Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն
 |tert.am|

Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ղազախստանի ընտրանուն |tert.am|

tert.am: Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել  Հայաստան- Ղազախստան ընկերական խաղ։ Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն։ Հանդիպման հաշիվը խաղի 4-րդ րոպեին բացվել է ինքնագոլի արդյունքում: Էդուարդ Սպերցյանի և Նաիր Թիկնիզյանի գերազանց կոմբինացիայի արդյունքում վերջինս գնդակը ձախ եզրից ուղարկել է կենտրոն, որտեղ Արթուր Միրանյանի հետ պայքարում Ղազախստանի հավաքականի պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը գնդակն ուղարկել է սեփական դարպասը: Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Վարազդատ Հարոյանի՝ խորքից կատարած փայլուն փոխանցումից հետո գնդակն աջ եզրում ստացավ Էդգար Սևիկյանն ու այն ուղարկեց կենտրոն, որտեղ Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հանդիպման վերջին րոպեին Ղազախստանի հավաքականը մեկ գնդակ ետ է բերել: Սերգեյ Մուրադյանի՝ ձեռքով խաղի համար նշանակված 11-մետրանոցն անվերպ է իրացրել թիմի հարձակվող Բաուրժան Իսլամխան:
22:12 - 07 հունիսի, 2024
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին |armenpress.am|

Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը և Ղազախստանն ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության միջկառավարական փաստաթուղթ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ փաստաթուղթն ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ադրբեջան ժամանած Ռուսլան Ժակսիլիկովի բանակցությունների արդյունքներով: Ժակսիլիկովն ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է դիտարկելու «Բիռլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսին Ակտաուում։ Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորակազմերը։ «Նախարարների հանդիպմանը հատկապես ընդգծվել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով», - Պաշտպանության նախարարության  հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:  
16:10 - 07 հունիսի, 2024
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ անշեղորեն հետևելով Ձեր ռազմավարական կուրսին, Հայաստանը կշարունակի իր վստահ առաջընթացը և հաջողությամբ կյանքի կկոչի ուժեղ և բարգավաճ պետություն կառուցելու նախանշված բոլոր ծրագրերը։ Բարձր եմ գնահատում Ձեր՝ Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունը, որոնք դինամիկ զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով: Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
12:52 - 01 հունիսի, 2024
Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Արարատ Միրզոյանը՝ Ալմաթայի բանակցությունների մեկնարկին

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ Կցանկանայի նաև հատուկ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին, ինչպես նաև Ձեզ՝ Մուրատ Աբուգալիևիչ, Ձեր ներդրած ջանքերի համար։ Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն։»
16:25 - 10 մայիսի, 2024
Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին
 |1lurer.am|

Բայրամովը վստահություն է հայտնել, որ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլաուի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատան հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին համաձայնության ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի հարաբերությունները, տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հարցեր: Նախարարներն անդրադարձել են Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի (COP-29) նախապատրաստական աշխատանքին:
14:45 - 10 մայիսի, 2024
ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Մայիսի 10-ին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։
13:51 - 10 մայիսի, 2024
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան
 |1lurer.am|

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։ Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։ «Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Հայաստանին ու Ադրբեջանին, Սիրիայի խնդրին, Իրանի խնդրին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրա՞ստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Աբաևը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բազմաթիվ նախաձեռնություններ կան։ «Իհարկե, Ռուսաստանի կարծիքը պետք է միշտ հաշվի առնել այդ գործընթացներում։ Իհարկե, մենք պատրաստ ենք ոչ թե միջնորդ լինել, այլ հարթակ տրամադրել, պայմաններ ստեղծել», - հավելել է նա։
18:27 - 04 մայիսի, 2024
Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը
 |1lurer.am|

Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը |1lurer.am|

1lurer.am: data-sider-select-id="0bb1a0ea-611d-4bec-b775-1d3f7838ac82">Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում: «Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։
13:13 - 01 մայիսի, 2024
Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա
 |civilnet.am|

Հայ-ադրբեջանական բանակցությունները լինելու են երկկողմ, ոչ թե ղազախական միջնորդությամբ․ պաշտոնական Աստանա |civilnet.am|

civilnet.am: Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է «Սպուտնիկի» ղազախական ծառայությունը։ «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում։ Եթե կողմերը խաղաղության հասնեն, և դա ստորագրվի մեզ մոտ, դրական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Սմադիյարովը: Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ղազախստանում։ Այսօր արդեն ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց։  Ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ասել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։
15:37 - 29 ապրիլի, 2024
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. Անի Բադալյան
 |1lurer.am|

Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. Անի Բադալյան |1lurer.am|

1lurer.am: Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին: Այդ մասին «Լուրերին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը: «Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»,- նշել է նա:
10:39 - 26 ապրիլի, 2024