Արտակ Դավթյան

Գեներալ-լեյտենանտ Արտակ Մաթեւոսի Դավթյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է (ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 8-ը, ապա պաշտոնում վերանշանակվել է 2021 թվականի մարտի 22-ին՝ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո)։

ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ (2020 թվականի հուլիսի 16-2020 թվականի նոյեմբերի 11): Ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

նդունվել է Մոսկվայի բարձրագույն զինվորական ուսումնարանի հրամանատարատակտիկական բաժին: ովորել է ՌԴ ՊՆ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն ավարտել է ոսկե մեդալով: ովորել է ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

1990-1994թթ. մասնակցել է մարտական գործողությունների, 1991-1992թթ. ծառայել հատուկ գնդում: 1998 թվականից բանակային կորպուսի շտաբի պետ էր, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

շանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի տեղակալ,   ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ: նորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: շանակվել է 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար: ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ: 2020 թվականի հունիսի 8–ին ազատվել է պաշտոնից։
2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Պարգեւատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով եւ «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով։

 

Արտակ Դավթյանն այցելել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

Արտակ Դավթյանն այցելել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը: Կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ: Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն գտնվում են փորձարկումների փուլում, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են: Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները: Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրողների համար:
11:41 - 14 օգոստոսի, 2020
Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահը  քննարկում է անցկացրել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահը քննարկում է անցկացրել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։ Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը: Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները: Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Հանդիպմանը նաև ամփոփվել է հուլիսին սահմանային բախումների ժամանակ հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:
15:40 - 04 օգոստոսի, 2020
Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին  է ներկայացրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, Արտակ Դավթյանին

Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, Արտակ Դավթյանին

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն այն է, որ միմյանց հետ աշխատելով ստեղծվեն այնպիսի տեխնոլոգիական ուղղություններ ու լուծումներ, որոնք կտրամադրվեն ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանության ոլորտում նշանակալի արդյունքների հասնելու համար։ «Վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ, որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, լուրջ աշխատանք է կատարվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մշակման շրջանակներում։ Հուսով եմ Ձեր գլխավորությամբ այդ աշխատանքներն արագ կամփոփվեն և մենք մոտ ապագայում առիթ կունենանք արդյունքները ներկայացնելու Կառավարությանը: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ի պաշտոնե սկսեք այդ ռազմավարության կիրառման ամբողջական գործընթացը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Արտակ  Դավթյանն շնորհակալություն է հայտնել և նշել, որ ծառայության ընթացքում գործակցել է, քաջատեղյակ է ոլորտի գործունեությունից հատկապես ԶՈՒ-ի կողմից ներկայացվող պատվերների մասով: Նա ընդգծել է կոմիտեի մասնագետների արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ համատեղ ուժերով կկարողանան առավել առաջանցիկ զարգացում ապահովել։
19:17 - 17 հուլիսի, 2020
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտակ Դավթյանի ազատմանը
 |lragir.am|

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտակ Դավթյանի ազատմանը |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում անդրադարձավ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Արտակ Դավթյանի հեռացմանը՝ այն պատճառաբանությամբ, որ նա արտակարգ դրության ժամանակ որդու համար հարսանյաց խնջույք էր կազմակերպել իր առանձնատանը։ «Ես ուզում եմ  երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին և նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն։ Ես էլի ուզում եմ ասել, որ որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում։ Բայց գալիս ու հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգ ու կանոնը արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ։ Ես ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ՝ այս իրավիճակում մեր երկրի անվտանգության շահը, պետական կառավարման որակի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ։ Եվ էլի ուզում եմ հստակ արձանագրել՝ առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողանանք սեփական օրինակով քաջալերենք մեր քաղաքացիներին ու հաղթահարենք այս ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը։ Ինչ վերաբերում է պաշտոններից հեռացված ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին և ԳՇ պետին, Փաշինյանն ասաց․ «Ես չեմ կարծում, թե ՀՀ-ին ու հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտենցիալը սպառված է։ Եվ ըստ իրավիճակի հնարավոր եմ համարում, որպեսզի քննարկենք նաև հետագա ծառայությունների հարցը»։
19:15 - 08 հունիսի, 2020
Բանակը երբեք միայնակ չի եղել․ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին |armenpress.am|

