Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին
 |1lurer.am|

Որևէ պարագայում չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով. Պապոյանը՝ շուկաների դիֆերսիֆիկացման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ, իսկ անկախությունն այն է, երբ դու բոլորից ես կախված, ոչ թե մեկից, և բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախված: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Կառավարության որոշմանը: «Մենք կդառնանք մի պետություն, որ եթե մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսությունների հետ էլ բան կպատահի, և այդ դեպքում մեզ հետ ոչ մի բան չի պատահի: Դա նշանակում է՝ դու պետք է մրցունակ ապրանքներ արտադրես և արտահանես աշխարհի տարբեր տեղեր… Հետևաբար պետք չէ փոխարինել (ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասին է խոսքը- խմբ.), պետք է ծավալները այստեղ պահել՝ ԵԱՏՄ-ում, ավելացնել, մեծացնել, մյուսների հետ էլ ավելացնել ու մեծացնել… Այս առումով առևտրային թիվ 1 գործընկերը ԱՄԷ-ն է: Մեր առևտրային խոշոր գործընկերների մեջ Ռուսաստանի հետ կա Չինաստան, ԵՄ և այսպես շարունակ»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ ԱՄԷ-ի հետ Հայաստանի ապրաքաշրջանառությունը 40 տոկոսից ավելի է դարձել, հում ոսկին հանած՝ ԱՄԷ-ի հետ ապրաքաշրջանառությունը 18 տոկոս է դարձել, մինչդեռ մի քանի տարի առաջ 4-5 տոկոս էր: «Հիմա սա դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ դիվերսիֆիկացիա չէ: Դիվերսիֆիկացիա է: Պետք է շարունակել. Իրանն էլ է թիրախային երկիր այդ առումով, Չինաստանը, ԵՄ-ն: ԵՄ-ի մասով, այո՛, ունենք խնդիր: ԵՄ-ի մասով ամենամեծ պրոբլեմն այն է, որ նախկինում մենք համարվում էինք ցածր եկամուտներով երկիր, օգտվում էինք GSP+ -ի արտոնություններից, այսինքն՝ մաքսատուրք չէինք տալիս կամ քիչ էինք տալիս: Հիմա համարվում ենք միջին եկամուտներով երկիր, համարյա 8500 դոլար է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, և 8500 դոլարի պարագայում GSP+ արտոնությունից զրկվել ենք»,- ասաց նա: Նախարարը նկատեց, որ այս պարագայում որոշ ոլորտներում, օրինակ՝ տեքստիլի, որոշակի դժվարություններ առաջացել են, սակայն փորձում են այդ ոլորտներին աջակցել, որպեսզի մրցունակություն ապահովվի, և պատմականորեն ԵՄ-ում ձևավորված շուկաները չկորցնեն:
14:10 - 13 հունվարի, 2025
ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

ՀՀ կառավարությունը մշակում է սպանդանոցային մորթի անվճար իրականացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունն էականորեն աջակցելու է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցներ ձեռք բերող տնտեսվարողներին և նրանց ծառայություններից օգտվող ֆերմերներին: Մշակման փուլում է նաև սպանդանոցային մորթի անվճար ծառայության ներդրման ծրագիրը:  Այս մասին 2024 թվականի ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:  Նա նշեց, որ կառավարությունը բարելավել է շարժական և շարժական-մոդուլային սպանդանոցների ձեռքբերմանը միտված լիզինգային ծրագրերը:  «Մոտավորապես 20 մլն դրամ է շարժական մեկ սպանդանոցի արժեքը, որի ձեռքբերման համար պետք է կատարել 20 տոկոս կանխավճար, այսինքն՝ մոտ 4 մլն դրամ: Դրանից 3.6 միլիոնը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է տալիս, 400 հազարն՝ անհատը: Այսինքն, առաջին ներդրումը 400 հազար դրամ է: Հետո տնտեսվարողը պետք է մարի 16 մլն դրամը: Իսկ այդ գումարի տոկոսները նույնպես փակելու է կառավարությունը: Իրեն մնում է մորթն անել և այդ շահույթից իր գումարը վճարել: Տարբեր գնահատականներով՝ դա 5-6 տարվա փոխարեն հնարավոր է անել 1-2 տարում: Այսինքն, դա շատ շահութաբեր է»,- հայտնեց նախարարը: Կառավարությունը փոխհատուցելու է նաև սպանդանոցային ծառայությունների մատուցման արդյունքում տնտեսվարողների մոտ գոյացող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարը: «Սպանդանոցային մորթի պայմաններում տնտեսվարողներն անցնում են ԱԱՀ-ի շեմը և ստացվում էր, որ սպանդանոցային մորթի պարագայում ապրանքի գինը մոտավորապես 15 տոկոսով ավելի թանկ է լինում, քան ոչ սպանդանոցային մորթի դեպքում կամ այն սպանդանոցների, որոնք ԱԱՀ-ի շեմը չեն անցնում: Այդ տոկոսը փոխհատուցում ենք և արդյունքում գինը իջնում է: Այսինքն, այդպիսի խնդիր այլևս չկա»,- նշեց Գևորգ Պապոյանը:  Նրա խոսքով՝ հիմա մշակման փուլում է ծրագրի մեկ այլ բաղադրիչ, որը նախատեսում է սպանդանոցային մորթի անվճար ծառայության մատուցում: «Այսինքն, գյուղացին, ֆերմերը այլևս չի վճարելու սպանդանոցային մորթի համար: Մորթն իրականացնելու է անվճար, և մենք փոխհատուցելու ենք այդ մորթի գումարն, իհարկե, միջինացված արժեքի չափով: Այսինքն, այդ հարցը նույնպես լուծում ենք»,- հայտարարեց նախարարը:            
14:03 - 13 հունվարի, 2025
«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան
 |1lurer.am|

