Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագահի տեղակալն է նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|

Կառավարությունը ցանկանում է մասնավորեցվող առողջապահական ընկերությունների պրոֆիլի պահպանման պահանջն իրեն վերապահել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն առաջարկում է պետական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրում փոփոխություն կատարել` ընձեռելով հնարավորություն մասնավորեցվող առողջապահական կազմակերպությունների պրոֆիլի պահպանումը յուրաքանչյուր դեպքով վերապահել Կառավարությանը: Նախագիծը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Այն ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով` անցնող տարվա ընթացքում միայն երեք առողջապահական կազմակերպություն է մասնավորեցման ցանկից հանվել, որից երկուսը` Կառավարության, երրորդը` ԱԺ-ի նախաձեռնությամբ: «Մյուսների դեպքում ունենք ոչ էդքան նպատակահարմարություն պրոֆիլը պահպանելու, ոչ բարձր աստիճանի հետաքրքրվածություն գնորդների կողմից»,- ասաց Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով` մասնավորեցված ընկերություններից «Դիլիջան մանկան հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել է պրոֆիլը պահպանելու պայմանով, սակայն պարտավորությունը չի կատարվել, և այժմ դատական պրոցես է սկսվել: Մասնավորեցվող ընկերությունների ցանկում ընդգրկված Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի առնչությամբ Բաբայանն ասաց, որ կենտրոնը երբ հիմնադրվել է, յուրահատուկ ծառայություն է մատուցել, այժմ պրոֆիլը պահպանելու կարիք չկա, քանի որ գրեթե բոլոր ԲԿ-ներում այդ ծառայությունը մատուցվում է ավելի որակյալ: Կենտրոնը, ըստ Նարեկ Բաբայանի, այժմ կորցրել է գրավչությունը, և գնորդները հետաքրքրություն չեն ցուցաբերում: Բաբայանի խոսքով` մասնավորեցվող ընկերությունը եթե պրոֆիլը պահպանելու պահանջ չունենա, ապա այն մասնավորեցումից հետո կարող է դառնալ բիզնես կենտրոն կամ հյուրանոց, և ավելի եկամտաբեր լինել: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե կան արդյոք կոնկրետ պլաններ մասնավորեցվող ընկերությունների ճակատագրերի վերաբերյալ և կան պոտենցիալ գնորդներ, որոնք հետաքրքրություն են հայտնել: Բաբայանն արձագանքեց` հիմնական խնդիրը նևրոզների և օրթոպեդիայի կլինիկաների հետ է կապված, քանի որ գնորդների համար պրոֆիլը պահպանելու պայմանով հետաքրքրություն չեն ներկայացնում: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան համաձայնեց` ցանկում կան բժշկական կենտրոններ, որոնց պրոֆիլը կարելի է և չպահպանել, բայց կաև նաև այնպիսիք, որոնց պրոֆիլի պահպանումը կարևոր է: «Օրինակ՝ Օրթոպեդիայի կենտրոը, համաձայն եմ, որ պահպանելու կարիք չկա, քանի որ մնացած բոլոր ԲԿ-ներում այդ ծառայություններն ավելի որակով են մատուցվում, բայց այս համավարկային պայմաներում այն ծառայում է Covid-ի համար և պարզ է, որ մինչև տարվա վերջ չի կարող մասնավորեցվել: Ինչ վերաբերում է Կուրորտաբանության ինստիտուտին, այն բացառիկ ծառայություն է մատուցում` հանքային ջրերի նյութաբանական ծառայություն է իրականացնում, և եթե մասնավորեցվի առանց պրոֆիլը պահպանելու՝ պիտի հասկանալ այս ծառայությունն ինչպես է մատուցվելու: Այն կարող է նաև վերականգնողական կենտրոն դառնալ»,- ասաց Զեյնալյանը: Վերջինս նաև հիշեցրեց, որ Նևրոզների կլինիկայի ուղղվող գումարները կրճատվել է, և հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիները փաստի առջև են հայտնվել, նրանց ուղղորդում են հոգեբուժական կլինիկաներ, սակայն նրանց խնդիրն այլ է: Զեյնալյանն առաջարկեց, որ յուրաքանչյուր մասնավորեցվող ԲԿ-ի հարցը խորհրդարանը քննարկի` հասկանալու պրոֆիլի պահպանման կարևորությունը: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկեց նախագիծը լրամշակել և այդ տեսքով ներկայացնել հանձնաժողովին: «Եթե կմշակեիք ընդհանուր սկզբունքներ ու քննարկեիք մեզ հետ, չեմ կարծում, թե այդ պրոցեսը կտուժեր: Դուք հիմա ասում եք` քաշվեք մի կողմ, կառավարությունը կորոշի ամեն հիմնարկի հետ ինչ անել: Ես գտնում եմ, որ այդ մոտեցումը ճիշտ չէ: Եթե ուզում էիք ավելի ճկուն լինել, մեկ այլ մեխանիզմ առաջարկեիք, ընդհանուր սկզբունքների հիման վրա որոշեինք, որ ինչ-ինչ կլինիկաների մասով նման արտնություն տայինք կառավարությանը»,-ասաց Թունյանը: Թունյանը նաև ասաց, որ տեսել է Նարեկ Բաբայանի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է Հայփոստի` Սարյան փողոցում գտնվող գլխամասային շենքի մասնավորեցման հնարավորության մասին` առանց այդ հարցը քննարկելու խորհրդարանի հետ: «Խորհրդարանի ֆիլտրը անհրաժեշտ է պահպանել, սա է իմ դիրքորոշումը: Եթե հարմար եք գտնում, կարող ենք ինչ-որ ժամանակով հետաձգել հարցի քննարկումը: Կներեք, Ձեր առաջակն ինձ համար ընդունելի չէ»,-ասաց նա: Նարեկ Բաբայանն արձագանքեց, որ պատրաստ է աշխատել հանձնաժողովի հետ, ուստի նախագծի քննարկումը հետաձգվեց երկու ամսով:
13:29 - 20 մայիսի, 2020
ԱԺ-ում քննարկվել է ՊՈԱԿ-ների և պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների խնդիրը

