Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, որը կայունության և հանդարտության նշան է․ Սուրեն Պապիկյան
 |tert.am|

Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, որը կայունության և հանդարտության նշան է․ Սուրեն Պապիկյան |tert.am|

tert.am: Իրավիճակը սահմանին այս պահին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Վերջին մի քանի ամիսներին իրավիճակը կարելի է բնորոշել հարաբերական կայուն, որը կայունության և հանդարտության որոշակի նշաններ է իրենից ներկայացնում»,- ասել է նա։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ այն զինվորականները, ովքեր հավուր պատշաճի պատրաստ են ատեստավորման կամ պատրաստվում են, եթե անգամ պատրաստ չեն եղել նախկինում,  նրանք էապես բարձր աշխատավարձ կարող են ստանալ։ «Ատեստավորումը, ի հեճուկս  բոլոր պեսիմիստների բերել է նրան, որ մենք տեսնում ենք, որ մոտիվացիան և մրցակցությունը բանակի համար բերում է էական հաջողություններ»,- ասել է նա։
22:30 - 02 փետրվարի, 2024
Դիմորդների հոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է․Պապիկյան
 |armenpress.am|

Դիմորդների հոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է․Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ռազմական բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներին՝ զինված ուժերում կադրային քաղաքականության համատեքստում։ Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում Պապիկյանը նշել է, որ բանակի սպայակազմի համալրման հիմնական աղբյուրը ռազմական բարձրագույն կրթօջախներն են։ «Կա շատ պարզ բանաձև՝ որքան մեծ է ընտրությունը, նույնքան շոշափելի է լավագույներին գտնելու հնարավորությունը, ուստի մենք ռազմական կրթօջախներ դիմորդների հոսքը ընդլայնելու և ապագա սպաների համար զինծառայությունը գրավիչ դարձնելու սոցիալական փաթեթին ավելացրինք նորընծա սպաներին բնակարանով ապահովելու դրույթը։ Ռազմական բուհի շրջանավարտ սպան կստանա երեք սենյականոց բնակարան՝ իր հայեցողությամբ այն տնօրինելու իրավունքով, իսկ ըստ պայմանագրի՝ 20 տարի ծառայելուց հետո կստանա նաև բնակարանի սեփականության իրավունքը։ Ռազմական կրթության որակը բարձրացնելու, կառավարման, ֆինանսավորման և ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նպատակին էր միտված երկու ռազմական հաստատությունների՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների միավորումը մեկ ռազմական կրթօջախի մեջ, որն անվանվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ընդհանուր, արդիական, ուսումնանյութական բազայով, կենտրոնացված ֆինանսական միջոցներով, պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացով, համատեղ ձևավորված մասնագիտական խորհուրդներով՝ ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթով»,- ասել է Պապիկյանը։ Պապիկյանը ընդգծել է՝ բարեփոխումների  արդյունքում դիմորդների հոսքը ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է, ինչպես նաև այդ բարեփոխումների իրագործման արդյունքում վերջերս ռազմական ակադեմիան անդամագրվել է աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայում, որի անդամ են աշխարհի առաջատար 19 ռազմաուսումնական հաստատություններ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսպանիան և այլն։ «Այսպիսով` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ ստացավ։ Նախաձեռնել ենք նաև ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի էական բարձրացում»,- նշել է Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը կադրային քաղաքականության կարևոր բաղադրիչներից է համարում զորքերը պայմանագրային զինծառայողներով համալրելու նոր ինստիտուտը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զինվորներին պարտադիր ժամկետային ծառայության երկու տարի ժամկետը փոխարինել հնգամյա ծառայությամբ՝ փոխարենը ստանալով մի շարք սոցիալական արտոնություններ, մասնավորապես ծառայության վայրը ընտրելու իրավունք, ամենամսյա բարձր աշխատավարձ, իսկ ծառայության ավարտին՝ 5 միլիոն դրամ պատվովճար ստանալու հնարավորություն։ «Սա զինծառայությունը գրավիչ դարձնելու, զինված ուժերը արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով համալրելու ևս մեկ կարևորագույն քայլ է և իրագործման կարճ ժամանակահատվածում իր նյութական ու բարոյական շահեկանությամբ արդեն շատերին է հետաքրքրել։ Մենք այստեղ ունենալու ենք ևս մեկ կարևոր ձեռքբերում։ Ակնհայտ է, որ հնգամյա ծառայության անցած պայմանագրայինները հետագայում ծառայությունը չշարունակելու դեպքում ավելի բարձր զինվորական արհեստավարժությամբ և ավելի մեծ ծառայողական փորձով են զորացրվելու, քան տարեկից ժամկետայինները, ինչը դրականորեն կազդի նաև պահեստազորի որակի վրա»,- եզրափակել Պապիկյանը։
12:43 - 29 հունվարի, 2024
Բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Սուրեն Պապիկյանի ելույթը բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը

Բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ․ Սուրեն Պապիկյանի ելույթը բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառմանը

Հունվարի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, զինծառայողներ, գիտության, արվեստի, մշակույթի, սպորտի ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: Ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և մի շարք զինծառայողներ:  Բանակի օրվա առթիվ վարչապետ Փաշինյանը հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Իր խոսքում ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է, որ իրենց կարեւոր անելիքների շարքում իրենց տեղն են ունեցել զինվորների կենցաղ-կացարանային պայմանների կատարելագործումը, զինծառայողների բնակավորման եւ սոցիալական խնդիրները: «Նոր դիրքերի կազմավորմանը ու կահավոմանը զուգահեռ, մենք տարվա ընթացքում, ամրաշինական, ինժիներական, աննախադեպ և լայնածավալ աշխատանքներ ենք իրականացրել առաջնագծի և թիկունքային ապահովման բոլոր  հատվածներում: Հայաստանի կառավարությունը և ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ նպատակով հատկացրել և շարունակում է հատկացնել հսկայական միջոցներ»,-շեշտել է Պապիկյանը: Նրա խոսքով՝ բանակում կանոնադրային հարաբերությունների ամրապնդումը, արատավոր բարքերի մերժումը, հատկապես կանխարգելիչ աշխատանքների միջոցով, եղել են ՊՆ-ի ամենօրյա գործունեության առաջնահերթությունների շարքում: «Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է։ Բայց դա չպետք է հնչի որպես ինքնաարդարացում, այլ հասարակական ինստիտուտների հետ ներդաշնակ աշխատանք: Հովանավորչության, անպատժելիության մթնոլորտի բացառումը և պատժի անխուսափելիության սկզբունքի ամրապնդումը, ինչը մեկ անգամ ևս կհավաստի, որ բանակում չկան և չեն կարող լինել օրենքից վեր կանգնած մարդիկ»,-նշել է նա: Անդրադառնալով բանակի սպառազինությանը՝ պաշտպանության նախարարը նշել է, որ փորձը ցույց է տվել՝ որքան էլ զինվորի ոգին լինի բարձր ու հայրենիքին անմնացորդ ծառայելու կամքն անկոտրում, առանց ժամանակակից սպառազինության անհնար է ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ։ «ՀՀ ԶՈՒ սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերն անցած տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։ Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր։ Սա մեր անվատնագային ճարտարապետության դիվերսիֆիկացիան ամրապնդող ևս մի քայլ է, ինչը կօգնի Հայաստանի շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր»,-հավելել է նա: Անդրադառնալով բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերին՝ Պապիկյանը նշել է․ «Չեմ կարող չնշել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։ Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում՝ ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով»։
09:07 - 29 հունվարի, 2024
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի ռազմական քոլեջի և ՀՀ ՊՆ-ի սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցությունը զարգացնել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի ռազմական քոլեջի և ՀՀ ՊՆ-ի սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցությունը զարգացնել

Հունվարի 24-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և ՀՀ պաշտպանության նախարարության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել քոլեջում, ծանոթացել կրթության պայմաններին, գրառում արել քոլեջի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
20:27 - 24 հունվարի, 2024
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են պաշտպանական ոլորտում 2024 թ. համագործակցության պլանը

Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են պաշտպանական ոլորտում 2024 թ. համագործակցության պլանը

Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:   Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը,պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։ Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։
18:59 - 23 հունվարի, 2024
Հանձնարարական է եղել, որ այդ օրերին տեղաշարժ չիրականացնեն, նաև կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. Պապիկյանը՝ ձյան տակ մնացած զինծառայողի մասին

Հանձնարարական է եղել, որ այդ օրերին տեղաշարժ չիրականացնեն, նաև կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. Պապիկյանը՝ ձյան տակ մնացած զինծառայողի մասին

