ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ․ ԱԱԾ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիա­զո­րու­թյունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հար­թակ­նե­րում ադրբեջան­ցի օգ­­տա­տե­րերի կողմից շարու­նա­կական բնույթ կրող հակա­հայ­­կական և ՀՀ զին­ված ուժերը վար­կա­բե­­­կե­­­լուն ուղղված ակցիա­ներին: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում նշվում է․ «Հիշյալ ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալներից դիտվում է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառա­յու­թյունների «արհեստավարժ հետախույզները», հավատարիմ մնալով իրենց բնորոշ պարզունակ գործելաոճին և օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, շարունակում են հա­մա­ցան­ցի սոց­ցանցերում գրանցել ար­տ­երկրում բնակ­վող հայերի անուններով կեղծ էջեր և ներ­կա­յա­նա­լով որպես գործարար-բա­րե­րարներ, կամ ՀՀ ԶՈՒ նախկին  զինծառայողներ, ծա­նո­­թու­­թյուն­ներ են հաստատում հայ զինծա­ռա­յող-օգտա­տերերի, կամ նրանց հարազատների հետ ու շփումների ընթացքում փորձում են կորզել ռազմական բնույթի տեղեկություններ: Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ և դադարեցնում են նրանց հետ շփումներն ու անմիջապես իրազեկում համապատասխան մարմիններին: Չնայած նշված հանգամանքին՝ այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, ովքեր միամտորեն կարծելով, որ հաղորդակցվում են իրենց նախկին ծառայակիցների կամ ենթակաների հետ, նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը, «Facebook» սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ: Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերում անծանոթ օգտատերերի հետ շփումներից և չքննարկել զինվորական ծառայությանը վերաբերող թեմաներ, իսկ նման իրադրության մեջ հայտնված անձանց և զինծառայողներին, իրենց իսկ շահերից ելնելով, խնդրում ենք անհապաղ դիմել Ազգային անվտանգության ծառայություն»:
19:25 - 06 հուլիսի, 2020
ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը

ԱԱԾ-ն հերքում է դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանին իրենց կառույց հրավիրելու տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը»,-չի համապատասխանում իրականությանը:  ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
10:02 - 04 հուլիսի, 2020
Լրագրողին ԱԱԾ-ի համար հավաքագրելու սկանդալի հերոսը՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական
 |civilnet.am|

Լրագրողին ԱԱԾ-ի համար հավաքագրելու սկանդալի հերոսը՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական |civilnet.am|

