Լենա Նազարյան

Լենա նազարյանն 8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։Ծնվել է 1983թ. մարտի 9-ին Երեւանում:

2007թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը: 2014թ.՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտը: Լրագրող:

2005-2009թթ. եղել է «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008-2009թթ.՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի լրագրող: 2009-2015թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ ընտրական ծրագրերի համակարգող: 2015-2016թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն»-ի շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող:

2008-2009թթ. «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում կամավոր է եղել Ռումինիայում:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015թ. ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 18.05.2017-12.09.2018թթ.՝ «Ելք» խմբակցության անդամ, 12.09.2018-14.01.2019թթ.՝ «Ելք» խմբակցության ղեկավար:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 29.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը ևս պետք է ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը. Լենա Նազարյան
 |1in.am|

Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը ևս պետք է ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը. Լենա Նազարյան |1in.am|

1in.am: – Տիկին Նազարյան, վերջին շրջանում պարգևավճարների թեման կրկին արդիականացել է։ Չե՞ք կարծում,որ պարգևավճարների ինստիտուտը պետք է վերանայվի, որովհետև իշխանությունն անընդհատ թիրախավորվում է։ – Ուզում եմ մտածենք ոչ թե թիրախավորումից խուսափելու, այլ հանրային խնդիրները ձևակերպելու և լուծելու մասին։ Այդ իմաստով, անկախ նույնիսկ անձամբ ինձ ուղղված թիրախավորումից, ես ցանկանում եմ պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների հետ կապված քննարկումը ծառայեցնել հանրային խնդիրներ ձևակերպելու և լուծումներ գտնելու համար։ Փորձեմ հերթով ներկայացնել։ Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների արդար, այսինքն՝ համաչափ վարձատրության հարց։ Նկատի ունեմ ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարց, այլև ամբողջ համակարգի՝ վարից վեր։ Երբ խոսում ենք բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին, արդարացիորեն հնչում է քննադատություն, որ այդ հարցը պետք է դիտարկել այլոց՝ նույն պետական համակարգի ներսում և այլ հանրային ոլորտներում աշխատողների՝ ուսուցիչների, բուժաշխատողների, իրավապահ համակարգի ծառայողների աշխատավարձերի բարձրացման համատեքստում։ Իհարկե, դա է ամենաարդար մոտեցումը։ Շատ լեգիտիմ հարցադրում է, և իմ պատասխանը հետևյալն է. այս պահին կառավարությունը կադրային քաղաքականության հարց է լուծում, որի վերջնական նպատակը բոլորի բարեկեցությունն է։ Այսինքն՝ պարգևավճարների տրամադրման որոշումների հիմքում մտահոգությունը ոչ թե նախարարների կամ գործադիր մարմնի ղեկավարների բարեկեցությունն է, այլ նրանց ենթակա ոլորտների բարեփոխումների հարատևության և ոլորտում աշխատողների աշխատավարձերի հարցը։ Իրական կյանքից օրինակ բերեմ՝ առանց անուններ տալու. մի պաշտոնյա, որի աշխատանքի արդյունքում վերջին երկու տարում ավելացել է համայնքային բյուջեն, և ավելացել են մանկապարտեզների դաստիարակների աշխատավարձերը, հարազատ հոր առողջական խնդրի լուծման նպատակով ստիպված է մեկնել արտասահման՝ գումար վաստակելու։ Կասեք, բայց շատ մարդիկ կան, որոնք ընտանիքի և հարազատների կարիքների համար արտագնա աշխատանքի են մեկնում։ Այո, բայց ո՞վ պետք է նպաստի այլոց խնդիրների ինստիտուցիոնալ լուծմանը, եթե ոչ հենց այդ նույն պաշտոնյան։ Կամ՝ ո՞վ պետք է մշակի ու կյանքի կոչի համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը, որպեսզի ոչ ոք Հայաստանում իր ծնողների, իր կամ զավակների կյանքի ու առողջության փրկության համար չմեկնի արտագնա աշխատանքի կամ չվաճառի վերջին ունեցածը։ Կրկին համապատասխան գերատեսչության պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ առողջապահության նախարարության։ Ուրեմն մենք չենք կարող թույլ տալ, որ այս հիմնարկներում աշխատողները ամեն պատահարի բերումով թողնեն քաղաքականության մշակումն ու իրագործումը և դուրս գան իրենց անձնական հրատապ հոգսերը հոգալու։ Այո, անշուշտ, շատ ավելի արդար կլիներ, եթե բոլորի աշխատավարձը բարձրանար համաչափ և միանգամից։ Բայց դա այս պահին ռեսուրսների սղության հարց է և սուղ ռեսուրսների շրջանակում միջանկյալ լուծումների հարց է։ Այս ճշմարտության վկայությունն է այն, որ հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց հարյուր հազարավոր ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են։ Բոլորովին չեմ համարում, որ արվածը բավարար է։ Դա ընդամենը մեկ քայլ է այդ ուղղությամբ՝ շարունակական գործընթացի սկիզբը։ Խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ նախարարների, փոխնախարարների ու քաղաքային իշխանության գործադիր մարմնի ղեկավարների վարձատրության հարցի մասին՝ դա դիտարկում եմ ողջ հանրության բարեկեցության բարձրացման համատեքստում։ Բնականաբար, նախարարների բարեկեցության հարցը չէ, որ դնում եմ, և բնականաբար դա չէ այն մտահոգությունը, որով մենք ստանձնել ենք մեր քաղաքական հանձնառությունները։ Ի վերջո՝ բոլոր բարձրակարգ մասնագետները կարող են գտնել իրենց տեղը ամենուր պետական համակարգից դուրս, եթե իրենց հուզի միայն սեփական բարեկեցության հարցը։ Քննարկմանը մասնակցելով՝ ես կադրային քաղաքականության հարցն եմ շեշտում, որի նպատակը քաղաքական բարեփոխումները առաջ տանելն է և հանրային բարեկեցության աճը։ Կան բազմաթիվ օրինակներ, բայց նորից անուններ չեմ նշի. երբ նախարարները կամ փոխնախարարները ստանձնել են պետական ծառայությունը՝ հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով։ Բնականաբար, դա չեն արել՝ սպասելով շնորհակալությունների, այլ արել են այն գիտակցումով, որ բոլորիս համատեղ ներդրման արդյունքում