Աննա Վարդապետյան

ՀՀ վարչապետի խորհրդականն է։

Արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Անկուսակցական է։ Ծնվել է 1986թ․ փետրվարի 18-ին Երևանում։ 2002-2008թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան։ 2008-2012 թթ․ եղել է ասպիրանտ նույն ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 2003-2005թթ․ եղել է Ավան համայնքի թաղապետի խորհրդական։

2007-2009 թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։ 2009-2013թթ․՝ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնական։ 2013-2014թթ․՝ դատարանի նախագահի խորհրդական։ 2014-2018թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2010թ․-ից դասավանդում է ԵՊՀ-ում, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ 2015թ․-ից հանդիսանում է Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ։

2018թ․ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ 2019թ․ ապրիլի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: 2020թ․ մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Աննա Վարդապետյանը և ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

Աննա Վարդապետյանը և ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը դրական է գնահատել ԱՄՆ գործընկերների հետ փոխգործակցության առկա մակարդակը, Դատախազության կարիքների շուրջ շարունակական երկխոսությունը և անդրադարձ է կատարել գործընկերության ընդլայնման հեռանկարներին: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ամերիկացի գործընկերների աջակցությունը Հայաստանի դատախազների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում և կարևորել է դատախազների շարունակական վերապատրաստման ծրագրերի իրականացումը՝ փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործման ուղղություններով: Գլխավոր դատախազն ընդգծել է նաև Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հանձնման մասին երկկողմ պայմանագիր կնքելու շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն թույլ կտա առավել արդյունավետ համագործակցել հետախուզվող անձանց հանձնման գործընթացում. Դրա արդյունքում ՀՀ-ում հանցանք կատարած և ԱՄՆ տեղափոխված անձինք չեն խուսափի արդարադատությունից:   Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև դատախազների գործունեության և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքներին և ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է այդ կապակցությամբ տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունները: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի գործադիր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Էփլգեյթը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման և Դատախազության առաջնահերթությունները ներկայացնելու համար: Ջեյմս Էփլգեյթը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազության հետ շփման մակարդակը և Աննա Վարդապետյանի հետ քննարկել է մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները:
17:13 - 16 մայիսի, 2023
Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

Ստրասբուրգում քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդման հարցերը. գլխավոր դատախազը Ստրասբուրգում է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում է: Այցի շրջանակում Հանձնաժողովի անդամները մայիսի 11-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչին և Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրին: Աննա Վարդապետյանը Հանձնաժողովի անդամների հետ մասնակցել է նաև «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի ամրապնդում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը: Կլոր սեղան-քննարկման ընթացքում Աննա Վարդապետյանը նշել է. «ՄԻԵԴ վճիռներն ախտորոշող գործիքներ են (diagnostic tools) համակարգային խնդիրների վերհանման հարցում: ՀՀ դատախազությունը պատշաճ ուշադրություն է դարձնում ներպետական օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում ՄԻԵԴ նախադեպային իրավունքում ամրագրված չափանիշների պատշաճ իրացմանը»: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Դատախազության կոլեգիայի մի շարք որոշումներին, ՀՀ գլխավոր դատախազի հրամաններին և հանձնարարականներին՝ ուղղված խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով քննության արդյունավետության բարձրացմանը, կալանք խափանման միջոցի կիրառման և իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի իրացմանը, պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում՝ քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում մահվան դեպքերի արդյունավետ քննության ապահովմանը և այլն: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիյա Բուրիչի հետ զրույցում Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Գլխավոր դատախազությունն անմիջական փոխգործակցության մեջ է Եվրոպայի խորհրդի հետ՝ այդ համատեքստում կարևորելով առաջիկայում Երևանում Եվրոպայի խորհրդի հետ համատեղ կազմակերպվող միջազգային համաժողովը, որը նվիրված է օրենքի գերակայության ապահովման ոլորտում դատախազի անկախությանը: Հանդիպումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում Դատախազության դերակատարումը՝ համակարգային խնդիրների լուծման, ինչպես նաև արձանագրված խախտման բնույթից կախված՝ գործերի վերաբացման և նոր քննության անցկացման համատեքստում: Այս առումով Վարդապետյանը կարևորել է ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խմբի աշխատանքը, որի արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացությունները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, դարձել կոնկրետ գործերով հանձնարարություններ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման մինչգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր: Ընդգծվել են Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը և այդ առումով կարևորվել Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։ Անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։ Հանդիպումների ժամանակ ներկայացվել են 2023 թվականի մայիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները:
09:50 - 12 մայիսի, 2023
Այս պահին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնում չի կարելի և չի լինի․ գլխավոր դատախազ |armenpress.am|

Այս պահին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնում չի կարելի և չի լինի․ գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկի վերաբերյալ քրեական վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, մյուսի մասով՝ քննությունը շարունակվում է։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում են Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողների քրեական վարույթները։ «Երկրորդ անձը մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ: Այս պահին մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում: Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով: Եթե միայն Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ՝ դա 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան է և Ստրասբուրգի կոնվենցիան»,- ասաց Աննա Վարդապետյանը։
17:38 - 03 մայիսի, 2023
Զինված ուժերում հանցագործության դեպքերը նվազել են 18,3 տոկոսով |armenpress.am|

