Վանաձոր

Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։ Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի առաջին հատակագիծը։ Մակերեսը՝ 32 քառ․կմ, բնակչության  թիվը, ըստ 2019 թվականի տվյալների, 78․400 մարդ։

Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը

Շուտով կմեկնարկի Վայոց ձորի նոր բուժկենտրոնի շինարարությունը

Մեկնարկել է Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային գործընթացը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Նախատեսվում է կառուցել ՀՀ Վայոց ձորի մարզի նոր բժշկական կենտրոն շուրջ 3800 քմ մակերեսով, մեկհարկանի, նկուղով, բաղկացած հինգ մասնաշենքից, տանիքում ուղղաթիռի հարթակով, ինչպես նաև բժշկական հաստատության համար կաթսայատուն և ենթակայան։ Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետն է` 24 (քսանչորս) ամիս:Մրցույթը կիրականացվի ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը» (ՀՆՀ), որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» [հուլիս 2016թ., վերանայված նոյեմբեր 2017 և օգոստոս 2018] փաստաթղթով («Գնումների կանոնակարգեր»): Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` Գնումների կանոնակարգերում սահմանված ձևով: Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում էլգնումների համակարգի կողմից։
10:54 - 27 փետրվարի, 2021
Մինչեւ 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Վանաձորում, Կոտայքի 5 գյուղում, մի քանի մարզում

Մինչեւ 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Վանաձորում, Կոտայքի 5 գյուղում, մի քանի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Գյուլիքևխյան փ. 7 շենք, 11։00-17:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 2, 4 շենքեր, Մառի փ. 14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 25, 27 շենքեր, թիվ 112 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պողոտա), Սարի Թաղ 1-5 շարքեր, Սարի Թաղ 1-3 փողոցների սեփական տներ մասնակի, Որմնադիրների փ. 5-43 սեփական տներ, Խորենացի փ. 63-211 սեփական տներ, Հերացի փ. 2ա շենք, Թումանյան փ. 24 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Այնթափ գյուղ մասնակի, 10:00-13:00 Արարատ քաղաքի Չարենցի, Իսահակյան, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի, 10:30-14:30 Արևշատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաք` Շին գրասենյակի կից տարածք, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Աթարբեկյան, Արսենյան, Իսահակյան, Մյասնիկյան, Օրբելու փողոցներ մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Վանաձոր քաղաք մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Թավշոտ գյուղի 1-ին փողոց, Սյունիքի մարզում՝ 11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի, 11:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:
09:26 - 08 փետրվարի, 2021
Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է. Վազգեն Մանուկյան |tert.am|

Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Ես համարում եմ ապացուցված, որ պատերազմը կարելի էր կանխել, եթե մեր բանակը պատրաստ լիներ, մեր ամուր դիրքերը կկարողանայինք պահել: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ նույնիսկ այդ աննպաստ պայմաններում, եթե հիմար հրամաններ չլինեին, կարգ ու կանոն լիներ, այդ կորուստները չէինք ունենա: «Երբ մի քանի օր անց ռազմական ընթացքը վատ վիճակում էր, մենք կարող էինք պատերազմը կանգնեցնել ավելի շուտ` ավելի քիչ կորուստներով: Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության, թե հիմարության պատճառով, դա այլ հարց է»,-ասաց նա: Անդրադառնալով եռակողմ հայտարարությանը՝ նա կործանարար խայտառակություն համարեց այն մեր ժողովրդի, պետության համար: «Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն չի արել` այդ փաստաթուղթը լավացնելու համար: Կարող եմ պնդել, որ ամսի 8-ի և 9-ի կողմերն ադրբեջանական բանակը պահանջ ուներ դադարի, զինամթերքը, զինվորներն իրենց մոտ շատ էին, բայց կար հոգնածություն և ներքին դժգոհություն»,-ասաց նա: Ըատ Վազգեն Մանուկյանի` ջարդված է մեր բանակը, հսկայական տնտեսական կորուստներ ունենք, մենք կործանարար խաղաղության մեջ մտանք, և փաստաթուղթը ստորագրելուց հետո մեր պարտությունը շարունակվում է:    Շարունակությունը՝ tert.am-ում
15:40 - 16 հունվարի, 2021
Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում իր արած «բոմժ» արտահայտությանը |armtimes.com|

Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում իր արած «բոմժ» արտահայտությանը |armtimes.com|

armtimes.com: «Հայրենիքի փրկության շարժումը» Վանաձորում հանդիպում է անցկացնում համախոհների հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև Լոռու մարզի համայնքների ինչպես նոր, այնպես էլ նախկին համայնքապետերը: Մինչ հանդիպման մեկնակը լրագրողների հետ զրույցում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձավ երեկ՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ, իր ճանապարհը փակած շիրակցիներին «բոմժեր» անվանելուն: «Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը, ես կիսով չափ գյումեցի եմ, մայրս գյումրեցի է: Իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, փողոցում մոտենում, խոսում էին: Դա կազմակերպված էր, նույնիսկ գիտեմ, ով է կազմակերպել: Առավոտյան ես որ դուրս եկա, մեր բակում մարդ կա, ով շիշ է հավաքում, բոմժ նրանց են ասում: Ասեց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել, համեմատել էդ տականքների հետ»,-ասաց Մանուկյանը: Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել էր Վազգեն Մանուկյանի այս արտահայտությունը։
13:59 - 16 հունվարի, 2021
Ստուգայցեր Գյումրիում և Վանաձորում․ ԱԱՏՄ

Ստուգայցեր Գյումրիում և Վանաձորում․ ԱԱՏՄ

Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը Գյումրի և Վանաձոր քաղաքների տնտեսվարողների մոտ։   Դիմակ չկրելու դեպքեր, հեռավար ջերմաչափների և գրանցամատյանների բացակայություն, թերացումներ մանրէազերծման գործընթացում. նման խախտումներ են արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ստուգայցերի ժամանակ։   Տեսչական մարմնի մասնագետները ուշադրության են առել սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը բուժհիմնարկներում, պոլիկլինիկաներում, դեղատներում, դպրոցներում, վարսավիրանոցներում և առևտրի կետերում։   ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ հիմնականում եղել են արագ շտկման ենթակա թերացումներ, որոնց մասին տնտեսվարողները զգուշացվել են, որոշ դեպքերում տրամադրվել են նաև գրանցամատյանների ձևաչափեր։   Տնտեսվարողների մոտ դիտարկվել են նաև ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը։ Ստուգայցերի վիճակագրությունը հաստատում է՝ անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ առավել բարեխղճորեն են պահպանվում։   Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
22:55 - 09 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում, գրասենակներում։ ԱԱՏՄ տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման կարգը։ Տեսչականի աշխատակիցներն, ընդհանուր առմամբ, արձանագրել են տեղում շտկվող խախտումներ, ինչի մասին իրազեկվել են տնտեսավարողները։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ վարակի տարածումը կանխելու միակ ելքը կանխարգելիչ նորմերի պահպանումն է։
21:17 - 04 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են իրականացրել Վանաձորի պետական մի շարք հիմնարկներում

ԱԱՏՄ մասնագետները ստուգայց են իրականացրել Վանաձորի պետական մի շարք հիմնարկներում

Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցերը Վանաձորում էին:   Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։   Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։   Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։   Այնուամենայնիվ, սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են։ Մասնավորապես, չեն եղել օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով, փակ աղբամաններ, հեռավար ջերմաչափներ, թերություններ են եղել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյաններում։   Հիմնարկներում առկա եղանակով աշխատել են 60 և ավելի բարձր տարիքի աշխատակիցներ, տեսչական մարմնի մասնագետներն իրազեկել են այդ տարիքային խմբի համար աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորության մասին։   Մյուս խախտումների համար տրվել են դրանք արագ վերացնելու համապատասխան հանձնարարականներ։
22:58 - 02 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Վանաձորում

ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Վանաձորում

ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված վերահսկողական աշխատանքները Վանաձորում արձանագրել են անվտանգության կանոնների տարաբնույթ խախտումներ, մասնավորապես, դիմակների չկրում տնտեսավարողների աշխատողների կողմից։ Ստուգայցն ընդգրկել է, մասնավորապես, շուրջ երեք տասնյակ վաճառասրահ ունեցող առևտրի կենտրոն: Բոլոր սրահներն ունեցել են Covid-19 համավարակի տարածման հսկողության պատասխանատուներ, ճշգրիտ լրացված են եղել ջերմաչափման մատյանները: ԱԱՏՄ-ն, շարունակելով համավարակի տարածման դեմ պայքարը, արձանագրում է, որ հաճախ տնտեսավարողների աշխատակիցները երկրի ռազմական դրության պայմաններում կորցրել են իրենց զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման հարցում։ Սակայն այս դրության մեջ առավել կարեւոր է համավարակի տարածման նվազեցումը, ինչին եւ միտված են ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը։  
12:56 - 04 նոյեմբերի, 2020
Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները |armenpress.am|

