Սերբիա

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-1992 թվականների պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում եւ Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան անջատվեց Սերբիայից, եւ Սերբիան մնաց բուն Սերբիայի եւ 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռեւս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) եւ սերբերի (6 %) միջեւ, եւ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան
 |armtimes.com|

2021-ին Սերբիայի տնտեսական տարածքում Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն․ Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: 2021-ին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ երկրների եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ 3 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը եւ Ղազախստանը, արդեն իսկ ունեին ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրեր Սերբիայի հետ, եւ այս բազմակողմ համաձայանագիրը Հայաստանին հնարավորություն է տալիս միանալով արտոնյալ ռեժիմին՝ առեւտրի մասով մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել Սերբիայի տնտեսական տարածքում»,- ասաց նախարարը: Խաչատրյանի խոսքով՝ մյուս առանձնահատկությունն այն է, որ այդ միացման գործընթացում ունեցել են որոշակի քվոտային առանձնահատուկ կարգավորումների հնարավորություն. «Այդտեղ մեզ համար առավելապես բարենպաստ ռեժիմ ենք պայմանավորել հատկապես այն ապրանքատեսակների գծով, որոնցով առանձնահատուկ մրցունակ է Հայաստանի տնտեսությունը»: Նախարարը նշեց, որ խոսքն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի համար արտահանման պայմաններն են:     
17:28 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր: Այս բազմակողմ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին` միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել մեզ համար Սերբիայի տնտեսական տարածքում առևտրի ավելի բարենպաստ պայմաններ: Ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է նաև այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի: «Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները կունենան ընթացք և շոշափելի առաջընթաց»,- նշեց նախարարը: 2021 թվականին նախատեսվում է սկսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները:
16:42 - 05 նոյեմբերի, 2020
Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է. Սերբիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է. Սերբիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց է տվել N1 հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով իրողությունն Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ։ Հարցազրույցի հիման վրա հրապարակված հոդվածի ոչ պատոնական թարգմանությունը ստորև։ ՀՀ դեսպան. «Հարձակումն Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մաս է» Դեսպան Աշոտ Հովակիմյանն ասում է, որ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի քաղաքների «ծանր ռմբակոծությունը»։ Նա համարում է սա մի ազգ կործանելու ծրագրի մեկնարկ: Դեսպանը պնդում է, որ բախումները Արցախը (Լեռնային Ղարաբաղը) ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագրի մի մասն են կազմում: Նա ընդգծում է, որ Հայաստանը կողմ է բանակցային սեղանի շուրջ նստելուն: Պատասխանելով Սերբիայից Հայաստան զենքի արտահանման վերաբերյալ հարցին` դեսպանն ասաց, որ նրանք հրապարակավ չեն խոսում ռազմատեխնիկական համագործակցության մասին, և տարեվերջին ամեն ինչ կներառվի զեկույցներում: Մեծ տերությունների պատմական որոշումները Լեռնային Ղարաբաղը դարձրել են դժվար լուծելի տարածքային վեճերից մեկը, ինչպիսին է նաև Կոսովոն: Միջազգայնորեն և իրավական առումով՝ ադրբեջանական, պատմականորեն և ազգաբնակչությամբ՝ հայկական, Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը, 25 տարի շարունակ գոյատևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «փխրուն» զինադադարի պայմաններում: Վեց օր առաջ Հարավային Կովկասում կրկին վերսկսվեց հրաձգություն, շատ լուրջ զենքերից, ներառյալ՝ Սերբիայում արտադրվածները: Սերբիայում Հայաստանի ոչ ռեզիդենտ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ով գտնվում է Պրահայում, ասում է. «Հակամարտությունը սկսել են ադրբեջանցիները, ինչը հենց իրենք են հաստատել: Նրանք իրականացնում են այն, ինչ վաղուց փափագում էին՝ Թուրքիայի օգնությամբ, այնպես որ, դա Արցախը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական ծրագիրն է», - հայտարարում է դեսպանը՝ N1 Studio Live-ին հյուրընկալման ժամանակ: «Հաղորդումից անմիջապես առաջ լուր ստացա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի և Հադրութ քաղաքի ծանր ռմբակոծության մասին: Խաղաղ բնակչության մեջ մեծ ավերածություններ կան, այնպես որ, սա ազգի ոչնչացման սկիզբ է, - հայտարարել է դեսպանը: Այն հարցին, թե որն է այս հակամարտությունում Հայաստանի նպատակը, Հովակիմյանն ասաց, որ դա սեփական հողի վրա ապրելն է, զարգացումը, և հայ բնակչության անվտանգության ապահովումը՝ «իրենց պատկանող տարածքում»: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մեծանան այդ տարածքում, այլ ոչ թե՝ ցեղասպանություն լինի: Նա ասում է, որ Արցախը «Հայաստանի կողմից բռնազավթում չէ»՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղը հանրապետություն հռչակեց այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը լքեց ԽՍՀՄ-ը: «Սա ոչ թե հակամարտություն է՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև», - ասաց նա:   Հայաստանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ Դեսպանի խոսքով, երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, «քանի որ կա մեկ միջազգային ձևաչափ, ընդունված միջազգային հանրության կողմից». դեռևս 2009թ.