Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիան երկրաբանահետախուզական ընկերություն է, որը Հայաստանի կառավարությունից Ամուլսարի տարածքում համանուն ոսկու հանքավայրի շահագործման թույլտվություն է ստացել։

«Լիդիան Արմենիայի» բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ն։ «Լիդիան Արմենիան» հիմնադրվել է 2005 թվականին։ Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության բաժնետերերի շարքում են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաև բարեգործական մի շարք հայկական կազմակերպություններ։

 

 

Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

Ահազանգ ենք ստացել, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետերից հանել Ամուլսարի պահապանների կացարանները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Հենց նոր ահազանգ ենք ստացել Ամուլսարից, որ «Լիդիանի» վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչները համապատասխան ծանր տեխնիկայով պատրաստվում են Ամուլսարի դիմադրական կետեր գնալ, որպեսզի այնտեղից հանեն Ամուլսարի պահապանների կացարանները:  Այս գործողությունները բացարձակ ապօրինի են, հերթական անգամ «Լիդիանը» իր նոր տերերով հանդերձ պրովոկացիաներ է հրահրում։ Դեռևս մի քանի ամիս առաջ, մեր ուղարկած հարցմանն ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ արված չափագրումների համապատասխան՝ Ամուլսարի պահապանների կացարանները Լիդիանի տարածքից դուրս են գտնվում. սա ամրագրված է նաև ՀՀ Ոստիկանության և Լիդիանի միջև դատական գործընթացի փաստաթղթերում, և նույնիսկ Կանադական դատարանում Լիդիանի հետ կապված վարույթի փաստաթղթերում: Ահա Ոստիկանության պաշտոնական նամակի հղումը։ Այս պահին տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան բռնի և ապօրինի միջամտություն խաղաղ հավաքների իրավունքի իրացմանը: Նման գործողությունները նաև սադրանք են և հղի են նոր պահնորդական ընկերության կողմից բռնության հրահրելու փորձերով (մենք արդեն համոզվել ենք, որ նրանք ընդունակ են դրան): Ամուլսարի պահապանների կացարաններն արդեն իսկ գտնվում են հենց մայրուղու ճամփեզրին: Դրանք ոչ մի մետր չեն կարող տեղափոխվել: Դիմադրությունն իմաստ ունի հե՛նց այդ վայրում, իսկ մասնավոր ընկերությունը չի կարող հավակնել տիրանալ անգամ մայրուղիների բուֆերային հատվածներին»:  
21:25 - 11 հուլիսի, 2020
Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ
 |armecofront.net|

