ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․  ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արամուսի միջադեպից

Հունվարի 11-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23։39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Վնասվածքը հրազենային էր. բժիշկները հանել են գնդակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա (Տիրան Խաչատրյանը-խմբ․) հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է CZ-75 տիպի մարտական ատրճանակ՝ 16 փամփուշտ փամփշտակալում, մեկ փամփուշտ էլ փողում: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
15:34 - 12 հունվարի, 2024
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուս գյուղում տեղի ունեցած կռվի մասին, «Ազատության»-ը հայտնեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Ոստիկանությունից նշում են, որ ավելի ուշ ահազանգ են ստացել Աբովյան բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել 1977 թվականի ծնված մի տղամարդ՝ աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով։ Ոստիկանությունը գործը փոխանցել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։ Ընդգծելով, որ կա տուժած անձ՝ կոմիտեից շեշտեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ։ Գործով մեղադրյալ դեռ չկա։ Մամուլում կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։  
13:26 - 12 հունվարի, 2024
Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն

Ոստիկանությունը Հայաստանում կզարգանա 4 հիմնական ուղղություններով, մարզային ստորաբաժանումները կվերացվեն

Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՆԳՆ 2023 թվականի գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ։ Վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն՝ վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։ Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։ Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։
16:31 - 11 հունվարի, 2024
Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

Վարորդները տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 % քիչ կվճարեն. ևս 20 % տուգանքը կնվազի, եթե գրանցվեն roadpolice.am-ում |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին եւ այն համարեց անհետաձգելի: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված: «Բացի այդ, այն դեպքում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների կապակցությամբ roadpolice.am կայքով դիմում է վարչական ակտն իր նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը վճարվում է սահմանված գումարից 20 տոկոսի չափով պակաս: Փաթեթով նախատեսվում է նաև խրախուսման 1 նորմ, որը վերաբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլ նաև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Մասնավորապես՝ եթե վարչական ակտի հասցեատերը որոշումն իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, վճարում է տուգանքի գումարի առնվազն 70 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը հանձնվել է, ծանուցվել է վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև նախորդ կարգավորմամբ սահմանված 20 տոկոսի արտոնությունից: Միաժամանակ անցումային դրույթներով նախատեսված է, որ այս պահին արդեն իսկ առկա խախտումներով կայացված, դեռևս չկատարված, ինչպես նա հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի պարագայում 50 տոկոսը վճարելու կամ արդեն իսկ նույն չափով վճարված լինելու պայմաններում պարտավորությունները համարվում է կատարված, ընդ որում՝ այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքն ուժի մեջ մտնելուց եռամսյա ժամկետը»,- ասաց Վահե Ղազարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ պարզաբանեց, որոշման համաձայն՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում գրանցվում է, ասում է՝ եթե տուգանքներ ունենամ, ինձ այս հասցեով ուղարկեք ծանուցումները, 20 տոկոս զեղչ է ստանում: Նրա խոսքով, եթե քաղաքացին ծնուցումն ստանում է իր նշած էլեկտրոնային հասցեով եւ 15 օրում կատարում է վճարումը, ապա տուգանքի 50 տոկոսը վճարելով տուգանքը համարվում է ամբողջությամբ վճարված. «Ենթադրենք տուգանվել է 10 հազար դրամ, 20 տոկոս պակասը կազմում է 8 հազար դրամ: Հետո այդ 8 հազար դրամի 30 տոկոսը եւս չի վճարում»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ քաղաքացին վճարում է տուգանքի մոտավորապես 57 տոկոսը:        
13:16 - 11 հունվարի, 2024
57,5 միլիոն դրամ՝ ոստիկանության ամառային համազգեստի կտորը փոխելու համար. Կառավարության որոշումը
 |tert.am|

