Բելառուս

Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 4 մարդ է սպանվել. ՄԱԿ |azatutyun.am|

Բելառուսում բողոքի ցույցերի ժամանակ առնվազն 4 մարդ է սպանվել. ՄԱԿ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է չորս մարդ, ևս ութ հոգու ճակատագիրն անհայտ է մնում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Լիզ Թրոսելի պաշտոնական հայտարարությունում: ՄԱԿ-ը շեշտում է, որ թեև ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծամասնությունն ազատ է արձակվել, սակայն 100 հոգի շարունակում է մնալ ճաղերի ետևում, նրանց մեծ մասին սպառնում է քրեական պատասխանատվություն և ազատազրկում: «Շարունակում են տեղեկություններ ի հայտ գալ ձերբակալվածների նկատմամբ լայնածավալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին՝ այդ թվում լրագրողների և հատկապես երեխաների», - նաև ասվում է ՄԱԿ-ի հանձնակատարի հայտարարությունում: Օգոստոսի 9-11-ը Բելառուսում տեղի ունեցած խաղաղ ցույցերը ուժայինները ցրել են աննախադեպ կոշտ միջոցներով. Ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաստատվել է երկու ցուցարարի մահ, ևս մեկը մահացել է ձերբակալվելուց մեկ օր անց: Իրավապաշտպանները հայտնում են ընդհանուր առմամբ հինգ զոհի մասին:
14:01 - 22 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հրահանգել է զինվորականներին խստորեն ապահովել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը |tert.am|

Լուկաշենկոն հրահանգել է զինվորականներին խստորեն ապահովել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունից պահանջել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Համապատասխան հայտարարությունը Բելառուսի նախագահն արել է այսօր՝ Գրոդնոյի մոտակայքում զորավարժարան այցելելով, գրում է belta.by-ն: «Պաշտպանել նախևառաջ Բելառուսի արևմտյան մարգարիտը՝ Գրոդնոյում կենտրոնով: Ձեռնարկելով ամենակոշտ միջոցները մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ իր երկրի դեմ օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» սցենարները՝ կիրառելով արտաքին գործոնը: «Ամեն ինչ պարզ է: Ինչպես և ենթադրել էինք, ամեն ինչ ընթանում է «գունավոր հեղափոխությունների» պլանի համաձայն»,- հայտարարել է նա: «Իրավիճակի ինքնատիպությունն ու առանձնահատկությունն այն է, որ միացվել է արտաքին գործոնը, ինչը միշտ չէ լինում: Սովորաբար նրանք հրահրում են ներսում, տապալում գործող իշխանությանը: Սակայն քանի որ իշխանությունը տեղում է, դիմադրում է, միացրել են արտաքին գործոնը»,- հավելել է նա:
13:40 - 22 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն մտադիր չէ երկխոսել կամ բանակցել ընդդիմության համակարգող խորհրդի հետ |azatutyun.am|

Լուկաշենկոն մտադիր չէ երկխոսել կամ բանակցել ընդդիմության համակարգող խորհրդի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում դեմ համազգային ցույցերը երկրորդ շաբաթն է՝ չեն դադարում, այսօր վերստին պնդել է՝ ընդդիմության համակարգող խորհրդի հետ երկխոսելու կամ բանակցելու մտադրություն չունի։ Բռնապետական կառավարմամբ հայտնի նախագահը Արևմուտքին է մեղադրել երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ չհստակեցնելով՝ ինչ հանգամանքներում են սպանվել իր դեմ բողոքող առնվազն երեք ցուցարարները։ Եվրամիությունը չի ճանաչել օգոստոսի 9-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն 6-րդ անգամ անընդմեջ նախագահ էր հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վերջինիս մրցակից Սվետլանա Տիխանովսկայան այսօր հորդորել է աջակիցներին շարունակել և ընդարձակել համազգային գործադուլները։ «Ես աջակցում եմ բոլոր ցուցարարներին և պաշտպանում եմ բոլոր խաղաղ ճանապարհները՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության ու ընտրության ազատության», - այսօր հայտարարել է ընդդիմադիր գործիչը՝ Վիլնյուսում հրավիրված ասուլիսում։
16:08 - 21 օգոստոսի, 2020
«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|

