ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Ադրբեջանի կառավարությունն իրավունք չունի անել այն, ինչ ուզում է. Թինի Քոքս |1lurer.am|

Ադրբեջանի կառավարությունն իրավունք չունի անել այն, ինչ ուզում է. Թինի Քոքս |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր լինի օգնություն հասցնել: «Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս այդ մարդկանց հետ անել այն, ինչ ուզում է: Լաչինի միջանցքի արգելափակումը լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ միջանցքից: Այն փակված է, և դա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:
20:45 - 26 հունիսի, 2023
ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան
 |news.am|

ԵԽԽՎ բանաձեւը կամրապնդի մեր գործիքանին. Ռուբինյան |news.am|

news.am: Լաչինի միջանցքի իրավիճակի մասին ԵԽԽՎ բանաձեւի եւ հանձնարարականների ընդունումը շատ կարեւոր երկարաժամկետ նշանակություն ունի։ Այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 26-ի մամուլի ասուլիսում։ Նա հիշեցրել է, որ բանաձեւի ընդունմանը նախորդել է  ԵԽԽՎ պատգամավոր Փոլ Գավանի զեկույցի քննարկումը, որն այցելել էր Հայաստան եւ անձամբ էր համոզվել, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը։ Ռուբինյանն արձանագրել է բանաձեւի նախագծում փոփոխություններ մտցնելու ադրբեջանական պատվիրակության անհաջող փորձերը։ Բանաձեւի արդյունավետության մասին հարցին, հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի կատարում ՄՔԴ որոշումը, Ռուբինյանը պատասխանել է, որ դատարանների եւ կազմակերպությունների որոշումները պետք է դիտարկել որպես գործընթացի տարրեր, որոնք ամրացնում են մեկը մյուսին։ Խորհրդարանականի կարծիքով՝ չկա մեկ միասնական որոշում, որը կարողանար լուծել մեր բոլոր հարցերը։ «Բայց մենք պետք է ավելացնենք ճնշումը։ Ներկա բանաձեւը մի քանի տարվա աշխատանքի արդյունք է։ Այն կարելի է օգտագործել դատավարություններում եւ այլն։ Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի կարճաժամկետ արդյունքը, իսկ երկարաժամկետ հեռանկարում այն կամրապնդի մեր գործիքանին։ Օրինակ, ԵԽԽՎ-ում արդեն հարց են տալիս, թե արդյոք Ադրբեջանը կարող է մնալ ԵԽ անդամ»,- տեղեկացրել է Ռուբինյանը։ 
16:44 - 26 հունիսի, 2023
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունումը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունումը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունումը․ «Հարկ ենք համարում նշել 2023 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ  ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև անհապաղ իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցները և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։Ճանաչելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից ուժի կիրառման փաստը` Լաչինի միջանցքի արգելափակմանն ուղղված Բաքվի միակողմանի գործողությունները, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների ոտնահարմանը, ԵԽԽՎ-ն առաջին անգամ արձանագրում է Ադրբեջանի կողմից ԵԽ-ի նկատմամբ իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների, ինչպես նաև կազմակերպությանն անդամակցության ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած հանձնառության խախտումը:Կարևորում ենք նաև Վեհաժողովի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տները, եթե հակամարտությունը չլուծվի քաղաքական ճանապարհով։ Այս կապակցությամբ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես պետությունների հանրության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի ավելի լայն քաղաքականության մի մասն է, որի նպատակը էթնիկ զտումներ իրականացնելն է։Էական ենք համարում այն փաստը, որ ընդունված բանաձևում ԵԽԽՎ-ն հստակ արձանագրում է Ադրբեջանի կողմից պարտադրված ապօրինի շրջափակման և կանխամտածված էներգետիկ ճգնաժամի ստեղծման արդյունքում Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանց աղետալի մարդասիրական հետևանքները, և կոչ անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։Ամբողջովին կիսում ենք բանաձևում արտահայտված մտահոգությունը՝ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից օգտագործվող թշնամական և սպառնալից հռետորաբանության առնչությամբ։ Սատարում ենք Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։Ընդգծում ենք  միջազգային մեխանիզմների կիրառմամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև խաղաղ երկխոսություն սկսելու վերաբերյալ բանաձևում հնչեցված կոչերը: Վերահաստատում ենք Արցախի Հանրապետության իշխանությունների հետևողական դիրքորոշումը՝ կողմերի համագործակցության և իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափի շրջանակներում, բոլոր վիճելի հարցերն ու հակասությունները քննարկելու, խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության արդարացի, արժանապատիվ և համապարփակ լուծում փնտրելու վերաբերյալ։Հաշվի առնելով Արցախի ամբողջական անմարդկային շրջափակումը, լիակատար ամենաթողության պայմաններում Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի և հանցավոր գործողությունները, և որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղում կտրուկ վատթարացող հումանիտար ճգնաժամը, կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին անհապաղ արձագանքել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման անհերքելի փաստերին և հրատապ գործարկել կազմակերպության մեխանիզմները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հետագա խախտումները կանխելու համար»։
23:28 - 24 հունիսի, 2023
Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԽԽՎ-ի ընդունած «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը: «Ողջունելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում Ադրբեջանին ապաշրջափակել միջանցքը, անհապաղ կատարել ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Արդարադատության Հաագայի միջազգային դատարանի որոշումները, վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, ապահովել տրանսպորտի և մարդկանց երթևեկությունը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ»,- ասված է Արցախի ԱԺ նախագահի խոսքում:   Արթուր Թովմասյանը կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանին հասցեական կոչ է արվում հրաժարվել հայության դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության, ինչպես նաև միջազգային չեզոք ներգրավման ապահովման միջոցով: «Խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառում ընդունելի է մեր կողմից, ողջունելի են միջազգային դիտորդական, փաստահավաք առաքելությունները, որոնք լույս կսփռեն առկա իրավիճակի վրա ու կզսպեն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է նա:    ԱԺ նախագահը կարևոր է համարել նաև Վեհաժողովի այն շեշտադրումը, որ ներկա իրավիճակը կայուն չէ և կարող է հանգեցնել հայ բնակչության կողմից իր բնօրրանը լքելուն:
17:07 - 23 հունիսի, 2023
Եթե իսկապես ցանկանում եք կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտումը, պետք են պատժամիջոցներ Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ․ Արցախից՝ ԵԽԽՎ-ին

