ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ավելի քան 5․1 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական․ ՄԱԿ
 |factor.am|

Ավելի քան 5․1 միլիոն ուկրաինացի դարձել է փախստական․ ՄԱԿ |factor.am|

factor.am: Ուկրաինայի քաղաքների լայնածավալ հրետակոծությունն առաջացրել է փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. 5․1 միլիոն մարդ լքել է Ուկրաինան փետրվարի 24-ին Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նոր տվյալները։Մեկնածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են, զինվորական տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը։ Բացի այդ, 7․7 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն՝ նրանք մնացել են երկրում, սակայն ստիպված են եղել լքել սեփական տները։ Փախստականների մեծ մասը մեկնել է Լեհաստան (ավելի քան 2․8 մլն), Ռումինիա (ավելի քան 769 հազար) և Մոլդովա (ավելի քան 430 հազար)։ UNHCR-ը նշում է, որ շատերն այս երկրներից ավելի հեռու՝ դեպի Արևմուտք են գնացել: Ռուսաստան է մեկնել 578 հազար ուկրաինացի։
22:18 - 22 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինին եւ ԱԳ նախարար Լավրովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, ով ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեքշաբթի օրը՝ ապրիլի 26-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների նպատակով, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Գուտերիշի գրասենյակը հաստատել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ապրիլի 26-ին կայցելի Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Էրի Կանեկոն նշել է, որ Գուտերիշը Պուտինի հետ կքննարկի, թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել Ուկրաինայում հրադադարի համար։
21:40 - 22 ապրիլի, 2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը փաստագրել է Բուչայում ռուսական զորքերի դաժանությունները
 |factor.am|

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը փաստագրել է Բուչայում ռուսական զորքերի դաժանությունները |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները փաստագրել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մոտ գտնվող Բուչա քաղաքում «մոտ 50 քաղաքացիական անձի ապօրինի սպանությունը, այդ թվում՝ մահապատժի միջոցով»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը, գրում է CNN-ը։ Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը փաստագրել և նույնականացրել է առնվազն 5․264 քաղաքացիական տուժածի՝ 2․345 սպանված և 2․919 վիրավոր։ «Մենք գիտենք, որ իրական թվերը շատ ավելի մեծ են լինելու, քանի որ սարսափները, որոնք տեղի են ունեցել ինտենսիվ մարտերի այնպիսի վայրերում, ինչպիսին Մարիուպոլն է, ի հայտ են գալու»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը։ Նա հավելել է, որ հայտնի են դառնում նաև քաղաքացիական անձանց մահապատիժների մասշտաբներն այն տարածքներում, որոնք նախկինում զբաղեցրել են ռուսական ուժերը։
18:02 - 22 ապրիլի, 2022
ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին

 |armenpress.am|

ՄԱԿ-ում հայտարարել են Ուկրաինայում ցեղասպանություն ցույց տվող տվյալների բացակայության մասին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը տվյալներ չունի այն մասին, թե Ուկրաինայում Ռուսաստան ցեղասպանության ակտեր է կատարել: Ապրիլի 22-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: «Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն Է կատարվել»,- նշել Է նա: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 12-ին լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել Է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում: Միացյալ Նահանգների ղեկավարն ըստ որում նշել Է, թե տեղի ունեցողի գնահատումը պետք Է տան իրավաբանները: Մինչ այդ նա համանման արտահայտություն Է գործածել՝ ճառով ելույթ ունենալով Այովայի նահանգում: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքը ցեղասպանության մասին, նշել Է, որ Կրեմլում կտրականապես համաձայն չեն այդ հայտարարություններին: Նա նաեւ անթույլատրելի եւ աններելի Է համարել այն երկրի ղեկավարի հռետորաբանությունը, որի ռումբերից հարյուր հազարավոր մարդիկ են մահացել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:25 - 22 ապրիլի, 2022
Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան  |hetq.am|

Հայաստանի դիրքորոշումից է կախված, թե այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական ինչ եղանակ կլինի ապագայում․ Արա Այվազյան |hetq.am|