ԱԺ-ում քննարկվել է ՊՈԱԿ-ների և պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների խնդիրը

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գործադրի ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք: ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել` տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ները մրցակցում են պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների հետ, ինչի արդյունքում էլ հայտնվել են ծանր դրության մեջ: Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ պետության հետ մրցակցել իրենք անկարող են: Կառույցների ներկայացուցիչները նշել են, որ պետական եւ մասնավոր փորձաքննություն իրականացնող ընկերությունները չպետք է ունենան միեւնույն գործառույթը: Համակարծիք չլինելով ներկայացված դժգոհությունների հետ` պատգամավորները նշել են, որ եթե չլինեն մրցակցային պայմաններ, ապա գործառնության որակը կտուժի: Որպես օրինակ մատնանշվել է պետական եւ ոչ պետական բուհերի գործունեությունը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ծառայությունների որակը բարձրացնելով` հասնել առավելագույնի: Միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ պետական ՊՈԱԿ-ները չպետք է ունենան արտոնյալ կարգավիճակ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խնդիրն առավել խորքային ուսումնասիրել եւ եւս մեկ քննարկում անցկացնել նախարարությունում:
20:24 - 12 մայիսի, 2020
Աշխատանքային քննարկում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Աշխատանքային քննարկում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` լաբորատոր փորձաքննություն իրականացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, գործադրի ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք: ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն իրենց բողոքն են հայտնել` տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ները մրցակցում են պետական նույնանման գործունեություն իրականացնող լաբորատորիաների հետ, ինչի արդյունքում էլ հայտնվել են ծանր դրության մեջ: Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ պետության հետ մրցակցել իրենք անկարող են: Կառույցների ներկայացուցիչները նշել են, որ պետական եւ մասնավոր փորձաքննություն իրականացնող ընկերությունները չպետք է ունենան միեւնույն գործառույթը: Համակարծիք չլինելով ներկայացված դժգոհությունների հետ` պատգամավորները նշել են, որ եթե չլինեն մրցակցային պայմաններ, ապա գործառնության որակը կտուժի: Որպես օրինակ մատնանշվել է պետական եւ ոչ պետական բուհերի գործունեությունը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ծառայությունների որակը բարձրացնելով` հասնել առավելագույնի: Միեւնույն ժամանակ ընդգծվել է, որ պետական ՊՈԱԿ-ները չպետք է ունենան արտոնյալ կարգավիճակ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խնդիրն առավել խորքային ուսումնասիրել եւ եւս մեկ քննարկում անցկացնել նախարարությունում:
17:31 - 12 մայիսի, 2020
Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

