Արման Աբովյան

Արման Վլադիմիրի Աբովյանը (սեպտեմբերի 9, 1973) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։

19912. ընդունվել է Հայկական բաց համալսարան: 1991-2001թթ․ աշխատել է ամերիկյան «Խաղաղության կորպուսում», 2001-2012թթ․՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, 2013-2015թթ․ եղել է «ՈւկրԲուդ» պետական ընկերության տնօրենի խորհրդական, 2015-2018թթ․ աշխատել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի խորհրդական:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան կուսակցության։ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ։ 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համապետական ցուցակով։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:   Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:  Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ: Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայները:
11:24 - 05 մարտի, 2020
«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|

«Ներման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն արժանացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այն հավանություն էր ստացել կառավարության նոյեմբերի 21-ի նիստում, որի ընթացքում նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նախագծի ընդունումը պայմանավորված է ներում շնորհելու ինստիտուտն ավելի թափանցիկ և հաշվետու դարձնելու, հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանությունն ապահովելու, ներման ինստիտուտի հետ կապված գործնականում առկա որոշ խնդիրներ կարգավորելու, օրենսդրական դրույթները կատարելագործելու անհրաժեշտությամբ: Նախագծով սահմանվել են ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, մասնավորապես այդ դեպքերը կապվում են պայմանական վաղաժամկետ ազատման, օրենքով նախատեսված այլ հիմքով պատժից ազատման դեպքերում, որպեսզի ներման խնդրագրերը չշարունակվեն քննարկվել»,- այն ժամանակ նշել էր Բադասյանը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառումը, վերացնել օրենսդրական բացերը, ապահովել որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանությունը: «Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը»,- նշված է օրենքի նախագծում:
11:02 - 10 փետրվարի, 2020
Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|

Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը |shantnews.am|

shantnews.am: Հայաստանի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդգրկուն օրակարգով նիստ է գումարել: Օրակարգում ներառված 7 հարցերից մեկի քննարկումը հետաձգվել է, քանի որ նախագծի հեղինակ Արման Բաբաջանյանը հայտնել է նախագծի վրա հետագա աշխատանքի անհրաժեշտության մասին: Քննարկվել է «Ներման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որի վրա համատեղ աշխատել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Այն ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: «Ներկայիս «Ներման մասին» օրենքում ամրագրված չեն մի շարք կարևոր դրույթներ, նախագծով շտկվել է բացը, սահմանվել են ներման խնդրագիրը չբավարարելու և վերադարձնելու դեպքերը, երբ դատապարտյալը ներկայացրել է ներման խնդրագիր, սակայն պատժից ազատվել է այլ հիմքով. այս մասը բաց է մնում, օրենքի նախագծում սահմանվել է հստակ ժամկետ, որը վերաբերում է ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը նախարարությանը ներկայացնելուն, անձնական գործը ներման հանձնաժողով ներկայացնելու 10-օրյա ժամկետի փոխարեն սահմանվել է 45-օրյա ժամկետ»,-ներկայացրել է Սրբուհի Գալյանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ այս նախագիծը կարևոր նախադեպ է կառավարության հետ ընդդիմության համատեղ աշխատանքի, որը պետք է օրինաչափ դառնա:
10:52 - 10 փետրվարի, 2020