Զինված ուժերում հանցագործության դեպքերը նվազել են 18,3 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի ընթացքում զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է ընդհանուր 4570 դեպք նախորդ տարվա 6195 դիմաց։   Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ դեպքերը նվազել են 1625-ով կամ 26,2 տոկոսով։ «Արձանագրված դեպքերից 2874 կամ 63 տոկոսը եղել են պատահարներ, 2021 թվականին պատահարների թիվը կազմել է 4060, 1636 կամ 37 տոկոսը՝ հանցագործություններ, այդ թվում՝ 1028 կամ 61 տոկոսը զինվորական հանցագործություններ են, 688-ը կամ 39 տոկոսը այլ ընդհանուր բնույթի հանցագործություններ։ Հանցագործությունները նվազել են 367-ով կամ 18,3 տոկոսով։ 2022 թվականի ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 32 զինծառայող (2021 թվականին 42 էր), այդ թվում արձանագրվել է հակառակորդի կողմից սպանություն 14 դեպք, ավտովթարի 2 դեպք, անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու 1 դեպք, մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով մահվան 3 դեպք, հիվանդության պատճառով՝ 4 դեպք, զենքի հետ կանոնները խախտելու հետևանքով մահվան 2 դեպք, ինքնասպանության 4 դեպք, ականի պայթյուն 1 դեպք և 1 սպանության դեպք»,- ասաց Վարդապետյանը։ Նրա խոսքով՝ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բռնությամբ զուգորդված հանցագործությունների պատճառների ու պայմանների թվում շարունակում է էական տեղ զբաղեցնել զինծառայողների վարքագիծն ու փոխհարաբերությունները կանոնակարգող նորմերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը, որն անձանց մոտ ձևավորված լինելով դեռևս նախքան զորակոչվելը, զորակոչվելուց հետո նման վարքագծի նկատմամբ անհանդուրժողական մոտեցում չցուցաբերելու պայմաններում շարունակում է ամրապնդվել ու զարգանալ: «Ցավոք, զորամասերում չունենք անհանդուրժողական վերաբերմունք նման վարքագծին։ Ցավոք, ունենք դեպքեր, երբ նման վարքագիծը շարունակում է ամրապնդվել և խրախուսվել և արդյունքում հանգեցնում է հանցավոր հետևանքների, այդ թվում՝ մահվան ելքով։ Նման վարքագիծ ունենք սպաների շրջանում, և դրանք վերացնելու ուղղությամբ ջանքերը խիստ անհրաժեշտ են»,- եզրափակեց Վարդապետյանը։
16:46 - 03 մայիսի, 2023
ՀՀ գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 3-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ նախագահող, ​Հարգելի՛ պատգամավորներ, ​Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այն կազմված է 11 հիմնական բաժիններից: Դրանք մասնավորապես  վերաբերում են՝ Հանցավորության կառուցվածքին, շարժընթացին, հանցագործությունների դեմ պայքարին և հանցավորության հակազդմանը. Կոռուպցիայի դեմ պայքարին. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը. Պետական շահերի պաշտպանությանը. Զինվորական հանցագործությունների քննությանը. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությանը. Մեղադրանքի պաշտպանությանն ու դատական ակտերի բողոքարկմանը. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությանը. Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը («ուշացած արդարադատություն»). Միջազգային-իրավական համագործակցությանն ու իրավական ապահովմանը. Քաղաքացիների ընդունելությանը, դիմումների ընթացքին ու հանրային կապերին: ​Տեղեկացնեմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, սահմանված ժամկետում՝ 2023 թվականի մարտի 31-ին, Ազգային ժողով է ներկայացվել Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է նաև Դատախազության պաշտոնական կայքէջում: Ինձ հատկացված 30 րոպեների ընթացքում կանդրադառնամ Դատախազության համար առաջնահերթություն համարվող ոլորտներից մի քանիսին՝ կոռուպցիայի դեմ պայքարին, պետական շահերի  պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցապահանջներին, քրեական գործերի քննության ժամկետների ձգձգմանը կամ, այլ կերպ ասած, «ուշացած արդարադատությանը»: Մնացած հարցերին կանդրադառնամ հարց ու պատասխանի ձևաչափի ժամանակ: ​Մինչ Դատախազության վերոնշյալ առաջնահերթություններին անդրադառնալը՝ թույլ տվեք ներկայացնել նախորդ տարի հանրապետությունում արձանագրված հանցավորության վիճակագրությունը:  Հանցավորության կառուցվածքը՝ Հայաստանի Հանրապետությունում  2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37.612 դեպք (2021 թվականին՝ 30.245), որից 21.604-ը՝ Երևան քաղաքում (2021 թվականին՝ 16.438): Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4%-ով: 2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ: 2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով կամ 19.3%-ով (2021 թվականին՝ 14.629, 2022 թվականին՝ 17.460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2383-ով կամ 29.8%-ով (2021 թվականին՝ 7988, 2022 թվականին՝ 10.371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14.2%-ով (2021 թվականին՝ 4447, 2022 թվականին՝ 5080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151.4%-ով (2021 թվականին՝ 350, 2022 թվականին՝ 880): Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում։ Հետևաբար, 2022 թվականին, առանց հանկարծամահությունների դեպքերի հաշվառման, կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Հանցագործության 37.612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84.1%-ը, ոչ մեծ (21.281 դեպք կամ 56.6%) և միջին ծանրության (10.371 դեպք կամ 27.6%-ը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների տեսակարար կշռում կազմում են 2.3% (2021 թվականին՝ 1.2%), իսկ ծանր հանցագործությունները՝ 13.5% (2021 թվականին՝ 14.7%):​ 2022 թվականին աճել են մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները: 2022 թվականին նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2021 թվականին՝ 15.149, 2022 թվականին՝ 13.902): Սպանության դեպքերի թիվը, առանց հանկարծամահության դեպքերի թվի, 2022 թվականին կազմել է 58՝ նախորդ տարվա 60-ի դիմաց, այսինքն՝ 2-ով կամ 3.4%-ով պակաս: Երևան քաղաքում սպանության դեպքերի թիվը նվազել է 8-ով կամ 30.8%-ով (2021 թվականին՝ 26, 2022 թվականին՝ 18), իսկ մարզերում՝ աճել՝ 6-ով կամ 17.6%-ով (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 40): Սպանության դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց զգալի մասը կատարվել են կենցաղային կամ միջանձնային հարաբերությունների հողի վրա: Սպանությունների մի մասն արդյունք են տուժողի և հանցանք կատարած անձի միջև տևական անհաշտ, իսկ երբեմն՝ թշնամական հարաբերությունների, որոնց վերաբերյալ տեղեկացված լինելով՝ իրավապահ մարմինները հաճախ արդյունավետ միջոցառումներ չեն իրականացրել՝ ուղղված հանցագործության, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերը կանխելուն: 2022 թվականին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 175-ով կամ շուրջ 60.3%-ով (2021 թվականին՝ 118, 2022 թվականին՝ 293): Նշված ցուցանիշը շարունակաբար վատթարացման միտում ունի. նախորդ տարի նույնպես արձանագրվել էր այս ցուցանիշի աճ 36-ով կամ 44 -ով: Ինքնասպանությունների թիվը կազմել է 188՝ նախորդ տարվա 191-ի դիմաց. հաշվետու տարում ինքնասպանությունների թիվը նվազել է 3-ով կամ 1.6%-ով: Ինքնասպանություն կատարած 188 անձից 69-ը գործազուրկներ և թոշակառուներ են. 75-ը՝ գործազուրկ, 54-ը՝ թոշակառու: 2022 թվականին 2021 թվականի համեմատ 280-ով կամ 154.7%-ով աճել են համակարգչային