ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ԱԱԾ-ից հայտնում են, որ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով  Մ.Պ-ի (Միհրան Պողոսյան-խմբ․) նկատմամբ հայտարարվել է հետախուզում:   ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:   Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:04 - 30 մայիսի, 2023
44-օրյա պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

44-օրյա պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք է բերվել և պահվել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. Դատախազություն

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական գործով (վարույթով) հիմնավորվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից, բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն մեկնել է իրեն հանձնարարված տարածք, Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության «ԱԿ» և «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելու համար նախատեսված 2000-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք: Այնուհետև, համաձայնության գալով իր ծանոթ Ս.Գ.-ի հետ, վերջինիս բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքն ու 43 ինքնաձիգները՝ դրանք հետագայում իրացնելու նպատակով: 45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, ով դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում: Այնուհետև, Ս.Բ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը՝ 148 հազար 782 դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին: Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևան քաղաքում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները: Ա.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով՝ մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենները և ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից: Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ս.Բ.-ին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս.Գ.-ին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ.Ե.-ին՝ 34-235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու փորձ): 2021 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 2021 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Բ.-ին մեղավոր է ճանաչել 308-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 5 տարի ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով): Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Գ.-ին մեղսագրվող արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով և Ս.Գ.-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:  Ս.Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում` 2 տարի ժամկետով): Դատարանը Կ.Ե.-ին արդարացրել է Քրեական օրենսգրքի 34-235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում: Դատախազի բողոքի հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին: Արդյունքում՝ դատախազի բողոքի հիման վրա՝ դատարանի բեկանված դատավճռով՝ Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով: Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
10:14 - 26 մայիսի, 2023
Միհրան Պողոսյանի հայտարարությունը 1 տոննա կոկաինի վերաբերյալ

Միհրան Պողոսյանի հայտարարությունը 1 տոննա կոկաինի վերաբերյալ

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել 1 տոննա թմրամիջոց ներկրելու վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, թե կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող ընկերություն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։ Ստորեւ՝ Պողոսյանի հայտարարությունը։ Հայաստանում մեծ չափաբաժին թմրամիջոցի հայտնաբերման վերաբերյալ շրջանառվող լուրերի կապակցությամբ․ Սույն թվականի մայիսի 13-ին՝ տեղեկանալով ՀՀ տարածքում գտնվող բանանի պահեստում շուրջ 1 տոննա կասկածելի զանգվածի առկայության մասին, անմիջապես ձեռնամուխ եմ եղել համապատասխան քայլեր ձեռնարկելուն։ Մասնավորապես, զանգահարել եմ ՀՀ ԱԱԾ տնօրենի ընդունարան, արդյունքի չհասնելով՝ քիչ անց ձայնայաին հաղորդագրություն եմ ուղարկել ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որից հետո՝ կարճ ժամանակ անց, Արմեն Աբազյանը զանգահարել է ինձ։ Հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել եմ նրան, որ բանանի ներմուծմամբ զբաղվող իմ մտերիմի ընկերության աշխատակիցները կոնտեյների մեջ՝ ակնկալվող բանանի փոխարեն, հայտանաբերել են խոշոր ծավալի անհայտ ծագման փոշենման զանգված։ Տեղեկացրել եմ նաև, որ ընկերության տնօրնը՝ փաստաբանական խմբի հետ միասին, ԱԱԾ շենքի դիմաց է  և ցանկանում է հաղորդում տալ։ԱԱԾ պետին խնդրել եմ ընդունել հաղորդումն ու արագ ընթացք տալ գործին։ Եվ այս պարագայում, խախտելով գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքը, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն մարդկանց նկատմամբ՝ ովքեր ահազանգել են դեպքի մասին։Բոլորին հասկանալի է, որ մարդիկ, ովքեր ցուցաբերելով իրական քաղաքացիական գիտակցություն, պատկան մարմիններին տեղեկացրել են 1 տոննա կոկաինի առկայության և գտնվելու վայրի մասին, կարող են ունենալ անձնական անվտանգության խնդիրներ։ Ելնելով մի շարք գործոններից առայժմ ձեռնպահ կմնամ այլ մանրմասներ ներկայացնելուց՝ հորդորելով պատկան մարմիններին անտեղի մարդկանց չքաշքշել։ ՀՀ համապատասխան ծառայությունները հրաշալի տեղյակ են կատարվածի մասին, գիտեն եղելությունը ուստի և կոչ եմ անում այս գործի շրջանակներում բացառել «վհուկների որսն»  ու բացահայտել ամբողջ իրականությունն ու իրական պատասխանատուներին։
10:29 - 25 մայիսի, 2023
Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է․ Փաշինյան

Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելուն․ «Այդ 1 տոննա կոկաինի հասցեատերը, կարծես թե, բանանի հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է՝ այժմ հետախուզման մեջ գտնվող, և եթե չեմ սխալվում ՀՀԿ խմբակցության անդամ։ Բայց նաև հետևյալն եմ ուզում ասել, որ չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել»։  Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ԱԱԾ-ն հայտնել էր՝ՀՀ-ում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի, Իտալիայի և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել է և ԱԱԾ-ում է։  Այսօր արդեն ԱԱԾ-ն հայտնեց, որ Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով կա ձերբակալված․ «Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին»։ Նշենք նաև, որ մինչ այդ՝ մայիսի 16-ին, հայտնի էր դարձել, որ Իտալիայում առգրավել են 2.7 տոննա կոկաին, որը նախատեսված է եղել Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար։ Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Ռեջո Կալաբրիայի շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը հայտնել է, որ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»: Այն թմրանյութեր վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ: 
16:59 - 24 մայիսի, 2023
Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով կա ձերբակալված

Էկվադորից Հայաստան շուրջ 1 տոննա թմրամիջոց տեղափոխելու գործով կա ձերբակալված

Հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամ, «Մրգենի» ընկերության ներմուծումների և գնման բաժնի պետ Մ.Ղ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, Մ. Ղ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է: Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
16:41 - 24 մայիսի, 2023
ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին
 |hetq.am|

ԱԱԾ-ն հրաժարվում է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին հարցերին |hetq.am|

hetq.am: Ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է պատասխանել Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի մասին «Հետքի» հարցերին՝ դրան առնչվող հանգամանքները համարելով նախաքննական գաղտնիք։  Մոտ 250 միլիոն եվրոյի արժողությամբ Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի դեպքի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 17-ին։ Դրանից մեկ օր անց ԱԱԾ-ին գրավոր հարցում ուղարկեցինք՝ որոշ մանրամասների տեղեկանալու համար, քանի որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված տեղեկությունները կցկտուր էին։  ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «կոկաին» տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողությամբ), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված մեր գրության մեջ հարցրել էինք՝ ո՞ր օրն է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը, որտե՞ղ է հայտնաբերվել, արդյոք թմրամիջոցը մնալու՞ էր Հայաստանում, թե՞ մեր երկրով տեղափոխվելու էր այլ երկիր․ եթե տեղափոխվելու էր, ապա ո՞ր երկիր, ի՞նչ մրգի անվան տակ է ներմուծվել 1 տոննա թմրամիջոցը, մամուլում լուրեր կան, որ ԱԱԾ հաղորդագրությունում նշված հայաստանյան ընկերությունը «Մրգենի» ՍՊԸ-ն է․ արդյոք այդ տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությունը․ եթե ոչ, ապա ո՞ր ընկերությունն է ներմուծել, այս դեպքը կապ ունի՞ Իտալիայում առգրավված 2,7 տոննա թմրամիջոցի դեպքի հետ, որը Էկվադորից պետք է տեղափոխվեր Հայաստան։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ի հաղորդագրությունից մեկ օր առաջ՝ մայիսի 16-ին, Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնել էր, որ Կալաբրիայի մարզի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավվել է 2734 կգ (2.7 տոննա) կոկաին։ Թմրանյութը գտնվել է սառեցված վիճակում՝ 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանի մեջ: Ըստ հաղորդման՝ կոնտեյներները Էկվադորի Գուայակիլ քաղաքից Վրաստանի Բաթումիի նավահանգստով պետք է տեղափոխվեին Հայաստան։
10:28 - 24 մայիսի, 2023
Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զինամթերք տեղափոխելու դեպք․ ԱԱԾ

Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և զինամթերք տեղափոխելու դեպք․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։  «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաև զենք, զինամթերք: Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին, Ռ.Պ-ն, հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն դրսևորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով, թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։ Այնուհետև, մայիսի 19-ին Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ՝  Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել  հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ, և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը` հանցավոր կազմակերպության կողմից կամ առանձնապես խոշոր չափերով) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի(թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների մաքսանենգությունը` առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:29 - 22 մայիսի, 2023
Էկվադորից ՀՀ է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց. ԱԱԾ

Էկվադորից ՀՀ է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  Հիշեցնենք, որ երեկ Իտալիայում առգրավել էին 2.7 տոննա կոկաին, որը նախատեսված է եղել Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար։ Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան:        
11:12 - 17 մայիսի, 2023
Վերջին երեք ամիսներին վերականգնվել է պետությանը պատճառած 43 մլն դրամ վնաս. ԱԱԾ

