Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ

Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ

Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։ Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից։
22:32 - 13 փետրվարի, 2025
ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

ՀՀ վարչապետը Փարիզում մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկա է գտնվել Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովի լիագումար նիստին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանին և մյուս բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և մի շարք այլ երկրների առաջնորդներ ու կառավարությունների ղեկավարներ: Միջոցառման լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ զրույցում մտքեր է փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման շուրջ: Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի հետագա խորացման հեռանկարները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունն այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և միջազգային այլ գործընկերների հետ:
17:23 - 11 փետրվարի, 2025
Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի բնորոշմամբ՝ Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի` X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ»,-նշել է Ֆրանսիայի դեսպանը։ Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին` մարզում բնակություն հաստատած արցախահայերի շուրջ իրավիճակի մասին մտքերի փոխանակության համար։  «Շնորհակալություն Արմավիրի մարզպետ պարոն Արգիշտի Մեխակյանին ու նրա թիմին` Ֆրանսիայի տեղական իշխանությունների պատվիրակության հետ մարզում հաստատված 10․000 փախստականների իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար»,-իր գրառման մեջ նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։    
21:22 - 05 փետրվարի, 2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:   Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:   Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:  
19:20 - 03 փետրվարի, 2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում․ ստորագրվել են փաստաթղթեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բուհերի ղեկավարներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունն առաջնահերթություն է երկու երկրների կառավարությունների համար: «Այս նպատակով նախատեսել ենք մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչը հնարավորություն է ընձեռելու ՀՀ երկու բուհերին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, ամրապնդելու կապերը և խորացնելու համագործակցությունը համապատասխանաբար Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիական ինստիտուտի միջև»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ ԵԹԿՊԻ-ն, լինելով ֆրանկոֆոն բուհ, Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ նոր ծրագրեր իրականացնելու, կապերը սերտացնելու, բուհի միջազգայնացմանը զարկ տալու նոր հնարավորություն կունենա, ինչը երկկողմանի շահավետ կլինի: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն միջավայրի բարելավմանը և նոր ծրագրերի իրականացմանը: Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր են ագրոկրթության զարգացումը և այս ուղղությամբ հեռանկարային ծրագրերի իրականացումը: «Նախորդ տարի բազմաթիվ կարևոր որոշումներ են ընդունվել՝ ուղղված ագրարային կրթության զարգացմանը: Ակադեմիական քաղաքի համատեքստում նախատեսվում է բուհի ամբողջական վերափոխման և ագրարային ոլորտի կրթության նոր հայեցակարգի մշակում: Վստահ ենք, որ այս համագործակցությունն օգնելու է ամրապնդել կապերը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ և միաժամանակ զարկ տալ ագրարային ոլորտում կրթության բարեփոխմանը՝ խթանելով որոշ կրթական ծրագրերով, այդ թվում՝ մարքեթինգային և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական գիտելիքներ պահանջող մասնագիտություններով կրթության կազմակերպումը»,- հայտնել է նախարարը: Նրա տեղեկացմամբ՝ ներկայում շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը բուհերի կառավարման թափանցիկության, հաշվետվողականության նոր չափանիշներ է սահմանում, և համագործակցությունները օգնելու են փոխառել մեկմեկու դրական փորձը: «Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համատեղ ջանքերի արդյունք համարվող Ֆրանսիական համալսարանը Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխման մասնակիցներից է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծել է երկկողմ կապերի զարգացման դինամիկան․ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային և կրթական համագործակցությունն առաջընթաց է ապրում, և այս ուղղությամբ ջանքերն անգնահատելի