ընդհանուր բարեկեցության պայմաններն ենք զարգացնելու՝ ինստիտուցիոնալ լուծումներ բերելով, երկիրը զարգացնելով։ Իմ ասելիքն այն է, որ այսօր պետք է այս մարդկանց կայուն աշխատելու պայման ապահովենք, որպեսզի բարեփոխումները ի վերջո կայանան։ Քանի որ ոչ մի ոլորտ չի կարող զարգանալ մի քանի ամսում. տարիների ներդրում է պետք։ Կառավարության կադրային քաղաքականության նպատակով կատարվող այս քայլերի տրամաբանությունը՝ որպես ժամանակավոր լուծում, ինձ համար ընդունելի է։ Բայց այստեղ թերևս մի բայց կա։ Կարծում եմ, որ արդարացի քննադատության առիթն այն է, որ մարդկանց համար տեսանելի չէ պետական համակարգում բոլոր աշխատողների վարձատրության համաչափ բարձրացման պլանավորված ռազմավարությունը։ Մարդիկ չեն տեսնում, թե երբ, ինչ ժամկետներով և որքան է նախատեսվում բարձրացնել այս կամ այն ոլորտի հանրային ծառայողների աշխատավարձերը։ Այս քաղաքականությունները կրկին մշակում են առանձին գերատեսչությունները, և գուցե կարիք կա, որ դրանք ամփոփիչ ձևով հանրությանը ներկայացվի։ Տարօրինակ կթվա, բայց ես նույնիսկ ուրախ եմ, որ այս հարցը այսօր քննարկելու առիթ ունենք։ Ինչո՞ւ եմ այդպես մտածում, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը նույնքան կարևոր և, շեշտում եմ, հանրային խնդիր է, որքան պետական համակարգի մյուս աշխատողների, կրթական, առողջապահական և հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների աշխատավարձի հարցը։ Նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել։ Մենք երբևէ հետաքրքրվե՞լ ենք, թե որքա՞ն աշխատավարձ է ստանում պաշտոնյան. ո՛չ։ Ինքնըստինքյան հասկանալի էր, որ պաշտոնյաները իրենց աշխատավարձի հույսին չեն. նրանք բազմապատիկ ավելի ստվերային եկամուտներ ունեին իշխող կուսակցության, բիզնեսի կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով։ Հետևաբար նախկինում պետական պաշտոնյան կախյալ վիճակում էր իր կուսակցական վերնախավի քմահաճույքից, օլիգարխիկ կոռուպցիոն համակարգից։ Այժմ նոր իրականություն է, որտեղ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար նա մեծ հաշվով պետք է կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից, այն է՝ իր աշխատավարձից ու պարգևավճարներից, օրենքի շրջանակում այլ միջոցներից։ Ահա, հարցի այս կողմն է, որ կարևորում եմ այս քննարկման մեջ։ Ես հարկ եմ համարել և հիմա էլ հարկ եմ համարում արձանագրելու, որ պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված աշխատանքի վարձատրության հարցը անձնական կամ կուսակցական հարց չէ, սա հանրային հարց է։ Եվ հանրությունը պետք է թույլ տա այս խնդիրը լուծել, ինչպես արդեն ասացի, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները շարունակելու նպատակով։ Հատկապես համավարակի ճգնաժամի այս օրերին հանրությունը տեսնում է կառավարության, նախարարների և նրանց անձնակազմերի աշխատանքի բնույթը, նրանց ճկուն արձագանքը, ներդրված ջանքերի ծավալը։ – Վերջերս Դուք Ֆեյսբուքում, անդրադառնալով խնդրին, նշել եք, որ ամսական հինգ հարյուր հազար դրամով աշխատող նախարարը քանի ամիս, քանի տարի պետք է աշխատի, որ այդ գումարը քիչ է, քանի որ նրանք աշխատում են գերծանրաբեռնված։ Ձեր հասցեին ուղղված մեղադրանքները ընդունո՞ւմ եք, թե՞ ոչ։ Հնարավո՞ր է, որ Ձեր տեսակետը փոխվել է։ – Առհասարակ քննադատություններ ստանալը և դրանց շուրջ աշխատանքը, կարծում եմ, ցանկացած քաղաքական գործչի ակտիվ գործունեության կարևոր մասերից է։ Ինքս քննադատություններից պաշտպանվելու նպատակ չունեմ. դրանք ընդունում եմ ըստ իրենց բովանդակության և հաշվի առնում, երբ փաստարկված են։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ դեպքին, ապա ասացի, որ քննարկումն ինքնին կարևոր եմ համարում, քանի որ այս ընթացքում, իրոք, հնչեցին նաև արժեքավոր քննադատություններ. խոսքը հատկապես հանրային ծառայությունների ոլորտի աշխատողների աշխատավարձերի համաչափ բարձրացման քայլերի ժամանակացույցին, դրա պլանավորված ընթացքին է վերաբերում։ Բայց այս քննարկումը կարևոր եմ համարում նաև իմ կողմից բարձրացրած հարցերի և տված մեկնաբանությունների առումով։ Պարգևավճարների և վարձատրության հարցի անձնավորման, կուսակցականացման փորձերը, իրոք, անհիմն եմ համարում։ Կրկնում եմ՝ այո, հանրային պաշտոնյայի վարձատրության հարցը նույնքան հանրային հարց է, որքան բանակի բարեփոխումների, նորոգվող ճանապարհների, կրթության և առողջապահության և այլ հարցերը։ Հետևաբար պետք է նաև այդ հարցն ունենա իր ինստիտուցիոնալ լուծումը։ Այո, նշել եմ նախարարների գերծանրաբեռնվածության հանգամանքը, բայց էականն այստեղ  գերծանրաբեռնվածության կողմը չէր, այլ նախարարի գործառույթի հարցն էր։ Հարցը ավելի բարձր կամ ցածր, մեծ կամ փոքր աշխատանքի մասին չէ, այլ թե այդ աշխատանքի արդյունքում որքանով է այլ մարդկանց բարեկեցության ընթացիկ խնդիր լուծվում հենց այսօր։ Բնականաբար, տարբեր գործունեության տեսակներով զբաղվող մարդիկ նույնպես ծանրաբեռնված են կամ գերծանրաբեռնված են։ Սուպերմարկետի կամ կարի արտադրամասի աշխատողները, օրինակ, դա խոսքով չի, որ գիտեն, այլ իրենց սեփական փորձով։ Հետևաբար որևէ աշխատանքի առավելության հարց չի քննարկվում, բոլորովին։ Առիթ ունեցել եմ արդեն գրառումներիս ասելիքը մանրամասնելու, որի իմաստն ընդամենը այս է. օրենքով սահմանված աշխատավարձերը, պարգևավճարները, այլ սոցիալական ու քաղաքական ինստիտուցիոնալ երաշխիքները նրա համար են, որ քաղաքական գործիչները, որոշում կայացնողները, պետական ոլորտի մասնագետները, անկախ նվիրումի մասին իրենց սուբյեկտիվ պատկերացումներից, գործեն համարժեք։ Որոշ դեպքերում, իհարկե, միտքս համատեքստից դուրս է մեկնաբանվել, որոշ դեպքերում դիտավորյալ նենգափոխվել։ Եթե բյուրեղացնեմ մեկնաբանությունում ասված միտքս, ապա դա այն է, որ կառավարությունը խնդիր ունի կադրային քաղաքականության միջոցով լուծելու հանրային բարեկեցության խնդիրներ։Ավելին կարդացեք 1in.am-ում։
20:55 - 13 ապրիլի, 2020
Նախագիծը քննարկվել է Տիգրան Ավինյանի հետ. փոփոխությունները կներկայացվեն այսօր. ԱԺ փոխնախագահ |aysor.am|

