Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

ՇՄ նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

ՇՄ նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շահարկումների վերաբերյալ, որոնք, ըստ նախարարության, ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և մատնում են շահարկողների իրական մտադրությունները: Հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով ՇՄ նախարարությունը հարկ է համարել պարզաբանել հետևյալը․  «Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից), մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն, մրցույթում հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։ Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով, Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը, հանրային լողափերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։ Լողափի տարածքում որևէ ծառ չի հատվել, արմատախիլ չի արվել, ինչն արձանագրված է և՛ փաստաթղթերով, և՛ տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք»:  Նշվում է նաև, որ հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։» Նախարարությունը նշում է, որ ներկայացված տեսանյութը նկարահանվել է 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկից առաջ։
20:07 - 31 մարտի, 2023
Ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի
 |armenpress.am|

Ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի |armenpress.am|

armenpress.am: Հոկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում հանրապետության գերակշիռ մասում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, օդի ջերմաստիճանն էլ նորմայից բարձր, ինչը վարարումներ հոսքի վրա կունենա բացասական ազդեցություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Արդեն փետրվարին ամսական տեղումների քանակը մոտ 30 տոկոսով եղել է նորմայից բարձր: Մարտ ամսին տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով: Մարտի 30-ի դրությամբ ձնածածկն առկա է 2200 մ-ից բարձր հատվածներում: Այսօր ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 մ-ից պակաս է, ինչը նույնպես բացասական ազդեցություն կունենա գարնանային վարարումների ձևավորման վրա»,-ասաց Լևոն Ազիզյանը: Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները գետերում սպասվում են 50-70 տոկոսի սահմաններում: Հանրապետության 5 խոշոր ջրամբարների լցվածության տվյալները հոսադրող չեն: Ըստ Լևոն Ազիզյանի՝ Ախուրյանի և Արփի լճի ջրամբարներում կանխատեսվում է ջրալցվածություն 65-70 տոկոսի չափով, Ազատի, Մարմարիկի ջրամաբարներում՝ 75-80 տոկոսի չափով, Ապարանի ջրամբարում՝ 45-50 տոկոսի չափով: Նախորդ տարվա համամետ ջրամբարների լցվածությունը կանխատեսվում է 10 տոկոսով պակաս:
15:34 - 30 մարտի, 2023
Լողափի տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը

Լողափի տարածքն ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից. ՇՄ նախարարության պարզաբանումը

Ի պատասխան համացանցում տարածված «Սևան» ազգային պարկի տարածքում, Սևան-Գավառ մայրուղու սկզբնամասում մոտ 1,5 հեկտար անտառ են ոչնչացրել» վերտառությամբ գրառման ՇՄ նախարարությունից պարզաբանել են. 2022 թվականի մայիսի 19-ին, ի թիվս այլ լողափերի, հանրային N5 լողափում ջրային հանգիստ կազմակերպելու, բարեկարգում և սպասարկում իրականացնելու համար հայտարարվել էր մրցույթ: Հունիսի 9-ին հանձնաժողովի կողմից դիտարկվել են ներկայացված հայտերը, և հաղթող է ճանաչվել ներդրումային ծրագրերից մեկը: Լողափը գտնվում է Սևան համայնքի, Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սևան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում (1,37 հա):Լողափը դեպի Գավառ ուղղությամբ օգտագործվում է այլ վարձակալների կողմից: Նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկը «Սևան» ազգային պարկի կողմից իրականացվել են ուսումնասիրման աշխատանքներ և գույքագրում: Լողափնյա գոտին 1905 նիշից ներքև է, և տարածքում անտառաշերտի մաքրման աշխատանքները կարգավորվում են օրենսդրության համաձայն: Տարածքը ազատվել է բացառապես չիչխանի մացառներից և մանր թփերից, որևէ ծառ չի հատվել: Մաքրման աշխատանքներն իրականացրել են «Սևան» ազգային պարկի մասնագետների կողմից: Տեղեկացնենք նաև, որ սոցիալական ցանցերում պարբերաբար ապատեղեկատվություն և տարբեր շահարկումներ են հայտնվում հանրային լողափերի սպասարկման իրականացման վերաբերյալ: Մեր քաղաքացիներին անհարկի շահարկումներից զերծ պահելու նպատակով տեղեկացնենք, որ գործընթացը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում, ներդրումային ծրագրերին ներկայացվում են խիստ պահանջներ, և ամեն բան արվում է ջրափնյա հանգիստը պատշաճ և բոլոր չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար:
15:17 - 30 մարտի, 2023
Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք: Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022 թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում, 1995 թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։    Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում, ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։ Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ»-ի մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը: Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը: Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում՝ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։  
16:30 - 06 մարտի, 2023
Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում օրենսդրական բարեփոխումները