Քննարկվել են հարկային ոլորտին, պետական տուրքին ու ընդերքօգտագործմանն առնչվող մի շարք օրինագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 7-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նախատեսված ռազմավարական ծրագրերը, կատարողականները կազմել են 90-100 տոկոս: Ըստ այդմ` 2019 թվականը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին էր, եւ Կառավարությանը հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը` 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ, հարեւան բոլոր եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Հաշվետու տարում Հայաստանի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունում 2019 թվականին տնտեսական աճը կազմել է 12%` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր տնտեսական աճն արձանագրել է կացության եւ հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով 27.2%-ով, ինչը 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի 14.7%-ով աճի կարեւոր արտահայտություններից է: Այնուհետեւ Կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները հակիրճ ներկայացրել են տարբեր բնագավառներում 2019թ-ին իրականացրած ծրագրերը, անդրադարձել առկա խնդիրներին, կարեւորել դրանց հրատապ լուծումը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ պատգամավորի` գործող օրենքով թափոնների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը կյանքի չի կոչել որեւէ ծրագիր: Մերի Գալստյանի հավաստմամբ` 2016 թվականին Գեղարքունիքի Ընդհանուր իրավասության դատարանը սնանկ է ճանաչել վերոհիշյալ ընկերությանը: Նա կարծիք է հայտնել, որ թափոնների վերամշակումը չպետք է կատարվի օրենքով: Կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ դրական էր: Սակայն որոշ հարցեր հստակեցնելու նպատակով Մերի Գալստյանն առաջարկել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել երկամսյա ժամկետով: Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ պատգամավորի, պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման եւ շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: Ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առեւտուրը եւ նոր բիզնեսի տեսակների աճը:Պատգամավորն ընդունել էր կառավարության ներկայացրած բոլոր առաջարկները: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի առնչությամբ հեղինակը` ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, տեղեկացրել է, որ իր կողմից առաջարկվող փոփոխություններն արդեն իրականացվել են Կառավարության որոշմամբ, այդ իսկ պատճառով նա հետաձգել է նախագծի քվեարկությունը: Քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հավաստմամբ` օրինագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող դեղերի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, դեղերի շուկայի նկատմամբ պատշաճ ու հնարավորինս ամբողջական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությամբ: Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն` յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջին ընթերցումից հետո երկու նախագծերի վերաբերյալ ներկայացվել էին տեխնիկական բնույթի առաջարկներ: Հեղինակների առաջարկով երկամսյա ժամկետով հետաձգվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի եւ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
17:29 - 07 ապրիլի, 2020
Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|

Մինչև դեկտեմբերի 31-ը ցեմենտի արտադրության պետտուրքի չափը 1 տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացնում էր «Պետտուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր 3 ամսով երկարացնել ցեմենտի արտադրության նախանշված պետական տուրքի չափը: Սակայն հանձնաժողովականները որոշեցին ժամկետները փոփոխել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակը: Որոշվեց` ցեմենտի արտադրության պետական տուրքի չափը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում՝ առայժմ մինչև դեկտեմբերի 31-ը։ Ավանեսյանը նշեց, որ էլի քննարկումներ կկազմակերպեն և գուցե հուլիսին նոր նախագծով հանդես գան: «Մայիսին արդեն լրացուցիչ գործիքներով հանդես կգանք՝ կապված նրանից, թե լրացուցիչ ինչ շոկեր տեղի կունենան՝ կապված վերջին միջազգային զարգացումների հետ»: Փոխնախարարը նաև պատճառներ նշեց, որոնցով պայմանավորված է ցեմենտի գնանկումը, պատճառները ուղիղ կապված են Իրանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես՝ Իրանի տնտեսության անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ ու Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաներով: Ավանեսյանը նաև նշեց` իրադարձությունների ընթացքից ու Իրանի տնտեսության հետագա տեմպերից կախված, գուցե նաև որոշումներ փոխվեն և առաջիկայում ներմուծումը ոչ թե Իրանից, այլ, օրինակ` Վրաստանից լինի՝ ավելի բարձր արժեքով: Դեռ այդ ամենը անորոշ է:
13:00 - 19 մարտի, 2020
Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