տեխնիկայի գործադրմամբ կատարված հափշտակությունների դեպքերը, նվազել է նշված հանցատեսակի բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 5.5% 2021 թվականի 16.3%-ի համեմատ (2022 թվականին՝ 461 դեպք, 2021 թվականին՝ 181): 2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք՝ նախորդ տարվա 14-ի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 11-ով կամ 78.6 %-ով: Ներկայում դատարանում քննվող, քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3 «օրենքով գողի» նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով: Այս պահի դրությամբ նրանցից երեքը գտնվում է կալանքի տակ: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերի թիվն աճել է 743-ով կամ 76.3%-ով՝ կազմելով 1717՝ 2021 թվականի 974-ի դիմաց։ Ընդ որում, իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 502-ով կամ 94.9%-ով՝ կազմելով 1031՝ 2021 թվականի 529-ի դիմաց։ Թեև բարձր լատենտայնությամբ օժտված այս հանցագործությունների արձանագրված դեպքերի աճը՝ բացահայտման տեսանկյունից, դրական ցուցանիշ է, սակայն այն վկայում է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) և ածանցյալների աճող տարածվածության մասին և արտացոլում է հասարակական կյանքում առկա խիստ բացասական իրողությունները: Նշված ցուցանիշները կարող են մասամբ պատճառաբանվել քրեադատավարական օրենսդրության փոփոխությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում, նույնիսկ բուսական ծագման մանր չափի թմրամիջոցի հայտնաբերման դեպքում քրեական վարույթներ նախաձեռնելու մոտեցմամբ, սակայն վիճակագրական տվյալներն առավելապես վկայությունն են թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարածվածության, նշված հակասոցիալական և հակաիրավական երևույթներում մեծ թվով անձանց ներգրավվածության։ 2022 թվականի ընթացքում, 2021 թվականի համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 354 դեպքով կամ 34.2%-ով աճ (2021 թվականին՝ 1034, 2022 թվականին՝ 1388): Բացահայտման ցուցանիշը նվազել է՝ կազմելով 12.5%՝ 2021 թվականի 23%-ի դիմաց: 2022 թվականի ընթացքում, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է նաև պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 563 դեպքով կամ 20.2%-ով աճ (2021 թվականին՝ 2794, 2022 թվականին՝ 3357):  Կոռուպցիայի դեմ պայքար 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3.4%-ով: Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու (2021 թվականին՝ 33, 2022 թվականին՝ 15) և ընտրակաշառք ստանալու (2021 թվականին՝ 34, 2022 թվականին՝ 18) դեպքերի նվազմամբ: 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու դեպքերը (2021 թվականին՝ 108, 2022 թվականին՝ 157), փողերի լվացման դեպքերը (2021 թվականին՝ 49, 2022 թվականին՝ 65), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը (2021 թվականին՝ 757, 2022 թվականին՝ 794): 2021 և 2022 թվականների վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն հիմնականում ստացվել են 2018 և 2019 թվականներին: 2022 թվականի ցուցանիշը 96-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշին, որը պայմանավորված է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող Քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումներով: Նոր օրենսգրքով սահմանված չէ հանցագործության մասին հաղորդումների առթիվ նյութերի նախապատրաստման ընթացակարգ և առերևույթ հանցագործության մասին տվյալներ պարունակող բոլոր հաղորդումներով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական վարույթի նախաձեռնումը պարտադիր է: ​2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն 849 հազար 983 դրամ (2021 թվականին` 4 մլրդ 548 մլն 233 հազար 348 դրամ), վերականգնվել է 873 մլն 265 հազար 480 դրամը (2021 թվականին՝ 400 մլն 51 հազար 30 դրամ: Վերականգնված 873 մլն 265 հազար 480 դրամից 43 մլն 690 հազար 130 դրամը կազմել է պետությանը պատճառված վնասի վերականգնումը, իսկ 808 մլն 888 հազար 807 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը։ 2022 թվականի ընթացքում դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 քրեական գործ (2021 թվականին՝ 83)՝ 197 անձի վերաբերյալ (2021 թվականին՝ 150): Այդ քրեական գործերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 228 մլն 294 հազար 243 դրամ (2021 թվականին՝ 551 մլն 44 հազար 294 դրամ), որից վերականգնվել է 217 մլն 751 հազար 457 դրամը (2021 թվականին՝ 43 մլն 712 հազար 747 դրամ): Նշված գումարից 210 մլն 703 հազար 347 դրամը եղել է պետությանը պատճառված վնաս, իսկ 17 մլն 590 հազար 896 դրամը՝ համայնքներին պատճառված վնաս։ ​Պետությանը պատճառված 210 մլն 703 հազար 347 դրամ վնասից վերականգնվել է 200 մլն 160 հազար 557 դրամը։ ​2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատի է տրվել 63 պաշտոնատար անձ: Պետական շահերի պաշտպանություն Պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականի ընթացքում կատարվել է 212 ուսումնասիրություն (2021 թվականին՝ 885), հայտնաբերվել է 428 իրավախախտում (2021 թվականին՝ 379): ​Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 մլն 106 հազար դրամ: 2022 թվականին դատարաններ է ներկայացվել 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 հայց՝ 624 մլն 461 հազար դրամի բռնագանձման պահանջով): Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ) (2021 թվականին՝ 99): 2022 թվականի ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք դեպքերում արձանագրվել են պետական շահերի խախտումների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասներ: Մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում ներառված մի շարք հասցեներում գտնվող (ք. Երևան, Պուշկին փ. 14, Պուշկին փ. 15, Պուշկին փ. 11, Պուշկին փ. 28, Պուշկին փ. 23, Պուշկին փ. 34, Պուշկին փ. 19, Արամի փ. 38, Արամի փ. 36, Արամի փ. 34, Աբովյան փ. 1/4 , Թումանյան փ. 21/4, Թումանյան փ. 23/1, Տերյան փ. 35, Տերյան փ. 31, Տերյան փ. 29, Տերյան փ. 27, Տերյան փ. 23,25, Հին Երևանցու փ. 37) պատմամշակութային հուշարձանների վնասման, քանդման վերաբերյալ 14.07.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար: 26.07.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն), 301-րդ հոդվածի 1-ին մասով (պատմության կամ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Տնտեսվարող սուբյեկտը 2004 թվականին համայնքից 125 մլն 963 հազար դրամով ձեռք է բերել պետական բաժնեմասով ընկերությանը պատկանած գույք՝ մարզահամալիր: 2006 թվականին նշված գույքը գրավադրվել է բանկում 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ 2014 թվականին, Կառավարության որոշման հիման վրա, պետական բյուջեի նկատմամբ ունեցած 9 մլրդ 45 մլն դրամ հարկային պարտավորությունների դիմաց հանձնել է պետությանը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 6 մլրդ 628 մլն դրամի վնաս: 08.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 11.