civilnet.am: Տարիներ առաջ ԱԱԾ-ի համար լրագրող Հրայր Մանուկյանին հավաքագրելու գործընթացից հայտնի դարձած Նարեկ Արաքսման-Մանուկյանը անցյալ տարեվերջից նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական։ Արաքսման-Մանուկյանն ըստ էության «միջնորդ» էր դարձել լրագրողի և Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հանդիպման համար, որի ժամանակ Հակոբյանը Հրայր Մանուկյանին առաջարկել, պահանջել էր համալրել ԱԱԾ շարքերը։ Նարեկ Արաքսման-Մանուկյանի նշանակման ժամկետների վերաբերյալ երկու պետական հաստատություններ տարբեր տվյալներ են հայտնում։  Դեպքի մասին 2014-ին Մանուկյանի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ էր դառնում, որ ԱԱԾ աշխատակիցը  պահանջում է լրագրող, «ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանից աշխատել ԱԱԾ-ի համար, սպառնալով, որ առաջարկը մերժելը կարող է ունենալ հետևանքներ. «Ո՞նց ես պատկերացնում պետությանը չէ ասողը հետո էդ պետության մեջ ի՞նչ է անելու, ո՞նց է ապրելու»,- հարցրել էր ԱԱԾ-ականը Մանուկյանին՝ հայտնելով, որ վերջինս վաղուց է եղել իրենց տեսադաշտում։  ԱԱԾ-ականը նաև ակնարկել էր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում հետևանքներն իրենց վրա կարող են զգալ նաև Մանուկյանի հարազատները։ Վլադ անունով ներկայացող ԱԱԾ-ականը, ինչպես հետագայում պարզվեց, Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն էր, որը չէր հերքել իր մասնակցությունը հավաքագրման այս գործում, ասելով, թե առաջնորդվել է ՀՀ օրենսդրությամբ և գերատեսչական նորմատիվ ակտերով։ Հակոբյանին և Մանուկյանին իրար հետ ծանոթացրել էր Նարեկ Արաքսման-Մանուկյանը։  Լրագրող Հրայր Մանուկյանը վստահ է՝ Արաքսման-Մանուկյանը ևս ԱԱԾ-ական է եղել, որովհետև վերջինս է շփումներ հաստատել իր հետ, իսկ մի հանդիպման ժամանակ «պատահաբար» տեսել է իր ընկեր Վլադիմիրին և ծանոթացրել Մանուկյանի հետ։ «2014-ի հունվարից հունիս ամիսներին Արաքսման-Մանուկյանն ինձ կանչում էր հանդիպումների, զրուցում էինք քաղաքական թեմաներով։ Հետո մի անգամ նստած էինք, երբ իբր պատահաբար Արաքսման-Հակոբյանը հանդիպեց։ Նա ներկայացրեց այդ տղային՝ որպես ԱԱԾ-ում աշխատող իր ընկեր։ Մի այլ օր Արաքսման-Մանուկյանն էլի զանգահարեց, ասաց հանդիպենք։ Գնացի, էդ տղան էր այնտեղ նստած։ Զրույցի կեսից Արաքսման-Մանուկյանն իբր զանգ ստացավ Աշոտյանից (Արմեն Աշոտյանն այդ տարիներին ԿԳՆ նախարարն էր)  ու գնաց: Մնացի Վլադիմիրի հետ, ու նա էդտեղ ասաց, որ որոշել են՝ իրենց համար պիտի աշխատեմ»,- հիշում է Մանուկյանն ու ասում, որ Արաքսման-Մանուկյանը կոնկրետ աշխատանք ուներ իրեն հավաքագրելու այդ գործընթացում։  Հրայր Մանուկյանի խոսքով՝ ԿԳ նախարարի խորհրդականը լավ իմանալով, որ ինքը դեմ է ՀՀ-ի՝ ԵՏՄ մուտքին, ծանոթացրել է մեկ այլ անձի հետ, որը ևս դեմ է հանդես եկել ԵՏՄ-ին անդամակցությանը։ Այդ անձը եղել է Արթուր Ղազինյանը, որ ներկայում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն է ու ԵՊՀ-ում եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը. «Ղազինյանը արհեստական հակառուսական թեմաներից էր խոսում։ Հիմա արդեն հասկանում եմ, որ ինձ հավաքագրելու շրջանակում ինձ ծանոթացնում էին իբր իմ հայացքները կիսող մարդկանց հետ, որոնք հավանաբար իրականում իրենց աշխատողներն էին»,- նշում է Հրայր Մանուկյանը։ Վերջինիս կատարած ու տարածած ձայնագրությունից հետո ԿԳՆ-ն չէր հերքում Արաքսման-Մանուկյանի առնչությունն այդ ամենին։  Ե՞րբ է նշանակվել Արաքսման-Մանուկյանը և ի՞նչ է անում նախարարությունում Սիվիլնեթը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ տեղեկանալու, թե երբ է Արաքսման-Մանուկյանը նշանակվել նախարարի խորհրդական։ Նախարարությունից պատասխանել են, որ Արաքսման-Մանուկյանը նշանակվել է այս պաշտոնում 2012-ի փետրվարին, իսկ 2019-ի հունիսի 4-ին՝ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, վերանշանակվել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խորհրդականի պաշտոնում։ Նարեկ Արաքսման-Մանուկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած  հայտարարագրում, սակայն, երևում է, որ նա այդ պաշտոնը ստանձնել է 2019-ի դեկտեմբերի 30-ին, ինչը հակասության մեջ է նախարարության տրամադրած տեղեկատվության հետ։ Նախարարի հրամանների շտեմարանում Արաքսման-Մանուկյանի նշանակման հրամանագիրը չհաջողվեց գտնել։ 2017, 2018  թվականների նրա հայտարարագիրը ևս առկա չէ։ ԿԳՄՍ-ից հետաքրքրվել էինք, թե մասնավորապես ինչ խորհրդատվություն է տրամադրում Նարեկ Արաքսման-Մանուկյանը նախարարին։ Ստացվել է հետևյալ պատասխանը. «Արաքսման-Մանուկյանը մասնակցում է միջազգային համագործակցության շրջանակում կրթության և մշակույթի ոլորտների բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակման և դրանց իրագործման, որակի մոնիթորինգի, ինչպես նաև նշված ուղղություններով պետական քաղաքականության արդյունավետության գնահատման աշխատանքներին»։ Ավելին՝ civilnet.am-ում։
23:04 - 03 հուլիսի, 2020
Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ. ՓՊ