Նախագիծը քննարկվել է Տիգրան Ավինյանի հետ. փոփոխությունները կներկայացվեն այսօր. ԱԺ փոխնախագահ |aysor.am|

aysor.am: Այսօր նորից ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում ներկայացնում է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որով կառավարությունը բացառապես համաճարակի հետևանքով և բացառապես արտակարգ դրության պայմաններում ստանում է իրավունք բջջային օպերատորների տվյալների բազաներում արդեն իսկ առկա հեռախոսազանգերի ու անձի տեղակայման վերաբերյալ տեղեկությունների մշակման միջոցով բացահայտել հաստատված վարակակրի շփման շրջանակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Երեկ նիստից հետո նախագիծը պարետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվեց Իմ Քայլը խմբակցությունում, և՛ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում: Փոփոխությունները կներկայացվեն այսօրվա նիստի ընթացքում», - գրել է նա:
11:25 - 31 մարտի, 2020
Եթե բիզնես ոլորտը պետությունից աջակցություն է ակնկալում, դժվար պահերին պետք է հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները․ Լենա Նազարյան

Եթե բիզնես ոլորտը պետությունից աջակցություն է ակնկալում, դժվար պահերին պետք է հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները․ Լենա Նազարյան

Եթե բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից, այսինքն՝ հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, ապա դժվար պահերին պե՛տք է ներկա ու մասնակից լինի, հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Ուզում եմ գնահատել սոցիալապես պատասխանատու, հոգատար, օրինապահ, ճկուն բիզնեսի աշխատանքը: Հիմա տեսնում եմ, որ որոշներն արագ անցնում են առաքման ու օնլայն ծառայությունների, իրենց նվիրատվություններով մասնակցում են վարակի տարածման դեմ պայքարին, ամենօրյա տաք սնունդով օգնում են բուժաշխատողներին… Ոչ մի բիզնես օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եթե բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից, այսինքն՝ հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, ապա դժվար պահերին պե՛տք է ներկա ու մասնակից լինի, հանրության հետ կիսի բոլոր դժվարությունները: Բիզնեսը պետք է դիտարկել ոչ միայն անձնական-մասնավոր, այլ նա՛և հանրային բարիքի դաշտում: Բիզնեսի միջոցով կուտակած հարստությունը իմաստավորված է, միայն եթե այն նա՛և հանրային բարիք է, եթե գործարարները ներկա են և դեր ունեն սոցիալական համերաշխության ու պատասխանատվության համակարգում, եթե գործարարները կարևորում են այդ բիզնեսը հնարավոր դարձնողների՝ աշխատողների առողջության, տարրական կենսապայմանների ու աշխատանքային իրավունքների ապահովման հարցերը: Ընդ որում, պետությունը դժվարին պահերին աջակցում է նաև հենց այդ նույն գործարարներին. վարչապետը մի քանի օր առաջ արդեն հայտարարել է բիզնես ոլորտին առնվազն 150 միլիարդ դրամով աջակցելու մասին։ Մենք մի հանրություն ենք և այստեղ յուրաքանչյուրս ունենք մեր սոցիալական դերով պայմանավորված պատասխանատվության բաժինը, և դա հատկապես դրսևորվում է արտակարգ դրության պայմաններում»։
21:26 - 25 մարտի, 2020
Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

tert.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: Զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ այս օրենքի անհրաժեշտությունը հրատապ է, կարելի է ասել՝ օրահասական, և նպատակն է նվազագույնի հասցնել պետության համար ռիսկերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված օրենքի հրատապությունը, որին ի պատասխան զեկուցողն ասաց, որ ներկայիս օրենսդրությունը չի բխում պետության շահերից, խոցելի է դարձնում պետությունը ցանկացած իրավիճակում․ «Մենք նախորդ տարվա ընթացքում ականատես եղանք, թե որքան թերի է մեր օրենսդրությունը, և որքան կարևոր իրավական գործիքակազմ է բացակայում վեճերի հարթման այն փուլում, երբ պետք է պետության համար կարևոր որոշումներ կայացվեն»։ Հայկ Սարգսյանը կոչ արեց նախագիծը հետ կանչել, և տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու: «Այս մի քանի ամսվա քննարկումները, որոնք ձեր օրենքի նախագծի շուրջ տեղի էին ունենում, կարող էինք այդ ժամանակահատվածը ավելի արդյունավետ օգտագործել և արդեն իսկ զբաղվել օրենսդրական դաշտը բարեփոխելով, և շատ ավելի մեծ աշխատանք կատարած կլինեինք»,-ասաց նա: Մերի Գալստյանը նշեց, որ նախագիծը ո՛չ ինքը, ո՛չ համահեղինակները նախագիծը հետ չեն կանչելու։ «Չափազանց կարևորում եմ նախագիծը և բացառված է, որ ես, որպես համահեղինակ, հետ վերցնեմ: Ես կխնդրեմ, որ ցուցումներ չանեք, թե ինչ կլիներ, եթե սա անեի նախորդ ամիսների ընթացքում: Ես արդեն իսկ որոշակի նախագծեր արել եմ, որոնք ոլորտի բարեփոխումներին են վերաբերում»,-ասաց նա:
15:21 - 18 մարտի, 2020
Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն․ Լենա Նազարյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գյումրիում մասնակցեցի սպանված կնոջ հուղարկավորությանը։ Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։ Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և իհարկե եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին, որոնք բարձրաձայնում են սոցիալական այնպիսի խնդրի մասին ինչպիսին բռնությունն է»։
15:06 - 11 մարտի, 2020
Կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել առանց կոնկրետ պաշտոնյաների անունների. Լենա Նազարյան |lragir.am|

Կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել առանց կոնկրետ պաշտոնյաների անունների. Լենա Նազարյան |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ - Նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենավերին օղակներում կան դավաճաններ, որոնք խանգարում են պայքարել թալանչիների դեմ: Դրանից հետո բազմաթիվ հարցադրումներ հնչեցին, թե ովքեր են այդ դավաճանները, ինչու քրգործեր չեն հարուցվում, երբ է իշխանությունն ընթացք տալու այդ փաստերին: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը, որն արվում է առանց անուններ հնչեցնելու: - Մի քանի օր առաջ վարչապետն իր անձնական էջում հրապարակեց Մարիա Ղանաղունյանի նամակը, որը որոշել էր վերադառնալ Հայաստան, սակայն ամիսներով չի կարողացել ստանալ քաղաքացիություն: Սա մի օրինակ է, թե ինչպես են պետական համակարգի որոշ օղակներ և առանձին անձեր արգելակում հայրենադարձության, կոռուպցիայի դեմ պայքարի, անօրինականության բացահայտման և այլ կարևոր գործընթացներ Հայաստանում: Չի բացառվում, որ կնոջ օրինական դիմումն անընդհատ մերժելու նպատակը եղել է մի քանի դոլարի կաշառքի ակնկալիքը: Հետո էլ կասեն հանրային ծառայություն են իրականացնում… Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հայտնի խորհրդակցությունը պատասխաններ ստանալու հանդիպում էր: Վարչապետն ասաց, որ այս ողջ ընթացքում ընդունել է գործերի քննության համար առկա օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու ու քննիչների ծանրաբեռնվածության վերաբերյալ պատճառաբանությունները, բայց ժամանակն անցնում է, իսկ դանդաղկոտությունը վարկաբեկում է կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ բոլոր խնդիրները պետք է լուծում ստացած լինեին: Թե ինչ պատասխաններ է ստացել և հանձնարարություններ է տվել վարչապետը խորհրդակցության փակ մասում, ես չգիտեմ, բայց մի բանում համոզված եմ և ձեզ հետ համաձայն, որ կոռուպցիայի դեմ պայքար չի կարող լինել առանց կոնկրետ պաշտոնյաների անունների: Եթե հնչել է թերացման կամ կոծկումների մեղադրանք, ապա այն չի կարող լինել ընդհանրական, պետք է գտնվի թերացողը, մեղավորը, հանցակիցը: Կարծում եմ վարչապետի պահանջն էլ է վերաբերել այդ անձանց բացահայտմանը: - Շատերը նշում են, որ հանրաքվեին մասնակցությունը կարող է ցածր լինել և հնարավոր չլինի 650 հազար կողմ ձայն ապահովել: Ինչպիսի՞ն կլինի իշխանությունների արձագանքը, եթե իսկապես անհրաժեշտ թվով «այո» ձայներ չհավաքվեն: Շատերը նշում են, որ դրանից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա:  - Անհայտ շատերի գուշակությունների հիման վրա արված ենթադրական հարցադրումների պատասխանները որևէ արժեք չեն ավելացնում քաղաքական խոսակցությանը: Ես էլ կարող եմ նշել, որ ունենք հիմքեր կարծելու, որ ԱՅՈ-ն հաղթելու է: - Սահմանադրական հանրաքվեի հաջող ավարտից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի նոր ՍԴ ձևավորելու համար, նաև որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի հանրության համար վստահելի դատական համակարգ ստեղծվի: - Եթե նկատի ունեք, որ հանրաքվեի դրական ավարտի դեպքում ՍԴ ոչ ամբողջական կազմի պատճառով կարող է որոշումների կայացման խնդիր առաջանալ, ապա կարծում եմ այդ խնդիրը հիմա էլ կա և արդեն տևական ժամանակ է ինչ կա: Քանի դեռ հնարավոր չէ Սահմանադրական փոփոխությունների համար որևէ հարցով դիմել ՍԴ և ակնկալել անաչառ եզրակացություն, ճգնաժամը հիմա է, ոչ թե հետո: Իսկ հանրաքվեի դրական արդյունքների դեպքում, Ազգային ժողովը շատ արագ կհամալրի քվորումի համար անհրաժեշտ 3 հոգանոց կազմը՝ ՍԴ աշխատանքի դանդաղումները կանխելու համար: Շարունակությունը՝ lragir.am-ում։  
09:46 - 29 փետրվարի, 2020
Կայացել է ԱԺ-քաղհասարակություն հերթական հանդիպումը

Կայացել է ԱԺ-քաղհասարակություն հերթական հանդիպումը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակի հերթական նիստի ընթացքում երեկ քննարկեցինք «Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված և երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցության պետական ծրագրերը»:Հանդիպմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա օրենսդրական բացերի մասին: Քննարկեցինք երեխայի խնամքի ինստիտուտի բարելավման հարցերը, դայակի ինստիտուտի կայացման կարևորությունը, երեխայի խնամք-աշխատանք համատեղմանը վերաբերող մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը, գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց տրամադրվող նպաստների տարբերակված մոտեցումները, նպաստների տրամադրման հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մեղմման մեխանիզմները և այլն: Հանդիպումը նախաձեռնվել էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ»:
11:32 - 27 փետրվարի, 2020
Լենա Նազարյանի կողմից մշակված նախագծով  առաջարկվում է ընդլայնել ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտը |tert.am|

Լենա Նազարյանի կողմից մշակված նախագծով առաջարկվում է ընդլայնել ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտը |tert.am|

tert.am: Խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթրեցմամբ ընդունելու հարցը: Նախագծի հեղինակը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն է: Նազարյանը նշեց, որ օրենքը միտված է ընդլայնելու ՏԻՄ-երի հրապարակային գործունեության դաշտը: «Ես առաջարկում եմ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել և հանրային քննարկման արժանանան նաև ՏԻՄ-երի կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առաջարկել է, որ առժամանակ այդ կայքում հրապարակվեն 20 000 կամ ավել բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերը»,- ասաց նա և հավելեց, որ բացատրությունն այն էր, որ քիչ բնակչություն ունեցող համայնքները չունեն տեխնիկան հնարավորություն դա անելու: Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալներով՝ 20 հազար և ավել բնակչություն ունեցող համայնքներն ընդամենը 12-ն են: «Նախագծում ներառում ենք դրույթ, որ 20 հազարի սահմանափակումը գործելու է մինչև 2020 թվականը, իսկ դրանից հետո բոլոր համայնքներինը կհրապարակվեն այդ կայքում»,- ասաց նա: Լենա Նազարյանը նշեց, որ Կառավարության հետ առաջարկում են ընդլայնել համայնքների պաշտոնական համացանցային կայքերում ներբեռնվող տեղեկությունների տեսակները: «Մասնավորապես, առաջարկում ենք, որ կայքերում հրապարակվեն համայնքային կառույցների՝ կրթական մշակութային կառույցների վերաբերյալ տեղեկություններ, համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկություններ, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկություն և այլն»,- հայտնեց նա: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ առաջարկում են ավագանու նիստի օրակարգի նախագիծը հրապարակել համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում: «Նաև առաջարկում ենք, որ ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվեն համայնքի պաշտոնական կայքում ոչ թե 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում, այլ երեք հազար և ավելի բնակչություն ունեցող համայնքներում»,- ասաց նա:
09:27 - 04 դեկտեմբերի, 2019
Երևանի քաղաքապետարանին մեքենաների նվիրատվության հարցում կոռուպցիա չկա. Լենա Նազարյան |lragir.am|