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ա որոշմամբ, պետական բաժնեմասով ԲԲ ընկերությանը թույլատրվել է Երևանի Շենգավիթ թաղային համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած պարտքի դիմաց ընկերության հաշվեկշռում հաշվառված մանկապարտեզը թաղային համայնքին որպես սեփականություն հանձնելու մասին: Նշված որոշման հիմքում դրված, ՍՊ ընկերության կողմից կազմված գնահատման հաշվետվության տվյալներով՝ մանկապարտեզի շուկայական արժեքը գնահատվել է 17 մլն դրամ: ԲԲ ընկերության և Շենգավիթի թաղապետարանի միջև 2003 թվականի սեպտեմբերի 2-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ մանկապարտեզը ընկերության կողմից 29 մլն 24 հազար 800 դրամ արժեքով վաճառվել է թաղապետարանին: Երևանի Շենգավիթի թաղապետի 25.11.2003 թվականի որոշման համաձայն՝ մանկապարտեզը 30 մլն 512 հազար 827 դրամով օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված ֆիզիկական անձին: Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող վերոնշյալ մանկապարտեզի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 274 մլն 484 հազար 220 դրամ: 10.11.2022 թվականին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե. 17.11.2022 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի քաղաքապետի 26.04.2006 թվականի թիվ 622-Ա որոշմամբ և 08.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշմամբ՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոց և «Գոլդեն Փելիս» ՍՊ ընկերություններին ուղղակի վաճառքի ձևով օտարվել է համապատասխանաբար՝ 17077.6 քմ և 10000 քմ մակերեսով հողամասեր, այն դեպքում, երբ նշված հողամասերը որպես «Հաղթանակ զբոսայգու» մաս ընդգրկված էին Հողային օրենսգրքով սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում, ուստի ենթակա չէին օտարման: ՀՀ գլխավոր դատախազության կողմից 25.04.2022 թվականին 2 հայց է հարուցվել դատարան: Ուղիղ մեկ տարի անց՝ 25.04.2023 թվականին, Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության հայցը և «Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետ, կվերադարձվի պետությանը: Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող թիվ 58221721 քրեական գործի շրջանակներում ստացված տեղեկատվության հիման վրա պարզվել է, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարը 2018-2019 թվականներին համայնքի վարչական սահմաններում գտնվող և պետական սեփականություն հանդիսացող 14 հողամասերը օտարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ: Արդյունքում համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով 29.08.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան: Մեկ այլ քրեական գործով տրամադրված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում՝ Գ.Հովսեփյան, Լուկաշին փողոցներին, Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքներում և Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 11 հողամասերի նկատմամբ գրանցվել են տարբեր անձանց սեփականության իրավունքներ, այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը՝ Երևանի քաղաքապետը, նշված հողամասերն օտարելու վերաբերյալ որոշումներ չի կայացրել, ինչը նշանակում է, որ Երևանի քաղաքապետի և նշված անձանց միջև օտարման իրավահարաբերություն չի ծագել, նշված հողամասերը որևէ մեկի չեն օտարվել: Գլխավոր դատախազությունը 11.10.2022 թվականին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ 2 հայց է հարուցել ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումներից ծագող իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, առուծախի պայմանագրերը, ՀՀ կադաստրի կոմիտեում կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով: Լրատվամիջոցում հրապարակված հոդվածի ուսումնասիրության արդյունքում 18.10.2022 թվականին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Վարչական դատարանի 28.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Ազգային ժողովի պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրության կապակցությամբ նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում 18.11.2022 թվականին հայց է հարուցվել Վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության միջև Երևան քաղաքի Աբովյան փողոց 3 հասցեի անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և, որպես հետևանք, ՀՀ կադաստրի կոմիտեում Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության 2001 թվականի հուլիսի 3-ին և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության անվամբ 2011 թվականի նոյեմբերի 25-ին կատարված իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով: Հայցադիմումը ՀՀ վարչական դատարան մուտքագրվել է 22.11.2022 թվականին: Մեկ այլ քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 12.06.2003 թվականի թիվ 1284-Ա որոշմամբ, Փափազյան փողոցի վերջնամասում գտնվող «Արաբկիր» զբոսայգու 2,97 հա մակերեսով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացվել է 1500 քմ մակերեսով հողամաս և օտարվել, որի արդյունքում զբոսայգու տարածքը նույն չափով նվազել է: Նկատի ունենալով, որ նշված գործընթացը կատարվել է նման իրավասություն չունեցող անձի կողմից՝ Գլխավոր դատախազությունը 22.12.2022 թվականին հայց է հարուցել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի որոշումն առոչինչ ճանաչելու պահանջով: Մեկ այլ քրեական գործի նյութերով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 13.04.2022 և 01.11.2022 թվականներին հարուցվել է 2 հայց՝ ոչ օրինաչափ վարքագծի հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով: Վերոնշյալ հայցերով Սամվել Մայրապետյանից պահանջվել է բռնագանձել 17 մլրդ 375 մլն 758 հազար 242 դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից և Գագիկ Հակոբջանյանից համապարտության՝ կարգով՝ 5 մլրդ 678 մլն 764 հազար 260 դրամ:  Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում 2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ (2021 թվականին՝ 55 նյութ) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ (2021 թվականին՝ 23 նյութ՝ 105 անձի վերաբերյալ): 2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով՝ կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում (2021 թվականին՝ 65 որոշում), որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին կայացվել է 18 որոշում (2021 թվականին՝ 21 որոշում): 2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է Օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ: 2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով՝ պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք, ինչպես նաև 45 իրավաբանական անձանցում մասնակցություն: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ: Մասնավորապես՝ 2022 թվականի մայիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որի համաձայն՝ Վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում է Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատունը՝ Ազատության պողոտայում, 2 տարածքը՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևան քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (Ծաղկաձոր համայնք) գտնվող 2 հողամասը և Արարատի (Սիս համայնք) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10 մլրդ 704 մլն 483 հազար 825 դրամ. 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը. 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1 մլրդ 879 մլն 759 հազար 719 դրամի չափով. 882 մլն 745 հազար 274,9 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ. 