-ին Աթենքում ԵԱՀԿ նախարարական հանդիպումը հաստատեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն, մարդու իրավունքներ և ազգերի ինքնորոշման իրավունք: Այս հարցը պետք է լուծվի տվյալ շրջանակներում, և ոչ թե վերջնագրեր դնելով․ երկու-երեք կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան ապագայի վերաբերյալ: Բանակցություններն երբեք չեն դադարեցվել, իսկ 1994-ին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատվեց, որն այժմ խաթարում է Ադրբեջանը: Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, մենք նույնիսկ հիմա կոչ ենք անում նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն պարոն (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևը հրաժարվեց ԵԱՀԿ-ի (ՄԽ համանախագահների) մասնակցությունից,- ասում է N1-ի հյուրը: Այդ պատճառով Ադրբեջանը պետք է դադարեցնի ագրեսիան, Ադրբեջանի տարածքից պետք է դուրս մղվեն Թուրքիան և ահաբեկիչները, ովքեր ցանկանում են պայքարել Լեռնային Ղարաբաղի դեմ,- ասաց նա, ավելացնելով, որ հայերն այժմ պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ: «Մեր հիմնական պահանջն է՝ Թուրքիային զսպելը, որը մտել է որպես հակամարտության կողմ»,- ընդգծում է N1-ի հյուրը: «Ոչ միայն Հայաստանն ունի ապացույցներ, այլև միջազգային հանրությունը: Այսօր ԵՄ գագաթնաժողովին Թուրքիային կոչ է հղված և վերջինիս դեմ պատժամիջոցներ են նախապատրաստվում: Այն, որ նրանք այնտեղ են բերել ահաբեկիչներին, գաղտնի տեղեկատվություն չէ․ բոլոր խոշոր պետություններն ընդունել են դա: Մեկ այլ բան ևս. Թուրքիան ղեկավարում է նաև Ադրբեջանի օդային հարձակումը: Այնտեղ կան թուրքական F-16 ինքնաթիռներ», - ասում է դեսպանը: «Տեղի են ունենում զանգվածային ռմբակոծություններ: Երեկ Հայաստանի տարածքում հայտնաբերվել է չորս անօդաչու թռչող սարք, իսկ դա արդեն հենց Հայաստանի ներքաշումն է այդ հակամարտության մեջ», - ընդգծում է հաղորդման հյուրը: Կարծես թե, հայերի ցեղասպանությունից 100 տարի անց, Թուրքիան ներգրավվում է և ցանկանում լուծել հայ ժողովրդի գոյության հարցը Հարավային Կովկասում` հայ ժողովրդի բնօրրանում, կարծես թե սա է նրանց ծրագիրը: Այն, ինչ նրանք անում են, դրան է տանում: «Մենք կպաշտպանենք մեր երկիրը մինչ այն պահը, երբ ագրեսիան ավարտվի, բայց կրկնում եմ, որ մենք կողմ ենք խաղաղ, փոխզիջումային լուծմանը, որը կհամապատասխանի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդներին»,- նշում է դեսպանը: Նա գտնում է, որ քարտեզին նայելիս տեսնում ես, թե ինչպես է Հայաստանը «խոչընդոտում թուրքական մի ծրագրի», և որ ամբողջ իրավիճակին պետք է «խորքային» նայել:   Զենքի և Կոսովոյի վերաբերյալ Սերբիայի համար մեծ թեմա է այն, որ այս հակամարտությունում մարդկանց սպանում են մեր երկրում արտադրված զենքով, իսկ 2017 թվականից 19 արտահանման թույլտվություններից 15-ը ձեռք է բերել մեկ մասնավոր ընկերություն: Դեսպանն ասում է, որ Հայաստանը չունի որևէ սահմանափակում զենք ներմուծելու համար, որ տարեվերջին զեկույցներ կներկայացվեն, որոնք, ինչպես ինքն է ասում, Հայաստանը պետք է ներկայացնի, համաձայն ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների: «Մենք հրապարակավ չենք խոսում մեր ռազմատեխնիկական համագործակցության մասին»,-ասաց Հովակիմյանը, հավելելով, որ ամբողջական տեղեկատվություն կտրվի, երբ կգա հաշվետվություններ տալու ժամանակը: «Սերբիայի կառավարությունը տեղեկացրեց, թե ինչպես է այդ ամենն եղել, և մենք դրան ավելացնելու որևէ բան այլևս չունենք», - ասաց դեսպանը: Ըստ նրա՝ Հայաստանը զենք է գնում տարբեր երկրներից, և պնդում է, որ Ադրբեջանն էլ ավելին է գնում: Իսկ Հայաստանն այն, ինչ անում է, անում է օրինական ճանապարհով,- հավելեց դեսպանը: Հարցին, թե ինչպես կանդրադառնան Սերբիայի հնարավոր մերձեցմանը Բաքվի հետ և արդյոք դա կազդի Կոսովոյի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման փոփոխության վրա, N1-ի հյուրը պատասխանեց, որ դա Սերբիայի արտաքին քաղաքականության հարց է, որ նա այստեղ ասելիք չունի, սակայն ավելացրեց. «Թող (Սերբիան) նայի, թե ինչ է անում Ադրբեջանը, ահաբեկիչներ ներմուծելով, խաղաղ բնակիչներ սպանելով: «Սուրբ Սավայից մինչև 20-րդ դար բարեկամական շատ կապեր են եղել սերբերի և հայերի միջև: Հայաստանը չի ճանաչում Կոսովոն, բայց դա դիրքորոշում է առանց շանտաժի, մենք սպասում ենք, որ հարցը քաղաքական լուծում ստանա»,- ասում է նա: Հայաստանը չի ճանաչել Կոսովոն ոչ միայն այդ պատճառով, այլև /սերբերի հետ ունեցած/ պատմական խորը հարաբերությունների պատճառով։
20:35 - 04 հոկտեմբերի, 2020
Աշխարհը պետք է զսպի Էրդողանին. Սերբիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Informer»- ին |armenpress.am|

