Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս–հարավ երթուղուն. Պուտին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__block" data-type="text"> ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական միության երկրների համար մուտք կբացի դեպի Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն և առավել զարգացած տնտեսություններից մեկի շուկա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով նիստի մեկնարկից առաջ ստորագրված համաձայնագիրը։   Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո (երբ այն վավերացնեն և՛ Իրանը, և՛ ԵԱՏՄ բոլոր հինգ երկրները,–խմբ.,) Միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները հասանելիություն կստանան իրանական 90 միլիոնանոց շուկային (զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերի շնորհիվ խմբ.): ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ոչ սակագնային արգելքները նույնպես զգալիորեն կնվազեն։   Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակները հետաքրքրված են դրանով, քանի որ ակտիվ առևտուր են անում իրանցի գործընկերների հետ, և հիմա առևտրի պայմանները նկատելիորեն կբարելավվեն։ ՌԴ ղեկավարի խոսքով` ակնհայտ է նաև, որ Իրանի հետ առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների, այդ թվում «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի գիտական և արտադրական համագործակցության համար։   «Հյուսիս-հարավը» ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստանի սահմանից մինչև Վրաստանի-Հայաստանի սահմանը տանող ճանապարհ (550-ից հասցնելով 490 կմ), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:
19:57 - 25 դեկտեմբերի, 2023
Պուտինն ակնկալում է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
 |factor.am|

Պուտինն ակնկալում է դեկտեմբերի վերջին հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ |factor.am|

factor.am: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ակնկալում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Կխնդրեի ձեզ փոխանցել իմ ջերմ ողջույնները ձեր պետությունների ղեկավարներին, որոնց ես ակնկալում եմ տեսնել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում»,- ասել է ՌԴ նախագահը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Պուտինը հիշեցրել է, որ հունվարի 1-ին կազմակերպության նախագահությունն անցնում է Ռուսաստանին, հավելել, որ նախատեսվում է շարունակել և զարգացնել արվեստի, կրթության և գիտության տարբեր ոլորտներում համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան։ Բացի այդ, կառույցում նախագահության ընթացքում Ռուսաստանը հատուկ ուշադրություն կդարձնի ռուսաց լեզվի պահպանման խնդրին։
14:44 - 18 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու շահագրգռվածություն չունի. Պուտին |tert.am|

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի վրա հարձակվելու շահագրգռվածություն չունի. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լիակատար անհեթեթություն» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքերը կարող են հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։Նրա կարծիքով՝ Բայդենի ասածն ընդամենը պատկերավոր խոսք է՝ արդարացնելու ռուսական ուղղությամբ սխալ քաղաքականությունը։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ կռվել ՆԱՏՕ-ի երկրների հետ։«Ցանկացած մեծ երկրի նախագահ, ՆԱՏՕ-ի երկրի նախագահ և առավել ևս՝ ՆԱՏՕ-ի միակ սեփականատերը, իսկ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի տերն է, դա իրենց ետնաբակն է, ՆԱՏՕ-ի ամբողջ կազմակերպությունը, չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանը նման նպատակ չունի: Չկա ո՛չ  աշխարհաքաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական շահագրգռվածություն՝ կռվելու ՆԱՏՕ-ի երկրների հետ, մենք նրանց տարածքային պահանջներ չունենք, ցանկություն չկա նրանց հետ փչացնելու հարաբերությունները»,- ասել է ՌԴ նախագահը:Ընդհակառակը, նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է այդ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ։Օրերս Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում իր նպատակներին հասնելուց հետո Ռուսաստանը  Պուտինի որոշմամբ կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների վրա։ Նա այս մասին ասել էր Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:«Եթե Պուտինը վերցնի Ուկրաինան, նա կանգ չի առնի…, նա կշարունակի շարժվել և հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա», - ասել էր նա Կոնգրեսին:
12:51 - 17 դեկտեմբերի, 2023
Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին

Վլադիմիր Պուտինը չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հեշտ գործընթացներ չեն տեղի ունենում Ղարաբաղի հետ կապված։ «Մենք չէ, որ լքել ենք Ղարաբաղը։ Հենց Հայաստանն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Մենք տեղեկացված չէինք, որ նման որոշում է նախապատրաստվում։ Սա փաստի հաստատում է, որն ունի իր դրական և բացասական կողմերը, բայց եղել է․․․», - ասել է Պուտինը ասուլիսում։ ՌԴ նախագահը անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին՝ կարծիք հայտնելով, որ դա Հայաստանի շահերից չի բխի։ «Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Ի վերջո, դա պետության ընտրությունն է»,- ասել է ՌԴ նախագահը։  Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա դա, Պուտինի կարծիքով, «կապված է հայաստանյան գործընթացների հետ և կապված չէ աշխատանքը շարունակելու ցանկության կամ դրա բացակայության հետ»։
16:52 - 14 դեկտեմբերի, 2023
Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը
 |armenpress.am|