3 մլրդ 317 մլն8 հազար 604 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցն ընդունվել է վարույթ։  ​2022 թվականի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հերթական հայցադիմումով՝ Վարչությունը պահանջ է ներկայացրել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, մասնակցություններ 6 իրավաբանական անձանցում. Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը. 456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։  2022 թվականի մայիսի 31-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:  Հայցադիմումի համաձայն՝ Վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյան, նրա հետ փոխկապակցված 4 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝    Երևան քաղաքում գտնվող 17 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 4–ը գտնվում են Ավան վարչական շրջանում, 5–ը Ծովակալ Իսակով պողոտայում, 5–ը Տերյան փողոցում, ինչպես նաև Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացի փողոցներում, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի (համայնք Արտամետ) մարզում գտնվող 1 հողամասը, 6 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ նշված անշարժ և շարժական գույքերի միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 6 մլրդ 7 մլն 193 հազար 880 դրամ, 8 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, Ստեփանակերտ քաղաքում գտնվող 6 անշարժ գույքի և 4 տրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքները՝ 337 մլն 780 հազար դրամ, 137 մլն 216 հազար 729 դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1 մլրդ 743 մլն 409 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Ընդհանուր՝ 8 մլրդ 225 մլն 599 հազար 616 դրամ։ 2022 թվականի հուլիսի 27-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումով՝ Վարչությունը պահանջ է ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Մասնավորապես. 5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 530 մլն 135 հազար 900 դրամ, մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614 մլն 544 հազար 139 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 մլրդ 410 մլն 463 հազար 523 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 մլրդ 450 մլն 350 հազար 364 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 մլրդ 98 մլն 300 հազար դրամ ներդրման գումարը:  Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգում («Ուշացած արդարադատություն») ​ Քրեական արդարադատության ոլորտում առանցքային խնդիրներից է շարունակում մնալ գործերի քննության ժամկետների ձգձգումը: Ընդ որում, խնդիրը վերաբերում է ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ժամկետներին: Գործերի քննության ժամկետների ձգձգումները հանգեցնում են. Արդարադատության գործընթացի արդյունավետության նվազմանը: Քննիչների, դատախազների և դատավորների մոտ գործերի կուտակմանը: Դատավարության մասնակիցների իրավունքների խախտումներին: Քրեական գործերով ժամկետների ձգձգումները կարող են հանգեցնել նաև՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչի, այն է՝ մահվան դեպքերի անհապաղ քննության պահանջի խախտման: Քրեական գործերով ժամկետների ձգձգումները հանգեցնում են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների լրանալուն, որպիսի պայմաններում չի իրացվում պատժի արդարացիության և սոցիալական արդարության վերականգնման իրավաչափ հանրային ակնկալիքները: 2022 թվականի ընթացքում 244 քրեական գործ (վարույթ) կարճվել է վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Միաժամանակ, դատարաններում քննվող գործերով 2022 թվականին 343 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրանալու հետևանքով: 2022 թվականի ընթացքում քննված քրեական գործերի 13.1%-ի նախաքննությունը տևել է 6 ամսից ավելի, այդ թվում՝ 4.5%-ը մեկ տարուց ավելի: Քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման օբյեկտիվ պատճառներից է քրեական վարույթների քանակի աճը, սուբյեկտիվ պատճառներից է՝ վարույթն իրականացնող մարմինների ոչ բարեխիղճ վերաբերմունքն իրենց պարտականությունների նկատմամբ, նույն գործով դատավորների հաճախակի փոփոխությունը, դատական նիստերի օրերի միջև ժամանակային երկար միջակայքերը, տևական ժամանակ վարութային գործողություններ չձեռնարկելը, քննության համար ոչ էական նշանակություն ունեցող փորձաքննությունների նշանակումը, փորձագետին ներկայացվող հարցերի անհամաչափ քանակն ու ոչ բավարար որակը, փորձագետի կողմից պահանջվող նյութերը ժամանակին չտրամադրելը, ինչպես նաև դատախազական հսկողական և վերահսկողական մեխանիզմների ոչ լիարժեք կիրառումը: Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքներով վեր են հանվել մի շարք գործեր, որոնցով քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցը խնդրահարույց է: Այս կապակցությամբ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի բացառվեն դատախազների կողմից դատական նիստերին անհարգելի բացակայությունների դեպքերը: Անհետաձգելի կամ չնախատեսված հանգամանքներով պայմանավորված դատական նիստերից բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին պետք է գրավոր տեղեկացվի գլխավոր դատախազի տեղակալը՝ ըստ հանձնարարված ոլորտների, ինչպես նաև ապահովվի, որ դատական նիստից հարգելի պատճառով բացակայության յուրաքանչյուր դեպքի մասին նախապես գրավոր տեղեկացվի համապատասխան դատարանի աշխատակազմը և ՀՀ գլխավոր դատախազի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը: Նաև գրություն է հասցեագրվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ առաջարկելով Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում պարզել կոնկրետ դատական գործերով դատական քննությունների ձգձգումների պատճառները, ձեռնարկել միջոցներ՝ դատարանների վարույթներում քննվող քրեական գործերով քննության ժամկետների ողջամտությունն ապահովելու ուղղությամբ: Դատախազության տարեկան հաղորդման մեջ ներկայացված են օրինակներ, որոնք փաստում են ուշացած արդարադատության վերաբերյալ իմ կողմից նշված մտահոգությունները: Ուշացած արդարադատության հանգեցնող պատճառների վերհանման շրջանակներում մեկ այլ հանձնարարական է հասցեագրվել Դատախազության բոլոր ստորաբաժանումներին, որով սահմանվել են Գլխավոր դատախազության և Զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի մոտ կայանալիք օպերատիվ խորհրդակցություններում համապատասխանաբար 6 ամսից և 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների ձգձգման պատճառները քննարկելու կարգը և ժամկետները: Սկսվել է հանձնարարականի արդյունքների ամփոփման գործընթացը, որը պարբերական բնույթ է կրում: Մասնավորապես՝ այս տարվա ապրիլի 1-ին զեկուցվել են հաձնարարականից հետո կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ, Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից (վարույթներից) 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով: Այս տարվա փետրվարի 6-ից՝ հանձնարարականի տրման օրվանից մինչև ապրիլի 1-ը՝ ամփոփման օրը, գլխավոր դատախազի տեղակալների և վարչությունների կողմից քննարկվել է շուրջ 1200 գործ (վարույթ), դրանց գերակշռող մասի վերաբերյալ տրվել են գործերն (վարույթներն) ավարտելու հանձնարարականներ: ​Գործերի քննության ժամկետների հարցը մշտապես գտնվում է Դատախազության ուշադրության կենտրոնում»:
14:52 - 03 մայիսի, 2023
Պարեկային ծառայությունը՝ որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է. Գլխավոր դատախազ |armenpress.am|