Երևանի քաղաքապետարանին մեքենաների նվիրատվության հարցում կոռուպցիա չկա. Լենա Նազարյան |lragir.am|

lragir.am: Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված մեքենաների մասին ամբողջ տեղեկատվությունը բաց և հասանելի է: Եվ այդ գործընթացում կոռուպցիա չկա, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: «Մեզ հայտնի է, թե ովքեր են տվել նվիրատվություններ և հայտնի է, թե ինչ թույլտվությունների են տիրապետում այդ կազմակերպությունները: Եվ մենք կարող ենք միասին համեմատել և ընդամենը մեկ հարցի պատասխանել՝ այդ ընկերությունները կստանայի՞ն այդ թույլտվությունները, եթե նվերներ չտային: Ես կարծում եմ՝ այո, այդ ընկերությունները կստանային թույլտվություններ, ինչպես ստացել են ուրիշ այլ ընկերություններ՝ առանց նվերներ տալու, քանի որ նրանց պահանջն օրինական է եղել»,- ասաց Նազարյանը: Կոռուպցիոն գործարք, ինչպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգմավորներն են նշում, ըստ Լենա Նազարյանի, կարելի է համարել այն գործարքները, երբ մեքենաների նվիրաբերումը տեղի է ունեցել անօրինական թույլտվության դիմաց: «Անօրինական թույլտվություններ չեն եղել, ես համենայնդեպս չգտա որևէ ապացույց: Եվ եթե կա կասկած, որ այդ նվիրատվությունները կամավոր չեն, այսինքն՝ շանտաժի միջոցով են տրվել, ապա դուք գիտեք այդ ընկերությունների տեղը, գնացեք և խոսեք: Ձեր բարձրացրած այս աղմուկն անտեղի է: Ես հասկանում եմ՝ դժվար է լինել ընդդիմություն մի կառավարող ուժի համար, որը շատ թափանցիկ է գործում և ցանկացած տեղեկություն հասանելի է դարձնում հանրությանը»,- հավելեց Լենա Նազարյանը: Նա հիշեցրեց, որ 2017 թվականին ինքն ու Արայիկ Հարությունյանը դիմել էին «Երևան» հիմնադրամ՝ խնդրելով տրամադրել նվիրատուներից ցանկը, բայց մերժում էին ստացել: Հետո տեղի ունեցավ հեղափոխությունը, և ԱԱԾ-ն առգրավեց Երևան հիմնադրամի փաստաթղթերը: Հիմնադրամը փակվեց, և մինչև հիմա էլ այդ փաստաթղթերն, ըստ Լենա Նազարյանի, հանրայնացված չեն: «Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք նվիրատվությունների խնդրի մասին, խնդրականացնում էինք ոչ թե բուն նվիրատվությունները, այլ նվիրատվության գաղտնիությունը և դրա դիմաց ինչ-որ հնարավոր բան ստանալու փոխկապակցվածությունը: Մենք չունեինք տեղեկատվություն՝ հասկանալու համար, թե ովքեր էին ստացել նվիրատվություններ: Հետո չունեինք տեղեկություններ՝ հասկանալու համար, թե այդ նվիրատվություններին արդյոք հաջորդել և նախորդել են որևէ արտոնություններ: Իսկ այս դեպքում տեղեկատվությունը բաց ու հասանելի է»,- ասաց նա:  
13:51 - 03 դեկտեմբերի, 2019
Դատավորներին ոչ թե պարտադրվում է գնալ վաղ կենսաթոշակի, այլ տրվում է ընտրելու հնարավորություն |lragir.am|

