ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով |armenpress.am|

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հուսով Է, որ Վրաստանում իրադրությունը կկարգավորվի երկխոսության միջոցով |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարել Է, որ անհանգստացած Է Վրաստանում տիրող իրադրությունից եւ հուսով Է, որ այն կհաջողվի կարգավորել երկխոսության միջոցով: «Անհանգստությամբ եմ հետեւում Վրաստանի իրադրությանը: Հուսով եմ, որ բոլոր կողմերը կկարողանան երաշխավորել խաղաղ բողոքը եւ առաջ շարժվել երկխոսության եւ օրենքի հարգման շնորհիվ»,- գրել Է Գրեմինգերը Twitter-ում: Թբիլիսիում խորհրդարաի շենքի մոտ կիրակի օրը տեղի Է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Նոյեմբերի 18-ին ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը: Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել 37 մարդ: Նախարաությունը հավելել Է, որ խոսքը վերաբերում Է այն մարդկանց, որոնք չեն ենթարկվել ոստիկաններին եւ խուլիգանություն են արել: Ակցիայի մասնակիցների ցրման ընթացքում տուժել Է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
06:11 - 19 նոյեմբերի, 2019
ԵԱՀԿ-ն չի ճանաչել Բելառուսում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները |tert.am|

ԵԱՀԿ-ն չի ճանաչել Բելառուսում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները չեն ճանաչել Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի արտահերթ ընտրությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Ինչպես փոխանցում է Еuroradio-ն, ԵԱՀԿ դիտորդները ընթացակարգային լուրջ խախտումներ են արձանագրել ձայների հաշվարկի ժամանակ: «Մենք ընդգծել ենք, որ մեծ թվով թեկնածուներ են ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել, սակայն նրանց մասնակցությունը սահմանափակել են: Այդ ընտրությունները ցույց են տվել ժողովրդավարական պարտավորվածությունների պահպանման լիակատար բացակայություն: Երկրում, որտեղ խորհրդարանի լիազորություններն ու անկախությունը սահմանափակ են, վտանգ կա, որ խորհրդարանական ընտրությունները ձևականության կվերածվեն»,- ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները Բելառուսում կայացել են նախօրեին, որի արդյունքով 110 պատգամավոր է ընտրվել, նրանց թվում 11 կոմուսնիստներ, մոտ 90-ը՝ ոչ կուսակցական գործիչներ:
04:54 - 19 նոյեմբերի, 2019
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, ինչպես նաև նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
08:50 - 13 նոյեմբերի, 2019
ԵԱՀԿ ղեկավարը համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորումը |panarmenian.net|

ԵԱՀԿ ղեկավարը համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորումը |panarmenian.net|

panarmenian.net։ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բրատիսլավայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտնում է Սլովակիայի ԱԳՆ-ն: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ժամանակ Լայչակը գոհունակություն է հայտնել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերի հետ միասին շարունակել են լարվածության հետագա նվազմանն ու խաղաղությանը նպաստող մթնոլոտի ստեղծմանն ուղղված միջոցների քննարկումը: Ըստ Լայչակի, Սլովակիան, որպես ԵԱՀԿ նախագահ, առաջիկայում ևս իր նպաստը կբերի այդ հարցում: Հանդիպմանը նաև քննարկվել է նախապատրաստումը դեկտեմբերի 5-6-ին Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ):
09:19 - 07 նոյեմբերի, 2019
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ |amerikayidzayn.com|

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com։ ԵԱՀԿ-ի գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում մոտ ժամանակներս կանցնի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»: Գործող նախագահի խոսքով, նա բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում որոնք հանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»: Իր կողմից, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն ընդգծել է, որ միջնորդներն ի դեմս Մինսկի խմբի համանախագահների շարունակում են ակտիվ ներգրավված լինել բանակցություններում: Լուրջ առաջընթացը սակայն հնարավոր է գրանցել առաջին հերթին պետությունների ղեկավարների քաղաքական որոշման դեպքում. «Անշուշտ, այն դրական տրամադրությունը, դրական դինամիկան, որը մենք տեսանք սեպտեմբերին Դուշանբեում հանդիպման շրջանակներում, դեռեւս չի վերափոխվել իրական առաջընթացի հակամարտության կարգավորման ուղղությամբ»: ԵԱՀԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներն այս շաբաթ քննարկման էին մասնակցել Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում կազմակերպված համաժողովին: Անդրադառնալով հակամարտությունների կանխարգելման գործում միջազգային կազմակերպությունների դերին, Միրոսլավ Լայչակը հատկապես կարեւորեց քաղաքական որոշումների նշանակությունը. «Քաղաքական որոշումները կայացնում են առաջնորդները, երկրի ղեկավարները, նախարարները: Այս դեպքում է հնարավոր արդյունավետ քննարկում, իսկ եթե դա չկա, ապա քննարկումները դառնում են բյուրոկրատական վարժություններ: Մենք կարող ենք աշխատել դեսպանների մակարդակով, սակայն, քաղաքական որոշումները բոլորովին այլ մակարդակի վրա են»:
07:25 - 24 հոկտեմբերի, 2019
ԵԱՀԿ դիտարկումը Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

ԵԱՀԿ դիտարկումը Ակնայից դեպի հարավ-արեւելք ընկած հատվածում նորմալ է անցել

Հոկտեմբերի 22-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
11:56 - 22 հոկտեմբերի, 2019
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
09:29 - 22 հոկտեմբերի, 2019
ԵԱՀԿ-ի ղեկավարը խոսել Է կազմակերպության գերակայությունների մասին |armenpress.am|

