Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Հնարավոր է՝ Պուտինն ու Զելենսկին առանձին այցերով մեկնեն Թուրքիա Էրդողանի երդմնակալությունից հետո․ Hurriyet

Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցության մասին բազմաթիվ երկրներ են հայտնել։ Այս մասին հայտնել է Անկարայում Hurriyet-ի ներկայացուցիչ Հանդե Ֆըրատը։  Ներկայացուցիչը, հիշեցնելով Թուրքիայի միջնորդի դերը ռուս-ուկրաինական պատերազմում, նշել է․ «[ՌԴ նախագահ] Պուտինը առանձին և հատուկ այցով կգտնվի Թուրքիայում։ Պուտինից հետո Թուրքիա կմեկնի Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների իրար հետևից կայանալիք այցերի ընթացքում կքննարկվեն պատերազմի ընթացքը և հացահատիկի գործարքը»։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով 52 և ավել տոկոս ձայներով նախագահ վերընտրվեց գործոց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 
13:02 - 31 մայիսի, 2023
Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին  |armenpress.am|

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, որտեղ տեղի է ունենում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրառում է կատարել Telegram-ում։ «Ժամանեցի Սաուդյան Արաբիա։ Ելույթ կունենամ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին։ Կհանդիպեմ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ և այլ երկկողմ բանակցություններ կանցկացնեմ», - գրել է Զելենսկին։   Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ իր այցի առաջնահերթություններից է ուկրաինական խաղաղության բանաձևի ներկայացումը, որի իրականացումը պետք է ներառի հնարավորինս շատ պետությունների։ Մայիսի 21-ին էլ նախատեսվում է Զելենսկիի այցը Ճապոնիա, որտեղ այսօր մեկնարկել է G7-ի երկրների գագաթնաժողովը։
17:08 - 19 մայիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կայցելի Հիրոսիմա և կմասնակցի G7-ի առաջնորդների գագաթնաժողովին, որն այս տարի կայանում է ճապոնական այդ քաղաքում։ Տեղեկությունը այսօր՝ մայիսի 19-ին, հաստատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ «Այնտեղ կընդունեն շատ կարևոր որոշումներ, այդ իսկ պատճառով մեր նախագահի ֆիզիկական ներկայությունը կարևոր է, որ պնդի մեր շահերը, բացատրի, տա հստակ առաջարկներ և հստակ փաստարկներ այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- «Рада» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դանիլովը։ Ավելի վաղ, ճապոնական Kyodo գործակալությունը, հղում անելով ամերիկյան և ճապոնական մի շարք պաշտոնյաների, հայտնել էր, որ Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին։ Bloomberg գործակալությունը նաև նշել էր, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա կժամանի ամերիկյան զինվորական ինքնաթիռով՝ Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնացի պաշտոնյաները հայտարարում էին, որ Զելենսկին կմասնակցի տեսակապով։ Հիշեցնենք, որ Հիրոսիմայում արդեն իսկ մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Այն կավարտվի մայիսի 21-ին։ G7-ի երկրներից զատ, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և ԵՄ-ն, Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրվել են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների, Հարավային Կորեայի առաջնորդները։
15:41 - 19 մայիսի, 2023
Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայից վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով |1lurer.am|

Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպայից վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպա կատարած այցից վերադառնալիս հայտարարել է, որ վերադառնում է Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթներով և խաղաղության բանաձևի աջակցությամբ։ Այս մասին Զելենսկին գրել «Թվիթերի» իր միկրոբլոգում։ Նա այցելել էր Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Զելենսկու խոսքով՝ եվրոպական կառավարությունները խոստացել են ժամանակակից և հզոր զենքեր: Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահի խոսքով, Յոթի խմբի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից առաջ կայացած հանդիպումներում դիրքորոշումները համաձայնեցվել են, քննարկվել են նաև Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացները։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին ռազմական աջակցության համար։
17:18 - 16 մայիսի, 2023
Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ զրահամեքենաներ և AMX-10RC տանկեր
 |hetq.am|

Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ զրահամեքենաներ և AMX-10RC տանկեր |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել Փարիզում։ Դրանից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ «Ռազմական աջակցությունը, որը պատերազմի սկզբից ցուցաբերվում է Ֆրանսիայի կողմից, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, շարունակվում է և նախապատրաստվում են նոր մատակարարումներ, որպեսզի մշտապես հաշվի առնվեն Ուկրաինայի հրատապ և անհետաձգելի կարիքները՝ իր պաշտպանունակության ամրապնդման գործում»,- ասված է հայտարարության մեջ։ Հանդիպման արդյունքներով՝ Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ուկրաինական մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC-ներով։ Ֆրանսիան նաև խոստացել է, որ կշարունակի քաղաքական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Կողմերը նաև հայտարարել են, որ «համաձայն են Ռուսաստանի վրա նոր պատժամիջոցների միջև հավաքական ճնշման ուժեղացման անհրաժեշտության հետ»։
17:20 - 15 մայիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Բեռլին։ Այդ մասին հայտնում է Spiegel-ը։ Ինչպես գրում է պարբերականը, Գերմանիայում նախագահ Զելենսկին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ավելի ուշ, Ախենում կկայանա նաև Կառլ Մեծի մրցանակի հանձման արարողությունը, որը Զելենսկուն և ուկրաինական ժողովրդին շնորհվել էր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։ Ընդ որում, Զելենսկին ու Շոլցը միասին կմեկնեն Ախեն։ Գերմանիայում Վլադիմիր Զելենսկին վերջին անգամ եղել էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մի քանի օր առաջ։ 2022 թվականի փետրվարին նախագահ Զելենսկին Մյունխենում մասնակցում էր Անվտանգության միջազգային համաժողովին։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել կարճ հայտարարություններով և պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
20:26 - 14 մայիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Հռոմ։ Ինչպես հայտնել է Corriere della Sera թերթը, օդանավակայանում նախագահ Զելենսկուն դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Մինչև վերջին պահը հայտնի չէր Իտալիա Զելենսկու այցի մասին։ Ինչպես սպասվում, Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Նրանք հանդիպել են նախագահական նստավայրում։  Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա Զելենսկի-Մելոնի երկրորդ հանդիպումն է։ Այս տարվա սկզբին Իտալիայի վարչապետն այցելել էր Կիև և իր երկրի աջակցությունը հայտնել ուկրաինական ժողովրդին։ Ինչպես ակնկալվում է, Մելոնին և Զելենսկին քննարկում են Ուկրաինային սպառազինության մատակարարման հարցը։ Հռոմեական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի նաև Վատիկան, որտեղ նախատեսված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը։ Սուրբ աթոռն արդեն իսկ հաստատել է այս տեղեկատվությունը։ Սա կլինի նրանց առաջին հանդիպումը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
19:55 - 13 մայիսի, 2023
Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ՝ բանակցելու համար Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։ «Այսօր Հռոմում եմ,- գրել է Զելենսկին Թվիթերում։- Հանդիպելու եմ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապի հետ։ Կարևոր այց է Ուկրաինայի մոտեցող հաղթանակի համար»։ Երբ Զելենսկին ժամանել է Հռոմի «Չամպինո» ռազմական օդանավակայան, նրան դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Տայանին լրագրողներին ասել է, որ Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային «360 աստիճանով» և արդար աշխարհի հասնելու գործում, որը կպահպանի Ուկրաինայի անկախությունը։ Նախագահ Մատարելայի հետ հանդիպումը Կվիրինալե նախագահական պալատում առաջին պաշտոնական հանդիպումն է Իտալիայի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում, որը, ինչպես սպասվում է, տևելու է մի քանի ժամ, տեղեկացրել է The Associated Press-ը։ Ենթադրվում է, որ Զելենսկին այնուհետև կմեկնի Բեռլին։ Ուկրաինայի նախագահի ստույգ ժամանակացույցը չի հրապարակվել անվտանգային նկատառումներով, իսկ Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հետ հանդիպումը միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայում։ Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աջակցում է Ուկրաինային ռազմական և այլ օգնությամբ։ Բայց մինչ նրա ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը պաշտպանում է ազգային ինքնիշխանության սկզբունքը, Մելոնին ստիպված է դիմակայել կոալիցիայի երկու գործընկերներին, որոնք երկար տարիներ բացահայտ հայտարարում են, որ հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ Կոալիցիայի գծով դաշնակից, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պարծեցել է Պուտինի հետ իր բարեկամությամբ, իսկ կառավարության գծով մյուս գործընկերը՝ Լիգայի առաջնորդ Մաթեո Սալվինին, կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների արժեքավորությունը։ Մելոնին հանդիպել է Զելենսկու հետ Կիևում, 2022թ. փետրվարի 24-ին պատերազմն սկսվելու տարելիցից մի փոքր առաջ։ Ֆրանցիսկոսը, որը խաղաղության է ձգտում, վերջին անգամ Ուկրաինայի նախագահին հանդիպել է 2020թ.։
14:50 - 13 մայիսի, 2023
Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ
 |news.am|

Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը մայիսի 3-ի երեկոյան Ֆինլանդիայից թռել է Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել են De Telegraaf, NOS եւ Algemeen Dagblad նիդեռլանդական ԶԼՄ-ները։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 22.15-ին հոլանդական «Սհիպհոլ» օդանավակայանում։ Սպասվում է, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ NOS հեռուստաընկերության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը Հաագայում ելույթ կունենա՝ «Չկա աշխարհ, եթե չկա արդարություն Ուկրաինայի համար» թեմայով։ Ֆինլանդիայում Վլադիմիր Զելենսկին գտնվել է մայիսի 3-ի ցերեկը։  Նա խոսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ Ֆինլանդիան չի կարողանա Ուկրաինային տրամադրել Hornet կործանիչներ, քանի դեռ ԱՄՆ-ից չի ստացել նոր F-35 կործանիչները։ Գերմանական N-TV հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը մեկնելու է Բեռլին, իսկ մայիսի 14-ին՝ Ախեն, Կառլոս Մեծի մրցանակի համար։
11:40 - 04 մայիսի, 2023
Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|