Բացառված է, ո՛չ ես, ո՛չ համահեղինակները վարչական դատավարության օրենսգրքի վերաբերյալ մեր օրինագիծը հետ չենք կանչելու․ Մերի Գալստյանը՝ Հայկ Սարգսյանին |tert.am|

tert.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: Զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Մերի Գալստյանը նշեց, որ այս օրենքի անհրաժեշտությունը հրատապ է, կարելի է ասել՝ օրահասական, և նպատակն է նվազագույնի հասցնել պետության համար ռիսկերը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված օրենքի հրատապությունը, որին ի պատասխան զեկուցողն ասաց, որ ներկայիս օրենսդրությունը չի բխում պետության շահերից, խոցելի է դարձնում պետությունը ցանկացած իրավիճակում․ «Մենք նախորդ տարվա ընթացքում ականատես եղանք, թե որքան թերի է մեր օրենսդրությունը, և որքան կարևոր իրավական գործիքակազմ է բացակայում վեճերի հարթման այն փուլում, երբ պետք է պետության համար կարևոր որոշումներ կայացվեն»։ Հայկ Սարգսյանը կոչ արեց նախագիծը հետ կանչել, և տեղեկացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու: «Այս մի քանի ամսվա քննարկումները, որոնք ձեր օրենքի նախագծի շուրջ տեղի էին ունենում, կարող էինք այդ ժամանակահատվածը ավելի արդյունավետ օգտագործել և արդեն իսկ զբաղվել օրենսդրական դաշտը բարեփոխելով, և շատ ավելի մեծ աշխատանք կատարած կլինեինք»,-ասաց նա: Մերի Գալստյանը նշեց, որ նախագիծը ո՛չ ինքը, ո՛չ համահեղինակները նախագիծը հետ չեն կանչելու։ «Չափազանց կարևորում եմ նախագիծը և բացառված է, որ ես, որպես համահեղինակ, հետ վերցնեմ: Ես կխնդրեմ, որ ցուցումներ չանեք, թե ինչ կլիներ, եթե սա անեի նախորդ ամիսների ընթացքում: Ես արդեն իսկ որոշակի նախագծեր արել եմ, որոնք ոլորտի բարեփոխումներին են վերաբերում»,-ասաց նա:
15:21 - 18 մարտի, 2020
Տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը. Բաբկեն Թունյան |tert.am|

Տնտեսական աճին ամենաշատը նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում է ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: 2019թ. տնտեսական ցուցանիշների մասին արդեն բավականին խոսվել է և տարին տնտեսական առումով բավականին լավն՝ 7,6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով, որը վերջին տասը տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկմանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և հավելեց, որ մեր երկիրն այս առումով առաջատար է տարածաշրջանում: Նա նշեց, որ տնտեսական աճի կառուցվածքում բարելավելու տեղեր կան, որի ուղղությամբ կառավարությունը շարժվում է. «Մենք հստակ տեսնում ենք, որ ամենաշատ տնտեսական աճին նպաստել է մշակվող արդյունաբերությունը, երկրորդ տեղում` ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտը, իսկ կոնկրետ խաղային ոլորտը և այդ մշակույթը, զվարճությունները, հանգիստը՝ տնտեսական աճին  նպաստել են մոտ կես տոկոսային կետի չափով»,-ասաց նա: Ավելին՝ tert.am-ում
16:43 - 28 փետրվարի, 2020
Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

