Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

«Սուրմալու»-ի պայթյունից մոտ երկու ամիս անց կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել
 |azatutyun.am|

«Սուրմալու»-ի պայթյունից մոտ երկու ամիս անց կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել |azatutyun.am|

azatutyun.am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ երկու ամիս հետո կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել։ Երևանի քաղաքապետարանն այսօր է սեփականատիրոջը տվել թույլտվությունը, քանդման օրը դեռ որոշված չէ։ Ինչո՞ւ երկու ամիս պահանջվեց թղթաբանությունն իրականացնելու համար, այն դեպքում, որ, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իրենք ուղիղ մեկ ամիս առաջ էին եզրահանգել, որ շենքը ենթակա է անհապաղ քանդման։ Իսկ այս ընթացքում՝ երկու շաբաթ առաջ, ուժեղ քամուց փլուզվեց շենքի պատերից մեկը՝ վնասելով 3 անձի։ Եվ միայն այս դեպքից հետո՝ անցած շաբաթավերջին է սեփականատերը դիմել քանդման թույլտվություն ստանալու համար։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը փլուզմանը հաջորդած կառավարության նիստի ժամանակ առաջարկեց քաղաքապետի կողմից շատ արագ քանդման թույլտվություն տրվի և մաքրվի տարածքը՝ սեփականատիրոջ միջոցներով։ «Արագ պետք է մաքրել տարածքն ուղղակի», - ասաց Ղուլարյանը։
13:57 - 03 հոկտեմբերի, 2022
Հիմնանորոգվում է «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը

Հիմնանորոգվում է «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը

«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգվում է: Տարածքից առաջնահերթ հեռացվում են տարիներ շարունակ կուտակված աղբը, մաշված ու կոտրված սալիկները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  «Աստիճանահարթակներին սալիկները նախագծային փոփոխություններ էին կրել, դրանք շարժվում էին և բավական վտանգավոր էին»,-ասում է շինարարը: «Նպատակ ունեինք մի փոքր խորացնել տարածքը, սակայն, քանի որ շատ ամուր ցանցային հիմք ունի, փորձել ենք հնարավորին չդիպչել ճարտարապետությանը: Աշխատանքները մոտավորապես 50 մլն դրամի շրջանակում է լինելու: Աստիճանների վրա ունենալու ենք ծածկ: Ջրահեռացումն ենք պոմպերով կազմակերպելու: Գլխավոր նպատակը քաղաքի կենտրոնին համահունչ դարձնելն է»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը: Բազալտե և տրավերտինե սալիկները փոխարինվելու են նույն նյութերից նոր սալիկներով: Տարածքն ամբողջությամբ կլուսավորվի, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։ Անցումը հետիոտների համար կդառնա մաքուր և հարմարավետ: «Անցումը կունենա կախովի առաստաղ, լեդ լուսավորություն, կտեղադրվեն մետաղական բազրիքներ: Միակ խնդիրը, որն առայժմ չենք կարող լուծել, թեքահարթակի ապահովումն է, ինչը պայմանավորված է գետնանցման բարձրությամբ»,-նշում է շինարարը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև դեկտեմբերի 25-ը: «Փակ շուկայի» ստորգետնյա հետիոտնային անցումը համայնքային սեփականություն է, բայց եթե լինեն ներդրումային ծրագրեր, ապա համայնքը պատրաստ է դրանք քննարկել: «Ամեն մեկս պետք է հոգ տանենք, որ ստորգետնյա անցումները ծառայեն իրենց նպատակին: Հաջորդը, որի տեխառաջադրանքն է այս պահին մշակվում, Պարոնյան-Լուսավորիչ փողոցների ստորգետնյա հետիոտնային անցումն է»,-ասում է Խորեն Գրիգորյանը: Քաղաքացիների անվտանգության, հարմարավետության ապահովման համար գետնանցումները հերթով կնորոգվեն:
09:32 - 30 սեպտեմբերի, 2022
Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի հետ: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։ Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել Ջրվեժի ավտոբուսային հավաքակայանին, որտեղ նախատեսվում է կառուցել գազի և դիզելային վառելիքի լիցքավորման կայան, ավտոբուսների լվացման կայան, ինչպես նաև տեղադրել նոր ասֆալտբետոնե ծածկ՝ ավտոբուսների բացօթյա կայանման համար: Համայնքը դիտարկում է նաև նոր դեպոյի կառուցում՝ ձեռք բերվող նոր ավտոբուսները սպասարկելու համար, ինչպես նաև օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհի կառուցում ու Շիրակի փողոցի երթևեկության բեռնաթափման հնարավորություն: Քաղաքապետ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել գործակցությունը՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ: Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին:
12:05 - 29 սեպտեմբերի, 2022
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. հայտնի է քաղաքապետի թեկնածուն

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. հայտնի է քաղաքապետի թեկնածուն

