Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին հայտարարել է, որ այժմ երկրի զինված ուժերը չեն կարող ռազմական ճանապարհով արգելափակումից հանել Մարիուպոլը

Զելենսկին հայտարարել է, որ այժմ երկրի զինված ուժերը չեն կարող ռազմական ճանապարհով արգելափակումից հանել Մարիուպոլը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ երկրի զինված ուժերը չեն կարող ռազմական ճանապարհով արգելափակումից հանել Մարիուպոլը: Այս մասին, ինչպես գրում Unian-ը, Ուկրաինայի նախագահն ասել է ֆրանսիական BFM TV-ին տված հարցազրույցում: Նա հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները ամեն բան անում են Մարիուպոլը արգելափակումից հանելու համար: «Հարցն այն է, որ խոսքը ժամերի մասին է, որովհետև մենք չգիտենք, թե քանի ժամ կամ մի քանի օր նրանք կարող են այնտեղ դիմանալ: Ինչ վերաբերում է մեր բանակին. այդ օկուպացված 120 կիլոմետրն անցնել մեզ թույլ չի տալիս ՌԴ տեխնիկան, որ այսօր հասնենք Մարիուպոլի ռազմական ազատագրման: Ճիշտ է, մենք այս պահի դրությամբ դա անել չենք կարող»,- ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահի կարծիքով ՌԴ-ի՝ Մարիուպոի շրջափակումը ավելի շատ նման է ոչ թե պատերազմի, այլ «Ռուսաստանի Դաշնության կողմից ահաբեկչական գործողության», քանի որ քաղաքում, բացի ուկրաինացի պաշտպաններից, արգելափակված են նաև երեխաներ և տարեց մարդիկ: «Այնտեղ ոչնչացված է ամեն ինչ՝ շինությունների 95-98%-ը»,- ընդգծել է Զելենսկին ու հավելել, որ խոսքը դպրոցների, մանկապարտեզների, բնակելի թաղամասերի, գործարանների և այլ շինությունների մասին է: «Եթե այնտեղ կենդանի 3-4% որևէ բան մնացել է, ապա դա առավելագույնն է, որ կարող է լինել»,- նշել է Ուկրաինայի նախագահը: Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։  Լուսանկարը՝ Reuters
12:40 - 21 ապրիլի, 2022
Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը հարձակում են սկսել Դոնբասում

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերը հարձակում են սկսել Դոնբասում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ սկսվել է մարտը Դոնբասի համար: Այս մասին գրում է BBC-ի մամուլի ծառայությունը: Զելենսկին նշել է, որ ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար, որին նրանք շատ վաղուց նախապատրաստվում էին: «Ռուսական զորքերի զգալի մասը կենտրոնացած է այնտեղ հարձակման համար: Անկախ նրանից, թե որքան զինվորներ կուղարկվեն այնտեղ, մենք պաշտպանվելու ենք: Մենք կռվելու ենք: Մենք չենք հանձնի որևէ մի բան, որն ուկրաինական է»,- ասել է Զելենսկին: Նա նշել է, որ արևելքում և հարավում ռուսական զորքերը վերջին շրջանում փորձում են հարձակվել շատ ավելի մտածված, քան նախկինում։ «Նրանք թույլ տեղ են փնտրում մեր պետության պաշտպանության հարցում, որպեսզի գտնեն ու գնան այնտեղ հիմնական ուժերով»,- հավելել է Զելենսկին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր հերթին հայտարարել է, որ մեկնարկել է պատերազմի երկրորդ փուլը։ 
10:05 - 19 ապրիլի, 2022
Ես չեմ հավատում աշխարհին և փաստաթղթերին. Զելենսկի |factor.am|