Վանաձորի երկու տեքստիլ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըմտահոգված է Վանաձոր քաղաքի երկու տեքստիլ ֆաբրիկաներում կորոնավիրուսի թվերի քանակով: Կառավարության օգոստոսի 20-ի նիստի ընթացքում Թորոսյանը հայտնեց, որ այդ ֆաբրիկաներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները: «Մի քանի օր առաջ խոսեցինք այն մասին, որ մենք պրոակտիվ գնում և թեստավորում ենք անում: Վանաձոր քաղաքի տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաների: Դրանցից մեկում 200 նմուշից 50-ը դրական է եղել: Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում կանոնները չեն պահպանվում ընդհանրապես»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նշեց, որ այդ դրական դեպքերը հետո տեղափոխվում են ընտանիքներ և հանգեցնում լուրջ հետևանքների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տեսչական մարմինները պետք է ավելի հետևողական լինեն այս հարցում:
12:04 - 20 օգոստոսի, 2020
Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

Մարուքյանը Վանաձորի քիմկոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ նյութերի հարցով դիմել է Ցոլակյանին

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։ Այս մասին Մարուքյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն»,- գրել է պատգամավորը: Մարուքյանը նշել է, որ ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։  «Սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը»,- նշել է նա:
16:53 - 06 օգոստոսի, 2020
Լոռու մարզպետը անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով

Լոռու մարզպետը անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը անբավարար է գնահատել Վանաձորի համայնքապետարանի աշխատանքը սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության առումով: Այս մասին տեղեկանում ենք Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: «Վանաձորում մեծածավալ քաղաքաշինական և ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում թե՛ սուբվենցիոն և թե՛ պետբյուջեի միջոցներով իրականացվող այլ ծրագրերի շրջանակներում: Այլ խնդիր է, սակայն, որակը և աշխատանքների իրականացման ժամկետները գոհացնու՞մ են, թե՝ ոչ: Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ ողջ օրը հետևեց մարզկենտրոնում ընթացող շինաշխատանքների ընթացքին՝ որակի և ժամկետների հետ կապված իր դիտարկումներն անելով ու ևս մեկ անգամ փաստելով. անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն այսուհետ չի տրվելու ոչ ոքի: 2019թ.-ին՝ նախապես սահմանված ժամկետներում չավարտված և 2020թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերից են՝ Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող փողոցի, Լազյան փողոցի, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասի, Լանջային փողոցի երթևեկելի մասի, Տավրոսի 8-րդ փողոցի սկզբնամասի հիմնանորոգումը, Աբովյան փողոցի հիմնանորոգումը, թիվ 6 դպրոց տանող ճանապարհի, Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի (դեպի մարզադաշտ տանող փողոց), Մյասնիկյան փողոցի (բաղնիքի դիմաց), Բոշյան փողոցի, Ստեփանյան փողոցի (Աղայան փողոցից մինչև Մաշտոցի փողոց), Երևանյան խճուղուց մինչև Չուխաջյան փողոց (թիվ 18 դպրոցի արևելյան կողմ), Ներսիսյան փողոցից Կնունյանց փողոց երթևեկելի մասի փողոցների հիմնանորոգման, Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման աշխատանքները: Չնայած Կերպարվեստի թանգարանի հիմնանորոգումն ավարտված է, սակայն դեռևս բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծանրամարտի մարզադպրոցում աշխատանքներն ընթանում են մեծ թափով, խոստանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել՝ ապահովելով բարձր որակ: Ինչը չի կարելի ասել, սակայն, վերոնշյալ փողոցների մասին. մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը «Մ. Բուատ» ՍՊԸ-ն է: Նախորդ տարի չհասցնելով աշխատանքները ավարտին հասցնել ժամկետներում՝ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք երկարաձգվել են մինչև այս տարվա օգստոսի 1-ը. կհասցնեն, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակից ելնելով, սակայն, մտավախություն կա, որ դրանք չեն ընդունվի որակին չհամապատասխանելու պատճառով: Հիշեցնենք, որ նշված կազմակերպությունը, հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվելով, պարտավորվել է հիմնանորոգել 14 փողոց, աշխատանքներ է իրականացրել 6 փողոցում, որոնցից ընդունվել է միայն 1-ի համար(Զեյթունի փողոցից մինչև Սեբաստիայի փողոց): Լանջային փողոցի կառուցման անորակության փաստը ընդունում է նաև շինկազմակերպությունը. աշխատանքները նորից կիրականացվեն, մնացած փողոցների մասով՝ սպասում են կրկնակի լաբորատոր հետազոտության արդյունքներին: -Իմ խորին համոզմամբ՝ քաղաքապետարանի խիստ վերահսկողության դեպքում նման արդյունքներ չէինք ունենա:Համայնքապետարանի աշխատանքը վերահսկողության առումով գնահատում եմ անբավարար, այս վիճակը նաև դրա արդյունքն է: Համայնքապետարանն ուներ բոլոր հնարավորությունները՝ անորակ աշխատանքներ իրականացնող կազմակերպության հետ պայմանագրերը խզելու և նոր մրցույթներ հայտարարելով այլ կազմակերպություններ ներգրավելու՝ ռիսկի տակ չդնելով համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքն ու արդյունավետությունը,-ասում է մարզի ղեկավարը: Անդրեյ Ղուկասյանի դիտարկմամբ՝ ներկա դրությամբ պատկերը գոհացնող չէ նաև Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման առումով. անզեն աչքով կարելի է տեսնել՝ աշխատանքները կատարված են թերություններով. -Պուրակների մասով առկա է մի պատկեր, որ 1-2 տարվա ընթացքում կատարվել է աշխատանքների ընդամենը 50 տոկոսը, իսկ առաջիկա մեկ ամսում խոստանում են դրանք ավարտին հասցնել, ինչն իրատեսական չէ. արդյունքները կամփոփենք մեկ ամիս անց,-ասում է մարզի ղեկավարը: Շրջայցի ընթացքում Ա. Ղուկասյանը հետևեց նաև պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերից՝ Գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, մարզային զինկոմիսարիատի, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են որակի և ժամկետների խիստ պահպանությամբ, ինչպես նաև 2020թ.-ի սուբվենցիոն միջոցներով Վանաձորում արդեն իսկ մեկնարկած ծրագրերի ընթացքին(Վանաձորն այս տարի ներկայացրել է 4 ծրագիր, որոնցից 3-ը արդեն իսկ հաստատվել է): Այս պահին ընթանում են Վանաձոր համայնքի Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շենքի, Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան և Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի շենքի հիմնանորոգման և Տարոն-2 թաղամասի այգու կառուցման աշխատանքները: -Այս տարի շինաշխատանքների որակի առումով ակնկալում ենք անհամեմատ ավելի լավ արդյունքներ, քանի որ մրցույթներին մասնակցելու համար պարտադիր պայման համարվող բանկային երաշխիքի առկայությունը կօգնի, որպեսզի մրցույթներին մասնակցեն այն շինկազմակերպությունները, որոնք կարող են պատշաճ որակ ապահովել»:
22:37 - 09 հուլիսի, 2020
Վանաձորում տնակներում ապրող բնակիչների համար կկառուցվի 16 բնակարան. եռակողմ համաձայնագիր է ստորագրվել |armtimes.com|

Վանաձորում տնակներում ապրող բնակիչների համար կկառուցվի 16 բնակարան. եռակողմ համաձայնագիր է ստորագրվել |armtimes.com|

armtimes.com: Վանաձոր քաղաքում ժամանակավոր տնակային ավաններում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրները լուծելու նպատակով Վանաձորի Տարոն-4 թաղամասում տիպային քարե շենքեր կկառուցվեն: Լոռու մարզպետարանում այսօր եռակողմ համաձայնագիր է ստորագրվել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «ԱՌՔ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի և «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի տնօրեն Աշոտ Եղիազարյանի միջեւ: Տարածքը անհատույց հատկացրել է Վանաձորի քաղաքապետարանը: Ըստ համաձայնագրի՝ ընտրվելու են Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի բնակիչները: Մարզպետարանը պարտավորվել է ապահովել գազի, էլեկտրաէներգիայի, ջրի եւ ճանապարհների կառուցումը, ըստ նախահաշվի՝ մոտ 50 մլն դրամի ներդրում կարվի: «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը հատկացնում է 144 միլիոն դրամ գումար՝ քարե տների շինարարության իրականացման համար, իսկ «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն կհատկացնի 16 միլիոն դրամ: Տնակային ավանների այն բնակիչները, որոնց համար կկառուցվեն տիպային տները, կպարտավորվեն քանդել իրենց տնակներն ու ազատել տարածքը, ինչպես նաեւ առաջիկա 10 տարում չեն կարողանա օտարել իրենց բնակարանները: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տեղեկացրեց՝ դեռ նախորդ տարի խորքային ուսումնասիրություն է կատարվել, գույքագրվել են բոլոր տնակային ավաններն ու տնակները: Մարզում, ըստ Ղուկասյանի, 2000-ից ավելի տնակում բնակվողներ կան, ամենաշատը Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում են, թեպետ գյուղական համայնքներում էլ քիչ չեն տնակներում մինչ օրս բնակվող ընտանիքները: «Ծրագրի այս փուլում նախատեսվում է կառուցել 16 բնակելի տուն, որոնց արժեքի մի մասը անհատույց ձեւով պետք է տրամադրրի «ԱՌՔ» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս մասը անտոկոս փոխառությամբ պետք է տրամադրվի մեր շահառուներին 10-20 տարվա ընթացքում հետ վերադարձնելու պայմանով»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:40 - 26 հունիսի, 2020
ՀՀ-ում գործող 150 միջմարզային երթուղիներից 3-ը չի սպասարկվում. մեկ փոխադրող էլ դիմել է սակագինը նվազեցնելու առաջարկով |armtimes.com|