57,5 միլիոն դրամ՝ ոստիկանության ամառային համազգեստի կտորը փոխելու համար. Կառավարության որոշումը |tert.am|

tert.am: Այսօր Կառավարության նիստի օրակարոգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,- նախագիծը, ըստ որի Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ամառային համազգեստի կտորը փոխելու համար Կառավարությունը հատկացնում է 57,5 միլիոն դրամ: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան մեկ հատ, որն, ամենօրյա ռեժիմով կրելու դեպքում, շուտ է շարքից դուրս գալիս։ Միաժամանակ, անձնակազմը չունի փոխարինող համազգեստ: Ներկայացվող նախագծով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի բաղադրությամբ կտորից, որը կապահովի համազգեստի կրման հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև փոխարինող համազգեստ ունենալու պարագայում կպահպանվեն հիգիենայի կանոնները։ Հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կապահովվեն համապատասխան համազգեստի տեսակով, որը հարմարավետ կդարձնի նրանց ծառայողամարտական գործունեության իրականացումը՝ հատկացվող անհրաժեշտ զենքի, հատուկ միջոցների և անհրաժեշտ պարագաների ծառայության ընթացքում կրման ժամանակ: Նախագծի ընդունմամբ «Տաբատ՝ ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» համազգեստի ձեռքբերման համար կառաջանա 57․5 մլն ՀՀ դրամի գումարի լրացուցիչ պահանջ, որը կիրականացվի ՀՀ ներքին գործերի նախարարության ընդհանուր հատկացումների շրջանակներում։
12:13 - 11 հունվարի, 2024
«Սիթի բայքում» ներգրավված ոստիկանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նա շարունակում է աշխատել ոստիկանությունում
 |hetq.am|

«Սիթի բայքում» ներգրավված ոստիկանին մեղադրանք է առաջադրվել, սակայն նա շարունակում է աշխատել ոստիկանությունում |hetq.am|

hetq.am: «Սիթի բայք»-ում ներգրավված ոստիկան Ժորա Մոսինյանը շարունակում է աշխատել Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնում։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունունից։ «Նրա արարքին անդրադարձ կկատարվի ծառայողական քննության վերջնական արդյունքներով»,- հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ Հայաստանում «Սիթի բայք» (citibike.am) անվանումով կայքն առաջարկում էր ներդրումներ անել և գումար վաստակել՝ ներդրումից տոկոսներ ստանալով։ «Սիթի բայք»-ի սխեման նման էր ֆինանսական բուրգի։ Պարզել էինք, որ «Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է Ժորա Մոսինյանի անունը։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալներով՝ Ժորա Մոսինյանը և Ասյա Գասպարյանը, որը «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ ընկերության սեփականատերն է, հաշվառված են մեկ հասցեում։ Ասյա Գասպարյանը Ժորա Մոսինյանի մայրն է։ «Հետքը» պարզել էր, որ Ժորան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։ Դեկտեմբերին պարզվեց, որ կայքը փակվել է, մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։ Քննչական կոմիտեում «Հետք»-ի հետաքննության հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։  Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 31-ին հաղորագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Հետքի» հրապարակման հիման վրա ծառայողական քննություն է իրականացվել և  պարզվել է, որ ոստիկանության ծառայողը 2023 թ. մայիսի 31-ին անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող մի ընկերությունում, կատարել ներդրումներ և ստացել եկամուտ:  «Բացի այդ, ոստիկանության ծառայողը նշված ընկերությունում ներգրավել է նաև մի շարք անձանց, որոնք ևս ստացել և շարունակում են ստանալ եկամուտներ: Պարզվել է նաև, որ ոստիկանության ծառայողի անվամբ բացված և նոյեմբերի սկզբից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում գործող «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գումարների փոխանցումներ՝ օրական 800 հազարից 1 միլիոն դրամի չափով: Իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերվել տնտեսական հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ, այն է՝ ոստիկանության հիշյալ ծառայողը ստեղծել և օժանդակել է ֆինանսական բուրգի մի մասի գործունեությանը, և նրա անձնական «դրամապանակի» միջոցով ընկերությունը կատարել է ենթադրյալ ապօրինի ճանապարհով ստացած գումարների փոխանցումներ: Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հայտնել էին ՆԳՆ-ից։ Փաստացի, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունուն իրականացված ծառայողական քննությունը և դրանց արդյունքը բավարար չեն եղել Ժորա Մոսինյանին աշխատանքից ազատելու կամ լիազորությունները կասեցնելու համար։ Ոստիկանությանը հարցրել էինք նաև՝ արդյո՞ք բացահայտվել է այն անձանց ինքնությունը և շրջանակը, որոնց ոստիկանության ծառայողը ներգրավվել է նշված ընկերությունում, և ի՞նչ քայլեր է ձեռնարկել ոստիկանությունը ֆինանսական բուրգի գործունեությունը դադարեցնելու համար։ Սակայն, մեր այս հարցերին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունունից չեն պատասխանել։ Դատախազությունից «Հետք»-ին հայտնել են, որ ևս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է բուրգում ներգրավված ոստիկանի վերաբերյալ։ Ժորա Մոսինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետով և 441-ին հոդվածի 1-ին մասով։  Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
19:30 - 10 հունվարի, 2024
Ատեստավորմանը մասնակցած ոստիկանների մոտ 40 տոկոսը ձախողել է «IQ թեստը»
 |armeniasputnik.am|