Ես չեմ հավատում աշխարհին և փաստաթղթերին. Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այլևս չի կարող վստահել համաշխարհային քաղաքական գործիչներին և միջազգային իրավունքի դրույթներին, քանի որ նրանք չեն դադարեցրել ռուսական ագրեսիան, բայց նա հավատում է ուկրաինացիներին և Ուկրաինայի զինված ուժերին, փոխանցում է Korrespondent.net-ը։ «Ես չեմ հավատում աշխարհին։ Այն բանից հետո, ինչ մենք տեսանք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, մենք… այսինքն՝ ես այդ վստահության զգացումը չունեմ, որ մենք պետք է հավատանք որոշ երկրների և որոշ առաջնորդների: Մենք չենք հավատում բառերին։ Ռուսաստանի էսկալացիայից հետո մենք հարևաններին չենք հավատում։ Մենք այդ ամենին այլևս չենք հավատում։ Նույնիսկ ես չեմ հավատում փաստաթղթերին (միջազգային իրավունքի), քանի որ մենք ունեինք նաև Բուդապեշտի հուշագիր, կարծում եմ, որ դուք գիտեք դրա բոլոր մանրամասները: Ինձ համար դա պարզապես թղթի մի կտոր է, որը ոչինչ չարժե: ․..Միակ հավատը, որ մնացել է, մեր, մեր ժողովրդի, մեր Զինված ուժերի հանդեպ հավատն է, և այն հավատը, որ (որոշակի) երկրները մեզ կաջակցեն ոչ միայն բառերով, այլև արարքներով: Ահա և վերջ»,- հայտարարել է Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
22:02 - 17 ապրիլի, 2022
Զելենսկին խնդրում Է ավելին, քան Արեւմուտքի երկրներն ի վիճակի են տալու նրան. Լը Պեն

 |armenpress.am|

Զելենսկին խնդրում Է ավելին, քան Արեւմուտքի երկրներն ի վիճակի են տալու նրան. Լը Պեն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու: «Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն է ցանկանում: Երբեմն նա խնդում է ավելին, քան կարելի է տալ»,- ապրիլի 14-ին ասել է Լը Պենը France 2 հեռուստաալիքի եթերում: Պատասխանելով հաղորդումը վարողի հարցին՝ նա արտահայտվել է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կիրառված «ցեղասպանություն» տերմինի գործածման դեմ: «Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը»,- ասել է Լը Պենը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը չի համաձայնվել ԱՄՆ-ի նաշագահ Ջո Բայդենի ասածին, որը պնդել է, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» է թվում: Ֆրանսիայի ղեկավարը «տերմինների գործածման հարցում զգուշության» կոչ է արել: Լը Պենը միաժամանակ ընդգծել է, որ չի հավատում Ռուսաստանի մեկուսացման հնարավորությանը միջազգայն ասպարեզում: «Դա աշխարհի մեծ տեություն է»,- ասել է նա՝ նշելով, որ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շփումների վերականգնման օգտին ուկրաինական հակամարտության ավատից հետո: «Ես կարծում եմ, որ Արեւմուտքը կկորցնի, եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ընտրությունն անի հօգուտ Չինաստանի հետ համագործակցության»,- ասել է նախագահի թեկնածուն: Նա նշել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում իր արտաքին քաղաքականությունում ինքը կղեկավարվի «անկախության, հավասարահեռության եւ մշատականության» սկզբունքներով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում կկայանա ապրիլի 24-ին: Լը Պենի մրցակիցը կլինի երկրի գործող նախագահ էմանունել Մակրոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:04 - 14 ապրիլի, 2022
Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար
 |tert.am|

Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուն հայտնել է՝ ջանքեր են գործադրում Պուտինի և Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար |tert.am|

tert.am: Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք բանակցում ենք կողմերի հետ և ջանքեր ենք գործադրում հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով՝ հանդիպման անցկացումը կախված է ՌԴ ղեկավարի համաձայնությունից։ Չավուշօղլուն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հեռավոր հեռանկար չէ։ «Բուչայի դեպքերից հետո կողմերը միմյանց դատապարտող բազմաթիվ հայտարարություններ արեցին: Դա ազդեց բանակցային գործընթացի վրա: Մենք շարունակում ենք խոսել կողմերի հետ: Մենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում ենք ոչ լավատեսությամբ, ոչ հոռետեսությամբ»,- ասել է նա։  
14:04 - 14 ապրիլի, 2022
Զելենսկին՝ Մարիուպոլում մարտերի ընթացքում տուժած տասնյակ հազարավոր մարդկանց մասին

