Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։

Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ.  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ.  Վիեննայի միացյալ ինստիտուտում։

1999-2001 թթ.  եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։

2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Կառավարությունը հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը

Կառավարությունը այսօր զեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, խոսելով նոր համակարգի ներդրման մասին, նկատեց, որ առաջին նպատակը համակարգի շահառուների շրջանակի աստիճանական ընդլայնումն է․ «Մինչև այսօր մենք  պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում, կամ ապահովում ենք, որ այդ ծառայությունները մատուցվեն։ Այս բարեփոխումների շրջանակում կարևոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական»։ Փոխվարչապետի խոսքով՝ երկրորդ կարևոր քայլն այն է, որ առաջիկա բարեփոխումների փուլերին համընթաց կընդլայնեն այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են դառնալ շահառու․ «Նպատակ ունենք, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը կամ բոլոր քաղաքացիները լինեն այս համակարգի շահառուները։ Երրորդ կարևոր հարցն այն է, որ մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է, որը պահանջում է մի շարք ուղղություններով աշխատանքներ»։ Առողջապաության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ համակարգի ընդունումը պայմանավորված է նախևառաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից․ «Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետության ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ առողջապահության համակարգը հնարավորություն է տալիս գրանցել բարելավող ոչ ֆինանսական ցուցանիշներ, կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով։ Սակայն տվյալ ցուցանիշների բարելավումը բավական նվազ տեմպերով է ընթանում, և մեզ համար գոհացուցիչ չէ»։
11:53 - 02 փետրվարի, 2023
Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսներում հայկական ընկերությունների ներգրավման և այլ ուղղություններով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման գործում:
15:45 - 30 հունվարի, 2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի 19-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական մարմինների ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, ողջունելով Խորհրդի նորընտիր անդամներին՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ պետություն-մասնավոր երկխոսության այս ձեւաչափը շարունակելու է ներկայանալ որպես գործարար շրջանակներին մտահոգող խնդիրները բացահայտելու եւ մասնավոր հատվածի ձայնը որոշումների կայացման գործընթացում լսելի դարձնելու արդյունավետ հարթակ։ Ընդգծելով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման կարեւորությունը ներառական տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից՝ փոխվարչապետն անդրադարձել է այս ձեռնարկությունների ձեւավորման եւ աճի համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլերին։ Ըստ աղբյուրի՝ նիստի ընթացքում քննարկվել են փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ, այդ թվում՝ հեռավար եւ համակցված հեռավար եղանակով աշխատանքի ճկուն օրենսդրական կարգավորումների ներդրման, ՍԵՅՖ (Simple Agreement for Future Equity - SAFE) պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահաբաժինների վճարման կարգավորումների պարզեցման եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Նշվում է, որ, շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին, փոխվարչապետ Խաչատրյանը հույս է հայտնել, որ պետական կառավարման մարմինների հետ այս ընթացքում ձեւավորված սերտ համագործակցությունը կլինի շարունակական՝ ի նպաստ Հայաստանում գործարար միջավայրի հետագա բարելավման։
19:46 - 25 հունվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Վարչապետին ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի և ներդրումային պորտֆելի մասին։ Նշվել է, որ ԱՆԻՖ-ի եռամյա գործունեության արդյունքում, համատեղ ծրագրերով, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է ընդհանուր առմամբ 214 մլն ԱՄՆ դոլար, 2021-2022թթ. ստեղծվել և պահպանվել է շուրջ 800 աշխատատեղ։ Ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագրերից մեկը՝ ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերությունն անցած տարվա հունիսից սկսել է իրականացնել չվերթներ։ Ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում 4 ուղղությամբ, առաջիկայում նախատեսվում են ևս 3 նոր չվերթներ: Ընթացքի մեջ են ԱՆԻՖ-ի և արաբական «Մասդար» ընկերության համատեղ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Առաջիկայում կավարտվի կայանի կառուցման համար Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացը, որից հետո նախատեսվում է հայտարարել կայանի կառուցման շինաշխատանքների իրականացման մրցույթ: ԱՆԻՖ-ի դուստր ընկերության` «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի մասնակցությամբ իրականացվում է 7 ներդրումային ծրագիր, այդ թվում` գյուղատնտեսության, լոգիստիկայի, սպասարկման ոլորտներում: Մանրամասներ են ներկայացվել անցած տարեվերջին գործարկված ԱՌՖԻ քրաուդֆանդինգային հարթակի վերաբերյալ, որը նպատակ ունի խթանել ներդրումների ներգրավումը։ Հաշվետվության առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկվել են ԱՆԻՖ-ի գործունեության գործիքակազմին, ընթացիկ ծրագրերին, բիզնես ռիսկերի գնահատման մեխանիզմներին, հանրային հաղորդակցությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը կարևորել է ԱՆԻՖ-ի կողմից ռազմավարական նշանակության ծրագրերի, ներդրումային միջավայրի զարգացման միջոցառումների արդյունավետ իրականացումը և հանձնարարել հետևողական լինել այդ հարցում: Կառավարության ղեկավարը կարևորել է հաշվետվողականության ու թափանցիկության շարունակական բարձրացումը, հանրային ակտիվ իրազեկումը, որի կարևոր բաղադրիչներից է բիզնես խորհրդատվությունը, միջգերատեսչական շահագրգիռ համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը, հետագա անելիքների համատեքստում, հանձնարարել է ներկայացնել ԱՆԻՖ-ի գործունեության շրջանակը լավարկող առաջարկներ:
15:25 - 25 հունվարի, 2023
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացմանը. ՀՀ փոխվարչապետն ընդունել է  ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացմանը. ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Խաչատրյանն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը եւ զարգացմանը: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները եւ բարձր գնահատել նախանշված բարեփոխումների իրականացման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Չիպ Լեյթինենը շնորհավորել է փոխվարչապետին պաշտոնի ստանձման կապակցությամբ եւ վերահաստատել ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն՝ ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: «Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի կառավարությանն իրականացրած ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների, ինչպես նաեւ՝ հակակոռուպցիոն օրակարգի վարման հարցերում»,- իր խոսքում նշել է հավատարմատարը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների եւ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:
12:47 - 20 հունվարի, 2023
Վարչապետի որոշմամբ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