«Խաղաղության խաչմերուկի» գործարկման պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Շիրակի «չոր նավահանգիստ» ծրագիրը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցել, և արդյունքում կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման և խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է, և այդ պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա ընդգծեց՝ ոչ միայն քաղաքական ուղերձների մեջ, այլև գործի մեջ պատրաստվում են իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»: ««Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ նաև կոնկրետ ծրագիր է, և այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, և, գիտեք, որ Հյուսիս-հարավն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ երկրորդ փուլում այն ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում: Պապոյանը նաև տեղեկացրեց, որ ակնկալվում է նաև ավելի խորքային տեխնիկատնտեսական հետազոտություն պատվիրել՝ կապված վերջինիս տնտեսական արդյունքների վերջնական հաշվարկի հետ: «Այս պարագայում լրացուցիչ ներդրումները կլինեն մոտավորապես 50 մլն դոլար, և տարբեր ընկերությունների հետ այդ քննարկումներն ընթանում են: Բնականաբար, սա մի գործընթաց է, որը պետք է զուգակցվի «Խաղաղության խաչմերուկ» պրոցեսի հետ»,- ասաց նա:
11:48 - 13 հունվարի, 2025
Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի

Գևորգ Պապոյանը մաղթել է, որ 2025-ը լինի տնտեսական աճի, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամանորյա ուղերձ է հղել, որում նշվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ,  Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար: Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։ Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
17:53 - 31 դեկտեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ամանորյա ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ամանորյա ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասված է․   «Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար:   Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։   Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
16:33 - 31 դեկտեմբերի, 2024
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։ Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։ «Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը», – նշել է Գևորգ Պապոյանը։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հայկ Ալոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, հայտնել է, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա եռամսյակում, իսկ բուն շահագործումը նախատեսվում է 2025 թվականի չորրորդ եռամսյակում: Էկոնոմիկայի նախարարությունը կից ներկայացնում է ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» N 81-Ա որոշումը:
20:26 - 27 դեկտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկումը

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել է Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Գյումրու Կումայրի պատմական փողոցների վերակառուցման աշխատանքներում առկա թերությունների շտկմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:   Օրեր առաջ նախարարը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում արձանագրել էր, որ վերակառուցվող փողոցներից որոշներում էլեկտրական հենասյուների վիճակը չի համապատասխանում զբոսաշրջային միջավայրին, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դրանց բարեկարգման ուղղությամբ։   Քննարկման արդյունքում որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, նախանշվել է քայլերի հաջորդականությունը և կատարվել աշխատանքի բաժանում, որպեսզի սեղմ ժամկետներում արդյունավետ լուծումներ գտնվեն ծանրաբեռնված հենասյուների ապամոնտաժման և նորերի տեղադրման համար։   Նախարարն ընդգծել է, որ զբոսաշրջային պատշաճ միջավայրն ապահովելուն զուգընթաց պետք է հաշվի առնել բնակիչների պահանջները և խստորեն հետևել անվտանգության կանոններին։   Քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, հիմնադրամի փոխտնօրեն Արմինե Մուրադյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները և այլ գործընկերներ։   Գյումրիի պատմական կենտրոնի մի քանի փողոցների վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով», որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով ու կառավարության համաֆինանսավորմամբ։
17:54 - 24 դեկտեմբերի, 2024
Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին
 |1lurer.am|

Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Լարսի հետ կապված իրավիճակը գնալով լավանում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Եթե մոտավորապես 4200 մեքենա կար 3-4 օր առաջ այնտեղ, որից 1000-1200-ն էր հայկական մեքենա, հիմա՝ երեկվա դրությամբ, այնտեղ հայկական մեքենաների թիվն իջել-հասել է մոտ 700-800-ի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ սա և՛ գնացողներին, և՛ եկողներին է վերաբերում: Պապոյանը նաև նշեց՝ խնդիրը, այնուամենայնիվ, խրթին է, որովհետև կարող է երեկոյան ձյուն գալ, և 700 մեքենան 1 օրում դառնա 1500 մեքենա: Նախարարը տեղեկացրեց՝ Լարսի խցանումների մասով խոսել է պատասխանատուների հետ, խնդիրը նաև տեխնիկական է եղել: «Ձյունը եկել էր, մաքրել էին և ձյունը ճանապարհի եզրերին էին լցրել: Եթե այն ժամանակ 3-4 մեքենա էր անցնում, հիմա՝ 1-2, այսինքն՝ նեղացել էր ճանապարհը»,- ասաց նա: Հարցին՝ հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված, Պապոյանը պատասխանեց՝ գործոնները բազմաթիվ են, որոնք ազդում են հեղուկ գազի գնի աճի վրա՝ տրանսպորտի լոգիստիկ խնդիր, այլ տեղում գների փոփոխություն և այլն:
14:15 - 12 դեկտեմբերի, 2024
Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարության պատվիրակությանը։   Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը՝ հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նաև անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությանը 2024 թվականի նոյեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում Շանհայում կազմակերպվող Չինաստանի ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին։   Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։
18:27 - 11 դեկտեմբերի, 2024
2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 1 մլն 926 հազար 405 հոգի

