ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

Արցախի ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է․ ԱՀ ՊԲ

Արցախի ՊԲ-ում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է․ ԱՀ ՊԲ

Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ Արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն: Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից: Հարկ ենք համարում նշել, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում:
14:59 - 18 հունիսի, 2021
Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունն անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից Հայրենիքը պաշտպանելու համար:  «Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի, Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար: Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:
17:42 - 18 մայիսի, 2021
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունն այն է, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները: Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի բնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին՝ զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին` ասված է ԱՀ ՊԲ հայտարարության մեջ:  
11:10 - 22 ապրիլի, 2021
Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները. Արցախի ՊԲ

Կոչ ենք անում չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները. Արցախի ՊԲ

Արցախի պաշտպանության բանակը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը:   ՊԲ-ից անհրաժեշտ են համարել տեղեկացնել հետևյալը.   «Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:   Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:   Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:   Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:   Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:      
12:20 - 19 ապրիլի, 2021
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ. Պետրոսյան Հովսեփ Կարբիսի, ծնվ. 2000թ. Վարդանյան Դավիթ Ռոբերտի, ծնվ. 2001թ. Նանյան Կամո Մխիթարի, ծնվ. 2002թ. Թիլիքյան Հարություն Դավթի, ծնվ. 1998թ. Ղարիբյան Սամվել Վարազդատի, ծնվ. 2000թ. Սարգսյան Վարուժան Գևորգի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Կարեն Արմենի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Սահակյան Տիգրան Վյաչեսլավի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Հարությունյան Դավիթ Վլադիմիրի , ծնվ. 1982թ. Պահեստազորային Գրիգորյան Գագիկ Վլադիմիրի , ծնվ. 1969թ. Պահեստազորային Ավագյան Արամ Գաբրիելի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Գրիգորյան Անդրանիկ Ֆելիքսի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Թադևոսյան Հայկ Կամոյի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Գրիգորյան Էրիկ Սերգեյի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Գափոյան Գարիկ Ռուբենի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Գրիգորյան Բորիս Ռուբենի, ծնվ. 1972թ. Դավթյան Մովսես Սեյրանի, ծնվ. 1991թ. Երիցյան Նարեկ Արգամի, ծնվ. 2002թ. Իսունց Գևորգ Ռաֆիկի, ծնվ. 2000թ. Ավանեսյան Արթուր Կարենի, ծնվ. 1998թ. Անտոնյան Արման Մարգարի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Եդիգարյան Հովհաննես Աշոտի, ծնվ. 1974թ. Կամավորական Եղիազարյան Փայլակ Զավենի, ծնվ. 1995թ. Իսախանով Աշուռ Ռիչարդի, ծնվ. 2001թ. Կամավորական Իսրայելյան Էլվիս Աշոտի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Խանումյան Տիգրան Վալերիի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Հակոբյան Անդրանիկ Դավիթի, ծնվ. 1996թ. Հարությունյան Մնացական Մարտինի, ծնվ. 1995թ. Հովակիմյան Գարիկ Հակոբի, ծնվ. 2000թ. Կամավորական Հակոբյան Սամվել Ժորայի, ծնվ. 1971թ. Կամավորական Մունչյան Աշոտ Առաքելի, ծնվ. 1951թ. Չախալյան Գարեգին Գարուշի, ծնվ. 2001թ. Ջանիկյան Արշավիր Խաչիկի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Ավագյան Արամ Գաբրիելի, ծնվ. 1994թ. Պահեստազորային Գևորգյան Ռոբերտ Համբարձումի, ծնվ. 1982թ. Մելքոնյան Կարապետ Միսակի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Մուրադյան Սևան Բորիսի, ծնվ. 1983թ. Գրիգորյան Գրիգոր Ավետիքի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Պետրոսյան Հրանտ Արսենի, ծնվ. 1992թ. Միքայելյան Վալերի Արմենի, ծնվ. 1991թ. Բալայան Նելսոն Էդուարդի, ծնվ. 1980թ. Մելքումյան Անդրեյ Անդրեյի, ծնվ. 1993թ. Մկրտչյան Մհեր Վեսմիրի, ծնվ. 1976թ. Աբրահամյան Հարութ Էռնիկի, ծնվ. 1989թ. Բաբայան Արմեն Ռոդիկի, ծնվ. 1974թ. Աղաբեկյան Ռոման Նելսոնի, ծնվ. 1998թ. Գևորգյան Գևորգ Վալենտինի, ծնվ. 