Քննարկվել են շրջակա միջավայրի ոլորտում օրենսդրական բարեփոխումները

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց։ Խորհուրդը նախ քննարկել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2022 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը հաստատելու վերաբերյալ հարցը։   Տեսչական մարմնի տարեկան գործունեության ծրագրի 12 միջոցառումից 10-ը կատարվել է, իսկ 2-ը ընթացքի մեջ են։   2022 թվականին Շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 2,229,199,273 ՀՀ դրամ։   Ապա անդրադարձ է կատարվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2022 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակների կատարողականի գնահատումները հաստատելու վերաբերյալ հարցին։   Նիստի ընթացքում նախարար Հակոբ Սիմիդյանի նախաձեռնությամբ օրակարգային հարցերից զատ քննարկվել են նաև շրջակա միջավայրի ոլորտում վերջին շրջանի օրենսդրական բարեփոխումները և նոր կարգավորումները, որոնք ենթադրում են տեսչական մարմնի առավել ներգրավվածություն և ծանրաբեռնվածության ավելացում։   Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների ապահովմանը և վերջին շրջանում առավել հաճախակի դարձած ահազանգերին՝ կապված օդի որակի հետ։   Նախարարը խնդրել է առավել խիստ լինել և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարությունների ժամանակ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրարկման նկատմամբ։
19:51 - 31 հունվարի, 2023
Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց

Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝Կենդանական, այդ թվում՝ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը՝առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ: Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով: Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
15:57 - 20 հունվարի, 2023
Սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սիգի որսի արգելքի միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:   Միջոցառումները կրում են շարունակական բնույթ:   ՇՄ նախարարությունից հիշեցնում են, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից և կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ:
20:18 - 06 հունվարի, 2023
Պահպանել խստացումները․ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկումը

Պահպանել խստացումները․ տեղի է ունեցել Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկումը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։    Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:   Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Սևանա լճում առկա սիգ ձկնատեսակի պաշարների մասին, քանակի դինամիկային, ինչպես նաև սիգի ձկնկիթի արտահանման արգելքին․   «Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,- նշել է նախարարը։ Այնուհետև ներկայացվել են գերատեսչությունների կատարած աշխատանքները և գույքագրված խնդիրները։   Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում. դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:   2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ։   Նախարարը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես Սուրբծննդյան տոնի օրերին՝ առաջարկելով դիտարկել նաև նախարարության ենթակա մարմիններից օժանդակող մարդուժի ընդգրկման հնարավորությունը։    
15:40 - 05 հունվարի, 2023
Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

Ամփոփվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022թ. գործունեության կատարողականի քննարկումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել է Շրջակա միջավայրի նախարարության 2022 թ. գործունեության հաշվետվության քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, նախարարության ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարության մի շարք ծրագրերի ընթացքի վերաբերյալ, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումները: Զեկուցվել է, որ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2018-2022 թթ. ջերմաարդիականացվել է շուրջ 140 շենք, որից 100-ը՝ բնակելի: Նախաձեռնվել են ծրագրի արդյունավետության բարձրացմանը միտված քայլեր: Ներկայացվել են նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման ուղղությամբ աշխատանքները: Վարչապետը նշել է, որ նշված ծրագրերի հաջող իրականացումը Կառավարության առաջնահերթությունների շարքում է և հանձնարարել պատասխանատուներին դրանք պահել ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարին են ներկայացվել խորքային հորերի լուծարման և/կամ կոնսերվացման ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, իրականացման և տեխնիկական վերահսկողության համար անցկացված մրցույթները: Զեկուցվել է արտեզյան ավազանի վիճակի և գետային էկոհամակարգերի պահպանության մասին: Վարչապետն ընդգծել է, որ ջրառի, հորատման և արտեզյան ավազանի արդյունավետ կառավարման գործընթացը ռազմավարական խնդիր է, և հանձնարարել է առաջ շարժվել տեսանելի, չափելի գործողությունների ծրագրով: Տեղեկատվություն է ներկայացվել Սևանա լճի մակարդակի բարձրացման, ափամերձ հատվածի մաքրման աշխատանքների, հանրային լողափերի բարեկարգման ու կազմակերպման ուղղությամբ իրականացված քայլերի, ինչպես նաև սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի համակարգի, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի հետագա գործունեության, կողակ ձկնատեսակի վերականգնման ծրագրերի վերաբերյալ: Ի թիվս մյուս միջոցառումների՝ նշվել է, որ հաշվետու տարում սիգի արդյունագործական որսի ծրագրի շրջանակում պետության հետ համագործակցող ձկնորսների թիվը հասել է 800-ի, 2022 թվականից արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ Նախատեսվում է այս տարի ամռանը ունենալ ևս 3 հանրային լողափ՝ համապատասխան կահավորմամբ և անվճար ծառայությունների ցանկով: Աշխատանք է տարվում կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման ուղղությամբ: Քննարկման առարկա են դարձել նաև բնության հուշարձանների հայտնաբերման ու սահմանման, ՊՈԱԿ-ների կառավարման ու գործունեության արդյունավետության բարձրացման, ընդերքօգտագործման թափոնների ռեկուլտիվացման, անտառտնկման ուղղությամբ կատարված միջոցառումները: Նշվել է, որ թույլատվական փաստաթղթերի՝ լիցենզիաների էլեկտրոնային համակարգի ներդրմամբ զգալիորեն կրճատվել են դրանց տրամադրման ժամկետները։ Վարչապետը, ամփոփելով քննարկումը, կարևորել է ոլորտային ուղղություններով ռազմավարական տեսլականի հստակեցումը, ինչպես նաև միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունը և միջգերատեսչական համագործակցությունը: Կառավարության ղեկավարը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է անտառտնկման ծավալների ավելացման անհրաժեշտության վրա և հանձնարարել ներկայացնել կոնկրետ գործողությունների ծրագիր՝ տնկանյութի արտադրության խթանում, ներմուծում և մյուս բաղադրիչները ներառելով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բնության հատուկ պահպանվող տարածքների ծառայության ներդրմանը՝ նշելով, որ վերջինիս գործունեության հիմքում պետք է դրվեն նոր չափանիշներ և սկզբունքներ: Վարչապետ Փաշինյանը նաև հանձնարարել է ակտիվ հանրային իրազեկում իրականացնել Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների մասին:
17:05 - 04 հունվարի, 2023
Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Քննարկվել են Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ, «Սևան» ազգային պարկի, Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելքը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:   Հանդիպման ընթացքում ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները, ինչպես նաև վերահսկողության միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու քայլերը։   Զեկույցներով հանդես են եկել միջոցառումների իրականացման կողմ կառույցների ներկայացուցիչները, հնչեցրել իրենց տեսակետներն ու կարծիքները։   Այսպիսով՝ դեկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 975 հատ սիգ տեսակի ձուկ և 6.5 կգ ձկնկիթ։   «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը լճից դուրս է բերել մեծ թվով ձկնորսական ցանցեր։   Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 89-րդ հոդվածի հատկանիշներով (թվով 3) և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.6-րդ հոդվածի հատկանիշներով (թվով 1)։
18:52 - 20 դեկտեմբերի, 2022
Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

Անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և փոխնախարարները ներկայացրել են նախարարության կողմից, ըստ ոլորտային ուղղությունների, իրականացված ծրագրերն ու միջոցառումները: Նախ անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացված աշխատանքներին: Մասնավորապես, զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում 2024 թվականից ներդրվելու է ձկնաբուծարաններում ջրի փակ շրջանառու համակարգով գործունեություն իրականացնելու պարտադիր պահանջ: Ներկայումս գործող ավելի քան 1000 ձկնաբուծարանների մոտ 20-25%-ն է աշխատում ջրի վերադարձի համակարգով: 2024 թվականից ներդրվելու է նաև տվյալների առցանց փոխանցմամբ, մակերևութային և ստորերկրյա ջրօգտագործման, այդ թվում՝ էկոլոգիական թողքի հաշվառման պահանջ: 2022 թվականի ընթացքում տեղադրվել և կնքվել է 25 ավտոմատ կառավարման առցանց ջրաչափական համակարգ: Նշվել է, որ 2020-2021թթ. իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների (խորքային հոր) փաստացի վիճակի ուսումնասիրություն, որի հիման վրա այս տարի արգելվել է Արարատյան դաշտում նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով, նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ: Անդրադառնալով կլիմայի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավարությունների կատարմանը՝ պատասխանատուները նշել են, որ մշակվել է «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ երկարաժամկետ (մինչև 2050 թ․) ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը: Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Առաջիկայում կամրագրվեն մթնոլորտային օդի պահպանության ժամանակակից նորմերը: Ընդգծվել է, որ շարունակվում են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների  խթանմանն ուղղված միջոցառումները: ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման մասով ԱԱՀ արտոնության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը: Ընթացիկ տարում մշակվել է «ՀՀ անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և 2023-2032 թվականների գործողությունների ազգային ծրագիրը», որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում: Մշակման փուլում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրինագիծը: Այս համատեքստում, կարևորվել է ոչ միայն վաճառքի արգելումը, այլ նաև Հայաստանում դրանց արտադրության և մեր երկիր վերջիններիս ներմուծման արգելման ուղղությամբ քայլերի իրականացումը: Պատասխանատուները զեկուցել են, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրվում են շուրջ 18 տեսակի թույլատվական փաստաթղթղեր: Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ 2022 թվականի հուլիսի 25-ից առաջին անգամ ներդրվել և հասանելի է «Թույլատվական փաստաթղթեր» տրամադրելու էլեկտրոնային համակարգը: Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հաշվետու ժամանակահատվածում վերանայվել են խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման ու տեխնիկական վերահսկողության համար հայտարարվել է մրցույթ: Մեկնարկել է շրջակա միջավայրի վրա առավել բացասական ազդեցություն ունեցող 10՝ արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների ձեռքբերման գործընթացը: ՀՀ տարածքում աղտոտված, դեգրադացված հողերի մոնիթորինգի շրջանակներում նախարարության աշխատակիցների կողմից իրականացվել են դաշտային հետազոտական աշխատանքներ,  հողերի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ: «Զվարթնոց» ավիաօդերեվութաբանական կենտրոն ՓԲԸ –ի կողմից նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղադրել ամպրոպ տեղորոշիչ սարք:  «Շիրակ» օդանավակայանում ևս կտեղադրվի վազքուղու 02 շեմի նոր գերժամանակակից օդերևութաբանական կայան: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» ազգային պարկերի ՊՕԱԿ-ների, «Արգելոցային համալիր», «Զանգեզուր կենսոլորտային համալիր», «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՕԱԿ-ների գործունեությանը: Զեկուցվել է, որ «Դիլիջան» ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից բնություն է բաց թողնվել ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը: Արդյունքում՝ բնության մեջ անհետացած համարվող կենդանին այլևս վերադարձել է իր բնական ապրելավայր: Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման միջոցառումների շրջանակում շարունակվում է միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, դրանց շրջանակում իրականացվում են՝ դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելման, կեղտաջրերի այլընտրանքային մաքրման ապահովման, կանոնավոր աղբահանության ապահովման, Սևանա լճի մոնիթորինգի համակարգի վերազինման և կարողությունների բարելավման, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման միջոցառումները: Աշխատանքները շարունակվել են նաև Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կարգավորման ուղղությամբ: 2022 թվականից տարեկան 2 անգամ Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում իրականացվում է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի միչև դեկտեմբերի 15-ը, ինչն էլ հիմք կհանդիսանա հաջորդ տարվա արդյունագործական ձկնորսության չափաքանակների սահմանման համար: Տեղեկացվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 15 500 հատ ամառային իշխան, 163 000 հատ գեղարքունի իշխան: Անդրադարձ է կատարվել նաև անտառվերականգնողական աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այս տարվա ընթացքում աշխատանքներն ընդգրկել են 130 հեկտար տարածք: Վարչապետն ընդգծել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից վերը նշված ուղղություններով իրականացվող ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է մի շարք ծրագրերից ու աշխատանքներից: Ծավալվել է մտքերի փոխանակություն՝ ըստ ոլորտների իրականացված ու նախաձեռնված միջոցառումների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:  Վարչապետը նշել է Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը, միաժամանակ ընդգծել հանրային լողափերի գործունեության առնչությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: Անդրադառնալով անտառների վերականգնման ուղղությամբ քայլերին՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մշակել և ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ, որտեղ ըստ տարիների նկարագարված կլինեն անելիքներն ու դրանց ծավալները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անտառների վերականգնումը կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն: Կարևորվել են նաև նախարարության կողմից բնակելի շենքերում էներգախնայողության ծրագրերի իրականացման, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող աշխատանքները, որոնց շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:
17:02 - 05 դեկտեմբերի, 2022
Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգի համար կարողությունների հզորացման կարիք ունենք. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգի համար կարողությունների հզորացման կարիք ունենք. Հակոբ Սիմիդյան