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը |armenpress.am|

armenpress.am: Եգիպտոսի և Ռուսաստանի նախագահներ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Գազայում, հումանիտար օգնության առաքումը անկլավ և պայմանավորվել են շարունակել պաղեստինյան հատվածում հրադադարի հաստատմանն ուղղված համատեղ ջանքերը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։ Նա հավելել է, որ կողմերը քննարկել են Եգիպտոսի միջոցով հակամարտության գոտի ամենամեծ քանակությամբ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը, որն անհրաժեշտ է Գազայի ժողովրդին։ Ալ-Սիսին և Պուտինը պայմանավորվել են ապագայում նույնպես լրջորեն հետամուտ լինել հրադադարի հաստատմանը։ Նրանց կարծիքով՝ միջազգային հանրությունը նույնպես պետք է պատասխանատվություն ստանձնի այդ նպատակին հասնելու համար:
16:12 - 09 դեկտեմբերի, 2023
Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները․ կողմերը գնահատել են ռուս-իրանակական հարաբերությունները
 |tert.am|

Մոսկվայում կայացել են Պուտին-Ռաիսի բանակցությունները․ կողմերը գնահատել են ռուս-իրանակական հարաբերությունները |tert.am|

tert.am: Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 7-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Էբրահին Ռաիսիի հանդիպումը, որի ընթացքում նախագահներն անդրադարձել են Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերություններին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ ՌԴ նախագահի խոսքով՝ ռուս-իրանական հարաբերությունները շատ լավ են զարգանում, երկրներն ակտիվ համագործակցում են գրեթե բոլոր ուղղություններով, իսկ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 20%-ով։ Պուտինը նաև հավելել է, որ տարեվերջին նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ինչը, ըստ ՌԴ առաջնորդի, հավելյալ հնարավորություններ կստեղծի փոխգործակցության ընդլայնման համար։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ևս դրական է գնահատել ՌԴ-ի և Իրանի հարաբերությունները՝ նշելով, որ վերջին տարիներին կա առաջընթաց, սակայն երկու երկրների շահերից է բխում այն էլ ավելի զարգացնելը։ Նա հավելել է, որ ՌԴ նախագահի հետ այս բանակցությունները կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելու այն հնարավորությունները, որոնք ունեն ռուս-իրանական հարաբերությունները։ Բացի այդ, կողմերը նաև մտքեր են փոխանակել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ, քննարկել իրավիճակը Գազայի հատվածում։
20:44 - 07 դեկտեմբերի, 2023
Նավալնին ռուսներին կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Պուտինի դեմ

 |factor.am|

Նավալնին ռուսներին կոչ է արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Պուտինի դեմ |factor.am|

factor.am: Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա թիմը ՌԴ քաղաքացիներին կոչ են արել մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մասին ասվում է Նավալնիի բլոգում արված գրառման մեջ։ «Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի մարտի 17-ին։ Այդ օրը կոչ ենք անում բոլորին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Դա կարելի է անել ցանկացած այլ թեկնածուի համար վանդակները նշելով»,- ասվում է հայտարարությունում։ Ընդդիմադիր գործչի համախոհները հայտարարել են նաև Պուտինի դեմ արշավ սկսելու մասին։ Նրանք բացել են «Ռուսաստանն առանց Պուտինի» կայքը, որտեղ ասվում է, որ «յուրաքանչյուր ակտիվ քաղաքացի» նախագահական ընտրություններից առաջ 100 օրվա ընթացքում «պետք է դնի մի պարզ նպատակ՝ համոզել առնվազն 10 մարդու՝ դեմ դուրս գալ Պուտինին»։ «Անկասկած, մեզ սպասվում է ընտրական ընթացակարգի պարոդիա։ Իսկ վերջնական արդյունքները, ինչպես միշտ, կկեղծվեն։ Բայց ցանկացած ընտրություն, նույնիսկ ամենակեղծվածը, կասկածի ժամանակ է: Մարդիկ մտածում են, թե ով է իշխանության գլխին և ինչու է նա այնտեղ։ Ռուսական ընդդիմության գերխնդիրը, բոլոր ազնիվ քաղաքացիների խնդիրն այս կասկածներին ամբողջ ուժով պատասխանելն է։ Բացատրեք, որ 24 տարի իշխանության ղեկին գտնվող 71-ամյա Պուտինը այլևս 6 տարի չպետք է մնա։ Նա կվնասի Ռուսաստանին։ Նա պետք է հեռանա»,- ասվում է Նավալնիի բլոգում հրապարակված հայտարարությունում։
18:10 - 07 դեկտեմբերի, 2023