Հայկ Չոբանյան

Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախկին նախարար։ 

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում: 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում: 1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում:

2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ: 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը: Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամը: 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն եւ «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն: 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը: 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոնների ասոցիացիայի նախագահ:

 

 

 

Տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության մի շարք հարցեր

Տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության մի շարք հարցեր

Տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության, ինչպես նաև՝ օրախնդիր մի շարք հարցեր։ Ներկայացնում ենք քննարկվող թեմաների շրջանակներում մարզպետ Հայկ Չոբանյանի խոսքից մի քանի հատվածներ. «Մեր կյանքում, միջավայրում, բոլոր օղակներում անհրաժեշտ են արմատական, էական փոփոխություններ իրականացնել։ Դրանց մեծ մասը վաղուց բացահայտված է, անգիր գիտենք, սակայն չենք ունեցել բավարար համարձակություն, կամք, լրջություն, ուժ, համախմբվածություն, հետևողականություն, ազնվություն, սկզբունքայնություն։ Կամ մենք պետք է պարտադրենք այս արժեհամակարգն ամեն օր, կամ ցանկացած մեծ ջանք, նույնիսկ հաջողություն մնայուն չի լինելու»։ «Հայտարարում ենք դպրոցի զարգացմանը, հզորացմանը ամեն գնով հասնելու մեր պատրաստակամության մասին։ Մարզային, համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն, աշխատակից, յուրաքանչյուր ընտանիք և յուրաքանչյուր ոք պետք է լծվի այս աշխատանքին։ Հայաստանը կառուցելու, հզորացնելու, արժանապատիվ կյանք ու հայրենիք ունենալու համար Մեզ պետք են մտածող, ստեղծարար մարդիկ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, քիմիկոսներ, մաթեմատիկումներ, ֆիզիկոսներ ու ծրագրավորողներ։ Պետք է բացառվեն ձևականությունները, իմիտացիամները, ժամանակի կորուստը, հաճոյությունները ու արջի ծառայություն մատուցելը: Սա ենթադրում է դպրոցի վերափոխում ու վերածնունդ։ Դպրոցում պետք է կատարվեն իրական փոփոխություններ բոլորիս մասնակցությամբ»։ «Տնտեսությունը մեր երկրի սիրտն է: Բոլորիս գործողությունները, ծրագրերը, նպատակները, որոշումները, ջանքերը պետք է ուղղված լինեն տնտեսական զարգացմանը և առաջընթացին: Ամենամեծ նպատակը արժեք ստեղծելն է, արտադրելը, և բոլորիս պարտականությունն է դրան նպաստելը։ Պարտավոր ենք տնտեսական խթանման ուժային ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքը պետք է լինի արտադրանքի ծավալների կտրուկ մեծացումը»։ «Յուրաքանչյուր օր պետք է ավելի ուժեղ, կայուն, աշխատունակ, ժամանակակից անվտանգային համակարգ ունենանք։ Պետք է անըդհատ մեծացնենք մեր անվտանգության որակի եւ մակարդակի զարգացման ոչ միայն տեմպերը, այլև դրանց ուղղված ջանքերը, միջոցները, գործիքները, յուրաքանչյուրիս մասնակցությունը: Շատ արագ պետք է ավարտենք աշխարհազորի լիակատար ձեւավորումը Տավուշի մարզում»: «Վերջին ամիսներին, հուլիսից սկսած մենք տեսանք հանրային մասնակցության և պատասխանատվության ուժը։ Մեր գործարարները առաջինը ներգրավվեցին արցախցիների տեղավորման և կենսաապահովման խնդիրների լուծմանը, դարձան լավագույն օրինակներից, մեր ընտանիքները, կազմակերպությունները, համայնքները, անհատները ինքնակազմակերպվեցին տարբեր խնդիրներ լուծելու՝ մեծ ու փոքր։ Մեր կյանքի ու երկրի զարգացման գործում հանրային մասնակցությունը պետք է մշտական գործող հարթակ լինի՝ կանոնավոր, արդյունավետ և համընդհանուր»։
20:43 - 24 նոյեմբերի, 2020
Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է [Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան]

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբության իր էջում գրել է․ Սիրելի Տավուշեցիներ, Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ:Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին՝ մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին:Մեկ անգամ ևս, սիրելի տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես, նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը:  Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը:Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը:
10:28 - 27 սեպտեմբերի, 2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուդո Վագների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող գործունեությունը և հետագա համատեղ պլանները: Մարզպետարանը նշում է, որ Հայկ Չոբանյանը ներկայացրել է «Դիմակայուն համայք» ծրագիրը և ընդհանուր մոտեցումները Դիմակայունության կենտրոնի առաքելության և խնդիրների վերաբերյալ: Մարզպետը նշել է, որ ծրագիրը պետք է միտված լինի ապագային և համապատասխանի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Շնորհակալություն հայտնելով երկարատև համագործակցության համար` ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասել է, որ Տավուշի մարզում իրենց համատեղ ծրագրերն իրականացվում են փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում: Այդ է վկայում նաև այն լուրջ աջակցությունը, որ պետական կառուցների կողմից ցուցաբերվում է Իջևանում Դիմակայունության կենտրոնի գաղափարի իրագործմանը: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանասական և տեխնիկակական աջակցություն տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան Դիմակայունության կենտրոնի կայացման համար:
23:51 - 25 սեպտեմբերի, 2020
Հուլիսյան դեպքերից հետ սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ |armenpress.am|