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ. ՓՊ

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եվ վստահորդի միջեվ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական պալատը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող՝ Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Վաչե Դավթյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված Արսեն Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունների օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում գաղտնալվսել է, վերջինիս և փաստաբան Վաչե Դավթյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը։ Հեռախոսային խոսակցության ընթացքում Արսեն Մկրտչյանը փաստաբան Վաչե Դավթյանից ստացել է իրավաբանական խորհրդատվություն։ Այնուհետև, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանը (այսուհետ, նաև՝ քննիչ Խալաթյան) զննել է այդ խոսակցությունը, այն արտացոլել է համապատասխան արձանագրության մեջ և կցել է քրեական գործի նյութերին։ Նշված զննության արձանագրությունը կցվել է քրեական գործով մեղադրայլի կարգավիճակ ստացած Արսեն Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությանը, իսկ հիշյալ միջնորդությանը քննարկման համար հրավիրված դատական նիստի ընթացքում քննիչ Խալաթյանը հղում է կատարել այդ արձանագրությանը՝ ի թիվս այլ փաստաթղթերի դրանով հիմնավորելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։ Քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար հանձնվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն և ընդունվել է նույն վարչության ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի (այսուհետ, նաև՝ քննիչ Մարգարյան) վարույթ։ Փաստաբան Վաչե Դավթյանը քննիչ Մարգարյանին միջնորդություն է ներկայացրել՝ իր և վտահորդի միջև հեռախոսային խոսակցությունը կամ խոսակցություններն անհապաղ վերացնելու մասին։ Մինչդեռ, քննիչ Մարգարյանի կողմից մերժվել է փաստաբանի միջնորդությունը՝ փաստաբանական գաղտնիք պարունակող այդ հեռախոսային խոսակցությունն անհապաղ ոչնչացնելու վերաբերյալ, պատճառաբանվելով, որ այդ հեռախոսային խոսակցության բովանդակությունից և բնույթից ակնհայտ է, որ այն չի պարունակում այնպիսի տվյալներ, որոնք կարող են հանդիսանալ փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Հանձնաժողովը, վկայակոչելով միջազգային և ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև ձևավորված միջազգային դատական պրակտիկան, -         ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, որ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի կողմից իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում փաստաբան Վաչե Դավթյանի և իր վստահորդի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինչպես նաև հետագայում այն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ.Խալաթյանի կողմից զննելը, համապատասխան արձանագրության մեջ արտացոլելը և քրեական գործին կցելը, ինչպես նաև փաստաբան Վաչե Դավթյանի վստահորդի դեմ օգտագործելը, իսկ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից այն անհապաղ ոչնչացնելուց հրաժարվելը խախտում է փաստաբանական գաղտնիքի վերաբերյալ ներպետական և միջազգային իրավակարգավորումները: -   ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է   ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Խալաթյանի և ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ քննիչ Սարգիս Մարգարյանի կողմից փաստաբանական գաղտնիքը խախտող գործողությունները: -  ՀՈՐԴՈՐՈՒՄ Է  իրավասու ՀՀ պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ փաստաբանի և, վերջինիս վստահորդի միջև հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել։
20:30 - 03 հուլիսի, 2020
Գյումրու սոցաջակցության տարածքային բաժինների աշխատակիցները կաշառք են ստացել. ՀՀ ԱԱԾ

