ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

Զելենսկին հայտարարել Է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող Է կանգնեցնել հակամարտությունը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ խոսակցության ընթացքում հայտարարել Է, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների պլան (ԱԳՊ) ստանալն Է: Մենք հանձնառու ենք մեր բանակի եւ պաշտպանական հատվածի բարեփոխմանը, բայց միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի: ՆԱՏՕ-ն Դոնբասում դեպի պատերազմի ավարտ տանող միակ ճանապարհն Է: ԱԳՊ-ն իսկական նախազգուշացում կդառնա Ռուսաստանի համար»,-Զելենսկու խոսքը ապրիլի 6-ին մեջբերում Է նրա մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին իրազեկել Է «Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանների մոտ զորքերը կենտրոնացնելու եւ հարձակման դրանց պատրաստ լինելու մակարդակի բարձրացման մասին», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:44 - 06 ապրիլի, 2021
Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդարձակումը Սևծովյան տարածաշրջանում անհրաժեշտություն է համարում |azatutyun.am|

Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ի ընդարձակումը Սևծովյան տարածաշրջանում անհրաժեշտություն է համարում |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին սոցցանցերում արած գրառումներով շնորհավորել է ՆԱՏՕ-ի ստեղծման 72-ամյակը՝ վերահաստատելով Թբիլիսիի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու անխախտ ձգտումները։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է․ «Մենք խորապես համոզված ենք, որ Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ընդարձակումն անհրաժեշտ պայման է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին այնպես, ինչպես ՆԱՏՕ-ն՝ մեզ»: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը Վրաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը ես ասել եմ, որ եկել է ժամանակը դեպի ՆԱՏՕ Վրաստանի առաջընթացի համար»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
16:49 - 04 ապրիլի, 2021
Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Մենք մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում արձանագրված ռուսական ագրեսիայի սրմամբ ու 2020թ․ հուլիսին կնքած զինադադարի խախտումներով, ինչի պատճառով մարտի 26-ին 40 ուկրաինացի զինվոր է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։ Նա նշել է, որ «Ռուսաստանի ապակայունացնող քայլերը վտանգում են լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունը, որին կարողացել ենք հասնել անցած տարվա հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ»։ Կիրբիի խոսքով՝ իրենք նաև ծանոթ են ուկրաինական զինվորականների հաղորդումներին սահմանային գոտում ռուսական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ։  «Մենք քննարկում ենք այս խնդիրները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Ուզում եմ նաև նշել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը զրուցել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ ու հաստատել ԱՄՆ անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը ռուսական շարունակական ագրեսիայի նկատմամբ»,- ասել է խոսնակը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:38 - 01 ապրիլի, 2021
«Կովկաս-2020» զորավարժությունները համավարակի պայմաններում ՌԴ զինված ուժերի պատրաստվածության ցուցադրում էր. ՆԱՏՕ
 |1lurer.am|

«Կովկաս-2020» զորավարժությունները համավարակի պայմաններում ՌԴ զինված ուժերի պատրաստվածության ցուցադրում էր. ՆԱՏՕ |1lurer.am|

1lurer.am: ՆԱՏՕ-ում կարծիք է հնչել, որ «Կովկաս-2020» ռուսական ռազմավարական զորավարժություններն անցկացվել են այդ թվում ցույց տալու այն, որ համավարակը ՌԴ զինված ուժերին չի խանգարում ցանկացած մարտական առաջադրանքի իրականացման ժամանակ: Այս մասին նշվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի ռազմավարական կոմունիկացիաների կենտրոնի՝ մանևրումների վերլուծությանը նվիրված զեկույցում՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Առաջին նպատակն է ներկայացնել բարեփոխված ռուսական բանակը որպես համավարակի դեմ պայքարում երկրի հաջողություններում կարևոր մասնակիցը: Երկրորդ նպատակը՝ ցուցադրել, որ երկրում սանիտարական վիճակը վերահսկողության տակ է և զորավարժությունները կարող են հաջողությամբ անցկացվել՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի «Defender-2020»-ի մանևրումներին»,- նշվում է զեկույցում:
21:21 - 30 մարտի, 2021
ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով
 |1lurer.am|

ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕ-ին խորհուրդ է տվել զբաղվել իր խնդիրներով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունները Մոսկվայի «ագրեսիվ գործողությունների» մասին: Նա Դաշինքին կոչ է արել լուծել ի՛ր խնդիրները, հաղորդում է ТАСС-ը: «Զբաղվեք ձեր անդամ երկրների խնդիրներով: Դրանք շտապ միջամտություն են պահանջում. պատվաստումներ, ճգնաժամ, մարդու իրավունքները՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,- ասել է դիվանագետը: «Երբ որոշեք, մենք անմիջապես կսկսենք ուսումնասիրել ձեր փորձը: Բայց միայն հաջողվածը»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Ավելի վաղ Ստոլտենբերգը Դաշինքի արտաքին գործերի նախարարների խորհրդի երկօրյա նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան, իբր, «ապակայունացնում է իրավիճակը հարևան երկրներում», շարունակում է մեծացնել ռազմական հզորությունը և «ճնշում է քաղաքական այլախոհությունը»: Ստոլտենբերգի՝ ավելի վաղ հրապարակված զեկույցում նշված են ՆԱՏՕ-ին սպառնացող հիմնական վտանգները: Դրանք են Ռուսաստանը, ահաբեկչությունը, կիբեռհարձակումները, Չինաստանը և կլիմայի փոփոխությունը:
21:24 - 24 մարտի, 2021
Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն |armenpress.am|