Թուրքական կապիտալը Լիդիանում․ ՀԲՃ |armecofront.net|

armecofront.net: «Հայկական բնապահպանական ճակատ»-ը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Լիդիանի նկատմամբ բաժնետիրական պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Լիդիան Ինթերնեշընըլի սնանկության հարցով Կանադայում ընթացող վարույթի շրջանակներում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Լիդիանի նկատմամբ գույքային (բաժնետիրական) պահանջներ են ներկայացրել ոչ միայն Լիդիանի խոշոր պարտատերերը, այլև փոքր մասնաբաժին ունեցող բաժնետերեր, որոնց ծագման երկիրը Թուրքիան է։ Դատարանի «Service List» կոչվող ցանկում ի մի են բերված բոլոր այն սուբյեկտները, որոնց Լիդիանը պարտք է և վերակազմակերպվելու արդյունքում պետք է ինչ-որ կերպ հատուցի (գույք, արժետոմսեր, բաժնեմաս կամ գումար)։ Այսպես, Լիդիանից պարտք ու պահանջ ունեն՝ Caterpillar Financial Services (UK) Limited-ը, Շվեդադիայի SEK արտահանումների խթանման հիմնադրամը և դրան սպասարկող հոլանդական ING բանկը, Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամները, Maverix Metals Inc. ընկերությունը, Ամերիա բանկը և շուրջ քառասուն անհատներ, որոնց անուններն ու կոնտակտային տվյալները հուշում են, որ նրանք Թուրքիայից են։ Ի դեպ, սա հերթական անգամ ցույց է տալիս, որ բորսաներում ցուցակված լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր բաժնետերերը տեսանելի են ու հնարավոր է նրանց անձերը հաստատել, ինչը մեկ անգամ ևս վկայում է իրական սեփականատերերի մասին Հայաստանի նոր օրենսդրության թերի լինելու մասին։ Ինչ վերաբերում է Լիդիանի բաժնետերերին ու պարտատերերին, առավել շահեկան դիրքում են խոշոր պարտատերերը և ապահովագրված վարկեր տրամադրած ֆինանսական հաստատությունները՝ մասնավորապես շվեդական հիմնադրամը, որի տված 50 միլիոն դոլարին համարժեք վարկը ապահովագրված է մեկ այլ շվեդական հիմնադրամի՝ EKN-ի կողմից։ Սնանկության պատճառով վերակազմավորման արդյունքում Լիդիան Ինթերնեշընըլը ձուլվում է իր նորաստեղծ երկու ընկերություններին՝ Lydian Canada Ventures Corporation-ին և Lydian U.K. Corporation-ին, որոնք էլ անցնում են պարտատեր ներդրումային ֆոնդերի կառավարմանը։ Այսուհետ, Լիդիանը պատկանելու է Orion Capital Management, Resource Capital Fund VI LP,  Osisko Bermuda Limited ներդրումային հիմնադրամներին։ Լիդիան Արմենիան ձուլվող Լիդիան Ինթերնեշընըլի դուստր ձեռնարկությունն է, այս առումով փոփոխություններն էական չեն։ Այս իրավիճակը նման է Թեղուտի դեպքերին, երբ դանիական ֆոնդերը պատժեցին Վալեքսին ու դուրս բերեցին իրենց կապիտալը, վերջինս սնանկացավ և իր ողջ գույքը՝ ներառյալ Ալավերդու պղնձաձուլարանը, Թեղուտի հաստացուցիչ ֆաբրիկան, մեքենա-սարքավորումներն ու շարժակազմը, ինչպես նաև արդյունահանման լիցենզիաները անցան պատրատեր՝ ՎՏԲ բանկին։ Թե ինչ եղավ հետո՝ հայտնի է․ ՎՏԲ-ն վերագործարկեց հանքը՝ առանց ժամկետանց ՇՄԱԳ թույլտվության երկարաձգման, պոչամբարի և բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու։ Վերադառնանք թուրքական կապիտալին Փաստորեն, Ամուլսարում հանքի շահագործմամբ շահագրգռված են Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք բացել են ֆեյսբուքյան խումբ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն իրենց կորցրած արժետոմսերը հետ բերելու կամ հատուցում ստանալու համար։ Սա Լիդիանին բնորոշ սպեկուլյացիայի դեմ պայքարելու երևույթ կհամարեինք ու կարիք չէինք ունենա անդրադառնալու, եթե Լիդիանում թուրքական կապիտալ ներդրած մարդիկ մեզ՝ բնապահպաններիս չգրեին` վիրավորելով, հոգեբանորեն ճնշում գործադրելով ու մեր մասին հերյուրանքներ տարածելով․ այն նույն հերյուրանքները, ինչ Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյք էջերն, օգտատերերն ու ԶԼՄ-ներն են տարածում։ Կա նաև հարցի ավելի լայն քաղաքական ու մշակութային համատեքստը։ Մինչ օրս Լիդիանն ու իրեն սպասարկող ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերն իրենց ֆեյսբուքյան էջերով, վճարովի հոդվածներով, մեծ տիրաժավորմամբ էթնիկ ատելության հիմքով մեզ՝ բնապահպաններիս նույնացրել են էթնիկ ատելության թիրախների հետ։ Լինելով գլոբալ կապիտալի ներկայացուցիչ՝ նրանք չեն վարանել շահագործել լոկալ ազգայնական սենտիմենտները, Հայաստան-Ադրբեջան պատերազմը, և բազմիցս բնապահպաններին ու Ամուլսարի պահպանության համար պայքարողներին նույնացրել են Ադրբեջանին կամ դրա նախագահ Ալիևին սպասարկողների հետ (ավելի մանրամասն այս մասին՝ տես «Ամուլսարի հանքի (չ)շահագործումը և հեղափոխությունը» զեկույց, էջ 17)։ Ավելին, Ամուլսարի համար պայքարի դեռ ամենասկզբում, 2012թ․ հունիսին, «գնացեք Թուրքիա» պաստառներ էին դեմ տալիս Ամուլսարում հանք բացելու վտանգների մասին խոսողների առջև։ Ստորև Լիդիանի պաշտոնական էջի ու իրեն սպասարկող ֆեյք էջերի ու օգտատերերի վերջին ժամանակների գրառումներից արտապատկերներն են։ Ստացվում է՝ մի կողմից Լիդիանն իրեն թույլ է տալիս Հայաստանում ապրողներին էթնիկ ատելության հիմքով տրամադրել մեր դեմ, ինչը բռնության անուղղակի հրահրում է, բայց մյուս կողմից հանգիստ ընդունում է թուրքական կապիտալը, գալիս Հայաստանի կառավարությանը ներկայանում իբրև խոշոր ներդրող, որի գործունեության արդյունքում, բնականաբար, թուրքական, անգլիական, կանադական, հայկական և գլոբալացված աշխարհի ցանկացած այլ կապիտալ պիտի հազարապատկվեր, իսկ մեր երկիրն ու սերունդների ապրելավայրը ավերվեր։ Լիդիանի թուրք բաժնետերերն, անշուշտ, նախանձելի վիճակում չեն. նրանք իրենց խաբված են համարում, ինչպես Լիդիանի բոլոր ոչ խոշոր բաժնետերերը։ Այնուամենայնիվ, ստացվում է, որ եթե ներկայիս կառավարությունը շարունակի «խոշոր ներդրողների» շահին չվնասելու նախորդների քաղաքականությունը, առավել ևս, եթե հանկարծ միջամտի ու փորձի բռնի ուժով բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, ապա այն ուղղակիորեն կնպաստի արժեզրկված բաժնեմասեր ունեցող բոլոր տերերի, ներառյալ՝ Թուրքիայի քաղաքացիների կապիտալի վերականգնմանը։
13:51 - 10 հուլիսի, 2020
Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան |aysor.am|