Գյումրու սոցաջակցության տարածքային բաժինների աշխատակիցները կաշառք են ստացել. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ  Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։  «2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, տարածքային բաժնի աշխատակից Ա.Հ-ն, սոցիալապես անապահով կամ աջակցության կարիք ունեցող քաղաքացիներից հավաքագրած հերթական 100.000 ՀՀ դրամ գումարը  բաժնի պետ  Ա.Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ա.Ե-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած 100.000 ՀՀ դրամ գումարը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի  30-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական  օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություննների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, գործի են դրել նախապես մշակված կոռուպցիոն սխեմա՝ այդ կերպ տիրացել պետության կողմից սոցիալապես անապահով խավին որպես օժանդակություն տրված գումարներին, կամ  ապօրինի վարձատրության դիմաց դրանք հատկացրել են  կարիքը չունեցող կամ ոչ անապահով ընտանիքներին։ Նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության հիշյալ բաժինների աշխատակիցները, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են   30,000-60,000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը փոխանցել են ղեկավարներին: Նույն կերպ, անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու համար, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները  քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարներից մեկ ամսվա  18.000 ՀՀ դրամը, որից 10,000-ը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000-ը պահել են իրենց: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ աշխատակիցների բնակարաններում և աշխատասենյակներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են սոցիալական աջակցություն ստանալու համար հանրային ծառայողներին  ապօրինի վարձատրություններ տրամադրած քաղաքացիների տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով նոթատետրեր, քաղաքացիներից հավաքագրված, ապօրինի վարձատրության առարկա հանդիսացող թղթադրամներ, սոցիալական աջակցություն ստացող անձանց անձնական տվյալներ և հեռախոսահամարներ պարունակող գրառումներ: Հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել  յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը: Ընդ որում, քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ  գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների՝ իրենք, նույնիսկ օրինական կարգով, չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում: Նախաքննության ընթացքում հանցանքի կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնի թվով վեց աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետը և գլխավոր մասնագետները։ Մեկ տասնյակից ավել աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և նկարագրել տարիներ շարունակ իրենց տարածքային բաժնում գործադրված կոռուպցիոն մեխանիզմի մանրամասները,  ապօրինի վարձատրություններ պահանջած քաղաքացիների անձնական տվյալները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ամսական չափը և այդ գումարների տնօրինման ու բաշխման եղանակները: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ապօրինի վարձատրություններ տրամադրած մյուս քաղաքացիների ինքնությունը ճշտելու, պետությանը պատճառված վնասի իրական չափը պարզելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություններ պահանջելու, ստանալու և այլ ապօրինի գործողությունների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին: Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին, քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:55 - 02 հուլիսի, 2020
Բացահայտվել են «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները

Բացահայտվել են «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի ապօրինությունները