Եթե իսկապես ցանկանում եք կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտումը, պետք են պատժամիջոցներ Ադրբեջանի վարչակազմի նկատմամբ․ Արցախից՝ ԵԽԽՎ-ին

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն արձագանքել է  ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևին. «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նախօրեին կայացած լիագումար նիստում ընդունել է «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որով արձանագրում է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է: Բանաձևը կոչ է անում Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակված վճիռը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Վեհաժողովը նաև իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի ղեկավարության կողմից հայերի նկատմամբ կիրառվող թշնամական քաղաքականություն վերաբերյալ՝ կոչ անելով Բաքվին քայլեր ձեռնարկել ատելության խոսքի դեմ պայքարելու համար: Մինչ ԵԽԽՎ-ում քննարկումներ էին ընթանում բանաձևի շուրջ, Ադրբեջանը բետոնե պատնեշներ էր տեղադրում Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի երկու կողմերում՝ էլ ավելի խորացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում: Այս դրվագը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի արհամարհական վերաբերմունք ունի Ադրբեջանը միջազգային կոչերի, բանաձևերի ու անգամ դատարանների որոշումների նկատմամբ: Սա փաստում է այն մասին, որ կոչերը, բանաձևերը բավարար չեն Ադրբեջանին զսպելու համար, նման գործելաոճը պետք է հստակ պատժի արժանանա միջազգային մեխանիզմների շրջանակներում: Եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է կասեցնել Արցախում հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանման քաղաքականությունը, ապա պետք  է հասնել պատժամիջոցների սահմանման Ադրբեջանի և իշխող վարչակազմի անդամների նկատմամբ: Սա Ադրբեջանին զսպելու միակ իրական տարբերակն է»։
15:28 - 23 հունիսի, 2023
«Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի ԵԽ-ում, արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»․ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ
 |aravot.am|

«Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի ԵԽ-ում, արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»․ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ |aravot.am|

aravot.am: «Ադրբեջանն ի՞նչ կարգավիճակ ունի Եվրոպայի խորհրդի կազմում։ Մի՞թե նրանք չեն ցանկանում մասնակցություն ունենալ կարևոր մոնիտորինգային առաքելություններին Եվրոպայի խորհրդի անունից։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Ադրբեջանն այլևս հավատարիմ չէ Եվրոպայի խորհրդին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի խոսնակ Բըրգը Տորարինսոնը։ Հիշեցնենք՝ հակառակ ադրբեջանական բոլոր խոչընդոտումների՝ ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանի պատրաստած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևն ընդունվեց։ Բըրգը Տորարինսոնը շնորհակալություն հայտնեց Փոլ Գավանին ու նշեց․ «Նա մեծ կամք է ցուցաբերել մշտադիտարկելու այս ծանր իրավիճակը՝ ի հեճուկս իր աշխատանքին ուղղված բոլոր խոչընդոտների»։ Նա կարևորեց, որ զեկուցողը ցուցաբերել է չեզոքություն, ինչը մեծ արժեք է։ ԵԺԿ խմբի խոսնակը փաստեց՝ Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վերջին 6 ամիսների ընթացքում ամբողջովին մեկուսացման մեջ է դրել․ «Լեռնային Ղարաբաղի կարևորագույն ենթակառուցվածքները նույնպես միտումնավոր խաթարվել են՝ ազգային գազ, էլեկտրաէներգիա և բջջային կապ: Վերջին տասն օրերին ոչ մթերք, ոչ դեղորայք չի թույլատրվել մուտք գործել ԼՂ։ Եվ այն քաղաքացիները, որոնք ունեն հրատապ բժշկական օգնության կարիք, նրանց թույլ չի տրվել անցնել Լաչինի միջանցքով։ Սա անընդունելի է»։ Բըրգը Տորարինսոնը փաստեց՝ այս գործողությունները ակնհայտ կերպով խախտում են 2020-ին ձեռք բերված համաձայնությունը, որն Ադրբեջանի նախագահը ստորագրել է, ինչպես նաև խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:41 - 23 հունիսի, 2023
ԵԽԽՎ-ն կոչ է անում «ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը» |azatutyun.am|

