Քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն գործադիր իշխանության հանրապետական մարմին է: Կոմիտեն մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Կոմիտեն իր գործունեությունը սկսել է 1954 թվականի մայիսի 29-ից։

ՀՀ մի շարք մարզերում հաշվառված տնակային շինությունների հետ կապված մշակվում է ճանապարհային քարտեզ |armenpress.am|

ՀՀ մի շարք մարզերում հաշվառված տնակային շինությունների հետ կապված մշակվում է ճանապարհային քարտեզ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում հաշվառվել է 7 հազարից ավելի ոչ հիմնական տնակային շինություն: Փաստագրվել են ոչ միայն շինություններն՝ ըստ տեսակների, այլև հստակեցվել են դրանցում բնակվող ընտանիքների խմբերն՝ ընդհանուր գծերով: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ ուսումնասիրությամբ պարզվել է` նրանց շրջանում կան ինչպես անօթևան, այնպես էլ ոչ անօթևան ընտանիքներ: Արձանագրվեց նաև այն, որ այդ տնակներից ոչ բոլորն են օգտագոծվում բնակության նպատակով: Ուսումնսաիրությունների արդյունքում ՀՀ կառավարությանը ներկայացվել է առաջարկության փաթեթ:  «Դրան հաջորդել են իրավական աշխատանքները: Տնակային շինությունների հետ կապված ցանկացած ծրագիր, որ մեկնարկեինք, պետք է ՀՀ կառավարությունն ունենար լիազորություն, որպեսզի կարողանար պահանջ ներկայացնել տնակի ազատաման, վերաբնակեցման հետ կապված: Արդարադատության նախարարության կողմից մշակվեց համապատասխան որոշման նախագիծ՝ կապված ընթացակարգերի հետ»,-ասաց Տանյա Արզումանյանը: Դրան հաջորդեց մեկ այլ աշխատանքային խմբի գործունեություն: Առաջադրված էր մշակել մեթոդաբանություն տնակային շինությունների առնչությամբ արդեն հավաքագրված տվյալների առնչությամբ: Դա հնարավորություն կտա հայտնաբերել ավելի կրիտիկական վիճակում ընտանիքի և որոշակի առաջնահերթություններ սահմանել՝ տարբերակելով պետական հողի վրա, համայնքային հողի վրա գտնվող տնակները:  Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-ին վարչապետի մեկ այլ որոշմամբ նոր խնդիրներ են առաջադրվել: Մասնավորապես, մշակել անելիքների ճանապարհային քարտեզ: Ներկայում այն իրականացման փուլում է գտնվում: Ճանապարհային քարտեզի ընդհանուր համաձայնեցման տարբերակ ունենալուց հետո, արդեն կմեկնարկեն բուն աշխատանքները: «Ասեմ, որ այս ուղղությամբ այդ աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարել: Թեև դեռևս քաղաքացու  մաշկի վրա տեսանելի արդյունք չի արձանագրվել, սակայն դա չի նշանակում, որ աշխատանք չի արվել: Կան ընթացակարգային փուլեր, որոնք նախ պետք է անցնել, մինչև բուն աշխատանքները» ,-ասաց Տանյա Արզումանյանը: Նա ընդգծեց, որ աշխատանքային քննարկումների նախնական առաջարկները խոսում են այն մասին, որ կախված ընտանիքների կարգավիճակից մոտեցումները տարբեր են լինելու: 
16:06 - 07 դեկտեմբերի, 2020
Պատերազմի, կորոնավիրուսի հետ կապված՝ աղետի գոտու բնակարանային ծրագրի ֆինանսավորման կրճատում չի եղել |armenpress.am|