«Թողե՛ք վախը բռնապետությանը, որը դողում է վախից ձեր առաջ». Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հղել և կոչ արել բելառուսներին շարունակել գործադուլները |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում և չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տեսաուղերձ է հղել, գրում է meduza.io-ն: Նոր տեսաուղերձում նա կոչ է անում բելառուսական ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները, որպեսզի «ստիպեն իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նրանք մեզնից գողացել են»:   «Իմ թանկագին բելառուսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, դուք մեր նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք: Մենք ուժ ենք, որը կարող է փոխել և արդեն փոխում է մեր երկրի ապագան: Եկել է համախմբվելու ժամանակը: Դուք վախեցրել եք բռնապետությանը, նա դողում է վախից ձեր, ձեր ուժի և առնականության առաջ»,- ասել է Տիխանովսկայան ուղերձում՝ հավելելով, որ գործադուլներն «անկյուն են քշել բռնապետությանը, հարված հասցրել ուղիղ սրտին»: «Գործադուլները բացարձակապես օրինական և հզոր զենք են ռեժիմի դեմ: Նրանք դա գիտեն և այդ պատճառով վախեցնում են ձեզ: Թողե՛ք վախը բռնապետությանը, հիշե՛ք՝ դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը»,- ասել է նա: Գործիչը նշել է, որ իրենց նպատակը բռնությունը դադարեցնելն է, քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նոր, թափանցիկ, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելը: 
11:04 - 21 օգոստոսի, 2020
Բելառուսի ընդդիմությունը խոստացել է չխոչընդոտել կրկնակի ընտրություններին Լուկաշենկոյի մասնակցությանը |tert.am|

Բելառուսի ընդդիմությունը խոստացել է չխոչընդոտել կրկնակի ընտրություններին Լուկաշենկոյի մասնակցությանը |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմությունը պնդում է նոյեմբերի 5-ից՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հինգերորդ նախագահական ժամկետի ավարտից հետո կրկնակի ընտրություններ անցկացնելու հարցում՝ ընդգծելով, որ չի խոչընդոտի կրկնակի ընտրություններին վերջինիս մասնակցությանը: Meduza.io-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ին հայտնել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան: Կոլեսնիկովան նշել է, որ ընդդիմությունը խոչընդոտներ չի տեսնում, որպեսզի Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցի կրկնակի ընտրություններին: «Նույնիսկ վարչական ռեսուրսներ ունենալով և կոպտագույն կեղծիքներով՝ նա պարտվել է։ Մենք հավատում ենք, որ Բելառուսի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություններին մասնակցելու իրավունք ունենա, այստեղ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի։ Բայց մենք չենք հավատում, որ Լուկաշենկոն կմասնակցի»,-ասել է նա։ Կոլեսնիկովան կարծում է, որ ընտրություններից առաջ անհրաժեշտ է լիովին թարմացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, այդ թվում՝ փոխել հանձնաժողովի ղեկավարին, ինչպես նաև ընտրություններին միջազգային դիտորդների ներգրավել։
16:40 - 20 օգոստոսի, 2020
Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ |tert.am|

Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ |tert.am|

tert.am: Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը հանդիպել է Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ․ այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։  Կառավարության ղեկավարը հրապարակման մեջ հերթական անգամ ընդգծել է, որ Մերձբալթյան երկրները պատրաստ են Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցել, և հույս է հայտնել, որ Տիխանովսկայայի երեխաները Մինսկում կալանքի տակ գտնվող իրենց հորը շուտով գրկելու հնարավորություն կունենան։ Սկվերնյալիսը նշել է, որ Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն ամենը, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ այժմ Բելառուսում ազգային զարթոնք է նկատվում, ինչին Վիլնյուսը միայն աջակցում է։ Պաշտոնյան հավելել է, որ «ազատ հանրության ձևավորման ճանապարհը հեշտ չի լինելու և վճռականություն է պահանջելու»։ 
15:39 - 20 օգոստոսի, 2020
Բելառուսի մշակույթի նախկին նախարարը հայտնել է, որ ընդդիմության Համակարգող խորհրդին անդամակցելուց հետո սպառնալիքներ է ստանում․ նրա տունը վանդալիզմի են ենթարկել |tert.am|

Բելառուսի մշակույթի նախկին նախարարը հայտնել է, որ ընդդիմության Համակարգող խորհրդին անդամակցելուց հետո սպառնալիքներ է ստանում․ նրա տունը վանդալիզմի են ենթարկել |tert.am|

