Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան
 |azatutyun.am|

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։ Ռուբինյանը հիշեցրեց՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։ ԱԺ փոխնախագահը շարունակեց՝ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։ Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։ Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։ Բաքուն մարտի 30-ին հայտարարեց, թե Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել մի շարք բարձունքներ, հիմնական ու օժանդակ ճանապարհներ և Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած տարածքը։ Փաշինյանը, սակայն, նույն օրը, կառավարության նիստի ժամանակ, վստահեցրեց, հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ընդամենը Հայաստան-Արցախ երթուղու փոփոխություն է կատարվել։ Ազգային անվտանգության ծառայությունն ավելի ուշ հայտնեց, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։ 
13:39 - 03 ապրիլի, 2023
Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականի մասին

Ռուբեն Ռուբինյանն ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականի մասին

Հայաստանի հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: Ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում` Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու եւ Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականի մասին: Դեսպանն արժեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:  
17:30 - 27 փետրվարի, 2023
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներն այսօր հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԵԽ փոխգործակցության բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Հայ խորհրդարանականները հյուրի ուշադրությունը հրավիրել են ավելի քան երկու ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին:Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու մի շարք ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:
16:43 - 17 փետրվարի, 2023
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը»․ Քըլըչը շնորհակալություն է հայտնել 100 տոննա հումանիտար օգնության համար

«Բացի 28 հոգանոց փրկարարական թիմից և տեխնիկական սարքավորումներից, երկրաշարժից անմիջապես հետո հայ ժողովրդի կողմից 5 բեռնատարներ՝ լցված 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով, անցնելով Ալիջանի սահմանային դարպասով, մեկնել են Ադըյաման։ Շնորհակալություն Հայաստան»,- թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ նշելով Ռուբեն Ռուբինյանին։ Սերդար Քըլըչը հրապարել է նաև հումանիտար օգնությամբ լցված բեռնատարների լուսանկարներ և արձագանքել ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի գրառմանը՝ նշելով․ «Շնորհակալություն սիրելի Վահան Կոսնտանյան և Ռուբեն Ռուբինյան՝ ձեր ջանքերի համար, որ սա հնարավոր դարձրիք։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»։ Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։
13:44 - 11 փետրվարի, 2023
Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագտիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան 
 |azatutyun.am|

Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագտիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ Հայաստանն այս հարցում կառուցողական է։ Ռուբինյանի խոսքով՝ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին։ Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․  - Արդեն գործո՞ւմ են ուղիղ բեռնափոխադրումները Երևանի և Անկարայի միջև։ -Հնարավորությունը բաց է, և եթե համապատասխան տնտեսվարողները ուզենան օգտվել այդ հնարավորությունից, կարող են։ Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, ոչ թե հատուկ ներկայացուցիչների միջև է եղել, այլ տեխնիկական հանդիպում է եղել սահմանին՝ Մարգարայում և ուսումնասիրվել է Մարգարայի կամրջի վիճակը, պիտանելիությունը, նմուշառում է վերցվել երկկողմ և հիմա այդ հետազոտության փուլում ենք, որից հետո պարզ կլինի, թե ինչպես ենք շարժվում առաջ։ Նաև շարունակում է սեղանին մնալ մեր առաջարկը՝ ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու և սպասում ենք թուրքական կողմի արձագանքին։ Երբ որ կամրջի վերաբերյալ արդեն պաշտոնական եզրակացություն լինի, ըստ դրա, կարելի կլինի նշել ժամկետները, բայց, բնականաբար, եթե ֆիքսվի, որ կամուրջը պիտանի է անհապաղ օգտագործման համար, այդ դեպքում ոչ մի տեխնիկական պատճառ չի մնա երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը անհապաղ չբացելու համար և եթե դա տեղի չունենա, կնշանակի, որ քաղաքական պատճառ կլինի, իսկ քաղաքական պատճառ առնվազն Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող լինել։  - Պարոն Ռուբինյան, ի դեպ, տրամաբանությունը ո՞րն է երրորդ երկրների համար բացելու։ - Բնականաբար, Հայաստանը միշտ պատրաստ է եղել մեկ վայրկյանում ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ընդ որում, միշտ ասելով՝ նկատի ունեմ 1991 թվականից սկսած, բայց քանի որ թուրքական կողմ, առնվազն մինչ այս պահը, չի գնացել այդ քայլին, քննարկվել են ինչ-որ քայլեր, որոնք կարող են որոշակի վստահության ամրապնդման միջոց լինել և այդ համատեքստում եղել է առաջարկ մեր կողմից և այդ առաջարկն ընդունվել է։ Ի դեպ ուղիղ ավիաբեռնափոխադրումների առաջարկն էլ եղել է թուրքական կողմից և մեր կողմից է ընդունվել։ Իմաստն այն է, որ հնարավորություն տրվի ամեն դեպքում սահմանը բացել թեկուզ մասնակի, որը թեկուզ կարող է տուրիստական շարժ ակտիվացնել և այլն։ - Նախատեսվա՞ծ է առաջիկայում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ հանդիպում։ -Այս պահին՝ ոչ։  - Ի՞նչն է գլխավոր խոչընդոտը, որ ձգձգվում է կարգավորումը, նրանք ասում են՝ «խաղաղության պայմանագիր ստորագրեք նո՞ր»։ -Գլխավոր խոչընդոտը այն է, որ Թուրքիան մինչ այս պահը չի գնում այդ քայլին, Հայաստանը պատրաստ է՝ հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ։  - Ես նկատի ունեի պայմանը, որն անգամ Էրդողանի շուրթերից է հնչում, երբեմն-երբեմն։  - Թուրքիայից հաճախ տարատեսակ և հակասական հայտարարություններ են հնչում, օրինակ ասում են նաև, որ Թուրքիան առանց նախապայմանների է գնում այս գործընթացին, բայց մյուս կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են այս հայտարարություններին, բայց ամեն դեպքում Հայաստանը կառուցողական է։ Անցած տարեվերջին Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Վիեննայի 2022-ի հուլիսի 1-ի հանդիպմանը որոշեցին բացել սահմանն այլ երկրների քաղաքացիների համար։ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից: Երևանի ու Անկարայի միջև կարգավորման նոր գործընթացը մեկնարկել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Ռուբինյանն ու Քըլըչն արդեն չորս անգամ հանդիպել են։ Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ azatutyun.am-ում
11:50 - 31 հունվարի, 2023
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն դա բանակցված է․ Ռուբինյանը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ուղիղ բանակցությունների մասին |azatutyun.am|