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության  փոխգործակցության շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի  ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենի կազմակերպմամբ, 2015-ից 2019 թվականների ընթացքում տարբեր հաստիքների հրամանագրվել են վերջինիս հետ փոխկապակցված 11 անձինք, որոնք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ պետական բյուջեի միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 28 միլիոն դրամը, հափշտակվել է։ Դեպքի առթիվ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման հատկանիշներով ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:50 - 01 հուլիսի, 2020
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումներ իարդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ն. Պ.-ն,  զբաղեցնելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության Շիրակի բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ և հանդիսանալով պաշտոնատար անձ, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով իրականացնելհարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողություն, հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար կիրառելօրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ, 2019-2020 թվականների ընթացքում հայտնաբերել է Շիրակի  մարզի վարչական տարածքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց, սակայն չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել հայտնաբերված խախտումները վերացնելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների նկատմամբ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, փոխարենը՝ ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ վերոհիշյալ փաստերը չարձանագրելու, այնուհետև չտուգանելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար վերոհիշյալ քաղաքացիներից, յուրաքանչյուր ամիս պահանջել է 20,000-100,000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում է ԱԱԾ-ն։ Վերոգրյալից բացի, Ն.Պ.-ն, իր սպասարկած տարածքում հանքարդյունաբերությամբ զբաղվող մի շարք ընկերությունների  խախտումները չարձանագրելու,օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, տնտեսվարողների գործունեությանը չխոչընդոտելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես տեղյակ պահելու և նրանց կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար պահանջել և մինչև 2020 թվականի հունիսի 26-ը մի շարք տնտեսվարողներից յուրաքանչյուր ամիս որպես կաշառք ստացել է 100,000-ական ՀՀ դրամ գումարներ: 2020 թվականի հունիսի 26-ին, հերթական անգամ,  պահանջած կաշառքի գումարը՝ 100,000 ՀՀ դրամը ստանալու պահին, Ն.Պ.-ն հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ, որի ընթացքում վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական  օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի  3-րդ կետի, ՀՀ քրեական  օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական  օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի (6 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի (5 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Պ.-ն ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում ենթադրաբար կաշառք տված, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած անձանց բնակարաններում կատարվել են 12 խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են ատամնաբուժական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը հաստատող սարքավորումներ, բժշկական նյութեր, այդ ծառայությունից օգտված հաճախորդների անհատական ցուցակներ: Պարզվել է նաև, որ Շիրակի մարզի վարչական տարածքում գործող մի շարք համայնքներում տարբեր անձինք, կոպիտ կերպով խախտելով սանիտարահիգիենիկ պայմանները, տարիներ շարունակ, առանց հարկային մարմնում գրանցվելու և հատուկ թույլտվության (լիցենզիայի), զբաղվել են լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և այդ փաստը թաքցնելու կամ հովանավորչության համար, յուրաքանչյուր ամիս տարբեր չափերի կաշառք են տվել պաշտոնատար անձանց: 2020թ.հունիսի 28-ին, պաշտոնատար անձին կաշառք տալու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածանքով 8  անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից 2-ը ձերբակալվել են, իսկ 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, Ն.Պ.-ի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:29 - 29 հունիսի, 2020
8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|

8 ամսում՝ 4 միլիարդ. որքան գումար է վերադարձվել բյուջե Էդուարդ Մարտիրոսյանի, որքան Վանեցյանի պաշտոնավարման շրջանում |armtimes.com|

armtimes.com: ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից 2019-ի սեպտեմբերի 16-ից մինչեւ 2020-ի հունիսի 8-ը վերականգնվել է 3 միլիարդ 943 միլիոն 670 հազար 550 դրամ: Հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմից: Այդ ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, ապա եւ տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Էդուարդ Մարտիրոսյանը: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր նաեւ հարցման պահին: Հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողները Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուց հետո որքան գումար է մուտք եղել բյուջե: Մարտիրոսյանն առաջարկեց գրավոր հարցմամբ դիմել, ապա հավելեց, որ բյուջե մուտք եղած գումարների չափը մի քանի միլիարդ դրամ է: Նույն հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018-ի մայիսից մինչեւ 2019-ի սեպտեմբերը, այսինքն Վանեցյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 16 միլիարդ 874 միլիոն 166 հազար 130 ՀՀ դրամ: 2020 թվականի հունիսի 8-ին Մարտիրոսյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշոնից: ԱԱծ գործող տնօրենը Արգիշտի Քյարամյանն է:
13:58 - 29 հունիսի, 2020
Աբրահամ Մանուկյանին կալանավորելու որոշումն անհիմն և անօրինական է. երկուշաբթի այն կբողոքարկվի. Աբրահամ Մանուկյանի պաշտպան

