Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն |armeniasputnik.am|

Իսրայելը պատասխանատու Է Գազայում խաղաղ բնակչության պաշտպանության համար. Սպիտակ տուն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իսրայելը միջազգային իրավունքով պատասխանատվություն է կրում Գազայում օդային հարվածների և ցամաքային մարտական գործողությունների ժամանակ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: Այսօր ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Միջազգային մարդասիրական իրավունքով և պատերազմի օրենքներով նրանք պատասխանատու են անելու ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ հավասարապես թե ցամաքում, թե օդային հարվածների ժամանակ»,– ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։ Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ–ը կշարունակի Իսրայելին բարդ հարցեր ուղղել հակամարտության սրման շրջանակներում երկրի քայլերի վերաբերյալ:
18:40 - 29 հոկտեմբերի, 2023
Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը Գազա |armenpress.am|

Իսրայելը խոստացել է թույլատրել լրացուցիչ հումանիտար բեռների մուտքը Գազա |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը  Գազայի հարավային հատվածում թույլ կտա մտնել  սննդով, խմելու ջրով և դեղորայքով  բեռնված լրացուցիչ  բեռնատարներ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Դանիել Հագարին: «Մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը Գազայի այն քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են հարավ։ Այսօր մենք թույլ կտանք մտնել  սննդով, խմելու ջրով և դեղորայքով  բեռնված լրացուցիչ բեռնատարներ: Նա, ով կհայտնվի անվտանգ տարածքում, կստանա սնունդ, ջուր և դեղորայք»,-ասաց նա։ Նախօրեին, ինչպես հայտարարել էր պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար օգնության համակարգող Լին Հաստինգսը, Գազայի հատված պետք է մուտք գործեին մարդասիրական օգնություն տեղափոխող ութ բեռնատարներ: Իսկ դրանց ընդհանուր թիվը հոկտեմբերի 21-ից հասել է 74-ի։
14:02 - 28 հոկտեմբերի, 2023
Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում |tert.am|

tert.am: Իսրայելը ցամաքային գործողություն է սկսում Գազայում։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին։ «Մենք ավելացրել ենք Գազայի հատվածի վրա հարձակումների տեմպը: Մեր ռազմաօդային ուժերը հարձակվում են ստորգետնյա թիրախների և ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների վրա: Գազայի հատվածի վրա հարձակումները շարունակելով՝ մեր ուժերն այս պահին ընդլայնում են ցամաքային գործողության մասշտաբները՝ ապահովելու համար այս պատերազմի նպատակների իրականացումը»,- նշել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։ Իսրայելի բանակը նաև կոչ է անում Գազայի հյուսիսային հատվածի բնակիչներին շարժվել դեպի հարավ։ Ավելի վաղ, Գազայում ամբողջությամբ անջատվել էր բջջային կապն ու ինտերնետը։ Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը ինտենսիվ հարվածներ է հասցնում Գազայի տարբեր հատվածների ուղղությամբ։
22:36 - 27 հոկտեմբերի, 2023
Մարդասիրական օգնություն տեղափոխող 12 բեռնատարներ Գազա են մտել

 |factor.am|

Մարդասիրական օգնություն տեղափոխող 12 բեռնատարներ Գազա են մտել |factor.am|

factor.am: Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ այսօր 12 բեռնատարներ Եգիպտոսից Ռաֆահ սահմանային անցակետով հատել են Գազայի հատվածի սահմանը։  Բեռնատարները Գազայի բնակչությանը մատակարարել են ջուր, սնունդ և դեղորայք, բայց ոչ վառելիք՝ Իսրայելի արգելքի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է դեղերի և սարքավորումների ցանկ, որը հավաքվել է, բայց դեռ չի ուղարկվել կարիքավորներին։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հավաքված օգնությամբ բեռնատարները կանգնած են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին ու սպասում են մուտքի թույլտվության։ Խոսքը 3,7 հազար վիրավոր հիվանդների համար վիրաբուժական սարքավորումների, քրոնիկ հիվանդություններով տառապող 20 հազար հիվանդների բժշկական սարքավորումների, ինչպես նաև 110 հազար մարդու համար տարրական բժշկական ծառայություններ մատուցելու համար նախատեսված նյութերի մասին է։
18:30 - 26 հոկտեմբերի, 2023
Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|

Մերձավոր Արևելքում նախապատերազմյան ստատուս քվոյին վերադարձ չի կարող լինել, պետք է լինի լուծում՝ 2 պետության ստեղծմամբ. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող վերադառնալ նախապատերազմյան ստատուս քվոյին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ կռվելուց հետո և պետք է պաղեստինցիների հետ աշխատի հակամարտության՝ երկու պետությունների ստեղծմամբ լուծման ուղղությամբ, գրում է timesofisrael.com-ը: «Չկա վերադարձ դեպի ստատուս քվոն,որը եղել է հոկտեմբերի 6-ի դրությամբ», - ասել է Բայդենը Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Դա նշանակում է ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող ահաբեկել Իսրայելին և օգտագործել պաղեստինցի խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան: Դա նաև նշանակում է, որ երբ այս ճգնաժամն ավարտվի, պետք է լինի տեսլական, թե ինչ է լինելու հաջորդը, և, մեր կարծիքով, դա պետք է լինի երկու պետությունների ստեղծմամբ լուծումը: Դա նշանակում է կենտրոնացված ջանքեր բոլոր կողմերից՝ իսրայելցիներից, պաղեստինցիներից, տարածաշրջանային գործընկերներից, համաշխարհային առաջնորդներից, որպեսզի կանգնեն խաղաղության ճանապարհին», - հավելել է նա:
11:27 - 26 հոկտեմբերի, 2023
Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին |tert.am|

Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին |tert.am|

tert.am: v class="inner-content clear-fix"> Լիբիայի խորհրդարանը պահանջել է, որ երկրից հեռանան այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են Իսրայելին՝ մասնավորապես նկատի ունենալով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան: «Մենք պահանջում ենք, որ այն պետությունների դեսպանները, որոնք աջակցում են սիոնիստական ռեժիմին (Իսրայելին) իր հանցագործություններում, անհապաղ հեռանան (Լիբիայի) տարածքից»,- ասվում է հայտարարության մեջ։«Եթե սիոնիստական թշնամու կողմից իրականացված ջարդերը չդադարեն, մենք պահանջում ենք Լիբիայի կառավարությունից դադարեցնել նավթի և գազի արտահանումն Իսրայելին աջակցող պետություններ»,- ասվում է հայտարարությունում։ Խորհրդարանն ամենախիստ ձևով դատապարտել է ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Իտալիայի կառավարությունների գործողությունները՝ ընդգծելով, որ այս երկրներն աջակցում են Գազայի հատվածում սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, մինչդեռ նրանց առաջնորդները դասախոսություններ են կարդում մարդու իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին:      
10:57 - 26 հոկտեմբերի, 2023
Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

Իսրայելը պահանջում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրաժարականը |news.am|

news.am: Իսրայելը պահանջել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հրաժարականը՝ նրա հայտարարությունից հետո, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման խթան է հանդիսացել հրեական պետության շարունակական վերահսկողությունը պաղեստինյան տարածքների նկատմամբ։ «Կարևոր է նաև գիտակցել, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումները տեղի չեն ունեցել վակուումում», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը: «Պաղեստինի ժողովուրդը ենթարկվել է 56 տարվա խեղդող օկուպացիայի։ Նրանք տեսել են, որ իրենց հողը հետեւողականորեն կլանվում է բնակավայրերով և ենթարկվում բռնությունների,  նրանց տնտեսությունը խեղդված է, նրանց մարդիկ տեղահանվել են, իսկ նրանց տները քանդվել են: Նրանց հույսերը՝ կապված իրենց ծանր վիճակի քաղաքական լուծման հետ, մարում են»,- ասել է Գուտերեշը: Նա հավելել է, որ «պաղեստինյան ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումները»։ «Եվ այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժը»: Իսրայելը վրդովված է Գուտերեշի մեկնաբանություններից։ ՄԱԿ-ի դեսպան Գիլադ Էրդանը դրանք անվանել է «ցնցող» և պահանջել գլխավոր քարտուղարի հրաժարականը։ Արտաքին գործերի նախարար Էլի Կոենը չեղարկել է Գուտերեշի հետ հանդիպումը, իսկ նախարար Բենի Գանցը ՄԱԿ-ի ղեկավարին անվանել է «ահաբեկչության ապոլոգետ»: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով ըմբռնումով է մոտենում երեխաների, կանանց և տարեցների զանգվածային սպանությունների քարոզարշավին, արժանի չէ ղեկավարելու ՄԱԿ-ը։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ հրաժարական տալ»,- գրել է Էրդանը X միկրոբլոգում: «Ոչ մի արդարացում կամ իմաստ չկա խոսել նրանց հետ, որոնք կարեկցանք են ցուցաբերում Իսրայելի քաղաքացիների և հրեա ժողովրդի դեմ կատարված վատթարագույն վայրագություններին: Ուղղակի, խոսքեր չկան»: Էրդանը ասել է, որ այդ արտահայտությունները«սարսափելի» էին և «բոլորովին չեն համապատասխանում մեր տարածաշրջանում առկա իրականությանը»: Արտաքին գործերի նախարար Քոհենը, ով Նյու Յորքում էր՝ մասնակցելու պատերազմին նվիրված հանդիպումներին, ասել է, որ չեղարկում է Գուտերեշի հետ նախատեսված հանդիպումը։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո նա գրել է. «Անաչառ մոտեցման տեղ չկա։ Համասը պետք է ջնջվի երկրի երեսից»: Գանցը, ով վերջերս միացել է կառավարությանը որպես նեղ ռազմական կաբինետի անդամ, կարծում է, որ սրանք «սև օրեր են, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ներում է ահաբեկչությունը»: «Բացարձակապես ոչինչ չի կարող արդարացնել անմեղ քաղաքացիների սպանությունը»,- գրել է նա։«Հիմա ժամանակն է կանգնելու պատմության ճիշտ կողմում կամ դատվելու: Ահաբեկչության ապոլոգետները չեն կարող խոսել աշխարհի անունից»:
09:13 - 25 հոկտեմբերի, 2023