ՀՀ-ում գործող 150 միջմարզային երթուղիներից 3-ը չի սպասարկվում. մեկ փոխադրող էլ դիմել է սակագինը նվազեցնելու առաջարկով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում գործող 150 միջմարզային երթուղիներից այս պահին չի սպասարկվում միայն երեքը: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական բաժնի պետ Արման Կարապետյանը: Նա հայտնեց, որ ժամանակավորապես իրենց երթեւեկությունը դադարեցրել են Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Բերդ-Նորաշեն եւ Երեւան-Աբովյան փոխադրողները. վերջին ուղղությամբ կա 3 երթուղի, որոնցից միայն մեկը չի սպասարկվելու: «Այս պահին միայն այդ երեքն են հրաժարվել, բայց ունենք նաեւ դիմումներ չվացուցակով սահմանված երթերը պակասեցնելու խնդրանքով: Երթուղիների համար փորձում ենք ժամանակավոր չվացուցակներ հաստատել: Համավարակի պատճառով նախկինի չափ ուղեւորափոխադրում չկա, եւ ստիպել փոխադրողին նույն քանակի երթեր իրականացնել, անիմաստ է»,- ասաց Կարապետյանը: Այս պահին դեռ փոփոխված չվացուցակ չկա, բայց կան դիմումներ, որոնք քննարկման ու վերանայման փուլում են: Հայտնի չէ, թե ինչ չափով կնավեզցվի երթերի թիվը, բայց հայտնի է, թե ովքեր են դիմել: Դրանք են՝ Երեւան-Իջեւան, Երեւան-Վանաձոր, Երեւան-Գյումրի երթուղիները սպասարկող փոխադրողները: Արման Կարապետյանը նաեւ հայտնեց, որ վերանայվելու դեպքում էլ ժամանակավոր փոփոխություն է ենթադրում, քանի որ ամռանը՝ ուումնական պրոցեսի դադարից հետո, միշտ էլ ուղեւորի խնդիր եղել է: Այժմ, եթե նույնիսկ փոխվի, ապա ուսումնական պրոցեսը սկսվելուց հետո կրկին նախորդ կարգին կվերադառնան: Կարապետյանը նաեւ նկատեց՝ չվացուցակ է փոխվել, բայց գնային փոփոխություն տեղի չի ունեցել, բացառությամբ մեկ երթուղու, որտեղ ուղեվարձը ոչ թե թանկացել է ուղեւորի նվազ լինելու պատճառով, այլ էժանացել: Որքան էլ զարմանալի թվա, բայց ցածր ուղեւորահոսքի այս ընթացքում Սպիտակ-Երեւան երթուղին սպասարկող փոխադրողը դիմել է սակագինը նվազեցնելու խնդրանքով. այն նախկին 1200 ՀՀ դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 1000 դրամ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով սույն թվականի մարտի վերջից հանրային տրանսպորտը Հայաստանում դադարել էր գործել: Երբ մայիսի 18-ից կրկին վերագործարկվեց հակահամաճարակային պարտադիր պահանջների կատարման պահպանման պայմանով, մի շարք տրանսպորտային միջոցներ, ինչպես Երեւանը սպասարկող, այդ թվում՝ նաեւ միջմարզային, սկսեցին բողոքել նվազ ուղեւորահոսքից: Բնակչության շրջանում արդեն մի քանի բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Մարզերի եւ համայնքների բնակիչները պնդում են, որ մնացել են Երեւանից կտրված եւ չեն կարողանում հասնել աշխատանքի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:51 - 19 հունիսի, 2020