ԵԽԽՎ-ն կոչ է անում «ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը» |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հինգշաբթի երեկոյան կայացած լիագումար նիստի ժամանակ, շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, հաստատեց Lաչինի միջանցքում ստեղծված կացությանը վերաբերող բանաձևը։ 48 կողմ, 16 դեմ քվեների հարաբերակցությամբ Վեհաժողովն արձանագրեց, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, նաև կոչ արեց Բաքվին անհապաղ կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին հրապարակված վճիռը։ Բացի այդ, եվրոպացի խորհրդարանականները կոչ են անում Ադրբեջանին Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ։ Բանաձևի հեղինակը՝ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը, քննարկման ընթացքում բավական մանրամասնորեն ներկայացնում էր Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը՝ պարբերաբար թարմացնելով այնտեղից ստացվող տեղեկատվությունը։ «Հրատապ մի թարմացում, որ ես ստացա բառացիորեն 20 րոպե առաջ Եվրամիության դիտորդական առաքելության կողմից Լաչինի միջանցքից։ Նրանք հաստատեցին շրջանառվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ այսօր Ադրբեջանը բետոնե պատնեշներ է տեղադրել ճանապարհի երկու կողմերում՝ անհնարին դարձնելով մեքենաների տեղաշարժը։ Անչափ ճնշող է այդ լուրը լսել այսօր, երբ մենք հենց այս հարցն ենք քննարկում», - հայտարարում էր Գավանը։ Իռլանդացի պատգամավորը նաև խոսում էր Ադրբեջանից հնչող հայատյաց հայտարարությունների մասին՝ հիշատակվելով դրանցից մեկը, երբ ադրբեջանական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայկական սփյուռքը համեմատել էր «Եվրոպայի մարմնում բուն դրած չարորակ ուռուցքի» հետ։ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ «այդ սկանդալային ձևակերպման որոշ հեղինակներ այժմ մեզ հետ նույն դահլիճում են»։ «Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարոն Սամեդ Սեիդովն այսօր մեզ հետ է։ Եկեք լսենք նրանց բացատրությունները, թե ինչու է նա Լեռնային Ղարաբաղում և այլ վայրերում ապրող հայերին Եվրոպայի չարորակ ուռուցք համարում։ Պարոն Սեիդով, ես նույնիսկ կարծում եմ, որ դուք կարող եք հանդես չգալ պատասխան ճառով։ Ջորջ Օրուելը իր «1984» վեպում այն ձեզ համար արդեն գրել է։ Դուք պարզապես կարող եք կանգնել և ասել. - «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, տգիտությունը՝ ուժ», - հայտարարում էր Ռուբինյանը։ Սամեդ Սեիդովի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարի պնդմամբ՝ Երևանից և եվրոպական որոշ մայրաքաղաքներից Բաքվին ուղղվող մեղադրանքներն անհիմն են։ Ավելին, ըստ Սեիդովի, հայերն են, որ ամեն ինչ անում են խաղաղությունն անհնարին դարձնելու համար։ «Մեղադրելով ինձ, մեղադրանքներ ուղղելով Ադրբեջանի հասցեին, բողոքելով Եվրոպայի խորհրդին, միջազգային կազմակերպություններին աղերսագրեր ուղղելով՝ հայերը փախչում են բանակցություններից։ Գիտե՞ք ինչու։ Պատասխանն ակնհայտ է։ Նրանք ցանկանում են խոսել խաղաղության մասին, այլ ոչ թե հասնել այդ խաղաղությանը», - հայտարարում էր Սեիդովը։ Ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ ԵԽԽՎ-ում կայացած քննարկումների ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հստակ գծագրված մարտավարություն էր որդեգրել՝ փորձելով ամեն կերպ ձգձգել բանաձևի քվեարկությունը։ Այս նպատակով ադրբեջանցի պատգամավորները հինգ տասնյակից ավելի լրացումներ էին ներկայացրել բանաձևի տեքստում՝ հասնելով նրան, որ դրանք քննարկվեն առանձին-առանձին։ Ադրբեջանական կողմի լրացումները Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին հիմնականում որևէ առնչություն չունեին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:10 - 23 հունիսի, 2023
Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի նիստի մեկնարկին Վեհաժողովը քննարկեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկությունը։ Հայկական պատվիրակության անդամները առիթը բաց չթողեցին եվրոպական այս ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնելու Բաքվի սադրիչ գործողությունների մասին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Մինչ մենք այստեղ ենք՝ լուծելու առկա խնդիրները, Ադրբեջանն ընդամենը մի քանի ժամ առաջ այսօր կրկին կրակ է բացել Հայաստանում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Ուշադրությո՛ւն, ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ էր բացել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։ Սրան նախորդել էին գործարանի կառուցման վերաբերյալ հայկական կողմի հասցեին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանը նախկինում հայտարարել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ մտահոգությունները պարզապես ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները խոչընդոտելուն։ Գնդակոծության հետևանքով վերավորվել է շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի»։ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց՝ «Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, մարդու իրավունքները և միջազգային իրավունքը»: Հայ պատվիրակի պնդմամբ՝ Բաքվի վարքագիծը  պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պետք է ձեռնարկվեն  գործողություններ՝ զսպելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները և ուժի կիրառման անընդունելի քաղաքականությունը:
09:47 - 20 հունիսի, 2023
Հումանիտար հարցերին, ԼՂ-ում ճգնաժամին վերաբերող ցանկացած քննարկում կարևոր է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