Պարեկային ծառայությունը՝ որպես բարեփոխման ոլորտ, հաջողված է. Գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ոստիկանության համակարգում որպես բարեփոխում հաջողված է համարում Պարեկային ծառայության ներդրումը, ծառայությունը նաև կանխարգելիչ նշանակություն է ունենում՝ տարբեր հանցագործությունների համար: Աննա Վարդապետյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետին՝ թե ոստիկանական բարեփոխումները ձախողվել են, սխալ ուղու վրա են: Ոստիկանության բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրման ձևաչափով: «Եվ, այո, պարեկային ծառայությունը որպես բարեփոխման ոլորտ հաջողված է: Տարբեր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից Պարեկային ծառայությունը և կանխարգելիչ նշանակություն է ունենում, և բացահայտման տեսանկյունից կարևոր տեղեկատվություն է տալիս մինչդատական վարույթին»,- ասաց Վարդապետյանը: Նա կարևորեց նաև Ջրային պարեկային ծառայության ներդրումը, քանի որ Սևան ազգային պարկում ձկնագողության և տարբեր տեսակի օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման հետ կապված խնդիր կա: «Բոլոր բարեփոխումները, այդ թվում կիբերհանցավորության ոլորտում իրականացվում են շարունակաբար: Դա է պատճառը, որ ես պնդում եմ, որ բարեփոխումները ճիշտ է իրականացնել: Դրանք պետք է իրականացնել համագործակցված»,- ասաց Վարդապետյանը:
12:31 - 03 մայիսի, 2023
Աննա Վարդապետյանն իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում
 |armenpress.am|