Բանակը երբեք միայնակ չի եղել․ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցնում է, որ հատկապես վերջին երկու տարիներին ՀՀ-ն հասել է այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների։ Արտակ Դավթյանն ընդգծում է, որ ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. գնվում է այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ բանակի համար:Հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն անդրադարձել է խոսակցություններին անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին, Ադրբեջանում անցկացված զորավարժություններին, Զինված ուժերում շարունակվող բարեփոխումներին, Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվությանը և այլ հարցերի։ - Պարո´ն գեներալ-լեյտենանտ, մայիսի 18-22-ն Ադրբեջանում օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն անցկացվեց: Հայկական փորձագիտական շրջանակում այն լայն քննարկման առարկա դարձավ, մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև հասարակության մոտ: Ո՞րն է մեր երկրի ռազմական ղեկավարության գնահատականն այս զորավարժությանը: - Բնականաբար ուշադիր հետևել ենք զորավարժության ընթացքին, մանրամասն վերլուծել ենք այն, հետևություններ ենք արել: Ճիշտ է, ցուցադրական-քարոզչական մասը բավականին լավ էր կազմակերպված, բայց զորավարժության բուն ընթացքը մենք գնահատում ենք անբավարար՝ հաշվի առնելով մարտավարական գործողություններն ու կրակային պատրաստության արդյունքները:Ընդհանուր առմամբ, միջինից բարձր զորավարժություն էր, մենք էլ ենք հաճախ նման կարգի զորավարժություն անում: Այս դեպքում, պարզապես, առանձնահատկությունն այն էր, որ ադրբեջանական զորավարժությունը համընկավ Արցախի նախագահի երդմնակալության արարողության հետ: Իհարկե, սա պատահական չէր. ադրբեջանական կողմը երևի փորձում էր այդպիսով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի նորընտիր իշխանության վրա, բայց, բնականաբար, դա նրանց չհաջողվեց: - Հակառակորդը կարծես թե վերջին շրջանում բավականին ակտիվացել է նախիջևանյան ուղղությամբ, որը համեմատաբար պասիվ էր, իսկ այժմ  հաճախակի կրակոցներ, այրված ավտոմեքենա, հայտարարություններ ադրբեջանական դիրքերի բարելավման մասին... - Բազմիցս հայտարարել ենք՝ Նախիջևանի ուղղությամբ իրենք դիրքերի բարելավում, առաջխաղացում չունեն: Լրագրողների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր ենք կազմակերպել առաջնագիծ. նրանք իրենց աչքով են տեսել ու արձանագրել վերոնշյալ, հանդես են եկել հրապարկումներով: Այո, նախիջևանյան ուղղությամբ հակառակորդի պահվածքում, գործելակերպում փոփոխությունն կա, չենք հերքում նաև, որ ավելացել են կրակոցները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, բայց, իհարկե, մենք էլ, ձեռքներս ծալած չենք նստում և իրականացնում ենք հակագործողություններ: Ընդհանրապես, հակառակորդի ցանկացած գործողությանը մենք ունենք պատասխան գործողություններ ու թույլ չենք տալու, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը:Տեխնիկայի խոցման մի քանի դեպք միջինում լինում է տարվա ընթացքում, բարեբախտաբար զոհեր, վիրավորներ գրեթե չենք ունենում: Բայց ուզում եմ ընդգծել, որ սա մեր՝ զինվորականներիս, առօրյա կյանքն է. քանի դեռ սահմանից այն կողմ Ադրբեջանի պես  հակառակորդ ունենք, մենք ոչ մի տեսակ ոտնձգությունից ապահովագրված չենք, և միշտ պատրաստ ենք ու զգոն: - Նման պատահարներից հետևություններ արվո՞ւմ են, փոփոխություններ մտցվո՞ւմ են մեր զինուժի գործելաոճի մեջ: - Հետևություններ իհարկե արվում են, այլ կերպ պարզապես հնարավոր չէ. յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, պարզվում են պատճառները, ձեռնարկվում են քայլեր նման պատահարները բացառելու ուղղությամբ:  Նաև սա է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ սահմանի ողջ երկայնքով պետք է ներդրվի հետաքննության մեխանիզմը, որպեսզի միջազգային հանրությանը, կառույցներին ևս պարզ լինի՝ ով է նախահարձակը, որ կողմն է սադրում: Հաճախ մենք ստիպված ենք լինում պատժիչ գործողություններ ձեռնարկել նրանց նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար: Մեր հասարակությունը, անհրաժեշտության դեպքում, տեղեկացվում է այդ գործողությունների մասին: - Իսկ ադրբեջանական կողմը շարունակում է համառորեն հերքել հայկական զինված ուժերի գործողությունները: - Բնական է, որ իրենք պետք է հերքեն, և, ի տարբերություն մեր լրատվադաշտի,ադրբեջանական մամուլն ազատ չէ, բանակային թեմաների լուսաբանումը նույնիսկ օրենսդրորեն է սահմանափակված նրանց մոտ: Արդյունքում՝ նրանք շատ մեծ գումարներ են ծախսում ապատեղեկատվության, քարոզչական նյութեր պատրաստելու ու տարածելու վրա, և պետականորեն թաքցնում են, որ ձախողված դիվերսիաների փորձեր, զոհեր ու վիրավորներ ունեն. միայն սոցցանցերում է, որ այդ թեմաները քիչ, թե շատ շրջանառվում են:Ցավով պետք է նշեմ, որ մեզ մոտ էլ հակառակ ծայրահեղությունն է. հայկական լրատվամիջոցները երբեմն այնպիսի տեղեկատվություն են հանրայնացնում, որն ամիջականորեն ջուր է լցնում հակառակորդի ջրաղացին, օգնում է նրանց իրավիճակի և մեր գործողությունների գնահատում կատարել, ստանալ իրենց հարցերի պատասխանները: Սա ոչ մի կերպ օգտակար չէ մեր պետությանը, մեր բանակին: Մենք պատրաստ ենք լրատվամիջոցների հետ աշխատել, լսել նրանց բարձրացրած խնդիրները, լուծում գտնել դրանց: Կարծում եմ՝ սա ավելի կառուցողական գործելաոճ է, քան ձեռքի տակ եղած ցանկացած տեղեկատվությունը բաց աղբյուրներով հասնելի դարձնելը հակառակորդին՝ առանց հաշվի առնելու հետևանքները: - Իսկ լրատվամիջոցների հրապարակումների հետքերով բարեփոխումներ Զինված ուժերում այնուհանդերձ արվո՞ւմ են: - Շփման գիծն ամբողջ հակամարտության ընթացքում եղել է ու մնում է կենդանի օրգանիզմ, և փոփոխությունների է ենթարկվում ամեն օր՝ հենակետերում ինժեներական, ամրաշինական աշխատանքներից, կահավորումից, մինչև ամենատարբեր զինատեսակների և ռազմական տեխնիկայի ձեռքբերում: Այդ հարցում շատ մեծ դեր ունի նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես օրինակ՝ տեսադիտարկման համակարգերով հենակետերը հագեցնելը: Այս համակարգերը և այլ տեխնոլոգիաներ, որոնք բարձրաձայնման ենթակա չեն, իհարկե գալիս են օգնելու զինվորին, բայց ոչ մի նորագույն տեխնոլոգիա չի փոխարինում մարդուն. մեր զինվորը, ինչպես առաջ, այժմ էլ զենքը