Պատերազմի, կորոնավիրուսի հետ կապված՝ աղետի գոտու բնակարանային ծրագրի ֆինանսավորման կրճատում չի եղել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պատերազմով և կորոնավիրուսով պայմանավորված աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագրի ֆինանսավորման հետ կապված կրճատումներ, փոփոխություններ չեն եղել: Այս մասին նշեց  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:  «Պետական այս ծրագրի հետ կապված որևէ նվազեցում չի եղել, ավելին, ՀՀ կառավարության որոշմամբ ունենք ֆիքսած մի հանգամանք. հնարավոր է ֆինանսական բեռի փոփոխություն առաջանա՝ կապված այդ պահին շուկայական գների հետ՝ շինարարական ապրանքների և այլնի առումով: Ամրագրվել է, որ եթե այդ ընտանիքների բնակարանների ապահովման հետ կապված լրացուցիչ ֆինանսավորման կարիք լինի, ապա պետք է ներկայացվի առաջարկություն և լրացուցիչ հատկացում կատարվի: Միանշանակ, այս ծրագրի հետ կապված որևէ վերաբաշխում չի եղել: Իրոք, շատ կարևոր է, որ այս դժվարին փուլում մենք կարողացանք պահպանել հատկացումները»,-ասաց Տանյա Արզումանյանը: 
13:31 - 07 դեկտեմբերի, 2020
Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 40-րդ նստաշրջանը

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի 40-րդ նստաշրջանը

Նոյեմբերի 3-ին Տաշքենդում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 40-րդ նստաշրջանը, որին ԱՊՀ ԳԿ և ՈՒզբեկստանի Հանրապետության շինարարության նախարարի հրավերով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը: Տեսակոնֆերանսին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, քաղաքաշինության ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ միջկառավարական խորհրդի ղեկավարը: Տեսակոնֆերանսի ընթացքում առաջարկվել է խորացնել ԱՊՀ անդամ պետությունների համապատասխան կառույցների միջև շինարարության, ճարտարապետության և բնակարանաշինության ոլորտներում փոխգործակցությունը և տարբեր հարթակներում համագործակցությունը: Ինչպես նաև քննարկվել են և հաստատվել օրակարգային մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքաշինական օրենսդրության ոլորտում փորձի փոխանակման, ազգային տեղեկատվության համակարգի ներդրում շինարարության ոլորտի թափանցիկության ապահովման, ինդուստրիալ տնաշինության ռազմավարության զարգացման, ԱՊՀ անդամ երկրներում շինարարության ոլորտում դասակարգման և կոդավորման միասնական համակարգի կիրառման, ԱՊՀ 30 ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ։ ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նստաշրջանը կրում է պարբերական, ամենամյա բնույթ` հիմք ընդունելով 1994 թվականի սեպտեմբերի 9-ին ստորագրված ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության Համաձայնագիրը։ ԱՊՀ անդամ-պետությունների շինարարության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի հերթական 41-րդ նստաշրջանը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսվում է անցկացվել Հայաստանում 2021թ. առաջին կիսամյակում։
18:45 - 16 նոյեմբերի, 2020
Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն |shantnews.am|

Զեյթունի փլուզված շենքի բնակիչներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն |shantnews.am|