Եղել են գրավոր հանձնարարականներ որևէ տեղաշարժ չիրականացնել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սակայն պարտականությունների կատարման թերացումների պատճառով տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Այս մասին Այսօր ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հունվարի 13-ին ձնահյուսի տակ մնալու հետևանքով մահացած Բենիամին Խաչատրյանի դեպքին։ Պապիկյանն ասաց, որ կատարվածի ամբողջական պատկերը պարզ կդառնա ծառայողական ամբողջական քննությունից և քննչական գործողություններից հետո, սակայն սա չի կարող չունենալ պատասխանատուներ։ «Այս պահին կան 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք պարբերաբար փակվում են բքի և ձնահյուսի պատճառով։ Կան նաև շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր եղանակային պայմաններում, այդ թվում՝ ամռանը, մեքենայով հնարավոր չէ հասնել, ուստի սննդի մատակարարումը, նաև զինծառայողների տեղաշարժն իրականացվում է հետիոտն կամ այլ մեխանիզմներով»,- նշել է նախարարը։ Նախարարը  նաև հայտնեց, որ այս պահին գործ ունենք երեք տարվա ընթացքում ձևավորված առաջնագծի հետ, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են հայտնի որպես ձնահյուսի պոտենցիալ հատվածներ, լինում են բնության անկանխատեսելի իրավիճակներ։ «Բանակային հատուկ կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել էր, սակայն եղանակային բարդ պայմանների պատճառով 5-ից 4-ը մնացել են իրենց դիրքերում, միայն 2 օր անց է հնարավոր եղել իջեցնել և պատշաճ զորացրել։ Այս դեպքի առնչությամբ կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Պետք է հորդորեմ մեր քաղաքացիներին, զինվորների հարազատներին՝ բոլոր դեպքերում զերծ մնալ ԶՈւ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից՝ ստիպողական կամ զգայական վարքագծով նրանց ստիպել կատարել պարտականություններ, որ իրավունք չունեն կատարելու»,- ասաց նախարարը։ Նրա նշեց, որ հատուկ տեխնիկայի օգնությամբ մի խումբ գնացել է ընդառաջ զինծառայողին, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տվել մոտենալ դիրքին, զինծառայողը եկել է ընդառաջ, սակայն ճանապարհին ձնահյուսի տակ է մնացել։    
18:50 - 17 հունվարի, 2024
Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|

Ո'չ, Պապիկյանը պաշտոնանկ չպետք է արվի, միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում․ Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: ԱԺ բակում լրագրողները հարց են ուղղել Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին այն մասին, թե վերջին օրերին երկու զինծառայողի մահվան դեպքից հետո արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական ներկայացնի։ Քոչարյանը պատասխանել է, որ՝ ոչ։ «Նախաքննության ավարտից հետ պարզ կդառնա ովքեր են տեղի ունեցածի պատասխանատուները, նախ պետք է հասկանալ ինչու է եղել ինքնասպանություն, եթե դա ինքնասպանություն  է, և ինչու է տեղի ունեցել սպանություն, եթե դա սպանություն է։ Դա պետք է քննվի և քննելուց հետո նոր պարզ կդառնա մեղավորների շրջանակը, դուք միանգամից սենսացիոն պաշտոնանկություններ եք ուզում»,- ասաց Քոչարյանը։  Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ երկու զինծառայողների մահվան մասին է հաղորդել։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
13:33 - 10 հունվարի, 2024
Վարչապետին զեկուցվել է պաշտպանության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին զեկուցվել է պաշտպանության նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման, զորանոցաշինության, նորագույն սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության և կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Ներկայացվել են կառավարության որոշմամբ ներդրված ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Այս համատեքստում, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարեսկզբին մեկնարկած զինծառայողների ատեստավորման գործընթացին, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների վիճակագրական տվյալներին, 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային ծառայության շրջանակում կատարված աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերին, առաջիկա անելիքներին և պաշտպանական բնագավառին առնչվող մի շարք այլ թեմաների: Անդրադարձ է կատարվել Զինված ուժերում առկա խնդիրներին, ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը:  
12:31 - 10 հունվարի, 2024
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

Հունվարի 8-ին, ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Շրջելով հավաքակայանի տարածքում և հետևելով գործընթացի իրականացմանը՝ պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Նախարար Պապիկյանը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում գործող ծրագրերը, որոնց մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից:  2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում գործարկվել է մասնագիտական ընտրության ավտոմատացված էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարցաշարերի միջոցով ստուգել զինակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքները: Ըստ այդմ՝ որոշվում է տվյալ զորակոչիկին առավել համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, որտեղ նա ծառայության է անցնելու և վերապատրաստվելու է՝ նախքան հիմնական ծառայության վայր մեկնելը։  Շրջայցի ավարտին Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար»,-նշված է հաղորդագրությունում։
18:32 - 08 հունվարի, 2024
Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն պաշտոնի է նշանակել |factor.am|

Սուրեն Պապիկյանն իր համակուրսեցուն պաշտոնի է նշանակել |factor.am|

factor.am: «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Պապիկյանի համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանը։ Factor.am-ին հայտնի դարձած այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Մանուչարյանը։ Պապիկյանն ու Մանուչարյանը սովորել են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Որքանո՞վ է համակուրսեցի լինելու հանգամանքը եղել որոշիչ, որ Պապիկյանն այդ պաշտոնում նշանակի Ալեքսանդր Մանուչարյանին։ «Կարծում եմ՝ դա ընդհանրապես կապ չուներ, խոսքը կոմպետենտության մասին է»,- մեզ հետ զրույցում հավաստիացրեց Մանուչարյանը, որը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում որպես պատմության ուսուցիչ։ Factor.am-ին հայտնի դարձավ որ տնօրենի պաշտոնակատարի համար քննարկվում էր նաև վարժարանի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանի թեկնածությունը, սակայն Սուրեն Պապիկյանը նախապատվությունը տվել է կուրսընկերոջը։
12:37 - 08 հունվարի, 2024