելին»:
14:35 - 10 նոյեմբերի, 2020