Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում
 |armenpress.am|

Լավրովն ու Բայրամովը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի ավելացման անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց են ունեցել և հաստատել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։ ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող արդիական հարցեր: Նրանք բարձր են գնահատել հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած ԱԳ նախարարների մակարդակով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման արդյունքները և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա ակտիվ աշխատանքը՝ այդ ձևաչափը խթանելու համար։
22:19 - 24 հոկտեմբերի, 2023
«3+3» հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն

«3+3» հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն

2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հանդիպման համատեղ հաղորդագրությունը. Նախարարները. 1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա: 2. Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։ 3. Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։ 4. Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը: 5. Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը: 6. Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները: 7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները՝ նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար: 8. Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: 9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լավ ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով:
09:17 - 24 հոկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով մասնակցել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») ձևաչափով հանդիպմանը, որին մասնակցում էին նաև Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Այս մատին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան խնդիրներ, շատ բարդ խնդիրներ, կա պատմություն, և այդ խնդիրները պետք է հասցեագրվեն, այլապես տարածաշրջանը դատապարտված կլինի ընդմիշտ մնալ անցյալում։ Նախարար Միրզոյանը հավելել է, որ առկա խնդիրների կարգավորումը կարող է տարածաշրջանում ապահովել համագործակցային մթնոլորտ՝ որպես զարգացման կարևոր երաշխիք։ Ընդգծելով, որ ապագայի ծրագրերը հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե տարածաշրջանային համակեցության՝ միջազգային իրավունքով սահմանված կարմիր գծերը չհարգվեն բոլորի կողմից՝ Արարատ Միրզոյանը որպես ուղենիշ նշել է ՄԱԿ կանոնադրության նպատակներն ու սկզբունքները և ի մասնավորի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անքակտելիության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ «Ընդ որում, կարևոր է հավատարմությունն այս սկզբունքներին ինչպես մեր գործողություններում, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի հռետորաբանության մեջ։ Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր։ Հայաստանն, իր հերթին, հավատարիմ է այս սկզբունքներին»,- իր խոսքում ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Վկայակոչելով նախորդ՝ 2021թ. դեկտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ այս խորհրդակցությունները չեն վերածվելու հակամարտությունների քննարկման հարթակի, այլ առավելապես կենտրոնանալու են համատեղ տնտեսական և զարգացման օրակարգերի վրա՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանային համագործակցությունը տնտեսության, լոգիստիկայի, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, մշակութային ժառանգության պահպանման և այլ ոլորտներում։ Անդրադառնալով տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով դեպի ծով ելք չունեցող պետություն, շահագրգռված է տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և հետագա զարգացմամբ։ Պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մաս դառնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին։ Մենք կարծում ենք, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք տրանսպորտային ուղիների հատումը մեր տարածաշրջանում և այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, յուրօրինակ «խաղաղության խաչմերուկ» կարող է դառնալ մեզ բոլորիս համար։» Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, որ ՀՀ-ն կարևորում է հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների՝ միմյանց ինտեգրման գործընթացը, այդ թվում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման կամ վերագործարկման միջոցով. Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ փոխադարձության սկզբունքով ապահովելով իր տարածքով անցնող երկաթուղու հասանելիությունը տարածաշրջանային մյուս երկրների, ինչպես նաև այլ միջազգային անցման համար։ Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ նախագծի մի ճյուղի՝ Հայաստանի տարածքով անցկացումը։
08:23 - 24 հոկտեմբերի, 2023
Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|

Հարգում եմ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը. Ռայիսին՝ Բայրամովին |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով քննարկումները կդառնան տարածաշրջանային կառուցողական համագործակցության ամրապնդման աղբյուր։ «Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Իրանը, որպես տարածաշրջանի երկրներից մեկը, հարգում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և կարևորում հարցերը երկխոսության միջոցով լուծելը»,- ասել է Ռայիսին։ Հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին։ «Ադրբեջանը պաշտպանում է Իրանի դիրքորոշումը տարածաշրջանից դուրս գտնվող երկրների միջամտությունը տարածաշրջանում թույլ չտալու վերաբերյալ: Այս առումով Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման անցկացումը գնահատվում է օգտակար, դրական և կառուցողական։ Վերջին ամիսներին զգալի առաջընթաց է գրանցվել երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավման ուղղությամբ»,- ասել է նախարարը։
19:24 - 23 հոկտեմբերի, 2023
Բայրամովը խաղաղության պայմանագրից է խոսել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը |tert.am|