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» խորագրով ազգային ծրագրի իրականացումը։   Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարի իրավախորհրդատու, ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին», ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» (Մինամատա, 2013) կոնվենցիաների ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարի իրավախորհրդատու, ՄԱԿ-ի «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին», ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին», ՄԱԿ-ի «Սնդիկի մասին» (Մինամատա, 2013) կոնվենցիաների ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը։   Ողջունելով տիկին Խիմենեսին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը շնորհակալություն հայտնել այցելության համար․ «Ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետությունը 2017 թվականին վավերացրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան և 2018 թվականին դարձել այս համաձայնագրի կողմ, որով մեր երկիրն իր վրա պարտավորություններ է վերցրել մշտադիտարկել սնդիկը և սնդիկի միացությունները շրջակա միջավայրի օբյեկտներում, իրականացնել սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարում։  Այս փուլում կոնվենցիայով մեր պարտավորությունների շրջանակում իրականացնում ենք օրենսդրական փոփոխություններ, և առհասարակ, մենք աշխատում ենք մեր օրենսդրության մոտարկման ուղղությամբ»,-նշել է նախարարը։ Նախարարը նաև անդրադարձել է ԱԷՄԳ-ի կողմից հաստատված 2022-2024 թթ․ իրականացվելիք ծրագրին, որի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը սնդիկ որոշելու համար կտրամադրվի սնդիկի անալիզատոր, մեթիլսնդիկի անալիզի և նմուշներ հավաքելու սարքավորումներ։Սնդիկի անալիզատորը նախատեսված է տրամադրել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին։   «Շնորհակալ եմ նման աջակցության համար, այն կբարելավի սնդիկի մշտադիտարկումներ իրականացնելու մեր կարողությունները, քանզի ներկայումս շրջակա միջավայրում սնդիկի մոնիթորինգի, սնդիկով առավել աղտոտված վայրերի հայտնաբերման ներուժը, տեխնոլոգիաները և սարքավորումները բավարար չեն լիարժեք արդյունք ապահովելու համար։  Շրջակա միջավայրի ճշգրիտ մոնիթորինգ իրականացնելու տեսանկյունից մենք, առհասարակ, կարիք ունենք կարողությունների հզորացման և վերազինման»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ համագործակցության ընդլայնման և տեխնիկական աջակցության շրջանակում հնարավոր կլինի Հայաստանին տրամադրել նաև սնդիկ պարունակող թափոնների մշակման, ինչպես նաև սնդիկ պարունակող թափոնների վնասազերծման և վերամշակման համար նախատեսված սարքավորումներ։   Տիկին Խիմենեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վստահեցրել, որ եթե ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության ներքո, դրանք առավել արդյունավետ իրականացվելու հնարավորություն ունեն։   Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները նախարարի ոլորտն համակարգող տեղակալի և մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել օժանդակել բոլոր այն ծրագրերի անխափան ու արդյունավետ ընթացքին, որոնք միտված են ապահովել շրջակա միջավայրի կայուն կառավարումն ու պահպանությունը։
19:01 - 21 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱՍՀ և Շրջակա միջավայրի նախարարներն ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ ԱՍՀ և Շրջակա միջավայրի նախարարներն ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 8-ին ընդունել են «Էյ-Թի-ՓԻ» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել են Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, գրանցած արդյունքները, շեշտվել վերջինիս առաքելությունը, այն է՝ աջակցել մարդկանց և, առաջին հերթին, կարիքավոր ընտանիքներին՝ նպաստելով նրանց ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ու միաժամանակ պահպանելով բնական էկոհամակարգերը: Ընդգծելով ընտանիքների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց սոցիալական և բնապահպանական բաղադրիչների համատեղելիության կարևորությունը՝ նախարարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել արդեն իսկ իրականացվող Տնամերձ տնկարանների ծրագրի շրջանակում։ Սա միջոցառում է, որը հնարավորություն է տալիս շահառու ընտանիքներին տրամադրել սերմեր, անհրաժեշտ նյութեր, հմտություններ, որոնց շնորհիվ վերջիններս  կարողանում են տնկել ու աճեցնել ծառեր՝ հետագայում դրանք վաճառելով հենց Հիմնադրամին։ Ընտանիքներին հավելյալ եկամտով ապահովելու այս ծրագրի շրջանակում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն առաջարկել է դիտարկել նաև նախարարության կողմից արդեն իսկ իրականացվող «Սեզոնային զբաղվածության ծրագրի» հետ համատեղելիությունը, որից միայն 2022 թվականին օգտվել է ավելի քան 1170 անձ։ Նախարար Մկրտչյանն առաջարկել է նաև դիտարկել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների բնակիչներին որպես ծրագրի շահառու ներգրավելու հնարավորությունը։ Հակոբ Սիմիդյանը ևս ողջունել է ծրագրի համատեղ իրականացման հնարավորությունը՝ նշելով, որ տարածքների ընտրության, քարտեզագրման և այլ աշխատանքներում իրենց մասնակցությունը կունենան ՇՄ նախարարության ներկայացուցիչները։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ աշխատանքների կազմակերպման նպատակով։
17:58 - 08 նոյեմբերի, 2022
Այս տարի Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ. նախարար |armenpress.am|

