ՀՀ զինված ուժեր

Հայաստանի անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող պետական ռազմական հաստատություն:

Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։ ՀՀ զինված ուժերը կազմված են հետեւյալ մասնագիտացված զորքերից. ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր: Ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետեւյալ զորատեսակներից. մոտոհրաձգային զորքեր, տանկային զորքեր, հրթիռային զորքեր եւ հրետանի, օդադեսանտային զորքեր, ինժեներական զորքեր, կապի զորքեր։

Զինված ուժերը կառավարվում են Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի կողմից։ Գործող պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն է, Գլխավոր շտաբի պետը՝ Օնիկ Գասպարյանը։ Ռազմական դրության եւ պատերազմի պայմաններում զինված ուժերը ենթարկվում են վարչապետին։

Լուրերը, թե «ԶՈւ ԳՇ պետ Օ. Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», չափազանց հեռու է իրականությունից և ակնհայտ կեղծիք է. ԶՈւ ԳՇ-ն դիմել է Դատախազություն

Լուրերը, թե «ԶՈւ ԳՇ պետ Օ. Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», չափազանց հեռու է իրականությունից և ակնհայտ կեղծիք է. ԶՈւ ԳՇ-ն դիմել է Դատախազություն

Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը: «Խստորերն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին։ Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- ասված է գրառման մեջ:  
18:05 - 09 մարտի, 2021
Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ ենթակա զորամասերի, 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ

Անցկացվել է համատեղ զորավարժություն՝ ԶՈՒ ՄԽ ենթակա զորամասերի, 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ

Մարտի 2-ից 4-ը ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացվել է համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն՝ Զ(ու)ՄԽ ենթակա զորամասերի, ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանի, ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության վարչակազմերի ընդգրկմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Զորամասերի մշտական տեղակայման վայրերում անցկացված վարժանքի նպատակն էր խաղաղ ժամանակահատվածից պատերազմականի անցնելիս զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների պատրաստության կատարելագործումը, հրամանատարական հմտությունների զարգացումը, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում կառավարման մարմինների ներդաշնակ աշխատանքի ապահովումը։
19:15 - 04 մարտի, 2021
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա արդյունքները

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա արդյունքները

Հունվարի 12-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը կատարված աշխատանքը գնահատել է բավարար․ կանո­նա­կարգ­վել է զոր­քերի ծառայու­թյան պլանավորումը, նոր շահա­գործված օբյեկտներում ապա­հով­վել է կահավորման զորային միատիպությունը, բարե­լավվել է հրդեհա­պայթյունավտանգ օբյեկտների անվտանգությունը, պահ­պանության հու­սալի կազմակերպ­մանը զուգահեռ օպտիմալացվել են պահակա­կետերը, զինված ուժերն ապահովվել են անհրաժեշտ մեթոդական գրականությամբ: 2020 թ. ուսումնական տարում զորամասերում զորքերի ծառա­յության օրինակելի կազ­­մակերպման համար հինգ զորամասերի հրամանատարներ խրախուսվել են գերատեսչական պատվոգրերով։ Խորհրդակցության ավարտին ԳՇ զորքերի ծառայության վարչության պետը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և առկա խնդիրները շուտափույթ լուծելու վերաբերյալ:
19:21 - 13 հունվարի, 2021
Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից. Եղոյան

 |armenpress.am|

Ռազմական դրության վերացումը կախված է ԶՈՒ-երի տված ազդակներից. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, և այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ «Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տան։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ «Իմ քայլի» այսօրվա փակ նիստում քննարկվել է ռազմական դրության վերաբերյալ հարցը ու եզրակացվել է, որ պետք է հասկանալ՝ ռազմաճակատում դրությունը։ Նոյեմբերի 26-ին ընդդիմության նախաձեռնությամբ տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով։ Լրագրողը հետաքրքվեց՝ արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը կմասնակցի նիստին, պատգամավորն ասաց, որ դա կախված է բանակի տված ազդակներից։
21:48 - 24 նոյեմբերի, 2020
Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

Նախիջեւանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կորուստներին՝ նշելով, որ դրանք չափազանց մեծ են։ «Իրենք կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ, մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են իրենց եւ մեր կորուստները, դրա համար փորձելու են էդպիսի՝ իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել՝ զորամասերի ոչնչացման մասին, եւ այլն։ Խնդրում եմ ուշադիր եղեք»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։ Խոսելով Նախիջևանի կողմից իրավիճակի մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ իրավիճակը համեմատաբար հանդարտ է։ «Զգոնությունը պահում ենք եւ սպասում ենք»,-հավելեց ՊՆ ներկայացուցիչը։ Պատասխանելով պահեստազորայինների՝ պատերազմում ներգրավվելու հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նրանք դեռևս ներգրավված չեն։ «Այնպես չէ, որ նրանք տարվում եւ անմիջապես մարտի են նետվում։ ԶՈՒ-ն այս պահին այդպիսի խնդիր չունի, պահեստազորի ներգրավումն ունի հատուկ ընթացակարգ՝ որոշակի ժամանակ հետո, որոշակի խնդիրներով»,-եզրափակեց Հովհաննիսյանը։ 
12:10 - 29 սեպտեմբերի, 2020
Մենք «Իսկանդեր»-ից ավելի լուրջ զսպման գործիք ունենք՝ ՍՈՒ-30 կործանիչ, որն Ադրբեջանը չունի․ Մհեր Հակոբյան

Մենք «Իսկանդեր»-ից ավելի լուրջ զսպման գործիք ունենք՝ ՍՈՒ-30 կործանիչ, որն Ադրբեջանը չունի․ Մհեր Հակոբյան