Աբրահամ Մանուկյանին կալանավորելու որոշումն անհիմն և անօրինական է. երկուշաբթի այն կբողոքարկվի. Աբրահամ Մանուկյանի պաշտպան

Քիչ առաջ՝ 10 օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ. Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:  «Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ: Կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը: Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները,ինչը առոչինչ է դարձնում հիմնավոր կասկածը: Ուշագրավ է,որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը, մեղադրյալ է և այն գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»,-գրել է պաշտպանը:
19:22 - 27 հունիսի, 2020
Ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կկալանավորվի․ պաշտպան |tert.am|

Ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կկալանավորվի․ պաշտպան |tert.am|

tert.am: Երևանի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը  բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորոդությունը։ Այս մասին ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։ «Այս որոշումը կանխատեսելի էր, քանի որ դատավորը մերժել էր մեր  ինքնաբացարկի միջնորդությունը, նա  այսպիսով ծառայություն է   ցանկացել  մատուցել, անկախ դատական ակտ չէր, իրավական  հիմք չուներ, ողջամտություն չկա»,-ասաց նա։ Հրանտ Անանյանը չբացառեց, որ այսպիսով փորձում են նաև ճնշում գործադրել, որպեսզի Աբրահամ Մանուկյանը ցումունք տա Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ նրա՝ ողջամիտ չէ, որ ընտրակաշառք  բաժանելու  գործով ենթադրյալ  պարագլխին կալանավորելու միջնորդությունը մերժվում է, իսկ իր պաշտպանյալի դեպքում՝ բավարավում։ Պաշտանը նշեց, որ վերաքննիչ բողոք են ներկայցնելու։ Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։ Աբրահամ Մանուկյանի անունը հիշատակվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ, որը ներկայացրել էր Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար: Առավել մանրամասն՝ tert.am-ում
16:45 - 27 հունիսի, 2020
Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից |armenpress.am|

Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ ԱԱԾ-ից |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայությունից: Հակոբյանը նշեց, որ ցանկացել է զրույցը ձայնագրել, սակայն համաձայնության չեն եկել, ինչի պատճառով զրույցը հետաձգվել է: «Առաջարկեցի, որ այս զրույցը բջջային հեռախոսով ձայնագրվի, իրենք վկայակոչեցին մի իրավական ակտ, որտեղ նշված է, թե ով կարող է ձայնագրել, համաձայնության չեկանք, զրույցը հետաձգեցինք: Ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրը փաստաբանիս հետ դարձյալ կներկայանամ»,- ասաց Հակոբյանը: Հունիսի 27-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն: Հակոբյանը նշեց, որ իրեն ԱԱԾ են կանչել նախօրեին Սահմանադրական դատարանի առջև հնչեցրած կոչերի առնչությամբ: «Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վար է դրված»,- ասաց Հակոբյանը: Հունիսի 26-ին Ռուբեն Հակոբյանը Սահմանադրական դատարանի դիմաց էր, ընդդեմ այն օրենքի, որով դադարեցվել է Սահմանադրական դատարանի 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, որպես ՍԴ անդամ:
16:31 - 27 հունիսի, 2020
Բացահայտվել է համայնքին շուրջ 3 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք

Բացահայտվել է համայնքին շուրջ 3 միլիարդ 900 միլիոն ՀՀ դրամի իրական եկամուտ ստանալու հնարավորությունից զրկելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գ. Ս.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2002 թ. հոկտեմբերից նշված համայնքում մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով իրավասու լինելով համայնքի ավագանու որոշմամբ սահմանված պայմաններով օտարելու կամ օգտագործման տրամադրելու համայնքի սեփականություն համարվող գույքը, նույն օրենքի 12.1-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերը և (կամ) դրանց առաջարկությունները։ Ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նույն համայնքի ավագանիների օժանդակությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պայմաններ է ստեղծել Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող և նշված համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր 87.7 հա մակերեսով բնակավայրերի, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա փոխադրելուն, որպիսի դիտավորությունն իրագործելու նպատակով, «Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին» համայնքի ավագանու 13.10.2017 թվականի N 37-Ն որոշման հիման վրա, կազմվել է հողաշինարարական գործ, որը, Կոտայքի մարզպետի համաձայնությամբ, կարծիք ստանալու նպատակով, ներկայացվել է համապատասխան գերատեսչություններ: Դրական կարծիքների հիման վրա ՀՀ վարչապետի 13.08.2001թ. որոշման հիման վրա ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 12.02.2017թ. N 78 եզրակացությամբ Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակավայրերի նպատակային նշանակության և այլ արտադրական նշանակության հողերից ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները փոխադրվել են գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիայի (արոտ), ինչի հետևանքով նվազեցվել է նշված հողերի կադաստրային արժեքը՝ 3.967.548.000 (երեք միլիարդ ինը հարյուր վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամից դառնալով 25.340.000 (քսանհինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները ձեռք բերել զգալիորեն ցածր գնով: Այնուհետև, նույն համայնքի պաշտոնատար անձը, իրագործելով իր մտադրությունը, կազմակերպել և անց է կացրել համայնքապատկան ընդհանուր 87.7 հա մակերեսով հողակտորները օտարելու վերաբերյալ աճուրդ, ապահովելով աճուրդի երկրորդ մասնակցի ձևական ներկայությունը, ապա համոզվելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները պահպանված լինելու մասին, նույն համայնքում կայացված ձևական աճուրդի ընթացքում անհամեմատ ցածր գնով՝ 29.284.157  ՀՀ դրամով օտարվել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը: Այնուհետև, ձեռք բերված գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.22 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը Առինջ համայնքի ղեկավարի 26.08.2019թ. N 533-Ա որոշմամբ կրկին գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների կատեգորիայի և այդ պայմաններում հողատարածքի վրա «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերության պատասխանատու անձանց կողմից կառուցվել է շուրջ 1860 մակերեսով քարե շինություն և բեռնատարների կայանատեղի համար նախատեսված ասֆալտապատ տարածք, այսինքն՝ հողամասը փաստացի օգտագործվել է այն նպատակային նշանակությամբ, ինչն ի սկզբանե գրանցված է եղել համայնքում՝ մինչև  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությանը օտարելը: Նման ապօրինի գործողությունների հետևանքով Առինջ համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերով՝ 3.938.263.843  ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որը գույքային տեսքով էական վնաս է պատճառել Առինջ համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և համայնքի օրինական շահերը վերականգնելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:51 - 26 հունիսի, 2020
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն դատական խորհրդում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման ժամանակ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դատարան հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Ըստ Աթանեսյանի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության լուծման համար դա խիստ էական նշանակություն ունի. «Ցանկանում ենք դատարանում հարցաքննել մեր դեմ վկայող անձին, ճշտել նրա բացասական դիրքորոշման պատճառները, ինքնաբացարկ ներկայացնելու ցուցում քննիչներին տալ-չտալու հանգամանքները եւ դրա նպատակը»,- ասաց նա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացասական դիրքորոշում հայտնեց միջնորդության վերաբերյալ: ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը: Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը քննելով՝ Ազարյանը Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ այդ բողոքի քննության ժամանակ նա որոշակի արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: Վերջինս, դրանք գնահատելով վիրավորական, հաղորդում էր ներկայացրել Արդարադատության նախարարությանը, որն էլ դրա հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցել եւ միջնորդությամբ դիմել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:56 - 25 հունիսի, 2020