shantnews.am: Զեյթունի փլուզված բնակելի շենքի բնակիչներին բնակարան տրամադրելու հարցն այսօր կառավարության նիստի օրակարգում է եղել: Վարչապետը հարկ է համարել ընդգծել, որ տարածքը պետք է վերադարձվի համայնքին, ծառայի որպես ազատ տարածք: Որոշ ժամանակ հետո տարածքում ավտոտնակներ ու կրպակներ չպետք է հայտնվեն: «Պատահարի հետևանքով 5-րդ մուտքի թվով 12 բնակարաններ փլուզվել են, և բնակիչներին ժամանակավորապես բնակեցրել են տարբեր հասցեներով՝ մինչև նրանց խնդրի լուծումը: ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ առաջարկվել է այդ ընտանիքների խնդիրը բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով լուծելու նպատակով նախապատրաստել կառավարության որոշման նախագիծ: Տրամադրված ելակետային տվյալների հիման վրա՝ հաշվարկվել է այդ ընտանիքների ելակետային աջակցության չափը: 1քմ շուկայական արժեքը տվյալ դեպքում 330 հազար դրամ է: Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին», -ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ԺՊ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ վճարումը կկատարվի նոտարի միջոցով: Ավելի ցածր գումարով բնակարան ձեռք բերողների պարագայում հատկացվող ու ավելացած գումարը կմնա նրան, ավելի բարձր գումարով ձեռք բերելու պարագայում բացը պետք է լրացնի ձեռք բերողը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
13:00 - 17 սեպտեմբերի, 2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրով, նաև հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ռազմավարությունների ընթացիկ վիճակը, ինչպես նաև այն փաստացի փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոլորտում՝ տեսանելի, չափելի կամ շոշափելի արդյունքներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ է ներկայացվել նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության, տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի, քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգումն ու իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղությունների վերաբերյալ: Վարչապետը կարևորել է քաղաքաշինության ոլորտում հանրային կառավարման բարեփոխումներին համընթաց ռեֆորմների իրականացումը: Մասնավորապես, կառավարության ղեկավարն ընդգծել է շինթույլտվությունների գործընթացի պարզեցման, դրանց տրամադրման ժամկետների օպտիմալացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ կրթական, առողջապահական, մշակութային, մարզական և այլ նշանակության օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացման համար նախատեսված ժամկետների պահպանման ուղղությամբ:
14:51 - 14 օգոստոսի, 2020
Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ տարեվերջում շինարարությունն աճ է արձանագրելու․ Ղուլարյան |armtimes.com|

Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ տարեվերջում շինարարությունն աճ է արձանագրելու․ Ղուլարյան |armtimes.com|