Սերժ Սարգսյանն օգոստոսի 19-ին հանդես եկավ շուրջ երեք ժամանոց ասուլիսով, որի ընթացքում անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ քառօրյա պատերազմը Ռուսաստանի իմացությամբ ու թույլտվությամբ է տեղի ունեցել։ Սարգսյանն այս հայտարարությունը որակեց որպես դաշնակցին վարկաբեկող եւ դավաճանության մեջ մեղադրող տեսակետ՝ հիշեցնելով, որ Հայաստանից բացի՝ որեւէ այլ երկիր չունի «Իսկանդեր», այդ թվում՝ Բելառուսը, եւ, նրա համոզմամբ, նաեւ «Իսկանդերի» առկայությունն էր, որ 2016 թվականի ապրիլին եղավ ոչ թե լայնածավալ պատերազմ, այլ լայնածավալ ռազմական գործողություն։ Հայաստանյան ու միջազգային մամուլում, այո՛, բազմիցս է գրվել, որ Ռուսաստանից բացի՝ Հայաստանը միակ երկիրն է, որի սպառազինության մեջ կա «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր (արտադրող պետությունը Ռուսաստանն է):  Սերժ Սարգսյանի հայտարարության ենթատեքստն էլ, ըստ ամենայնի, այն է, որ Ռուսաստանը միայն Հայաստանին է վաճառել նման հզորությամբ տեխնիկա՝ որպես դաշնակից պետություն։ Սակայն պետք է նշել, որ սա «երդվյալ պարտավորություն» չէ։ Թեեւ 2016-ին խոսվում էր, որ ՌԴ-ից հետո միայն Հայաստանն ունի «Իսկանդեր», սակայն արդեն 2017-ի սեպտեմբերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ալժիրը եւս ձեռք է բերել այս տեխնիկաներից։ Մասնավորապես ֆրանսիական ռազմական մասնագիտացված Défense et Sécurité internationale ամսագրի պնդմամբ՝ Ալժիրը Ռուսաստանից է ձեռք բերել «Իսկանդեր» համալիրներ:  Նախորդ ամիս էլ՝ 2020 թվականի հուլիսին, ռուսալեզու լրատվամիջոցներում հրապարակում եղավ, որ Ալժիրը Լիբիայի սահմանի մոտ «Իսկանդեր» է տեղակայել։ Ինչ վերաբերում է Բելառուսի մասին դիտարկմանը, ապա դեռեւս 2017-ին ռուսական եւ բելառուսական մամուլը գրում էր այն մասին, որ Բելառուսը կարող է քննարկել Ռուսաստանից «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ ձեռք բերելու հնարավորությունը։ Բելառուսն, իհարկե, մինչ այս պահը ՌԴ-ից չի գնել այս տեխնիկան, սակայն սա իր պատճառն ունի։ Այս պետությունն ունի սեփական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (չինական A200 հրթիռային համակարգի վերաբրենդավորված տարբերակը), որն, ըստ էության, չի զիջում ռուսական «Իսկանդերին»։ Արդեն նախորդ տարի ռուսական մամուլը գրեց նաեւ, որ Չինաստանը Բելառուսին կօգնի «Իսկանդեր-Մ»-ին համապատասխան տեխնիկա ստեղծել՝ «Պոլոնեզ-Մ»։  Ի դեպ՝ Բելառուսն այս՝ «Իսկանդերին» չզիջող համակարգերը վաճառել է Ադրբեջանին։ Հայաստանն «Իսկանդեր» համալիրներն առաջին անգամ ցուցադրեց 2016 թ. սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ: Հայաստանի ու Արցախի համար այս համակարգերը Ադրբեջանի ագրեսիան զսպելու եւ լայնամասշտաբ պատերազմը բացառելու միջոց են, քանի որ դրանց համար հակառակորդի ողջ տարածքը, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն, հասանելի թիրախային գոտում են:  Երկու տարի անց՝ 2018 թվականի հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ի ցույց դրեց իր վերջին գնումները` հրթիռային համակարգեր, որոնք կարող են թիրախային հարվածներ հասցնել Հայաստանի ցանկացած հատվածում, Վրաստանի մեծ մասում, ինչպես նաեւ Ռուսաստանի հյուսիսային Կովկասի ու Իրանի հյուսիսարեւմտյան հատվածների մեծ մասում: Երկու համակարգերից մեկը հենց բելառուսական «Պոլոնեզ»-ն է, որն ի վիճակի է մինչեւ 200 կմ հեռահարությամբ արձակել 301 մմ տրամաչափի ուղղորդվող հրթիռներ, մյուսը՝ իսրայելական LORA հրթիռային համալիրը, (արտադրում է Israel Aerospace Industries ընկերությունը (IAI)), որի առավելագույն հեռահարությունը 300 կմ է, խոցման ճշգրտությունը՝ 10 մետր: Իսկ իսրայելական LORA հրթիռի տրամաչափը 625 մմ է, առավելագույն հայտարարված հեռահարությունը՝ 430 կմ, արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: Այս երկու հրթիռային համակարգերի ձեռքբերման նպատակն էլ Հայաստանի «Իսկանդեր»-ներին հակակշռելն էր։ Կարծիք կար, սակայն, որ Բելառուսի եւ Իսրայելի՝ հրթիռային նոր համակարգերի վաճառքը Ադրբեջանին հավասարակշռության նժարը թեքեց վերջինիս կողմ՝ ավելի հավանական դարձնելով նոր ռազմական առճակատումը: Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով, սակայն, «Իսկանդեր»-ը մեր ձեռքում եւ դրան համարժեք միջոցները՝ Ադրբեջանի, «արքաների վերջին փաստարկն է»։  Հակոբյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ սա մոտավորապես այն պարագան է, ինչ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար ատոմային զենքը․ ամեն առիթով չեն կիրառում, այլ այն ժամանակ, երբ լինել-չլինելիության հարցն է դրված։ «Այդ զենքը կիրառում ես, երբ հստակ գիտես ու պատրաստ ես, որ հակառակորդը մոտավորապես նույնպիսի կործանիչ, ծանր հարված կարող է հասցնել քեզ։ Տավուշյան դեպքերի ժամանակ, օրինակ, եթե մի կողմ դնենք անօդաչու թռչող սարքերի կիրառությունը, նույնիսկ լիարժեք օդուժ չկիրառվեց։ Այսինքն՝ այստեղ կա էսկալացիայի աստիճան։ Ապրիլյան պատերազմի դեպքում էլ, որն, ի դեպ, մասշտաբներով ավելի մեծ էր, քան տավուշյանը, դարձյալ լայն էսկալացիա չեղավ, չխորացավ»։ Ռազմական փորձագետի համոզմամբ՝ ժամանակն այսօր խաղում է մեր օգտին, եւ Ադրբեջանն էլ վախենում է գնալ ռազմական լայն գործողությունների, որովհետեւ հենց տավուշյան դեպքերի ժամանակ տեսանք, թե ինչպես ցնցվեց Բաքուն, Ալիեւի իշխանությունը։ Հուլիսյան զարգացումների ֆոնին Ադրբեջանում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, առաջին պահին փորձեցին հայրենասիրական քողի տակ ներկայացնել, սակայն դրանք հանկարծ դուրս եկան վերահսկողությունից եւ շրջվեցին հենց տեղի իշխանության դեմ․ «Պատկերացրեք, եթե այդ ցույցերի պայմաններում սահմանին 1000 զոհ ունենային, զոհվածների հարազատներ, տնտեսական կոլապս, գաղթականների հոսքեր եւ այլն։ Դա, մեղմ ասած, կցնցեր Բաքուն։ Եւ այս պարագայում ինչ-ինչ պատճառներով Ալիեւը եւս պատրաստ չէ լայնածավալ պատերազմի։ Նրա վերջին հայտարարությունները դրա մասին են վկայում։ Նա, կարծես, մինչեւ 2016 թվականը վստահ էր, որ եթե իրեն թույլ տան, հայերի հարցերը կլուծի։ Բայց 2016-ի դեպքերը սթափեցրին Ալիեւին, որ չի կարող մեծ հաշվով, բայց քանի որ մի քանի հաջողություններ ունեցել էր, մտածեց՝ գոնե այսպես՝ կետային, տեղային առաջընթացներով կարող է, սակայն այդ պատրանքն էլ ցրեցին տավուշյան դեպքերը»,- մեկնաբանեց Հակոբյանը՝ հավելելով, որ, ի վերջո, եթե լուրջ, կենաց ու մահու մակարդակի պատերազմ չի լինում, այլ լայնածավալ ռազմական գործողություններ՝ ապրիլյան եւ տավուշյան մակարդակով, այդ ժամանակ «Իսկանդեր» չի կիրառվի։ Հակոբյանի վստահեցմամբ՝ մենք զսպման ավելի լուրջ գործիք ունենք, որը չունի Ադրբեջանը․ ՍՈՒ-30 կործանիչները (սրանց առաջին խմբաքանակը Հայաստանը ձեռք է բերել 2019-ի դեկտեմբերին,- հեղ․)։ Փորձագետի խոսքով՝ թեեւ այս տեխնիկան տավուշյան դեպքերի ժամանակ մի քիչ ստվերում պահվեց, բայց նաեւ ցույց էլ տվեցինք։ Ինչպես շեշտեց մեր զրուցակիցը՝ ՍՈՒ-30-ների մարտունակությունն ավելանում է օր օրի, մեր օդաչուներն էլ այդ ինքնաթիռների կիրառման նրբություններին տիրապետում են․ «Ժամանակին էլ ասել ենք, այս կործանիչն ավելի ունիվերսալ է, քան «Իսկանդեր»-ը։ Ամեն կռվի համար «Իսկանդեր» չես կիրառի, ու Սերժ Սարգսյանը հարցազրույցում հենց դա էր ակնարկում՝ ասելով՝ ««Իսկանդեր»-ն արքաների վերջին փաստարկն է»։ Ե՛ւ տավուշյան, ե՛ւ ապրիլյան դեպքերի պարագայում, բազմաթիվ այլ դեպքերում կարող ես ՍՈՒ-ն կիրառել, այն ավելի բազմաֆունկցիոնալ է, կարող ես անվերջ օգտագործել, իսկ «Իսկանդեր»-ը միայն մեկ անգամ կարող ես կիրառել»։  Այս կոնտեքստում ռազմական փորձագետը նաեւ նշեց, որ մեր եւ Ադրբեջանի տարածքում մահաբեր այդ զենքերի թիրախները համարժեք տեղաբաշխված չեն, այսինքն՝ եթե մենք կարող ենք հարվածել նրանց նավթագազային ենթակառուցվածքին եւ լուրջ տնտեսական վնասներ պատճառել, եթե իրենք սահմանի մոտ ունեն խոշոր քաղաքներ, ինչպես Գյանջան, ապա մեր դեպքում արեւելյան սահմանին նման խոշոր թիրախներ, ըստ էության, չկան․ ամենախոշոր թիրախը Ստեփանակերտն է, Իջեւանը, այս կողմում՝ Երեւանը։ Բայց Երեւանին էլ պետք է հարվածեն Նախիջեւանից, իսկ դա արդեն Նախիջեւանի տարածքն է դարձնում կոնֆլիկտի կողմ, ինչը հանում է այն իրավական կանխիչները, որոնք խանգարում են, որ մենք հարվածենք Նախիջեւանին։ Հակոբյանի վստահեցմամբ՝ այս առումով եւս բավականին շահեկան դիրքերում ենք։  Իսկ ահա ինչ վերաբերում է Թուրքիայի գործոնին՝ Ադրբեջանին աջակցելու առումով, ըստ մեր զրուցակցի՝ հարցն այն է, թե այս պետության աջակցությունն ինչքան կլինի, քանի որ խնդիրը նաեւ քաղաքական մակարդակում է․ Էրդողանն ամեն կերպ ձգտում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի վրա, դա էլ իր հերթին, Հակոբյանի խոսքով, Ալիեւի մոտ խանդի որոշակի տեսարաններ է առաջացնում․ «Եւ Ալիեւն ինչ-որ պահի կվախենա իր սեփական տան մեջ հյուրի, գերու կարգավիճակում հայտվել։ Այս հանգամանքը որոշակիորեն զսպում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությանը։ Նույն Նախիջեւանի խնդրի պարագայում մեզ միշտ թվում է, թե իրենք մաքուր դաշնակիցներ են, բայց եթե Բաքուն որոշակիորեն թուլանա, Անկարան դեմ չի լինի Նախիջեւանը վերցնել։ Իհարկե կան իրավական կարգավորումներ եւ այլն, բայց եւ այնպես։ Ու չնայած այդքան էլ պարզ չէ, թե որքան մաքուր են այդ հարաբերությունները, բայց հակահայկական թշնամությունը, միանշանակ, այդ հարաբերությունը ցեմենտող գլխավոր նյութն է, եւ մենք, ըստ էության, պետք է պատրաստ լինենք, որ բոլոր այն միջոցները, որն ունի Թուրքիան, կարող է առանց հետեւանքների փոխանցել Ադրբեջանին»,- ասաց Հակոբյանը։  Նրա խոսքով՝ Թուրքիան, իհարկե, ունի միջոցներ, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարող փոխանցել Ադրբեջանին, օրինակ՝ F-16 ինքնաթիռները չի կարող փոխանցել՝ քաղական եւ այլ պատճառներով, բայց իր արտադրած ԱԹՍ-ները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, հրետանային եւ հռթիռային միջոցները կփոխանցի։  Սակայն, ռազմական փորձագետի համոզմամբ, նույնիսկ այդ պահմաններում Հայաստանն ի վիճակի է ոչ միայն հաջողությամբ դիմադրել Ադրբեջանին, այլեւ հետ շպրտել եւ դուրս գալ Կուրի աջ ափ․ «Մեր խնդիրը կարող է այլ հարցով բարդանալ, եթե