Ամուլսարում համաձայնության են եկել. այդ շոուները տարածքում պետք է չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու. Շիրակ Բունիաթյան |aysor.am|

aysor.am: Ամուլսարում, որտեղ 2-3 օր անընդմեջ լարված իրավիճակ էր, այժմ ամեն ինչ կարգավորվել է։ Պայմանները, որոնք պահնորդական խմբին ներկայացրել են Ջերմուկ համայնքի բնակիչները, կատարված են։ «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանն ասաց, թե ի սկզբանե իրենք խնդիր չեն դրել, որ այդտեղ պահնորդական ծառայություն չպետք է իրականացվի, այլ հակառակը։ «Ամուլսարի տարածքը փակվելու առաջին իսկ օրվանից, դեռ 2018 թվականից, մենք ասել ենք, թե դեմ չենք, որ տարածքում պահնորդական աշխատակազմ լինի, քանի որ այնտեղ ինչ-որ միջադեպի՝ գողություն կամ գույքի վնասման դեպքում համայնքի բնակիչը կամ ընդհանրապես ՀՀ քաղաքացին պատասխանատվություն չկրի։ Մեծ հաշվով մեզ համար էական չի, թե այդ պահնորդական ծառայության անունն ինչ կլինի, թող իրենք իրենց հերթապահությունն իրականացնեն՝ առանց շոուների», - ասաց Շիրակ Բունիաթյանը։ Ամեն ինչ սկսել էր այնտեղից, երբ, Բունիաթյանի խոսքով, նոր պահնորդական ծառայության աշխակիցները տարածք էին մտել զենքերով և դիմակավորված։ ««Լիդիան» ընկերությունն այս պահնորդական ծառայության հետ պայմանագիր էր կնքել, և ըստ այդ պայմանագրի, իրենք իրավասություն էին ստացել, որ գային տարածք և հսկողություն իրականացնեն։ Խնդիրն իրենց գալու, մոտեցման ձևն էր. Ժամը 5-ին զորքով, զենքով, դիմակավորված եկել էին։ Դա շարժել էր ժողովրդի զայրույթը։ Կային ընթացիկ հարցեր, որտեղ մենք համաձայնության չէինք գալիս, իրենք ձգձգում էին։ Կարծում եմ, որ ձեռք բերված համաձայնությունը նորմալ կպահեն, իսկ եթե ոչ, համայնքի բնակիչը ստիպված կլինի նորից ձայնը բարձրացնելու, մինչև ամեն ինչ կլինի ժողովրդի ուզած ձևով», - ասաց Շիրակ Բունիաթյանը՝ նշելով, որ այս պահին ամեն ինչ նորմալ է, «իրենց նախնական այդ ագրեսիվ պահվածքն այլևս չկա»։ Նշենք, որ տարածք մուտք գործելիս պահնորդական ծառայության աշխատակիցները մեքենայի տակ էին գցել տարածքում գտնվող շան ձագերից երեքին, ինչն առաջացրել էր տարածքը պահպանող համայնքի բնակիչների զայրույթը։ «Արդեն երկու տարի է՝ շները մեզ մոտ են՝ պոստերում։ Մենք նրանց կերակրում, պահում ենք։ Հնարավորինս զգույշ ենք, որպեսզի չվնասենք, բայց քանի որ այդ մարդիկ որոշել էին ամեն ինչ անել անշնորհք ձևով, ձագերից երեքին կոխ են տվել, սատկացրել։ Նորանշանակ ոստիկանապետը խոստացավ, որ այդ ամենն ունենալու է իր իրավական հետևանքը։ Հուսով ենք, որ համարժեք գնահատականի կարժանանա այդ դեպքը, որովհետև եթե մի ձագ լիներ, գուցե հասկանայինք, որ անզգուշության հետևանք է։ Բայց այս դեպքում ոչ թե անզգուշություն, այլ անփութություն է եղել», - ասաց նա: Շիրակ Բունիաթյանի խոսքով՝ այս պահին պահնորդները հերթափոխով են ծառայությունն իրականացնելու. «Ռեզերվային մասը դուրս է բերվել տարածքից։ Հնարավոր է՝ նախկին կապալառու պահնորդական խմբի համեմատ մեկ կամ երկու մարդ ավելի կամ պակաս լինեն հենակետերում, դա իրենք կորոշեն, բայց մեր խնդիրն այն էր, որ ռեզերվային մասը չմնա այդ տարածքում, որովհետև իրենց այդտեղ մնալը հետևանքներ է առաջացնում։ Այդ դեպքում արդեն տարածքում մեծ շարժ էր լինելու, այժմ սահմանափակվել են 50-60 հոգով։ Պայմանավորվել ենք, որ այդ շոուները տարածքում չլինեն՝ զենքով, դիմակով, զորքով ծառայություն չեն իրականացնելու»։
16:08 - 03 հուլիսի, 2020
Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում․ ՀԲՃ

Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, ոում ասվում է․ «Լիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կարծես չեն պահպանվում։Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»։    
13:35 - 01 հուլիսի, 2020
ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը պաշտոնապես գրանցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը
 |ecolur.org|

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը պաշտոնապես գրանցեց Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բնակիչների բողոքը |ecolur.org|

ecolur.org: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը: Այս մասին տեղեկացրին «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունից։ «Բնակիչների բողոքին աջակցող հասարակական կազմակերպություններին ուղղված  ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում: Նամակում նշված է, որ բողոքի գնահատման փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք համապատասխանության ստուգման համար. Քննարկել Կողմերի հետ խնդրի լուծման և համապատասխանության գործառույթները, նրանց ծավալը և հնարավոր արդյունքները Պարզել Կողմերի պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր գործառույթին՝ հաշվի առնելով այդ գործառույթների միջև դիմումատուների նախապատվությունները Դիտարկել բողոքի լուծմանն ուղղված  ցանկացած այլ ջանքերի վիճակը, եթե դա ընդունելի է Գնահատել և որոշել, թե ինչ շարունակություն է ունենալու բողոքը: Հիշեցնենք, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները՝ ներառյալ Գնդեվազ գյուղի, ՎԶԵԲ-ից պահանջել են հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը:  Բնակիչներին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն,  «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:00 - 15 հունիսի, 2020
Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լիդիանի» աշխատակիցներ հայցն ընդդեմ ոստիկանության

Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Լիդիանի» աշխատակիցներ հայցն ընդդեմ ոստիկանության

«Լիդիան Արմենիայի» նախկին աշխատակիցները տարածել են հայտարարություն, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել մեր հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի սկզբին մենք՝ «Լիդիան Արմենիայի» 35 նախկին աշխատակիցներս, ովքեր զրկվել են իրենց օրինական աշխատանքից Ամուլսարի ծրագրի շուրջ արդեն գրեթե 2 տարի տևող ապօրինության հետևանքով, հայց ենք ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով  ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության անգործությունը, որից հետո ՀՀ կառավարությունից դատական կարգով պահանջելու ենք ֆինանսական փոխհատուցում այս 2 տարվա ընթացքում մեր կորցրած և հանքի շահագործման ընթացքում ակնկալվող եկամուտների դիմաց: Մենք հետևողական ենք լինելու վերականգնելու և պաշտպանելու մեր ոտնահարված իրավունքները՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս ընթացքում ավելի քան 80 նախկին աշխատակից ևս միացել է հայցին: Արդեն 2 տարի է մենք կանգնել ենք  գործազրկության ու լուրջ ֆինանսական և սոցիալական խնդիրների առջև և մեր  մաշկի վրա զգում ենք այն բոլոր դժվարությունները, որոնց հետ այսօր, ցավոք, ստիպված են առերեսվել մեր հազարավոր հայրենակիցները՝ Հայաստանում և աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետևանքով: Ու եթե նրանց պարագայում ստեղծված իրավիճակը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով, մենք փաստացի շարունակական ապօրինության զոհ ենք, որի ընթացքում գոնե մեկ անգամ ՀՀ վարչապետը կամ կառավարության որևէ ներկայացուցիչ երբևէ չի զանգել ու չի հետաքրքրվել, թե ինչպես ենք մենք դիմակայում ստեղծված իրավիճակին:   Որպես ՀՀ քաղաքացիներ կոչ ենք անում կառավարությանը վերականգնել մեր՝ հարյուրավոր աշխատավոր քաղաքացիների ոտնահարված և անտեսված իրավունքները, վերանայել խտրական և անիրավաչափ մոտեցումը «Լիդիան Արմենիայի» նկատմամբ, անհապաղ վերականգնել օրինականությունն Ամուլսարի ծրագրի շուրջ, քանի որ այսօր այս դժվարին իրավիճակում մեր երկրին անհրաժեշտ են «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու տնտեսվարողներ և մեզ նման աշխատավոր քաղաքացիներ, այլ ոչ թե բարձ գոռացողներ՝ համատեղ ուժերով այս արհավիրքը հաղթահարելու և մեր տնտեսությունը վերականգնելու համար:
16:24 - 04 ապրիլի, 2020
Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիտարշավի արդյունքները. նախարար |news.am|

Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիտարշավի արդյունքները. նախարար |news.am|

news.am: Ամուլսարի հանքավայրն ուսումնասիրելիս հաշվի չեն առնվել 1952-1954 թվականների գիարշավի արդյունքները: Այս մասին հունվարի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում լեռնահանքային հանքավայերի ոլորտում ներդրումային ծրագրերի օրինականության եւ հիմնավորվածության ուսումնասիրության խորհրդարանական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով` քրեական գործի շրջանակներում պետք է պատասխանել հարցին` արդյո՞ք այս փաստը այդ ուսումնասիրությունների արդյունքները կոծկելու փորձ է, թե՞ սա բացթողում է պետական մարմնի կողմից թույլ տրված: Ինչպես նշեց նախարարը, կրկնակի ուսումնասիրության արդյունքում զգալի շեղումներ էին գրանցվել: «Եթե Lydian ընկերութունը հնարավորություն ունի փոխել դրանք, ապա պետք է անի դա»,- շեշտեց նախարարը:
18:50 - 09 մարտի, 2020
Օնտարիոյի դատարանին նամակ է ուղարկվել Լիդիան ընկերության ցուցմունքներում առկա փաստական խեղաթյուրումների մասին |armecofront.net|

Օնտարիոյի դատարանին նամակ է ուղարկվել Լիդիան ընկերության ցուցմունքներում առկա փաստական խեղաթյուրումների մասին |armecofront.net|

armecofront.net: Փետրվարի 28-ին Հայկական բնապահպանական ճակատի մի շարք անդամներ գրություն են ուղարկել Օնտարիոյի արդարադատության գերագույն դատարանի սնանկության գործերով դատավոր Ջեֆրի Բ. Մորավեցին, ով քննում է Լիդիան ընկերությունների խմբի` սնանկությունից պաշտպանվելու գործը, ինչպես նաև այս գործով սնանկության «մոնիտոր» (կառավարիչ) ճանաչված Alvarez & Marsal ընկերությանը: Լիդիան ընկերությունների խումբը օտարերկրյա մի շարք դատական գործերում է ներքաշված․ նախ՝ օֆշորային Ջերսիում ընթանում է նրա սնանկության գործը իր պարտապանների հայցով, իսկ կանադական դատարաններում Լիդիանը փորձում է պաշտպանվել սնանկությունից իր նոր գրանցված կանադական դուստր ընկերության միջոցով և այդ պաշտպանությունը տարածել Ջերսիում ընթացող գործի վրա։ Լիդիան խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսը դատարաններին հավաստիացնում է, որ խմբի անդամ ընկերությունները վերակազմավորվում են, փնտրում Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը վերագործարկելու համար նոր ֆինանսավորում, անհնարինության դեպքում՝ արբիտրաժային ծախսերի համար ֆինանսավորում (վարկավորում), ինչպես նաև ակտիվորեն փնտրում են ընկերության գնորդներ։ Հաշվի առնելով Լիդիանի այս ջանքերը՝ տնօրեն Սելլերսը հայցում է պաշտպանություն սնանկությունից։ Գործը քննում է անվճարունակ ընկերությունների վերակազմավորման հարցերով մասնագիտացած սնանկության դատավոր Ջեֆրի Մորավեցի գլխավորած դատարանը։ Հայկական բնապահպանական ճակատը գրություն է հղել կանադական դատարան ու սնանկության «մոնիտոր» ընկերությանը՝ տեղեկացնելով Լիդիան ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսի 2019թ-ի դեկտեմբերի ցուցմունքում հայտնաբերված շուրջ երկու տասնյակ փաստական խեղաթյուրումների և հետևաբար՝ դատարանին ապակողմնորոշելու մասին: Ներկայացվել են նաև հավելյալ տեղեկություններ ՀՀ դատարանում Լիդիանի գույքի վերաբերյալ կայացրած որոշումների մասին, ինչպես նաև վերոնշյալ պնդումները հաստատող պաշտոնական փաստաթղթեր: Լիդիան ընկերությունների խմբի իրավաբանների (որոնք նաև պարտատեր են) հայցադիմումի փաթեթը, ներառյալ 2019թ-ի դեկտեմբերին Էդվարդ Սելլերսի՝ երդմամբ հաստատված ցուցմունքը, հրապարակված են սնանկության «մոնիտորի»՝ Alvarez and Marshal-ի կայքում: Այս իրավական փաստաթղթերի բազմաթիվ կետերում զրպարտիչ տեղեկություններ են ներկայացվում ՀՀ կառավարության և այլ պետական մարմինների մասին, որոնց վերջիններս որևէ կերպ չեն արձագանքել: Այս փաստաթղթերը վերլուծելը, դրանց արձագանքելը, ՀՀ քաղաքացիների և պետության շահերը պաշտպանելն իրականում մեր կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը չպետք է աներ. սա ՀՀ կառավարության ուղիղ պարտականությունն էր: Մենք ստիպված ենք եղել շաբաթներ շարունակ տեղեկություններ հայցել պետական մարմիններից՝ ապացույցներ հավաքագրելու համար, այնինչ Կառավարությունն այդ բոլոր տեղեկություններին ի սկզբանե տիրապետում էր: Կառավարության՝ իր պարտականությանների մեջ թերանալու պարագայում, նման կարևոր խնդիրը բարձրաձայնելն ու Կառավարության անդամներին հարցադրումներ ներկայացնելը նաև ԱԺ պատգամավորների պարտականություններից է: Երկու մարմիններն էլ չեն կատարել իրենց գործառույթը նույնիսկ այն բանից հետո, երբ մենք նամակներով և լրատվամիջոցներով իրազեկել ենք խնդրի և գործով առկա փաստաթղթերի աղբյուրների մասին: Ի հավելումն այս հարցում նման անպատասխանատու մոտեցման՝ մեկ այլ պետական մարմին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ, հետևողականորեն ոչ մի անգամ չի ներկայացել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իր դեմ հայցերի շրջանակներում կայացած դատական նիստերին: Արդյունքում՝ 2020թ. փետրվարի 26-ին Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» ևս մեկ հայց ու անվավեր է ճանաչել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Չնայած Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որ Վարչական դատարանի վճիռը իրավաչափ չի համարում, և այն բողոքարկվելու է Վերաքննիչ վարչական դատարան՝ անհասկանալի է, թե դատական նիստերին հետևողական կերպով չներկայանալու պարագայում ուրիշ ի՞նչ որոշում կարելի էր ակնկալել դատարանից: Դատելով պետական մարմինների այս վարքագծից՝ մենք գնահատում ենք, որ ՀՀ կառավարությունը կա՛մ շարունակում է աջակցել Լիդիան ընկերությանը, կա՛մ այս հարցում մատնված է անգործության, ինչն ինքնաբերաբար աջակցություն է: Կառավարությունը ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում այդ ընկերության նկատմամբ անցած 8-9 տարիների ընթացքում պետությանն ու հանրությանն ապակողմնորոշելու և վնաս հասցնելու համար, այլև հետևողականորեն փոշիացնում է տարբեր պետական և ոչ-պետական մարմինների արած աշխատանքի արդյունքները:
10:40 - 02 մարտի, 2020
«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը վերականգնել «Լիդիանի» օրինական իրավունքները