1990թ. Բաբայան Վրեժ Լավրիկի, ծնվ. 1987թ. Գրիգորյան Սասուն Սպարտակի, ծնվ. 1998թ. Առստամյան Ռուբեն Արթուրի, ծնվ. 1990թ. Գասպարյան Սարմեն Սամվելի, ծնվ. 2001թ. Ղարիբյան Մհեր Արամի, ծնվ. 1990թ. Բալայան Վիլեն Սարգիսի, ծնվ. 2000թ. Բաբայան Անդրանիկ Հովիկի, ծնվ. 2002թ. Դավթյան Արայիկ Սամվելի, ծնվ. 2001թ. Սարգսյան Արեն Սամվելի, ծնվ. 2001թ. Սահակյան Սերգեյ Սերգեյի, ծնվ. 2000թ. Բաղրյան Էդիկ Սերգեյի, ծնվ. 2000թ. Աղաբաբյան Արման Սամվելի, ծնվ. 2001թ. Գալստյան Արամ Հրայրի, ծնվ. 2001թ. Մանգասարյան Հայկ Արթուրի, ծնվ. 2000թ. Սիմոնյան Միասնիկ Հրաչիկի, ծնվ. 1989թ. Ալթունյան Սարիբեկ Վալերիի, ծնվ. 2001թ. Հուռումյան Արայիկ Միքայելի, ծնվ. 1990թ. Խաչատրյան Արման Վագիֆի, ծնվ. 1989թ. Մուրադյան Սերգեյ Ռոմայի, ծնվ. 1991թ. Մարտիրոսյան Սևակ Էդուարդի, ծնվ. 1990թ. Ասկարյան Գենադի Բենյամինի, ծնվ. 1984թ. Աղաջանյան Արթուր Արսենի, ծնվ. 1992թ. Հարությունյան Դավիթ Գենադիի, ծնվ. 2001թ. Աղաջանյան Արմեն Շահնազարի, ծնվ. 1977թ. Ալեքսանյան Սասուն Իվանի, ծնվ. 1992թ. Ասրյան Կարեն Մուրադի, ծնվ. 1982թ. Բաղդասարյան Արկադի Պավելի, ծնվ. 1995թ. Բեգլարյան Մխիթար Արվիտի, ծնվ. 1990թ. Պողոսյան Վարդգես Վասիլիի, ծնվ. 1998թ. Բաղդասարյան Զավեն Էռնիկի, ծնվ. 2000թ. Մուսայելյան Արսեն Սերժիկի, ծնվ. 1979թ. Ղուկասյան Հակոբ Բորիկի, ծնվ. 2000թ. Խաչատրյան Հարութ Արարատի, ծնվ. 1998թ. Սարգսյան Արամայիս Սպարտակի, ծնվ. 1996թ. Հայրապետյան Սերգեյ Աշոտի, ծնվ. 2001թ. Եսայան Արմեն Բորիկի, ծնվ. 1977թ. Բաղդասարյան Արտաշես Աշոտի, ծնվ. 2000թ. Ալլահվերդյան Գագիկ Լևոնի, ծնվ. 1976թ. Համբարձումյան Դավիթ Մխիթարի, ծնվ. 1998թ. Մարտիրոսյան Մերուժան Ռոմայի, ծնվ. 1987թ. Աբրահամյան Աշոտ Վազգենի, ծնվ. 1985թ. Սարգսյան Մասիս Արկադիի, ծնվ. 1981թ. Միրզոյան Արտակ Յուրայի, ծնվ. 2001թ. Բալասյան Վիտալի Վաչիկի, ծնվ. 1979թ. Պահեստազորային Դադայան Արայիկ Վասիլիի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Ավագիմյան Մխիթար Պավելի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Սարգսյան Զաքար Արամի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Մուսայելյան Մհեր Ռազմիկի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Մաթևոսյան Նարեկ Աբրիկի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Հարությունյան Անատոլի Ռոբերտի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Պետրոսյան Նելսոն Արտուրի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Սարգսյան Նարեկ Ռուդիկի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Մարտիրոսյան Մարտին Սերժիկի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Բաղիրյան Արթուր Ռոբերտի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Ասրիբաբայան Դավիթ Վալերիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Հարությունյան Կամո Կարենի, ծնվ. 1999թ. Պահեստազորային Գրիգորյան Նորայր Չերվոնի, ծնվ. 1974թ. Պահեստազորային Առստամյան Վարուժան Վազգենի, ծնվ. 1974թ. Պահեստազորային Հարությունյան Աշոտ Նիկոլայի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Բաբայան Իգոր Զորիկի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Սարգսյան Վլադիմիր Կամոյի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Ասրյան Մհեր Ռոմայի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Իշխանյան Արտակ Գրիգորիի, ծնվ. 1993թ. Պահեստազորային Դադամյան Արսեն Էրիկի, ծնվ. 1981թ. Պահեստազորային Գասպարյան Գրիշա Սամվելի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Ջավադյան Հրանտ Գաստելլոյի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Ղարիբյան Էռնեստ Արշակի, ծնվ. 1963թ. Պահեստազորային Հակոբյան Սպարտակ Ռազմիկի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Ավանեսյան Վահագն Արտուրի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Սարուխանյան Դավիթ Սերժիկի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արմեն Միքայելի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Հակոբյան Նվեր Բենիկի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Գարաքյան Սասուն Բորիսի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Ավանեսյան Անդրանիկ Վլադիմիրի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Պետրոսյան Գրիգորի Բարիսի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Բաղդասարյան Արմեն Սարմենի, ծնվ. 1999թ. Պահեստազորային Առաքելյան Միշա Ալյոշայի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Աղասյան Նիկոլայ Սերգեյի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Աբրահամյան Սանասար Էդուարդի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Մակյան Ալեքսեյ Գուրգենի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Միրզոյան Սերգեյ Սերգեյի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Ավանեսյան Արմո Ամերիկոյի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Աբրահամյան Արմեն Արկադիի, ծնվ. 1973թ. Պահեստազորային Գասպարյան Բորիս Արմենի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Առստամյան Մխիթար Միրզոյի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Ղազարյան Արամ Վոլոդիայի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Հարությունյան Գոռ Յուրիկի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Բեգլարյան Միքայել Դավիթի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Սաղյան Մարտին Մուրադի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Մանգասարյան Արմեն Մերուժի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Ավանեսյան Տիգրան Գարիի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Ապրեսյան Դավիթ Վլադիմիրի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Ղարախանյան Գևորգ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Պետրոսյան Դավիթ Մելորդի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Հաջիյան Երվանդ Միքայելի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Մկրտչյան Արամ Հենրիխի, ծնվ. 1974թ. Պահեստազորային Մարտիրոսյան Արսեն Արթուրի, ծնվ. 1988թ. Պահեստազորային Պողոսյան Դավիթ Ռոբերտի, ծնվ. 1979թ. Պահեստազորային Գրիգորյան Արմեն Վլադիմիրի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Ավետիսյան Դավիթ Ռուդիկի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Մելքոնյան Վահե Վաչագանի, ծնվ. 1981թ. Պահեստազորային Ավանեսյան Նվեր Էդուարդի, ծնվ. 1979թ. Պահեստազորային Ավագյան Վահե Սերգեյի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Կզիրյանց Գառնիկ Էդվարտի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Աղաջանյան Արթուր Էդիկի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Քարամյան Քաջիկ Սերժիկի, ծնվ. 1991թ.   Պահեստազորային Աբրահամյան Էդուարդ Իլիչի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Փարամազյան Բորիս Արտաշեսի, ծնվ. 1998թ. Պահեստազորային Հովհաննիսյան Գերասիմ Լևուշայի, ծնվ. 1974թ. Պահեստազորային Խաչատրյան Հայկ Գարիկի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Ծատրյան Գրիգորի Վագիֆի, ծնվ. 1987թ. Պահեստազորային Առաքելյան Նորիկ Վլադիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Հովհաննիսյան Արթուր Գրիգորիի, ծնվ. 1971թ. Պահեստազորային Հայրապետյան Շահեն Վալերիի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Գալստյան Արսեն Սեյրանի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Բաղդասարյան Կարեն Դավիթի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Ավետիսյան Սասուն Սամվելի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Հայրումյան Արտակ Նելսոնի, ծնվ. 1976թ. Պահեստազորային Հակոբյան Միքայել Հովիկի, ծնվ. 1999թ. Պահեստազորային Հովսեփյան Էմիլ Սլավիկի, ծնվ. 1986թ. Պահեստազորային Բաղրյան Մակենա Վալերիկի, ծնվ. 1978թ. Պահեստազորային Պետրոսյան Բենիամին Արթուրի, ծնվ. 1989թ. Պահեստազորային Ավետիսյան Հունան Գրիշայի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Խաչատրյան Մասիս Մուշեղի, ծնվ. 1989թ. Կամավորական Մաթևոսյան Աբրիկ Սերգեյի, ծնվ. 1971թ. Կամավորական Ուլուբաբյան Շիրազ Աշոտի, ծնվ. 1972թ. Կամավորական Ասլանյան Գարրի Արթուրի, ծնվ. 1990թ. Կամավորական Ավագյան Հովիկ Երվանդի, ծնվ. 1968թ. Կամավորական Գրիգորյան Արմեն Վանյայի, ծնվ. 1977թ. Կամավորական Մուսայելյան Ալբերտ Անդրանիկի, ծնվ. 1980թ. Կամավորական Բաղմանյան Միքայել Հակոբի, ծնվ. 1975թ. Կամավորական Մնացականյան Գուրգեն Գառնիկի, ծնվ. 1990թ. Կամավորական Սարգսյան Արսեն Սեյրանի, ծնվ. 1989թ. Կամավորական Գրիգորյան Աշոտ Արամայիսի, ծնվ. 1969թ. Կամավորական Խաչատրյան Էդվարդ Բորիկի, ծնվ. 1967թ. Կամավորական Սարգսյան Գառնիկ Ռուբիկի, ծնվ. 1964թ. Կամավորական Աբրահամյան Նվեր Հենրիկի, ծնվ. 1974թ. Կամավորական Բաղդասարյան Մհեր Տիմոֆեյի, ծնվ. 1975թ. Կամավորական Ասրյան Սևակ Սերժիկի, ծնվ. 1980թ. Կամավորական Առստամյան Սեյրան Յուրիի, ծնվ. 1973թ. Կամավորական Ավանեսյան Արսեն Արտյուշայի, ծնվ. 1966թ. Պահեստազորային Մարգարյան Ռուբեն Արտավազդի, ծնվ. 1998թ. Կամավորական Սարդարյան Դավիթ Սամվելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Հովսեփյան Վահե Լևոնի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Մանուկյան Արմենակ Գարեգինի, ծնվ. 1996թ. Մարտիրոսյան Էդգար Մկրտիչի, ծնվ. 2000թ.
19:27 - 16 ապրիլի, 2021
Պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա․ Նիկոլ Փաշինյան

Պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որնամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով ՀՀ անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու համակարգերի ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ հարձակումը ՀՀ վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը հայտնեց նաև, որ մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա նաև բովանդակային բարեփոխումներ։ «Ռազմավարական հեռանկարում պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը պետք է մենք կարողանանք փոփոխել։ Բացի դա՝ մենք հույս ունենք և քննարկում ենք ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ՝  Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ։ Նաև Սյունիքի մարզի մի շարք հատվածներում ՀՀ պետական սահմանի պահպանությանը մասկանցում են նաև ռուս սահմանապահները։  Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որ իրականացնում է ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով։ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել ՊԲ-ն՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ»,- ասաց Փաշինյանը։
11:47 - 14 ապրիլի, 2021
ԱՀ ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված զինծառայողների նոր անուններ

ԱՀ ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված զինծառայողների նոր անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ:   Թադևոսյան Արամայիս Գեղամի, ծնվ. 2000թ. Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ. Ստեփանյան Արտակ Ալեքսանի, ծնվ. 2001թ. Անտոնյան Կարեն Բենիկի, ծնվ. 2000թ. Կամավորական Գալստյան Էդուարդ Մարտիկի, ծնվ. 1975թ. Աբրահամյան Վահագ Յուրայի, ծնվ. 2001թ. Իվանյան Սիմոն Մեխակի, ծնվ. 2000թ. Ղուկասյան Կոմիտաս Կարենի, ծնվ. 2001թ. Ենգոյան Հովհաննես Խաչատուրի, ծնվ. 2001թ. Բաղդասարյան Համլետ Հենրիկի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Խաչատրյան Ցոլակ Էդուարդի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Դանիելյան Անդրանիկ Ռոմանի, ծնվ. 1984թ. Պողոսյան Արայիկ Անդրանիկի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Գևորգ Սերգեյի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Գանադյան Արթուր Վլադիմիրի, ծնվ. 1972թ. Ղահրամանյան Վահե Կամոյի, ծնվ. 1997թ. Պահեստազորային Դանոյան Ստեփան Խաչիկի, ծնվ. 1997թ. Մանուկյան Դավիթ Արթուրի, ծնվ. 2002թ. Մանուկյան Ռաֆֆի Մանուկի, ծնվ. 2002թ. Ղահրամանյան Գոռ Վաչիկի, ծնվ. 2002թ. Պահեստազորային Պողոսյան Միքայել Վալերիկի, ծնվ. 1984թ. Ասատրյան Աբել Հայկազի, ծնվ. 2002թ. Աղաջանյան Բենիամին Սիմոնի, ծնվ. 2002թ. Մադոյան Ստեփան Հայկի, ծնվ. 2002թ. Կամավորական Գևորգյան Հայկ Մարզպետունու, ծնվ. 1991թ. Պահեստազորային Ղարախանյան Ռուբեն Վիրաբի, ծնվ. 1995թ. Առաքելյան Վահան Արտյոմի, ծնվ. 2001թ. Ավագյան Սասուն Բորիսի, ծնվ. 1990թ. Վանեսյան Գարիկ Միշայի, ծնվ. 1975թ. Հայրապետյան Տիգրան Կարենի, ծնվ. 2000թ. Մուրադխանյան Միքայել Արամի, ծնվ. 2001թ. Սարգսյան Գոռ Հայկի, ծնվ. 2001թ. Սիմոնյան Հովհաննես Նորիկի, ծնվ. 2002թ. Բուռնազյան Կարապետ Մկրտչի, ծնվ. 2002թ. Հովհաննիսյան Հայկազ Կամոյի, ծնվ. 1985թ. Պահեստազորային Սարգսյան Սեդրակ Գորիկի, ծնվ. 1983թ. Թովմասյան Օգսեն Խաչատուրի, ծնվ. 1979թ. Միրաքյան Կարապետ Շավարշի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Ավանեսյան