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն դա բանակցված է․ Ռուբինյանը՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ուղիղ բանակցությունների մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Միջազգային ճնշումը և ուշադրությունը Լաչինի միջանցքի փակ լինելու հարցի վրա մեծանում է, և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,- ասաց խորհրդարանի փոխնախագահ («Քաղաքացիական պայմանագիր») Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաև արձագանքեց իշխանությանն ուղղված քննադատություններին, որ չեն գնում Ադրբեջանի հետ բանակցելու այս հարցի շուրջ։ Ստորև հատված հարցազրույցից. Հարց - Չեք գնում, ուղիղ չեք բանակցում միջանցքը փակողների հետ, առաջին փաստարկը։ Ռուբեն Ռուբինյան. - Ես համաձայն չեմ այդ փաստարկի հետ, որովհետև իրականում նոյեմբերի 9-ի հայտարարությունն այս մասով առնվազն շատ պարզ է, սևով սպիտակի վրա գրված է հետևյալը, որ ա) Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, ընդ որում, ուշադրություն՝ եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն՝ երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում, և այդտեղ, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ ՀՀ-ն իրավազորություն կամ վերահսկողության որևէ ֆունկցիա չունեն Լաչինի միջանցքում։ Երկրորդը՝ նախ Ադրբեջանը նույնպես Լաչինի միջանցքում, բնականաբար, որևէ իրավասություն չունի, բայց ունի մեկ պարտավորություն՝ երաշխավորել Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան մարդկանց, մեքենաների և բեռների անվտանգ շարժը, այսինքն՝ այլ կերպ ասած՝ ոչ մի կերպով չանել գործողություններ, որոնք վտանգի կենթարկեն այդ ազատ տեղաշարժը։ Բնականաբար, Ադրբեջանը խախտել է այս կետը, և հիմա հարց է առաջանում՝ լավ, եթե սևով սպիտակին գրված է այն, ինչ պիտի լինի, այսինքն՝ պայմանավորվածությունն արդեն կա, և այն գրված է, բանակցել ինչի՞ շուրջ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն արդեն խախտված է, այդ խախտվածությունը պետք է վերականգնվի։ Հարց - Այդ պայմանագիրը խախտված է, և այդ պայմանագրի տակ նաև Հայաստանի ստորագրությունն է դրված։ Այնպես չէ, որ այն մի կետի վրա տարածվում է, մյուսի վրա՝ ոչ։ Ռուբեն Ռուբինյան. - Այո, բայց բանակցությունը ենթադրում է, որ կողմերը խոսում են այն փոխադարձ քայլերի մասին, որոնք կարող են իրականացվել այս կամ այն իրավիճակը ստանալու համար։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն դա բանակցված է, Լաչինի միջանցքի կարգավիճակը, գործունեության պարամետրերը ֆիքսված են և հաստատված են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այսինքն՝ օրինակ, ըստ այդ քննադատների՝ եթե սկսենք վերաբանակցել փաստացի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որովհետև դա է նշանակում բանակցել այս իրավիճակի շուրջ, որտե՞ղ է երաշխիքը, որ նոր վերաբանակցվածը չի խախտվի երկու օր հետո։ Այսինքն՝ մենք նաև գործ ունենք Ադրբեջանի պայմանագրունակության հետ այստեղ։ Հարց - Այսինքն՝ Դուք նկատի ունեք՝ մի անգամ բանակցելով Երևանն այդ շանտաժին ենթարկվելու է, և դա կարող է անընդհատ կրկնվել։ Ռուբեն Ռուբինյան. - Ես հիմա դետալների մեջ չեմ մտնում, ես ասում եմ՝ այն, ինչի մասին պետք էր բանակցել, արդեն բանակցված է, և դրա արդյունքում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդունվել, այսինքն՝ կա ֆիքսված փաստ չէ՞, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո պետք է լինի, և այն պետք է լինի բաց։ Հիմա դա այդպես չէ։ Հարց - Ադրբեջանն ասում է՝ այնտեղ գրված չէր, որ հայկական կողմը պիտի «զենք, ականներ տեղափոխի, եկեք միջոցներ ձեռնարկենք՝ դա կանխելու»։ Ռուբեն Ռուբինյան. - Նախ՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել, այսինքն՝ եթե նույնիսկ ՀՀ-ն դա աներ, միևնույնն է՝ դրան անդրադարձ չկար նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Եվ եթե խոսում ենք շրջափակման մասին, իսկ ի՞նչ, գազատարով զենք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են և չեն թողնում՝ գազ լինի Ղարաբաղում։
21:17 - 30 հունվարի, 2023
Հայաստանը ԼՂ զենք չի տեղափոխել, նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա եռակողմ հայտարարության մեջ․ Ռուբինյան