armtimes.com: Համավարակով պայմանավորված՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն անկում են արձանագրել։ Ծանր վիճակում է գտնվում մասնավորապես շինարարության ոլորտը։ Այդ է վկայում վերջին ամիսների վիճակագրությունը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին 2019-ի մայիսի համեմատ շինարարության ծավալներն ամենամեծ անկումն են գրանցել վիճակագրական ցուցանիշներում՝ 27 տոկոս։ Հունվար-մայիս ամիսների կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ եւս այս ճյուղն ամենամեծ անկումն է արձանագրել՝ 13.4 տոկոս։ Նախորդ տարվա հունվար-մայիսին ոլորտը 6.1 տոկոսանոց աճ էր արձանագրել։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի կարծիքով՝ շինարարության ոլորտը տարեվերջին անկումային չի լինի, ավելին՝  նա վստահեցրեց, որ ոլորտն արդեն տեմպ է հավաքում։ Արմեն Ղուլարյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին: - Պարո՛ն Ղուլարյան, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ շինարարության ոլորտում ամենամեծ անկումն է գրանցվել։ Ե՞րբ կվերականգնվի այն։ - Արդեն բավականին ծրագրեր են կյանքի կոչվել, եւ անզեն աչքով էլ տեսանելի է, որ շինհրապարակներում աշխատանքները մեկնարկել են։ Մենք նույնպես պետական ծրագրերով շինարարության մրցույթների փուլին ենք հասել։ 22 օբյեկտի մրցույթ ենք հայտարարել, որից 20-ը՝ դպրոց, 2-ը՝ առողջապահական նշանակության օբյեկտներ։ Համոզված ենք, որ մինչեւ հուլիսի կես պայմանագրեր կկնքենք, եւ շինարարությունները կսկսվեն, այսինքն՝ շինարարությունը թափ է առնում։ - Շինարարությունը հե՞շտ վերականգնվող ոլորտ է, անկումային վիճակից հետո կհաջողվի՞ արագ խնդիրները կարգավորել։ - Իհարկե, ո՛չ։ Ոլորտը վերականգնելը բարդ է, քանի որ այն կապված է բանվորական ուժի, նյութական ապահովվածության, տեխնիկայի ներգրավվածության, շինանյութի ձեռքբերման հետ, նաեւ ժամանակ է պետք՝ նախապատրաստվելու համար, բայց վարչապետն էլ հայտարարեց, որ շինարարական կազմակերպությունները նախապատրաստվեն՝ մրցույթներին մասնակցելու համար։ Կարող եմ ասել, որ սա բարդ գործընթաց է, բայց երկրի առաջին դեմքից սկսած՝ ամեն ինչ արվում է, որ կարողանանք վերականգնման գործընթացը արագ կազմակերպել։ - Առաջիկայում հիմնականում պետական ծրագրերով շինարարություննե՞ր են սպասվում, թե՞ մասնավոր հատվածից եւս ակտիվություն եք ակնկալում։ - Իհարկե, մասնավորից էլ ենք ակնկալում։ Օրինակ՝ Կառավարության որոշմամբ՝ մասնավոր ներդրողը Երեւանի Ադոնցի 19/8 հասցեում հանրային ծառայողների համար բազմաբնակարան բնակելի շենքային համալիր է կառուցելու։ Կառուցապատողը շինթույլտվությունները ստացել է քաղաքապետարանից, շինարարությունն արդեն ընթանում է։ Բնակարանային ապահովության հարցով արդեն երկրորդ ծրագիրն ենք ներկայացրել Կառավարությանը։ Կարծում եմ՝ դա եւս առաջիկայում կշտկվի եւ կշրջանառվի։ Այդ ծրագիրն այլ կառուցապատողից է։ Կան նաեւ այլ ներդրումային ծրագրեր, ներդրողները դիմում են մեզ, համալիր ուսումնասիրության փուլ են անցնում, թույլտվություն են ստանում, եւ սկսվում է շինարարությունը։ Համավարակի պատճառով մի քիչ հետ ենք ընկել, բայց 2-րդ կիսամյակը կլինի շատ ակտիվ վերականգնման փուլ։ - 2020 թվականի տարեկան արդյունքներով շինարարության ոլորտում կհաջողվի՞ աճ արձանագրել, ի՞նչ եք կանխատեսում։ - Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել՝ այո՛։ Ես համոզված եմ, որ ոլորտային առումով համեմատության մեջ շինարարությունը աճ է արձանագրելու։ Շինարարությունը միշտ լոկոմոտիվային դեր է ունեցել եւ մյուս ճյուղերին իր հետեւից տարել է։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:30 - 29 հունիսի, 2020
Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ․ ճարտարապետ Սերգո Տոնոյան

Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ․ ճարտարապետ Սերգո Տոնոյան

Սույն թվականի մայիսի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։ Դրանից հետո՝ մի քանի օր առաջ, Ֆիրդուսի թաղամասի՝ 19-րդ դարին թվագրվող շենքերի քանդման-կառուցապատման աշխատանքներն են սկսել։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։ Ընդ որում՝ հարցը քննարկվում է ոչ միայն պատմամշակութային ժառանգության պահպանության կոնտեքստում, այլ նաեւ իրավական։ Բանն այն է, որ, ինչպես պնդում է ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, տեղի ունեցող գործընթացն ուղղակի ապօրինի է, քանի որ լիազոր մարմինը՝ նախարարությունը՝ ի դեմս նշյալ գործակալության, չի տվել համաձայնություն։ Ի դեպ՝ երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարապարակում արեց՝ նշելով, որ մինչեւ ուշ երեկո ընթացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընգրկված է եղել հինգ հարց, որոնցից որեւէ մեկը Ֆիրդուսի կառուցապատմանը չի վերաբերել։ Սակայն ֆեյսբուքյան այս հրապարակման մեկնաբանություններում, ի պատասխան քաղաքացու դիտարկմանը, Մարությանը գրել է, որ այսօր այդ թեմայով ավագանու հանձնաժողովում քննարկում կա, որին մասնակցելու են նաեւ քաղաքացիական հասարակության եւ կառավարության ներկայացուցիչներ: Ֆիրդուսի աղյուսե շինության քանդման աշխատանքների ու այդ տարածքի հետագա ճակատագրի մասին զրուցել ենք նաեւ ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանի հետ։ - Պարոն Տոնոյան, համավարակով պայմանավորված՝ կարծես մի ընթացք գոնե ակտիվորեն չէր քննարկվում Երեւանի պատմական միջավայրի պահպանության հարցը, բայց արդեն վերջին օրերին հանրային քննարկման ու քննադատության տիրույթում է Ֆիրդուսում 19-րդ դարավերջին թվագրվող շինության քանդման աշխատանքների խնդիրը։ Ի՞նչ է կատարվում այսօր։  - Եթե համավարակի բռնկման ամենաթեժ շրջանում ակտիվորեն չէին քննարկվում Երեւանի քաղաքային պլանավորմանն ու հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրները, ապա դրան նախորդած ժամանակահատվածը՝ հատկապես նախորդ տարեվերջից սկսած, երբ ի հայտ եկավ Գրապալատի շենքի հարցը, իսկապես հագեցած էր ոլորտին վերաբերող ամենաթեժ քննարկումներով։ Ցավով ենք արձանագրում, որ պատկան մարմիններն այս դադարը ոչ միայն չօգտագործեցին կուտակված բազմաթիվ խնդիրները վերանայելու նպատակով, այլ անսպասելի կերպով, կարծես՝ թիկունքից, հարված հասցրին՝ սկսելով Ֆիրդուսու կառուցապատման խիստ վիճահարույց ծրագիրը։ Ի դեպ, մի ծրագիր, որի վերաբերյալ քննարկումները նույնպես բավական ակտիվ էին համավարակին նախորդած շրջանում։ - Վստահաբար լսել եք մեկնաբանություններ, թե այսօր կառավարող ուժը, այսպես ասած, կապ չունի տեղի ունեցողի հետ, ի վերջո Սերժ Սարգսյանի իշխանությունն է արտոնել այս թաղամասում կառուցապատումը։ Բացի այդ, պնդումներ են անում նաեւ, թե շենքը, որն այսօր քանդվում է, չկա հուշարձանների ցանկում։ Իսկ իրականում արդյոք այդ շինությունը, ինչպես կառավարության՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման մեջ է նշված, «խառը, անկանոն կառուցապատո՞ւմ է` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով», եւ արդյոք այդ տարածքում հնարավո՞ր չէ իրականացնել կառուցապատում՝ առանց այդ շինությունն ուղղակի վերացնելու։  - Գիտեք, արդեն հոգնեցուցիչ են այն փաստարկները, թե քաղաքաշինական այս կամ այն ծրագիրը հաստատվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Այդքանը բոլորս էլ հասկանում ենք, եւ մեր արդարացի պահանջն է՝ վերանայել այդ խայտառակ որոշումները։ Հարկավոր է կամք ցուցաբերել եւ առնվազն վերամշակել բոլոր վիճելի նախագծերը։  Ինչ վերաբերում է կոնկրետ քանդված շենքի հուշարձանների ցանկում չլինելու փաստարկին, ապա ձեր ուշադրությունը կհրավիրեի հետեւյալ համգամանքի վրա․ այո՛, թե