Աշխարհը պետք է զսպի Էրդողանին. Սերբիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Informer»- ին |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որն Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ այն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել: «Informer» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին նշել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը:  Նրա խոսքով, աշխարհը պետք է զսպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին և զենքով ու բանակով օգնում ոչնչացնել հայերին: Դեսպանը նշել է, որ վերջին հակամարտությունը Կովկասում սկսվել է ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ հայտարարության: Կիրակի առավոտյան ժամը յոթին Լեռնային Ղարաբաղի սահմանագծում Ադրբեջանը սկսել է հրթիռներ արձակել «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համակարգերից, անցել է ցամաքային հարձակման, ինչպես նաև գրոհների՝ անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կիրառմամբ: Հակառակորդը թիրախավորում էր ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական դիրքերը: Ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան մեծ թվով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Չսահմանափակվելով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակումներով՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները: -Ո՞րն էր հարձակման անմիջական պատճառը: -Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած փոխզիջումային լուծում: Թեև հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքներ համաձայնեցվել են ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի հարգումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, այնուամենայնիվ, Ադրբեջանը դրանք չի ընդունում: Ադրբեջանը չի ցանկանում որևէ փոխզիջում: Փոխարենը, խոսում է վերջնագրերի լեզվով, և չի ընդունում այլ բան, քան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը։ -Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց անցնել ռազմական հարձակման հենց հիմա: -Այդ երկիրը տարիներ շարունակ զինվում է: Թուրքիան իր դաշնակցին օգնում է այդ հարցում: Վերջին երեք օրվա ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանի կողմից օգտագործվում թուրքական F-16 ինքնաթիռներ, որոնք մնացել էին Ադրբեջանում վերջերս Թուրքիայի հետ համատեղ անցկացված զորավարժություններից հետո: Բացի այդ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչներ են տեղափոխվել Ադրբեջան, ովքեր մարտեր են մղում ադրբեջանական բանակի հետ միասին: Այսպիսով, ակնհայտ է, որ հարձակումը նախապես պլանավորված էր:  -Բայց ինչու՞ հենց հիմա: -Ադրբեջանն օգտվեց բանակցությունների ժամանակավոր դադարից: Ըստ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկել և որևէ լուծում չի առաջարկել, ինչը ճիշտ չէ: Բաքուն օգտվեց աշխարհում տիրող իրավիճակից՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակը, այն պահից, երբ բոլոր երկրները փորձում են փրկել իրենց քաղաքացիներին մահացու վիրուսից: Բացի այդ, Ադրբեջանը լիակատար աջակցություն ու օգնություն է ստանում Թուրքիայից: -Իսկ Հայաստանն աջակցություն ստանու՞մ է Ռուսաստանից: -Ռուսաստանը մեր կարևոր դաշնակիցն է ո՛չ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ միջազգային հանրության աջակցությունը, որ Մոսկվայի հետ միաժամանակ անընդհատ կոչ է անում նվազեցնել լարվածությունը և դադարեցնել ռազմական գործողությունները: Այդուհանդերձ մեր հարևաններն ականջալուր չեն լինում, ուստի Հայաստանը ստիպված է պաշտպանվել: -Ինչպե՞ս կարող է ավարտվել այս հակամարտությունը: -Միջազգային հանրությունը, որն արդեն կոչ է արել Ադրբեջանին և Էրդողանին դադարեցնել բռնությունները, պետք է նրանց ստիպի դա անել: Հակառակ դեպքում այս հակամարտությունը կարող է ավելի մեծ ծավալներ ստանալ և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, նույինսկ՝ աշխարհը: -Իսկ Հայաստանն ունի՞ որևէ առաջարկ: - Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը վերսկսի բանակցությունները: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը հակված է երկխոսության և խնդրի քաղաքական լուծման: Այնուամենայնիվ, մենք այժմ հարկադրված ենք պաշտպանել մեր ազատությունը:
14:26 - 02 հոկտեմբերի, 2020
Վուչիչի հավաստմամբ՝ Պուտինը և Լավրովը ներողություն են խնդրել իրենից |azatutyun.am|