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին՝ կոչ անելով կառավարությանը վերականգնել «Լիդիանի» օրինական իրավունքները

«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2020թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Ամուլսարի ծրագրում 2018 թ. ստուգումների արդյունքում ըստ Տեսչական մարմնի «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10 պահանջ՝ ներառյալ Ամուլսարի ծրագրի շինարարության փուլում իրականացված (շինարարական նյութերի) ապօրինի հանքարդյունահանումը: «Լիդիանը» վիճարկել էր այդ կետերը և պնդել, որ Տեսչական մարմնի ղեկավարը եղել է կողմնակալ այդ որոշումներում, որոնց արդյունքում ՀՀ քննչական կոմիտեն 2018թ.-ի օգոստոսին քրեական գործ էր հարուցել «Լիդիան Արմենիայի» նկատմամբ՝ հիմնվելով Տեսչական մարմնի բացահայտումների վրա: Համաձայն Վարչական դատարանի վճռի՝ «Լիդիան Արմենիայի» շինարարական գործունեությունն Ամուլսարի ծրագրի տարածքում չի հանդիսանում ապօրինի հանքարդյունահանում: Ինչպես և «Լիդիանը» մշտապես պնդել էր, երբևէ պատշաճ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու համար: «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս առիթով ասել է, – «Լիդիանը» ողջունում է Վարչական դատարանի անաչառ որոշումը: Սա ևս մեկ վճիռ է, որով Հայաստանի դատական համակարգը փաստում է «Լիդիանի» գործունեության համապատասխանությունը օրենքին: Նախորդ մի շարք վճիռներով ևս Հայաստանի դատարանները պարզել էին, որ «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը ապօրինաբար խոչընդոտվել է: «Լիդիանը» լուրջ ֆինանսական կուրսուտներ է կրել Ծրագրի դեմ ապօրինի գործողությունների արդյունքում, որոնց չի միջամտել ՀՀ կառավարությունը: Կառավարության գործողություններն ու անգործությունը շարունակում են բացասաբար ազդել «Լիդիանի» բոլոր շահառուների վրա՝ ներառյալ հարյուրավոր աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև հազարավոր բաժնետերերի և ներդրողների: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանն առաջնորդվել Վարչական դատարանի վճռով և վերականգնել «Լիդիանի» աշխատելու օրինական իրավունքը»: Վարչական դատարանը նաև անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը: Դատարանը գտել է, որ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված է եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում նրա անաչառության վերաբերյալ, երբ նա մերժել է «Լիդիանի» վարչական բողոքը: Այն երկու կետերը, որոնք Վարչական դատարանը թողել է ուժի մեջ, վերաբերում են փաստաթղթավորման բարելավմանը և տարեկան վիճակագրական հաշվետվություններին: Դատական ակտը կարող է մեկ ամսվա ընթացքում բողոքարկվել Վերաքննիչ Վարչական դատարան: Լիդիան Արմենիա
16:39 - 28 փետրվարի, 2020
«Լիդիանն» ունի ֆինանսական խնդիրներ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հարցի մասին |shantnews.am|