Էդուարդ Ենոքի, ծնվ. 1981թ. Մկրտչյան Կոլյա Գևորգի, ծնվ. 2001թ. Զարգարյան Արթուր Համբարձումի, ծնվ. 1994թ. Ասրյան Մխիթար Վլադիկի, ծնվ. 1983թ. Պողոսյան Գոռ Արթուրի, ծնվ. 2000թ. Տիտանյան Ռոբերտ Արմենի, ծնվ. 2000թ. Գինոսյան Հենրիկ Արայիկի, ծնվ. 2001թ. Ղազարյան Սևան Հրաչիկի, ծնվ. 1996թ. Հարությունյան Հայկ Համլետի, ծնվ. 1983թ. Հարթենյան Սարգիս Մարտունիկի, ծնվ. 1990թ. Պահեստազորային Միքայելյան Սամվել Սուրիկի, ծնվ. 1988թ. Արսենյան Նելսոն Վազգենի, ծնվ. 1988թ. Խլղաթյան Դավիթ Աշոտի, ծնվ. 1998թ. Ադոյան Դավիթ Արկադիի, ծնվ. 2000թ. Նահապետյան Ավետիս Հակոբի, ծնվ. 1996թ.
13:06 - 03 ապրիլի, 2021
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Կամավորական Կոծինյան Սերգո Հովիկի, ծնվ. 1977թ. Մարտիրոսյան Արամ Արթուրի, ծնվ. 2000թ. Կամավորական Անանյան Գևորգ Գենադիկի, ծնվ. 1989թ. Գուլեյան Ռուբիկ Մելքոնի, ծնվ. 2000թ. Մելքոնյան Ավետիք Թաթուլի, ծնվ. 2001թ. Մադոյան Դավիթ Վահանի, ծնվ. 2001թ. Հակոբյան Սերգեյ Գևորգի, ծնվ. 2001թ. Պահեստազորային Միրգիյան Արմեն Մաղաքելի, ծնվ. 1999թ. Եղիազարյան Սարո Էդուարդի, ծնվ. 2001թ. Կամավորական Չեչենցով Միշա Վոլոդի, ծնվ. 1959թ. Կամավորական Նիկոյան Շահվալադ Վարդանի, ծնվ. 1960թ. Խաչատրյան Արման Արմենի, ծնվ. 2001թ. Բարսեղյան Արթուր Վարդանի, ծնվ. 2001թ. Ավդալյան Միհրան Արմենակի, ծնվ. 1993թ. Հարությունյան Սերգեյ Էդուարդի, ծնվ. 1980թ. Անտոնյան Արթուր Մանուկի, ծնվ. 1997թ. Հովհաննիսյան Անուշավան Գագիկի, ծնվ. 1999թ. Կամավորական Ազարյան Գևորգ Սուրիկի, ծնվ. 1989թ. Սուքիասյան Արտակ Արմենի, ծնվ. 2001թ. Մովսեսյան Վահագն Դոնիկի, ծնվ. 2002թ. Դավթյան Հովհաննես Դավթի, ծնվ. 1999թ. Գարագավուրյան Գրիգոր Անդրանիկի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Ռոբերտ Էդգարի, ծնվ. 2002թ. Ավագյան Էրիկ Վրեժի, ծնվ. 2001թ. Միլիտոսյան Վրեժ Գարիկի, ծնվ. 2002թ. Նազարյան Ավագ Արթուրի, ծնվ. 2001թ. Սահակյան Վահան Գագիկի, ծնվ. 2001թ. Ավոյան Զավեն Վահեի, ծնվ. 2002թ. Պետրոսյան Սեյրան Կարենի, ծնվ. 2001թ. Մարգարյան Հովիկ Համլետի, ծնվ. 2000թ. Միրզոյան Արեն Աղաբեկի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Դավիթ Լյովայի, ծնվ. 2000թ. Աղաբեկյան Համլետ Արաիկի, ծնվ. 2002թ. Ասատուրյան Հենրիկ Լևոնի, ծնվ. 2000թ. Հովհաննեսյան Հովհաննես Կարենի, ծնվ. 2001թ. Գևորգյան Ժորժ Արսենի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Գրիգորյան Արթուր Թելմանի, ծնվ. 1978թ. Կարապետյան Արման Արտյոմի, ծնվ. 2002թ. Նիկողոսյան Ռաֆիկ Սամվելի, ծնվ. 1995թ. Ղարսյան Հայկ Լևոնի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Ավետիսյան Փայլակ Մնացականի, ծնվ. 1982թ. Պահեստազորային Բաղդասարյան Սմբատ Միքայելի, ծնվ. 1991թ. Պահեստազորային Հովսեփյան Սուրեն Վլադիմիրի, ծնվ. 1979թ. Պահեստազորային Գևորգյան Հրաչյա Վաչիկի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Բարնջյան Աբրահամ Արտաշեսի, ծնվ. 1993թ. Լոկյան Կամո Հայկի, ծնվ. 2001թ. Հաջոյան Արտակ Սևադայի, ծնվ. 1983թ. Պետրոսյան Գևորգ Ղարիբի, ծնվ. 1990թ. Ղազարյան Ռաֆիկ Մարատի, ծնվ. 1982թ. Ղարիբյան Սեյրան Հմայակի, ծնվ. 1983թ. Պահեստազորային Պողոսյան Գրիգոր Փայլակի, ծնվ. 1992թ. Պահեստազորային Ավետիսյան Ավետիս Արամի, ծնվ. 1986թ.
12:36 - 02 ապրիլի, 2021
Կոմանդոսի անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ. ՊԲ հրամանատար