Հայաստանը ԼՂ զենք չի տեղափոխել, նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա եռակողմ հայտարարության մեջ․ Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Բաքվի հայտարարություններին, թե հայկական կողմը զենք ու ականներ է տեղափոխում Լաչինի միջանքով, ասաց, որ նախ ՀՀ-ն ԼՂ-ում զորք չունի եւ զենք չի տեղափոխել, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել․ «Նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա հայտարարության մեջ, բայց կրկնում եմ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի ոչ զորք, ոչ զինված ուժեր, ոչ էլ տեղափոխել է զենք ու զինամթերք։ Եթե խոսում ենք շրջափակման մասին․ իսկ ինչ գազատարով զենք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են ու չեն թողնում, որ գազ լինի Ղարաբաղում, կամ էլեկտրագծով կամ ինտերնետի գծով զենք է տեղափոխվել․ այս գործողություններից պարզ է, որ այդ կեղծ պատմությունը՝ զենքի տեղափոխման մասին, միջոց է, որով փորձում են արդարացնել միջանցքի փակումը»,-նշել է ԱԺ փոխխոսնակը «Ազատության»-ը տված հարցազրույցում։ 
17:36 - 30 հունվարի, 2023
Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը չի պնդել, որ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն

Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը չի պնդել, որ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն

Ես կարող եմ մեկնաբանել մեր դիրքորոշումը։ Եթե հստակեցնելու բաներ կան, պետք է իրենց դիմել։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է․ ՀՀ-ն ունի անվտանգային խնդիրներ, անվտանգային բացեր, որոնք երևացել են, այդ թվում՝ վերջին ամիսների ընթացքում հայտնի իրադարձությունների ժամանակ, և այդ խնդիրները փորձում է լուծել իրեն հասու մեթոդներով՝ համագործակցելով բոլոր ուժերի հետ, և այդ համագործակցությունը չենք անում մեկի հետ՝ ի հեճուկս մյուսի։ Մենք ունենք խնդիր մեր տարածքային ամբողջականության պաշտպանության։ Մենք բնականաբար չենք խորշելու ցանկացած մեթոդ օգտագործելու մեր տարածքային ամբողջականությունը, մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Եվ դա մեր իրավունքն է»,- նշեց Ռուբինյանը։ Հարցին, որ ՌԴ-ն ուրիշ կերպ է ընկալում Հայաստանի գործողությունները, մե՞ր թերացումն է, թե՞ իրենք են էդպես ընկալում, Ռուբինյանը պատասխանեց՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին ու նշելով, որ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, և որի գոյության համար մեկ իմաստը իր անդամների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է, սեպտեմբերյան դեպքերից հետո չի ֆիքսել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն օկուպացվել է, ու որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա․ «Սա է Ձեր հարցի պատասխանը»։ Լրագրողը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Երևանում ՀԱՊԿ-ի հայտարարությունը չհաջողվեց ընդունել, որովհետև հայ գործընկերները պնդում էին, որ դրանում լինի սուր դատապարտություն՝ ուղղված Ադրբեջանին։ Դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակը նշեց․ «Հայաստանը չի պնդել, որ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն, Հայաստանը պնդել է, որ ֆիքսվի իրողությունը։ Իսկ իրողությունը հետևյալն է եղել․ սեպտեմբերյան հարձակման ընթացքում Ադրբեջանը հարձակվել է ՀՀ վրա, ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, հարվածներ է հասցրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ կիլոմետրեր խորությամբ։ Եվ մենք ակնկալել ու ակնկալում ենք, որ այս փաստը մեր դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը, ֆիքսեն։ Սա մինիմումն է, որ ակնկալվել է, և այդ մինիմումը մինչ այս պահը բավարարված չէ»։ Անդրադառնալով նաև Լավրովի մյուս հայտարարությանը, որ չնայած նրան, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, Ռուբինյանն ասաց, որ խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկելու կամ չուղարկելու մեջ է, այլ թե այդ դիտորդները ինչը պետք է դիտեն։ «Մենք պնդում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում հարձակում է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ը մինչ այս պահը հրաժարվել է ֆիքսել, որ ընդհանրապես կա Հայաստան-Ադրբեջան սահման, որից այս կողմ հարձակում է տեղի ունեցել։ Մեր պահանջը հենց դա է եղել, որ դա ֆիքսվի, որովհետև եթե դա չի ֆիքսվում, հարց է առաջանում՝ եթե ՀԱՊԿ-ը չի ֆիքսում, որ կա հստակ Հայաստան-Ադրբեջան սահման, ապա ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Սա է հարցը, ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկել-չուղարկելու մեջ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ 
14:20 - 28 հունվարի, 2023
Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է. Ռուբեն Ռուբինյան |armtimes.com|

Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է. Ռուբեն Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ և տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է: Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Իսլանդիայի վարչապետից հետաքրքրվել, թե  ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառույցում իսլանդական նախագահությունը՝ այս խախտումների կապակցությամբ: Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը, 2001 թվականին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն և պետք է գործեն իրենց հանձնառություններին համապատասխան: «Տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակը աճող մտահոգության տեղիք է տալիս: Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը՝ որպես նախարարական կոմիտեում նախագահող, հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ կոչ անելով լիարժեքորեն վերականգնել տեղաշարժի ազատությունը և հաղորդակցությունը: Նա նաև մտահոգություն է հայտնել մեկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված ոչ կայուն հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու բանալին, իհարկե, երկխոսությունն է, և նախարարների կոմիտեն կշարունակի հետևել այդ զարգացումներին։ Սա պարզ խնդիր չէ»,-ասել է նա։
09:28 - 27 հունվարի, 2023
Գրեթե բոլոր նախագծերին ձեռնպահ եք քվեարկում, գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը |tert.am|

Գրեթե բոլոր նախագծերին ձեռնպահ եք քվեարկում, գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը |tert.am|

tert.am: ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հունվարի 16-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանին ու Արթուր Խաչատրյանին։ «Պետք չէ նյարդայնանալ կամ սրտնեղել իմ ասածներից, ես շատ պարզ բան եմ ասում։ Դուք շարունակաբար, գրեթե մեխանիկորեն, գրեթե բոլոր նախագծերին քվեարկում եք ձեռնպահ, ընդ որում՝ առանց հիմնավորելու ձեր քվեարկության պատճառը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները՝ այդ թվում ձեզ ընտրած, բայց ոչ միայն ձեզ ընտրած, որոնցից մեկն եմ ես, իրավունք ունեն իմանալու՝ ի վերջո ձեր դիրքորոշումները որոնք են։ Այլ բան, որ գուցե ձեր դիրքորոշումը ընդհանրապես ձեռնպահ լինելն է խորհրդարանում, երկրում և ընդհանրապես, բայց դա այլ հարց է»,- ասաց Ռուբինյանը։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում
11:47 - 17 հունվարի, 2023
Պետք է փորձենք հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա․ Ռուբինյան