Աննա Վարդապետյանն իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում |armenpress.am|

armenpress.am: Պետական իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։ Ազգային ժողովում այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հիշեցնելով, որ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են քրեական օրենսգրքով։  «Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետևում՝ և սոցիալական կայքերում, և մամուլում։ Եվ այն դեպքերը, որոնք առևերույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք և իշխանության զավթման ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Վերջին ամիսներին կարծես թե ակտիվացել է երևույթը և մենք՝ օգտվելով քրեական օրենսգրքի կարգավորումներից,  վարույթների շրջանակներում փորձում ենք այն զսպել և ինչու չէ նաև պատժել»,- ասաց Վարդապետյանը։
12:31 - 03 մայիսի, 2023
Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք. Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից
 |aysor.am|

Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք. Աննա Վարդապետյանը մանրամասներ ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից |aysor.am|

aysor.am: 2022 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 50 քրեական գործով  նյութ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ, Ազգային ժողովում 2022 թվականի տարեկան հաղորդման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: 2022 թվականի ընթացքում ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքներով կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում, որոնցից 9-ը սկսվել է 2021 թվականից փոխանցված նյութերի հիման վրա: Ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին կայացվել է 18 որոշում: «2022 թվականի ընթացքում ուսումնասիրության նախնական արդյունքներով կազմվել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ 109 նախնական ամփոփագիր։ 51 ուսումնասիրությամբ հայտնաբերվել է Օրենքով նախատեսված 50 մլն դրամը գերազանցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք՝ 65 շարժական և ավելի քան 460 անշարժ գույք, շուրջ 100 իրավաբանական անձանցում մասնակցություն և ավելի քան 92 մլրդ դրամ: 2022 թվականին իրականացված ուսումնասիրություններից 43-ի շրջանակում դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 52 դիմում, որոնք բավարարվել են դատարանի կողմից, և որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման: Շուրջ 600 գույքի վրա դրվել է արգելանք», - նշեց Աննա Վարդապետյանը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով 2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ներկայացվել 11 հայցադիմում, իսկ Հակակոռուպցիոն դատարան՝ ևս 10 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ: Նշված 21 հայցադիմումներով պահանջվում է հօգուտ պետության բռնագանձել ավելի քան 200 անշարժ և շուրջ 45 շարժական գույք: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 51 մլրդ 360 մլն դրամ: 2022 թվականին ներկայացված հայցադիմումների հայցագների հանրագումարը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ:
11:59 - 03 մայիսի, 2023
Կոռուպցիոն հանցագործությունները նվազել են, կաշառք տալու դեպքերը՝ աճել․ գլխավոր դատախազ

 |aravot.am|

Կոռուպցիոն հանցագործությունները նվազել են, կաշառք տալու դեպքերը՝ աճել․ գլխավոր դատախազ |aravot.am|

aravot.am: 2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործության 1858 դեպք՝ 2021 թվականի 1924-ի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովում Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա նշեց, որ 2021 թվականի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով։ «Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ։ 2022 թվականի ընթացքում աճել են կաշառք տալու, փողերի լվացման դեպքերը, պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը։ 2021-2022 թվականի կոռուպցիոն հանցագործությունների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին։ Մինչդեռ, 2018-2020 թվականներին արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների աճ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև 2018 թվականը կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները հիմնականում ստացվել են 2018 եւ 2019 թվականներին»,- հավելեց նա։
11:48 - 03 մայիսի, 2023
Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ
 |aysor.am|

Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ բովանդակային առումով ասելիք չունենք. ՀՀ գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործերի վերաբերյալ տվյալներ 2022 թվականի տարեկան հաղորդման  մեջ չի ներառել: Նրա գնահատմամբ՝ բովանդակային առումով Ազգային ժողովին ու հասարակությանը դեռ ասելիք չունեն: «Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են: Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է 1 քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ,  քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են», - Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազը: Նա գրություն է հասցեագրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով դիտարկել  քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը: «Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է», - ընդգծեց Վարդապետյանը: Նա կարծում է, որ 2023 թվականի հաղորդման մեջ 800 հատորի առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն: Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին՝ դատախազն ասաց, թե ինքը դեռ չի հասցրել անդրադառնալ դրան: «Այս 2 գործերից Մարտի 1-ն ինձ համար ամենաառաջնայինն  էր», - նշեց նա: Հոկտեմբերի 27-ին տարվա երկրորդ կեսին կանդրադառնան:
11:33 - 03 մայիսի, 2023
Գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի, պետական վնասի վերականգնման ու Մարտի 1-ի գործի մասին
 |civilnet.am|

Գլխավոր դատախազը՝ կոռուպցիայի, պետական վնասի վերականգնման ու Մարտի 1-ի գործի մասին |civilnet.am|

civilnet.am: Ապրիլի 21-ին Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց դատախազության 2022-ի գործունեության հաղորդումը։ Նա հայտնեց, որ 2022-ին Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1 858 դեպք (2021-ի՝ 1 924-ի դիմաց)։ Դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով։ «Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի նվազմամբ։ 2022-ին աճել են կաշառք տալու, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը»,- նշեց Վարդապետյանը։ Ըստ նրա՝ կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազում է եղել։ Գլխավոր դատախազի խոսքով՝ 2022-ին կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 2 մլրդ 222 մլն դրամ, վերականգնվել է 873 մլն դրամը։ Դատարաններում քննվել ու ավարտվել է 99 գործ։ 2022-ին դատախազությունը հասցրել է մի հայց ներկայացնել գործարար Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբջանյանի դեմ։ «Ընդհանուր առմամբ պահանջում ենք Մայրապետյանից բռնագանձել ավելի քան 17 մլրդ դրամ, իսկ Սամվել Մայրապետյանից ու Գագիկ Հակոբջանյանից համապարտության կարգով՝ ավելի քան 5 մլրդ դրամ»,- հայտնեց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազի խոսքով՝ պաշտոնը ստանձնելուց հետո այցելել է մարզեր ու վարչական շրջաններ, որպեսզի անձամբ ծանոթանա դատախազների հետ ու լսի նրանց կատարած աշխատանքի մասին։ «Բոլոր տեղերում վերականգնումների (պետական վնասի վերականգնում – Գ.Թ.) ցուցանիշները շատ ցածր էին։ Սա նշանակում է, որ կա անուշադրություն խնդրի նկատմամբ։ Ուզում եմ հատուկ շեշտել՝ վերականգնում ասածը ռեպրեսիայի մասին չէ, այն նշանակում է՝ գրագետ կարգով ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայց։ Օրինակ՝ մի վարչական շրջանում հարցնում եմ՝ պետական շահերի պաշտպանության հայցագինդ ինչքա՞ն է, պատասխանում է՝ 900 հազար դրամ։ Հարցնում եմ՝ իսկ քո աշխատավարձն ինչքա՞ն է, հաստատ մի քանի անգամ ավելի շատ։ Այսինքն՝ այն արդյունավետությունը, որ պետք է ապահովի դատախազը, հարկավոր է, որ համաչափ լինի վարձատրությանը, որը վերջինս ստանում է հարկատուների գրպանից»,- նշեց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ առաջարկել են դեպոզիտային հաշիվների միասնականացում իրականացնել՝ հնարավորություն տալով հետևել մուտքերին։ Նիստի ընթացքում Աննա Վարդապետյանը հայտնեց, որ ամենշաբաթյա ռեժիմով իրեն զեկուցվում է Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ։ Քրեական գործի ծավալը 800 հատոր է։ Գլխավոր դատախազի խոսքով՝ վերջերս դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ խնդրելով, որ քննչական խումբ ձևավորվի, քանի որ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ գործը հնարավոր չէ տեղավորել։ «Մի մեծ ու կարևոր սկզբունք կա՝ մարդկության կարևորագույն նվաճումը, անմեղության կանխավարկածն է»,- ամփոփեց զեկուցողը։ Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործին, Վարդապետյանի խոսքով՝ դեռևս ֆիզիկապես չի հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել այն, առաջիկայում այդ բացը կլրացնի։
12:14 - 21 ապրիլի, 2023
Վարդանյանին մարմնական վնասվածքներ են հասցվել բութ, կոշտ առարկայով. դատախազը ներկայացրեց քրհետապնդում հարուցելու միջնորդությունը
 |armenpress.am|

Վարդանյանին մարմնական վնասվածքներ են հասցվել բութ, կոշտ առարկայով. դատախազը ներկայացրեց քրհետապնդում հարուցելու միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը: Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով: Վարդապետյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը ներկաների նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորել: «Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների պատճառվել են բութ, կոշտ առարկայով»,-ասաց Վարդապետյանը: Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը, և ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով:  
16:48 - 11 ապրիլի, 2023
Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց․ դատախազ
 |armenpress.am|

Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո հրաժարվել է արյան մեջ թմրամիջոցի կամ ալկոհոլի առկայությունը պարզող նմուշ հանձնելուց․ դատախազ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարվել է հանձնել արյան նմուշ՝ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը: «Մհեր Սահակյանի արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Մհեր Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց և արյան նմուշներ հանձնելուց»,- ասաց Վարդապետյանը:  
15:53 - 11 ապրիլի, 2023