Հուլիսյան դեպքերից հետ սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում է նկատվում. Տավուշի մարզպետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվությունը կապում է հայկական կողմի դիրքերն ամրապնդելու հետ: Այս մասին Չոբանյանն ասաց լրագրողների հետ զրույցում: «Հուլիսյան դեպքերից հետո մենք սահմանին հակառակորդի ակտիվության ուժեղացում ենք նկատում: Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,- ասաց Չոբանյանը։ Նա նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանային դիրքերն, ինչը, երևի թե, թշնամուն դուր չի գալիս։ «Փորձում են պրովոկացիաները շարունակել: Ցավոք, մենք հուլիսի 16-ին ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասաց մարզպետը։ Չոբանյանը շեշտեց, որ այդ դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։ «Մենք թե ինժեներական, և թե տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,- եզրափակեց Չոբանյանը։
18:32 - 18 սեպտեմբերի, 2020
Բաթոյանը Խաշթառակի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետի հետ

Բաթոյանը Խաշթառակի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում երեխաների դաժան ծեծի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այս մասին Բաթոյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: «Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները: Պարոն Չոբանյանի խոսքով` ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել»,- գրել է Բաթոյանը: Նախարարը նշել է, որ երեխաներին միմյանցից չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում: «Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»,- նշել է նախարարը:
14:16 - 26 օգոստոսի, 2020
Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը: «Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը: Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ: Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել է համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին, հարցաքննվել են մի շարք անձինք, հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: 2020թ. օգոստոսի 20-ին Խաշթառակ համայնքի 28-ամյա բնակչուհին ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
12:06 - 22 օգոստոսի, 2020
Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան

Սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի․ Գ․ Ավետիսյան

Երեկ Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ քննարկվել են կենդանիների մորթը բացառապես սպանդանոցում իրականացնելու և միս-մսեղիքը իրացման ցանց հասցնելու կազմակերպչական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ինչպես նաև մարզի սպանդանոցների ու մսավաճառների ներկայացուցիչներ։ Սպանդանոցների աշխատանքն ու մատուցվող ծառայությունների մասին խոսել է սպանդանոցի սեփականատեր Սերգեյ Ներկարարյանը։ Նա ներկայացրել է ծառայությունների մատուցման գները, դրանց ձևավորման տրամաբանությունը, պարզաբանել է իրենց աշխատանքի նրբությունները՝ արտադրողների և իրացման ցանցի հետ փոխհարաբերությունների ու համագործակցության տիրույթում։ Տեղեկացրել է նաև, որ մոտ ապագայում սպանդանոցին կից կլինի նաև մսի և ենթամթերքի մշակման արտադրամաս։ «Ոլորտը կանոնակարգվում է, սպանդանոցային մորթի անցումն անդառնալի գործընթաց է, որն այլընտրանք չունի», ասել է Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,- «մեր մասնակցությունն այս հանդիպմանը նպատակ ունի վեր հանել առաջացած խնդիրներն ու նպաստել արտադրող-սպանդանոց-իրացում կառուցվածքի բարեհաջող կայացմանը։ Սա գործընթաց է, որը մենք փորձում ենք անցնել հնարավորինս սահուն ու անցնցում»։ Մարզպետ Հայկ Չոբանյանը խոսել է նոր ոլորտի կայցմանը նպաստելու անհրաժեշտության մասին։ «Ոլորտը կայանալու է շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ։ Երկիրը պիտի զարգանա, գյուղացին միս վաճառելու խնդիր չպետք է ունենա, իսկ սպանդանոցները, ի վերջո, դառնալու են միս մթերող, իրացման ցանցին որակյալ և անվտանգ միս մատակարարող կազմակերպություններ»։ Մսավաճառները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ կապված բնակչության նախասիրություններին հարմար միս վաճառելու, հարկային դաշտում առաջացող անհասկանալի հարցերի և այլ խնդրների հետ։ Սպանդանոցների ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են իրացման համար մատուցելու ցանկացած տեսակի որակյալ միս, որի անվտանգությանը կլինի երաշխավորված։ Տնտեսվարողների այս երկու սեգմենտների միջև համագործակցությունը խնդրի լուծման բանալին է։ Հիշեցում․ 2020թ․ հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Որպես վերահսկող մարմին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իր լիազորությունների շրջանակում, օգտագործում է առկա ողջ գործիքակազմը այդ պահանջի կատարումն ապահովելու համար։
09:45 - 19 օգոստոսի, 2020
Տավուշի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին

Տավուշի մարզպետն ու ՏԿԵ փոխնախարարը ծանոթացել են հրետակոծված տների վերականգնման աշխատանքներին

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը ծանոթացել են սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական հրետակոծությունից տուժած տների վերականգնման աշխատանքներին: Այս մասին հայտնում է մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը: Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին: Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են:
19:19 - 11 օգոստոսի, 2020
Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

 |armenpress.am|

Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց, թե ինչ ընթացքում են գտնվում մարզում ճանապարհաշինական աշխատանքները և ինչ ծրագրեր կան նախատեսված ապագայի համար: Այս խնդրին Չոբանյանն անդրադարձավ «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում քաղաքացիների հարցերին պատասխանելիս: «Դիլիջանում այսօր ընթանում է 4 փողոցների շինարարություն հիմնական, կենտրոնական շրջանաձև հատվածի շինարարությունը, սկսվել է Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի չվերանորոգված հատվածի վերանորոգումը: Իջևանում աշխատանքներ են իրականացվում երկու փողոցներում: Վերջերս ավարտվել է Գետահովիտի ճանապարհի լիարժեք վերանորոգումը, որը շատ որակյալ է ստացվել: Սկսվել են Բերդավան գյուղում ճանապարհաշինական աշխատանքները, ամենահզոր սահմանապահ մեր գյուղերից մեկը շուտով կունենա նոր ճանապարհ: Սկսվել են և ընթանում են 1980-ականներից հետո չվերանորոգված Բերքաբեր գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Այգեպար գյուղի ճանապարհների շինարարությունն է սկսվել»,- ասաց մարզպետը: Չոբանյանը նշեց, որ վերջերս ավարտվել է սահմանապահ Մովսես գյուղ տանող ճանապարհի շինարարությունը, հայտարարվել է գյուղական ճանապարհի շինարարության մրցույթը: Մարզպետը հավելեց նաև, որ 2021թ. համար նախատեսվում է վերանորոգել Բերդ-Ճամբարակ ճանապարհի 16,5 կմ հատվածը, որի նախագծային աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:
22:27 - 03 օգոստոսի, 2020
Հակառակորդի հրետակոծության արդյունքում սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ.  Տավուշի մարզպետ

Հակառակորդի հրետակոծության արդյունքում սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ. Տավուշի մարզպետ

Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, նաև մեկնարկել են Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ: Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,- նշել է նա:
19:48 - 02 օգոստոսի, 2020
Այսօր ստեղծվել է ևս մեկ հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները․ Հայկ Չոբանյան

Այսօր ստեղծվել է ևս մեկ հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները․ Հայկ Չոբանյան

Վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսեն փոխարինել զարգացման ծրագրերը։ Մենք կփորձենք վերանվանել այդ տերմինը և զբաղվել այս տարածաշրջանի և հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։ Մենք նոր խթան ենք տալիս այս աշխատանքներին այս օրերի տված էներգիայով՝ իմանալով, որ, ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք նաև մեր երկրի սահմանի անվտանգության խնդիրը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Վերջինս տեղեկացրեց․ «Այսօր ստեղծվել է ևս մեկ համաժողով, որը պիտի ուսումնասիրի գյուղատնտեսական վնասները, որովհետև հերետակոծությունների ժամանակ վնասվել են նաև գյուղատնտեսական տարածքներ, անասնաֆերմաներ։ Այսօրվանից կսկսենք նաև այդ աշխատանքները։  Ստեղծվել են նաև սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներ, որտեղ ներգրավում ենք տարբեր հասարակական կառույցների, հատկապես սոցիալական ոլորտում աշխատող կազմակերպությունների, որոնք գործում են Տավուշի մարզում։ Մեր գործընկերների հետ միասին մենք շատ ակտիվ պետք է աշխատենք սոցիալ-հոգեբանական իրավիճակի ուսումնասիրության, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, այդ թվում մեր երեխաների ամառային հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու ուղղությամբ։  Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը անցկացնելու է ներդրումային հանձնաժողով։ Այն անցկացվելու է առցանց եղանակով։ Մեր նպատակն է, որ սեպտեմբերին մենք ևս մեկ անգամ ձևակերպենք և հայտարարենք այն հիմնական, առաջնահերթ ռազմավարական ծրագրերը, որոնք ոչ միայն պետք է զարգացնեն մեր տնտեսությունը, այլև պիտի ամրացնեն մեր սահմանները։ Գույքագրման և հաշվարկման գործընթացները ամենօրյա գործընթացներ են։ Առաջին փուլը մենք կավարտենք մեկ շաբաթից, վերջնական արդյունքները կլինեն մեկ ամսից , որովհետև մենք հայտարարել ենք, որ կառուցվելու են նաև նոր տներ։ Բացի շինարարական վնասներից կան նաև այլ տիպի վնասներ, օրինակ՝ գյուղատնտեսականը և այլ ոլորտնեի։ Կարծում եմ, որ շուտով կունենանք բոլոր գնահատականները, թե որքան գումար է անհրաժեշտ»։   
11:33 - 20 հուլիսի, 2020