Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին՝ Երևանում: 2001 - 2006 թթ․ սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2002-2004 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ապա՝ հոկտեմբեր ամսից՝ առաջին տեղակալ։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԱԻՆ փոխնախարար։

2022 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են.  «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
15:40 - 13 մայիսի, 2022
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 11-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Արմեն Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ աշխատանքների նոր ուղղություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում։ Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստակամ են աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։ ԱԻ նախարարության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև՝ ջանքերի մեկտեղման համար նախարար Փամբուխչյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Ալեքսեյ Մելնիկովին, պատվոգրով՝ Կարեն Բարսեղյանին։  
15:05 - 11 մայիսի, 2022
ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարի գլխավորած պատվիրակությանը

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն մայիսի 5-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Նախարար Փամբուխչյանը կարևորել է Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որը սկիզբ է դրվել դեռևս 2003 թվականին: Մինչ օրս համագործակցության շրջանակներում իրականացվել են փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:«Հանդիպման ընթացքում քննարկվել է նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության ուղիները և Կանզաս նահանգի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Գեներալ-մայոր Դեվիդ Ա. Վեյշարը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի ավելի ակտիվ և արդյունավետ:«Նախարար Փամբուխչյանը հանդիպման մասնակիցներին հրավիրել է ԱԻՆ Լուսակերտի ուսումնական բազա, որտեղ վաղը տեղի է ունենալու ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ՔԿԾՄ ոլորտում համագործակցության ծրագրի գույքի պաշտոնական հանձման արարողությունը»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:          
20:00 - 05 մայիսի, 2022
Արմեն Փամբուխչյանը և Անն Լույոն անդրադարձել են ԱԻՆ-ի բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը

Արմեն Փամբուխչյանը և Անն Լույոն անդրադարձել են ԱԻՆ-ի բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը

Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։ Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ- ֆրանսիական համագործակցությանը։ Բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները՝ Ա․ Փամբուխչյանն առաջարկել է դիտարկել բնակչության պաշտպանության և աղետների կառավարման ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ վերապատրաստման և փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցային կապերի ամրապնդումը ԱԻՆ-ի հոգեբանական աջակցության բաժնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, փոխայցելությունների միջոցով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։ Դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։
18:32 - 03 մայիսի, 2022
Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. ԱԻ նախարարն անցկացրել է առաջին խորհրդակցությունը

Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. ԱԻ նախարարն անցկացրել է առաջին խորհրդակցությունը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները: Նախարար Ա. Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները, հանձնարարել՝ խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն: «Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու հարցում լինել սթափ և հետևողական, բացահայտել և հնարավորինս վերացնել մեր և այլ անձանց կողմից թույլ տրված սխալները»,- նշել է գերատեսչության ղեկավարը: Ա. Փամբուխչյանն ընդգծել է աշխատանքային բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: «Իմ կողմից անելու եմ ամեն ինչ՝ նախարարության բոլոր աշխատակիցների համար ապահովելու մրցակցային, արդար մթնոլորտ: Ապօրինի վարքագծի նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն»,- ասել է նախարարը: ԱԻՆ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզային փրկարարական վարչություններ, կհանդիպի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց խնդիրներին և հուզող հարցերին ծանոթանալու և համապատասխան լուծումներ տալու նպատակով:
17:26 - 14 ապրիլի, 2022
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր

Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենի հետ, ով ճանաչողական այցով առաջին անգամ այցելել է Հայաստան: Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակականության մասին, ընդգծել են ներկա իրավիճակում նոր ծրագրերի մշակման կարևորություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են ականազերծման, անտառային հրդեհների դեմ պայքարի, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման, հոգեբանական աջակցության և աղետների բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Փոխնախարար Փամբուխչյանն ուշադրություն է հրավիրել նաև տարբեր բնական աղետների և տեխնածին վտանգների օջախների մոնիթորինգի համար անօդաչու թռչող սարքերի կիրառման, GPS համակարգով արբանյակային երկրադինամիկական հետազոտությունների անհրաժեշտության վրա: Հանդիպման արդյունքում, պարոն Ժամենը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել բարձրացված խնդիրների շուրջ կոնկրետ ծրագրերի մշակման, դրանց իրականացման համար ֆինանսավորման աղբյուրների բացահայտման ուղղությամբ:
15:13 - 19 հունվարի, 2021
Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին»
 |azatutyun.am|