Վուչիչի հավաստմամբ՝ Պուտինը և Լավրովը ներողություն են խնդրել իրենից |azatutyun.am|

azatutyun.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել իրենից ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման համար: «Նախագահ Պուտինը երբեք ինձնից ներողություն չէր խնդրել ինչ-որ բանի համար, և ոչ էլ Սերգեյ Լավրովը: Իսկ դրա պատճառով երկուսն էլ դա արեցին», - ասել է Վուչիչը: Զախարովան Ֆեյսբուքի իր էջում երկու լուսանկար էր տեղադրել՝ մեկում Սպիտակ տան օվալաձև սրահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմաց աթոռին նստած է Սերբիայի նախագահը, մյուսը «Հիմնական բնազդ» ֆիլմից արված սքրինշոթն էր, որտեղ Շերոն Սթոունն էրոտիկ դիրքով նստած է քննիչների դիմաց։ Այս լուսանկարների տակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մեկնաբանություն է գրել․- «Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն և աթոռն այնպես են դրել, ասես ձեզ հարցաքննում են, ապա նստեք ինչպես երկրորդ լուսանկարում։ Ով էլ դուք լինեք։ Պարզապես հավատացեք»։ Ֆեյսբուքյան սկանդալային այս ստատուսը խնդիրներ էր առաջացրել Սերբիայի և Ռուսաստանի միջև։ «Պուտինը հիանալի հասկանում է Սերբիայի խնդիրները, պատահական չէ, որ նա ինձ Ալեքսանդր Նևսկու շքանշան է տվել: Ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ ամերիկամետ և այլն, ես սերբամետ եմ», - Վուչիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Պաշտոնական Բելգրադը համատեղում է եվրոպական ինտեգրման ուղին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հետ:
11:12 - 11 սեպտեմբերի, 2020
Եվրամիությունը կոչ է արել ավարտել իր հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը |tert.am|