Վարչապետի որոշմամբ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել

Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը օր օրի սրվում է։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԼՂ-ի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի սահմանափակումներ են մտցվում։ Հանրությունը սոցիալ-հոգեբանական լարված վիճակում»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ․ «Խմբի խնդիրը ԼՂ իշխանության հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»։ Փաշինյանը հավելեց, որ աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
11:21 - 29 դեկտեմբերի, 2022
Ընթանում է ԱԽ նիստը․ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետ է նշանակվելու Տիգրան Խաչատրյանը

Ընթանում է ԱԽ նիստը․ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետ է նշանակվելու Տիգրան Խաչատրյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:
11:01 - 19 դեկտեմբերի, 2022
Կառավարությունը հավանություն տվեց անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացմանն ուղղված օրինագծին

Կառավարությունը հավանություն տվեց անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացմանն ուղղված օրինագծին

Այսօրվա նիստի ընթացքում Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծի, որի նպատակը անավարտ շինությունները ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է։ Նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց՝ միաժամանակ պետք է մի քանի կարգավորումներ վերանայվեն․ «Երբ առաջին շինարարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության կամ շենքի համար»։  Խաչատրյանն ասաց՝ կարծում են, որ անավարտ շինությունները ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը թույլտվության համար շատ ցածր են, ուստի այս առնչությամբ երկու կարգավորում են առաջարկում․ «Մի օրինակ բերեմ․  Երևանում ցանկացած գոտում 5000 քմ շինարարության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500.000 դրամ՝ շինթույլտվություն ստանալու համար։ Առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափերը բարձրացնել․ տարբերակելով ըստ գոտիականության՝ այդ բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ։ Այսինքն՝ Երևանի 1-4 գոտիներում շինթույլտվություն ստանալու համար այլևս 1 քմի հաշվով շինթույլտվությունը առաջին անգամ ստանալու տեղական տուրքը  5000 քմ-ի համար կկազմի ոչ թե 500․000 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ։ Նախատեսում ենք, որ սահմանված ժամկետում շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմի շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինթույլտվությունը ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է»։ Նախարարն ընդգծեց՝ Երևանում այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր շենքերի ու շինություններին՝ ներառյալ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ, անհատական բնակելի տներ, Երևանից դուրս վերաբերելու բացառապես բնակելի շենքերին, հասարակական և արտադրական շինություններին․ «Այսինքն՝ բնակելի տները այս կարգավորումների ուժով բարձրացված դրույքաչափի կարգավորումների տակ չեն ընկնի, և սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի, այսինքն՝ մենք այս տարբերակված մոտեցումները չենք նախատեսում կիրառել սահմանամերձ գոտիներում իրականացվող շինարարության նկատմամբ»։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ականատես են լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական «փոս» է ստեղծվում և դա տարիներով, երբեմն տասնամյակներով շարունակվում է։ Ըստ Փաշինյանի՝ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, ստեղծում է անհարմարություններ, խաթարում է միջավայրի գեղագիտական տեսքը։
12:02 - 01 դեկտեմբերի, 2022
Տիգրան Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին ուղղված հանրային միջոցներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերների հետ քննարկել է երեխաներին ուղղված հանրային միջոցներին առնչվող հարցեր