Կոմանդոսի անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ. ՊԲ հրամանատար

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:  Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.  «ԱՀ ՊԲ ողջ անձնակազմը խոր ցավով տեղեկացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սիրելի Կոմանդոսի մահվան մասին: Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն բնորոշ պատասխանատվությամբ ձեռնամուխ եղավ մարտական գործողությունները համակարգելու և անջատ-անջատ գործող կամավորական ջոկատների հիմքի վրա կանոնավոր բանակ կազմավորելու բարդ գործին: Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Այն կազմակերպվեց և իրականացվեց բարձր ռազմական արվեստի բոլոր կանոններով: Երբ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվեց այլ պաշտոնի, ազատագրված էին Տողն ու Շուշին, լռեցված էին Ստեփանակերտը շուրջօրյա գնդակոծող թշնամական կրակակետերն, ու Արցախն ուներ հուսալի ցամաքային կապ մայր Հայաստանի հետ: ԱՀ ՊԲ ողջ անձնակազմի անունից հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին և մտերիմներին: Նրա անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ: Նրա հիատակը մշտապես կենդանի է մնալու բոլորիս սրտերում»:
14:08 - 01 ապրիլի, 2021
Անհետ կորածների հարազատների և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆ

Անհետ կորածների հարազատների և Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆ

Տեղեկությունը, թե անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, չի համապասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր օրերս, Արցախում, ԱՀ պաշտպանության նախարարության շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարի միջև: Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված, առավել ևս` կեղծ տեղեկություններ»:
00:32 - 14 մարտի, 2021
Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց. ԱՀ ՊՆ

Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց. ԱՀ ՊՆ

Հայկական էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին», իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Հորդորում ենք զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
20:23 - 13 մարտի, 2021