ՀՀ վերաքննիչ քրեական դատարան

Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը Վազգեն Ռշտունին է։

Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) ազատ է արձակվել |aysor.am|

Դավիթ Գալստյանն (Պատրոն Դավո) ազատ է արձակվել |aysor.am|

aysor.am: Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, որոշում է կայացրել բավարարել պաշտպանական կողմի բողոքն ու ազատ արձակել զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին, այս մասին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավո» կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերով գումարներ է հափշտակել ՊՆ-ից։ Դավիթ Գալստյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ «կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք»։
11:46 - 17 մայիսի, 2021
Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը
 |tert.am|

Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը |tert.am|

tert.am: ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը: Այս մասին հայտնեց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը: «Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի հետ վերադարձրած հայցերից մեկն  է, որ ասել էր, որ վարչական ակտ չկա, այժմ Վերաքննիչ դատարանն ասաց, որ վարչական ակտ կա, անկախ նրանից՝ դա նախագահը ստորագրել է, թե՝ ոչ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը ասել էր՝ այս տեսակ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում, անկախ նրանից՝ իրավունքի ուժով է ակտը ընդունվում, թե ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից»,- պարզաբանեց նա: Նա նշեց, որ ընդհանուր երեք հայց է ներկայացված եղել, այս երկրորդ հայցը պետք է քննվի Վարչական դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։
18:25 - 04 մայիսի, 2021
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանի կալանավորումը ոչ իրավաչափ է եղել |pastinfo.am|

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Արամ Լևոնի Սարգսյանի կալանավորումը ոչ իրավաչափ է եղել |pastinfo.am|

pastinfo.am: «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով նախնական կալանքի տակ գտնվող Արամ Լևոնի Սարգսյանն ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, բավարարեց Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ արձանագրելով, որ Սարգսյանի ձերբակալությունը և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը եղել է ոչ իրավաչափ։ Այս մասին  հայտնեց պաշտպան Բենիկ Գալստյանից։ Պաշտպանն այժմ գնում է քրեակատարողական հիմնարկ՝ դատարանի որոշումը փոխանցելու համար։ Փետրվարի 21-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, բավարարել է Արամ Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Սարգսյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։
12:36 - 15 մարտի, 2021
Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
 |shantnews.am|

Վահագն Վերմիշյանի պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ |shantnews.am|

shantnews.am:  Վերաքննիչ քրեական դատարանը այսօր քննել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը: Պաշտպանական կողմը որպես հիմնավորում նշել է, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործը դատարանում է, և այդ մասով դատաքննությանը խոչընդոտելու հնարավորությունը հիմնավորված չէ: Պաշտպանները միջնորդել են կալանքը փոխարինել 10 մլն դրամ գրավով: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի: Հիշեցնենք ՝ Վահագն Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու համար:    
22:58 - 12 մարտի, 2021
Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի |hetq.am|

Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը բեկանվեց. նա կկալանավորվի |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, այսօր բեկանել է «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը և նրան կալանավորելու որոշում կայացրել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման և փողերի լվացման մեջ։ Նրա գործն ուղարկվել է դատարան։ Հունվարի 8-ին դատավոր Վաչե Մարգարյանը, գործը դատաքննության նախապատրաստելիս, անդրադառնալով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցին, որոշել է փոխել խափանման միջոցն ու 75 մլն դրամ գրավի կիրառումը համարել թույլատրելի, ինչի դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել: 
15:15 - 22 փետրվարի, 2021
Իսրայել Հակոբկոխյանը կմնա ազատության մեջ, Արագած Ախոյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ |hetq.am|

Իսրայել Հակոբկոխյանը կմնա ազատության մեջ, Արագած Ախոյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր մերժել է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող բռնցքամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը։ Գործով մյուս մեղադրյալների՝  ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի, «Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար Տիգրան Չոբանյանի, ռեժիսոր Արշակ Զաքարյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցների հարցով Դատախազության բողոքների վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել։ Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ախոյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Մեզ հետ զրույցում Վահագն Չախալյանի պաշտպան Միքայել Շխիմյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի բողոքի քննությունն այսօր կայացել է և հետաձգվել մինչև փետրվարի 23-ը։ Չախալյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը քննում է դատավոր Արմեն Դանիելյանը։ Վերջինիս մակագրվել է նաև Շխիմյանի մյուս պաշտպանյալի՝ Տիգրան Չոբանյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս գործով դատական նիստ է նշանակվել փետրվարի 22-ին։  
21:20 - 18 փետրվարի, 2021
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել |hetq.am|

Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանն ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2020-ի տերավերջին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին Վերաքննիչ դատարանից։ Հիշեցնենք, Գևորգ  Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել է 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։ Հետագայում Գևորգ Նարինյանի կալանավորման ժամկետը երկարացվել է։ Կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքի քննությամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքն ու Նարինյանին ազատ արձակելու որոշում կայացրել։
21:39 - 04 փետրվարի, 2021
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը մնաց ուժի մեջ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը մնաց ուժի մեջ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ  օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: Վարոսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: 2020 թվականի հունիսի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճել: ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Դավիթ Գրիգորյանը մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու համար, իսկ Գոռ Վարդանյանը՝ պաշտոնեական կեղծիքը կատարելուն օժանդակելու համար:
19:04 - 29 հունվարի, 2021
Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

Վարդան Այվազյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Որոշման դեմ բողոք է ներկայացրել նաև Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Այվազյանը մեղադրվում է իշխանությունը յուրացնելու փորձը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ։ Միհրան Պողոսյանն ասաց, որ դատախազության բողոքի գործով դատական նիստ է նշանակված եղել հունվարի 8-ին, սակայն նիստը հետաձգվել է։ Քրեական գործով Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն է իրականացվել, պաշտպանը նաև խուզարկության թույլտվություն տալու որոշումն է բողոքարկել։ Վերաքննիչ դատարանից տեղեկացանք, որ բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին։  
20:09 - 13 հունվարի, 2021