այդ, թե մյուս հին շենքերը ներառված չեն պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակում, սակայն դրանք վերցված են հաշվառման, հետեւաբար շենքերի քանդումը դուրս է օրինականության սահմանից։ ԿԳՄՍ նախարարության ներսում առկա է լուրջ ճգնաժամ, եւ վերոբերյալ օրինակը դրա վառ ապացույցն է։ Ինչպե՞ս է ընթացել այդ շենքերը ցուցակում ներառելու աշխատանքը, ի՞նչ հիմավորումներ են բերվել, ովքե՞ր են որոշողները. այս հարցերի կապակցությամբ պարզաբանումներ պետք է ներկայացնի նախարարությունը։ Իսկ թե հնարավո՞ր է առանց այդ շենքերը քանդելու իրականացնել Ֆիրդուսու տարածքի կառուցապատումը, ապա պետք է նկատենք, որ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագծով՝ ոչ, հնարավոր չէ։ Բայց խնդիրն էլ հենց այդ նախագծի ամբողջական վերանայումն է, մի գործ, որը, ինչպես արդեն նշեցի, պահանջում է կամք եւ ցանկություն՝ գործող իշխանության կողմից։ -Ձեր կարծիքով՝ այս բնագավառում շարունակվում է նախկինների քաղաքականությո՞ւնը։ Ըստ Ձեզ՝ հետհեղափոխական Հայաստանում բիզնեսին խթանելու ու ներդրումային քաղաքականությունը կարո՞ղ է խաթարել մայրաքաղաքի պատմական միջավայրը։ Օրինակ, պատմության եւ մշակույթի հուշարձանների գործակալության պետն այս համոզմանն է։  -Ոչ միայն շարունակվում է նախկինների քաղաքականությունը, այլ ավելի են խորանում այդ քաղաքականության հետեւանքով առաջ եկած խնդիրները։ Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ։ Այս բոլոր ծրագրերը որեւէ առնչություն չունեն քաղաքի, քաղաքային միջավայրի, դրա պատմական շերտերի պահպանության գաղափարների հետ։   - Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ֆիրդուսում նախատեսվող կառուցապատման նախագծի հեղինակի մասին գերատեսչությունները պաշտոնական տեղեկություն չէին տալիս։ Սակայն ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ մասնագիտական շրջանակները բազմիցս գրել են, որ հեղինակը Նարեկ Սարգսյանն է՝ Քաղաքաշինության նախկին նախարարը։ Վերջինս անձամբ տարբեր հարցազրույցներում խոսել է Ֆիրդուսի նախագծի մասին՝ ընդ որում՝ իր պաշտոնավարման տարիներին։ Այստեղ հնարավոր օրինախախտում տեսնո՞ւմ եք։  - Արդեն պաշտոնապես հաստատվել է Նարեկ Սարգսյանի՝ նախագծի հեղինակը լինելու փաստը։ Սրան պետք է հետեւի ձեր նշած ենթադրյալ օրինախախտումը հետաքննելու հարցը։ Առհասարակ, ոչ միայն անձամբ Նարեկ Սարգսյանի գործունեությունը, այլեւ անցյալ երկու տասնամյակներում քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ ծրագրերը պետք է մանրադիտակով ուսումնասիրության առարկա դառնան։ Վստահեցնում եմ ձեզ՝ բացահայտումների ծավալն իսկապես աննախադեպ է լինելու։ - Ինչպե՞ս է հնարավոր լուծել այս խնդիրը, ի՞նչ կարող է եւ պետք է անի քաղհասարակությունը, ի՞նչ քայլեր են նախատեսվում, եւ ի վերջո հնարավո՞ր է փրկել այդ տարածքի պատմական շենքերը։  - Քաղհասարակությունը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հետեւողականորեն շարունակելու է պայքարը։ Ցավոք, մեր հույսերը, որ նոր իշխանությունները այս դժվարին գործում հնարավոր եւ տրամաբանական սահմաններում կաջակցեն մեզ, չարդարացան։ Մեկտեղելով բոլորիս ջանքերը, կարելի էր հասնել բոլորովին ուրիշ արդյունքների, լրջագույն եւ ծանրակշիռ բարեփոխումների։ Ֆիրդուսու կառուցապատման ծրագիրը հիանալի առիթ է այդպիսի համագործակցության համար, սակայն իշխանությունն առայժմ լուռ է, ինչը որեւէ դեպքում չպետք է թեւաթափ անի քաղհասարակությանը։ Համավարակի պայմաններում, մեր գործիքակազմը շատ ավելի սեղմ է, հատկապես տեղում միջոցառումներ կազմակերպելու հարցում, սակայն վճռականության մասով՝ թող ոչ ոք կասկածներ չունենա։ Իսկ թեմայի վերաբերյալ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
10:18 - 13 հունիսի, 2020
3 մլրդ դրամ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար |hetq.am|