Հաշվի առնելով այն փաստը, որ որոշ քաղաքական ուժեր դե-ֆակտո արդեն սկսել են գալիք տարում նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը և նույնիսկ հայտարարել քաղաքապետի իրենց թեկնածուների մասին` «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ևս քննարկել է այդ հարցն իր վարչության նիստում և միաձայն որոշում ընդունել մասնակցել 2023 թվականի մայրաքաղաքային ընտրություններին: Կուսակցության տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս առթիվ կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ակնհայտ է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կրկին վերածվելու են սևերի և սպիտակների միջև «պայքարի», ինչպես դա տեղի է ունեցել 2018թ-ից ի վեր բոլոր ընտրությունների ժամանակ՝ թե ԱԺ-ի և թե Երևանի ավագանու։ Ակնհայտ է, որ գործող կառավարությունը և Երևանի ավագանու կառավարող թիմը ձախողել են իրենց նախընտրական ծրագրերի իրագործումը։ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե ներկա իշխանությունների օրոք, թե նախկինների վերադարձի դեպքում։ Ակնհայտ է նաև, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը իր ստեղծման օրվանից փորձել է լինել այդպիսի այլընտրանք, այդ իսկ պատճառով մասնակցել է 2018 թվականի ԱԺ ընտրություններին և նաև որոշել է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Այս տարիների ընթացքում մենք ընդլայնել ենք մեր մասնագիտական ներուժը և որակապես վերամշակել մեր ծրագրերը. վստահ ենք, որ կարող ենք մեր ներդրումը ունենալ Երևանի հիմնախնդիրների լուծման գործում։ Կարծում ենք, որ երևանցիները Ավագանիում պետք է ունենան նոր ներկայացուցիչներ, ովքեր ոչ միայն հասկանում են առկա խնդիրների էությունը և ունակ ենք դրանք լուծել, այլև, ինչը ոչ պակաս կարևոր է, ունեն ազատություն և ինքնուրույնություն այդ քայլերը իրագործելու համար»: Կուսակցությունը նաև հայտնում է, որ Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը:
10:26 - 26 սեպտեմբերի, 2022
ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան
 |news.am|

ՊՎԾ-ն դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց մեծ դիմադրության է հանդիպել. Ավինյան |news.am|

news.am: ՊՎԾ-ն դեռեւս Հայկ Մարությանի ժամանակ երկու անգամ փորձ կատարել է քաղաքապետարանում ստուգումներ իրականացնելու. քաղաքապետարանում բավական մեծ դիմադրության է հանդիպել երկու անգամ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, քիչ առաջ փոխքաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով նրան, որ երբ Հայկ Մարությանին հեռացրին Երեւանի քաղաքապետի պաշտոնից անմիջապես ուսումնասիրություն սկսվեց քաղաքապետարանում, ինչը հետապնդման տպավորություն է թողնում: «Այո, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են եւ եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափի բյուջեում փոս են հայտնաբերել: Մնացածի իրավապահներին դաշտում է»,-ասաց Ավինյանը: Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակից Երեւանի ընտրություններում, նա պատասխանեց. «Ես այս պահին որեւէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ: Ես այս պահին կենտրոնացած եմ լինելու միմիայն փոխքաղաքապետի աշխատանքների վրա: Պետք է կենտրոնանալ օրվա խնդիրների վրա, որոնք ունեն հրատապ լուծման կարիք»: Ինչ վերաբերում է նրան, որ Հայկ Մարությանը հեռանալիս մեղադրեց իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար, Ավինյանն ասաց. «Մենք աշխատել ենք պարոն Մարությանի հետ եւ  որոշ հարցեր կարողացել ենք լուծել: Կամուրջ ենք կառուցել, շատ հարցերում չենք կարողացել  համաձայնության գալ, որովհետեւ որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումների էր, իսկ  կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել: Թե ով է ճիշտ, ոչ է սխալ, չեմ կարող ասել: Իսկ թե ով է զանգել, ինչ է ասել, ես խնդրում եմ խոսել անուններով, կոնկրետ»:
15:47 - 23 սեպտեմբերի, 2022
Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան. Տիգրան Ավինյան
 |1lurer.am|

Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան. Տիգրան Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմից հետո զբաղվել է հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատմամբ ու տարատեսակ այլ հարցերով: Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ավինյանն անդրադարձավ նաև ապաստարանների խնդրին: «Հիմա շատ դժգոհություններ կան, որ մարդկանց մոտ խուճապ է ստեղծվում, որ հիմա ապաստարանների վիճակն են գնահատում ու փորձում հասկանալ, թե ինչպես է: Ժողովուրդ ջան, ավելի լավ է՝ հիմա մի փոքր խուճապը լինի, բայց երբ, Աստված մի՛ արասցե, այդ ապաստարանների կարիքն ունենանք, մենք իմանանք, որ այդ ապաստարանները կահավորված են կամ ինչ-որ չափով տեղերը ֆիքսված են»,- ասաց նա: Հարց հնչեց Երևանի քաղաքապետ դառնալու հավակնությունների մասին: Ավինյանն ասաց, որ այս պահի դրությամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ, իսկ ապագային վերաբերող հարցերի մասին կխոսի ապագայում: «Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան: Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի երևանցիներն ապրեն այնպիսի քաղաքում, որի մասին միշտ երազել են: Իմ աշխատանքը միայն այդ ուղղվածությունն է ունենալու: Աշխատելու եմ արդյունք ստանալու համար: Այս փուլում որևէ այլ բանի մասին չեմ ուզում մտածել»,- ասաց նա:
13:58 - 23 սեպտեմբերի, 2022
«Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամը Կասկադ համալիրի մի հատվածը նվիրաբերեց Երևանին