Պետք է փորձենք հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնաատում երեկ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։  «Կարծում եմ՝ շատ հաջող նիստ էր։ Ըստ էության, բոլոր երկրների ներկայացուցիչները ֆիքսեցին, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը պետք է դադարի և կոչ արեցին Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը  պետք է ապահովի անխափան կապ Հայաստանի և Արցախի միջև։ Նիստի սկզբում ներկայացվեց, որ կա մամլո հաղորդագրության նախագիծ, որը պետք է քննարկվեր։ Իմ տեղեկություններով՝ այն քննարկման փուլում է, և կտեսնենք ՝ ինչ արդյունքներ կլինեն։ Դա մի տեքստ է, որը կարող է ընդունվել միայն կոնսեսուսով։ Կսպասենք, կտեսնենք և ըստ այդմ մեր հետագա քայլերը կամ գետնի վրա հետագա իրադարձությունները պարզ կդառնան»։  Դիտարկմանը, որ նմանատիպ կոչեր հնչում էին նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, արդյոք չպե՞տք է ավելի կոնկրետ գործողություններ արվեն, Ռուբինյանն ասաց․ «Ես չէի համեմատի 44-օրյա պատերազմի ընթացքում հնչած կոչերը այս կոչերի հետ․ այս համատեքստում, նաև սեպտեմբերյան ագրեսիայի համատեքստում, այդ կոչերը շատ ավելի հասցեական են, շատ ավելի հստակ են և շատ ավելի կոշտ են։ Մենք պետք է փորձենք  հնարավորինս մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա։ Երեկվա նիստից պարզ դարձավ, որ այդ ճնշումը մեծացել է և մեծանում է, որովհետև Լեռնային Ղարաբաղը ինքնին և ԼՂ հիմնախնդիրը միջազգայնանում է, և դա Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է»։ Ռուբինյանը նկատեց, որ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների․ «Բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը և դրա մեջ պարփակված պայմանավորվածությունների կարևորությունը, բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքի և դրա կարգավիճակը և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»։ Հիշեցնենք, որ ՀՀ դիմումի հիման վրա երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Արդեն 10-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը։ Այս սադրանքի պատճառով  Արցախի 120.000 բնակիչներ մնացել են շրջափակման մեջ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
14:37 - 21 դեկտեմբերի, 2022
Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ․ Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․    «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.   Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։   Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։   Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:   Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):   Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։   Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։   Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։   Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- նշված է գրառման մեջ։    Լուսանկարը՝ Ազգային ժողովի
15:28 - 13 դեկտեմբերի, 2022
Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան |azatutyun.am|

Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ։ Այս մասին հայտնեց Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ «Վերջերս՝ նոյեմբերի սկզբին տեղի ունեցած տեխնիկական հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թվում՝ այս պայմանավորվածության իրագործումը, և այո, հավանականությունը մեծ է, որ շատ շուտով այն կիրագործվի: Զերծ կմնամ կոնկրետ ժամկետներ նշելուց, բայց հավանականությունը շատ մեծ է, որ շուտով դա տեղի կունենա», - ասաց Ռուբինյանը: Երեկ թուրքական Hurriyet Daily News-ը, վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները, գրել էր, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, և հնարավոր է, որ անգամ Ամանորից առաջ արդեն սկսվեն փոխադարձ ավիափոխադրումներ, ինչպես նաև բացվի Արմավիրի մարզի սահմանին գտնվող Մարգարա-Ալիջանի սահմանային անցակետը երրորդ երկրների քաղաքացիների համար։ «Խոսքը հետևյալի մասին է. այս պահի դրությամբ ուղիղ ավիաբեռնափոխադրումներ Թուրքիայի և Հայաստանի միջև երկու ուղղություններով էլ հնարավոր չէ, խոսքը նրա մասին է, որ դա դառնա հնարավոր», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Ռուբինյանը ժամկետներ չի նշում, բայց հիշեցնում է, որ ուղիղ բեռանփոխադրումների արգելքի վերացման, ինչպես նաև անցակետի մասնակի բացման մասին քաղաքական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ ամռանը՝ բանագնացների վերջին հանդիպման ընթացքում, իսկ գործնական քայլերը սկսվել են նոյեմբերին սկզբին կողմերի տեխնիկական խմբերի՝ հայ-թուրքական սահմանին հանդիպումից հետո։ «Գիտեք, որ մեր երկրորդ պայմանավորվածությունը, կրկին հուլիսին ձեռք բերված, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը բացելու մասին էր, և դրա վերաբերյալ ինչը, որ պետք է արվի հիմա, դա Մարգարայի կամրջի վիճակի ստուգումն է, որը մոտ ժամանակներս պետք է տեղի ունենա, և այդպես կշարժվի», - հավելեց նա:
14:05 - 10 դեկտեմբերի, 2022