Աֆղանստանից զորքերի ցանկացած դուրսբերում կհամաձայնեցվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ. Բլինկեն |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանից ամերիկյան զորքերի ցանկացած դուրսբերում կիրականացվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համաձայնեցումից հետո: Մարտի 23-ին այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպանը ժամանելուց հետո: Աֆղանստանից զորքերի դուրսբերման շուրջը քննարկումը ՆԱՏՕ-ի 30 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից մեկն Է, որը տեղի Է ունենում մարտի 23 – 24-ը Բրյուսելում: Նախարարները պետք Է քննարկեն այդ երկրից ՆԱՏՕ-ի զորքերի դորսբերման նպատակահարմարության հարցը մարտական գործողությունների գրեթե 20 տարուց հետո: Ըստ «Թալիբան» շարժման հետ ԱՄՆ-ի հաշտության համաձայնությունների՝ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ն պետք Է իրենց զորքերն Աֆղանստանց դուրս բերեն մինչեւ 2021 թվականի մայիսը: Սակայն ռազմական իրադրությունն այնտեղ չափազանց լարված Է, թալիբների խմբավորումների զգալի մասը չի թաքցնում բացահայտ նախապատրաստությունը կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողություններին 2021 թվականի գարնանը: Այս պայմաններում երկու հնարավոր որոշումները ՆԱՏՕ-ի պետությունների համար կարող են աղետալի հետեւանքներ ունենալ: Երկրից զորքերը դուս բելերով՝ նրանք ոչ միայն կթուլացնեն Քաբուլի իշխանությունն, այլեւ կբարոյալքեն կառավարական ուժերը՝ գործելու հզոր ազդանշան տալով «Թալիբանին», ինչպես նաեւ ավելի արմատական ահաբեկչական խմբավորումներին, որոնց պարագլուխները երբեք հավանություն չեն տվել ԱՄՆ-ի հետ համաձայնությանը: Մնալով Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի սահմանափակ ուժերը թույլ չեն տա բեկել իրադրությունը, եւ այդ քայլը լայնորեն կօգտագործվի հակակառավարական ուժերի քարոզչության մեջ, որոնք կսկսեն պնդել, թե ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համաձայնություններին վստահել չի կարելի: Դա նույնպես կարող Է զգալիորեն ուժեղացնել անհաշտ իսլամիստների դիրքերը: Ըստ որում Էապես մեծացնել ռազմական ներկայությունն այդ երկրում, իրադրությունը բեկելու համար, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն չեն կարող: Դրա համար միջոցներ չկան աֆղանական ռազմարշավից դաշինքի պետություններում համընդհանուր հոգնածությության, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքների պատճառով: Այսպիսով, եթե դրանից հետո թալիբներն այնուամենայնիվ հաթանակ տանեն կառավարական ուժերի նկատմաբ, ապա դա կդառնա դաշինքի իրական ռազմական պարտությունը նրա պատմության մեջ խոշորագույն ռազմարշավում, որը շարունակում Է երկու տասնամյակ, այսինքն՝ իր մաստաբներով աղետալի արդյունքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:08 - 23 մարտի, 2021
ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում |hetq.am|

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում |hetq.am|

hetq.am: Քանի որ Ռուսաստանը բռնակցված Ղրիմն օգտագործում է ռազմական հզորության մեծացման նպատակով, ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ մարտի 17-ին Բրյուսելում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո։ «Մենք կշարունակենք ինտենսիվորեն անցկացնել մեր մարզումներն ու զորավարժությունները։ Եվ կմեծացնենք մեր համատեղ իրավիճակային մարտունակությունը, այդ թվում նաև սևծովյան տարածաշրջանում»,- խոստացել է Սթոլթենբերգը՝ ի նկատի ունենալով Վրաստանի հետ համագործակցությունը։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին՝ նրա միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում։ «Մենք շարունակում ենք Ռուսաստանին կոչ անել հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից և դուրս բերել զորքերն այդ շրջաններից»,- նշել է Սթոլթենբերգը։
11:06 - 19 մարտի, 2021
ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը |armenpress.am|

ՀՀ ՊՆ-ն չի նախատեսում ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին, և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից։: -Արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը։   -Ընդհանրապես ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության և կայունության պահպանման բնույթի են և որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական և դաշտային հոսպիտալ: Միջազգային զորավարժությունների կազմակերպումը և դրան մասնակցությունը երկարատև մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում և դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային և այլ հարցերը խիստ փոխկապակցված են: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները չեն մասնակցել Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին և ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել ենք վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը:
15:13 - 18 մարտի, 2021
Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կան լուրջ մտահոգություններ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

Թուրքիայի գործողությունների վերաբերյալ կան լուրջ մտահոգություններ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: Երկուշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «լուրջ մտահոգություններ»  ունի դաշինքի անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, սակայն հավելել է, որ դաշինքն Անկարայի հետ կապված վեճերը լուծելու համար կարևոր հարթակ է, հայտնում է Ahval-ը: «Ես արտահայտել եմ իմ լուրջ մտահոգությունները, և մենք բոլորս գիտենք, որ կան լուրջ տարաձայնություններ` սկսած Միջերկրական ծովի արևելյան շրջաններից, Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-400 համակարգեր գնելու Թուրքիայի որոշումից մինչև Թուրքիայում ժողովրդավարական իրավունքներ», - նշել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, սակայն հավելել, թե հավատում է, որ դաշինքը «կարող է գոնե կարևոր հարթակ ստեղծել վերոնշյալ հարցերի քննարկման, խնդիրները բարձրացնելու և տարբեր հարցերի շուրջ լուրջ քննարկումներ ունենալու համար»: Հակառակ  նրան, որ Թուրքիան դաշինքի անդամ է 1952 թվականից, վերջին տարիներին  իր կատարած որոշ քայլերով զայրացրել է ՆԱՏՕ–ի անդամ մի շարք պետությունների։ Շարունակությունը` tert.am-ում։
11:22 - 16 մարտի, 2021