Եվրամիությունը կոչ է արել ավարտել իր հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի երկխոսությունը |tert.am|

tert.am: ԵՄ հովանու ներքո Սերբիայի և Կոսովոյի ալբանական իշխանությունների երկխոսությունը 10 տարի անց հաջող ավարտելու ժամանակն է: Այս մասին հայտարարել է Բելգրադի և Պրիշտինայի բանակցությունների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Երկուշաբթի Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության նոր փուլը, որին մասնակցել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի «վարչապետ» Ավդուլահ Հոթին: Ավելի վաղ Սերբիայի պատվիրակությունը Վուչիչի գլխավորությամբ երկօրյա այց էր կատարել Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ էր վարել Հոթիի հետ, որից հետո կողմերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել: «Այսօր (սեպտեմբերի 9-ին) 10 տարի է լրանում այն օրվանից, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունեց ԵՄ՝ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսության գործընթացին նպաստելու պատրաստակամությունը: Հիմա այն հաջող ավարտին հասցնելու ժամանակն է»,-հայտարարել է Լայչակը:
10:37 - 10 սեպտեմբերի, 2020
Թրամփը պատմական է գնահատել Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրումը
 |azatutyun.am|

Թրամփը պատմական է գնահատել Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրումը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած երկօրյա բանակցությունների արդյունքում Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները տնտեսական համագործակցության պայմանագիր ստորագրեցին։ «Սա իսկապես պատմական օր է, շատ կարևոր օր։ Ես ուրախ եմ հայտարարելու իսկապես պատմական հանձնառությունների մասին։ Սերբիան և Կոսովոն հանձնառություններ ստանձնեցին նորմալացնելու տնտեսական հարաբերությունները», - պայմանագրի ստորագրման արարողությունից հետո, Սպիտակ տան օվալաձև սրահում սեպտեմբերի 4-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լրագրողներին ասել է, թե դեռ շատ տարբերություններ կան Սերբիայի ու Կոսովոյի միջև, բայց պայմանագիրը նա առաջընթացի մեծ քայլ է գնահատել։ Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին ասել է, թե պայմանագիրը պետք է առաջնորդի դեպի երկկողմ ճանաչում։ 2008 թվականին Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը Սերբիայից։ Աշխարհի շատ երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը, բայց Բելգրադը մերժում է Կոսովոն ընդունել որպես անկախ պետություն։ Վաշինգտոնում կայացած բանակցություններում Կոսովոն ճանաչելու հարց չի քննարկվել, որպեսզի դրանք չտապալվեն։
09:56 - 06 սեպտեմբերի, 2020
Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները Թրամփի ներկայությամբ մի շարք պայմանավորվածություններ կստորագրեն |tert.am|

Սերբիայի և Կոսովոյի ղեկավարները Թրամփի ներկայությամբ մի շարք պայմանավորվածություններ կստորագրեն |tert.am|

tert.am:  Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և չճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ավդուլա Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն պայմանավորվածությունների ստորագրման արարողության: Պայմանավորվածությունների բնույթի մասին որևէ տեղեկություն չկա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ԱՄՆ նախագահի` Սպիտակ տան կողմից հրապարակված օրակարգին:  Սպիտակ տունը չի տեղեկացրել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրելու Վուչիչն ու Հոթին:Միևնույն ժամանակ, հինգշաբթի օրը Սերբիայի ղեկավարը հույս էր հայտնել մինչև ուրբաթ առավոտ Կոսովոյի հետ տնտեսական ոլորտում համաձայնություններ ձեռք բերելու մասին:Արարողությունը տեղի կունենա Սպիտակ տանը`սահմանափակ քանակությամբ լրագրողների ներկայությամբ։ Այնուհետև Թրամփը, Վուչիչը և Հոթին կմասնակցեն եռակողմ բանակցությունների:
12:42 - 04 սեպտեմբերի, 2020
Սերբիայի նախագահը՝ Վաշինգտոնում հանդիպումից առաջ. չեմ պատրաստվում ճանաչել Կոսովոն