hetq.am: Երեկ՝ ապրիլի 19-ի երեկոյան, Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած ակցիային ներկա էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա պատասխանել է լրագրողների հարցերին։ «Հետք»-ն առանձնացրել է նախկին արտգործնախարարի հարցազրույցի ուշագրավ հատվածները։ Հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման մասին առաջին անգամ խոսք է եղել մայիսի 27-ին, ժամեր անց հրաժարական եմ տվել։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին եղել են տեսական խոսակցություններ, իմ կարծիքը բացասական է եղել։ Գտնում եմ, որ հայելային հետքաշումը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,- ասել է Այվազյանը՝ հավելելով, որ երբ ստանձնել է պաշտոնը, վստահ է եղել, որ դիվանագիտությունը չի հանձնվել և դրա միջոցով հնարավոր է ապահովել ազգային և պետական շահերը։  «Եթե հիշում եք, այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահը մամուլի ասուլիսում ասաց, որ իրենց հաջողվեց 2021 թ․ ապահովել այն իրավիճակը, որ չունենան քաղաքական արձագանք սանձազերծված պատերազմի վերաբերյալ։ Միջազգային հանրությունը, հատկապես՝ համանախագահները, շատ հստակ արտահայտություններ են ունեցել մեր շահերի վերաբերյալ, և ես կարծում եմ՝ դա մեր ձեռքբերումն է։ Վստահեցնում եմ, որ բավական լուրջ գործընթացներ էին սկսվել։ Արցախյան երկրորդ պատերազմը, ըստ ԱԳ նախկին նախարարի, աշխարհաքաղաքական պատճառներ ուներ, թեեւ տեղ ունեն նաեւ պետության թույլ տված սխալները. «Մենք ճիշտ չենք ընկալել փոփոխվող աշխարհը, ելել ենք այն հանգամանքից, որ ստատուս քվոն, որ եղել է 1994 թվականից ի վեր, պետք է շարունակվի, դա հնարավոր չէր»։   ԵԱՀԿ համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, այն գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով խնդրի կարգավորմանը՝ Այվազյանն ասաց․ «Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում, որ այլևս չի գործում Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, նա ասում էր, որ արևմտյան գործընկերները հրաժարվում են համագործակցել, սա շատ ցավալի փաստ է, որովհետև տտարաձայնություններ միշտ եղել են Ռուսաստանի և արևմուտքի միջև, բայց Ղարաբաղի հարցը եղել է այն հիմանահարցը, որտեղ երեք երկրները կարողացել են կոորդինացնել, համադրել իրենց գործունեությունը։ Համանախագահության գործունեությունը չի կարելի միայն հայտարարություններով չեղարկել, դա գործում է ՄԱԿ-ի մանդատի ներքո, և ՄԱԿ-ը պետք է որոշի՝ այն գործելո՞ւ է, թե ոչ։ Մեր շահերրից է ելնում՝ ինչքան հնարավոր է այդ ֆորմատը կենսունակ պահել, թեկուզ այս իրավիճակում և չփորձել հարցը տեղափոխել նոր ֆորմատ։ Հավատում եմ, որ դիվանագիտական քայլերով հնարավոր է իրավիճակը շտկել, շատ դժվար է լինելու, երկարատև գործընթաց է, վտանգավոր իրավիճակ է մեր տարածաշրջանում, և մեր յուրաքանչյուր քայլ պետք է 100 անգամ չափենք, նոր գործենք, և աշխարհաքաղաքական արկածախնդրությունը հիմա շատ վտանգավոր է»։ Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ նախկին արտգործնախարարն անհրաժեշտ համարեց երկու երկրների միջև ինչ-որ ձևով երկխոսության առկայությունը, բայց՝ ոչ նախապայմանների լեզվով. «Եթե տարածաշրջանի և արտատարածաշրջանային երկրները շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություւն, ապա պետք է հրաժարվել հաղթողի և պարտվողի կատեգորիաներից, այսօր ես չեմ տեսնում, որ Թուրքիան և Ադրբեջանը, իրենց սպասարկող և աջակցող ուժերը այդ ձևով են մտածում»։ Հարցին՝ արդյոք ինքը կողմ է Փաշինյանի հրաժարականին, ԱԳ նախկին նախարարը պատասխանեց․ «Երբ ես հրաժարական տվեցի, գտնում էի, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի նպատաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:44 - 20 ապրիլի, 2022
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին ներկայացրել է Արցախից տեղահանվածների խնդիրները