Դատավորներին ոչ թե պարտադրվում է գնալ վաղ կենսաթոշակի, այլ տրվում է ընտրելու հնարավորություն |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։ Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում այն, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն հրաժարական տվեց: Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի արդեն նախկին անդամ Էդգար Շաթիրյանը իր հրաժարականի մտադրության և պատճառների մասին նախապես չի հայտնել իրեն առաջադրած «Իմ քայլը» խմբակցությանը, հետևապես իր հրաժարականը մեզ հետ համաձայնեցված չի եղել: Սա բոլորովին գործընկերային մոտեցում չէ: Բայց դա մի կողմ. ես առավել շատ անընդունելի եմ համարում, որ այդ անձը նման վարքագծով ուղղակի վատնել է խորհրադարանի ու պատգամավորների ժամանակը՝ համաձայնելով առաջադրվել որպես թեկնածու և հետո հրաժարվելով ստանձնած պատասխանատվությունից: Առնվազն անլուրջ և անպատասխանատու վարքագիծ է, երբ անձը ստանում է խորհրդարանի վստահությունը, բայց հրաժարական է տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պատճառաբանությամբ: Բարեբախտաբար, հանձնաժողովի բնականոն աշխատանքը դրանից չի տուժի, քվորում կա: Իսկ «Իմ քայլը» խմբակցությունը նոր թեկնածու կառաջադրի: Փորձե՞լ եք հասկանալ պատճառները: Պարոն Շաթիրյանը պատճառները հայտնել է հրապարակային հայտարարությամբ: Ավելին իմանալու ցանկություն ես չունեմ: Շրջանառվում են լուրեր, որ նա հավակնություն է ունեցել ընտրվել հանձնաժողովի նախագահի պաշտոնում. եթե այդպես է, ապա, կարծում եմ, պետք է նկատի ունենար, որ այլևս այդ հարցերը կարգավորվում են ընտրությամբ, այլ ոչ թե հովանավորությամբ: Եվ դրա վառ ապացույցն է այն, որ հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Հայկուհի Հարությունյանը: Առհասարակ ի՞նչ ակնկալիքներ կան այդ կառույցի աշխատանքներից: Այն ղեկավարելու է ընդդիմության առաջադրած և ընտրված թեկնածուն: Արդեն իսկ շատ դրական արձագանքներ եմ լսել Հայկուհի Հարությունյանի պրոֆեսիոնալ և անձնային հատկանիշների մասին: Նաև ուրախ եմ, որ ընդդիմության թեկնածուն է ղեկավարելու կառույցը. կարծում եմ, դրանով կավելանա հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրային վստահությունը, և կառավարող ուժի հետ փոխկապակցվածության վերաբերյալ շահարկումներ չեն լինի: Տիկին Հարությունյանը չունի ոչ մի կաշկանդող հանգամանք իր կարողությունները հանձնաժողովի նպատակին, այն է՝ կոռուպցիայի բացահայտմանն ու կանխարգելմանը ծառայեցնելու համար: Ավելին՝ ունի լիարժեք աջակցություն և՛ կառավարող ուժի, և ընդդիմության կողմից՝ ամբողջ ծավալով իրականացնելու իր լիազորությունները: Ես ակնկալում եմ, որ հանձնաժողովն ամենայն մանրակրկիտությամբ քննության կենթարկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը և փաստերի առկայության պարագայում կհայտնի բացահայտումների մասին: Տիկին Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին շրջանում նախկին իշխանության ներկայացուցիչների գնահատականները նոր իշխանության հասցեին, մասնավորապես՝ Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ, ըստ էության, նշվում էր, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում որևէ հեղափոխական քայլ ներքին և արտաքին կուրսում չի կատարել: Հայաստանում տեղի են ունեցել ազատ համապետական, ու շարունակաբար տեղի են ունենում տեղական ընտրություններ, կառավարման բարձր օղակներում արմատախիլ է արված կոռուպցիան, ընթանում են ճանապարհների և այլ ենթակառուցվածքների լայնամասշտաբ հիմնանորոգման ծրագրեր, առաջիկայում արդեն գործնականում կիրականացվեն դատական համակարգի բարեփոխումները (ռազմավարության մշակումից