tert.am: Բելառուսի մշակույթի նախկին նախարար, ընդդիմության կողմն անցած ու Համակարգող խորհրդի կազմում ընդգրկված Պավել Լատուշկոյի տան պատերին կարմիր ներկ են լցրել, իսկ դարպասի վրա սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ նկարել, գրում է meduza.io-ն։ Tut.by-ի հետ զրույցում Լատուշկոն պատմել է, որ տան լուսանկարներն իրեն փոխանցել են ընկերները. ինքն արդեն մի քանի օր է՝ այնտեղ չի գիշերում։ Լատուշկոն հավելել է, որ սպառնալիքներ է ստանում այն մարդկանցից, որոնք հղում են անում հատուկ ծառայությունների հետ կապերին։ Բացի այդ, նրան առաջարկում են շտապ լքել Բելառուսը։ Նրա փոխանցմամբ՝ նմանատիպ առաջարկ վերջին անգամ ստացել է երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ին։ «Ինձ զգուշացրել են «ընդունված» որոշման մասին, այն է՝ ինձ ձերբակալել կոշտ ձևով՝ առավելագույն բռնության կիրառմամբ»,- հայտնել է նա՝ հավելելով, որ իրեն առաջարկել են չարտերային չվերթ, որպեսզի անմիջապես լքի երկիրը և չմիանա Համակարգող խորհրդին։ Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ մեկնել Բելառուսից, բայց արտասահման է ուղարկել իր հարազատներին։ Պավել Լատուշկոն Բելառուսի մշակույթի նախարարն է եղել 2009-2012 թվականներին։ Օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նա աջակցություն է հայտնել ցուցարարներին, որոնք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ: Ավելի վաղ Բելառուսի ընդդիմությունը հրապարակել էր, այսպես կոչված, իշխանության փոխանցման հարցով Համակարգող խորհրդի նախնական կազմը: Ցուցակում ներկա պահին 36 մարդ է ներառված: Ավելին՝ tert.am-ում
14:40 - 20 օգոստոսի, 2020
Երկրին փոփոխություններ են հարկավոր, բայց ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով. Բելառուսի ԱԳՆ |tert.am|

Երկրին փոփոխություններ են հարկավոր, բայց ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով. Բելառուսի ԱԳՆ |tert.am|

tert.am: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ երկրում փոփոխություններ պետք են, բայց դրանք չպետք է իրականացվեն քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով, գրում է ria.ru-ն։ «Փոփոխություններ պետք են, դա ոչ ոք չի հերքում։ Բայց ոչ քաղաքացիական դիմակայության կամ հեղափոխությունների գնով։ Այդ դեպքում զոհերն ու բացասական հետևանքները մի քանի անգամ ավելի շատ կլինեն։ Վերջին օրերի իրադարձությունների պատճառով մենք արդեն իսկ երկար տարիներ հետ ենք շպրտվել մեր զարգացումից»,- ասված է Մակեյի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանրապետության ԱԳՆ կայքում: Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Առաջին օրերին ուժայիններն ակտիվիստների դեմ ուժ ու հատուկ միջոցներ էին կիրառել։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ։  Պաշտոնապես հաստատվել է երեք մարդու մահը։
14:18 - 20 օգոստոսի, 2020
Լիտվան արգելել Է Լուկաշենկոյի մուտքը |pastinfo.am|

Լիտվան արգելել Է Լուկաշենկոյի մուտքը |pastinfo.am|

pastinfo.am: Լիտվայի ԱԳՆ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ընդգրկել է մուտքի իրավունք չունեցող անձանց ցուցակում։ Այս մասին հայտնել Է գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, փոխանցում է Delfi-ն։ Երկիրն արգելել է եւս 31 բելառուս պաշտոնյայի մուտքը, Լիտվայի նախարարը չի բացահայտել ամբողջ ցուցակը, սակայն հստակեցրել է, որ այնտեղ են հայտնվել ՕՄՕՆ-ը, ՊԱԿ-ը եւ ընտրական հանձնաժողովը ներկայացնող պաշտոնատար անձինք: Ցուցակը փոխանցվել է Լիտվայի ՆԳՆ-ի հաստատմանը։ Օգոստոսի 18-ին Լիտվան հրաժարվել է ճանաչել Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն: Համապատասխան որոշումը կայացրել Է հանրապետության Սեյմը։ Լիտվան պահանջել է նոր ընտրություններ անցկացնել՝ ժողովրդավարական ընթացակարգերին համապատասխան, եւ անհատական պատժամիջոցներ սահմանել պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են կեղծիքների եւ մարդու իրավունքների խախտման համար:
09:15 - 20 օգոստոսի, 2020
Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|

Բելառուսում ընդդիմությունն իշխանություններին բանակցություններ սկսելու կոչ է արել |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմադիր համակարգող խորհուրդը գործող իշխանություններին կոչ է անում անհապաղ բանակցություններ սկսել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել նախագահական ընտրութjուններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի վստահված անձ Օլգա Կովալկովան: «Համակարգող խորհուրդը կարծում է, որ քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ միջոցը անհապաղ բանակցություններն են, ինչպես նաև օրինականության վերականգնման մեխանիզմների մշակումն ու նոր ընտրությունների անցկացումը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կովալկովան: Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո: Երեկ ևս բողոքի ակցիաներ են անցկացվել, որի մասնակիցները երկրի ՆԳՆ շենքի մոտից տեղափոխվել են Կառավարական տան մոտ: Այնտեղ նրանք շարունակել են խաղաղ հանրահավաքը: Նշվում է, որ իրավապահները չեն խոչընդոտում հավաքվածներին:
09:12 - 20 օգոստոսի, 2020