«Լիդիանն» ունի ֆինանսական խնդիրներ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հարցի մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տեսակետին, թե Ամուլսարի հարցում ինքը ժողովրդական պահանջներին կարծես ընդառաջ չի գնում, նշեց, որ ինքը բոլոր հարցերում օրինականության և օրենքի տառի պահպանման կողմնակիցն է: Փոխվարչապետը շեշտեց՝ պետք է ընդունել, որ կան դեպքեր, երբ կա պարտավորություն, որ ստանձնել է պետությունը, ու իրենք կարող են ասել՝ լավ, ունենք պարտավորություններ, որ պատրաստ չենք սպասարկել, սակայն չի կարծում, որ ընդհանուր առմամբ այդ մոտեցումը պետության նկատմամբ կարող է վստահություն առաջացնել: Սա՝ ընդհանրապես: Ինչ վերաբերում է Ամուլսարին, Ավինյանը ընդգծեց. «Ամուլսարի ծրագրում ամեն ինչ չէ, որ այնքան միանշանակ է, արդեն իսկ կարող եմ արձանագրել՝ անկախ հանգամանքից, որ այնտեղ որոշակի տրամադրություններ կան, որ դեմ են Ամուլսարի հանքի բացմանը, ինքը՝ «Լիդիանը», ունի ֆինանսական խնդիրներ, դրանց լուծումը ևս խնդրահարույց է: Մենք ունեցել ենք քննարկումներ և՛ ընկերության, և՛ բողոքող անձանց, և՛ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց այստեղ արդեն խնդիրը խորքային է, ֆինանսական դաշտում է և ընկերության հետ է կապված»:
14:38 - 27 փետրվարի, 2020
«Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն |tert.am|

«Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն |tert.am|

tert.am: «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը  տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։ Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։ Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։ «Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը  ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել  Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», -ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։
12:39 - 20 փետրվարի, 2020
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին |armtimes.com|

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին |armtimes.com|

armtimes.com։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ընկերությունը պահանջում է Սաֆարյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տվյալները հերքել, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցել եւ նախապես վարված պետական տուրքի գումարը բռնագանձել: «Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանն ասաց, որ հայցի պատճառ է հանդիսացել նոյեմբերի 13-ին Գեւորգ Սաֆարյանի «irakanum.am» լրատվամիջոցին տրված՝ «Իշխանությունները պետք է բացահայտեն կոռուպցիոն այն գործարքները, որոնցում ներգրավված է եղել «Լիդիան Արմենիա»-ն վերնագրով հարցազրույցը: Մելքումյանի խոսքով՝ Սաֆարյանը այդ հարցազրույցի ժամանակ ասել է, որ «Լիդիան Արմենիա»-ն օգտագործել, օգտագործում եւ օգտագործելու է բոլոր՝ թե՛ օրինական եւ թե՛ ապօրինի լծակները՝ հանքը շահագործելու համար: «Այս արտահայտությունները մենք դիտարկել ենք, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալներ եւ դիմել ենք դատարան, որպեսզի հերքվի»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ պահանջում են նաեւ 1 մլն դրամի չափով փոխհատուցում: Գեւորգ Սաֆարյանը մեր զրույցում ասաց, որ հայցը չի ստացել եւ պահանջի բովանդակությանը ծանոթ չէ։ Ավելին՝ armtimes.com-ում
09:15 - 16 դեկտեմբերի, 2019
«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը

«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը

«Լիդիան ինթերնեյշնլը» արձագանքել է Ընկերության՝ Դարբ գետից ջրօգտագործման թույլտվության դիմումի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը: 2019թ. հուլիսի 4-ին Ընկերությունը դիմել էր Նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սեպտեմբերի 9-ին նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը եւ տրամադրել մի շարք դիտողություններ, այդ թվում՝ պահանջվող 43.5 լ/վ ծավալը վերանայելու անհրաժեշտության մասին՝ Դարբում սեզոնի երեք ամսվա ընթացքում ջրի անբավարար քանակի պատճառով: Սեպտեմբերի 26-ին Ընկերությունը գրավոր պատասխանել էր Նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար, ինչպես խորհուրդ էին տվել Նախարարության պաշտոնյաները՝ Ընկերության հետ քննարկումների ժամանակ: Հոկտեմբերի 31-ին Ընկերությունը ստացավ Շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումի մերժումը: «Լիդիանի» իրավախորհրդատուները մեկնաբանում են, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, եթե Նախարարությունը որոշում չի տրամադրել 50 աշխատանքային օրվա ընթացքում, ապա դիմումը համարվում է բավարարված, եւ Ընկերությունը կարող է օգտվել համապատասխան իրավունքից: Իրավախորհրդատուները նաեւ պարզաբանել են, որ նույնիսկ հաշվի առնելով Նախարարության կողմից Ընկերության դիմումի հետաձգումը, Նախարարությունը, միեւնույն է, գերազանցել է օրենքով սահմանված 50 օրը, եւ Ընկերությունը կարող է համարել, որ ունի Դարբից ջրօգտագործման թույլտվությունը՝ իր դիմումի համապատասխան: Ընկերությունը ծրագրում է դիմել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ, որի իրավունքը Ընկերությունն ունի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: «Լիդիանի» նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը այս առիթով ասել է, – «Ցավալի է, որ «Լիդիանը» պետք է դարձյալ դիմի դատական մարմիններին՝ ակնկալելով, որ դատարանը կանխի Ամուլսարի ծրագիրն իրականացնելու «Լիդիանի» իրավունքի խախտման ապօրինի փորձերը: Անցյալ ամիս Վարչական դատարանը պարզեց, որ ՀՀ Կառավարության նախկին պաշտոնյան ապօրինի կերպով փորձում էր զրկել Ընկերությանը Ամուլսարի ծրագիրն իրականացելու իրավունքից: Այժմ, կարծես, արդեն գործող նախարարն է ապօրինի գործողություններով խոչընդոտում Ընկերությանը՝ իրականացնել Ամուլսարի ծրագիրը: 2019թ. օգոսոտսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց, որ չկա ոչ մի իրավական հիմք, որի հիման վրա ՀՀ կառավարությունը կարող էր մերժել «Լիդիանի» Ամուլսարի ծրագիրն իրագործելու իրավունքը եւ որ երկրի շահերից է բխում թույլ տալ, որ ծրագիրն իրագործվի: Ե՞րբ է Վարչապետը իրականացնելու օրենքի գերակայությունն ապահովելու խոստումը»:
11:40 - 05 նոյեմբերի, 2019
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը

«Լիդիան Արմենիան» հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Ընդ որում, ասվում է, որ դատարանը նշել է՝ Կառավարության պաշտոնյայի՝ նախկինում Ամուլսարի դեմ ծավալած գործունեությունն անաչառության վերաբերյալ կասկած է հարուցում: «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018 թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018 թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողություններից մինչև ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում: ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաև արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչև տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը: «Լիդիանի» նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է,– «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են և նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը ևս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել՝ խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու և շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաև ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»: «2019 թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որևէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել և պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաև կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները և վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետև վարչապետը տարբեր առիթներով ևս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչև այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»: «Վարչապետը նաև մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» և այլք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաև ՀՀ կառավարության կազմում: ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018 թ. հունիսից և չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին և ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար»:
07:26 - 18 հոկտեմբերի, 2019
«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին |armtimes.com|

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին |armtimes.com|

armtimes.com։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:Հայցվորը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար գումար փոխհատուցել եւ և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 24-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին: «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Ինգա Սարաֆյանը մեր զրույցում չասաց, թե որն է հայցի հիմքն ու առարկան:Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ տեղյակ է հայդացիմումից. «Հայցի պատճառն այն է, որ ես Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իբրեւ թե հայտարարել եմ, որ նրանք լիցենզիան կոռուպցիոն ճանապարհով են ստացել»:Հարցին՝ նման բան հայտարարե՞լ է ինքը, Բագրատյանը պատասխանեց. «Չէ, Ամուլսարի հարցի հետ կապված քննարկման ժամանակ մի քաղաքացի ինձ գրություն ուղարկեց հարցնելով, թե ինչպե՞ս է ստացվել, որ բազմաթիվ հանքավայրեր, որոնք վնասակար են՝ լիցենզիա են ստացել, ես պատասխանեցի, որ իշխանությունների կոռուպցիոն համաձայնագրերի շրջանակում»Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:16 - 26 սեպտեմբերի, 2019