 |armenpress.am|

Սերբիայի նախագահը՝ Վաշինգտոնում հանդիպումից առաջ. չեմ պատրաստվում ճանաչել Կոսովոն |armenpress.am|

armenpress.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կրկին հայտարարել է, որ մտադիր չէ ճանաչել ինքնորոշված Կոսովայի անկախությունը։ Նման հայտարարություն Սերբիայի առաջնորդը արել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կայանալիք բանակցություններից առաջ։ «Մենք գտնվում ենք Սպիտակ տնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, մի քանի րոպես անց տեղի կունենա կարևոր հանդիպում պրիշտինյան պատվիրակության հետ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։ Այս հանդիպումը հեշտ չի լինի մեզ համար։ Մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի տնտեսական հարցերով հասնենք կոմպրոմիսի, մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն, ցանկանում ենք Բելգրադի, Պրիշտինայի և ողջ տարածաշրջանի զարգացում, բայց առաջին հերթին մենք պետք է հոգ տանենք Կոսովոյի և Մետոխիայի մեր ժողովրդի մասին։ Ես տեսել եմ Կոսովոյից ալբանացի պաշտոնյաների բազմաթիվ համարձակ ու ամբարտավան հայտարարություններ, որոնք խոսում են Կոսովոյի ճանաչման մասին: Իմ ուղերձը բոլորին մեր գեղեցիկ Սերբիայում. հանձնվելը երբեք տարբերակ չի եղել, կեցցե Սերբիան»,- Ինստագրամի իր էջում տեղադրված ուղերձում նշել է Վուչիչը։ Ավելի վաղ Վուչիչը խոստովանել էր, որ վախենում է Վաշինգտոնում չճանաչված Կոսովոյի հարցով հանդիպումից, որտեղ, ըստ կոսովցիների, Սերբիայի առաջնորդից պահանջվելու է ստորագրել Սերբիայի ինքնավար շրջանի անկախության ճանաչումը: Միևնույն ժամանակ, նա վճռականորեն տրամադրված է պաշտպանել Սերբիայի շահերը:
20:28 - 03 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանցի դեսպանին մեղադրում են Սեբիայից Հայաստան զենքի վաճառքի գործընթացում ներգրավված լինելու համար |factor.am|

Ադրբեջանցի դեսպանին մեղադրում են Սեբիայից Հայաստան զենքի վաճառքի գործընթացում ներգրավված լինելու համար |factor.am|