Այս տարի Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ կանխատեսումներն ի սկզբանե ավելի վատ էին,  բայց գարնանային տեղումները դրական ազդեցին Սևանի վրա: «Այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված կարգով 170 միլիոն խորանարդ մետրը չենք գերազանցել: Հուսանք, բնությունը բարեհաճ կգտնվի: Մենք փորձում ենք լուծումներ գտնել՝  Սևանի բնակավայրերի շուրջ կեղտաջրերի մաքրման կայաններ հիմնելու ուղղությամբ,  որովհետև հենց այդ ջրերն են այդ թվում Սևանի ծաղկման պատճառ հանդիսանում»,-ասաց Սիմիդյանը:   Նա նշեց, որ  այս տարի Սևանում սիգի քանակը ավելացել է, և այդ իսկ պատճառով երկրորդ քվոտան է տրամադրվել օրինական որսի համար: «Սա մի գործընթաց է, որ դեռևս բացեր ունենալու է, բայց մենք հասնելու ենք նրան, որ Սևանից ապօրինի որսը բացառվի»,-ասաց նա:   Նախարարը նշեց, որ  2022-ի համեմատ նախարարության բյուջեն  20.2 տոկոսով ավելացել է: Անդրադառնալով այն հարցին, որ Հայանտառ ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորում է աշխատակիցներին ազատման դիմումներ գրել, նախարարն ասաց, որ մի աշխատակցուհի նամակ է հղել իրեն, որ ոչ օրինական  ճանապարհով աշխատանքից մարդիկ են հեռացվում: «Ես այդ նամակն ուղղեցի անտառային կոմիտեի ղեկավարին: Նամակը հասցեագրվել է գլխավոր դատախազին և  նրանք իրավական գնահատական կտան»,-ասաց նախարարը: Ամուլսարի 2023 թվականին շահագործման հնարավորության մասին  հարցին ի պատասխան, Սիմիդյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված տեղեկատվություն չունի :
18:21 - 07 նոյեմբերի, 2022
Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։   Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։   Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տևական և կայուն տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և էներգետիկայի, մասնագիտական կրթության, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ-ներին աջակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:  
17:45 - 07 հոկտեմբերի, 2022