ձեռքին կանգնած է սահմանին, և մենք ամենն անում ենք ու անելու ենք նրա ծառայությունն ավելի արդյունավետ ու անվտանգ դարձնելու համար, անկախ նրանից այդ մասին հրապարակումներ կան, թե ոչ: - Հրապարակումներ կան նաև այն մասին, որ ԶՈւ-ում կոռուպցիոն դեպքերի, անորակ և ոչ նպատակահարմար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ են արվում, ինչն էլ բնականաբար սպառնում է մեր զինծառայողների անվտանգությանը: - Նախ տեղեկացնեմ, որ հատկապես վերջին երկու տարիներին գնումների հետ կապված շատ մեծ աշխատանքն է կատարվել, և հասել ենք այն արդյունքին, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումը լինում է պլանային կարգով ու առանց խախտումների: Ի՞նչ ասեմ, գուցե այս հանգամանքը ցավեցնում է որոշ մարդկանց, ինչն էլ դառնում է նման հրապարակումների պատճառ...Տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որ կիլոմետրերով հեռու են ռազմական գործից, բանակից, կառաջարկեմ իրենց որոշակի շահերը բավարարելու համար չմտնել ԶՈւ-ի ոլորտ և դիլետանտի մակարդակով դատողություններ չանել գնված տեխնիկայի շահագործման կամ արդյունավետության մասին:Վերջին շրջանում այդքան քննարկված նույն ՕՍԱ-ԱԿՄ-ների մասով նշեմ, որ ձեռք բերվելուց հետո դրանք արդիականացվել են մեր ռազմաարդյունաբերական գործարաններում, արդեն շարք են կանգնեցված և մասամբ փոխարինել են իրենց շահագործման ռեսուրսն ավարտած հին տեխնիկային: ԶՈւ ձեռք բերած սպառազինության և ռազմական տեխնիկայի ոչ մի նմուշ պահեստում չի մնում. մենք գնում ենք այն, ինչը տվյալ պահին անհրաժեշտ է՝ ելնելով այն հանգամանքից, թե զորքին ինչ է պետք, ինչն է լավ յուրացված և ինչն է արդյունավետ մեր բանակի համար:Այդ «խելոք» հնարամիտներին, «փորձագետներին» էլ ուզում եմ առաջարկել, որ եթե այդքան մտածում են մեր հայրենիքի, բանակի մասին և այդպիսի կարող ուժ են, թող դուրս գան ինտերնետային աշխարհից և հստակ առաջարկ ներկայացնեն: Օրինակ՝ նույն պայմաններով նույն տեխնիկան կամ ավելի լավ տեխնիկա բերեն մեր երկիր. պատրաստ ենք աշխատել նրանց հետ օրենքի սահմաններում՝ հանուն մեր երկրի բարօրության: -  Երկրի քաղաքական ղեկավարությունը կիսո՞ւմ է Ձեր այս մոտեցումը: - Բանակը միայնակ չէ և երբեք միայնակ չի եղել. երկրի քաղաքական ղեկավարությունն իր ուժերի ներածի չափով ամենօրյա ռեժիմով աջակցում է ԶՈւ-ին: Ապացույցը՝  վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած բարեփոխումներն են՝ սկսած սպառազինության գնումներից մինչև տարիներ շարունակ չլուծված սոցիալական խնդիրների կարգավորում: Սպառազինության համար միջոցներ այս պահին էլ հատկացված են, գործընթացն ընթացքի մեջև վերահսկվում է երկրի ղեկավարության կողմից: Նույն բանը կարող եմ ասել հասարակության վերաբերմունքի առումով. բազմաթիվ են այն ծրագրերը, որ մեր հայրենակիցները զուտ բարի կամոք, իրենց նախաձեռնողականությամբ իրականացնում են Զինված ուժերում: Այնպես որ՝ բանակն ամուր է իր թիկունքով: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:56 - 04 հունիսի, 2020
«Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառում է կայացել. Հետեւել են Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը

«Հաղթանակ» զբոսայգում տոնական միջոցառում է կայացել. Հետեւել են Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը

Մայիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի եւ խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տարեդարձերի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ: Պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետեւել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:
19:20 - 09 մայիսի, 2020
Բանակն ուժեղ է ինչպես կանոնավոր զորքով, այնպես էլ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով

Բանակն ուժեղ է ինչպես կանոնավոր զորքով, այնպես էլ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական խոսք է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ։ «Գաղտնիք չէ, որ երբ հայ ժողովուրդը վճռականորեն ոտքի ելավ հայրենիքի իր մի կտորը՝ Արցախը, պաշտպանելու և ազատագրելու օտարի ոտնձգությունից, մենք չունեինք կանոնավոր բանակ, հզոր և կայացած զինված ուժեր. ամեն ինչի հիմքը դրվեց կամավորականների խմբերով, նվիրյալ հայորդիներով: Երկիրը պահելու համար ոտքի կանգնած այդ մարդկանց տոնն ենք նշում մայիսի 8-ին, ինչը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու նրանց: Շնորհակալ ենք և´ նահատակներին, որ ազատագրական պայքարին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, և´ կենդանի հերոսներին, որ շարունակում են ապրել մեր մեջ՝ կրելով ամենաարժեքավոր կոչումը՝ ազատամարտիկ լինելու պատիվը: Հենց ազատամարտիկներն էին, որ հայրենիքի, հայրենակիցների պաշտպանության պատասխանատվությունն առաջինը վերցրին իրենց ուսերին և կրեցին այն մինչև հաղթական ավարտ՝ անցնելով կայացման, բանակաշինության բարդ և դժվարին ճանապարհը: Ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք, նաև նրանցից շատերի կյանքերի գնով ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ: Այսօր բոլոր կամավորականների տոնն է՝ նախկին, ներկա և ապագա, որովհետև երկրապահը միայն կառույց չէ, դա բանակի հիմքն է, այնպես որ այսօր երկիրն ամուր պահողների, հաղթանակներ կերտող հայ ժողովրդի տոնն է: Երկրապահների կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծված Հայոց բանակն այսօր ուժեղ է ինչպես իր կանոնավոր զորքով, այնպես էլ այդ զորքի թիկունքն ամուր պահող նվիրյալներով, որոնք Ապրիլյան մարտերին ևս մեկ անգամ ապացուցեցին դա: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել զոհված ազատամարտիկների ծնողներին, այրիներին և զավակներին, շնորհակալ ենք ձեր սիրո և համբերության համար: Մեր ցանկությունն ու ձգտումն է, որ բոլոր երկրապահներն ու նրանց սերունդներն ապրեն անվտանգ ու բարեկեցիկ երկրում: Հայոց բանակը, վստահեցնում եմ, այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում է մեր երկրի սահմաններն ամուր պահելու իր առաքելությունը և գիտակցում է այն ժառանգության արժեքը, որ ստացել է Արցախյան ազատամարտի նվիրյալներից: Շնորհավոր տոնդ, երկրապա´հ, շնորհավոր տոնդ, Հայո´ց երկրի պաշտպան»:
17:18 - 08 մայիսի, 2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հետևել է ՀՕՊ ստորաբաժանումների վարժանքներին

ՀՀ ԶՈՒ զորավարժարաներից մեկում մարտի 27-ին անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։ Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ բարձր պատրաստվածության և հաջողված գործողությունների գրավականը տեսական ու գործնական պարապմունքների շարունակական անցկացումն է։ Վարժանքներին ներգրավված էին հակաօդային պաշտպանության արդիականացված համակարգեր, նորագույն սարքավորումներով և միջոցներով համալրված միավորներ։      
21:30 - 27 մարտի, 2020