 |hetq.am|

«Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամը Կասկադ համալիրի մի հատվածը նվիրաբերեց Երևանին |hetq.am|

hetq.am: «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 08.09.2022 թվականի գրությամբ տեղեկացրել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին՝ Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 23-ի նիստում հայտնեց, որ Կասկադ համալիրի աշխատանքներն անավարտ վիճակում են՝ մասնավորապես փոսորակի հատվածը։ 2002թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով է տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»: 2009-ին բացվեց արվեստի կենտրոնը, բայց «Կասկադ» համալիրը մնաց  անավարտ: Փոսորակն ու հարակից տարածքը թանգարան հիմնադրամը վերադարձնում է Երևան համայնքին։ Ըստ քաղաքապետի՝ մասնավոր ներդրողների միջոցներով հնարավոր կլինի ավարտել փոսորակի ու հարակից տարածքի շինարարական աշխատանքները։ Այդ հատվածում, ըստ քաղաքապետի, մտադրություն կա Մաշտոցի պողոտայում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենք բացել։ «Կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել Երևանի մշակութային կյանքը։ Այս որոշմամբ մենք գույքն ընդունում ենք որպես համայնքին նվիրատվություն»,- ասաց նա։ Միաձայն որոշմամբ Երևանի քաղաքապետարանը ընդունեց «Գաֆէսճէան թանգարան» հիմնադրամի նվիրաբերությունը Երևան համայնքին։
13:18 - 23 սեպտեմբերի, 2022
Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|

Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից տրանսպորտային միջոցներ ձեռք բերվեն. Դավիթ Խաժակյան |1lurer.am|

1lurer.am: Երևանի խնդիրները պահանջում են փորձառություն, և ես ուրախ եմ, որ մենք հիմա ունենք փորձառու քաղաքապետ, փորձառու փոխքաղաքապետներ՝ ի տարբերություն այն քաղաքապետի, որը փորձառու չէր և իմփիչմենթով հեռացվեց, հիմա դարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների սիրելին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Խաժակյանն անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին: Խաժակյանի խոսքով՝ այն լուծումները, որոնք քննարկվել էին Երևանի քաղաքապետարանում Հայկ Մարությանի գլխավորությամբ, չէին կարող բերել խնդրի համակարգային լուծման: Նա նշեց, որ համայնքային միջոցներով և պետական աջակցությամբ խնդիրն արագ հնարավոր չէր լինի լուծել: «Նախատեսվել է օրենսդրական փոփոխություն, որպեսզի մասնավորից այդ տրանսպորտային միջոցները ձեռք բերվեն»,- նշեց Խաժակյանը: Նա ընդգծեց, որ մոտեցում փոխելով՝ կարճ ժամկետում խնդիրը չի կարող լուծվել, բայց դրա լուծման ճանապարհին են:
12:54 - 23 սեպտեմբերի, 2022
Մեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ Տիգրան Ավինյան |tert.am|

Մեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ Տիգրան Ավինյան |tert.am|

tert.am: Երևանի ավագանու արտահերթ նիստին Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանն ասաց, որ արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելու հարցն է։ Երևանի քաղաքապետը նշեց, որ Ավինյանի՝ պետական համակարգում կառավարման փորձը կծառայեցնեն մայրաքաղաքի խնդիրների լուծմանը։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով նախ մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխանության համար մղված մարտերում զոհված  զինվորների հիշատակը։ Իր ելույթում Տիգրան Ավինյանն անդրադարձավ ՀՀ սահմանային իրավիճակին․«Նախորդ շաբաթ Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական հերթական ագրեսիային և ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները։ Այդ ագրեսիան, սակայն, մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ սթափության և քրտնաջան աշխատանքի մասին հիշեցում լինի, մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը, ըստ էության, ներկայումս դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն։ Սրանք իրողություններ են, որոնց հետ մենք բոլորս պետք է հաշվի նստենք, և հետևապես, մենք բոլորս ունենք մեկ անելիք, աշխատել ավելի մեծ եռանդով։ Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է  նպատակների, գաղափարների իրականացման, և խնդիրների լուծման համար»։ Շարունակությունը՝ tert.am-ում
11:46 - 23 սեպտեմբերի, 2022