Ուկրաինայից ու ԱՄՆ-ից արձագանքել են Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին լուրերին |tert.am|

tert.am: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է Ուկրաինայի որևէ մասնակցություն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մեջ։ «Մենք չենք հարձակվում Պուտինի կամ Մոսկվայի վրա, մենք կռվում ենք մեր տարածքում»,- ասել է Զելենսկին Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսին։ Այս մասին գրել է Reuters-ը։ Ուկրաինայի նախագահական բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ միջադեպը ենթադրում է, որ Մոսկվան պատրաստում է խոշոր «ահաբեկչական սադրանք»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը չի կարող հաստատել հարձակման մասին հաղորդագրությունը, և որ ռուսական պնդումները պետք է ընդունվեն «շատ մեծ թերահավատությամբ»: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը ավելի վաղ հայտարարել էր՝ «տեղեկություն չունեն Կրեմլի վրա գիշերվա այսպես կոչված հարձակումների մասին»․ «Ինչպես նախագահ Զելենսկին բազմիցս հայտարարել է, Ուկրաինան ուղղորդում է բոլոր առկա ուժերն ու միջոցները սեփական տարածքները ազատագրելու, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակվելու համար»,- ասել էր Սերգեյ Նիկիֆորովը: Կրեմլի պնդմամբ՝ գիշերը Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահի Կրեմլի նստավայրի վրա։ «Ռադիոէլեկտորոնային պայքարի համակարգերի կիրառմամբ շարքից հանվել են Կրեմլին հարվածել փորձող անօդաչու սարքերը: Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը որակավորվում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի նախաշեմին», - ասվում է հաղորդագրությունում՝ հավելմամբ, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։ «Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ հարմար գտնի», - նշել են Կրեմլում։
21:47 - 03 մայիսի, 2023
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա
 |armenpress.am|

Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա |armenpress.am|

armenpress.am: Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա: Ըստ երկրի նախագահի գրասենյակի՝ այսօր Ֆինլանդիայում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ հանդիպմանը Զելենսկիի մասնակցության մասին չի հայտարարվել։ «Նախագահ Նիինիստյոյի և նախագահ Զելենսկիի միջև պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն հանուն պաշտպանության Ուկրաինայի պայքարի և Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Օրվա երկրորդ կեսին Նիինիստյոն կանցկացնի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Զելենսկին, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը և արդարացի խաղաղություն հաստատելու Ուկրաինայի նախաձեռնությունը։
15:52 - 03 մայիսի, 2023
Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է
 |azatutyun.am|

Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևը, որում ասվում է՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է։ Բանաձևը կոչ է անում երեխաներին անվտանգ վերադարձնել Ուկրաինա՝ հավելելով, որ երեխաների տեղափոխման փաստագրված ապացույցները «համընկնում են ցեղասպանության միջազգային սահմանմանը»։ Իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին այս բանաձևը որակել է կարևոր որոշում, որը կօգնի «Ռուսաստանին և նրա առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»: Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Ուկրաինա և օգնություն խնդրել հազարավոր երեխաների հայրենիք վերադարձնելու համար, որոնք տեղափոխվել են Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ Մոսկվայի ներխուժումից հետո:
10:56 - 28 ապրիլի, 2023
Զելենսկու եւ Սի Ծինփինի խոսակցությունը հակամարտության կարգավորման կարեւոր քայլ է. Չինաստանի ԱԳՆ
 |news.am|

Զելենսկու եւ Սի Ծինփինի խոսակցությունը հակամարտության կարգավորման կարեւոր քայլ է. Չինաստանի ԱԳՆ |news.am|

news.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը կարեւոր քայլ է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այսպիսի կարծիք է հայտնել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը, նրա խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ցին Գանը նշել է, որ երկու ղեկավարների բանակցությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Պեկինը հավատարիմ է խաղաղությանն ու օժանդակում է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների վերսկսմանը։ «Որքան էլ որ բարդ է ճգնաժամը, այն պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ բարդ է հակամարտությունը, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։ Դիվանագետն ավելացրել է, որ Չինաստանը կշարունակի շփումներն Ուկրաինայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ ուկրաինական ճգնաժամից ելք գտնելու համար։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ իր հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տեւել է մեկ ժամ։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն ասել է, որ Պեկինի հետ երկխոսության վերականգնումը ներկա պահին շատ կարեւոր է Կիեւի համար։  
13:35 - 27 ապրիլի, 2023