Ատեստավորմանը մասնակցած ոստիկանների մոտ 40 տոկոսը ձախողել է «IQ թեստը» |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի ոստիկանության աշխատակիցների մոտ 40%-ը ձախողել է ընդհանուր բաժնի թեստավորման փուլը, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳՆ մամուլի ծառայությունը։ 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ ատեստավորմանը մասնակցել է ոստիկանության 1123 ծառայող, որոնցից բոլոր փուլերը հաղթահարել են 190-ը: Եվս 3 աշխատակիցների ատեստավորումն ընթացքի մեջ էր։ Ատեստավորումը ներառում է 4 փուլ՝ Ընդհանուր բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով (ոստիկաններն անվանում են այն «IQ թեստ»- խմբ.), Ստուգարք, որը բաղկացած է 2 փուլից՝ ֆիզիկական և կրակային պատրաստականության ստուգում, Մասնագիտական բաժնի թեստավորում՝ էլեկտրոնային եղանակով Հարցազրույց՝ գլխավոր և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ընդհանուր բաժնի թեստավորման փուլը չի կարողացել հաղթահարել 454 մասնակից, ֆիզիկական պատաստականության փուլը՝ 192, կրակային պատրաստականության փուլը՝ 279, իսկ մասնագիտական բաժնի թեստավորման փուլը՝ 8 ծառայող: Նշենք, որ ընդհանուր բաժնի թեստավորումը բաղկացած է երկու ենթաբաժնից ՝ ընդհանուր զարգացում և մասնագիտական հմտություններ:
13:22 - 05 հունվարի, 2024
Տոնական օրերին մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում

Տոնական օրերին մայրաքաղաքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում

Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1293 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 45 մեքենա։ Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 53 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 7, չամրակապված վարելու՝ 74, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 55, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 16, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 107 և 610 այլ իրավախախտումներ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 43-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 19-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 119-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 47 անձ։Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4148 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 100 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 22, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 432, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 44, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 66, հետիոտնի ոչ սահմանված մասով անցնելու՝ 14, հասարակական վայրում ծխելու՝ 28, արագության գերազանցման՝ 250 և 1350 այլ իրավախախտումներ։ 124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 581-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 369-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 20 անձ։  
17:05 - 04 հունվարի, 2024
2024-ին նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը. ոստիկանության պետ

2024-ին նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը. ոստիկանության պետ

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ծառայակիցների ընտանիքներին: Շնորհավորում և զորակցությունս եմ հայտնում մեր զոհված զինակիցների հարազատներին: 2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները, լիարժեք իրականացրեց իր պարտականություններն ու լուրջ ներդրում ունեցավ համակարգի կայացման և բարեփոխումների իրականացման գործում: Վստահ եմ, որ 2024 թվականին նույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով կայուն հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների իրավունքները: Այդ վստահությամբ կրկին շնորհավորում եմ տոների առթիվ՝ խաղաղություն ու շենություն մաղթելով մեր ժողովրդին, անամպ երկինք՝ մեր երկրին, նոր ծրագրերի իրականացում բոլորիս: Երջանիկ եղեք»,- նշված է ուղերձում։
11:48 - 31 դեկտեմբերի, 2023
Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել. Վահե Ղազարյան

Մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել. Վահե Ղազարյան

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.                                                      «Սիրելի՛ հայրենակիցներ, 2023 թվականը մարտահրավերների տարի էր։ Այս տարում ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը՝ անցնելով կառուցվածքային և բովանդակային մեծամասշտաբ փոփոխություններով։ Ամբողջովին նոր նախարարության ձևավորումն ուղեկցվել է ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական իրականացմամբ, ՆԳՆ ենթակա երեք ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխություններով, վերջիններիս կողմից ուժեղացված և գերլարված ծառայություն իրականացնելով։ Չնայած դրան՝ մենք հավատարիմ ենք մնացել մեր խոստմանը․ ՆԳՆ կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների մեկ րոպե կանգ չի եղել։ Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կադրային համալրման աշխատանքներն արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ համակարգը համալրվել է նաև երիտասարդ ու պատրաստված կադրերով, որոնք, միավորելով իրենց ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ, կարողանում են որակական նոր նշաձող սահմանել հատկապես բարեփոխումների մեր հավակնոտ օրակարգի իրականացման ճանապարհին։ Շարունակվել է ՆԳՆ ոլորտային բարեփոխումների օրակարգի հետևողական կենսագործումը։ Թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության, թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դեպքում արդեն իսկ իրականացված և պլանավորված քայլերը միտված են հանրային վստահության ամրապնդմանը, հանրային անվտանգության երաշխավորմանն ու մեր քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Փոփոխությունների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրության վստահության մակարդակը, ինչը չափազանց պարտավորեցնող և, միևնույն ժամանակ, ոգևորիչ է։ Անժխտելի դրական փոփոխությունների հետ մեկտեղ՝ մենք իհարկե գույքագրում ենք տարբեր խնդիրներ, քանի որ որևէ փոփոխություն հեշտ չի տրվում, բայց այդ խնդիրների հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում է։ Վստահ եմ, որ հաջորդ տարի նույն նվիրումով ու պատրաստակամությամբ կշարունակենք կատարել Հայաստանի կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը: Այդ վստահությամբ ու լավագույնի հավատով շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ տոկունություն, հանուն հայրենիքի նահատակված սիրելիների թանկ երազանքները կենսագործելու կամք ու կորով: Թող 2024 թվականը լինի խաղաղության հաստատման, կայուն զարգացման, նորանոր վերելքների տարի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - նշված է ուղերձում։
12:28 - 30 դեկտեմբերի, 2023
Ալավերդիում միջադեպ եղել է, ՔՊ պատգամավորի անունը չկա մասնակիցների մեջ. ՆԳՆ. |tert.am|

Ալավերդիում միջադեպ եղել է, ՔՊ պատգամավորի անունը չկա մասնակիցների մեջ. ՆԳՆ. |tert.am|

tert.am: Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչյանին ծեծի ենթարկած տղաներից մեկի մեքենայի վրա: Տեղեկության իսկությունը պարզելու նպատակով Tert.am-ը կապ հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հետ: Վերջինս տեղեկացրեց, որ Թումանյանի և Լոռու մարզի վարչության ոստիկանության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել Ալավերդիում հնչած կրակոցների վերաբերյալ: Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ կրակոցներ են հնչել, միջադեպի մասնակից անձանց շրջանակներն էլ բացահայտված է: «Անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են արձակվել, նախաձեռնվել է քրեական վարույթ: Անձանց շրջանակը ճշտված է և ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերման ուղղությամբ»,- մանրամասնեց խոսնակը՝ պնդելով, որ միջադեպի մասնակից անձանց շրջանում ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի անունը չկա: Միջադեպի վերաբերյալ Tert.am-ը փորձեց  կապ հաստատել  նաև Արեն Մկրտչյանի հետ: Նա, սակայն, մեր հեռախոսազանգերն չպատասխանեց: Ի  դեպ, պատգամավորը իր ֆեյսբուքի էջում գրել է, որ Ալավերդիում տեղի ունեցած իմպիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իր բարի համբավը։
11:40 - 30 դեկտեմբերի, 2023
1 ոստիկանի՝ խիստ նկատողություն հայտարարելու, 4-ին՝ ծառայությունից ազատելու առաջարկ է արվել