Բայրամովը խաղաղության պայմանագրից է խոսել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացի զարգացման հնարավոր հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպմանը Բայրամովը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը բազմիցս տարբեր հարթակներում բարձրացրել է «իր ինքնիշխան տարածքներում անօրինական հայկական զինված կազմավորումների առկայության հարցը»։ Այս համատեքստում, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին իրականացված «օրինական հակաահաբեկչական միջոցառումների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է «Ղարաբաղի շրջանի բնակիչների անվտանգությունն ու լեզվամշակութային իրավունքները»։ Բայրամովը նաև հավելել է, որ «այն պահից ի վեր, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգել են իրենց անկախությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել»։
10:10 - 21 հոկտեմբերի, 2023
Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին
 |1lurer.am|

Բայրամովն ու Քլևերլին անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները: Ջեյհուն Բայրամովը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին: Բայրամովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայության վերաինտեգրման համար խոչընդոտներ այլևս չկան: Քլևերլին ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության և վստահության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև Երևան-Բաքու բանակցությունները պետք է շարունակվեն: Ավելի վաղ տարածաշրջանում իրավիճակը քննարկել էին նաև Ադրբեջանի և Գերմանիայի գլխավոր դիվանագետները: Բայրամովը հայտարարել է՝ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություն ունեն: «Բաքուն հուսով է, որ Հայաստանը կգնահատի ստեղծված հնարավորությունը»,- հավելել է Բայրամովը:
17:38 - 17 հոկտեմբերի, 2023
Բաքվում իրատեսական են համարում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը |hetq.am|

Բաքվում իրատեսական են համարում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը |hetq.am|

hetq.am: Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքելու իրական շանսեր ունեն Ադրբեջանի կողմից «իր ողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնումից հետո»։ Նման հայտարարությամբ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության, հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները: <...> Նշվել է, որ Ադրբեջանի կողմից իր ողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնումից հետո երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման իրական շանսեր կան»,- ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ադրբեջանական ԱԳՆ-ում նշել են, որ Ադրբեջանը հույս ունի, որ «Հայաստանը կգնահատի այդ հնարավորությունը»։ «Ընդգծվել է, որ կարևոր է խուսափել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին խոչընդոտող սադրիչ քայլերից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին աջակցող հայտարարություններից»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
10:56 - 17 հոկտեմբերի, 2023
Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Յուրի Քիմի հետ․ քննարկվել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնության հարցերը |azatutyun.am|

Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Յուրի Քիմի հետ․ քննարկվել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնության հարցերը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին: ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում «քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական գործողությունները և մարդասիրական օգնության հարցերը»: Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «հայկական ապօրինի զինված խմբավորումների գործունեության դադարեցցումը ծառայելու է խաղաղությանը և կայունությանը»։ Նախարարության փոխանցմամբ, Քիմը տեղեկացվել է զինաթափման գործընթացի, հայ բնակիչների կարիքների բավարարման համար Ադրբեջանի իշխանության ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման բանակցությունների մասին։ Բայրամովն ընդգծել է, թե Ադրբեջանի դեմ շարունակվող զրպարտչական արշավը հիմք չունի, և Ադրբեջանի գործողությունները վտանգ չեն ներկայացնում հայ բնակիչների համար։ Ըստ նախարարի, դա ապացուցելու համար Բաքուն պատրաստ է «կազմակերպել ՄԱԿ-ի կառույցների այցը Ղարաբաղի շրջան՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ»: Նախարարը Քիմին ասել է նաև, որ չնայած Ադրբեջանի գործադրած ջանքերին՝ հայկական կողմը շարունակում է խոչընդոտել խաղաղության գործընթացը։ Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղ գործընթացով, որը պետք է հիմնված լինի երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ընդունման վրա։
12:47 - 28 սեպտեմբերի, 2023
Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցերը»։ Ըստ աղբյուրի՝ քննարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Շոշափվել են նաև երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ։
21:08 - 27 սեպտեմբերի, 2023