 |factor.am|

Զելենսկին՝ Մարիուպոլում մարտերի ընթացքում տուժած տասնյակ հազարավոր մարդկանց մասին |factor.am|

factor.am: Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։ Այս մասին ապրիլի 11-ին Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Այն կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր ու սնունդ բերել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով՝ պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում: Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր մահացածներ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։ Նա կարծում է, որ արևմտյան զենքի մատակարարման օգնությամբ Ուկրաինան կկարողանա ազատել «բազմաչարչար Մարիուպոլը» և փրկել մյուս պետություններին ռուսական ագրեսիայի հետագա տեղակայումից։
17:18 - 11 ապրիլի, 2022
Զելենսկի. «Չինաստանը և Հնդկաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներին» |azatutyun.am|

Զելենսկի. «Չինաստանը և Հնդկաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներին» |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Republic TV հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ Հնդկաստանը և Չինաստանը կարող են միանալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներին: «Մենք շահագրգռված ենք անվտանգության երաշխիքներով, մենք առաջարկում ենք Չինաստանին դառնալ երաշխավոր, մենք դա առաջարկում ենք Թուրքիային: Եթե Հնդկաստանն ունենա այդպիսի ցանկություն, մենք ուրախ կլինենք հրավիրել նաև Հնդկաստանին, դա աշխարհի հզորագույն պետություններից է», - ասել է Զելենսկին: Հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարը նաև նշել է, որ պատրաստ է ցանկացած պահին հանդիպել ռուսաստանցի պաշտոնակցի հետ: «Պատրաստ եմ Վլադիմիր Պուտինի հետ հենց հիմա դեմ առ դեմ հանդիպել, պատրաստ եմ ցանկացած պահին, պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց, բայց դա պետք է Ռուսաստանի նախագահը լինի»,- ասել է Զելենսկին: Հնդկական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը կռվելու է բոլոր քաղաքների համար, «կռվելու է այնքան, մինչև չվերականգնի տարածքային ամբողջականությունը»: Նրա փոխանցմամբ, Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության երաշխիքների թեման այն բանից հետո, երբ հարցի շուրջ բանակցություններ տեղի կունենան անվտանգության երաշխավոր դառնալու ցանկություն հայտնած երկրների հետ: Դրանց թվում Զելենսկին նշել է Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Իսրայելը:
16:40 - 09 ապրիլի, 2022
Դոնեցկում Կրամատորսկի երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել

Դոնեցկում Կրամատորսկի երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել

Գլխավոր լուսանկարը՝ ՈւՆԻԱՆ-ի Դոնեցկի մարզի Կրամատորսկ երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել, որի հետևանքով, այս պահի տվյալներով, 30 զոհ և 100 վիրավոր կա, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ուկրզալիզնիցա» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Կամիշինը։ «Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա երկու հրթիռ է արձակվել։ Տուժածներ կան», - նշել է նա։ Դոնեցկի շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ կայարանին հարվածները հասցվել են «Իսկանդերի» հրթիռներով, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով։ «Ոստիկաններն ու փրկարարները, որոնք տեղում աշխատում են, հաղորդում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին», - ասել է Պավել Կիրիլենկոն՝ նշելով, որ հրթիռային հարվածի պահին կայարանում հազարավոր մարդիկ են եղել, քանի որ Դոնբասի բնակիչների տարհանում էր տեղի ունենում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնաշենկովը հայտնել է, որ Դոնեցկի շրջանում» ոչնչացվել է ուկրաինական զորքերի պահուստների սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Կոնաշենկովը Կրամատորսկի կայարանի մասին ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ «օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով» հարվածներ են հասցվել Դոնեցկի շրջանի Պոկրովսկ, Սլավյանսկ և Բարվենկովո երկաթուղային կայարաններին։ Ինքնահռչակ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Կրամատորսի կայարանին հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով՝ նշելով, որ Ռուսաստանի և ինքնահռչակ ԼԺՀ, ԴԺՀ «զինանոցում նման համալիր չկա, սակայն այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինական բանակի կողմից»։Նորա Վանյան
14:14 - 08 ապրիլի, 2022