factor.am: Բաքվում նախօրեին ձերբակալվել էր Սերբիայում, Մոնտենեգրոյում, Բոսնիա և Հերցոգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Ըստ պետանվտանգության ծառայության՝ Հասանովը մի շարք ֆինանսական խախտումներ է թույլ տվել ու յուրացրել պետական միջոցները։ Minval.az-ը գրում է, որ միաժամանակ սկսել են նաև «ջրի երես» դուրս գալ  Սերբիայից Հայաստան զենքի վաճառքի որոշ մանրամասներ, որում պարզվում է՝ ներագրավված է  դեսպան Էլդար Հասանովը։ «Երբ բացահայտվեց Սերբիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին, շատերը դեսպան Էլդար Հասանովին մեղադրեցին անգործության մեջ։ Հայաստանի կողմից սերբական զենքի օգտագործումը հասարակության մեջ լայն քննակում ու դժգոհություն առաջացրեց։ Առաջ քաշվեցին մի շարք տարբերակներ։ Նույնիսկ սերբական պատվիրակության մեր երկիր այցից հետո, այս հարցը ամբողջապես չհստակեցվեց։ Խոսվեց Ադրբեջանի ու Սերբիայի միջև բարեկամության ու ռամավարական դաշինքի մասին, նշվեց զենքի վաճառի գործում ինչ-որ երրորդ առասպելական կողմի մասին»,- գրում է Minval.az-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեսպան Էլդար Հասանովը անուղղակիորեն մասնակցություն է ունեցել Սերբիայից Հայաստան զենքի վաճառքին։  Ընթացիկ քննության պատճառով էլ այս գործի բոլոր մանրամասները չեն բացահայտվում։ «Սակայն Էլդար Հասանովի երկարատև լռությունը այս հարցի հետ կապված ու մամուլի համար հապճեպ հայտարարությունները սերբական պատվիրակության հետ Ադրբեջան վերջին այցի ընթացքում, որի ժամանակ նա խուսափում էր պատասխանել կոնկրետ հարցերի ու տալիս անորոշ պատասխաններ, հետևում է այս փաստից»,- գրում է ադրբեջանական կայքը՝ հավելելով, որ Հասանովը տեղական ԶԼՄ-ներում  ընկալվել է, որպես Ռուսաստանի հետ կապված պաշտոնյա։ Բացի այդ, քաղաքական շրջանակներում էլ կա համոզմունք, որ այս մեղադրանքները հիմնավոր են։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:51 - 14 օգոստոսի, 2020
Սերբիայի ԱԽ ղեկավարը Բաքվում քննարկում է Հայաստանին զենքի մատակարարման հարցը |azatutyun.am|

Սերբիայի ԱԽ ղեկավարը Բաքվում քննարկում է Հայաստանին զենքի մատակարարման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Սերբիայի փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի ղեկավար Նեբոյշա Ստեֆանովիչը ժամանել է Բաքու՝ քննարկելու երկու երկրների միջև սկիզբ առած տարաձայնությունը Հայաստանին զինամթերք մատակարարելու շուրջ։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, սերբ բարձրաստիճան պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի ղեկավարի հետ, բանակցություններին մասնակցելու են նաև նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։ Շաբաթներ առաջ՝ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումներից հետո, ադրբեջանական մամուլը գրել էր, թե Բելգրադը Հայաստանին տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ Բաքուն արտգործնախարարություն էր հրավիրել Սերբիայի դեսպանին՝ պնդելով, թե այդ հաղորդումները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։ Բելգրադն իր հերթին պնդել էր, թե Հայաստանին զենք մատակարարելու վրա որևէ միջազգային սահմանափակում չկա։ Նախագահ Վույչիչը, միաժամանակ, Ադրբեջանի նախագահի հետ զրույցում խոստացել էր Բաքու ուղարկել պաշտոնական պատվիրակություն՝ ադրբեջանական կողմի մտահոգությունները քննարկելու։
15:17 - 11 օգոստոսի, 2020
Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրել ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը |armenpress.am|

Սերբիան զենք է վաճառել նաև Ադրբեջանին. Վուչիչը ներկայացրել ՀՀ-ին զենք վաճառելու պատճառը |armenpress.am|

armenpress.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Հայաստանին զենք վաճառելու քայլն ուղղված է երկրի ռազմական արդյունաբերությունը փրկելուն: Այս մասին Վուչիչն ասել է մամուլի ասուլիսի ընթացքում` պատասխանելով վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած` Սերբիայից Հայաստան վաճառված զենքի մասին հարցին։ Նախագահը շեշտել է, որ զենքի վաճառքը միակ տաբերակն է, որն ապահովում է ռազմական արտադրության հաջողությունը։ «Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։ Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է», - նշել է Վուչիչը: Haqqin.az կայքը հուլիսի 19-ին հոդված է գրել, թե Ադրբեջանի կառավարությունը իբր անհերքելի տեղեկություններ է ստացել, որ Սերբիան Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպան Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։ Հուլիսի 22-ին Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել է, որ Սերբիայի սպառազինությունը Հայաստան է արտահանվել միանգամից հինգ գերատեսչությունների՝ Արտաքին գործերի, Ներքին գործերի, Պաշտպանության և Առևտրի նախարարությունների, ինչպես նաև Հետախուզական ծառայության հավանությամբ: 
17:25 - 01 օգոստոսի, 2020