Գույքը վաճառելուց առաջ հարկի պարտավորության կատարումը պարտադիր դարձնող նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հավանություն տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած օրինագծին, որով առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ՝ մինչև վաճառքի ամիսը ներառյալ, գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը:   «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Գ. Պապոյանը: Պատգամավորը նշեց՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մի քանի հանդիպում են ունեցել Կադաստրի կոմիտեի ղեկավարության հետ, բայց, այնուամենայնիվ, որոշում են կայացրել, որ կոմիտեի բարձրաձայնած հարցերի մասով նախագծում փոփոխություն չի լինելու:  Նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել, կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ քննարկել են նախագիծը, հեղինակները կաշխատեն նախագծի շուրջ:
16:29 - 26 փետրվարի, 2020
Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ |armenpress.am|

Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նախ նշեց, որ կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականության ուղղություններից մեկն է միջազգային հարկային հարաբերությունների ակտիվացումը, զարգացումը և,ըստ այդմ, նաև գործընկերներ երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ստորագրումը: Պողոսյանը նկատեց՝ Ղրղզստանի պարագայում այս անհրաժեշտությունն ավելի քան առկա է, քանի որ գտնվում ենք միևնույն տնտեսական միությունում՝ ԵԱՏՄ-ում:  Նա նշեց՝ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում:  «Մեր ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից: Եվ արդյունքում ստացվում է, որ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն  լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում»,-ասաց փոխնախարարը: Համաձայնագիրը ստորագրվել է  2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:
15:05 - 26 փետրվարի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց  մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է 3 փոփոխություն: «Նախագծով առաջարկվում էր, որ սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Եղավ քննարկում, որ դժվար կլինի տարբերակել ոչ ռեզիդենտը և ռեզիդենտը: Ձևակերպումը փոխել ենք՝ սահմանելով, որ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները: Սա կառավարության առաջարկությունն էր, ինչը մեզ համար ընդունելի է»,-ասաց Գաբրիելյանը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում նշված էր, որ ֆիզիկական անձը առաջարկվող հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ: Գաբրիելյանը նկատեց՝ անհասկանալի էր ձևակերպումը, թե ինչ է նշանակում մեկ անգամը: Ձևակերպումն արվել է հետևյալ կերպ՝ վարձու աշխատող հանդիսացող սովորող ուսանողը կարող է օգտվել դրանից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա: Գաբրիելյանը նշեց՝ կար որոշակիության խնդիր, և իրենք ձևակերպել են հետևյալ կերպ՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Առաջարկություններ են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից: Առաջարկ է եղել, որ արտոնությունը տարածեն նաև բակալավրիատի ուսանողների վրա, սակայն հեղինակների համար առաջարկն այս պահին ընդունելի չի եղել՝ թեև նախագծի սկզբնական մշակման փուլում հենց այդպես էին նախատեսել: «Մենք կարծում ենք, որ սկզբնական փուլում ավելի լավ է սկսել քայլ առ քայլ: Տեսնենք, թե օրենքն այս շրջանակի համար ինչպես է գործում, հետագայում, եթե հաջող ընթացք լինի, կարելի է քննարկել նաև բակալավրիատի ուսանողների համար այն ևս հասանելի դարձնելու տարբերակը՝ միայն ավարտական վերջին կուրսում»,-ասաց Գաբրիելյանը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կառավարությունը երկու առաջարկ է ներկայացրել նախագծի համար: «Մենք համաձայն չլինելով կամ վիճարկելով նպատակադրումը կամ դրան հասնելու գործնական հնարավորությունները, այդուհանդերձ, օրենքը, հավանաբար, կընդունվի, և դա պետք է կիրառել: Եվ կիրառության առումով 2 խնդիր տեսել ենք, որոնց վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ»,-ասաց նա ու նկատեց՝ իրենց առաջարկներով հեղինակներն արդեն հստակեցումներ արել են: Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:
14:26 - 26 փետրվարի, 2020