են: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Ֆրանսիական ինստիտուտի համատեղ աշխատանքներով համագործակցության նոր հիմք է դրվում»: Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համար ագրարային ոլորտն առաջնահերթ է, ուստի կարևոր է, որ բարձրագույն կրթության, գիտության ոլորտներն իրենց դերն ունենան այս բնագավառում: Հաջորդաբար տեղի է ունեցել համագործակցության փաստաթղթերի ստորագրումը՝ • «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության համար տարածք տրամադրելու մասին» պայմանագիրը, որը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ • «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի միջև» համագործակցության համաձայնագիրը ստորագրել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը։ • «ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ագրարային կրթության ոլորտում համալսարանական համագործակցության վերաբերյալ» գործընկերության համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյան և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Օլիվիե Դըկոտինին։ • «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև ՀՀ-ում ագրարային ոլորտի կրթության որակի և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նշմամբ՝ աշխարհի զարգացման տեմպերը պահանջում են համագործակցության ընդլայնում. «Ագրարային համալսարանը կարևորում է հանրապետության գյուղատնտեսության վերելքի ապահովումը՝ բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման միջոցով: Այս համագործակցությամբ մենք սկիզբ ենք դնում գյուղատնտեսության ուղղությամբ ֆրանսիական բարձրագույն կրթության կազմակերպման փորձը Հայաստան բերելու գործընթացին: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի տեղեկացմամբ՝ բուհի համագործակցությունը Ֆրանսիական ինստիտուտի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն երկու տարվա պատմություն ունի․ «Օրեր առաջ պայմանագիր ենք կնքել, որի շրջանակում Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի հետ նոյեմբերից սկսելու ենք աշխատել երկակի դիպլոմների տրամադրման ուղղությամբ՝ ժամանակակից պարի մասնագիտացմամբ։ Անչափ կարևորում եմ այն որակը, որը կունենանք այս համագործակցության շրջանակում, որովհետև մեր ուսանողներն ու դասախոսներն ունեն այն պոտենցիալը, որի շնորհիվ որոշակի փուլում կհավասարվենք միջազգային մակարդակին»,- ասել է ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը:
18:04 - 31 հունվարի, 2025
Փարիզում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Փարիզում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:   Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձը, նշել է, որ Հայոց բանակը մարմնավորում է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մեր ժողովրդի վճռականությունը և վերջինիս` որպես անկախ և ժողովրդավար երկիր գոյություն ունենալու իրավունքը։ Ընդգծել է, որ կազմավորման առաջին իսկ պահից ՀՀ Զինված ուժերը վճռորոշ նշանակություն են ունեցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։   Նշել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում` ընթացիկ բանակցություններում կառուցողական ջանքեր գործադրելով։ Միևնույն ժամանակ արդար և երկարատև խաղաղության հաստատման համար դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացումը և այդ համատեքստում իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանին աջակցելու վճռական հանձնառության և շարունակաբար ընդլայնվող պաշտպանական համագործակցության համար։   Վկայակոչելով հայ-ֆրանսիական բարեկամական կապերը և ներկայումս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները՝ դեսպանը հիշեցրել է առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ երկու ժողովուրդների սերտ զինակցության հերոսական դրվագները, այդ թվում՝ հայազգի մարտիկների մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության շարժմանը։   Երեկոյի ընթացքում ելույթով է հանդես եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գևորգ Ղոնյանը։ Հիշատակելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները՝ գնդապետ Ղոնյանն ընդգծել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման ուղղությամբ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության կարևորությունը։ Շեշտել է, որ Հայոց բանակն եղել և շարունակում է լինել իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքի իրացման երաշխավորը։ Ընդունելությանը տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաները կատարել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային, ինչպես նաև՝ ՀՀ Զինված ուժերի օրհներգերը։
18:38 - 30 հունվարի, 2025
Վեդու ջրամբար. հինգ տարվա խոստումներ և երկարաձգվող ժամկետներ
 |civilnet.am|