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել 2022-2026թթ. ՀՀ կառավարության ծրագիրը եւ ընդգծել, որ Կառավարության համար առաջնային են երեխաների առանձնահատուկ կարիքներին միտված ծրագրերը՝ ուղղված կրթական, առողջապահական եւ սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտներին: Մեծապես կարեւորվում են կրթության բնագավառին առնչվող` նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերը, կրթական միջավայրի բարելավման հարցերը: Քրիստինե Վայգանդն իր հերթին մեծապես կարեւորել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ երեխաներին ուղղված հանրային ծախսերի եւ բյուջետային հատկացումների հարցում: Տիկին Վայգանդը ներկայացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ վերջերս հրապարակած «Ո՞րտեղ են երեխաները պետական բյուջեում» թեմայով զեկույցը: Հանդիպմանը կողմերը քննարկել են երեխայի իրավունքներին վերաբերող հանրային ֆինանսների թափանցիկությանն ու հաշվետվողականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 
14:22 - 23 նոյեմբերի, 2022
Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան

Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդյունավետ համագործակցությունը. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեպան Անն Լույոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կենտրոնակայանի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեն և ԶՖԳ այլ ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու և խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ և կառուցողական փոխգործակցության միջոցով: ԶՖԳ ներկայացուցիչներն իրենց հերթին նշել են, որ գործակալությունը մշտապես պատրաստ է աջակցելու Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործելու արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
12:41 - 18 նոյեմբերի, 2022
Ֆինանսների նախարարը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է

Ֆինանսների նախարարը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նոյեմբերի 7-ից 9-ն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզիի և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:  Տիգրան Խաչատրյանի և Էհսան Խանդուզիի նոյեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել են հարևան երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը: Տ. Խաչատրյանը ուրախությամբ նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր առաջին այցի ընթացքում ծավալվել են արդյունավետ և կառուցողական քննարկումներ: Իր խոսքում նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը. «Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»։ Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին, նախարարը ընդգծել է, որ  այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։ Հանդիպման ժամանակ Էհսան Խանդուզին ընգծել է. «Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա, և ես հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։ Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ:
12:15 - 09 նոյեմբերի, 2022
Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|

Քննարկվում են 2023 թ. պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական հատկացումները |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ին նախատեսված է հատկացնել 35 միլիարդ 543 միլիոն դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021 թվականի պետական բյուջեով հաստատված փաստացի ծախսերը կազմել են 27 միլիարդ 853 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի ճշտված բյուջեով նախատեսվող ծախսերը գնահատվում են մոտավորապես 29 միլիարդ դրամ»,- ասաց Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսված է հատկացնել 64 միլիարդ 912 միլիոն դրամ: «2022 թվականին Ազգային ժողով ներկայացված և օրենքով նախապես հաստատված ֆինանսավորման ծավալը կազմում էր 42 միլիարդ 210 միլիոն դրամ, ինչը տարվա ընթացքում Կառավարության կողմից, հաշվի առնելով բոլոր իրականացվող ծրագրերի կարևոր նշանակությունը և ծավալային փոփոխությունները, էապես ավելացվել է: 2022 թվականի ճշտված բյուջեով այն կազմում է 61 միլիարդ 375 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:
10:51 - 01 նոյեմբերի, 2022
Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ. ՀՀ ֆինանսների նախարար
 |1lurer.am|

Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ. ՀՀ ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Արտարժույթի նկատմամբ պահանջարկը և առաջարկը ազդում են դրամ-դոլար կամ դրամ-եվրո իրական փոխարժեքների վրա: Դրանք այս ամիսների ընթացքում ուժեղացրել են հայկական դրամը, բայց մյուս կողմից՝ նաև մեծ գնաճ կա, ինչը նաև պայմանավորված է հատկապես պարենի միջազգային գների զգալի ավելացմամբ: Այդ երևույթն ազդում է նաև Հայաստանում գնաճային բավական բարձր ֆոնին: Եթե չլիներ դրամի արժևորման որոշակիորեն զսպող ազդեցությունը, ապա գնաճն ավելի բարձր կլիներ: Անդրադառնալով արտարժույթի արժեզրկման պայմաններում գնաճին՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: Անդրադառնալով տնտեսական ակտիվությանը՝ նախարարը նշեց, որ այն արհեստական չէ: «Կան շատ անորոշությունններ, որոնք հատկապես պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքներով, և որոնք այս անցած ամիսների ընթացքում ձևավորվել են մի կողմից՝ դեպի Հայաստան մարդկանց զգալի ներհոսքի պատճառով, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ոլորտներում մասնագիտացված անձանց, որոնք ունեն աշխատանք, կայուն եկամուտներ, և դրանով պայմանավորված արտարժութային ներհոսք է առաջացել, և մյուս կողմից՝ դրամական փոխանցումներն ավելացել են դեպի Հայաստան, որոնք ազդում են նաև ընդհանուր սպառման ծավալների ավելացման վրա, դրանք առաջացրել են որոշակի տնտեսական ակտիվություն: 9 ամիսների հանրագումարով ունենք 14 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն»,- ասաց նա: Նախարարը համաձայն չէ այն մտահոգությանը, որ տնտեսական ակտիվությունը մարզերում չի զգացվում: «Ես այդպիսի գնահատականին չեմ կարող համաձայնվել»,- ասաց նա՝ նշելով, որ հիմնական այցելուները գտնվում են Երևանում, բնականաբար, սպառումն ավելի շատ ավելանում է Երևանում: 
14:13 - 31 հոկտեմբերի, 2022
Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար
 |tert.am|

Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: Կա մի թյուր կարծիք, որ Հայաստանը հաջորդ տարի դադարեցնելու է Արցախի վարկավորումը, չնայած ձեր պրեզենտացիայից երևաց, որ դա այդպես չէ, բայց պետք է խնդրեմ ներկայացնեք։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Ֆինանանսերի նախարար Տիգրան Խաչատրյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Եկող տարվա բյուջեում Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 մլրդ դրամի չափով, ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա բյուջեով նույնպես 144 մլրդ դրամ էր նախատեսված։ Եկող տարի առանց փոփոխության կկատարվի ֆինանսավորումը։ Արցախի մեր գործընկերների հետ տարվա ընթացքում հաճախ ենք անդրադառնում այն հարցին, թե ինչպիսին են ֆինանսական միջոցների կարիքները»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցների կարիքները հիմնականում վերաբերում են բնակարանային շինարարությանը։ «Բնակարանային շինարարությունը Արցախում իրականացվում է ՀՀ կառավարության մեծ աջակությամբ։ Հաջորդ տրվա ընթացքում 144 մլրդ դրամ է նախատեսված, բայց եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են Հայաստանի կառավարության աջակցությունը, ըստ բովանդակության կքննարկվեն և կստանան լուծումներ՝ ինչպես եղել է մշտապես»,- ասաց նա։  
12:28 - 31 հոկտեմբերի, 2022
Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար

 |armenpress.am|

Հայաստանի կառավարությունը 2 տրիլիոն 204 միլիարդ դրամի հարկային եկամուտ է կանխատեսում 2023 թվականի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հարկային եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար կանխատեսվում է 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Այս պահին կանխատեսում ենք, որ այս տարվա հարկային եկամուտները 1 տրիլիոն 920 միլիարդ դրամ կկազմեն՝ առնվազն 75 միլիարդ դրամով ավելի, քան նախատեսված էր 2022 թվականի պետական բյուջեով։ Արդեն վերանայված ցուցանիշներից ելնելով՝ կանխատեսում ենք, որ հաջորդ տարվա հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը կկազմի  ՀՆԱ-ի 3,7 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը։ Ըստ նախարարի՝ այսպիսի աճը համահունչ է հարկային ավելացումների սցենարին, որը նախատեսվել է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրով։ «Մեզ անհրաժեշտ է գալիք տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ 0,5 տոկոսով հարկային եկամուտների աճ ապահովել, որպեսզի կարողանանք 2026 թվականի համար ունենալ 25 տոկոսը գերազանցող մակարդակ»,- եզրափակեց Խաչատրյանը։
12:19 - 31 հոկտեմբերի, 2022