3 մլրդ դրամ՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար |hetq.am|

hetq.am: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրով կառավարությունը կհատկացնի  շուրջ 3  մլրդ դրամ, որից՝ 1 մլրդ 868 մլն դրամն կուղղվի Լոռու մարզի 162 ընտանիքի, որից՝ 153-ը բնակելի տան շինարարություն, 9-ը՝ բնակարանների գնման վկայագիր(ԲԳՎ) 988 մլն դրամն կուղղվի Շիրակի մարզի 59 ընտանիքների, 55-ը՝ տուն կառուցելու և 4-ը՝ ԲԳՎ, 143 մլն դրամն կուղղվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելու համար։ «Դեռևս 2018 թվականի պետական բյուջեով  հատկացված 46 մլն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով։ Հատկացված միջոցներից կային տնտեսումներ, ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է։ 2019 թվականի  պետական բյուջեով հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվեց և լուծման ընթացքում է։ 2019 թվականի տարեվերջի դրությամբ դեռևս լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիքի բնակարանային խնդիր։ Կառավարության պահուստային ֆոնդից 2019 թվականի նոյեմբերին հատկացվեց 1 մլրդ 290 մլն դրամ այդ աշխատանքները մեկնարկեցին և այս տարի կավարտվեն»։ Այս մասին կառավարության մայիսի 7-ի նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի առաջին տեղակալի պարտականություններն իրականացնող Արմեն Ղուլարյանը։ Բնակելի տների կառուցման ժամանակ կիսակառույց բնակելի տներ ունեցող ընտանիքների համար՝ տեխնիկապես հնարավոր լինելու դեպքում, ավարտին է հասցվում այդ կիսակառույց բնակելի տների  շինարարությունը, իսկ մնացած ընտանիքների մասով կառուցվում են նոր բնակելի տներ՝ կիրառելով և տեղայնացնելով արդեն իսկ հաստատված տիպային նախագծերը: Արմեն Ղուլարյանի խոսքով՝ նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նախընտրում են ԲԳՎ,  և 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ․ «Տների համար այս տարի կմկներակենք շինարարական աշխատանքները։ Ըստ էության սա 2018 թվականից մեկնարկած աղետի գոտում իրականացվող պետական ծրագրի ավարտական  փուլն է»։ Իրականացվող աշխատանք­նե­րը կազմակերպվում են Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզպետների աշխատակազմերի կողմից «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգոր­ծա­կան հասարակական կազմակերպության աջակցությամբ՝ վեր­ջի­նիս համաձայնությամբ՝ մարզպետների աշխատակազմերի և կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիման վրա։
13:16 - 07 մայիսի, 2020
ՀՀ-ում շինարարական ընկերությունները արտագնա աշխատանքի չգնացողներին աշխատանք կառաջարկեն |aysor.am|

ՀՀ-ում շինարարական ընկերությունները արտագնա աշխատանքի չգնացողներին աշխատանք կառաջարկեն |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ կապիտալ շինարարություններին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ աննախադեպ ծրագրեր են լինելու թե քանակական, թե ֆինանսական առումով։ Նրա խոսքով՝ այսօր սկսվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասը կավարտվի մինչև օգոստոս։ Ղուլարյանն ասաց, թե պատրաստ է նաև 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանք։ «Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտի շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ», - ասաց նա։ Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե կարևոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրեն։ «Մեր առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը», - ասաց Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները։ «Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ», - ասաց Հարությունյանը։
11:51 - 07 մայիսի, 2020
Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է Սևանի թերակղզու հատվածում հետիոտն ճեմուղու կառուցման նախագիծը

Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է Սևանի թերակղզու հատվածում հետիոտն ճեմուղու կառուցման նախագիծը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն քննարկել է Լճաշեն-Սևանի թերակղզու հատվածում շուրջ 10 կմ երկարությամբ ծովափնյա հետիոտն ճեմուղու կառուցապատման նախագիծը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։  «Մինչև Սևանավանքի մոտ ձգվող ճեմուղուն զուգահեռ նախատեսված է կառուցել հեծանվային ուղի, որը տեղակայվելու է 1905․0 նշի վրա։ Ճեմուղու երկայնքով կազմակերպվելու են հյուրանոցային, ակտիվ հանգստի և զվարճանքի, սպասարկման և սննդի օբյեկտների, պուրակների գոտիներ՝ ձևավորելով միջավայրին ներդաշնակված լուծումներ և առավելագույնս ապահովելով այցելուների կապը բնական լանդշաֆտի հետ։ Տվյալ ծրագրով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ներդրումների ներգրավման և զբոսաշրջիկների հարմարավետ հանգստի կազմակերպման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի, նախագծի ճարտարապետ Ռազմիկ Բաբայանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետ Տիգրան Մանուկյանը։
19:18 - 17 ապրիլի, 2020
Քաղաքաշինության կոմիտեն նոր լիազորություն կստանա |armenpress.am|

Քաղաքաշինության կոմիտեն նոր լիազորություն կստանա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման  լիազորություն: ԱԺ մարտի 25-ի նիստում նախագիծը ստացավ 110 «կողմ» ձայն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող ԱրմենՂուլարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել էր, որ դրա նպատակն է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պարտադիր է  քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ըստ այդմ Քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոների, հավաքածուների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը:
12:01 - 25 մարտի, 2020
ԱԺ-ն քննարկեց Քաղաքաշինության կոմիտեին նոր լիազորություն տվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց Քաղաքաշինության կոմիտեին նոր լիազորություն տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման  լիազորություն: Նախագիծը ԱԺ մարտի 24-ի նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: «Նախագծի նպատակն է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պրատադիր է  քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ըստ այդմ Քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոների, հավաքածուների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը»,-ասաց Ղուլարյանը:  Նա նշեց` նախորդ տարիներին նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են նախարարի, ապա կոմիտեի նախագահի հրամաններով: Եվ հիմա անհրաժեշտություն է  առաջացել հստակեցնել քաղաքաշինության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասություններն ու այն ամրագրել Քաղաքաշինության մասին օրենքում:
12:36 - 24 մարտի, 2020
Մասնագետներն ուսումնասիրել են Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման դեպքը |shantnews.am|

Մասնագետներն ուսումնասիրել են Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակի փլուզման դեպքը |shantnews.am|

shantnews.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ուր նախօրեին մասնակի փլուզվել էր ձմեռային այգուն կից արտաքին աստիճանավանդակը։ Նրա հետ տեղում են եղել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը և քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Վերջիններս թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են առկա իրավիճակին և նախնական եզրակացություններ կատարել փլուզման պատճառների վերաբերյալ: Առաջարկվել է ձեռք բերել համապատասխան տեխնիկական եզրակացություն և վերանայել աստիճանավանդակի կիրառական անհրաժեշտությունը, հնարավորության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել ու տվյալ աստիճանավանդակն ամբողջությամբ ապամոնտաժել: Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ քննարկում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, և պայմանավորվածության համաձայն՝ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կներկայացնի առաջարկություն աստիճանավանդակի չփլուզված հատվածի ապամոնտաժման վերաբերյալ: Արդյունքում անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն քաղաքացիների և կառույցի անվտանգության ապահովման համար:
14:07 - 16 մարտի, 2020
Դատարանը մերժել է Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը |pastinfo.am|

Դատարանը մերժել է Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։ Նշենք, որ Վահագն Վերմիշյանից բացի, սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։
13:12 - 07 մարտի, 2020