Վեդու ջրամբար. հինգ տարվա խոստումներ և երկարաձգվող ժամկետներ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հունվարի 21-ին այցելել է Վեդու ջրամբար՝ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար։ Նա հայտնել է, որ ջրամբարի կառուցումը 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։ Սակայն Վեդու ջրամբարի շինարարությունը մի քանի տարի առաջ պետք է ավարտված լիներ։ Այս ջրամբարն ի սկզբանե պետք է պատրաստ լիներ դեռևս 2021-ին։ 2017-ից մեկնարկած ջրամբարի կառուցման համար պարբերաբար նոր ժամկետներ են սահմանվում, սակայն ջրամբարի կառուցումն այդպես էլ չի ավարտվում։ #CivilNetCheck-ն ամփոփել է ջրամբարի՝ արդեն հինգ տարի տևող շինարարությունը, ինչպես նաև փորձել պարզել՝ ներկայում ի՞նչ փուլում է գտնվում այն։ Ինչպե՞ս մեկնարկեց ծրագիրը Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Կառավարությունը 2016-ին վարկային համաձայնագիր կնքեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ջրամբարի կառուցման համար։ Վերջինս 75 միլիոն եվրո տրամադրեց, իսկ 15 միլիոնը համաֆինանսավորեց կառավարությունը։ Համաձայնագրի համաձայն՝ վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին՝ արտոնյալ։ Ջրամբարի շինարարությունն իրականացնում են հայկական «Սահակյանշին» և իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումը: Ներկայում ի՞նչ փուլում է շինարարությունը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահե Կոստանդյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ ջրամբարի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են։ «98 տոկոսով ավարտել ենք աշխատանքները, պետք է SKAD համակարգ ներդրվի և ասֆալտապատում կատարվի։ Նախատեսում ենք գարնանն իրականացնել առաջին ջրալցումը»,- նշեց Կոստանդյանը։ Ըստ նրա՝ վերջին տվյալներով ջրամբարը շահագործման կհանձնվի այս տարվա գարնանից։ Սակայն ուշագրավ է, որ մեկ տարի առաջ՝ 2023-ի դեկտեմբերին, ՏԿԵ նախարարությունից #CivilNetCheck-ին դարձյալ հայտնել էին, որ «ջրամբարի շինաշխատանքները 98 տոկոսով կատարված են» և ավարտին կհասցվեն հաջորդ տարում (2024-ին – խմբ․)։ Նախկին և ներկա իշխանությունների սահմանած վերջնաժամկետները Արարատի մարզում Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի մեկնարկը տրվել է դեռ 2013-ին։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ին ներկա էր գտնվել ջրամբարի հիմնարկեքի արարողությանը։ Ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2021-ին։ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անգամ ասել էր, որ շինաշխատանքներն ավարտվելու են նախատեսված ժամկետից շուտ՝ 2020-ի վերջին։ Ջրամբարը, սակայն, այդպես էլ չավարտեց՝ ո՛չ 2020-ին, ո՛չ էլ 2021-ին։ Կառուցապատող ընկերության վարկի ու տույժերի մասին Հաշվեքննիչ պալատը, 2023-ի իր ընթացիկ եզրակացության մեջ անդրադառնալով Վեդու ջրամբարի ծրագրին, նշել է, որ ժամկետները խախտելու համար կառուցապատողը պետք է տույժ վճարի։ «Սահակյանշին»-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ ժամկետների հետ կապված տույժեր կիրառվել են։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:51 - 27 հունվարի, 2025
Փարիզը Բաքվից պահանջում է դադարեցնել ապակայունացման փորձերը. Ադրբեջանից արձագանքում են
 |azatutyun.am|

Փարիզը Բաքվից պահանջում է դադարեցնել ապակայունացման փորձերը. Ադրբեջանից արձագանքում են |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ կանխվեն։ Ադրբեջանը հերքել է այս մեղադրանքները. երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն պատասխանել հայտարարել է, որ սա փորձ է՝ կոծկելու սեփական անգործությունը Նոր Կալեդոնիայի բնակչության պահանջների դեմ։ Նա շեշտել է, թե Բաքվի նախաձեռնող խումբը ձգտում է հանրությանը հասցնել «Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը և նրա խնդիրները անդրծովյան տարածքներում»: Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ ասել էր, որ Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում՝ մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։  
14:09 - 26 հունվարի, 2025