Վերջին երեք ամիսներին վերականգնվել է պետությանը պատճառած 43 մլն դրամ վնաս. ԱԱԾ

2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 19-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 33-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։ Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 23 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 17-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 6-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։ Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 524 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 140 քրեական վարույթ, 39 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 53 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից: Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 30 քրեական վարույթ՝ 46 անձանց նկատմամբ, կարճվել է 18-ը, 143 քրեական վարույթ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 35 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, 298 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 10.739.734.946 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 10.694.183.325 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 38.591.621 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 6.960.000 ՀՀ դրամ: Ընդ որում, նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 43.036.149 ՀՀ դրամը:
11:00 - 25 ապրիլի, 2023
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործը տեղափոխվել է ԱԱԾ
 |civilnet.am|

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործը տեղափոխվել է ԱԱԾ |civilnet.am|

civilnet.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից։ Պատասխանում, մասնավորապես, նշվում է, որ «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» առևտրի կենտրոն) ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքում տեղի ունցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի վարույթը 2023-ի մարտի 17-ին ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հետագա նախաքննությունը շարունակելու համար։ Oգոստոսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել էր եռահարկ շինություն, փլատակներն ընդգրկել են 8 000-9 000 քմ տարածք։ Պայթյունի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, բոլորի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած համարվող մեկ քաղաքացու մարմինը կամ նրա մասունքները չեն հայտնաբերվել։ Երևանի բժշկական կենտրոններ էր դիմել 63 քաղաքացի։ Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։ Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը՝ փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:
15:16 - 17 ապրիլի, 2023
Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը  փոխանցել է ԱԱԾ-ին 

 |azatutyun.am|

Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Կապանում երեկ բնակիչների կողմից ձերբակալված երկրորդ ադրբեջանցին արդեն ոստիկանությունում չէ, նրան փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ), «Ազատությանը» փոխանցեցին Ներքին գործերի նախարարության լրատվական վարչությունից։ Ապրիլի 10-ին Սիսիանում ձերբակալված մյուս ադրբեջանցին նույնպես ԱԱԾ-ում է։ Շուրջ 5 օր է՝ ԱԱԾ-ն Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակում։ Պարզ չէ նաև արդյոք Հայաստանի սահմանն ապօրինի հատելու դեպքով քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։ Իրավապահներն առայժմ պաշտոնապես չեն հաստատել նաև արդյոք նախօրեին Կապանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 56-ամյա պահակի սպանությունը կապ ունի Հայաստան ներթափանցած ադրբեջանցիների հետ։ Տղամարդու սպանության վարույթը թեև իրականացնում է Քննչական կոմիտեն, սակայն, կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երեկ ձերբակալված ադրբեջանցին, սպանության վարույթի շրջանակներում, Քննչական կոմիտեին չի փոխանցվել, նրա հետ քննչական գործողություններ չեն իրականացվել, հետևաբար, մամուլում առկա հրապարակումների առնչությամբ հաստատող կամ հերքող տվյալներ չեն կարող հայտնել։ Մամուլում երեկվանից ակտիվորեն լուրեր են շրջանառվող, որ սպանված կապանցի տղամարդու հեռախոսը հայտնաբերվել է Աճանան գյուղի մոտակայքում բռնված ադրբեջանցու մոտ։ Ընդ որում, երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ենթադրաբար երեկ ձերբակալված ադրբեջանցին ուղիղ եթեր է մտել, խոսել հայերի սպանությունների մասին ու պնդել, թե ինքը դավաճան չէ, այլ մեկը, որը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի: Տեսանյութը հետո ջնջվել էր։
12:59 - 14 ապրիլի, 2023
Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ
 |civilnet.am|

Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնանկությունը չկապել Տեղի դեպքերի հետ |civilnet.am|

civilnet.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի դեպքերի հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով` ապրիլի 13-ին Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Սահմանապահ զորքերի հրամանատարը բարոյական ու պրոֆեսիոնալ առումով բարձրակարգ սպա է։ Ինչքանո՞վ է նրա պաշտոնից ազատումը կապված է Տեղ գյուղի դեպքերի հետ, կարող է և առնչություն ունենա։ Ես առաջարկում եմ պաշտոնանկությունը չկապել Տեղ գյուղի հետ, միգուցե նաև պաշտոնեական տեղաշարժներ են»,- ապրիլի 14-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։ Անդրանիկ Քոչարյանը հաստատեց, որ Տեղի գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի վայրում եղել է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը. «Կորպուսի հրամանատարը տվյալ տարածքում էր, որպեսզի նման երևույթները առանց կրակոցի լուծվեն»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։  
12:17 - 14 ապրիլի, 2023