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին ներկայացրել է Արցախից տեղահանվածների խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ապրիլի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին և Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինին։ Այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել Պաշտպանի գրասենյակի և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության միջև համագործակցության մակարդակը և իր հաստատակամությունը հայտնել խորացնելու փոխգործակցությունը մի քանի թիրախային ուղղություններով։ Աննա-Կարին Օստինն իր հերթին, ներկայացնելով ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության նպատակը Հայաստանում, ընդգծել է, որ Պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը հիմնված է արժեքների ու նման առաքելության վրա, քանի որ երկուստեք միևնույն նպատակադրումն է՝ փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանվածության ապահովման հարցում։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Արցախից տեղահանված անձանց խնդիրների համախումբը, որն այս ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից հաշվառվել է, այդ թվում՝ Պաշտպանի մարզային այցելությունների ու ընտանիքների հետ առանձնազրույցների միջոցով։ Անդրադառնալով փախստականների, տեղահանվածների, ապաստան հայցող և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական բարեփոխումներին՝ Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Ազգային ժողովին ու գործադիր իշխաննությանը կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու Պաշտպանի Սահմանադրական մանդատը, և այդ համատեքստում իր պատրաստակամությունը հատնել կապող օղակ հանդիսանալ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և Ազգային Ժողովի միջև՝ արձանագրված խնդիրների օրենսդրական մակարդակում ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու նպատակով։ Աննա-Կարին Օստինն իր հերթին բարձր է գնահատել օրենսդրական մակարդակում ներազդելու և բազմաթիվ խնդիրներ կանխարգելելու Պաշտպանի նպատակադրած գործելաոճը։ Հաջորդիվ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնելու ՄԻՊ Սյունիքի մարզային և ՄԱՓԳՀ/UNHCR առաքելության Գորիսի մասնաճյուղի միջև համագործակցությունը՝ գործնական մակարդակում տեղահանված, ապաստան հայցող անձանց խնդիրներին մոտ լինելու և համարժեք օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համատեղ փասահավաք առաքելությունների և իրազեկման գործողությունների իրականացման կարևորությունը և այս ու նախանշած այլ ուղղություններով համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
15:13 - 18 ապրիլի, 2022
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ

Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ

Ապրիլի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի անդամ 2023-2026 թթ․ ժամանակահատվածի համար։ Փակ-գաղտնի քվեարկության արդյունքում Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբից Հայաստանն ընտրվել է առաջին տեղով՝ ստանալով Տնտեսական և սոցիալական խորհրդի 54 անդամ երկրներից 47-ի քվեն։   Հայաստանը ՄԱԿ-ի Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեին անդամակցում է առաջին անգամ։ Անդամակցության շրջանակներում Հայաստանը նպաստելու է քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների առավել ակտիվ և բովանդակային ներգրավմանը ՄԱԿ-ի շրջանակներում տարվող գործընթացներում։   Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեն ստեղծվել է 1946 թ․, հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի օժանդակ մարմին, բաղկացած է ՄԱԿ անդամ 19 երկրից։ Այն զբաղվում է Տնտսոցխորհի խորհրդատվական կարգավիճակ ստանալու ոչ կառավարական կազմակերպությունների դիմումների, զեկույցների քննարկմամբ և խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպությունների հետ հարաբերությունների դիտարկմամբ։
21:54 - 13 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին ուղղված ծրագրերի իրականացումը: Ողջունելի է համարվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերն՝ ուղղված դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներմուծմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հատկապես կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ապագայում ևս, հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթություններն ու նպատակները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սերտորեն կհամագործակցի կառավարության համապատասխան օղակների հետ՝ ի նպաստ երեխաների, դեռահասների, երիտասարդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման:
12:54 - 08 ապրիլի, 2022
Նեբենզյան «աննախադեպ» է որակել ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնելու Ռուսաստանի պահանջի մերժումը

Նեբենզյան «աննախադեպ» է որակել ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնելու Ռուսաստանի պահանջի մերժումը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ուկրաինական Բուչա քաղաքի դեպքերի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու Ռուսաստանի պահանջի մերժումն «աննախադեպ է»։ «Աննախադեպ է այն, ինչ տեղի ունեցավ երեկ և այսօր։ Անհավանական է, որ մեզ մերժեցին ՄԱԿ ԱԽ նիստ անցկացնել։ Սա աներևակայելի, ՄԱԿ պատմության մեջ աննախադեպ մի բան է»,- «Կոմերսանտի» փոխանցմամբ ասել է Նեբենզյան ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է ՄԱԿ կայքում։ Նա պնդել է, որ Բուչայում արված տեսանյութը «բեմադրված է» և խոստացել նոր ապացույցներ ներկայացնել։ Նշենք, որ Բուչայում ռուսական զորքերի նահանջից հետո քաղաքացիական անձանց դիեր են հայտնաբերվել։ Քաղաքում արված լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումից հետո Ռուսաստանը պահանջել էր ապրիլի 4-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել այդ հարցով։ Մեծ Բրիտանիան, որը նախագահում է ՄԱԿ-ում, համաձայնություն չէր տվել։
11:43 - 05 ապրիլի, 2022