լայնամասշտաբ պատերազմի պարագայում թուրքական բանակի զինվորները հագնեն ադրբեջանական բանակի զինվորական համազգեստ եւ Ադրբեջանի դրոշի ներքո սկսեն կռվել։ Այսինքն՝ կառաջանա քանակական զգալի գերակշռություն։ Սա էլ նախ քիչ հավանական սցենար է եւ վաղ թե ուշ կպարզվի ու իր բացասական հետեւանքները կունենա, այդ թվում՝ միջազգային խաղացողների կողմից։ Ի վերջո, եկեք չմոռանանք, որ այս պահին էրդողանը Թուրքիայի ռազմաքաղաքական լարվածության աստիճանը շատ է մեծացրել, իսկ Թուրքիայի տնտեսության վիճակն ամենեւին էլ փայլուն չէ, դրամական միավորը վերջերս էականորեն արժեզրկվել է, հասել իր պատմական մինիմումին, այս պահին Լիբիայում, Սիրիայում ունի խնդիրներ, ընդ որում՝ հարատեւ, իսկ միջերկրածովյան ավազանի հայտնի ծովային դիմակայությունն էլ գրեթե տաք պատերազմի է մոտենում․ դա մեզ որոշակի թեթեւություն է բերում»։ Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնատաում այս շրջանում գործող կառավարության քաղաքականությունը՝ նաեւ սպառազինության հագեցման առումով, ռազմական փորձագետը պատասխանեց՝ դրական եւ շեշտեց, որ այդ ճիշտ քաղաքականության արտացոլումը տեսանք հենց տավուշյան մարտերում, երբ մեր ՕՍԱ-ԱԿԱ-ների եւ ՏՈՐ-երի միջոցով ԱԹՍ-ները, փորձագետի բնորոշմամբ, հասած խնձորների նման թափվում էին Տավուշում․ «Եթե նույնիսկ համաշխարհային մակարդակում նայենք, իսրայելական ԱԹՍ-ների համար շատ լուրջ կորուստների ցուցանիշ էր, շա՛տ լուրջ, իսկ դա մեր շատ ճիշտ ռազմական ձեռքբերումների արտահայտությունն էր, հատկապես ՕՍԱ-ԱԿԱ-ների մասով, որոնք արդիականացվել էին Հայաստանում։ Ես վստահ եմ նաեւ, որ մեր օդաչուները շատ ինտենսիվ մարզվում են, եւ մյուս ամառ ՍՈՒ-30-ները կգումարվեն մեր ՀՕՊ միջոցներին ու լրացուցիչ զսպող միջոց կլինեն»,- ասաց Մհեր Հակոբյանը՝ շեշտելով, որ ՍՈՒ-30 կործանիչները ատոմային զենքից հետո համարվում են զսպման հաջորդ միջոցը։  Փորձագետի կարծիքով՝ մենք, բարեբախտաբար, այս պահին նաեւ ռազմական մտքի առումով ենք գերազամցում Ադրբեջանին․ «Ֆինանսական միջոցների պիկը, որն Ադրբեջանը ուներ 2010-2012 թվականներին, ճիշտ չօգտագործեցին։ Իհարկե, գնեցին վտանգավոր զենքեր, բայց եթե գնեին կործանիչներ, ոչ թե այն, ինչը լավ գովազդված էր, բայց նույնիսկ կոնցեպտուալ մակարդակում որոշակիորեն հնացած, այդ դեպքում մեր վիճակը ավելի ծանր կլիներ։ Հիմա, այդ թվականներին ձեռք բերած սպառազինությունը ամեն տարի հնանում է, նույն Տ-90-ները, որ գնել են ժամանակակից հակատանկային հրթիռների բուռն զարգացման ֆոնին, կարծում եմ՝ հնացել են։ Չենք թերագնահատում, տանկն իր դերն ունի մարտում, բայց տեսնում ենք, որ մեր տիպի մարտերն այլ են․ ապրիլյանի ժամանակ տանկային միջոցները սահմանափակ կիրառվեցին, իսկ տավուշյանում չկիրառվեցին․ հիմա Ադրբեջանի Տ-90-ները ո՞ւմ էին պետք»,- ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ եզրափակելով, որ, բարեբախտաբար, Սեյրան Օհանյանի՝ ՊՆ-ն ղեկավարելուց սկսած եւ Դավիթ Տոնոյանի օրոք, գուցե նոր իշխանությունների դրական թույլտվությամբ ու լավ վերաբերմունքի պատճառով այս ոլորտը շարունակում է ցանկալի զարգացում ապրել, որը միայն ուրախալի է։  Լուսանկարում՝ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, հետեւում՝ ՍՈՒ-30 կործանիչները՝ Հայաստանի երկնքում Հայարփի Բաղդասարյան
19:00 - 22 օգոստոսի, 2020
Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը. Նիկոլ Փաշինյան

Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստը: Իր խոսքով վարչապետը նշել է, որ այսօր, ըստ էության, հայտարարվում է հանձնախմբի աշխատանքների մեկնարկը:  «Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման հանձնախմբի ստեղծումը. մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս ուզում եմ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունում բանակը, Զինված ուժերն անառարկելի հեղինակություն են և անառարկելի հեղինակություն ունեն: Եվ սա հասկանալի է, բայց մենք միևնույն ժամանակ ունենք մի տարօրինակ երևույթ, երբ բանակում, Զինված ուժերում ծառայության հեղինակությունը չի համապատասխանում Զինված ուժերի հեղինակությանը, և մենք որպես խնդիր ձևակերպում ենք ծառայության հեղինակությունը ԶՈւ-երի հեղինակությանը հավասարեցնելը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է այս հանձնախումբը ստեղծվել Անվտանգության խորհրդում՝ Պաշտպանության նախարարությունից և Զինված ուժերի գլխավոր շտաբի կառույցից դուրս, կառավարության ղեկավարն ասել է.  «Գիտեք, որ Զինված ուժերում այս ժամանակաշրջանում տեղի են ունենում հսկայածավալ բարեփոխումներ, այդ բարեփոխումներն ընթանում են ողջ ծավալով և այդ բարեփոխումների հստակ տեսլական, ռազմավարություն և մարտավարություն կա: Իհարկե այդ բարեփոխումները պետք է շարունակվեն, և այս ընթացքում կա անհրաժեշտություն, որպեսզի մենք առաջադրված հարցին կողքից հայացք ձևակերպելու հնարավորություն ունենանք, և հանձնախումբը հենց այդ նպատակով ստեղծվել է Անվտանգության խորհրդում»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խմբի կազմում ընդգրկվել են մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալները և այդպիսի մոտեցումը ցուցաբերվել է այն նկատառումով, որպեսզի քննարկումները լինեն հնարավորինս քաղաքական կոնյուկտուրայի և լարվածության ազդեցությունից դուրս:  «Իհարկե այն որոշումները, մոտեցումները, որտեղ խումբը կցուցաբերի համաձայնություն, մենք կարձանագրենք, որ այդ որոշումները մեծ հավանականությամբ հենց այդպես էլ կյանքի կկոչվեն, իսկ բոլոր այն դեպքերում, երբ համաձայնություն չի արձանագրվի, մենք այդ քննարկումների արդյունքները կքննարկենք նաև Անվտանգության խորհրդում, կառավարության ֆորմատով և կփորձենք այդ հարցերում նույնպես հասնել համաձայնության»,- հավելել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2019 թվականին բավականին լավ արդյունք ենք ունեցել բանակում արատավոր երևույթների կանխարգելման և կառավարման առումով:  «2019-ին, ըստ էության, Զինված ուժերի ողջ պատմության, համենայնդեպս վարվող վիճակագրության ժամանակահատվածի համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր, բայց գիտեք, որ այս տարվա մեկնարկին մենք որոշակի բռնկում ունեցանք և ամեն դեպք, իհարկե, շատ մեծ հանրային արձագանք է ստանում: Ոչ միայն հանրային արձագանք, դա առաջին հերթին մեծ արձագանք է ստանում պաշտպանության նախարարությունում, ԶՈւ-երի գլխավոր շտաբում, կառավարությունում, և մենք խնդիր ունենք, որպեսզի այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք: Եվ նաև վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երևույթների պատճառահետևանքային կապերն ավելի խորը և համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու և եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք: Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, և այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբեյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս հանձնախմբի գործունեության արդյունքում հնարավոր կլինի արդյունավետ բարեփոխումների ծրագիր ունենալ և համոզված լինել, որ այդ բարեփոխումները բերելու են անհրաժեշտ արդյունքների:  «Իհարկե, այսօր արդեն մենք պետք է արձանագրենք, որ հանձնախմբի ֆորմատն այսպիսին է ձևավորվել, որպեսզի մենք կարողանանք իրականացնել հետևյալ սկզբունքը, որ ցանկացած գաղափար ենթակա է քննարկման, կարող է քննարկվել, բայց որևէ գաղափարի ներկայությունն օրակարգում և այն քննարկման սեղանի վրա դնելը դեռևս չի կարող կանխորոշել որևէ լուծում, որևէ հանգուցալուծում և քանի որ կան բազմաթիվ գաղափարներ՝ մենք ուզում ենք այդ բոլոր գաղափարները քննարկել՝ դրանց վերաբերյալ մեր վերաբերմունքը ձևակերպելու, հերքելու կամ հաստատելու նկատառումով: Այնպես որ ես հանձնախմբին հաջողություններ եմ մաղթում»,- ասել է վարչապետը: Այնուհետև քննարկվել են հանձնախմբի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:
16:12 - 13 մայիսի, 2020
ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա, ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկները պետք է էլեկտրոնային նամակ ուղարկեն ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը

ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա, ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկները պետք է էլեկտրոնային նամակ ուղարկեն ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ Դեսպանության հայտարարության մեջ նաև նշվում է, որ նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։ Քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից։
18:42 - 19 ապրիլի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել զորակոչիկների վերաբերյալ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել զորակոչիկների վերաբերյալ

Ռուսաստանում ՀՀ Դեսպանությունը հայտարարություն է տարածել ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների վերաբերյալ: «ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]։ Նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։ Տվյալներն ուսումնասիրելուց հետո քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից»,- գրված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
16:41 - 19 ապրիլի, 2020
Շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ․ ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ․ Սահակ Օհանյան

Շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ․ ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ․ Սահակ Օհանյան

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ներկա պահին ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, արհեստական շնչառական սարքին միացված զինծառայողներ չկան։ Թոքաբորբով հիվանդ զինծառայող նույնպես չունենք։ «Մեկուսացված և ինքնամեկուսացված քինծառայողների քանակ գտնում եմ, որ նպատակահարմար չի բարձրաձայնել՝ գաղտնիությունից ելնելով։ Բուժվողների թիվը ևս չեմ հրապարակի, բայց պետք է նշեմ, որ ունենք կորոնավիրուսը հաղթահարած զինծառայողներ։ Այսօր առավոտվա դրությամբ ունենք 6 զինծառայողներ, ովքեր դուրս են գրվել և վերադարձել են ծառայության»,- նշեց նա։ Սահակ Օհանյանի խոսքով՝ զորակոչը ընթանալու է՝ ըստ ժամանակացույցի։ Անհրաժեշտության դեպքում՝ օրենքով սահմանված կարգով կարող է երկարաձգվել։ «Դեռ վաղ է այդ մասին խոսել։ Ասեմ, որ զինկոմիսարիատները պատրաստ են զորակոչին։ Նրանց հատկացվել են անհատական պաշտպանության միջոցներ, մինչ զորակոչը բոլոր զինկոմիսարիատներում կատարվելու են ախտահանման աշխատանքներ։ Զորակոչի ընթացքում՝ յուրաքանչյուր օրվա ավարտին այդ աշխատանքները կրկնվելու են»,- նշեց նա։  Սահակ Օհանյանն ասաց, որ շարժական լաբորատորիայի միջոցով զինծառայողներից վերցվել է շուրջ 165 նմուշ։ Կան և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ։ Բացասականներն ավելի շատ են։ «Մեր աութսորսինգ իրականացնող կազմակերպություններից մեկի աշխատակիցը, որն աման լվացող էր, ունեցել է խնդիր, տեղեկացրել է իր աշխատատուին, որի արդյունքում նրան հրաման է տրվել  զորամաս չգալ։ Այդ զորամասում սնունդ մատակարարող կազմակերպության շրջանակը մեկուսացվել է, ամբողջ կազմը փոխվել է։ Կազմակերպության տնօրենությունը հետևում է նրանց առողջության վիճակի։ Նշված անձը որևիցե առնչություն չի ունեցել զինվորներ հետ, սնունդ չի բաժանել, սնունդ չի պատրաստել։ Նրա գործը եղել է միայն աման լվանալը»,- նշեց նա։
16:34 - 13 ապրիլի, 2020
ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն ամփոփել է 2019-ին կատարած աշխատանքների արդյունքները

ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունն ամփոփել է 2019-ին կատարած աշխատանքների արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի,  ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի և ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) հրամանատարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է 2018 և 2019 թթ. զինված ուժերում հիվանդացության  համեմատական վերլուծությունը, զինված ուժերում առկա համաճարակային իրավիճակը, ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներն ու առկա խնդրահարույց հարցերը, քննարկվել են դրանց լուծման ուղիները, տրվել համապատասխան հանձնարարականներ: Ոլորտի պատասխանատուներին ներկայացվել են 2020թ.-ին ռազմաբժշկական ծառայությանն առաջադրված խնդիրները, հեռանկարային զարգացման ուղիները: Տարածաշրջանում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների կատարման և վերահսկման նպատակով անցկացվել է համատեղ քննարկում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ:
19:59 - 02 մարտի, 2020
Բանակի թիվ մեկ թշնամին «դավադրությունների տեսությունն» է |acnis.am| |acnis.am|

Բանակի թիվ մեկ թշնամին «դավադրությունների տեսությունն» է |acnis.am| |acnis.am|

acnis.am: acnis.am: Ոչ մարտական պայմաններում զինվորների` հաճախակի դարձած կորուստները հասարակությանը ցնցակաթվածի մեջ են գցել: Ինքնասպանությունները, դժբախտ դեպքերը, «դեռեւս չբացահայտված հանգամանքներում» կատարված սպանությունները, կարծես թե, պատահականություններից վերածվում են օրինաչափության, եւ այդ երեւույթի կողքով անտարբեր անցնելն անհնար է: Այս օրերին զինծառայողի մահվան պատճառների մասին տարբեր տեսակետներ ու վարկածներ են հնչում` սկսած «դավադրությունների տեսության» ոգով համակված դատողություններից, վերջացրած պրոֆեսիոնալ առումով եւ բարոյահոգեբանորեն անպատրաստ հրամանատարական կազմի թույլ աշխատանքով: Մատնանշվում են զինվորների շրջանում ծաղկող ոչ կանոնադրական, քրեական ենթամշակույթ մարմնավորող հարաբերությունները, «սեւերի» եւ «սպիտակների» ներազգային լարվածության դրսեւորումները, որոնք հասարակությունից բանակ են ներմուծում առանձին զորակոչիկներ: Ինչ վերաբերում է «դավադրությունների տեսությանը», ապա այն, ըստ որոշ լուրերի, հատուկ է արվում շահագրգիռ շրջանակների կողմից, որպեսզի «հեղափոխական» իշխանության» դեմ հանրային դժգոհություններ սկսվեն: Կամ էլ` ընդհակառակը, սա իշխանությունների ձեռքի գործն է, որպեսզի Արցախի հարցում զիջումների գնան, եւ ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ լինի դրան: Մենք բերեցինք հասարակության մեջ շրջանառվող ամենատիպական տեսակետները, բայց` ոչ բոլորը։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
10:38 - 23 փետրվարի, 2020