Էրդողանի պնդմամբ` «Մինսկի խմբի պետությունները զինում են Հայաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները սպառազինություն են մատակարարում Հայաստան։ «Ի՞նչ են ասում մեզ Մինսկի եռյակի անդամ պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ադրբեջանցիներին մեր կողմից ցուցաբերվող աջակցությանն ի պատասխան։ Նրանք պաշտպանում են Հայաստանին։ Այդ երկրները Հայաստանին սպառազինությունների տեսքով ամեն տեսակի աջակցություն են ցուցաբերում», - Շըրնաք քաղաքում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Վերջինս շեշտել է, թե «ադրբեջանցիները հայերի դեմ լուրջ պայքար են մղում»: «Այդ պայքարը իրենց բռնագրավված հողերի ազատագրմանն է ուղղված: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան 30 տարի է` չեն կարողանում ավարտին հասցնել բանակցային գործընթացը և հետ տալ մեր եղբայրների հողերը: Հավատում եմ, որ հայերից ազատագրելու են իրենց հողերը», - կրկին ասել է նա:
18:30 - 18 հոկտեմբերի, 2020
ԱԺ նախագահը հրապարակել է Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը

ԱԺ նախագահը հրապարակել է Արմեն Փամբուխչյանի մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
20:34 - 24 սեպտեմբերի, 2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:   Իր հերթին Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում եմ ներկայացրել օրենսդիր մարմնում գործունեությունս դադարեցնելու մասին՝ վայր եմ դնում պատգամավորական մանդատս: Ուզում եմ նշել, որ իմ ցանկությամբ և քաղաքական թիմի համաձայնությամբ պետական ծառայությունս շարունակելու եմ գործադիրում: Արդյունավետ համատեղ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր գործընկերներիս։ Բնականաբար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլը» խմբակցությանն ընդհանուր նպատակների իրականացմանը միտված բովանդակային քննարկումների և կայացված որոշումների համար։ Վստահեցնում եմ, որ խմբակցությունը եղել ու շարունակելու է մնալ հեղափոխության արժեքները կրող, ՀՀ քաղաքացիների և մեր պետականության շահերին ծառայող ուժեղ ինստիտուտ:   Հատուկ շնորհակալություն բոլոր այն քաղաքացիներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել եմ։ Հայցում եմ ինձ դիմած այն քաղաքացիների ներողամտությունը, որոնց բարձրացրած խնդիրների լուծումն ամբողջությամբ ավարտին չեմ հասցրել»:
18:35 - 17 սեպտեմբերի, 2020
Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին |armenpress.am|

Հայրության արձակուրդի հնարավորություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով մասնավորապես տրվում է հայրության արձակուրդի հնարավորություն: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը: Ամրագրվում է, որ մինչև 1 տարեկան երեխային փաստացի խնամողի աշխատանքի էական պայմանները չեն կարող փոխվել նվազ բարենպաստ պայմանների՝ բացառությամբ պաշտոնի անվանման և/կամ տարակարգերի: Նախագծով սահմանվում է նաև հայրության արձակուրդը: «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,- ասաց Վարդանյանը:  Օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սրբուհի Գրիգորյանն առաջարկեց, որ հայրության արձակուրդի երկու օրերի համար վճարի գործատուն, իսկ մնացած երեք օրերի համար՝ պետությունը: Նախագծի հեղինակ Վարդանյանը ձեռնպահ մնաց այդ առաջարկն ընդունելուց: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ լիագումար նիստում:
13:21 - 09 սեպտեմբերի, 2020