1 ոստիկանի՝ խիստ նկատողություն հայտարարելու, 4-ին՝ ծառայությունից ազատելու առաջարկ է արվել

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որը վարում էր ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Մասնակցում էին ՆԳՆ իրավաբանական վարչության պետը, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարողը, ինչպես և ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարողին` մեկ ծառայողի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», չորսի նկատմամբ՝ «Ծառայությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ երեքի մասով քննարկումը հետաձգվել է։
19:22 - 29 դեկտեմբերի, 2023
Ոստիկանության գվարդիայի ստեղծում, թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն․ ՆԳ փոխնախարարը՝ 2024-ի ծրագրերի մասին |armenpress.am|

Ոստիկանության գվարդիայի ստեղծում, թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն․ ՆԳ փոխնախարարը՝ 2024-ի ծրագրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին նախատեսում է ստեղծել ոստիկանության գվարդիան, ձևավորել մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության ընդունման միջոցով ավելի թիրախային պայքար մղել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախարարության 2024 թվականի ծրագրերին։ Նա նշեց, որ ներքին գործերի նախարարության ձևավորումն այս տարի գրեթե ամբողջովին ավարտվել է։ «Նախատեսված էր 2099 հաստիք, որոնց համալրման աշխատանքները գրեթե ավարտին ենք հասցրել։ Բոլոր աջակցող ֆունկցիաները, որոնք կային թե՛ ոստիկանությունում, թե՛ փրկարար ծառայությունում և թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, ամբողջովին տեղափոխվել են ներքին գործերի նախարարության դաշտ։ Բացի այդ, մեծածավալ աշխատանքներ են տարվել ոստիկանական գվարդիայի ձևավորման ուղղությամբ։ Փաթեթն արդեն իսկ ներկայացվել է կառավարությանը։ 2024 թվականին ձեռնամուխ ենք լինելու համայնքային ոստիկանության ամբողջական ձևավորմանը տարածքային մակարդակով, քրեական ոստիկանության ձևավորմանը՝ կրկին տարածքային մակարդակով։ Նաև ոստիկանության Գվարդիայի օրենքի ընդունման պայմաններում ձեռնամուխ կլինենք գվարդիայի ձևավորմանը ևս։ Կզարգանան օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները, և ինֆորմացիոն փոխանակումը թվային ճանապարհով այս չորս հենասյունային ուղղությունների միջև մենք արդեն իսկ կապահովենք»,- ընդգծեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ քայլեր կձեռնարկվեն ներքին գործերի նախարարության կրթահամալիրն ամբողջովին վերափոխելու ուղղությամբ, ինչը թույլ կտա բազային կուրս ունենալ թե՛ փրկարար ծառայողների համար, թե՛ ոստիկանների համար և, ըստ այդմ, կփոփոխվի կրթական պրոցեսների իրականացումը։ Սարգսյանի խոսքով՝ նախարարությունը նպատակ ունի օպերատիվ կառավարման կենտրոնը միավորել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ։ «Այլ կերպ ասած՝ «102»-ը կմիավորվի «911»-ի հետ, որը թույլ կտա ունենալ մեկ միասնական հեռախոսահամար մեր քաղաքացիներին համար, որով ավելի հեշտ կլինի ճգնաժամային տարբեր իրավիճակներում կողմնորոշվել և, ըստ այդմ, զանգերը փոխանցել կա՛մ փրկարար ծառայություն, կա՛մ ոստիկանություն, կա՛մ՝ ի՞նչու ոչ, արդեն մեկտեղված երկու ծառայություններին էլ ուղարկել տվյալ դեպքի վայր։ Քանի որ փրկարար ծառայությունը և ոստիկանությունն անցան ներքին գործերի նախարարության ներքո, այս առումով արդեն տեսել ենք բավականին տպավորիչ արդյունքներ, որովհետև ճգնաժամային տարբեր իրավիճակներում այս երկու ծառայությունները մեկ միասնական կառավարման ներքո շատ ավելի արդյունավետ են գործում, քան երբ տարբեր գերատեսչությունների ներքո էին»,- ասաց Սարգսյանը։ Նախարարի տեղակալը նաև անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին՝ նշելով, որ  2023 թվականը հայտարարվել էր թմրամիջոցների դեմ պայքարի տարի և բավական մեծ թվով բացահայտումներ են եղել, սակայն պայքարը ավելի թիրախային դարձնելու համար մշակվել է նոր ռազմավարություն։ «Այս պահի դրությամբ վերջնականացման փուլում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որը թույլ կտա շատ ավելի թիրախային միջոցառումներ ունենալ և մեծ տեմպով շարունակել ուժեղացված ծառայությունն այս մասով»,- եզրափակեց Սարգսյանը։
10:46 - 29 դեկտեմբերի, 2023
Ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում տուգանքները կարող են զեղչվել, եթե քաղաքացին օգտվի թվայնացումից |news.am|

Ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում տուգանքները կարող են զեղչվել, եթե քաղաքացին օգտվի թվայնացումից |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում  քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով փաթեթը, նշեց, որ հաշվի առնելով գործընթացների թվայնացման տրամաբանությունը, այս փաթեթով նախատեսվում է քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորություն. «Մասնավորապես, առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանվող կամ լուսանկարահանվող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերում RoadPolice.am կայքում դիմում է վարչական ակտի՝ իր նշած էլեկտրոնային հասցեին ուղարկելու պահանջով եւ վարչական մարմինն ուղարկում է այն եւ տուգանքը նշանակում է տուգանքից 5 տոկոսի չափով պակաս: Բացի այդ, նախատեսված է եւս մեկ խրախուսման նորմ: Մասնավորապես, եթե վարչական ակտի հասցեատերը որոշումը իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճւոմ է տուգանքի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքը համարվում է վճարված»,-ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց. «Այս պահին փոփոխությունը հետեւյալն է, որ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի կեսը, մնացած կեսը համարվում է վճարված: Երկրորդը, եթե քաղաքացին RoadPolice.am կայքում գրանցվում է եւ ասում է՝ իմ ծանուցումները պետք չի թղային եղանակով ուղարկել, ինձ ուղարկեք էլեկտրոնային եղանակով, դրա համար եւս 5 տոկոս զեղչ է ստանում: Ես կարծում եմ՝ տրամաբանությունը պետք է մի քիչ փոխենք՝ թվայնացումը խրախուսելու առումով: Առաջինը, ծանուցումները էլեկտրոնային եղանակով ստանալու համար գրանցվելու դեպքում, զեղչը պետք է լինի 30 տոկոս, 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում եւս 30 տոկոս: Մենք նաեւ պետք է անենք կարգավորում, որ այն հասցեն, որը քաղաքացին roadpolice.am կայքում գրանցել է իր ծանուցումներ ստանալու համար, այդ հասցեն համարվում է քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային հասցե եւ պետական բոլոր մարմինների բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել այդ էլեկտրոնային հասցեով եւ այդ դեպքում քաղաքացին կհամարվի պատշաճ ձեւով ծանուցված»: Փաշինյանն անդրադարձավ նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախման նախկինից կուտակված տուգանքներին. «Այս նախագծով առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր դատական ակտերի կատարման ծառայությունում գտնվողն գործերով տուգանքից 70 տոկոսը վճարում է, իր պարտքը զրոյանում է: Բայց ես կարծում եմ, որ 50 տոկոսով զեղչը կիրառել, այսինքն 50 տոկոսը վճարելու դեպքում այդ պարտքը զրոյանա: Դա պետք է արվի 3 ամսվա ընթացքում եւ այդտեղից սկսենք այս նոր համակարգի ներդրումը»: Փաշինյանը նկատեց, որ իր առաջարկած տարբերակով պետությունը կգեներացնի էլեկտրոնային հասցեների բանկ, որ պարկերով մակուլատուրա էստեղից էնտեղ տանելու պետական գործառույթը վերացվի: Վարչապետն առաջարկեց այս նախագիծն այսօր չքվեարկել, իր առաջարկները քննարկել, գուցե, կառավարության հաջոդ նիստին ընդունեն։
13:15 - 28 դեկտեմբերի, 2023
Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, բայց մենք իր խախտումը չենք խրախուսում. Փաշինյան
 |1lurer.am|

Արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, բայց մենք իր խախտումը չենք խրախուսում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: «Հաշվի առնելով գործընթացների թվայնացման և փաստաթղթաշրջանառության կրճատման ընդհանուր տրամաբանությունը՝ նախագծերի փաթեթով նախատեսվում է մեր քաղաքացիների համար պահպանել թվայնացման առավելությունից օգտվելու հնարավորությունը: Առաջարկվող լուծումները նախատեսում են, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացին տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերում roadpolice.am կայքում դիմում է վարչական ակտն իր էլփոստին ուղարկելու պահանջով, և վարչական մարմինը սահմանված կարգով ուղարկում է այն, ապա տուգանքը նշանակվում է սահմանված գումարից 5 տոկոսի չափով պակաս: Բացի դրանից՝ փաթեթով նախատեսված է ևս մեկ խրախուսման նորմ, որը վերեբերելի է ոչ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված, այլևև ոստիկանության ծառայողի կողմից արձանագրված խախտումներին: Եթե վարչական ակտի հասցեատերը որոշումը իրեն հանձնվելուց, ծանուցվելուց հետո 15 օրվա ընթացքում վճարում է տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտականությունը համարվում է պատշաճ կատարված: Ընդ որում՝ եթե որոշումը քաղաքացուն հանձնվի վերը նշված էլեկտրոնային եղանակով, ապա քաղաքացին օգտվում է նաև կարգավորմամբ սահմանված 5 տոկոսի արտոնությունից: Պետք է նշեմ, որ ներկայացված խրախուսման նորմը տարածվում է առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարվող վարչական իրավախախտումների վրա, որոնց շրջանակը նախատեսված է նախագծերի փաթեթում: Միաժամանակ ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով նախատեսված է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բոլոր վարչական ակտերը դատական կարգով կարող են վիճարկվել միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Վերը նշված նպատակին հասնելու համար նախագծի փաթեթով սահմանված է ևս մեկ կարգավորում: Հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելը և դատարան հայց ներկայացնելը գրեթե նույնն է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող այն վարչարարության հետ, որը եզրափակվում է վարչական ակտի կայացմամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ մի շարք գործեր, որոնք ներկայումս քննվում են վարչական դատարանի կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումով նախագծերի ընդունումից հետո, այսուհետ քննվելու են ոստիկանության կողմից»,- ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ծանուցումների թվայնացման համար 5 տոկոս զեղչի փոխարեն կիրառել 30 տոկոս: «Սրա համար կարող է քննադատություն էլ հնչի, բայց այդ ֆինանսական զուտ բեռը մենք իջեցնելու հնարավորություն ենք տալիս, բայց, մյուս կողմից, բալային համակարգով մենք կարգապահությունն ավելացնելու մեխանիզմ ենք ստեղծում, այսպիսով արձանագրում ենք, որ քաղաքացին մեզ համար «տուգանքի մատերիալ» չէ, մենք իր խախտումը չենք խրախուսում, բայց եթե ինքը շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք, որ ՀՀ ճանապարհներով մեքենա պետք է չվարես»,- ասաց Փաշինյանը: Նախագծի քվեարկությունը հետաձգվեց:
12:54 - 28 դեկտեմբերի, 2023