Հումանիտար հարցերին, ԼՂ-ում ճգնաժամին վերաբերող ցանկացած քննարկում կարևոր է. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստում Լաչինի հարցով քննարկում անցկացնելու որոշմանը բացասաբար է արձագանքել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:  «Այս թեմայով կազմակերպվող քննարկումն ավելի շուտ գլխացավանք կարող է առաջացնել։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք այնքան ենք մոտեցել խաղաղությանը, որ այս միջամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակը չէ նման հարց քննարկելու համար»,- ասել է Սեիդովը։ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի մտահոգությանը. «Անկախ նրանից, որ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության հարցով, ցանկացած քննարկում, որը վերաբերում է հումանիտար հարցերին, Լեռնային Ղարաբաղում ճգնաժամին, կարևոր է և չի կարող վնասել բանակցություններին»։
09:18 - 20 հունիսի, 2023
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ։ «Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել 2020-2022թթ. ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, Լաչինի միջանցքի շրջափակման և տարածաշրջանային իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ տիկին Պեյչինովիչի կողմից արված հայտարարությունների համար: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է եղել Կառավարության բարեփոխումների լայնածավալ օրակարգում և ըստ էության անդրադարձել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին: Միաժամանակ, նախարարը կարևորվել է ՀՀ-ԵԽ նոր 2023-2026թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները և այլն: Կողմերը քննարկել են նաև Արդարադատության նախարարության և ԵԽ մարմինների ու կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես, քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում: Հատուկ անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին: Տիկին Պեյչինովիչը բարձր է գնահատել Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների լույսի ներքո կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ինչի արդյունքում Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից: Քննարկել են նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցությունը: Նախանշվել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, ինչպես նաև ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:29 - 13 հունիսի, 2023
Բայրամովը ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Երևան-Բաքու բանակցությունների ընթացքը |tert.am|

Բայրամովը ԵԽԽՎ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև Երևան-Բաքու բանակցությունների ընթացքը |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Յան Լիդել-Գրեյնգերի և Լիզ Քրիստոֆերսենի հետ քննարկել է նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի միջև համագործակցության հարցերը, ապագայի հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանում առկա իրավիճակը և ԵԽԽՎ-ի հնարավոր ներդրումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։  Բայրամովը խոսել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի, խաղաղության պայամանագրի, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և այլ հարցերի շուրջ՝ Հայաստանին կրկին մեղադրելով «այդ գործընթացները դանդաղեցնելու համար»։
09:15 - 06 հունիսի, 2023
ՄԻ պաշտպանն ու ԵԽԽՎ պատգամավոր Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր

ՄԻ պաշտպանն ու ԵԽԽՎ պատգամավոր Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ԵԽԽՎ իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը քննարկել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումներին վերաբերելի հարցեր: Այս մասին հայտնել է ՄԻ պաշտպանի գրասենյակը։ «Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պաշտպանը նշել է, որ ստեղծված իրավիճակն Արցախում խոցելի է դարձրել մարդու իրավունքների պաշտպանությունը: Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական գործողություններից նաև երեխաներ են տուժում՝ փաստացի զրկվել են կրթություն ստանալու իրենց իրավունքից: Պաշտպանն անդրադարձել է տիրող հումանիտար ճգնաժամին, ներկայացրել շրջափակման և Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման արդյունքում Արցախահայության խնդիրները:«Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ, նաև հակառակ իրավիճակն է, երբ Հայաստանում գտնվող արցախցիներն են բախվում նույն խնդրին: Այդ մասին Պաշտպանի թեժ գծին գրեթե ամեն օր ահազանգեր են ստացվում: Մարդու իրավունքներին վերաբերելի այս և այլ խնդիրների, անվտանգային հարցերի առնչությամբ պարբերաբար զրույց եմ ունենում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ: Ստեղծված իրավիճակն իրոք ծայրահեղ ծանր է, անհրաժեշտ է հրատապ երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը», - նշել է Պաշտպանը: Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր մակարդակներում: «Մեր ունեցած տվյալնեը հիմնված չեն միայն մեկ աղբյուրից ստացվող տեղեկության վրա: Ամենօրյա մշտադիտարկման են ենթարկվում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի և պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»,- ասել է Պաշտպանը: Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է այս ուղղությամբ Պաշտպանի հաստատության գործունեությունն ու փաստերն ամրագրող արտահերթ զեկույցները, անդրադարձել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումներին: Փոլ Գավանը Հայաստանում է գտնվում «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
09:10 - 01 հունիսի, 2023
ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստահավաք առաքելությամբ ժամանել է Հայաստան

ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստահավաք առաքելությամբ ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ  անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նշելով, որ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով` վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:
15:07 - 31 մայիսի, 2023