հետո), բարեփոխվում են սոցիալական ծրագրերը, որոնք հասանելի են դառնում հազարավոր կարիք ունեցող մարդկանց, բարձրացվում են աշխատավարձերը ու արդեն իսկ արձանագրված է 7 տոկոս տնտեսական աճ, լրատվամիջոցները բացարձակ ազատության պայմաններում են գործում՝ երբեմն-երբեմն նաև հասնելով սանձարձակության աստիճանի, արտաքին հարաբերություններում Հայաստանի հեղինակությունը ակնհայտորեն ավելացել է ու դրա վկայությունը պաշտոնական փոխայցելությունների ժամանակ արված հայտարարություններն ու պայմանավորվածություններն են: Իսկ անարյուն իշխանափոխություն 2018թ.-ին հնարավոր եղավ, որովհետև 2008թ.-ին արդեն իսկ եղել էր արյունահեղություն, և նման դեպքերի կրկնության դեպքում Սերժ Սարգսյանն այդպես հանգիստ Զագրեբում ելույթներ չէր ունենա: Այնպես որ, իզուր է ինքն իրեն վերագրում առանց զոհերի հանգուցալուծումը: Ահա այսպիսին կլիներ իմ ելույթը, եթե ես հնարավորություն ունենայի Զագրեբում խոսել Հայաստանում տեղի ունեցող իրողությունների մասին: Վստահ եմ՝ իմ ասածը շատ ավելի արժանահավատ կհնչեր և միջազգային, և հայաստանյան հանրության համար: Տիկին Նազարյան, մամուլը գրում է, որ հիմա քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների փոխայցելության հարցը: Դուք ինչպե՞ս եք գնահատում: Կա՞ այդպիսի քննարկում, եւ անձամբ Դուք պատրա՞ստ եք մեկնել Բաքու: Պատգամավորների փոխայցելությունների վերաբերյալ քննարկումներ մեր խմբակցությունում չեն եղել: Մենք հիմա էլ միջազգային հարթակներում առիթ ունենում ենք չակերտավոր շփվել ադրբեջանցի պատգամավորների հետ, իսկ թե ինչո՞ւ եմ ասում չակերտավոր, որովհետև այդ շփումն ավելի շատ փոխադարձ մեղադրանքների հայտարարություններն են: Ո՛չ իմ, ո՛չ մյուսների փոխայցելությունների համար բարենպաստ մթնոլորտ չկա այս պահին, իմ կարծիքով: Գոնե Բաքվից վերադարձած լրագրողների հայտնած տպավորություններից ես այդպես հասկացա: Այդուհանդերձ, բոլորովին չթերագնահատելով միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, կարծում եմ, որ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդները, ի վերջո, պետք է նաև ուղիղ խոսեն իրար հետ: Խորհրդարանում է ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագիծը, որը բավականին բուռն քննարկվեց և քննադատվեց մինչ խորհրդարան հասնելը: Դուք ի՞նչ կարծիք ունեք: Սա չի՞ դիտարկվի գործարք, եթե այն, ի վերջո, օրենքի ուժ ստանա: Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը ծագում է Սահմանադրությունից, որում տեղ գտած թաքուն սողանցքից էլ օգտվել է Հրար Թովմասյանը և փաստացի դարձել ՍԴ դատարանի ցմահ նախագահ: Իմ կարծիքով, խնդիրը վերջնականապես կլուծվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ինչի մեկնարկը նախանշված է հաջորդ տարի: Իսկ կառավարության ընդունած նախագծով դատավորներին ոչ թե պարտադրվում է գնալ վաղ կենսաթոշակի, այլ տրվում է ընտրելու հնարավորություն, և դատավորներն ունեն դրանից չօգտվելու իրավունք։ Ոչ մի պարտադրանք չկա: Ինչո՞ւ եք առանձնացնում ՍԴ-ի դատավորների հարցը: Ինչո՞ւ այս նախագիծը, օրինակ, մյուս դատարանների դատավորների վրա չի կարող տարածվել: Կարծում եմ՝ ոչ մի երկրի բյուջե չի դիմանա նման բեռին, եթե հանկարծ այսպիսի առաջարկ արվի մյուս դատավորների դատավորներին: Եվ առհասարակ, որքանո՞վ է արդարացված բյուջեից այքան գումար տրամադրել այս դատավորներին: Հասկանում եմ դժգոհությունների պատճառը: Այնուամենայնիվ, ըստ կառավարության՝ դա վաղ կենսաթոշակի մեխանիզմ է և կիրառվել է շատ անցումային երկներում՝ խնդիրներին փոխադարձաբար շահավետ լուծում տալու համար:
07:59 - 29 նոյեմբերի, 2019
Լենա Նազարյանն հյուրընկալել է Ռումինիայի Արքայազն Ռադուին