ԵԱՀԿ-ի ղեկավարը խոսել Է կազմակերպության գերակայությունների մասին |armenpress.am|

armenpress.am։ ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակայությունների թվում են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է կազմակերպության գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: «ԶԼՄ-ների ազատությունը եւ լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ-ի գործունեության գերակա բնագավառների թվում են: ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Հառլեմ Դեզիրը, իր մանդատին համապատասխան, ուշադիր հետեւում լրագրողական պրակտիկայի հետ կապված հարցերին»,-ասել Է Լայչակը: Դիվանագետի խոսքով՝ 2018 թվականին ԵԱՀԿ-ի մասնակից պետությունների քաղաքական պարտավորությունները, կազմակերպության Նախարարների խորհրդի՝ Միլանի նիստի որոշումներին համապատասխան, ուժեղացվել են լրագրողների անվտանգության ոլորտում: «Լրագրողների համար անվտանգ միջավայրի ստեղծման եւ նրանց աշխատանքային պարտականությունների կատարման նպատակով ԵԱՀԿ-ի սլովակյան նախագահությունը մասնակից պետությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության համար վերջերս հարթակ Էր տրամադրել մարդկային չափմանը նվիրված խնդիրների կատարման շուրջ խորհրդակցությունում, որը կայացել Է 2019 թվականի սեպտեմբերի 16-27-ին»,- ասել Է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:
10:08 - 09 հոկտեմբերի, 2019
Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը հուսադրում Է. ԵԱՀԿ-ի ղեկավար  |armenpress.am|

Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը հուսադրում Է. ԵԱՀԿ-ի ղեկավար |armenpress.am|

armenpress.am։ ԵԱՀԿ-ի նախագահ Միրոսլավ Լայչակը դրական Է գնահատել Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Դավիթ Զալկալիանիի եւ Սերգեյ Լավրովի հանդիպման փաստը: Դա 2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն Էր: Զալկալիանին եւ Լավրովը քննարկել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը: Մասնավորապես, վրացական կողմն արծարծել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը:«Շվեյցարացի միջնորդների օժանդակությամբ Վրաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կարեւոր Է. այն ցույց Է տալիս, որ կա այն բանի հույսը, որ կառուցողական երկխոսությունը կարող Է նվազեցնել լարվածությունը եւ ամրապնդել կայունությունը ի բարօրություն ԵԱՀԿ-ի տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- գրել Է Լայչակը Twitter-ում:Ինչպես նշել Է Զալկալիանին, Վրաստանը Լավրովի հետ հանդիպում անցկացնելու շվեյցարական կողմի առաջարկին համաձայնել Է եվրոպական ու ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցելուց հետո: Նրա խոսքով՝ դա «առաջին հնարավորությունն Էր ուղղակիորեն Ռուսաստանին ասելու այն, ինչ մենք ցանկանում Էինք ասել, այսինքն՝ ճշմարտությունը, որը կապված Է վարչական սահմանում ստեղծված ծանր իրադրության հետ»: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարը «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գոյություն ունեցող հարաբերություններն Էլ ավելի կվատանան, եթե Վրաստանն անդամակցի դրան:«Մենք պատերազմ չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ: Բայց մեր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այն երկրների հետ, որոնք իրենց առաջին գերակայությունն են դարձնում դրան անդամակցելը, լրջորեն կվնասվեն»,- ասել Է նա: Լավրովը նաեւ նշել Է, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցել Է ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը: «Ես, հավանաբար, կվերականգնեի այդ թռիչքները: Ինձ թվում Է, որ դա ճիշտ կլինի այն բանից հետո, երբ վրաց բնակցության մեծամասնությունը գիտակցեց այն արարքի հակարդյունավետությունը, որը տեղի ունեցավ վրացական խորհրդարանում, երբ այնտեղ նիստ Էր անցկացնում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը»,- ասել Է նախարարը: Լավրովն ընդգծել Է, որ միշտ Էլ հանդես Է եկել Ռուսաստանի եւ Վրաստանի բարեկամության օգտին, հաղորդել Է Sputnik-ը:
06:50 - 27 սեպտեմբերի, 2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան. ՄԽ-ն հայտարարություն է տարածել |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան. ՄԽ-ն հայտարարություն է տարածել |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը) առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան:  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում միասնական և անհատական հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում ունեցած միասնական հանդիպումից հետո իրենց գործունեության վերաբերյալ` ներառյալ վերջերս Փարիզում և Ժնևում ունեցած խորհրդակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:Համանախագահները նշել են ամառվա ընթացքում բռնությունների գործադրման նվազմանն ուղղված կողմերի ջանքերի դրական արդյունքները` խորը ափսոսանք հայտնելով վերջին դժբախտ պատահարի առնչությամբ: Համանախագահներն ու նախարարները քննարկել են լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը և առարկայական քննարկումների համար նպաստավոր մթնոլորտի պահպանման անհրաժեշտությունը:
06:37 - 26 սեպտեմբերի, 2019
Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ |panarmenian.net|

Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ |panarmenian.net|

panarmenian.net։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել ընթացիկ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:«Նյու Յորքում տեղի է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, իրավիճակը հակամարտության գոտում և, ընդհանուր առմամբ, համանախագահների առաջիկա պլանները»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան, հայտնում է Ինտերֆաքսը:Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայանալու է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
08:14 - 23 սեպտեմբերի, 2019
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանում

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանում

Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արևելքում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
09:29 - 18 սեպտեմբերի, 2019
ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն օգոստոսի 21-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում:Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը,ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:  
10:41 - 21 օգոստոսի, 2019