2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 1 մլն 926 հազար 405 հոգի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ամփոփիչ միջոցառմանը, որտեղ ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները, հիմնական ցուցանիշները և օրենսդրական բարեփոխումները։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Իր ելույթում նախարարը նշել է․ «Զբոսաշրջությունը կարևոր ոլորտ է ոչ միայն այն պատճառով, որ նպաստում է տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը, այլև հնարավորություն է տալիս մեր երկիրը ներկայացնել արտաքին լսարանին և դիրքավորել այն բարձր մակարդակով։ 2025 թվականին նախատեսում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնց համար անհրաժեշտության դեպքում կավելացնենք բյուջետային միջոցները։ Մենք պատրաստ ենք տարբեր ծրագրերով աջակցելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը։Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը համաշխարհային բանկի հետ հաջողությամբ կընթանա, և մենք կմեկնարկենք նաև TRIP ծրագիրը, որը նախատեսում է մինչև 100 միլիոն դոլարի ներդրում զբոսաշրջության ոլորտում։ Այս ծրագիրը էապես կփոխի մեր երկրի զբոսաշրջային դեմքը՝ դարձնելով այն ավելի մրցունակ և գրավիչ»։ Միջոցառման ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրել է ոլորտի 2024 թվականի ձեռքբերումներն ու 2025 թվականի ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջային այցելությունների վիճակագրական տվյալներին, որոնք վկայում են ոլորտի կայուն զարգացման և առաջընթացի մասին։ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,926,405։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի՝ 2,045,282 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.8% անկում։ 2019 թվականի նույն ժամանակահատվածի՝ 1,675,292 ցուցանիշի համեմատ արձանագրվել է 15% աճ։ 2024 թվականին Հայաստանն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, որոնցից են՝ Lonely Planet՝ 2025 թվականի լավագույն ճանապարհորդական ուղղություն։ Wanderlust Magazine՝ լավագույն 10 զարգացող ճանապարհորդական ուղղություններից մեկը։ Ճամփորդական լրագրողների իտալական ասոցիացիա՝ Վայոց Ձորին շնորհվել է լավագույն արտասահմանյան սննդի և գինու ուղղություն մրցանակը։ 2024 թվականին ընդունվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ ոլորտի կանոնակարգման նպատակով։ Կազմակերպվել է 90-ից ավել օտարերկրյա լրագրողների ճանաչողական այց դեպի Հայաստան, ինչի արդյունքում օտարերկրյա մամուլում հրապարակվել է ավելի քան 500 հոդված։ Մշակվել է Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային ուղեցույցը։ Միջոցառումը եզրափակվել է զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ քննարկումներով։
12:31 - 07 դեկտեմբերի, 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Բանգլադեշի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Դեկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-բանգլադեշյան համագործակցության զարգացման, գործարար կապերի ամրապնդման, ներդրումային ծրագրերի իրականացման, փոխադարձ առևտրի ակտիվացման և ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորություններին։   Կողմերը կարևորել են հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ու առևտրաշրջանառության ծավալների աճը։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, դեղագործության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության դիվերսիֆիկացման, արտահանման շուկայի ընդլայնման և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին։   Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ ներդրումային գրավչությունը, տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը և այս համատեքստում առանձնահատուկ ընդգծել տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը։   Քննարկվել են երկու երկրների գործարարների շրջանում փոխադարձ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը։ Կողմերը պայմանավորվել են կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։   Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը նախատեսված է տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացման խթանման համար։
19:21 - 02 դեկտեմբերի, 2024
ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ում քննարկվեց թանկարժեք մետաղների շուկայի վերահսկողության արդյունավետության բարելավման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում քննարկվում է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Գևորգ Պապոյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է վերացնել «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի օրենքի անհամապատասխանությունները, ինչպես նաև ստեղծել իրավական հիմքեր՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառքի ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Պապոյանը նշեց, որ գործող օրենսդրության որոշ հոդվածներում առկա են հակասություններ, որոնք խոչընդոտում են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքը։ Օրինակ՝ օրենքի 6-րդ հոդվածով պահանջվում է, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշվեն, հարգադրոշվեն, ունենան տարբերանիշ և անվանիշ։ Սակայն 8-րդ հոդվածում նշված է միայն երեք պահանջ։ Այս հակասությունը խոչընդոտում է վերահսկողության լիարժեք իրականացմանը։ Նախագծով նախատեսվում է համապատասխանեցնել օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների պահանջները՝ վերացնելով հակասությունները, խմբագրել 2-րդ հոդվածի 14-րդ կետը՝ վերացնելով կրկնվող բառերը, ապահովել ԵԱՏՄ երկրների միջև թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիության գործընթացի շարունակականություն։ Նախագծի ընդունումը կօգնի բարելավել վերահսկողության մեխանիզմները և ապահովել թանկարժեք մետաղների առք ու վաճառքի ոլորտում ավելի արդյունավետ վերահսկողություն, վերացնել արհեստածին խոչընդոտները տեսչական գործողությունների ժամանակ, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը՝ նվազեցնելով օրենքի բացերի հնարավոր ազդեցությունը։ Նախագծի ընդունումն, ըստ նախարարի, կարևոր է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի համար՝ արդյունավետ վերահսկողության իրականացման և սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։ Այս փոփոխությունները համահունչ են նաև ԵԱՏՄ իրավական դաշտում փոխճանաչելիության պահանջներին, ինչը կապահովի Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։
13:06 - 27 նոյեմբերի, 2024
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
16:12 - 15 նոյեմբերի, 2024
ՀՀ-ից Իրան ժամանած մասնավոր ներդրողները ծանոթացել են գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին

ՀՀ-ից Իրան ժամանած մասնավոր ներդրողները ծանոթացել են գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, այդ թվում նաև միջազգային հաղորդակցային ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականություն։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է Չաբահար նավահանգստի դերն ու նշանակությունը: Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել նավահանգստում, ծանոթացել առկա հնարավորություններին և առևտրային հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ից ԻԻՀ ժամանած մասնավոր ներդրողներ, որոնք իրենց հարցերն են ուղղել իրանական կողմին, ծանոթացել գործող պայմաններին, անդրադարձել հնարավոր համագործակցության հեռանկարներին։
21:40 - 14 նոյեմբերի, 2024