Լենա Նազարյանն հյուրընկալել է Ռումինիայի Արքայազն Ռադուին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Ազգային ժողովում հյուրընկալեցի Ռումինիայի Արքայազն Ռադուին: Երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերոությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ. լավ նորություններից է այն, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք: Հաջորդ լավ լուրն այն է, որ այս տարվա սեպտեմբերին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենք, ինչի կապակցությամբ հայտնել եմ մեր երախտագիտությունը: Բացի այդ, ունենք շատ ակտիվ գործող հայ-ռումինական բարեկամական խումբ, որի ղեկավարը մեր կողմից պատգամավոր Անուշ Բեղլոյանն է: 2018 թվականին էլ Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրը, ինչի համար նույնպես հայտնեցի մեր երախտագիտությունը և հույսը, որ Ռումինիան լավ գործընկեր կլինի մեր՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Ամենակարևոր օրակարգերից մեկը մնում է աշխարհի խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, որը ուղիղ կապ ունի աշխարհի բոլոր երկրների կարևորագույն օրակարգի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ: Հետևապես՝ ակնկալում ենք, որ Ռումինիան պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը: Վաղ, թե՝ ուշ»։
14:01 - 28 հոկտեմբերի, 2019
Դիմեցինք Վրաստանի մեր գործընկերներին՝ թունաքիմիկատների տարանցման մեկանգամյա թույլտվություն տալու համար․ Լենա Նազարյան

Դիմեցինք Վրաստանի մեր գործընկերներին՝ թունաքիմիկատների տարանցման մեկանգամյա թույլտվություն տալու համար․ Լենա Նազարյան

Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ հայ-վրացական բարեկամության խմբի անդամներով հանդիպեցինք Վրաստանի գյուղատնտեսության և բնապահպանության նախարարության փոխնախարար Սոլոմոն Պավլիաշվիլիի հետ։ Մի կարևոր հարցում մեր գործընկերների աջակցությունն ենք ակնկալում. ՄԱԿԶԾ ֆինանսական աջակցությամբ հնարավոր է Նուբարաշենում գտնվող պեստիցիդների մոտ 1.050 տոննա վտանգավոր թափոնը տեղափոխել համապատասխան եվրոպական երկիր՝ ոչնչացնելու համար։ Թափոնի տեղափոխումը հնարավոր է անել միայն Վրաստանի տարածքով։ Դիմեցինք մեր գործընկերներին՝ թունաքիմիկատների տարանցման մեկանգամյա թույլտվություն տալու համար, ինչը կարվի անվտանգության կանոնների շատ խիստ պահպանմամբ։ Կսպասենք դրական պատասխանի»։
06:04 - 26 սեպտեմբերի, 2019